epress.am
474 subscribers
1.34K photos
264 videos
1 file
3.82K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
«Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։

Հրթիռակոծվում է նաև Շուշին», - ՊՆ Արծրուն Հովհաննիսյան։
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։

Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան
Իրանի նախագահ #Հասան_Ռոհանի'ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երրորդ երկրների հնարավոր միջամտության առնչությամբ․ այդ միջամտությունը, ըստ նրա, կարող է հակամարտությունը վերածել տարածաշրջանային պատերազմի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին #Իրան'ի նախագահը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:
«Այս հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար», - ասել է Ռոհանին։
🇰🇬Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում #Ղրղզստան'ում հեղափոխություն եղավ. 15 տարվա ընթացքում արդեն երրորդ "փողոցային" իշխանափոխությունը։

🇰🇬Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո մայրաքաղաք Բիշքեկի բնակիչները դուրս եկան փողոց. անժամկետ պրոտեստը մեկ գիշերվա ընթացքում վերածվեց բախումների, ցուցարարները գրավեցին խորհրդարանի/նախագահականի/ԱԱԾ-ի շենքը։

🇰🇬Առավոտյան ԿԸՀ-ն հանձնվեց. ընտրությունների արդյունքները անմիջապես զրոյացվեցին։ Ավելի ուշ հրաժարական տվեց երկրի վարչապետը։

🇰🇬Բիշքեկին զուգահեռ ցույցեր սկսվեցին նաեւ այլ բնակավայրերում. մարդիկ պահանջում են նաև տեղական իշխանությունների հրաժարականները։ Ցույցերը այդքան էլ խաղաղ չեն անցնում։
〰️ «Վերստին ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կենտրոնական դերը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող միակ համաձայնեցված ձևաչափ:

Միաժամանակ, հերթական անգամ հաստատուն կերպով հայտարարում ենք Արցախի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերում ցանկացած ձևով Թուրքիայի մասնակցության անթույլատրելիության վերաբերյալ»․

#Ղարաբաղի_ԱԳՆ-ն նոր հայտարարություն է հրապարակել։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։
Հատված #Նիկոլ_Փաշինյան'ի՝ BBC World News-ի տված հարցազրույցից։

Ն․Փ․ — Արցախը, այո՛, Հայաստան է։ Որովհետև այնտեղ միշտ բնակչության 80% և ավելին եղել են հայեր։ ...Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն, և դրա համար է այսօր ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է որևէ մեկն առաջարկում։ Որ Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվում ենք մեր արմատների՞ց: Չի կարող լինել այդպիսի բան։
Յոհան Ֆիշեր — Երբ նման կերպ եք խոսում, փոխզիջման տպավորություն չի ստեղծվում։
Ն․Փ․ — Ոչ, մենք պատրա՛ստ ենք փոխզիջման։
Յ․Ֆ․ — Ի՞նչ եք պատրաստ զիջել։ Պատրա՞ստ եք այս ամենի ավարտի դիմաց դիտարկել էթնիկ հայերի կողմից վերահսկվող՝ Ղարբաղին հարակից շրջանները վերադարձնելու հնարավորությունը․․․
Ն․Փ․ — Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում այդ գաղափարները քննարկվել են։ Դրանք քննարկվել են 2013-ին, 2015-ին, նաև՝ դրանից շուտ․․․ Այդ գաղափարները չեն իրագործվել մի պատճառով․ Ադրբեջանը հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի #ինքնորոշման_իրավունք'ը։
«Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են»:

Շուշան Ստեփանյան
«Հոկտեմբերի 6-ին հակառակորդը #Մինսկի_խումբ'ի համանախագահ երկրների ԱԳՆ-ների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում:

Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի տարածքի համար:

... Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Նրա գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով:

...Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին»:

Ղարաբաղի ՊԲ
Ղարաբաղի ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 40 զինծառայողների անունները.

Դավոյան Գագիկ Լևոնի, ծնվ. 2000թ.
Ղուշունց Գեղամ Սարմենի, ծնվ. 1984թ.
Մնացականյան Էդմոն Արտակի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Վահե Հրանտի, ծնվ. 2000թ.
Ղարաջյան Գոռ Հակոբի, ծնվ. 2000թ.
Ավետիսյան Կնյազ Գևորգի, ծնվ. 2000թ.
Վարդանյան Հայկ Օնիկի, ծնվ. 2002թ.
Վարդանյան Գոռ Գուրգենի, ծնվ. 2002թ.
Գասպարյան Գոռ Գևորգի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Սևակ Արմենի, ծնվ. 2001թ.
Արզումանյան Աշոտ Սողոմոնի, ծնվ. 2001թ.
Մելքոնյան Սամվել Սայադի, ծնվ. 2000թ.
Գերասիմյան Մարատ Հրաչիկի, ծնվ. 2000թ.
Հովհաննիսյան Սիմոն Արտակի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Մկրտիչ Հակոբի, ծնվ. 1986թ.
Խաչատրյան Գառնիկ Հուսիկի, ծնվ. 1987թ.
Հայրապետյան Գառնիկ Հենրիկի, ծնվ. 1976թ.
Հովհաննիսյան Երվանդ Արտյոմի, ծնվ. 1986թ.
Աղասյան Արթուր Գրիգորիի, ծնվ. 1997թ.
Մելիքյան Հովհաննես Մուշեղի, ծնվ. 1994թ.
Ենգոյան Պատվական Արամի, ծնվ. 1995թ.
Ազատյան Հրանտ Սեմյոնի, ծնվ. 1997թ.
Վարդանյան Նարեկ Վարդանի, ծնվ. 1993թ.
Սանասարյան Շիրազ Զորիկի, ծնվ. 1998թ.
Ավանեսյան Շամո Նիկոլայի, ծնվ. 1987թ.
Գրիգորյան Կարեն Հրաչյայի, ծնվ. 2001թ.
Հախինյան Արթուր Արկադիի, ծնվ. 2001թ.
Համբարձումյան Դավիթ Միքայելի, ծնվ. 2001թ.
Զաքարյան Դավիթ Աշոտի, ծնվ. 2000թ.
Համբարյան Դավիթ Մամիկոնի, ծնվ. 2001թ.
Բադալյան Արթուր Ռոբերտի, ծնվ. 2001թ.
Հայրապետյան Գեղամ Վարդանի, ծնվ. 2000թ.
Այվազյան Թաթուլ Կամոյի, ծնվ. 2001թ.
Վարդանյան Հովհաննես Հայկի, ծնվ. 2001թ.
Մուրադյան Գևորգ Արարատի, ծնվ. 2001թ.
Մելքոնյան Տիգրան Վահանի, ծնվ. 2000թ.
Խեչոյան Արսեն Կարենի, ծնվ. 2001թ.
Չիտչյան Մարսել Ռաֆայելի, ծնվ. 2001թ.
Ազատյան Գրիշա Գագիկի, ծնվ. 2001թ.
Քոչարյան Վիգեն Համլետի, ծնվ. 2001թ.
#պատերազմի_զոհեր
🦠 Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է #կորոնավիրուս-ով վարակվածության 672 նոր դեպք,

178 հոգի առողջացել է, 5 հոգի՝ մահացել։
7348 հոգի փաստացի բուժման մեջ է։

Իրականացվել է 2878 թեստ․ թեստերի 23%-ը՝ դրական։
#ԱՆ
#Ստեփանակերտ'ը նորից հրետանակոծվում է, հայտնում են տեղում աշխատող լրագրողները։ Լսվում են հրետանային արկերի պայթյուններ, անօդաչու թռչող սարքերի ձայներ։ Հնչում է օդային տագնապի ազդանշանը։

Լրագրողների փոխանցամբ այս անգամ հրետանակոծությունը շարունակվել է նաև գիշերը։
Հայաստանի #Ազգային_ժողով'ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:

Նախկինում այդ պլանը կարող էր հաստատել միայն հանրապետության նախագահը։
#Ռուսաստան'ի նախագահ Վլադիմիր #Պուտին'ը Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները որպես ողբերգություն է որակել։

«Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ։ Բավարար է ասել, որ Ռուսաստանում ապրում են շուրջ 2մլն ադրբեջանցիներ և ավելի քան 2 մլն հայեր», - «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահը։

Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ «որոշակի պարտավորություններ» ունի, որոնք «կատարում է և կատարելու է», ասել է Պուտինը՝ ընգծելով, որ մարտական գործողությունները Հայաստանի՛ տարածքում չեն ընթանում։

«Հուսով ենք հնարավորինս շուտ այս հակամարտությունը կդադարի․ եթե այն չսպառվի [չլուծվի] վերջնականապես, և ամենայն հավանականությամբ՝ դրան դեռ երկար պետք է սպասենք, մենք, ամեն դեպքում, կոչ ենք անում, և ես նորից եմ ուզում կրկնել՝ կոչ ենք անում հնարավորինս շուտ դադարեցնել կրակը», - եզրափակել է ՌԴ նախագահը։
ՊՆ-ի #Արծրուն_Հովհաննիսյան'ի ասուլիսից․

Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են։

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է Արաքսի հովտի հատվածում, Արաքսի երկայնքով ուժեր կուտակել և առաջ ընթանալ։ ․․․Ամբողջ այդ խումբը Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է։

ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ ունեն կարևոր դիրքերի բարելավում։

Ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են։

Ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը՝ #Ստեփանակերտ'ին, #Շուշի'ին և այլն բնակավայրերին։ Կան տեսանյութեր․․․

Զոհերի, գերիների, դիակների մասով որևէ առարկայական ինֆորմացիա հաղորդել չենք կարող։ Ադրբեջանի հետ ուղիղ կապ չկա։

Այս ինտենսիվ մարտերի ընթացքում չի եղել որևէ դադար, որ կողմերը կարողանային դուրս բերել [դիակները]։
epress.am
#Ստեփանակերտ'ը նորից հրետանակոծվում է, հայտնում են տեղում աշխատող լրագրողները։ Լսվում են հրետանային արկերի պայթյուններ, անօդաչու թռչող սարքերի ձայներ։ Հնչում է օդային տագնապի ազդանշանը։ Լրագրողների փոխանցամբ այս անգամ հրետանակոծությունը շարունակվել է նաև…
#Ստեփանակերտ'ն ի տարբերություն նախորդ օրերի՝ ռմբակոծվում է ոչ միայն օրվա ընթացքում, այլ նաև գիշերը։

Տեղում աշխատող լրագրողները հաստատում են՝ այսօր գիշերը մի քանի հարված է եղել քաղաքի վրա, էլեկտրամատակարարումը մասնակիորեն խափանված է, որոշ տեղերում ինտերնետ չկա (ըստ հաղորդումների՝ կիրակի օրվա մասշտաբային հրթիռակոծությունից հետո)։

Ցերեկը քաղաքի ռմբակոծությունը շարունակվել է․ պարբերաբար լսվում են տագնապի ազգանշաններ, արկերի ձայներ։ Տուժածների մասին տեղեկություն չկա։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ Ստեփանակերտից բացի՝ ռմբահարվում է նաև Շուշին, մի շարք այլ բնակավայրեր։

Գերմանական «Բիլդ»-ի լրագրողը կարճ տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի փողոցներից (այսօր)։ Ավերվածությունները հաշվելն արդեն դժվար է․
Սահմանամերձ գոտում հանդիպում ունեցանք ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, և նրանք ներողություն խնդրեցին մի շարք արկերով և հրթիռներով՝ սխալմամբ Իրանի տարածքին հարվածելու առթիվ, ասել է #Իրան'ի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզաին։

Այսօրվա ասուլիսի ընթացքում ՊՆ #Արծրուն_Հովհաննիսյան Հովհաննիսյանը նշել էր, որ հայկական կողմը ևս կապնվել է Իրանի հետ՝ կոչ անելով կասեցնել ադրբեջանցի զինծառայողների՝ Արաքս գետը հատելու և Իրանի տարածքում պարսպապատվելու փորձերը։ Ըստ Հովհաննիսյանի, իրանական կողմի պատասխանը միայն քաղաքական հայտարարությամբ չի սահմանափակվել։
epress.am pinned «🔴 Война в Карабахе, день 11-й։ текстовая трансляция основных событий #на_русском языке — https://epress.am/ru/2020/10/07/12345678.html»
«Ղարաբաղի բնակչության հիսուն տոկոսը ստիպված է եղել փախստական դառնալ»

«Մեր նախնական գնահատմամբ, Ղարաբաղի բնակչության շուրջ 50 տոկոսը, կանանց ու երեխաների շուրջ 90 տոկոսը, այսինքն՝ 70 000-75 000 մարդ, բռնի տեղահանվել է», - Ֆրանս պրեսսին հայտնել է #Ղարաբաղի_ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։