epress.am
473 subscribers
1.34K photos
264 videos
1 file
3.81K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
Crowdstrike ընկերության արտադրած հակավիրուսային ծրագրի թարմացումը խաթարել է Microsoft համակարգի աշխատանքը ողջ աշխարհում։ Պատճառը ծրագրի վերջին տարբերակի և Windows օպերացիոն համակարգի միջև տեխնիկական անհամապատասխանություններն են։

Այս խոտանի պատճառով խաթարվել է մի շարք ավիաընկերությունների, երկաթուղիների, հեռուստաընկերությունների, նաև Լոնդոնի ֆոնդային բիրժայի և Ալյասկայի 911-ի աշխատանքը։
epress.am
Արմավիրցի ֆերմերները և միրգ արտահանողները փակել են Հոկտեմբերյան տանող ճանապարհը։ Նրանք բողոքում են տեսչական մարմնի լաբորատոր փորձաքննությունից, որի հետևանքով տոննաներով ծիրանը, դեղձը և սալոր արտահանման արգելքի տակ է հայտնվել. տեսուչները պատահական արկղերում…
— Ռուսաստանը հուլիսի կեսից չի ընդունելու հայկական միրգ-բանջարեղենը․ սանկցիայի տակ են 16 հայկական ընկերություններ
— Տեսչականը խոստանում է բանակցել, կոնֆերանս անել, համոզել գործընկերներին, խստացնել լաբորատոր ստուգումները
— Արմավիրցի արտահանողները դեմ են, նրանք չեն հավատում, որ ստուգումները ռուսների պահանջով են արվում, պահանջում են ընդհանրապես չանել
— Հոկտեմբերյանի ճանապարհը փակվել էր ծիրանի բեռնատարներով
— Հայկական գյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է, գյուղմթերքի 90 տոկոսը արտահանվում էր Ռուսաստան

Պատճառները կարող են լինել քաղաքական
Ոստիկանության Կոտայքի բաժնում հնչած կրակոցների դեպքով քրգործ է հարուցվել․ օտարերկրացին փորձել է ինքնասպան լինել, վնասվածքներ են ստացել նաև ոստիկանները

00:50-ին Կոտայքի բաժին են բերել օտարերկրյա քաղաքացու, նախնական տեղեկություններով՝ ինքնավնասում կատարելու համար՝ ասել է ՆԳՆ խոսնակը։ ՔԿ-ից հաղորդել են՝ տղամարդը, նախնական տվյալներով՝ ինքնասպանություն գործելու նպատակով, վերցրել է ոստիկանության հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» ինքնաձիգը և այն բերել մարտական վիճակի։ Ոստիկանության 2 աշխատակից փորձել է ինքնաձիգը հետ վերցնել, այդ ընթացքում անձը կրակահերթ է արձակել, հետո փողը մոտեցրել է իրեն և կրկին կրակահերթ է արձակել: Ոստիկաններից մեկի մատն է վնասվել, մյուսի ձեռքի ափը։ Օտարերկրացին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասի շրջանում։
[Կապանում] պաշտպանության նախարարությանը պատկանող հրաձգարանի հարևան տարածքում պայթյուն է եղել, մահացել է քաղաքացիական անձ. – ՊՆ
Օպերները տան հյուրասենյակի հատակին հայտնաբերել են սպանված կնոջ նեխած դին՝ սավանով ծածկված, գլխից մինչև գոտկատեղը ճամպրուկի մեջ։ Քննչականից հաղորդել են, թե Վարդուհի Հակոբյանը մահացել է առնվազն 6 ամիս առաջ։ Ոստիկանությունը գրում է, որ նրան սպանել են ավելի քան մեկ տարի առաջ։ Ըստ ՆԳՆ-ի, փետրվարի 8-ից ի վեր կինը որոնվում էր որպես հարազատների հետ կապը կորցրած: Ինչո՞ւ «որոնող» ոստիկանները անցած ավելի քան 5 ամիսների ընթացքում որևէ անգամ չեն այցելել նրա տուն։

Տղամարդը սպանել է, մտցրել է ճամպրուկը, վերցրել հեռախոսներն ու փախել․ մոտ մեկ տարի կնոջ անունից նամակագրվել է նրա հարազատների հետ
Երկուսուկես տարեկան երեխայի մայր Իլոնա Ալեքսանյանն ահազանգում է՝ նախկին ամուսինը գողացել է իրենց որդուն։ Հուլիսի 4-ին հայրը՝ Լյուդվիգ Ավետիսյանը, վերցրել է երեխային, տարել իր հայրական տուն և մինչ օրս չի վերադարձրել մոր մոտ։ «Իրենք ասում են՝ եթե կարոտեիր երեխայիդ, կգայիր մեր տուն», - պատմում է կինը։

Խնամքի հարցը քննարկվել էր դատարանում, սահմանվել էր, որ շաբաթական երկու օր երեխան մնալու է հոր մոտ, մյուս օրերին՝ մոր մոտ
- բողոքարկելու դեպքում ուղարկում են կրկին նույն բժշկի մոտ,

- մի կողմից պետք է իր միջոցներով հետազոտվի և ապացուցի առողջական խնդիրները, մյուս կողմից չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ կեղծված են,

- մի շարք ԲԿ-ներ շարունակում են հրաժարվել զորակոչային տարիքի անձանց հետազոտել վերջիններիս սեփական ֆինանսական միջոցներով, նշելով, որ կա «հստակ ցուցում չհետազոտելու 17 տարեկանից բարձր արական սեռի քաղաքացիներին»,

- պարզելով, որ անձը զորակոչային տարիքի է, հայտում է, որ «չի կարող արձանագրել իր նկատած բոլոր խնդիրները», քանի որ մտահոգություն ունի, որ այդ պարագայում իրեն կարող են «աշխատանքից ազատել»․․․

2024-ի ամառային պարտադիր զորակոչը շարունակվում է
epress.am
2 տարի առաջ հիմնադրված Fly Arna-ն՝ «Հայկական ազգային ավիաուղիներ» ընկերությունը, հունվարի 16-ից ի վեր թռիչքներ չի իրականացնում։ Ընկերության երկու ինքնաթիռներից ընդամենը մեկն է մնացել, ուղղությունները կրճատվել են, կանոնադրական կապիտալը՝ ճգնաժամից հետո աճել։…
Հիմնադրումից ընդամենը երկու տարի անց Fly Arna-ն՝ Հայկական ազգային ավիաուղիները, փաստացի լուծարվել է։ Տարեսկզբից չվերթներ չեն իրականացվում, ՊՎԾ-ն հայտարարել է, որ հայկական համասեփականատերերը պետական միջոցներն անարդյունավետ են ծախսել։ Դեկտեմբեր-հունվար ամիսներին ձեռնարկված հակաճգնաժամային քայլերը ձախողվել են։ Ընկերության խորհրդի նախկին նախագահը դարձել է քաղաքապետ, նորանշանակ նախագահը՝ պաշտոնանկ արվել և ձերբակալվել։

🛩 Fly Arna-ի բաժնետեր Air Arabia-ն պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի դեմ
epress.am
Ինչպե՞ս է գյուղական դատարկ տունը՝ լուսամուտներին ճաղավանդակներ, դարձել կացարան երկու տասնյակ զինվորների համար։ Հակահրդեհային հրամանը, ինչպես շատ այլ փաստաթղթեր, բանակային կյանքում ձևական բնույթ են կրում, հաճախ ձևակերպվում են պոստ ֆակտում։ Հրամանից տվյալ դեպքում…
Ցուցմունք էր տալիս աղետը վերապրած զինվորներից Արսեն Սողոմոնյանը։ Նա ասում էր, թե չի հավատում, որ հրդեհը դիտավորությամբ է եղել, որովհետև զորամասում ջերմ հարաբերություններ են եղել «նույնիսկ սպաների» հետ։ Սողոմոնյանի այս հայտարարությունը դուր չեկավ զոհված զինվորների ծնողներին, նրանց փաստաբանին, դատախազին։ Հրդեհի բռնկման պահին Արսենը կացարանում չէր։ Ըստ ցուցմունքի՝ Վաղինակի հետ, որի ծառայությունը նույնպես ավարտին էր մոտենում, նա գնացել էր լողանալու ջուր բերելու։

Սողոմոնյանի ասածներից պարզ էր՝ նա պատմել է, իսկ քննիչները վերաձևակերպել և վերաշարադրել են
Քննչականի վարկածի համաձայն, հուլիսի 17-ին «Ջաղացում» հանգստացող կապանցի կանայք իրար հետ խոսելիս հայհոյել են, հարևան տաղավարում նստած տղամարդիկ դիտողություն են արել, վիճաբանություն է սկսվել։ 27-ամյա կինը, որը, ըստ քննիչների, «ոչ սթափ վիճակում է եղել», «խուլիգանական դրդումներով», «իր առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված», «չնչին առիթն օգտագործելով» դանակահարել է քաջարանցի 35-ամյա և 46-ամյա տղամարդկանց։ Նրան կալանավորել են։

❗️Եթե ճանաչում եք քրեական գործով անցնող կնոջը կամ որևէ տեղեկություն ունեք դեպքի վերաբերյալ, խնդրում են կապ հաստատել Epress.am-ի խմբագրության հետ
epress.am
🥔 Աղքատ («պարենային անապահով») ընտանիքներին «սննդի աջակցության քարտեր» կտան Գումարը՝ մեկ շնչի հաշվարկով ամսական մոտ 9 հազար դրամ, կփոխանցվի ընտանիքի չափահաս անդամներից մեկի անունով թողարկված բանկային քարտին։ Քարտը կարելի է օգտագործել միայն մթերային խանութներում՝…
Հայաստանի բնակչության 23,7%-ը աղքատության, 1,1%-ը ծայրահեղ աղքատության մեջ է ապրում։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023-ի ցուցանիշները, ըստ որոնց՝ աղքատ են համարվում բոլոր նրանք, ովքեր ամսական 53 590 դրամից քիչ են ծախսում, ծայրահեղ աղքատ՝ նրանք, ում ամսական սպառումը չի գերազանցում 29 786 դրամը։ Այս գումարը ներառում է բոլոր ծախսերը՝ սնունդ, կենցաղային ապրանքներ, կոմունալներ, տրանսպորտ, բուժծառայություններ։

Գյուղերում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան քաղաքներում։ Քաղաքներում, ըստ պաշտոնական վիճակագրության, աղքատ է բնակչության 21,5%-ը, գյուղերում՝ 27%-ը։ Երեխաների 31․7%-ն ապրում է աղքատության, 1․8%-ը՝ ծայրահեղ աղքատության մեջ։
epress.am
— Անժամկետ հաշմանդամություն ունեցող մարդիկ սոցծառայություն կամ աջակցող սարքեր ստանալու համար պետք է նորից անցնեն հաշմանդամության սահմանման ընթացակարգով — Կառավարության նոր որոշումը ստիպում է նրանց ընդգրկվել «ֆունկցիոնալության գնահատման» ավտոմատիզացված համակարգի…
Հաշմանդամության կարգը որոշող նոր համակարգով դիմումներն ընդունվում են օնլայն, հանձնաժողովներն ընտրվում են ավտոմատ, վերջնական գնահատականը հաշվարկվում է կոդավորված բանաձևով։ Սոցապը պրոցեսի ավտոմատացումը համարում է մարդկային գործոնով պայմանավորված սխալների բացառման երաշխիք։ Բայց հաշմանդամության գնահատման նոր մեխանիզմը շատ է «սխալվում», և այդ սխալները հիմնականում լինում են ի վնաս դիմողների։ Վարչական դատարանում հիմա տասնյակ գործեր կան, հայցվորները հաշմանդամության կարգից զրկվել են e-disability հարթակի թերի հաշվարկի պատճառով։

Նախարարությունը հավատում է «ավտոմատին»․ մարդկային սխալներն այստեղ ավելի վատ են ընդունվում, քան մեքենայի թերությունները
epress.am
— Օգոստոսի 1-ից Զվարթնոցում ռուս սահմանապահներ չեն լինի — «Ասել ենք՝ եղբայր, շնորհակալություն, օգնեցիր, բայց Հայաստանն այդ օգնության կարիքն այլևս չունի» — Ռուսական ФСБ-ի ներկայությունը պայմանավորված էր պատմական իներցիայով և քաղաքական կոնյուկտուրայով, պատճառաբանվում…
— Ռուսաստանի մարդու իրավունքների խորհուրդը կարծում է, որ երևանյան օդանավակայանի և FlyOne ավիաընկերության աշխատողները խտրականության են ենթարկում ռուսներին
— Դեսպանին երկու օրինակ է ներկայացվել
— Օգոստոսից ռուս սահմանապահները լքում են Զվարթնոցը
— Իսկ FlyOne-ից դժգոհ են բոլորը

ի՞նչ է կատարվում
🐟 Ռիո դե Ժանեյրոյի ափամերձ տարածքներում լողացող սուրքիթ շնաձկների մկաններում և լյարդերում կոկաին է հայտնաբերել․ կոնցենտրացիան մոտ 100 անգամ գերազանցել է նախորդ հետազոտության ցուցանիշները։ Գիտնականները ենթադրում են, որ կոկաինն օվկիանոսում հայտնվում է կանալիզացիայի միջոցով` արտադրողների լաբորատորիաներից և օգտագործողների էքսկրեմենտներից։ Բռնված բոլոր կենդանիները կոկաինով ախտահարված են եղել։ Հոգեմետ նյութերի մեծ մասը կենդանիների վրա նույնատիպ ազդեցությունն է ունենում, ինչ մարդկանց։ 2023-ին կոկաինի և բենզոիլեկգոնի (արտադրվում է մարդու լյարդի կողմից՝ կոկաինի օգտագործումից հետո) բավականին մեծ կոնցենտրացիա էր գրանցվել նաև Անգլիայի և Ավստրալիայի ափամերձ տարածքներում։
epress.am
Մահափորձից հետո Բայդենն ասաց. «Գաղափարը, որ Ամերիկայում նման քաղաքական բռնություն կամ պարզապես բռնություն կա, իսկապես չլսված բան է»: Սա իսկական գոհար է, հատկապես Միացյալ Նահանգերի աջակցությամբ Գազայում ներկայումս շարունակվող ցեղասպանության համատեքստում… Ժողովրդին…
Կալիֆոռնիայում դատախազ աշխատելու տարիներին Քամալա Հարիսը դեմ էր, որ ոչ ծանր հանցագործությունների համար դատվածները վաղաժամկետ ազատ արձակվեն։ Առաջնահերթություն էր տրվում բանտարկությանը՝ հիմնավորմամբ, որ բանտային աշխատանքի ծավալները չպետք է նվազեն։ Կալիֆոռնիայի բանտերը նրա օրոք գերծանրաբեռնված էին, դատապարտյալներն աշխատում էին արտադրամասերում՝ 8-37 ցենտ ժամավճարով։ Հարիսը կասեցրել է նաև մահապատժի վերացման միջնորդությունները։ «Իհարկե, այդ համակարգից տուժած մարդիկ նրան համարում են մենթ»։

Սև, կին, բայց դատախազ՝ ԱՄՆ հնարավոր նախագահը
Վայդբերիզի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը դիմել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին՝ ռուսաստանցի գործարարներ Ռոբերտ և Լևան Միրզոյաններին մեղադրելով իր ընտանիքը քանդելու և կնոջ բիզնեսը գրպանելու մեջ։ Կադիրովը որոշել է միջամտել։ Տատյանա Բակալչուկը խնդրում է չխառնվել իր անձնական կյանքին և չաղավաղել իր բիզնես որոշումները. «Սա ոչ թե ռեյդերային զավթում է, այլ սովորական ամուսնալուծություն»:

Կադիրովը հրահանգել է Դելիմխանովին» երկրի ամենահարուստ կին գործարարին վերադարձնել ամուսնուն, Կրեմլը արտոնում է նոր միությունը
Կառավարությունն ամառային զորակոչի ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
Բանակում և ուժային կառույցներում խաղամոլությունը մասսայական է։ Բայց թե ինչպես է արգելքն ապահովվելու, ինչպես է կազմակերպվելու վերահսկողությունը՝ դեռ պարզ չէ։ Օրենքի տրամաբանությունն այնպիսին է, որ իրավապահներին խաղալ արգելելու են նույն իրավապահները։

Զինվորականներին, իրավապահներին և նպաստառուներին կարգելեն խաղալ, շահումները կհարկվեն