epress.am
474 subscribers
1.34K photos
264 videos
1 file
3.82K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
Հատված Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ Caixin Media-ին տված հարցազրույցից․

— Երբ չկար թուրքական ներգրավվածություն, և հակամարտության կողմերն էին Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի պետությունն ու Հայաստանը՝ որպես նրանց անվտանգության երաշխավոր, Մինսկի խմբի համանախագահները գործ ունեին այս պարզ իրավիճակի հետ:

Ներկայիս իրադրությունն այլ է: Բոլոր համանախագահները փորձում են հավասարակշռված, քաղաքական տեսանկյունից կոռեկտ դիրքորոշում ունենալ: Հիմա այդ հավասարակշռությունը չկա, քանի որ կա Թուրքիան:

...Անդրադառնալով ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին. իրավիճակը, որը ձեզ ներկայացրեցի, արդեն բարդ է Թուրքիայի ներկայության պատճառով: Ես մշտապես հարց եմ բարձրացնում՝ արդյո՞ք Իրանը կամ Ռուսաստանը կներգրավվեն:

․․․Ցանկացած երրորդ կողմի որևէ ներգրավվածություն ողջ պատկերը շատ ավելի կխճճի և կդարձնի դժվար կառավարելի: Մենք կունենանք իրավիճակ, ինչպիսին Սիրիայում է: Եվ այս Սիրիան Կովկասի սրտում կստեղծի տասն անգամ ավելի շատ խնդիրներ, որոնք կտարածվեն ողջ տարածաշրջանով:

#Մինսկի_խումբ, #ՀԱՊԿ
🔴 Անհրաժեշտ է մտածել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր, հայտարարել է #Ռուսաստանի_ԱԳՆ #Սերգեյ_Լավրով-ը։

Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են նախապատրաստում ղարաբաղյան հակամարտության հարցով: Խնդրի շուրջ Ռուսաստանը կապի մեջ է նաև Թուրքիայի և Իրանի հետ, ասել է Լավրովը:

update _ 🔴 Հայտարարությամբ է հանդես եկել նաև #Ֆրանսիա-ի արտգործնախարարը․
«Ֆրանսիան մոբիլիզացրել է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը հասնելու համար, ինչպես նաև վերսկսելու բանակցությունները»,- քիչ անց թվիթերի իր էջում գրել է Լե Դրիանը: Եվ հավելել է, որ Լավրովի հետ զրույցում «պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ քայլերի անհրաժեշտության շուրջ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին #Մինսկի_խումբ-ի համանախագահող երկների նախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որով «կոչ էին անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»։
Թուրքիան ուզում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ

«Մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ, մենք ուզում ենք համագործակցել։

Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, բայց հարցի լուծմամբ զբաղվել է համանախագահ եռյակը՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։ Այս 30 տարվա ընթացքում #Մինսկի_խումբ'ը ոչ մի քայլ չի արել այս հակամարտության լուծման համար և ցույց է տվել իր չկայացվածությունը։

Թուրքիան ուզում է ակտիվացնել իր մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության լուծման գործում և լինել Մինսկի խմբի համանագահ։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի մասնակցությունն այս հարցի լուծմանը կարող է լինել կամ երկկողմ կամ էլ բազմակողմ ձևաչափով», – թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է #Թուրքիայի_ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն, գրում է lragir.am-ը։
«Հոկտեմբերի 6-ին հակառակորդը #Մինսկի_խումբ'ի համանախագահ երկրների ԱԳՆ-ների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում:

Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի տարածքի համար:

... Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Նրա գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով:

...Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին»:

Ղարաբաղի ՊԲ
epress.am
Ի՞նչ գիտենք գալիք բանակցությունների մասին․ — Հոկտեմբերի 8-ի բանակցություններին (Ժնևում) կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։ — Գալիք երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, դիվանագիտական…
🔴 Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցելո՞ւ են․

Ստույգ հանտնի չէ։ Ենթադրելի է, որ ոչ կամ առնվազն ոչ համատեղ։

— Ռուսական «Դոժդ» ՏՎ-ին՝ հղվելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Ռուսաստան՝ Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու համար։ Դոժդը նշել էր, որ հնդիպումը, ըստ նախատեսվածի, տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին։ Հայաստանի ԱԳՆ-ն այս տեղեկությունները չի հաստատել։

— Ադրբեջանն ու Ադրբեջանին համապարփակ աջակցություն ցուցաբերող Թուրքիան, ինչպես հայտնի է, ասում են, որ բանակցությունները հնարավոր են «գրավյալ տարածքները» «դեօկուպացնելուց» հետո միայն։ Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանն՝ արձագանքելով Մինսկի խմբի նախորդ շաբաթվա կոչին, առհասարակ հայտարարել էր, որ համանախագահողները կորեցրել են խաղաղարար նախաձեռնություններով հանդես գալու բարոյական իրավունքը, քանի որ ձգձգվող բանակցությունների արդյունքում երկար տարիներ ոչնչի հասնել չեն կարողացել։

#Մինսկի_խումբ
Գալիք բանակցությունների ֆոնին Իլհամ #Ալիև'ը հարցազրույց է տվել ռուսական 1-ին, որում հայտարարել է,

— որ Ադրբեջանը մտադիր է վերադառնալ բանակցությունների սեղան ԼՂ ռազմական գործողությունների փուլի ավարտից հետո․ «Մենք դուրս չենք գալիս բանակցային գործընթացից։ Մենք ակնկալում ենք քաղաքական կարգավորում, բայց խնդիրը պետք է կարգավորվի։ Մենք չենք կարող ևս 30 տարի նստել և սպասել, թե երբ Հայաստանի վրա համապատասխան ազդեցություն կգործադրեն»։

— որ #Թուրքիա'ն պետք է ներգրավված լինի բանակցություններում [այդ «պահանջը» առաջ էր քաշվում արդեն երրորդ անգամ․ առաջին անգամը, երկրորդը]․ «Եթե խոսենք խաղաղության մասին, ապա առաջին հերթին ես այն տեսնում եմ որպես քաղաքական կարգավորում, որը կլինի համապարփակ, ․․․ կլինի առաջատար երկրների երաշխիքներով, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար։ ․․․Այդ երկրների կազմը կարող է տարբերվել այսօրվա #Մինսկի_խումբ'ի համանախագահների կազմից․․․ Այսօր ակնհայտ է, թե ով ունի կարգավորման ներուժ։ ․․․Իհարկե, ես կարծում եմ, որ առաջին հերթին Թուրքիան և Ռուսաստանը»։
Ադրբեջանի արտգործ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ #Մինսկի_խումբ'ի համանախագահների հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղվելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը։
«Շրջաններ վերադարձնելու մասին խոսելը աբսուրդ է»

«Բանակցային օրակարգն իր էությամբ ամբողջովին փոխվել է։ Փոխզիջումներ պետք է լինեն, բայց մեր անվտանգության գոտու կարևորությունը չի կարող հաշվի չառնվել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինիս պնդմամբ, խաղաղություն լինել չի կարող, քանի դեռ Արցախը բանակցային գործընթացում ներգրավված չէ որպես հակամարտության կողմ։ Քոչարյանը խնդրահարույց է համարում #Մինսկի_խումբ'ի կազմում Թուրքիայի ներգրավվածության շուրջ քննարկումները, քանի որ Թուրքիան ներկայումս հանդես է գալիս որպես հակամարտության կողմ։
Հայկական կողմը պատրաստ է վերսկսել խաղաղության գործընթացը` համաձայն ԵԱՀԿ #Մինսկի_խումբ'ի համանախագահների և արտգործնախարարների վերջին մի քանի օրվա հայտարարությունների, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է «Արմենպրես»-ը:

Այսօր Երևանում անց է կացվում Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարները և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Հատվածներ Նիկոլ Փաշինյանի՝ իտալական La Republica թերթին տված հարցազրույցից․

― Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը։
― Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, որը պայքարում է իր ազատության համար։
― Պետք է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է ցեղասպանության սպառնալիքի ներքո, ուuտի այս սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության և եվրոպական երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է:
― ԵԱՀԿ #Մինսկի_խումբ'ն այն միակ ֆորմատն է, որի շրջանակում տեղի են ունենում Ղարաբաղի հարցի բանակցությունները:
― Ոչ մի տարբերություն չկա Հայաստանում ապրող հայերի և Ղարաբաղում ապրող հայերի միջև:
Ադրբեջանն ակնկալում է, որ #Թուրքիա'ն, ամեն դեպքում, ավելի ակտիվ դեր կստանձնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում՝ ԵԱՀԿ #Մինսկի_խումբ'ի շրջանակներում կամ դրանից դուրս։ Այսօր հրադադարի մեկնարկից հետո կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում է oc-media-ն։

Նույն բրիֆինգի ընթացքում #Ադրբեջանի_ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը մեղադրալ է Ֆրանսիային չեզոքությունը խախտելու մեջ՝ հատուկ ընդգծելով, որ ի հակադրություն պաշտոնական Փարիզի՝ Ռուսաստանի կողմից նման խախտումներ չեն նկատվել։

«Հայաստանի պահանջած անվտանգության երաշխիքները հնարավոր կլինի քննարկել միայն հայկական զորքերի՝ օկուպացված տարածքներից հեռացվելուց հետո․ սկզբում 5 շրջաններից, հետո՝ երկու», - ասել է Բայրամովը՝ ի տարբերություն նախորդ անգամների՝ չհիշատակելով բուն Լեռնային Ղարաբաղը։
ԵԱՀԿ #Մինսկի_խումբ'ի համանախագահները ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման վերաբերյալ և կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

Համանախագահները Կարմիր Խաչի հետ ակտիվ քննարկում են զոհվածների մարմինների և պահվող անձանց փոխանակման պայմանները և լոգիստիկան, և կոչ են կողմերին անհապաղ տրամադրել անվտանգության և նյութա-տեխնիկական ապահովման անհրաժեշտ երաշխիքներ, գրում է «Արմենպրեսսը»:
Մոսկվա կատարած այցի շրջանակներում #Հայաստանի_ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ #Մինսկի_խումբ'ի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի հետ։