epress.am
469 subscribers
1.34K photos
268 videos
1 file
4.02K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
🔴 «Ցավոք` HDP-ից (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) բացի, Թուրքիայի «ընդդիմադիր» կուսակցությունները սատարում են նվաճողական քաղաքականությունն ու հերոսականության դիսկուրսը: Նրանք աջակցում են Էրդողանի ռեժիմի իմպերիալիստական ֆանտազիաներին, որոնցից իրենք բողոքում էին: ․․․

․․․Այս վերջին զարգացումներից առավել ազդված մարդկանց խումբը, իհարկե, Թուրքիայում բնակվող հայերն են: Արդեն իսկ ատելության խոսքի հիմնական թիրախը լինելով՝ հայերը կրկին լուսանցքայնացված են և ենթարկվում են ատելության խոսքի հեղեղի՝ մի հակամարտության պատճառով, որին իրենք չեն մասնակցել»։

«Նոր Զարթօնք»-ի հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։
#Նոր Զարթօնք-ը #Թուրքիա-յում հասարակաքաղաքական գործունեություն ծավալող միակ հայկական կազմակերպությունն է:
#ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և կոչ է անում կողմերին երկխոսություն սկսել:

Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Անկարայում Թուրքիայի արտգործնախարար #Մևլութ_Չավուշօղլու-ի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, գրում է «Ազատությունը»։ #Թուրքիա-ն, հիշեցնենք, ՆԱՏՈ-ի ամենախոշոր բանակներից մեկն ունեցող անդամն է։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք Ղարաբաղում իրավիճակին, հակամարտության կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը: Պետք է գործադրել բոլոր ջանքերը բանակցային ճանապարհով խաղաղ որոշման հասնելու համար»:
‼️ Թուրքիան անպայման պետք է ներկա լինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

TRT Haber հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ #Իլհամ_Ալիև-ը։

«Թուրքիան ուժեղ պետություն է՝ մեծ պոտենցիալով։ Մեր հարևանը, Հայաստանի հարևանը, Հարավային Կովկասի հարևանը։ Այդ իսկ պատճառով, բնականաբար, #Թուրքիա-ն պետք է ակտիվ լինի այդ գործերում։ Հետագա խաղաղ գործընթացում Թուրքիան անպայման պետք է ներկա լինի»,- ասել է Ալիևը։

Խաղաղ գործընթացը, ըստ նրա, պետք է սկսվի «որքան շուտ, այնքան լավ», քանի որ «պատերազմը չի կարող հարատև լինել»։
«#Թուրքիա'յի մեջլիսի պատգամավոր #Գարո_Փայլան'ը թիրախավորվել է թուրք ազգայնականների կողմից հայ-ադրբեջանական խաղաղության կոչերի համար: Թուրքիայում ստորագրահավաք է մեկնարկել՝ ի պաշտպանություն Փայլանի. «Փայլանը մենակ չէ»։

Երբ վերևի քաղաքականությունները փորձում են տարածաշրջանը բաժանել ազգային, կրոնական, քաղաքակրթական և այլ հիմունքներով, կարևոր է ներքևում դիմադրել դրան և ցույց տալ, որ բաժանարար գծերը անցնում են գաղափարակրության միջով», - գրել է պատմաբան Գայանե Այվազյանը:

Ստորագրահավաքին միացած մարդկանց անունները` այստեղ։
Գալիք բանակցությունների ֆոնին Իլհամ #Ալիև'ը հարցազրույց է տվել ռուսական 1-ին, որում հայտարարել է,

— որ Ադրբեջանը մտադիր է վերադառնալ բանակցությունների սեղան ԼՂ ռազմական գործողությունների փուլի ավարտից հետո․ «Մենք դուրս չենք գալիս բանակցային գործընթացից։ Մենք ակնկալում ենք քաղաքական կարգավորում, բայց խնդիրը պետք է կարգավորվի։ Մենք չենք կարող ևս 30 տարի նստել և սպասել, թե երբ Հայաստանի վրա համապատասխան ազդեցություն կգործադրեն»։

— որ #Թուրքիա'ն պետք է ներգրավված լինի բանակցություններում [այդ «պահանջը» առաջ էր քաշվում արդեն երրորդ անգամ․ առաջին անգամը, երկրորդը]․ «Եթե խոսենք խաղաղության մասին, ապա առաջին հերթին ես այն տեսնում եմ որպես քաղաքական կարգավորում, որը կլինի համապարփակ, ․․․ կլինի առաջատար երկրների երաշխիքներով, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար։ ․․․Այդ երկրների կազմը կարող է տարբերվել այսօրվա #Մինսկի_խումբ'ի համանախագահների կազմից․․․ Այսօր ակնհայտ է, թե ով ունի կարգավորման ներուժ։ ․․․Իհարկե, ես կարծում եմ, որ առաջին հերթին Թուրքիան և Ռուսաստանը»։
Ադրբեջանն ակնկալում է, որ #Թուրքիա'ն, ամեն դեպքում, ավելի ակտիվ դեր կստանձնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում՝ ԵԱՀԿ #Մինսկի_խումբ'ի շրջանակներում կամ դրանից դուրս։ Այսօր հրադադարի մեկնարկից հետո կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում է oc-media-ն։

Նույն բրիֆինգի ընթացքում #Ադրբեջանի_ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը մեղադրալ է Ֆրանսիային չեզոքությունը խախտելու մեջ՝ հատուկ ընդգծելով, որ ի հակադրություն պաշտոնական Փարիզի՝ Ռուսաստանի կողմից նման խախտումներ չեն նկատվել։

«Հայաստանի պահանջած անվտանգության երաշխիքները հնարավոր կլինի քննարկել միայն հայկական զորքերի՝ օկուպացված տարածքներից հեռացվելուց հետո․ սկզբում 5 շրջաններից, հետո՝ երկու», - ասել է Բայրամովը՝ ի տարբերություն նախորդ անգամների՝ չհիշատակելով բուն Լեռնային Ղարաբաղը։