epress.am
474 subscribers
1.34K photos
264 videos
1 file
3.82K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ, հայտնել է ՊՆ-ի Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը #Ստեփանակերտ-ին հարվածել է նաև ինքնաթիռով:
Ավելի վաղ նշվել էր հրետանակոծության մասին՝ Սմերչ և Պոլոնեզ համակարգերից։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
#Ստեփանակերտ-ի ռմակոծությունը

04.10.20, 12:30
տեսնայութը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնի
Գիշերվա ընթացքում և այս պահին մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են, վաղ առավոտյան հայտնել էր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը' ավելի ուշ ընդգծելով, որ մարտական գործողություններն ինտենսիվացել են, «այժմ ընթանում են թեժ մարտեր»

#Ստեփանակերտ-ը և #Շուշի-ն ավելի ուշ կրկին հրթիռակոծվել են, հայտնել էր Ղարաբաղի նախագահի խոսնակը։
Ամփոփ՝ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

— Գիշերը ռազմաճակատում համեմատաբար հանգիստ է եղել, առավոտյան հարավային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսվել։

— Նույն ժամանակ ինտենսիվորեն Ադրբեջանի ԶՈՒ-ն սկսել է հրթիռակոծել #Ստեփանակերտ քաղաքը։ Կիրառվել են Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա հեռահար միջոցներ։ Տուժածների թիվը ճշգրտվում է։

— Հոսպիտալներն ու բուժհաստատություններն աշխատում են առանց հանգստի․ «Կարող են լինել բազում նման դեպքեր, որ ուշ հայտնաբերվեն մարդիկ, ուշ գտնվեն կամ սխալ տեղեկություններ հաղորդվեն վիրավորվելու կամ զոհվելու վերաբերյալ։ Խնդրում ենք ընբռնումով մետեցեք»։

— «Հակառակորդից կենդանի գերիների մասին տեղեկություններ չունեմ»։
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, հայկական կողմը հայտնել էր #Ստեփանակերտ և #Շուշի քաղաքների ռմբակոծման մասին։ Ղարաբաղի նախագահի խոսնակը նշել էր, որ կան զոհեր և վիրավորներ։ Տուժածներիի թվն օրվա ընթացքում չէր հստակեցվել։

❗️Ռուսական «Դոժդ» TV֊ի ուղիղ եթերում, սակայն, Ղարաբաղի ԱԳՆ Մասիս Մայիլյանը նշել էր, որ Ստեփանակերտի ռմբակոծման հետևանքով հոկտեմբերի 4-ին սպանվել է երեք խաղաղ բնակիչ, մեկ հոգի վիրավորվել է։

Մայիլյանի փոխանցմամբ՝ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր Ղարաբաղի տարբեր բնակավայրերում զոհվել է 14 քաղաքացիական անձ, կան հայուրից ավել վիրավորներ։

Ադրբեջանական կողմը հայտնել էր մի քանի բնակավայրերի, այդ թվում՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի, #Մինգեչաուր-ի, որի մոտակայքում գտնվում է տարածաշրջանի մեծագույն ջրամբարը, և Խըզըի՝ Բաքվից մոտ 100կմ հեռավորությամբ գտնվող շրջանի ռմբակոծման մասին։ Կան զոհեր և վիրավորներ․ Գյանջայի ռմաբկոծման հետևանքով, ըստ պաշտոնական Բաքվի, զոհվել է մեկ քաղաքացիական անձ, 4-ը վիրավոր են։

Մարտերի մեկնարկից ի վեր, ըստ պաշտոնական Բաքվի, բնակավայրերի ռմաբկոծման հետևանքով Ադրբեջանում զոհվել է 24 քաղաքացիկան անձ, 121 հոգի վիրավոր է։

#Գյանջայ-ի (Գյանջայում տեղակայված ռազմական օդանավակայանի) ռմբակոծումը պաշտոնական Ստեփանակերտը հաստատել էր, մնացածը, ըստ էության, հերքել։
epress.am
Վերջին օրերին և հատկապես այսօր հաղորդագրություններ են տարածվում Ադրբեջանի կողմից #կասետային_ռումբ-երի կիրառման դեպքերի մասին․ պաշտոնյաները և ԶԼՄ-ները դրանք հաճախ ներկայացնում են որպես միջազգայնորեն արգելված զինամթերք։ Սակայն դա ճշմարտության միայն կեսն է,…
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության փորձագետները հաստատել են՝ Ղարաբաղի մայրաքաղաք #Ստեփանակերտ-ն ու Շուշի-ն ռմբակոծվել են M095DPICM իսրայելական արտադրության կասետային արկերից․

Մարտական գործողությունները շարունակում են սրվել, նշում է Amnesty International-ը․ քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, ոչ թե դիտավորյալ հարձակման կամ վտանգի ենթարկվի։

«#Կասետային_ռումբեր-ի կիրառումը ցանկացած պարագայում արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով։ Քաղաքացիական շրջանների վրա հարձակման համար դրանց կիրառումը հատկապես վտանգավոր է և կհանգեցնի միայն հետագա զոհերի ու վիրավորների»,- հայտարարել է կազմակերպության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:

#Amnesty_International կողմերին կոչ է արել լիովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և քաղաքացիական բնակչությանը պաշտպանել ռազմական գործողությունների հետևանքներից:
«Մենք հասանք Ղարաբաղ՝ #Ստեփանակերտ: Փառք Աստծո, այս առավոտ ծանր ռմբակոծություն չի եղել: Որոշ շենքեր, ինչպես թատրոնի նախկին շենքը, հիմնովին ավերված են:

Կանայք արդեն 10 օր նկուղներում են, հիմնականում ՝ առանց էլեկտրականության», - թվիթերի իր էջում գրել է գրեմանական «Բիլդ» պարբերականի թղթակից Փոլ Ռոնժայները (նրա հարցազրույցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ այստեղ)՝ կից լուսանկարներով։
Հայաստանի նախագահի աշխատակազմը 81,3 միլիոն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար․ գումարի մի մասը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, մյուս մասը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին։

Ղարաբաղի մայրաքաղաք #Ստեփանակերտ'ի կապիտալ վերականգնման համար այսօր իր պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ է հայտակցեր նաև Երևան քաղաքը։
❗️«Հակառակորդը սկսել է հրթիռակոծել #Ստեփանակերտ'ը»։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան
#Ստեփանակերտ'ի ավիրված քաղաքացիական ենթակառուցվածքներն ադրբեջանական հրթիռակոծությունից հետո։
լուսանկարները՝ Դավիթ Ղահրամսնյանի, Արցախ տեղեկատվական շտաբ
#Ստեփանակերտ'ը նորից հրետանակոծվում է, հայտնում են տեղում աշխատող լրագրողները։ Լսվում են հրետանային արկերի պայթյուններ, անօդաչու թռչող սարքերի ձայներ։ Հնչում է օդային տագնապի ազդանշանը։

Լրագրողների փոխանցամբ այս անգամ հրետանակոծությունը շարունակվել է նաև գիշերը։
ՊՆ-ի #Արծրուն_Հովհաննիսյան'ի ասուլիսից․

Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են։

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է Արաքսի հովտի հատվածում, Արաքսի երկայնքով ուժեր կուտակել և առաջ ընթանալ։ ․․․Ամբողջ այդ խումբը Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է։

ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ ունեն կարևոր դիրքերի բարելավում։

Ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են։

Ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը՝ #Ստեփանակերտ'ին, #Շուշի'ին և այլն բնակավայրերին։ Կան տեսանյութեր․․․

Զոհերի, գերիների, դիակների մասով որևէ առարկայական ինֆորմացիա հաղորդել չենք կարող։ Ադրբեջանի հետ ուղիղ կապ չկա։

Այս ինտենսիվ մարտերի ընթացքում չի եղել որևէ դադար, որ կողմերը կարողանային դուրս բերել [դիակները]։
epress.am
#Ստեփանակերտ'ը նորից հրետանակոծվում է, հայտնում են տեղում աշխատող լրագրողները։ Լսվում են հրետանային արկերի պայթյուններ, անօդաչու թռչող սարքերի ձայներ։ Հնչում է օդային տագնապի ազդանշանը։ Լրագրողների փոխանցամբ այս անգամ հրետանակոծությունը շարունակվել է նաև…
#Ստեփանակերտ'ն ի տարբերություն նախորդ օրերի՝ ռմբակոծվում է ոչ միայն օրվա ընթացքում, այլ նաև գիշերը։

Տեղում աշխատող լրագրողները հաստատում են՝ այսօր գիշերը մի քանի հարված է եղել քաղաքի վրա, էլեկտրամատակարարումը մասնակիորեն խափանված է, որոշ տեղերում ինտերնետ չկա (ըստ հաղորդումների՝ կիրակի օրվա մասշտաբային հրթիռակոծությունից հետո)։

Ցերեկը քաղաքի ռմբակոծությունը շարունակվել է․ պարբերաբար լսվում են տագնապի ազգանշաններ, արկերի ձայներ։ Տուժածների մասին տեղեկություն չկա։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ Ստեփանակերտից բացի՝ ռմբահարվում է նաև Շուշին, մի շարք այլ բնակավայրեր։

Գերմանական «Բիլդ»-ի լրագրողը կարճ տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի փողոցներից (այսօր)։ Ավերվածությունները հաշվելն արդեն դժվար է․
epress.am
#Ստեփանակերտ'ն ի տարբերություն նախորդ օրերի՝ ռմբակոծվում է ոչ միայն օրվա ընթացքում, այլ նաև գիշերը։ Տեղում աշխատող լրագրողները հաստատում են՝ այսօր գիշերը մի քանի հարված է եղել քաղաքի վրա, էլեկտրամատակարարումը մասնակիորեն խափանված է, որոշ տեղերում ինտերնետ…
#Ստեփանակերտ'ի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը պարզաբանում է․

Էլեկտրականության հետ կապված խափանումները վերացվել են․ այս պահին ևս աշխատանքներ են տարվում, առաջիկա օրերին Ստեփանակերտում անջատումներ չեն լինի։ Ջրամատակարարումն աշխատում է։

Ապաստարաններ ունենք։ ․․․Օրվա առաջին կեսին ընդունում ենք քաղաքացիների զանգերը (0479 41274 թեժ գծով), երկրորդ կեսին ավագանու անդամները և կամավորները փորձում են պատսպարված ժողովրդին հասցնել ամենաանհրաժեշտը։

Ստեփանակերտը լքել են տեղի բնակչության ոչ ավել, քան 30-40%-ը։

Մոտավորապես մեկ տասնյակ բնակելի տներ կամ բազմաբնակարան շենքեր են վնասվել։ Տուժել է նաև Ղարաբաղ Տելեկոմի վարչական շենքը և մասնաճյուղերը, բայց կապն անխափան է եղել։
«Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք #Ստեփանակերտ'ն ու բերդաքաղաք #Շուշի'ն։ Զոհեր ու վիրավորներ չկան«, - Արցախի տեղեկատվական շտաբ։
Հոկտեմբերի 8-ին #Շուշի'ի Ղազանչեցոց եկեղեցու հրետանակոծության արդյունքում վիրավորվել էին «Офицеры России»-ի լրագրող Լևոն Արզանովը և «Сегодня.ру» պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Կոտյոնոկը։ Վիրավորվել էր նաև նրանց ուղեկցող Ռուսաստանի քաղաքացի Հրանտ Բալադյանը։

#Ստեփանակերտ'ում առաջին բուժօգնություն ստանալուց և վիրահատվելուց հետո երեքն էլ ուղղաթիռներով տեղափոխվել են «Էրեբունի» Բժշկական կենտրոն։ Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
❗️ «Կրկին հրթիռային հարված հասցվեց #Ստեփանակերտ քաղաքին», - հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ-ի #Արծրուն_Հովհաննիսյան'ի ասուլիսից․

— Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային ուղղությամբ։

— Ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն այսօր հայտարարեցին, որ արդեն որերորդ անգամ գրավել են Ջեբրայիլն և նույնիսկ #Հադրութ'ը՝ հարակից գյուղերով։ Նման բան չկա․ այդ ուղղությամբ, այսինքն՝ Մեծարաքսյան հովտից մի փոքր հյուսիս, առհասարակ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել։

— Ցերեկը շարունակվել է #Ստեփանակերտ քաղաքի հրետանակոծությունը․ մի քանի տասնյակ պայթյուններ՝ տարբեր տրամաչափի զենքերից։

— Մարտերը շարունակվում են։
Հրթիռակոծվում են #Ստեփանակերտ'ի քաղաքացիական ենթակառուցվածքները: Զոհերի մասին տվյալներ դեռևս չկան, հայտնում է Ղարաբաղի #ՄԻՊ'-ը։
«Հրադադարի առաջին օրը շրջում էինք #Ստեփանակերտ'ում, նայում էինք՝ ուր են ընկել ռումնբերն ու հրթիռները։

Քաղաքում գուցե կամ ռազմական օբյեկտներ, բայց ռմբակոծվել են հիմնականում խանութները, տները, բնակարաններն ու փողոցում կանգնած սովորական մեքենաները։ Պատերազմը չարիք է խաղաղ բնակիչների համար, ովքեր դեռ չեն պատրաստվում դուրս գալ ապաստարաններից», - գրում է Կոմերսանտ-ի թղթակից Ալեքսանդր Չյորնիխը։

Լուսանկարները՝ նրա ֆեյսբուքի էջից