epress.am
469 subscribers
1.34K photos
268 videos
1 file
4.02K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
#Ղարաբաղի_ԱԳՆ-ն կրկին հանդես է եկել միջազգային հանրությանն ուղղված՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով։

«Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է», - գրել է ԱԳՆ-ն։

Սոցիալական ցանցերում այժմ տարածվում է #RecognizeArtsakh հեշթեգը։
Մի քանի մեջբերում #Ղարաբաղի_ԱԳՆ Մասիս Մայիլյանի ասուլիսից․

— Ադրբեջանը ներկայումս տիկնիկ է Թուրքիայի ձեռքում։

— Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա։ Մեկն այն է, ինչ անում է այս պահին ՊԲ-ն։

— Մենք առնվազն պետք է վերականգնենք 1994 թ․-ին հաստատված առաջնագիծը։

— Ինչ վերաբերում է ժամանակավոր զինադադարին, ապա մենք նման առաջարկ չենք ստացել։
Ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին, հայտարարում է #Ղարաբաղի_ԱԳՆ-ն։

Ըստ ԱԳՆ-ի, կա հատուկ առաջադրանք՝ հետևել լրագրողների շարժին և թիրախավորել նրանց․ « Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով»։
〰️ «Վերստին ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կենտրոնական դերը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող միակ համաձայնեցված ձևաչափ:

Միաժամանակ, հերթական անգամ հաստատուն կերպով հայտարարում ենք Արցախի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերում ցանկացած ձևով Թուրքիայի մասնակցության անթույլատրելիության վերաբերյալ»․

#Ղարաբաղի_ԱԳՆ-ն նոր հայտարարություն է հրապարակել։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։