epress.am
469 subscribers
1.34K photos
268 videos
1 file
4.02K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
❗️Ըստ Իրանից եկող հակասական տեղեկությունների, Թեհրան, Թավրիզ, Արդաբիլ, Մեշգին Շահր և Ուրմիա բնկավայրերում տեղացի ադրբեջանցիները ցույցեր են անում։ Հնչում են ծայրահեղ ազգայնական, հիմնականում հակահայկական (նաև հակառուսական և հակապարսկական) կոչեր։

Տեղ-տեղ դրանք վերածվում են բախումների․ կան տեղեկություններ հարյուրավոր ձերբակալվածների մասին։

https://twitter.com/cavidaga/status/1311696807047704576?s=09
#Իրան, #ցույցեր_Իրանում
Իրանը Ղարաբաղյան «կոնֆլիկտի խաղաղ կարգավորման պլան» ունի, հայտարարել է երկրի ԱԳՆ Սաիդ Խաթիբզադեն։

«Հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և զորքերը գրավյալ տարածքներից դուրս հանելու անհրաժեշտությունը, մենք ընդգծում ենք, որ ռազմական հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցվի՝ համապարփակ քաղաքական երկխոսության համար», - Խատիբաձեին մեջբերում է РИА Новости-ն՝ հղվելով Mehr գործակալությանը։

#Իրան_ի մոտեցումը բացահայտ հղում է Ադրբեջանի նախագահի ելույթներին․ վերջինս հայտարարել էր, որ «զորքերի դուրս բերումը գրավյալ տարածքներից» դիտարկում է որպես ռազմական գործողությունները դադարեցնելու նախապայման։
#Իրան'ը սպառնում է կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն կրկին ընկնեն Իրանի տարածք։

«Ցանկացած տիպի հարձակում [մեր սահմանների վրա] մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների», - Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին մեջբերում է «Ազատություն»-ը։
Իրանի նախագահ #Հասան_Ռոհանի'ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երրորդ երկրների հնարավոր միջամտության առնչությամբ․ այդ միջամտությունը, ըստ նրա, կարող է հակամարտությունը վերածել տարածաշրջանային պատերազմի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին #Իրան'ի նախագահը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:
«Այս հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար», - ասել է Ռոհանին։
Սահմանամերձ գոտում հանդիպում ունեցանք ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, և նրանք ներողություն խնդրեցին մի շարք արկերով և հրթիռներով՝ սխալմամբ Իրանի տարածքին հարվածելու առթիվ, ասել է #Իրան'ի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզաին։

Այսօրվա ասուլիսի ընթացքում ՊՆ #Արծրուն_Հովհաննիսյան Հովհաննիսյանը նշել էր, որ հայկական կողմը ևս կապնվել է Իրանի հետ՝ կոչ անելով կասեցնել ադրբեջանցի զինծառայողների՝ Արաքս գետը հատելու և Իրանի տարածքում պարսպապատվելու փորձերը։ Ըստ Հովհաննիսյանի, իրանական կողմի պատասխանը միայն քաղաքական հայտարարությամբ չի սահմանափակվել։