Vardan Voskanyan's Channel
4.81K subscribers
308 photos
52 videos
1 file
210 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Որպես ազգ և պետություն, մենք, ցավոք, դեռ չենք գիտակցում, կամ միգուցե չենք ցանկանում գիտակցել, որ Հայաստանում և նրա շուրջ տեղի են ունեցել արմատական փոփոխություններ։

Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի խոշոր հատվածներ բռնազավթված են թշնամու կողմից, և այդ բռնազավթումը դեռ կանգ չի առնում, լրջորեն խաթարված և կազմաքանդված է մեր անվտանգային համակարգը, մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև։

Հետևաբար, այլևս չեն կարող լինել նախկին պայմանական «հանգիստ» կյանքը և դրանից բխող «քաղքենի» օրակարգերը, որովհետև թշնամին ոչ միայն չի ցանկանում թողնել մեզ «հանգիստ» ապրել, այլ՝ ապրել ընդհանարպես։

Հայության և բարբարոսների միջև այս պայքարում շարունակելու է լիաթոք ապրել և զարգանալ կողմերից միայն մեկը՝ այն, որը թքած ունի պայմանական սակուրայի գեղեցկության կամ տգեղության վրա և պաշտում ու պաշտպանում է տարին վեց ամիս ձյունով ծածկված, մեզ համար կենսական նշանակության «մերկ» ու «անհրապույր» սարը։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Արցախի Հանրապետությունից բառացիորեն երեկ բռնազավթված հերթական տարածքն, իբր, շատ հեռու է, և ոչինչ չի սպառնում իր և իր ընտանիքի անվտանգությանը, ապա նա չարաչար սխալվում է։

Պետք է հիշել, որ թշնամու պիղծ նպատակը միայն Արցախը, Սյունիքը կամ Գեղարքունիքը չէ, այլ գրեթե ամբողջ Հայաստանն անխտիր, հետևաբար Արցախում բռնազավթված հայկական հողի հերթական «աննշանակալի» թվացող հատվածը բարբարոսներին նույն այդ չափով մոտեցրել է մեր բոլորի բակերին և տներին։

Ո՞րն է ելքը։ Շատ համառոտ՝ ամեն ինչ հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության ու թշնամու թուլացման և հետագա ջախջախման, եթե մենք հատկապես ազգային վերնախավերի մակարդակում չգիտակցենք, որ պետք է կերտել, պատկերավոր ասած, պետություն-ամրոց, որտեղ ամեն ինչ անխտիր պիտի միտված լինի անվտանգության ապահովման տրամաբանությանը, ցավալիորեն կտապալենք ոչ միայն հազարամյակաների խորքից եկող հայկական պետականության ծրագիրը, այլ նաև հարցականի տակ կդնենք հայության ֆիզիկական գոյությունն ընդհանրապես։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Каков выход? Очень лаконично: всё во имя безопасности Армении и Арцаха, ослабления и дальнейшего разгрома врага, если мы, особенно на уровне национальной элиты, не осознаем, что следует сформировать, образно говоря, государство-крепость, где безусловно всё будет ориентироваться на логику безопасности, мы, к сожалению, разрушим не только идущий из глубины тысячелетий план армянской государственности, но и поставим под сомнение физическое существование армянства в целом».

🆔 @vardan_voskanyan

https://t.ly/G0GU
Ի՞նչ է այսօր փաստացիորեն բարբաջել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։ Այն, որ նույնիսկ Հայաստանի ոչ մի բռնազավթված տարածքից հետ չի քաշվելու։

Եթե մեզանում դեռ կան պատրանքներ առ այն, թե «միջազգային հանրությունը», «քաղաքակիրթ մարդկությունը» և այլ «սպիտակ մարդիկ», իբր, կստիպեն նրան դա անել, ապա միայն հիշեցնեմ, որ նույն այդ «բազմությունը» 30 տարի շարունակ չկարողացավ մեզ ստիպել վարվել նման կերպ։

Եվ կրկին ամեն ինչ դառնում է մեզ ու բարբարոս թշնամուն. պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բռնապետի լտի և հանդուգն վարքագծի ֆոնին Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան, որոնք դուրս սպրդեցին հատկապես նախիջևանյան կլանի ներկայացուցիչ, հակաիրանական դիրքորոշումներով հայտնի, պատգամավոր Ֆազիլ Մուսաֆայի վրա կրակոցներով։

Մինչ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան դեռևս բազմաթիվ հարցականներ ունեցող այս մահափորձի առիթն օգտագործելով, մեղադրանքների սլաքը փորձում է ուղել դեպի Իրան և Թեհրանի օգտին, իբր, լրտեսության մեղադրանքներով սկսված հիմնականում շիա հավատացյալների ձերբակալությունների ալիքին նոր թափ հաղորդել, արհեստածին Ադրբեջանում կրկին ակտիվացել է թաթական գործոնը։

Եթե մի քանի տարի առաջ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հայտարարում էր, որ, ակտիվ բռնաճնշումներով և ձերբակալություններով, իբր, չեզոքացված է «Շիրվանի ազատագրության ճակատ» թաթական կազմակերպության գործունեությունն ընդհանրապես, ապա այժմ այդ կառույցը կրկին որոշակի ակտիվություն է ցուցաբերում։

Մյուս կողմից նկատվել է ևս մեկ հետաքրքիր զարգացում. Ապշերոնի թաթաբնակ ավաններից Միլլի Մեջլիսի պատգամավորության նախկին թեկնածու Զարիֆա Հուսեյնովան հենց Ֆազիլ Մուսաֆայի դեմ մահափորձի համատեքստում խոսել է արհեստածին Ադրբեջանում թաթ ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության և բնիկ թաթական տարածք Ապշերոնյան թերակղզու էթնիկական պատկերի անօրինական փոփոխության ու նավթագազային ռեսուրսների անխնա կողոպուտի մասին։

Այնպես որ իրավիճակը շատ դինամիկ զարգանում է, և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
«С другой стороны, было замечено еще одно интересное развитие. Экс-кандидат в депутаты Милли Меджлиса от населенных татами общин Апшерона Зарифа Гусейнова как раз в контексте покушения на Фазиля Мустафу коснулась геноцидальной политики в искусственно созданном Азербайджане в отношении татов, незаконном изменении этнической картины коренной татской территории – Апшеронского полуострова и беспощадном разграблении нефтегазовых ресурсов».

🆔 @vardan_voskanyan

https://t.ly/8ay0
Հայաստանում չկա և չի կարող լինել, դիցուք, «Իշխանասարի հանրապետություն», «Տեղի հանրապետություն» և այլն։

Հետևաբար, միգուցե զգացական մակարդակում ընկալելի, բայց համակարգային առումով, ըստ իս, արմատապես անընդունելի այն մոտեցումը, թե «այսինչ վայրում ընտրել են ՔՊ, ուրեմն եթե թուրքը եկել է այդտեղ, արդար է», չպետք է տեղ ունենա մեզանում։

Թուրքը եկել է մեր հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն, որովհետև Հայաստանը միասնական օրգանիզմ է, այլ ոչ թե միմյանց հետ կապ չունեցող գյուղական և քաղաքային համայնքների կոնգլոմերացիա, և հնարավորության դեպքում ոչնչացնելու է բոլորիս անխտիր, անկախ նրանից, որ ոմանք հեզորեն կմեկեն իրենց վզերը կտրելու, իսկ մյուսները կընկնեն միայն վերջին փամփուշտը կրակելուց հետո։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև հարաբերություններում այս պահին լարվածության, իրոք, աննախադեպ մթնոլորտ է, որը կարելի է բնութագրել փաստացի պատերազմ մի շարք ոլորտներում, բացառությամբ թերևս միայն ռազմական գործողությունների։

Այս համատեքստում ակնհայտ է, որ բարեկամ Իրանն ակնկալում է Հայաստանի հետ սերտագույն համագործակցություն կամ, այլ խոսքերով, ընդհանուր թշնամու դեմ բազմաբաղադրիչ դաշինքի միջոցով համատեղ ճակատի ստեղծում անխտիր բոլոր ուղղություններով, ինչը լրջագույն հնարավորություն է մեզ համար ստանալու կարևոր և արդյունավետ լծակներ զսպելու, իսկ հետագա փուլերում նաև ճնշելու լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բարբարոսական վարչախմբին։

Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի, ուստի Հայաստանի և Իրանի քաղաքակրթական դաշինքն ընդդեմ բարբարոսների պետք է կայացնել բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով։

#հավերժականՀայաստանը
#Հայաստան_Իրան_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷 🇸🇦 В перспективе возможно сотрудничество между Ираном и Саудовской Аравией в рамках совместного противодействия нарастающему турецкому влиянию на Ближнем Востоке.

В первой половине марта трёхсторонние переговоры в Пекине стали толчком к примирению между Ираном и Саудовской Аравией. Сегодня побеседовал об этом с экспертом из Армении, заведующим кафедры иранистики Ереванского государственного университета Варданом Восканяном. Приведу наиболее интересные фрагменты из нашей беседы:

1. Иран и Саудовская Аравия подписали соглашение о возобновлении дипотношений. Как это повлияет на развитие дальнейших процессов на Ближнем Востоке, и что ожидать в ближайшее время?

— Касаясь процесса нормализации двусторонних отношений между Ираном и Саудовской Аравией, проходящего при посреднической роли Китая и предполагающего возобновление дипломатических отношений между двумя государствами, следует отметить, что этот процесс может иметь серьёзные последствия для всего ближневосточного региона. Урегулировав взаимные разногласия, иранцы и саудиты смогут перенаправить высвободившиеся ресурсы [в первую очередь военные — ред.], ранее используемые против друг друга, на разрешение более насущных региональных проблем. В частности, уже сейчас Иран постепенно переправляет эти ресурсы на северо-западное направление - к границе с Азербайджаном и Турцией. Учитывая этот факт, нормализация ирано-саудовских отношений исходит также из интересом Армении, потому что Иран сфокусирует своё внимание на процессах на Южном Кавказе [с целью недопущения очередной военной агрессии турецко-азербайджанского тандема против армянского государства и изменения международно признанных границ в регионе — ред.]. Кроме того, практически сводятся к нулю риски по формированию ситуационного союза между Израилем и Саудовской Аравией против Ирана, а в нейтрализации этого процесса особую роль сыграл Китай, способствующий налаживанию ирано-саудовских отношений. Что касается Саудовской Аравии, то нормализация отношений с Ираном принесёт им пользу по многим аспектам, например, в контексте урегулирования Йеменского конфликта.

2. Могут ли Иран и Саудовская Аравия в перспективе сотрудничать в вопросе сдерживания нарастающего влияния Турции в регионе?

— Ирану и Саудовской Аравии необходимо урегулировать множество спорных вопросов, чтобы выйти на уровень совместного противодействия нарастающему влиянию Турции на Ближнем Востоке. В перспективе такое сотрудничество вполне возможно, но на текущий момент предпосылок к этому недостаточно. В контексте поставленного вами вопроса, хочу вновь отметить, что процесс нормализации ирано-саудовских отношений позволяет Ирану перенаправить на границу с Турцией и Азербайджаном большие ресурсы, а иранские эксперты прямо говорят, что эти ресурсы, в первую очередь, при необходимости будут использованы против Азербайджана, который фактически является плацдармом Израиля и НАТО (в частности, Турции) в противостоянии с Ираном. Помимо этого, высвободившиеся ресурсы будут использованы Тегераном по всему региону Ближнего Востока, где имеются столкновения интересов между Ираном и Турцией.

© Андраник Ованнисян
Որքան էլ, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի հետ, այսպես կոչված, «մեկ ազգ, երկու պետություն» կեղծ կաղապարի շրջանակներում ձգտում է հնարավորին թուրքականացնել ադրբեջաներենը, այս լեզուն այժմ էլ ազդվում է պարսկերենից։

Նույնիսկ Բաքվի քարոզչամեքենայի ԶԼՄ-ների համար sepah ձևը, որով Իրանում համառոտ կոչում են Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը (պրսկ.՝ سپاه [sepāh), արդեն դսրձել է սովորական։

Բոլորովին վերջերս այս քարոզչամեքենայի տխրահռչակ ներկայացուցիչներից ոմն վերլուծաբան արհեստածին Ադրբեջանի հեռուստաալիքներից մեկին հարցազրույցում զայրույթ էր հայտնում առ այն, որ Իրանում Բաքվի բռնապետին կոչում են «Բաքվի նահանգապետ»՝ իր ադրբեջաներենում օգտագործելով Bakü üstandarı ձևը, որում խախտված է նույնիսկ մայրաքաղաք Բաքվի՝ գրական ադրբեջաներենում ընդունված Bakı արտասանությունը, էլ չխոսելով պարսկերեն استاندار [ostāndār] «նահանգապետ» բառի կիրառության մասին։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Դիտում եմ Տեղ գյուղից լրագրողական ռեպորտաժը. գյուղացիները զենք են ուզում բռնազավթիչ թշնամուն Հայաստանի սրբազան հողից դուրս քշելու համար։

Հայության դիմադրության ոգին, որքան էլ փորձում են ամեն կերպ կոտրել, դեռ ողջ է՝ թեև խոցված ու վիրավոր, բայց շնչող և վեր հառնելու ու պայքարելու պատրաստ, իսկ սա հույս է՝ չմարող հույս, որ մեր հայրենիքը վերածնվելու է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքի անհրաժեշտությունը նվաստիս տեսակետներում։

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բռնապետական վարչախումբն աննախադեպ բռնաճնշումներ է սկսել արհեստածին Ադրբեջանում շիա հավատացյալների և ազգությամբ թալիշ ու թաթ գործիչների նկատմամբ։

Միայն անցյալ շաբաթ օրը Թալիշստանի մայրաքաղաք Լենքորանում, Ապշերոնի թաթաբնակ Խրդալան և Ֆաթմայի ավաններում Իրանի օգտին, իբր, լրտեսության շինծու մեղադրանքներով ձերբակալվել են 8 անձինք, որոնց մեջ կա նաև հոգևորական։

Չնայած Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան փորձում է թաքցնել այն աճող դժգոհությունը, որն առկա է բնակչության մեջ հենց տեղերում հեղինակություն վայելող այս անձանց ձերբակալությունների պատճառով, այսուհանդերձ սոցցանցեր է սպրդում այդ մասին որոշ տեղեկատվություն։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Չգիտեմ՝ ով է այս «մեկնաբանը», բայց նրան ակնհայտորեն զարմացրել է այն, թե ինչո՞ւ եմ օգտագործում «Բաքվի բարբարոսական վարչախումբ» ձեակերպումը, որը նա համարում է վիրավորանք։

Իրերն իրենց անունով կոչելը վիրավորանք չէ, քանի որ հայ զինվորներին գլխատող, գերիներին բանտերում սպանող, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնող կամ յուրացնող վարչախումբը հենց բարբարոսական է։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
https://youtu.be/kQOZdZpRVKE
Սա Կարինի (Էրզրում) հայկական դպրոցն է՝ կառուցված 19-րդ դարում։

1919թ. այստեղ տեղի է ունեցել քեմալականների տխրահռչակ համաժողովը, որը փաստացի հիմքը դրեց այսօրվա Թուրքիայի։

Այժմ թուրքական դրոշով այս հայկական նախկին դպրոցի շենքում «Էրզրումի համաժողովի և ազգային պայքարի թանգարանն» է, իսկ դպրոցի աշակերտներից և ուսուցիչներից շատերը զոհ են գնացել Ցեղասպանությանը։

Ահա թե ինչ է լինում, երբ դպրոց ես կառուցում՝ առանց լիարժեք, հզոր և քեզ պաշտպանելու ի զորու անվտանգային համակարգ ունենալու։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Տարածաշրջանային գերտերություն և քաղաքակրթական հինավուրց կենտրոն Իրանի նկատմամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի արտաքուստ լկտիության հետևում թաքնված են շատ խորքային վախեր։

Բանն այն է, որ պաշտոնական Թեհրանը հստակ ուղեգիծ է վերցրել կարգավորելու հարաբերություններն այնպիսի արաբական երկրների հետ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն։

Սա նշանակում է, որ գործընթացի հաջող ավարտի դեպքում այս ուղղություններից ազատվելու են հսկայական իրանական ռեսուրսներ, որոնց մի մասն ակնհայտորեն ուղղորդվելու է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման կողմից ստողծված ռիսկերի և մարտահրավերների կառավարմանը։

Մյուս կողմից հետերկրաշարժային և նախընտրական խնդիրներով Թուրքիայում էրդողանական վարչախումբն այս պահին ոչ ցանկություն և ոչ էլ անհրաժեշտ բավարար ռեսուրսներ ունի բացահայտորեն աջակցելու Իրանի դեմ Բաքվի բռնապետի սկսած հանդուգն արշավին, որի համատեքստում, ի դեպ, լռում է նաև Պակիստանը։

Ըստ այդմ, Բաքվի բռնապետին գետնի վրա իրական աջակցություն այս պահին կարող է տրամադրել գրեթե բացառապես Իսրայելը, որն իր հերթին անհանգստացած է Իրան - արաբական երկրներ հարաբերությունների կարգավորման գործընթացից, բայց սա էլ իր հերթին հանգեցրել է երկու «անսպաելի» հիմնախնդրի՝ Անկարայի խանդին և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի թշնամանքին՝ նույն այն ՀԱՄԱՍ-ի, որն օրերս կոշտ զգուշացում է հղել Բաքվի բռնապետին, այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո շնորհավորել էր դրան։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
🇦🇲 🇦🇿 🇮🇷 Իրանական էլեկտրոնային ռեսուրսները տարածել են գրաֆիկական պատկեր այն մասին, թե ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը Հայաստանի և Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման միջև ճգնաժամի պայմաններում։

Ըստ այդմ, Թեհրանը նախատեսում է՝ զորավարժությունների և ռազմական վարժանքների անցկացում, դիվանագիտական խողովակներով զգուշացում Բաքվին, Հայաստանի հետ երկկողմ ռազմական պայմանագրի կնքում, սահմանափակ ռազմական գործողություն ԱԹՍ-ներով և հրթիռներով, Հայաստանի բանակին սպառազինությամբ աջակցություն և զինվորական խորհրդականների տրամադրմամբ լոգիստիկ օժանդակություն։

Կից՝ գրաֆիկական պատկերը պարսկերենով։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇦🇲 Թվում է, թե հազարամյակների խորքից եկող մեր ազգի վերնախավերը պետք է վաղուց արդեն դադարած լինեին մանկամտության ախտով տառապելուց, բայց, ցավոք՝ ոչ։

Ինչ-որ մեկին դեռ զարմացնո՞ւմ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հերթական լկտիությունն են դրսևորել Բերձորի փակ միջանցքում, ինչ-որ մեկը դեռ հավատո՞ւմ է, թե դրանք թողնելու են, որպեսզի Հայաստանն ու Արցախն անխափան կապ ունենան, ինչ-որ մեկը դեռ հավատո՞ւմ է, թե դրանք կամավոր կամ դիվանագիտական ճնշմամբ հեռանալու են Հայաստանի ինքնիշխան տարածքից և այլն։

Բաքվի բարբարոսական վարչախումբը հարցը դրել է շատ ուղիղ՝ Արցախն իրավունք չունի գոյության, իսկ Հայաստանն առավելագույնը կարող է լինել անդամահատված և ադրբեջանաթուրքական քմահաճույքներից կախում ունեցող, զարգացման ու հզորացման որևէ հեռանկար չունեցող ազգագրական ռեզերվացիա։

Երբ ասում են՝ պետք է առերեսվել իրականության հետ, իրականությունը հենց սա է, ինչն ամենևին չի նշանակում, թե պետք է հաշտվել և ամեն ինչ չանել այն փոխելու համար։ Իսկ փոխելը նշանակում է նախևառաջ փոխել մտայնությունը և հրաժարվել կործանարար մանկամտությունից ու պատրանքներից։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
🇦🇿 🇮🇱 Կրոնական գործոնը երեսպաշտորեն պարբերաբար Հայաստանի դեմ օգտագործել փորձող և հայկական կողմին մզկիթներն, իբր, պղծելու մեջ մեղադրող Բաքվի բարբարոսական վարչախումբն արդյոք կդատապարտի՞ իր կարևորությամբ իսլամի երրորդ սրբատեղի՝ Երուսաղեմի Ալ-Ակսա մզկիթում իսրայելական անվտանգության ուժերի գործողությունը։

Տեսնենք՝ ինչպես է իրեն պահելու Շուշիի իրանական մզկիթում տեսախցիկների առաջ կնոջ հետ, իբր, աղոթող, իսկ իրականում դերասանություն անող Բաքվի բռնապետը, որը հույս ունի իսրայելական զենքի և զինամթերքի հերթական խմբաքանակը ստանալ։

#թշնսմու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
«В соответствии с этим, Тегеран планирует проведение военных учений и тренировок, предупреждение Баку через дипломатические каналы, подписание двустороннего военного договора с Арменией, ограниченную военную операцию с использованием БПЛА и ракет, поддержку вооружением армянской армии, логистическое содействие, отправку военных советников», - написал Вардан Восканян.

🆔 @vardan_voskanyan

https://t.ly/djAk
Մեր տարածաշրջանի վրա ուղղակի ազդեցություն ունեցող մերձավորարևելյան զարգացումներում զգալի տեղաշարժեր են, որոնք չի կարելի համարել Բաքվի բարբարոսական վարչախմբի օգտին։

Նախ՝ Իրանը և Սաուդյան Արաբիան և մի քանի այլ արաբական երկրներ անշեղորեն առաջ են շարժվում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչը չի կարող առնվազն ցանկալի լինել արհեստածին Ադրբեջանի և դրա դաշնակից Իսրայելի համար։

Բացի սրանից, Նեթանյահուի կառավարությունն ինքը լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած մի կողմից Իսրայելում ներհասարակական պառակտման ու ցույցերի, մյուսից՝ պաղեստինյան դիմադրության, իսկ այսօր էլ արդեն լիբանանյան «Հիզբալլահի» հրթիռային հարձակումների հետևանքով։

Բաքվի բռնապետի մեկ այլ դաշնակից՝ Էրդողանական վարչախումբը Թուրքիայում աղետալի երկրաշարժի ճգնաժամից դեռ դուրս չեկած, իր ունեցած գրեթե ողջ ռեսուրսներով նետվել է նախընտրական պայքարի հորձանուտ, որի վերջնարդյունքը դեռևս այդքան էլ պարզ չէ՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ-ի փաստացի աջակցությունն ընդդիմությանը, ուստի այս պահին չունի բավարար ցանկություն և ռեսուրսային լայն բազա անհրաժեշտ չափով ներգրավվելու հարավկովկասյան գործընթացներում։

Բաքվի բարբարոսական վարչախմբի հաջորդ դաշնակից Պակիստանը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած իր ֆինանսական աջակից Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությւոններում, քանի որ Ալ-Ռիադը կարծես թե այլևս չի պատրաստվում հանդես գալ Իսլամաբադի մշտական ֆինանսական դոնորի կարգավիճակում։

Ասվածն ամենևին չի նշանակում, թե, պատկերավոր ասած, «շոկոլադային» պայմաններ են ստեղծվել Հայաստանի համար, սակայն մի բան փաստ է՝ այդ պայմանները չափազանց հեռու են «շոկոլադային» լինելուց նաև Բաքվի բռնապետական վարչախմբի պիղծ երազանքների առումով, և ընդհակառակը՝ դիցուք, իրանական ուղղությամբ պարունակում են աննախադեպ ռիսկեր։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan