Vardan Voskanyan's Channel
4.81K subscribers
308 photos
52 videos
1 file
210 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Բաքվի բարբարոսական վարչախումբը քար լռություն պահպանեց մահմեդականների համար սրբազան Ռամազան ամսվա ընթացքում իսլամի համար իր կարևորությամբ երրորդ մզկիթ՝ Երուսաղեմի Ալ-Ակսայում իսրայելական ուժայինների գործողության կապակցությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ նրա դաշնակից էրդողանական վարչախումբը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ։

Սրան զուգահեռ, Բաքվի բռնապետի անմարդկային ճնշիչ մեքենան աննախադեպ հալածանքներ է սկսել արհեստածին Ադրբեջանի քաղաքացի շիա հավատացյալների և հոգևորականության նկատմամբ, ըստ որոշ աղբյուրների՝ միայն վերջին շրջանում շինծու մեղադրանքներով ձերբակալելով և կտտանքների ենթարկելով մոտ 400 հավատացյալի։

Այսքանից հետո յուրաքանչյուր անգամ, երբ սրբապիղծ այս վարչախմբի որևէ ներկայացուցիչ երեսպաշտորեն բերանը կբացի հայկական կողմին «մեղադրելու» մահմեդական մզկիթների կամ այլ սրբությունների հանդեպ, իբր, անհարգալից վերաբերմունքի համար, պետք է նրա դիմաց դնել բոլոր այս և մնացյալ փաստերը։

#թշնամու_իրական_վիճակը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ահա թե ինչպես են «դաստիարակում» սեփական երեխաներին Բաքվի բարբարոսական վարչախմբի մանկապարտեզներում։

Այս մանուկներին սովորեցրել են ցույց տալ «Գորշ գայլեր» ահաբեկչական ու այլատյաց կազմակերպության նշանը և ոռնալ գայլերի նման։

Տեսանյութի վերևում գրված է՝ «Մեր ցեղը թյուրքական է, մեր ճանապարհը Թուրանն է»:

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Մենք հավատում ենք հարությանը, ուստի Հայաստանը պետք է հարություն առնի։

Հավատը, սակայն, չափազանց կարևոր, բայց ոչ միակ պայմանն է այդ հարության։ Չի լինելու հարություն, եթե արդար առաջնորդությամբ չլինի չարի խափանում մեզանում և բարբարոսների՝ դրան հաջորդող ջախջախում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի բաշիբոզուկներն, իբր, հարբածության շինծու մեղադրանքով ձերբակալում են իրանական բեռնատարների վարորդներին։

Բանն այն է, որ այդ վարորդներն ատրպատականցիներ են, նույն այն թյուրքախոս ատրապատականցիները, որոնց պանթյուրքական քարոզչամեքենան կոչում է «Իրանի 30 միլիոն ադրբեջանցիներ», և որոնք իբրև թե «ոտքի են կանգնելու» Բաքվից եկող առաջին իսկ հրամանի դեպքում և «կռվելու են» Իրանի դեմ։

Սա է Բաքվի բարբարոսական վարչախմբի և դրա ստահոդ քարոզչամեքենայի իրական դեմքը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Իրանական «Շարղ» օրաթերթում լույս է տեսել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույց՝ վերնագրված «Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի»։

Հայաստանցի քաղաքական գործիչն ուշադրություն է դարձրել հատկապես անվտանգային խնդիրների վրա՝ խոսելով Հայաստան-Իրան հարաբերություններին հենց անվտանգության ոլորտում նոր որակ հաղորդելուն միտված այնպիսի քայլերի մասին, ինչպիսիք են ռազմական գործակցությունը ռազմաուսումնական ծրագրերի և համատեղ զորավարժությունների իրականացման միջոցով, ինչպես նաև հակաահաբեկչական պայքարը։

Նշվել է նաև, որ հայ և իրանցի ազգերի բարեկամական համակեցությունն ունի հազարամյակների պատմություն, և այդ ավանդույթն անսասան կերպով պետք է շարունակվի նաև այսօր՝ հատկապես, երբ մեր երկու ազգերն ու պետություններն առերսվում են միանման, իսկ հաճախ միևնույն մարտահրավերների հետ։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև Թեհրան-Երևան-Մոսկվա եռակողմ ձևաչափը գործնականում կայացնելուն, ինչը նշանակալի գործոն կլինի Հարավային Կովկասը թշնամական նկրտումներից պաշտպանելու առումով։

🆔 @vardan_voskanyan
Մի կարևոր հանգամանք, որը կրկին արդիական դարձավ Սիսիանում բռնված ադրբեջանցու մասին լրատվական նյութերի պատճառով։

Ուրեմն, ամենայն պատասխանատվությամբ պետք է ասեմ, որ նույնիսկ նկատելի ոչ հայկական առոգանությամբ փոքրիշատե գրագետ հայերեն խոսող ադրբեջանցիների թիվն արհեստածին Ադրբեջանում խիստ սահմանափակ է։

Ուստի, եթե ինչ-որ բաշիբոզուկ հայերեն ասում է՝ «Բարեվ, վօ՞նց ես, ախբէր», դա դեռ չի նշանակում, թե նա խոսում է հայերեն, թե չէ կստացվի հայտնի անեկդոտի նման՝
- Քանի՞ լեզու գիտեք։
- Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։
- Ինչպե՞ս կբարևեք ֆրանսերենով։
- Գամարջոբա։
- Բայց դա վրացերե՜ն է։
- Դե, ուրեմն վրացերենն էլ ավելացրեք։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հրետանային զորավարժություններ են անցկացնում Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես բռնազավթված Ջրականի տարածքում։

Իրանի հետ սահմանի մոտակայքում բարբարոսների նման ագրեսիվ վարքագիծը ուղիղ սպառնալիք է Թեհրանի համար, ուստի Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքն է, որ կարող է համատեղ ջանքերով դուրս քշել այս բարբարոսներին հայկական սրբազան հողի նաև այս բռնազավթված հատվածից և կրկին վերածելու այն հազարամյակների հայ-իրանական սահմանի խաղաղության և բարիդրացիության գոտու։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Подобное агрессивное поведение варваров близ границы с Ираном – прямая угроза для Тегерана, посему именно цивилизационный союз Армения-Иран может совместными усилиями изгнать этих варваров также с этого оккупированного участка священной армянской земли и вновь превратить его в зону мира и добрососедства на армяно-иранской границе, история которой насчитывает тысячелетия»

🆔 @vardan_voskanyan

https://t.ly/1uo6
Իրանական «Շարղ» օրաթերթում Արթուր Վանեցյանի երեկվա հարցազրուցը սպասելի կերպով բավական հախուռն «արձագանքների» է արժանացել նաև Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի կողմից, որոնցում կարելի է արձանագրել նաև որոշ վախեր և անհանգստություններ։

Նախ՝ արհեստածին Ադրբեջանում զգալի վախեր կան այն հանգամանքից, որ կարող է ձևավորվել հայ-իրանական անվտանգային, ռազմական և հակաահաբեկչական սերտ գործակցություն, ինչի անհրաժեշտությունն ուղղակիորեն շեշտվել էր հայաստանցի քաղաքական գործչի կողմից հենց իրանական լայն լսարանի համար։

Մյուս կարևոր հանգամանքը Թեհրան-Երևան-Մոսկվա ռազմավարական առանցքի գործնականում ձևավորման հրամայականն է, որի՝ Վանեցյսնի կողմից արծարծումը հատկապես իրանական հանրային և քաղաքական լսարանի առջև կրկին չի տեղավորվում Բաքվի բռնապետսկան վարչախմբի լկտի ծրագրերում, համաձայն որոնց Հայաստանին պետք է զրկել ոչ միայն դիմադրողականության հնարավորությունից, այլ նաև կենսունակությունից, մինչդեռ նման ձևաչափի ստեղծումն ի դերև կհանի բոլոր նման նկրտումները։

Պարզ է նաև, որ Բաքվի բռնապետի համար խիստ անհանգստացնող է պատվողականությունը մերժող և Հայաստանի բազմաբաղադրիչ անվտանգային հուսալի ճարտարապետության տեսլականն առաջ մղող քաղաքական գործիչների առկայությունը, որոնց տեսակետներն ընկալելի են Իրանում, իսկ դատելով ռուսական պետական լրատվամիջոցների արձագանքից, նաև Ռուսաստանում։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Իրանական տելեգրամյան ալիքներում նուրբ հումորով ծաղրում են Բաքվի բարբարոսական վարչախմբի բանակ կոչվող բաշիբոզուկներին։

Դրանցում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող հայկական Նախիջևանից երկու բաշիբոզուկների անհայտ պայմաններում կորելու հանգամանքին՝ վերջիններիս լուսանկարների հրապարակմամբ, հենց այն ժամանակ, երբ Իրանին, իբր, զգուշացնելու նպատակով Բաքվի բռնապետը զորավարժություններ է անցկացնում նաև Նախիջևան-Իրան սահմանի մոտակայքում։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենայի տարածած ստահոդ տեղեկատվությունը Տեղ գյուղի հատվածում Հայաստանի կողմից, իբր, իրանական ԱԹՍ-ների կիրառության մասին հետապնդում է երկու հիմնական նպատակ։

Նախ՝ փորձ կատարել քարոզչական տիրույթում ստեղծել մոլորություն առ այն, թե հենց հայկական բանակն է, իբր, նախաձեռնել ռազմական այս բախումը, ինչը ձեռնտու է Բաքվի բաշիբոզուկների բարբարոսսկան ագրեսիան քողարկելու առումով։

Եվ երկրորդը՝ փորձել ստանալ աջակցություն հակաիրանական բոլոր ուժերից, և իրեն դիրքավորել որպես հայ-իրանական համատեղ գործողության, իբր, զոհ՝ այսպիսով «արդարացնելով» Բաքվի բռնապետի սանձազերծած հերթական ծավալապաշտական և բարբարոս գործողությունը։

Մեր աղոթքները մեր բանակի հետ են։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Քանի Բերձորն ու Աղավնոն կային, Տեղն ապահով էր, հիմա, ցավոք, այդպես չէ։ Եվ դրա պատճառը Բերձորի ու Աղավնոյի հանձնումն էր։ Արատավոր այս «շղթան» կարող եք շարունակել մինչև Ակնա ու Ջրական, Քարվաճառ ու Սանասար և այլն։

Եվ այսքանից հետո դեռ կա այն կեղծ մտայնությունը, թե, իբր, «ոչմիթիզականությունը մեզ կործանեց»։

Հիմա բոլոր հնարավոր և անհնարին «թիզերը» թշնամու բռնազավթման մեջ են։ Կանգնե՞լ, բավարարվե՞լ է արդյոք նա,, թե՞ հաջորդ «թիզերն» է զավթում կամ «թիզ առ թիզ» զավթելու սպառնալիք հնչեցնում ու պիղծ ծրագիր մտմտում։

Մեզ այս աղետալի վիճակին հասցրել և կործանում է ոչ թե «ոչմիթիզականությունը», որն, ի դեպ, երբեք և ոչ մի իշխանության մոտեցում չի եղել, այլ «թիզ առ թիզ տանք, հանգիստ ապրենքը»։

#թիզառթիզականությունը
#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մեր հայրենակիցներից շատերի համար զգացական և իմաստային լիցքից գրեթե զուրկ «էսկալացիա» եզրույթի տակ թաքնված է մի շատ պարզ և վտանգավոր իրականություն՝ Հայաստանի սողացող զավթումը թշնամու կողմից՝ ընդ որում, սկզբնապես ռազմական իմաստով բարբարոսների համար շահավետ դիրքերում, իսկ հետո դրանց միջոցով մեր այլ տարածքների նկատմամբ ֆիզիկական կամ առնվազն նշանառային վերահսկողության սահմանումով։

Առանց մեզ, ո՛չ մի դիտորդ, ո՛չ մի խաղաղապահ, ո՛չ մի միջազգային կառույց այդ բռնազավթման դիմացը չի առնելու, իսկ «խաղաղության օրակարգ», ցավոք, առաջիկայում չի լինելու, քանի որ թշնամին ձգտում է ոչ թե խաղաղության, այլ մեր «խաղաղեցմանը»՝ ընդ որում, մեր իսկ հայրենիքը փորձելով վերածել մեր գերեզմանի։

Չի կարելի չնկատել կամ չնկատելու տալ այս ամենը և պարբերաբար կանգնել նույն «կոտրած տաշտակի» առջև:

Ամեն ինչ պետք է մոռանալ. Հայաստանում մեկ օրակարգ պետք է լինի՝ անվտանգություն և էլի անվտանգություն, իսկ ցանկացած այլ բան պետք է ստորադասվի դրան։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանի տարածքում մեր սովորական քաղաքացիների կողմից Բաքվի բարբարոսական վարչախմբի երկու բաշիբոզուկների վնասազերծման հանգամանքը կոտրում է թշնամական քարոզչամեքենայի երկու առասպել։

Նախ՝ ակնհայտ է, որ թշնամու բանակը առանձնապես ոչնչով չի փոխվել. նույն վախվորած և կիսասոված տեսքով բաշիբոզուկներն են, որոնցից Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում էր մեդիա տիրույթում, իբր, նատոյական տիպի «ռազմատենչ» կերպար ստանալ։

Եվ երկրորդը, որն ավելի կարևոր է. նույնիսկ հասարակ հայ գյուղացիները սրանցից ոչ միայն չեն վախենում, այլ սառնասրտորեն կարողանում են դատարկ ձեռքերով վնասազերծել Բաքվի բռնապետի, իբր, «գովական» բանակի իրականում շարքային բաշիբոզուկներին։

#հավերժականՀայաստանը
#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Իրանցի հայտնի վերլուծաբան Շուայբ Բահմանը թվիթերյան իր էջում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին համեմատել է Իրաքի նախկին բռնապետ Սադդամ Հուսեյնի հետ՝ նշելով, որ վերջինս էլ թշնամանք ուներ Իրանի հանդեպ։

«Եթե մի ժամանակ Երուսաղեմի ճանապարհն անցնում էր Քարբալայով, այժմ՝ կարող է անցնել Բաքվով», - գրել է իրանցի վերլուծաբանը՝ պատկերավոր ակնարկելով այն, որ իրանցիներն այժմ փաստացի տնօրինում են Իրաքում գտնվող շիայական հայտնի սրբատեղի Քարբալա քաղաքը և նույնը կարող է տեղի ունենալ Բաքվի հետ։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
«В беседе с корреспондентом РУСАРМИНФО иранист Вардан Восканян перевел заявление Али Никзада с дипломатического языка иранского истеблишмента, отметив, что если сейчас Азербайджан «не образумится», то в отношении него Иран применит весь обширный инструментарий».

🆔 @vardan_voskanyan

https://youtu.be/h6nB1pLIeg0
Բաքվի բարբարոսական վարչախմբի և Իրանի արտգործնախարարների միջև երեկ տեղի է ունեցել հերթական՝ արդեն երրորդ, հեռախոսազրույցը։

Դատելով տարածված խիստ կարճառոտ պաշտոնական հաղորդագրություններից հարաբերությունների կարգավորման ասպարեզում առայժմ շոշափելի ձեռքբերումներ չկան, սակայն խոսվում է նույն մակարդակում երկկողմ հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին։

Սրան զուգահեռ, իրանական ԶԼՄ-ների, սոցցանցերի և նույնիսկ խորհրդարանական մակարդակներում չի դադարել Բաքվի բռնապետական վարչախմբի գործողությունները, մեղմ ասած, դատապարտող տեսակետների բավական հուժկու հոսքը։

Այս ամենը հաշվի առնելով, Իրանը շարունակում է «մտրակի» և «քաղցրաբլիթի» քաղաքականությունը Բաքվի բռնապետի նկատմամբ, որում, ի դեպ, առայժմ իրական որևէ «քաղցրաբլիթ» առվազն տեսանելի հատվածում չկա։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Մենք ենք ու... «հա՜, Ավստրիան»

Դասականի ստեղծագործության այս խոսքերը՝ հատկապես հանրամատչելի դարձած հայտնի ֆիլմի հռչակավոր դերասանի կատարմամբ, կարող են ինչ-որ առումով բնորոշել «միջազգային հանրության» մեր պատկերավոր ընկալումը, այսինքն «միջազգային հանրությունը» Արևմուտքն է՝ չնայած Ավստրիայի անունը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Արևելյան կայսրություն»։

Բայց սա զուտ փոքր-ինչ գեղարվեստական «նախաբանի» փոխարեն, իսկ իրականում մենք հաճախ այնքան ենք տարվում մենք և «միջազգային հանրությունը» արմատավորված կարծրատիպով, որ մոռանում ենք, թե առաջնայինը ոչ թե դա է, այլ՝ մենք ու թշնամին։

Ըստ այդմ, դիցուք, թշնամու խորհրդանիշ լաթի կտորի այրումը նույնպես դիտարկվում է գրեթե միայն մենք-«միջազգային հանրություն» հարացույցի շրջանակներում՝ մոռանալով մենք-թշնամի հարթությունը։

Իսկ սա արդեն շատ ավելի ուշագրավ է։ Բանն այն է, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ըստ ամենայնի, նախապատրաստել էր «մեր դրոշը ծածանվում է Իրավանում» քարոզչական գործողություն, որը հետապնդում էր երկու նպատակ. նախ՝ այժմ էլ ընթացող պատերազմի հոգեբանական բաղադրիչում ճնշել մեզ և երկրորդը՝ իբր, բարձրացնել բարբարոսների ոգին, միևնույն ժամանակ ապահովելով Բաքվի բռնապետի կերպարի հերթական «հերոսացումը» սեփական հասարակության աչքերում։

Հիբրիդային պատերազմներին բնորոշ այս ծրագրված գործողության մեկնարկի առաջին նշանները երևացին Բաքվի բռնապետի որոշ քարոզչամիջոցներում՝ Երևանի մարզահամերգային համալիրում բացման արարողության ընթացքում թշնամական լաթի կտորի հայտնվելուց անմիջապես հետո։

Գործողությունը, սակայն, տապալվեց թշնամական խորհրդանիշ լաթի կտորի այրմամբ, որն առնվազն հարցականների մի փունջ ի հայտ բերեց Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կողմից միահեծան կառավարվող սեփական հասարակության ուղեղներում, որոնցից ամենակարևորն, ըստ իս, այս մեկն է՝ «իսկ արդյոք չե՞ն խաբում մեզ՝ պնդելով, որ հայերն այլևս հանձնվել են, և Բաքվի բռնապետը կարող է նրանց հետ վարվել, ինչպես կամենա»։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սա Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական քարոզչամեքենայի ստեղծած տեսահոլովակն է՝ նվիրված արհեստածին Ադրբեջանի դրոշ կոչեցյալ լաթի կտորի հանրահռչակմանը։

Ուշադրություն դարձրեք, որ այդ փալասը նույնիսկ քարոզչական տեսահոլովակում «ձևավորվում» է բարբարոսության հետևանքով. կանաչ գույնը՝ սիզամարգից անօրինաբար պոկոտված խոտով, կարմիրը՝ գրքից պատռված կազմի կտորով, կապույտը՝ հագուստը փչացնելով։

Սա է թշնամու իրական դեմքը և այդ լաթի կտորն իր խորհրդանիշ համարող Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզած աշխարհընկալումը, համաձայն որի՝ այդ դրոշ կոչեցյալն իսկ պետք է «ստեղծվի» բարբարոսության միջոցով։

#թշնամու_իրական_վիճակը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan