Vardan Voskanyan's Channel
4.77K subscribers
316 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին տեղեկատվությունը տարածվել է ոչ միայն սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում, այլ նաև իրանական հեռուստաալիքներով։

Մասնավորապես, իրանցի վերլուծաբան Ալի-Ռեզա Թաղավինիան իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում զգուշացրել է Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին, որ նրա արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար, օժանդակում է հակաիրանական անջատողականներին և հավակնում է Իրանի ինքնիշխան տարածքներին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական շրջանում տեղակայված Սպահանի և հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզի երկնքում հայտնված իսրայելական ԱԹՍ-ների ուղղությամբ.

Ըստ իրանական կողմի՝ դրանք բոլորը ոչնչացվել են երկնքում և գետնին որևէ պայթյուն չի գրանցվել։

Այս ամենում ուշագրավ է Թավրիզի ուղղությամբ օդային հարձակման փորձը, քանի որ կասկած չի կարող լինել, որ Ատրպատականի կենտրոնական քաղաք իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել այն դեպքում, եթե դրանք արձակվել են արհեստածին Ադրբեջանի կամ դրա կողմից բռնազավթված Արցախի տարածքից։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Քանի որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամիջոցներն, ակնհայտորեն կեղծելով Իրանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշման մասին հայտարարությունը, փորձում են աղճատել դրա իմաստը, պարսկերենից թարգմանաբար կներկայացնեմ այն։

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այսօր բառացիորեն հայտարարել է՝ «Մենք հարգում ենք Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության՝ երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովի նիստում կայացված համաձայնությունները»:

Իրանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումն արտահայտելիս, իրանցի դիվանագետը չի օգտագործել ո՛չ «ողջունել», ո՛չ էլ «գնահատել» բնորոշումները։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանից փորձագիտական մակարդակով սկսեցին հնչել առաջին արձագանքները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հայաստանում ընթացող Սրբազան պայքարին։

Իրանցի գիտնական և ճանաչված վերլուծաբան Ահմադ Քազեմին «X»-ի միկրոբլոգում հրապարակել է Երևանի Հանրապետության հրապարակի բազմահազարանոց հանրահավաքի լուսանկար՝ հետևյալ պարսկերեն գրառմամբ. «Հայաստանի ժողովրդի տասնյակ հազարներով ցույցը։ Իրանը չի միջամտում ոչ մի երկրի ներքին գործերին, սակայն կտրականապես չի թույլատրելու Բաքվի, Անկարայի և այլոց միջամտությունը Հայաստանում։ Հարատևության և մասնատման միջև այս պատմական հոլովույթում Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի քաղաքացիական եղանակներով որոշելու իր ճակատագիրը»։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի նախագահի ուղղաթիռն այսօր ժամեր առաջ ռադարներից կորել է այս երկրի հյուսիսում՝ Արևելյան Ատրապատական նահանգի Արասբարանի անտառապատ լեռնային շրջանում։

Իրանական աղբյուրները խոսում են վատ եղանակային պայմանների և մշուշի պայմաններում ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրեջքի մասին, սակայն հստակ է, որ առայժմ աղետի պատճառը չի բացահայտվել, քանի որ փրկարարներին դեռևս չի հաջողվում կապ հաստատել ուղղաթիռի հետ և հասնել դրա վթարման վայր։

Ուղղաթիռում, բացի Իրանի նախագահից, կան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս, մասնավորապես՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Իրանի նախագահի ուղղաթիռն, ուղեկցող երկու այլ ուղղաթիռների հետ, թռիչքը սկսել է Արաքսի հովտից, որտեղ արհեստածին Ադրբեջանի հետ համատեղ շահագործման է հանձնվել տարիներ շարունակ կառուցվող Խուդափերինի սահմանային հիդրոհանգույցը։

Թռիչքային խմբում ընդգրկված մյուս երկու ուղղաթիռները հաջողությամբ հասել են նախատեսված վայր, և խնդիր է առաջացել միայն նախագահական ուղղաթիռի հետ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի կապակցությամբ և անհանգստություն հայտնել։

Ակնհայտ է՝ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մոտավոր վայրը քարտեզի վրա նշել եմ սլաքով։

Այս անտառապատ լեռնային պատմաաշխարհագրական տարածքը, որը պարսկերենով հայտնի է Արասբարան, հայերենով՝ Պարսպատունիք, թյուրքերենով՝ Ղարադաղ կամ Ղարաջադաղ, պատմականորեն բնակեցված է եղել իրանցիներով և հայերով։

16-րդ դարից սկսած, տեղի ատրպատականյան իրանական բարբառներն աստիճանաբար զիջել են դիրքերը թյուրքերենին, չնայած մինչև այժմ էլ իրանալեզվության առանձին կղզյակներ գոյություն ունեն, իսկ հայությունը սկսել է արտագաղթել տարածքից 1828թ.-ից ի վեր՝ հաստատվելով Հարավային Կովկասում, իսկ այնուհետ՝ Իրանի քաղաքային բնակավայրերում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ենթարկվելու առնչությամբ Թեհրանի համալսարանի Համաշխարհային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս դոկտոր Ֆոադ Իզադին իրանական պետական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել է՝ «Երբ որևէ ուղղաթիռ վթարի է ենթարկվում, հնարավոր է, որ դա լինի տեխնիկական խնդրի կամ եղանակային վատ պայմանների հետևանքով։ Սակայն այլ պատճառներ էլ լինում են։

Մենք առերեսվում ենք Ադրբեջանական Հանրապետությունում սիոնիստական և «Մոսադի» ներկայության հետ։ Հուսով ենք՝ նախագահն անվնաս կլինի, սակայն այս պատահարի պատճառները կուսումնասիրվեն։

Չնայած հարևանների նկատմամբ հարգանքին, նրանք չպետք է վերածվեն Իրանին հարված հասցնելու միջավայրի, և Բաքվի իշխանություններն էլ պետք է այս հանգամանքին ուշադրություն դարձնեն»։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացությունը կտա վթարի վայրում այժմ աշխատող մասնագիտացված խումբը։

Սակայն առավել ուշագրավ զարգացումներ են տեղեկատվական տիրույթում, որտեղ Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման այս պետության նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից։

Եթե Բաքվի բարբարոսսկան վարչախումբն ակնհայտորեն վախենում է սեփական «խոսող գլուխների» մակարդակում թիրախավորել Իրանը, ապա հենց վերջինիս և իսրայելական ծպտյալ աջակցությամբ նկատելիորեն ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում՝ փորձելով ազդել հասարակական տրամադրությունների վրա և սերմանել ներքին անկայունության ու խառնաշփոթի մթնոլորտ։ 

Իզուր չէ, որ Իրանի ազգային շահերի տիրույթում գործող կարծիքի առաջնորդ վերլուծաբաններից նաև ուղղակի կոչ է հնչում, այս ամենը հաշվի առնելով, չեզոքացնելու հակաիրանական այդ ցանցը, որն, ի դեպ, ըստ իրավիճակի գործում է նաև հակահայկականության տիրույթում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Թեհրանում ռուսերենով զրուցում եմ Վրաստանի հարավից ժամանած թյուրքալեզու բարձրաստիճան սուննի հոգևորականի հետ, որը ղարափափախների ցեղից է։

Ասում է՝ «Դուք՝ հայերդ, հին ազգ եք և մեզ ավելի լավ եք ճանաչում, քան այս տարածքի որևէ այլ ժողովուրդ և հաճախ նույնիսկ ինքներս մեզ։ Տեսեք՝ Ադրբեջանում մեզ համարում։են ադրբեջանցի, իսկ Վրաստանում կոչում են թաթար, և միայն հենց մենք և մեր հարևան հայերն են մեզ անվանում «թյուրք», որը ճիշտ է։ Մենք հենց թյուրք ենք և մեզ միշտ էլ այդպես ենք կոչել ու կոչում՝ ղարափափախ թյուրքեր»։

Խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանում էթնիկական արհեստական ունիֆիկացիայից խուսափած Վրաստանի ղարափափախները թշնամանք չունեն հայերի հանդեպ, քանի որ իրենց բնական ինքնության շրջանականերում են և չեն վարակվել հակահայկականության ախտով։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի գործող արտգործնախարար Ալի Բաղերի Քանին շատ ուշագրավ նոր շեշտադրում է մտցրել իրանական պաշտոնական դիրքորոշումներում՝ «CNN Türk» լրատվամիջոցին տված հարցազրույցում։

Պատասխանելով, այսպես, կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իրանը դեմ է ցանկացած ծրագրի կամ նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները։

Առաջին անգամ իրանական կողմը խոսել է ժողովրդագրության մասին, ինչն ունի երկու կարևոր նրբերանգ՝ Արցախի հայաթափմանը դեմ լինելու և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», իբր, հայեցակարգի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջաններն էթնիկ ադրբեջանցիներով բնակեցնելուն անհամաձայնություն հայտնելու։

Իրանական նման կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում Հայաստանի և Իրանի շահերը բազմաթիվ կետերում համընկնում են, և հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը կարող է չափազանց արդյունավետ լինել։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանն այլևս ճանաչում է Պաղեստինի պետությունը, իսկ Բաքվի բարբարոսական վարչախումբն Արցախի հայության նկատմամբ իրականացրած ցեղասպանական բնույթի էթնիկ զտումից հետո էներգակիրներ է մատակարարում Գազայի խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային գործողություններով աչքի ընկած Նեթանյահուի վարչախմբին։

Սա է այն ճշմարտությունը, որը պետք է իմանա իսլամական և արաբական աշխարհը պարբերաբար իսլամի և իսլամական համերաշխության մասին ճամարտակող Բաքվի երեսպաշտ վարչախմբի իրական բնույթի մասին։

Այսուհետ ցանկացած իսլամական երկիր՝ և հատկապես Պակիստանը, Բաքվի բարբարոսական վարչախմբին աջակցելիս պետք է նկատի ունենա, որ օժանդակում է Գազայի անմարդկային կոտորածին օգնողին մի երկրի դեմ, որը ճանաչում է պաղեստինցիների՝ սեփական պետություն ունենալու բնական իրավունքը։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանում ուշադրության գրեթե չի արժանացել մի չափազանց կարևոր հանգամանք, որը կարող է ուղղակիորեն ազդել մեր տարածաշրջանում տրանսպորտային հանգույցների և աշխարհաքաղաքականության վրա ընդհանրապես։

Խոսքն այս տարվա ապրիլին Թուրքիայի նախագահի՝ Իրաք այցի ժամանակ ձեռք բերված համաձայնությունն է՝ իրագործելու, այսպես կոչված, «Զարգացման ուղի» տրանսպորտային ծրագիրը, որը պետք է կապի իրաքյան Բասրայի Ալ-Ֆավ նավահանգիստը թուրք-իրաքյան սահմանին։

Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեն ոչ միայն Թուրքիան և Իրաքը, այլ նաև Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները։

«Զարգացման ուղին» Մերձավոր Արևելքով Ասիան Եվրոպային միացնելուն միտված թուրքական «կնքավորությամբ» ծրագիր է, որն ուղղակի մրցակից է իրանական «Պարսից ծոց-Սև ծով» և հնդկական «Հյուսիս-Հարավ» հանգույցների ծրագրերին, որոնք ներառում են նաև Հայաստանը։

Սրանով Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերն ուղղակի հակասության մեջ են մտնում Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի շահերի հետ, քանի որ վերջինս ևս խիստ շահագրգիռ է «Հյուսիս-Հարավի» իրականացմամբ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
🇦🇿🇮🇷 Բաքվի բարբարոսսկան վարչախումբը թեև պաշտոնապես փորձում է, իբր, չեզոքություն պահպանել Իրանի նախագահի երկու թեկնածուների նկատմամբ, սակայն դրա քարոզչամեքենայի նյութերի վերլուծությունը պարզորոշ բացահայտում է արհեստածին Ադրբեջանում տիրող իրական պաշտոնական տրամադրությունները։

Բաքվում կարծում են, որ բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի և պահպանողական Սայիդ Ջալիլիի՝ ընտրությունների երկրորդ փուլ անցնելը ստեղծել է «հաղթանակ - հաղթանակ» իրավիճակ, որովհետև Փեզեշքիանի ընտրության դեպքում Իրանը կունենա, իբր, «էթնիկ ադրբեջանցի», իսկ Ջալիլիի պարագայում ծայրահեղ հակաամերիկյան նախագահ։

Եթե առաջին դեպքում հաշվարկն այն է, որ Փեզեշքիանի մերձավոր շրջապատի որոշ պանթյուրքիստներ կխոչընդոտեն Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը, ապա Ջալիլիի ընտրության պարագայում հույսեր կան, որ արհեստածին Ադրբեջանը էլ ավելի կկարևորվի ԱՄՆ-ի տեսանկյունից։

Մինչդեռ Բաքվի բարբարոսական վարչախումբը չի հաշվարկել մեկ այլ՝ նույնպես հնարավոր զարգացում, երբ, դիցուք, Փեզեշքիանի ընտրությունից հետո Իրանի պետական համակարգը կարող է չեզոքացնել և լուսանցք մղել նշված պանթյուրքիստներին, ինչի արդյունքում Իսլամական Հանրապետության նոր նախագահը կարող է հենց արհեստածին Ադրբեջանի բնակչության կողմից դիտարկվել՝ որպես յուրային և դառնալ գլխացավանք անձամբ Բաքվի բռնապետի համար։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանը հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող երկրներից է, և վերջինիս լայնածավալ ուղղակի պատերազմի մեջ ներքաշելու, իսկ այնուհետև զոհի կարգավիճակով ԱՄՆ-ից համակողմանի և լիարժեք աջակցություն ստանալու փորձերը չեն կարող խիստ իրատեսական դիտարկվել։

Ներքաշման նման հերթական գործելաոճի դրսևորում պետք է համարել նաև «Համասի» քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը Թեհրանում՝ իսրայելական հատուկ գործողության հետևանքով։

Բանն այն է, որ Իրանն առանց այն էլ բավական հաջող կարողանում է անուղղակի կերպով պայքարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային իր ախոյանների ու թշնամիների դեմ՝ Մերձավոր Արևելքում ստեղծելով արբանյակ կառույցների և կազմակերպությունների նմանը չունեցող ցանց, որն էլ անհրաժեշտության դեպքում ուղղակի բախումների մեջ է մտնում հակաիրանական ուժերի հետ։

Նման անուղղակի ցանցային գործելաոճը ոչ միայն հնարավորինս խնայում է հենց Իրանի մարդկային ներուժը, այլ նաև հնարավորություն ստեղծում միանգամից մի քանի ճակատներով իր ախոյաններին ու թշնամիներին ներքաշելու անվերջանալի և խիստ ռեսուրսատար բախումների մեջ։

Այնպես որ, Իրան-Իսրայել ուղղակի լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թվում, չնայած վառոդի տակառի նմանվող Մերձավոր Արևելքում ցանկացած կայծ հղի է պատերազմական հրդեհի բռնկման վտանգով։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Դե ինչ, Իրանում կարծես ամեն բան գրեթե պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության պատասխան գործողության համար։

Այս մասին կարելի է եզրակացնել Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարություններից մեկից, որտեղ քննադատվել է նաև ՄԱԿ-ի անգործությունը, ինչը նշանակում է իրանական մոտալուտ պատասխան հարվածի անխուսափելիության դիվանագիտական հիմնավորում։

Միևնույն ժամանակ, սակայն, Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, աշխարհում ոչ ոք չի կարող վստահաբար խոսել հարվածի կոնկրետ ժամանակի և ձևաչափի մասին։

Ակնհայտ է միայն մի բան՝ Իրանի վրիժառական գործողությունը լինելու է և լինելու է անզուգաչափ, իսկ դրա համար ընտրանքները չափազանց մեծ են՝ սկսած հենց Իրանի տարածքից հրիթռների և անօդաչուների կիրառությամբ կոմբինացված հարվածից, մինչև այս երկրի տարածաշրջանային արբանյակների լայն ներգրավում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբն այսօր պաշտոնապես հերքել է իր տարածքում իսրայելական ուժերի առկայությունը՝ վախենալով իրանական վրիժառության գործողությունից։

Վերջին օրերին Իրան-Իսրայել լարվածության աճի և իրանական կողմից իր ախոյանին սպասմամբ հոգեբանորեն հյուծելու խորապատկերին Բաքվի բռնապետը և նրա գլխավորած բարբարոսական վարչախումբն, իրավամբ, գտնվում են միջազգային ԶԼՄ-ների և իրանական տելեգրամյան ալիքների լրատվական հոսքերի միմյանց հաջորդող «ռմբահարման» տակ՝ կապված Իրանի կողմից արհեստածին Ադրբեջանի տարածքի՝ որպես իսրայելական պլացդարմի, հնարավոր թիրախավորման հետ։

Որքանով է այդ լրահոսը համապատասխանում իրականությանը, դժվար է միանշանակորեն պնդել, սակայն փաստ է, որ Բաքվում, նաև դատելով այսօրվա հերքումից, հստակորեն առկա են վախեր, քանի որ, ըստ «Վիկիլիքսի» գաղտանզերծված փաստաթղթերի՝ անձամբ Բաքվի բռնապետն էր տարիներ առաջ հայտարարել, որ Ադրբեջան-Իարայել հարաբերությունները նման են սառցաբեկորի, որի երևացող միայն փոքր հատվածն է ջրի երեսին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանական վրիժառության գործողությունը տեղի ունեցավ Իսրայելի ուղղությամբ հուժկու հրթիռային հարվածով։

Համացանցում այժմ քարոզչական պայքար ՝, տեղեկատվության և ապատեղեկատվության հսկայական հոսքերով, ուստի առայժմ շատ վաղ է եզրակացություններ անելու համար։

Պարզ է մի բան՝ Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որը ոչ միայն ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա, այլ նաև նման գործողության համար անհրաժեշտ ռազմատեխնիկական ներուժ, որի միայն աննշան մասն է օգտագործվում արդեն երկրորդ նման հարձակման ընթացքում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ և այս երկրի նախկին արտգործնախարար Մոհամմադ-Ջավադ Զարիֆը Կովկասի խնդիրներին նվիրված համաժողովին հայտարարել է, որ իսրայելական ներկայությունն արհեստածին Ադրբեջանում նպատակ է հետապնդում «զոհաբերելու» այս կազմավորումը՝ վերածելով այն Թել-Ավիվի համար անվտանգության վահանի։

Ընդամենը ամիսներ առաջ Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի վրա քարոզչական և հոգեբանական ճնշում գործադրելու պիղծ գործելաոճով անընդմեջ թմբկահարում էր այն լկտի սուտը, թե Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն, իբր, ադրբեջանցի է, մինչդեռ հենց նրա կառավարության կարևորագույն հարցերով փոխնախագահը խոսում է արհեստածին Ադրբեջանի «զոհաբերության» մասին։

Դիվանագիտական լեզվից թարգմանաբար՝ նման բարձրաստիճան և փորձառու իրանցի պաշտոնյայի այս հայտարարությունը գրեթե ուղղակիորեն նշանակում է, որ Իրանը Իսրայելին հակադարձելու իր սցենարներում ունի նաև արհեստածին Ադրբեջանի չեզոքացման բաղադրիչ, որն ընդգրկում է ոչ միայն դիվանագիտական գործիքակազմ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Այս գիշեր իսրայելական օդուժի հարվածներն Իրանի ուղղությամբ, ըստ պաշտոնական Թեհրանի, իրականացվել են Թեհրան և ծայր հարավարևմտյան Խուժաստան ու Իլամ նահանգներում գտնվող ռազմական նշանակության օբյեկտների վրա՝ առանց իրանական օդային տարածք ներխուժման։

Իրանական կողմը չի հաստատում պաշտոնական Թել-Ավիվի պնդումը 20 թիրախի խոցման վերաբերյալ՝ նշելով, որ ունեցել է «սահմանափակ վնասներ»։

Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ մոտ մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող այս երկրի բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», որ տեղի է ունեցել որևէ հարձակում։

Գործողության վերաբերյալ տեղեկատվության և ապատեղեկատվության հոսքերը միախառնված են, պարզ է սակայն, որ քարոզչական տիրույթում վստահելի «տպավորիչ» կադրեր դեռևս չկան։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan