Vardan Voskanyan's Channel
4.77K subscribers
316 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇷 Այսօր Իրանում ընթացող նախագահական ընտրություններում վաղ առավոտից գրանցվել է ընտրողների նկատելի ակտիվություն։

Նախագահի պաշտոնին հավակնող հիմնական երեք թեկնածուներ են համարվում պահպանողական թևից Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Սայիդ Ջալիլին, ինչպես նաև բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։

Ըստ նախնական գնահատականների՝ ընտրություններին կմասնակցեն քվերակելու իրավունք ունեցող իրանցիների մոտ 50-60 տոկոսը։

Չի բացառվում, որ թեկնածուներից ոչ ոք առաջին փորձից չի ստանա ձայների անհրաժեշտ քանակը, և ընտրական գործընթացը կտեղափոխվի երկրորդ փուլ։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Այսօր Իրանում ընթացող նախագահական ընտրություններում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին քվեարկելուց հետո հանդես է եկել համառոտ ելույթով։

Շեշտելով ընտրողների մասնակցության կարեորությունը, նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տևականությունը պայմանավորված է նաև ընտրություններին ժողովրդի մասնակցությամբ և կոչ է արել անվարան մասնակցել դրանց։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Իրանում այսօր անցկացվող նախագահական ընտրություններում արդեն քվեարկել են նախագահի բոլոր չորս թեկնածուները։

Ըստ դիտորդական գնահատականների՝ ընտրություններն անցնում։են ազատ ու խիստ մրցակցային պայմաններում և չափազանց դժվար է կանխատեսել դրանց արդյունքները։

Ամենաշատ ձայներ հավաքելու ունակ թեկնածուների հիմնական եռյակը բաղկացած է երկու պահպանողական և մեկ բարեփոխական քաղաքական գործչից։

Ընտրական հագեցած օրն ավարտվելու է այսօր՝ Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Իրանում ընթացող նախագահական ընտրություններին Թեհրանի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ մասնակցել է մոտ 16,5 միլիոն ընտրող։

Քվեարկելու իրավունք ունեցող իրանցիների ընդհանուր թիվը 62 միլիոն է։ Քվեարկությանը մասնակցության ամենաբարձր ցուցանիշներն Իրանում սովորաբար գրանցվում են 17:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ընտրատեղամասերը փակվելու են Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Իրանական տելեգրամյան ալիքները ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածում նախագահական ընտրություններում հիմնական երեք թեկնածուների՝ Իրանի տարբեր նահանգներում առաջատար լինելու մասին։

Ըստ այդմ, պահպանողական։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանն առաջատար են յուրքանչյուրը 12-ական նահանգներում, իսկ պահպանողական Սայիդ Ջալիլին առաջինն է 7 նահանգում։

Դատելով կրկին ոչ պաշտոնական տվյալներից, Ղալիբաֆը և Փեզեշքիանն առայժմ հավաքած ձայների քանակով գրեթե հավասար են առաջ ընթանում։

Պետք է նկատել սակայն, որ սրանք բացառապես ոչ պաշտոնական տվյալներ են։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Մի քանի րոպե առաջ ավարտվեցին Իրանի նախագահական ընտրությունները։ Դեռևս որևէ ընդհանրացնող պաշտոնական տվյալ չի հրապարակվել։

Իրանական սոցցանցերի տիրույթում ոչ պաշտոնական տեղեկատվության հոսքեր արդեն իսկ հրապարակվում են, սակայն դրանց իսկությունն առայժմ ճշտելն անհնարին է։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներն այս պահի դրությամբ այսպիսին են՝

Ընդհանուր հաշվարկված ձայներ՝ 12,058,843 ձայն։

🔹 Մասուդ Փեզեշքիան՝ 5,000,354 ձայն

🔹 Սայիդ Ջալիլի՝ 4 875 269 ձայն

🔹 Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ՝ 1 620 628 ձայն

🔹 Մոստաֆա Փուրմոհամմադի՝ 95172 ձայն։

Հաշվարկը շարունակվում է, իսկ ամբողջական արդյունքները պարզ կլինեն այսօր՝ օրվա երկրորդ կեսին։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Ամփոփելով Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները, պետք է նշել, որ երկրորդ փուլը շատ կանախատեսելի էր։

Այն կկայանա հուլիսի 5-ին, իսկ դրան կմասնակցեն բարեփոխական թևից Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական Սայիդ Ձալիլին։

Հայաստանի շահերից գործընթացը դիտարկելիս պետք է նշել անշուշտ, որ հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը չի կարող նկատի չունենալ Իրանի և ոչ մի նախագահ։

Միևնույն ժամանակ, սակայն, Մասուդ Փեզեշքիանի մերձավոր կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք, որոնք, բնականաբար, վերջինիս հնարավոր նախագահության դեպքում ձգտելու են զանազան պաշտոններ զբաղեցնել տարբեր մակարդակներում և առաջ մղել Իրան-Ադրբեջան ու Իրան-Թուրքիա հարաբերությունները։

Ըստ այդմ, Սայիդ Ջալիլին շատ ավելի ընկալելի նախագահի թեկնածու է Հայաստան-Իրան բարեկամական և հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և խորացնելու առումով։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Գալիք ուրբաթ Իրանում կայանալիք նախագահական ընտրոթյունների երկրորդ փուլին ընդառաջ պահպանողական Սայիդ Ջալիլիի և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի միջև տեղի է ունենում առաջին հանրային բանավեճը։

Թեկնածուներն անդրադառնում են հիմնականում ներքին խնդիրներին։

Բանավեճի մշակույթը չափազանց բարձր է և օրինակելի, իսկ զուտ փորձագիտական մակարդակով կարելի է արձանագրել, որ Սայիդ Ջալիլին ավելի հիմնավոր է փաստարկում իր տեսակետները, մինչդեռ Մասուդ Փեզեշքիանի հիմնական թիրախն, այսպես կոչված, «բողոքի ընտրազանգվածն» է։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Հուլիսի 5-ին, Թեհրանի ժամանակով առավոտյան 8-ից Իրանում կբացվեն ընտրատեղամասերը, և կմեկնարկի այս երկրի նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը։

Պահպանողական Սայիդ Ջալիլին, բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի համեմատությամբ, երկրորդ փուլում անցկացրել է բավական հաջող քարոզարշավ և թվում է, թե ավելի մեծ շանսեր ունի ընտրվելու Իրանի նախագահի պաշտունում, սակայն վերջնականապես ամեն ինչ որոշելու է իրանցի ընտրողի քվեն, որովհետև այս երկրում քվեարակությունը մշտապես ընթանում է ազատ, արդար և թափանցիկ մթնոլորտում։

Հայաստանի տարածքում գործելու են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների երեք տեղամասեր՝ Երևանի Կապույտ մզկիթում, Երևանում Իրանի դեսպանատան շենքում և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունում։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan