Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.89K subscribers
811 photos
106 videos
6 files
940 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
«Հայկական խաչմերուկ» կոչվածը ոչ թե խաչմերուկ է, այլ պարզապես խաչ է, որ դրվելու է մեր պետականության վրա:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Գազայում իսրայելա-պաղեստինյան պատերազմի մեկնարկից անցել է երեք շաբաթ: Երեք շաբաթ Հայաստանի սահմաններից ոչ հեռու և Հայաստանի վրա ուղիղ ազդեցություն ունեցող պատերազմի վերաբերյալ ոչ մի անվտնագության խորհրդի նիստ տեղի չի ունեցել Հայաստանում:
Ոչ մի լուրջ մակարդակի քննարկում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի երեկվա ելույթից.

«Մենք ինչ վճռականությամբ, որ ցուցադրել ենք Լիբիայում, Ղարաբաղում, իմացե՛ք, որ նույնն էլ լինելու ենք Մերձավոր Արևելքում»։

Նույն ելույթում Էրդողանը նաև հերթական անգամ հայերին մեղադրել է «Անատոլիայում թուրքերին ոչնչացնելու» համար։
Ինչպես ասում են՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայում այսօր նշում են Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։
Թուրքական պետության կայացման գործում գերկարևոր դեր ուներ գաղափարախոսական աշխատանքը։ Ուզում եմ կիսվել ձեզ հետ այդ աշխատանքի մի հայտնի օրինակով։ 1927 թ. հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը կոչով է դիմում երիտասարդությանը, որը դառնում է պետության գլխավոր
խորհրդանիշներից մեկը։
Կարդացե՛ք իմ թարգմանությամբ այս կարճ կոչը և մտքում «թուրք» և «Թուրքիա» բառերը փոխեք «հայ» և «Հայաստան» բառերով։

Հե՜յ դու, թուրք երիտասարդություն։
Քո գերագույն պարտականությունն է մշտապես պահել և պաշտպանել ազգային անկախությունը, Թուրքիայի Հանրապետությունը։
Դա քո գոյության և քո ապագայի միակ հիմքն է, քո ամենաթանկ հարստությունը։
Ապագայում ևս երկրի ներսում և դրսում կունենաս թշնամիներ, որոնք կցանկանան զրկել քեզ այդ հարստությունից։ Եւ եթե մի օր դու ստիպված լինես կանգնել անկախության և հանրապետության պաշտպանությանը, ապա չպետք է մտածես այդ իրավիճակի հնարավորությունների ու դժվարությունների մասին։ Դրանք կարող են անհաղթահարելի թվալ։
Քո անկախության և հանրապետության վրա հարձակվող թշնամիները կարող են լինել նրանք, ում տարած հաղթանակները հավասարը չունեն ողջ աշխարհում։
Թշնամիդ կարող է ուժով և խորամանկությամբ զավթել սուրբ հայրենիքիդ բոլոր ամրոցները, մտնել բոլոր զինանոցները, ջարդել ողջ զորքը, հայրենիքիդ ամեն անկյունը փաստացի գրավել։ Սրանից զատ կարող է էլ ավելի ողբերգական ու վտանգավոր իրավիճակ ստեղծվել. մարդիկ, որոնք քո երկրում կանգնած են իշխանության ղեկին, կարող են լինել անփույթ ու տգետ կառավարիչներ, նույնիսկ՝ դավաճաններ։ Նրանք նույնիսկ կարող են իրենց անձնական շահը միավորել օկուպանտների քաղաքական նպատակների հետ։ Ազգը կարող է ուժասպառ, ջարդված և ընկճված լինել։
Հե՜յ, թուրք ապագայի երիտասարդությո՜ւն։ Նույնիսկ այդպիսի իրավիճակում, այդպիսի պայմաններում քո պարտականությունն է փրկել թուրքական անկախությունը և Հանրապետությունը։ Քեզ անհրաժեշտ ուժը երակներովդ հոսող ազնվազարմ արյանդ մեջ է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

https://varuzhan.me/2021/03/07/ataturkhitabesi/
Այն, որ ստեղծված պայմաններում Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա, կասկածից դուրս է: Միակ հարցը ժամանակն է. ե՞րբ դա կլինի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բաքվի կենտրոնում գտնվող այս շենքում, որը կառուցել է գերմանացի ճարտարապետ Ջոհան Էդելը, 1918-1920 թթ. գտնվում էր Հայաստանի առաջին Հանրապետության դեսպանատունը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Մհեր Աբրահամյան, թուրքագետ (Mher Abrahamyan)
Էրդողանը համաժողովի ելույթում հատուկ շեշտադրում է արել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», որը ըստ նրա հանդիսանալու է թյուրքական աշխարհի միացման կարևոր կետը և կարևորել այդ գործում Ադրբեջանի դերը:

Խաղաղության խաչմերուկը դառնալու է թյուքական մայրուղի:

թուքագետ, պ.գ.թ. Մհեր Աբրահամյան | @mherab
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը` CHP-ն ունի նոր ղեկավար: Պարտության խորհրդանիշ Քեմալ Քըլըչդարօղլուին քեմալական կուսակցության նախագահի պաշտոնում կփոխարինի Օզգյուր Օզելը:
Բոլոր քաղաքական ճակատամարտերում պարտված Քըլըչդարօղլուն հավանաբար աստիճանաբար կհեռաանա քաղաքականությունից, իսկ իր ղեկավարած ուժը նոր մեկնարկի հնարավորություն կստանա:

Մեզ համար մեծ փոփոխություն չէ, քանի որ կուսակցությունը Հայաստանի ու հայության հարցերում գրեթե ոչնչով չի տարբերվում իշխող AKP-ից: Սակայն մեզ համար, թերևս, ուսանելի է այն, որ նույնիսկ կուսակցության մակարդակում պարտության խորհրդանիշները հեռանում են:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանական սոցցանցերում տարածվում է այս լուսանկարը, որում երևում են օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակը, այնտեղ մի քանի օրից անցկացվելիք «ռազմական շքերթի» մասնակիցները և ադրբեջանցի զինվորի ձեռքը, որը ցույց է տալիս պանթյուրքիստական ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանը։
Թուրքական ազգայնամոլությունը չնկատելը և այն չչեզոքացնելը հանցագործություն է և հետագա սպառնալիքների երաշխիք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեկ թուրքական ռադիկալ իսլամիստների մի մեծ խումբ հարձակվել Թուրքիայի Ինջիրլիք քաղաքի մոտ գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա։ Հարձակումը կատարվել է ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինքենի՝ Թուրքիայի այցից ժամեր առաջ։ Ուստի հարձակումը, որը կազմակերպվել էր մերձիշխանական IHH միության կողմից, կարելի է դիտարկել որպես սպասվող թուրք-ամերիկյան բարդ բանակցությունների մի մաս։
Անկախ ամենից՝ Թուրքիան շարունակում է մնալ ԱՄՆ ամենաբարդ, բայց գլխավոր և միակ դաշնակիցը Մերձավոր Արևելքում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Կետերով բացատրեմ Փաշինյանի նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները (հետևանքներն են, ոչ թե բուն փաստաթուղթը)։ Արձանագրելով Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կմ և Ադրբեջանինը՝ 86600՝ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ…
Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր վերջնագրային տեսքով նորից պահանջել է այսպես կոչված «անկլավները»՝ ՀՀ Տավուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք կարևորագույն տարածքներ. «Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։
Անակնկալ չէ, միանգամայն սպասելի է։ Իսկ բոլոր մտքերն ու հույսերը, որ Ադրբեջանը մեզ դրանց դիմաց որևէ տարածք է տալու, մեղմ ասած՝ մանկամտություն են։
Ավելին ասեմ, որքան հասկանում եմ՝ սեպտեմբերին Բաքվից Երևան ուղարկված «խաղաղության պահմանագրի» Ադրբեջանի պաշտոնական առաջարկը ներառում է ոչ միայն այս բնակավայրերի՝ թուրքերին հանձնելու ժամկետները, այլևս Սյունիքում և մի շարք այլ մարզերում ադրբեջանցիների բնակեցման նախապայմանները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեկ որպես հրավիրյալ բանախոս ելույթ ունեցա Ֆրանսիայի ամենամեծ՝ Մարսելի համալսարանում (L'Université d'Aix-Marseille)։ 1409 թվականին հիմնադրված այս համալսարանի արաբա-մուսուլմանական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած գիտաժողովը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմների արդյունքներին։
Զեկույցս գերազանցապես անդրադառնում էր Հայաստանի շուրջ տիրող աշխարհաքաղաքական իրադրությանը։
Զեկույցիս սկզբում նշել եմ հետևյալ.

«Իմ այս ելույթին զուգահեռ օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանը ռազմական շքերթ է իրականացնում։ Ներկայումս լռելը և չպայքարելը նշանակում է ոչ միայն զրկել ինքներս մեզ ազգային երազանքից, այլև ճանապարհ է բացում նոր կորուստների»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայկական իրականությունում (Հայաստանում և Սփյուռքում) վերջին շրջանում ակտիվորեն տարածվում է այն թեզը, որ «իրականում Հայաստանի ու Թուրքիայի մեջ ոչ մի էական խնդիր չկա։ Առկա կոնֆլիկտի պատճառը
ա) հայերի ունեցած ծավալապաշտությունն է դեպի թուրքերի տարածք և
բ) արտաքին ուժերի (հատկապես՝ Ռուսաստանի) խառնակչությունը։

Նման պնդումները առաջիկա ամիսներին լինելու են էլ ավելի հաճախակի։
Հայ-թուրքական հակամարտության այսպիսի մեկնաբանությունը ոչ միայն հակագիտական է և հակասում է իրականությանը, այլև հեշտ ապացուցելի է հակառակը։
Եվ այս մասին շուտով ավելի հանգամանալից կգրեմ։
Մինչ այդ մի օրինակ այն բանի, որ տարածաշրջանում թուրքական ծավալապաշտությունն ուղղված է բոլորի դեմ, այլ ոչ թե միայն հայերի (ինչը վերոնշյալ հիմնավորման առանցքային «փաստերից է»)։
Այսպես, եթե օկուպացված հայկական Շուշին հայտարարվել է Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ապա Ադրբեջանի պետությունում ապրող ամենամեծ տեղաբնիկ ժողովուրդներից մեկը՝ իրանալեզու թալիշների գլխավոր կենտրոններից Լենքորանը այս տարի հայտարարվել է Թյուրքական աշխարհի երիտասարդական մայրաքաղաք։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին անում է ամեն բան, որպեսզի լիարժեք ասիմիլացնի տարածաշրջանի բոլոր բնիկ՝ ոչ թյուրքական ժողովուրդներին կամ դրանց մղի դուրս։
Այլ կերպ ասած՝ թյուրքական ծալավապաշտությունը ոչ թե բխում է այս կամ այն ժողովրդի՝ թուրքերի հանդեպ տածած վերաբերմունքից, այլ Թուրքիայի և վերջինիս կցորդ Ադրբեջանի՝ մեր տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական բնական մղումներից։
Իսկ այդ մղումներին ընդառաջ ցանկացած զիջումը ավելի անխուսափելի է դարձնում հաջորդ զիջման պարտադրանքը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայի նախագահ Էրդողանը այս րոպեներին հանդես է գալիս Պաղեստին-իսրայելական պատերազմի վերաբերյալ հերթական ելույթով.

«Իսրայելը ահաբեկչական պետություն է»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքիայի նախագահ Էրդողանը այս րոպեներին հանդես է գալիս Պաղեստին-իսրայելական պատերազմի վերաբերյալ հերթական ելույթով. «Իսրայելը ահաբեկչական պետություն է»։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Էրդողանի նույն ելույթից.

«Հայաստանը Ղարաբաղի պատերազմով իր դասը ստացավ, նստեց տեղը։ Հիմա էլ Իսրայելի ղեկավարներն են նման հիմարություններ փորձում անել»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիան շարունակում է ակտիվորեն զարգացնել «1 ազգ, 3 պետություն» (Tek Millet, Üç Devlet) հայեցակարգը, որը ենթադրում է Ադրբեջանի և Կիպրոսի գրավված հատվածում ստեղծված «Հյուսիսային Կիպրոսի» ինտեգրում Թուրքիայի հետ։
Այս հայցեկարգի շրջանակներում երեկ Կիպրոսում ստորագրվել է 3 երկրների իշխող կուսակցությունների միջև համագործակցության հուշագիր։
Փաստացի՝ Հյուսիսային Կիպրոսը ի սկզբանե էլ Թուրքիայի նահանգներից մեկն էր, և շարունակում է այդպիսին լինել։ Այս պահին ընթանում է Ադրբեջանի և Թուրքիայի պետական ինստիտուտների ինտեգրացիա (առաջին հերթին՝ Զինված ուժերում)։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️Թուրքական խորհրդարանը հաստատեց Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի գտնվելու ժամկետը երկրաձգելու որոշումը: Թուրքիայի բանակը պաշտոնապես իրավունք ունի մնալու Ադրբեջանում առնվազն ևս մեկ տարի` մինչև 2024 թ. նոյեմբերի 17-ը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայում 2007 թ. հունվարին սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանած թուրք ազգայնականա Օգյուն Սամասթի բանտարկությունը փոխվել է պայմանական բանտարկության։ Փաստացի այսօրվանից նա ազատության մեջ է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
Հունական օդանավակայաններում մինչև օրս դեպի Ստամբուլ թռիչքները նշվում են Կոստանդնուպոլիս տարբերակով:
Քանի կա հիշողությունը, դեռ ամեն ինչ կորած չէ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
Կարդացի ամերիկյան հեղինակավոր Foreign Affairs ամսագրի վերջին հոդվածը Ուկրաինայում հաղթանակի ռազմավարության փոփոխության մասին։

Եթե հետևում եք աշխարհաքաղաքական բախման ուկրաինական թատերաբեմին, որը զուգահեռ ընթանում է մեր՝ հարավկովկասյանին, ապա նկատած կլինեք, որ վերջին շաբաթներին Արևմուտքը փորձում է համոզել Ուկրաինային, որ ժամանակն է հրաժարվել ռազմական ճանապարհով Ռուսաստանի դեմ պայքարից, քանի որ այդ պայքարում հաղթելու շանսերը մոտ են զրոյին։ Փոխարենը առաջարկվում է անցնել քաղաքական-դիվանագիտականի, որը թույլ կտա պահել Ուկրաինայի մնացած մասը։
Այս առաջարկները հնչում են թե՛ հեղինակավոր պարբերականների էջերից, թե՛ նաև քաղաքական բարձրաստիճան գործիչների բերանից։ Ամեն բան հուշում է, որ առաջիկա ամիսներին պատերազմը կարող է դադարել։ Դա կարևոր է մեզ համար, որովհետև մեծ է հավանականությունը, որ դրանից հետո աշխարհաքաղաքական բախումների գլխավոր թատերաբեմը դառնալու է Հարավային Կովկասը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman