Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.65K subscribers
855 photos
112 videos
6 files
954 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել մեր դիրքերի ուղղությամբ։ Արդյունքում՝ մենք մեկ վիրավոր ունենք։
Գրեթե այդ նույն րոպեներին ՀՀ դե-ֆակտո վարչապետը պատմում էր այն մասին, որ «Ադրբեջանի հետ եկել ենք համաձայնության»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ՑԻՑԵՐՈՆԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

«...Կա՞ արդյոք ավելի պարսավելի բան, քան թեթևամիտ դատողությունը։ Եվ կա արդյո՞ք ավելի թեթևամիտ բան, որ այդչափ արժանի չէ ամրության և մնայունության, քան ունենալ սխալ պատկերացումներ կամ էլ, առանց դույզն ինչ տատանվելու, պաշտպանել այն, ինչ ընկալվել և իմացվել է ոչ բավարար հուսալիությամբ»։ (Ցիցերոն, «Աստվածների բնությունը», մ.թ.ա. I դար)

Ցիցերոնի այս խոսքը կիրառելի է նաև մեր օրերի համար. մասնագետ չհանդիսացող որքա՜ն մարդ է թեթևամտորեն ու միաժամանակ հաստատակամությամբ պնդումներ անում ամենաբարդ հարցերի մասին՝ քաղաքականությունից մինչև գիտություն, փիլիսոփայությունից մինչև տնտեսություն։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։
Ահա մի այդպիսի օրինակ։
Ոմն պաշտոնյա (տե՛ս կից) պնդում է, որ հայ-թուրքական սահմանի բացումից կան բացասական կողմեր, դրանք ուսումնասիրվում են, բայց միևնույն է վստահ է, որ «բաց սահմանը ավելի լավ է, քան փակը»։ Այստեղ խնդիրն այն չէ, որ եթե որևէ հետազոտության ղեկավարը ի սկզբանե նշում է, որ սահմանի բացումը դրական է, ուրեմն դժվար թե հետազոտությունը հակառակն ապացուցի։ Ավելի զավեշտալին այն է, որ որոշումների կայացումից հետո է արվում ուսումնասիրություն, թե այդ որոշումն ինչ հետևանք կունենա։ Որովհետև եթե ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ բացվելու է սահմանը ու դրա համար արվում է նախապատրաստական աշխատանք (Մարգարայի անցակետի հապշտապ կառուցումը), ապա էլ հետազոտության կարիք չկա, այն ոչինչ չի փոխի։
Նորմալ պետությունում կլիներ հակառակ հերթականությունը՝ հետազոտություն, ապա դրա հիման վրա որոշում (դա կոչվում է evidence-based policy)։
Բայց ունենք այն, ինչ ունենք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Նկարում Իրանի նախկին վարչապետ Մոհամմադ Մոսադեղն է։ 1953 թ. Իրանում տեղի ունեցավ հեղաշրջում, որի արդյունքում Մոսադեղը հրաժարական տվեց և հայտնվեց բանտում։
Այս դեպքերից շուրջ 70 տարի անց՝ 2023 թ. աշնանը միայն առաջին անգամ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (CIA) պաշտոնապես հաստատեց, որ Մոսադեղի տապալման գործողությունը կազմակերպվել և համակարգվել է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կողմից՝ այդպիսով նպատակ ունենալով պաշտպանել սեփական շահերը Իրանում։
Պետք է իմանալ, որ ԱՄՆ նմանատիպ հեղաշրջումներ է կազմակերպել նաև Գվատեմալայում (1954 թ.), Ինդոնեզիայում (1965 թ.), Չիլիում (1973 թ.)։
Սրանք միայն այն երկրներն են, որոնք կարելի է ասել, հաստատված են։ Իսկ թե որքան այլ երկրներում իշխանափոխությանն են մասնակցել ԱՄՆ հատուկ ծառայությունները, մնում է միայն ենթադրել։ Մինչև մի քանի տասնամյակ անց դրանք ևս կբացահայտվեն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF` պետական դաշնային մարմին է) նոր զեկույց է հրապարակել, որն անդրադառնում է Թուրքիայում կրոնական իրադրությանը։ Մասնավորապես, այն նվիրված է Թուրքիայում կրոնական կազմակերպություններին պատկանող սեփականության վիճակին։
Զեկույցը հետաքրքրական է, քանի որ ներկայացնում է նաև հայկական եկեղեցական գույքի մասին կարևոր վիճակագրություն։
Այսպես, 2003-2022 թթ. ընթացքում Թուրքիայում հարձակումների ենթարկված կրոնական գույքի պատկանելիության առումով հայկականը երրորդ տեղում է (ընդհանուր առմամբ գրանցված 34 դեպք)։ Հայկականից զատ ավելի շատ է տուժել միայն ալևիներին ու բողոքականներին պատկանող գույքը։ Հայկական եկեղեցական գույքի վրա հարձակումների մի մասը տեղի է ունեցել վերջին տարիներին։ Դրա պատճառների մասին ես գրել եմ «Ատելության խոսքի դասական թիրախները» գրքում, որը կարող եք գտնել այստեղ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բրիտանիայի պետնախարար Լեո Դոկերթի.
«Առանց Ադրբեջան Եվրոպայում չի լինի խաղաղություն և անվտանգություն»։
Բրիտանական քաղաքականությունը մեր տարածաշրջանում առավել հստակներից է՝ աներկվա պրոթուրքական։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թուրքիայի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը երեկ իր ելույթում նշել է, որ ժամանակին ԱՄՆ սպառնացել է Թուրքիային, որ եթե Թուրքիան շարունակի աջակցել Ադրբեջանին Արցախի դեմ, ապա կզրկվի ամերիկյան F-16 և F-35 կործանիչներից։ Այս հանգամանքը «շանտաժ» որակող Չելիքը չի նշում, որ Թուրքիան ոչ միայն չի տրվել այդ սպառնալիքին, այլև կործանիչների թեման էլ որևէ կերպ չի փակվել և Թուրքիան գնման գործընթացը շարունակում է։
Այս հոլովակը այն մարդկանց համար է, որոնց թվում է, որ Թուրքիայի՝ մեր պետության հանդեպ ունեցած ծավալապաշտական նկրտումների դեմ յոթ սարից այն կողմ գտնվող պետություններ, որոնք նաև Թուրքիայի դաշնակիցն են, իրական քայլեր են անելու։ 1991-2020 թթ. Թուրքիային զսպող միակ իրական գործոնը Հայկական բանակն էր և դրա միջոցով ձևավորված անվտանգային միջավայրը։ Այսօր էլ է հնարավոր դա վերականգնել, և հենց այդ պատճառով են Թուրքիան և Ադրբեջան ձգտում ամեն գնով թույլ չտալ հայկական բանակի վերականգնումը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
Այս տարվա սեպտեմբերի 30-ից (Արցախի վրա հարձակումից հետո) առնվազն 27 օդանավ է եկել Թուրքիայից և Իսրայելից դեպի Ադրբեջան՝ ամենայն հավանականությամբ տեղափոխելով ռազմական բեռներ՝ զենք և զինամթերք։

#խաղաղության_վկաները

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇿⚡️Նախիջևանում անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ։ Ըստ մարզման պլանի` ստորաբաժանումները կատարել են պայմանական թշնամու դիրքերի ուղղությամբ հարձակման անցնելու առաջադրանք։

📍Իսկ թե ո՞վ է լինելու «պայմանական» թշնամին դժվար չէ կռահել։
⚡️⚡️⚡️ Ադրբեջանում նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ: Դրանք կանցկացվեն 2024թ. փետրվարի 7-ին:
Պատճառներին մասին ավելի մանրամասն կգրեմ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
Երեկվա օրը լի էր մի քանի կարևոր զարգացումներով, որոնցից մեկին՝ Ադրբեջանում հայտարարված արտահերթ ընտրությունների թեմային ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը։
Նախ բուն լուրը. Ադրբեջանում 2024 թ. փետրվարի 7-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ (դրանք նախատեսված էին 2025 թվականին)։ Այս հանգամանքը շատերի համար անսպասելի էր, սակայն, այնուամենայնիվ, ո՞րն է դրա պատճառը և մեզ դրանից «ի՞նչ»։
Միանգամից նշեմ, որ պատճառներն, իմ կարծիքով, մի քանիսին են։ Դրանք ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին համատեքստ և շատ փոխկապակցված են.

Ալիևը պետք է հասցնի կապիտալիզացնել Արցախում տարած հաղթանակը, քանի դեռ այն շատ թարմ է հանրային հիշողության մեջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները որևէ կերպ չեն լուծվել (ինչը խոստանում էին իշխանությունները ավելի քան 30 տարի՝ «Ղարաբաղի հարցի լուծմամբ»), հետևաբար հնարավորինս խուսափելու համար հասարակական դիմադրությունից և լարվածությունից (որը միշտ ուղեկցում է ցանկացած ընտրություն, նույնիսկ՝ ամենաբռնապետական երկրում), Ալիևի համար նոր ընտրությունները և դրանցում անխուսափելի հաղթանակը կերաշխավորեն ևս 7 տարվա գրեթե անցնցում իշխանություն։ Այս ընտրություններում, Արցախում տարած հաղթանակի շնորհիվ, Ալիևը գրեթե կարիք չի ունենալու ընտրակեղծիքների, քանի որ կա հանրային բարձր աջակցություն, իսկ ընդդիմադիրների հարցերը լուծված են և լուծվում են։

Արտահերթ ընտրությունները առիթ են հնարավորինս շուտ դրանք անցկացնել նաև օկուպացված Արցախի տարածքում՝ այդպիսով ևս մեկ անգամ «օրինականացնելով» Արցախում «ադրբեջանական իշխանությունը»։ Դա թույլ կտա ասել, որ գրավված Արցախի բնակչությունը ընտրել է նոր իշխանություն ի դեմս Ալիևի։ Ինչպես ասում են՝ հաճելի բոնուս։

Ընտրություններից հետո Ալիևը, վերընտրվելով, ստանում է հնարավորություն ամուր դիրքերից, լեգիտիմությամբ և անշտապ կերպով զբաղվել իրենից հետո իշխանության փոխանցման գործընթացով (մոտավորապես նույնը անում է այժմ Էրդողանը վերջին ընտրություններից հետո)։ Բացի այդ, դա հնարավորություն է տալու Ալիևին առանց ավելորդ լարվածության, «ժողովրդի մանդատով» պատրաստվել նոր պատերազմին Հայաստանի (կարդա՝ նաև Իրանի) դեմ։ Նշեմ, որ այդ նախապատրաստությունը լիարժեք ընթացքի մեջ է։

Ուկրաինայում կարծես թե իրավիճակը գնում է անխուսափելի սառեցման կամ նույնիսկ լիարժեք ավարտի։ Սակայն չի ավարտվում դրանում մասնակից տարբեր բևեռների միջև պայքարը։ Հետևաբար մեծ է հավանականությունը, որ առաջիկա ամիսներին բախման գլխավոր թատերաբեմը կլինենք մենք՝ Հարավային Կովկասը՝ դրանից բխող արտաքին միջամտությունների ծավալի մեծացմամբ։ Այս պայմաններում Ալիևի համար կարևոր է հնարավորինս արագ ամրացնել իր դիրքերը նոր ընտրություններով, ինչը կսահմանափակի նաև արտաքին խաղացողների (օրինակ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Իրան) հնարավոր միջամտությունը կամ ազդեցությունը ընտրություններին՝ սեփական շահերի համար։

2024-ին նոր ընտրություններ են տեղի ունենալու նաև Ռուսաստանում (մարտ) և ԱՄՆ-ում (նոյեմբեր)։ Դրանք կարևոր են Հվ. Կովկասի համար ևս։ Ուստի Ալիևի համար պետք է նախապես լուծել սեփական հարցերը, որպեսզի լիարժեք հնարավոր լինի պատրաստվել բոլոր տեսակի զարգացումներին և աշխատել երկու երկրների էլիտաների հետ՝ պրոադրբեջանական քաղաքականություն ստանալու համար։
Մի խոսքով, մյուս՝ 2024 թվականը լինելու է վճռական Հայաստանի և տարածաշրջանի համար։ Ալիևը դա հասկանում է։ Եվ, բնականաբար, պատրաստվում։
Իսկ մենք...

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ճակատագրի հեգնանքը կամ կառմա

Շատերդ կարդացել եք, որ ԱՄՆ առնվազն մինչև փետրվար չի կարողանալու հաստատել Ուկրաինային ռազմական օգնության 60 միլիարդ արժողությամբ փաթեթը (հայտնի չէ, կկարողանա դրանից հետո, թե ոչ)։
Իսկ ուկրաինական դիմադրությունը բառիս ուղիղ իմաստով կախված է ամերիկյան օգնությունից. չկա այն, չկա նաև զինամթերք ու կռվելու փող։ Իրավիճակը չփրկեց նույնիսկ նախագահ Զելենսկու այցը ԱՄՆ։

Կից կարճ հոլովակում 2015 թվականին դեռևս դերասան Զելենսկին է, ով ծաղրում է ուկրաինական իշխանություններին և ԱՄՆ օգնության տրամադրումը։
Ճ - ճակատագիր։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Եվ մեկ տեսանյութ ճակատագրի մասին, այս անգամ Թուրքիայի խորհրդարանի երեկվա նիստից։
Թուրք ընդդիմադիր պատգամավոր Հասան Բիթմեզը ելույթ էր ունենում և Իսրայելին մեղադրում ցեղասպանության մեջ, իսկ իշխանություններին՝ վերջիններիս մեղսակիցը լինելու մեջ։
Ելույթի վերջում նա ասում է. «Եթե պատմության դատաստանից փրկվեք, ապա Աստծո դատաստանից չեք կարողանա փրկվել»։
Այս խոսքերից անմիջապես հետո պատգամավորը ուղիղ եթերում սրտի կաթված է ստանում և մինչ այս պահը ծանր վիճակում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իսկ մինչ այդ Ադրբեջանում «խաղաղության դարաշրջանի» ոգին է թևածում։

Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովը Նախիջևանում կազմակերպել էր «Մեզանից յուրաքանչյուրը Արևմտյան Ադրբեջանցի է» վերնագրով համաժողով-ցուցահանդես։
Միջոցառման պաստառը, կարծում եմ, հուշում է, թե ինչի մասին էր այն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️⚡️⚡️Լուսանկար է հրապարակվել հայ֊ադրբեջանական սահմանին փոխանակման գործընթացից։
Վերջերս մահացած Քիսինջերը իրական քաղաքականության՝ ռեալպոլիտիկի գլխավոր առաջամարտիկներից էր։
Բլոգումս գրել եմ նրա այդ պատկերացումների մի դրվագի մասին, որը թեև Կիպրոսին ու հույն-թուրքական հակամարտությանն է վերաբերում, սակայն լիարժեք կիրառել է նաև մեզ համար։
Հատուկ նրանց համար, ովքեր պնդում են, որ «Ամերիկան չի թողնի, որ թուրքերը մեզ վրա հարձակվեն»։
Հղումը՝
https://varuzhan.me/2023/12/18/cypruskissinger/

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր և ամենատարբեր մակարդակներում ու ձևաչափերում լեգիտիմացնել իր «իրավունքները» և հավակնությունները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։
Դրա հիմնական միջոցն այս պահին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրն է։
Կից հոլովակում երևում է, թե ինչպես է ադրբեջանական պետությունը «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով երեկ ֆորում և ցուցահանդես կազմակերպել Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսում, որտեղ նույնիսկ ընդունվել է կոչ։ Ֆորումի անունն էլ շատ խոսուն է՝ «Միջազգային մակարդակում վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան»։
Եթե ունենայինք ազգային իշխանություն, ապա դեռ ֆորումից անցկացումից առաջ Հայաստանը Վրաստանին դիվանագիտական ուղիներով կստիպեր նման բան թույլ չտալ։ Բայց «եթե»-ն մնում է ուժի մեջ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս տարվա վերջին հանրային դասախոսությունս կլինի շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, Երևանում՝ «Ինչպե՞ս Արարատը հայտնվեց Թուրքիայի սահմաններում» վերնագրով։
Թեև դասախոսելու եմ ռուսերեն և թեման հիմնականում նախատեսված է ոչ մասնագիտական լսարանի համար, սակայն եթե հետաքրքրված եք հայ-թուրքական հակամարտության էությամբ և ապագայով, ապա կարող եք գրանցվել՝ https://t.me/move2armenia/1307

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Google Trends-ը հրապարակել է 2023 թվականի գլխավոր իրադարձությունները` աշխարհում (տե՛ս կից նկարը) և ըստ առանձին երկրների։
Հայաստանի համար առանձին հրապարակում չկա, ուստի ես կազմել եմ իմ ցանկը այն 5 կարևորագույն իրադարձության, որոնք եղել են Հայաստանում և հայկական աշխարհում։

1. Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը և Արցախի հայաթափումը՝ ՀՀ անգործության պայմաններում

2. Սյունիքի Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի կողմից նոր տարածքի գրավումը

3. Գեղարքունիքում 15 զինվորների ողջակիզումը

4. Արցախի հայ նախագահների և այլ պաշտոնյաների գերեվարումը

5. Երևանի քաղաքապետի ընտրությունները

Ձեր ցանկը ի՞նչ տեսք ունի։
Մեկնաբանություններում գրե՛ք, թե որոնք են, ըստ ձեզ, եղել են տարվա գլխավոր իրադարձությունները Հայաստանում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Цицак | ԾԻԾԱԿ
После действий Еревана Анкара осознала, что можно продолжать давление без какого-либо существенного сопротивления с армянской стороны

Уходящий 2023 год не ознаменовался существенными изменениями в армяно-турецких отношениях, между двумя странами сохраняются, по сути, вражеские отношения, заявил в интервью Panorama.am тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян.

По его словам, на данный момент Турции удается использовать эти вражеские отношения в свою пользу и в рамках этого навязывать Армении новые уступки в так называемом переговорном процессе, который является переговорами только по форме, но никак не по содержанию.

«Навязываемые Армении уступки в основном соответствуют стратегическим интересам Азербайджана и Турции в нашем регионе.

С этой точки зрения ни одна инициатива армянской стороны не только не приносила каких бы то ни было реальных, позитивных результатов для Еревана, но и наоборот – приводила к новым позиционным потерям и уступкам в переговорном процессе. Именно в этих рамках следует рассматривать отправку гуманитарной колонны в Турцию в феврале – в то время, как Турция и Азербайджан продолжали блокаду Арцаха и не пошли на какие-либо уступки в этом вопросе.

Данный шаг, предпринятый Арменией, по сути, был ничем, наоборот, турецкая сторона, фактически, осознала, что можно продолжать давление без какого-либо существенного сопротивления с армянской стороны», – сказал В.Гегамян.

По мнению эксперта, такая же логика сохранится и в 2024 году: усиление давления, новые уступки, ни о каких уступках в пользу Армении не может быть и речи.

«Например, турецкая сторона не предложит Армении гуманитарную и финансовую помощь, не вернет Арцах, не заставит Азербайджан покинуть оккупированные территории Республики Армения или Республики Арцах. То, что Армения якобы окажется в выигрыше в результате открытия границы, – иллюзия, обман. У нас нет оснований утверждать, что Армения получит от этого экономическую или какую-либо иную выгоду, наоборот – возрастут лишь угрозы», – подчеркнул Гегамян.

Варужан Гегамян заявил, что, по сути, у Армении и Турции не могут быть добрососедские, дружественные отношения друг с другом, поскольку два государства противоположны друг другу по характеру политики, своему геополитическому положению.

«К сожалению, так получилось. Армяно-турецкий конфликт начался после появления турецкого элемента и создания турецкого государства в этом регионе. И конфликт этот будет продолжаться не только завтра, а непрерывно – пока существуют эти два государства. Они противоположны по своей природе, как, например, Турция и Греция, Турция и арабские государства Юга.

Возможно ли добиться в большей или меньшей степени стабильности между двумя странами? Да, обеспечить такую стабильность можно благодаря сильной армянской армии, что, собственно, и удавалось, как минимум, до 2018 года. Дело не в том, что Турция до этого не хотела нападать на Армению. Хотела, но у нее не было возможности сделать это, поскольку и геополитическая обстановка, и возможности армянского государства позволяли сдерживать возможное нападение Турции, хотя подготовка к таким попыткам велась в 1992-93 годах.

Стабильность и нейтрализация турецкой угрозы возможны только в том случае, если армянское государство, как внутри, так и вместе со своими потенциальными партнерами и союзниками сможет повысить нынешние возможности своей среды безопасности. В этом случае да, у нас будет мир. Но говорить о том, что Турция начнет инвестиции и будет способствовать усилению Армении, – не только наивно, но и, по сути, осознанное введение общественности в заблуждение и ведение к новому геноциду», – подчеркнул тюрколог Варужан Гегамян.
Երկու ֆրանսիացի դիվանագետներ վտարվել են Ադրբեջանից։
Այս լուրը և իբր թե առկա Ադրբեջան-Ֆրանսիա լարվածությունը ոչ մի էական բան չի նշանակում։
Մեր տարածաշրջանում Արևմուտքի և մասնավորապես ԵՄ ու Ֆրանսիայի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը։
Սա է պատճառը, որ Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառում երկակի նշանակության ապրանքներ, որոնք Ադրբեջանն օգտագործում է ռազմական նշանակությամբ։ Օրինակ՝ 2022 թ. միայն պաշտոնական տվյալներով Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառել ավելի քան 155 միլիոն դոլարի մթերք, որոնք օգտագործվել են ռազմական ուղղաթիռների համար։
Դե իսկ մեզ՝ միայն գեղեցիկ խոսքեր և մի քանի հատ վիլիս։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman