«ՄԵՐ ԲԱԿԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ». ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ
Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակումից անցել է 2 շաբաթ։ «Մեր բակի» պատերազմը շարունակվում է՝ ծավալվելու հստակ նշաններով։
Իմաստ չկա խոսել ամենօրյա հարվածների կամ ռազմական գործողությունների մասին (դուք դրանք հեշտությամբ կարող եք գտնել լրատվականներում)։
Ինչ կա ու ինչ է պետք իմանալ այս պահի դրությամբ ռազմավարական մակարդակում (համառոտ ու թեզիսային)։
▪️Պատերազմը տևում է արդեն 14 օր։ Այս փաստն ինքնին արդեն իսկ չհաշվարկված իրողություն է։ Այն, ինչ սկզբում ԱՄՆ-Իսրայելը նախատեսում էին իրականացնել մի քանի օրում, վերածվեց ոչ միայն հյուծիչ պատերազմի, այլև էականորեն սկսեց ազդել հարձակվող կողմերի ռազմավարական հնարավորությունների վրա՝ ներքին իրադրության վատթարացումից մինչև զինամթերքի պաշարների կտրուկ նվազում։
▪️Իսրայելա-ամերիկյան տապալված ռազմական պլանը (Ա. Խամենեիի ու բարձրագույն զինվորականության սպանություն և իշխանության/պետության կապիտուլիացիա՝ ներքին ընդդիմության ճնշման ներքո) իր ոճով բազմաթիվ նմանություններ ունի 2022 թ. ՌԴ «հատուկ ռազմագործողության» (СВО) հետ, որը նույնպես ի սկզբանե նախատեսված էր իրականացնել մի քանի օրվա մեջ, սակայն վերածվեց արդեն 4 տարի տևող հյուծիչ պատերազմի։ Այս առումով իրանա-ամերիկա-իսրայելյան պատերազմը ևս արդեն մտել է հյուծիչ պատերազմի փուլ։
▪️Իրանական պետության և հանրության միասնականությունն ու դիմադրությունը ոչ միայն ապահովել են պետական համակարգի դժվար, բայց անխափան աշխատանքը, այլև փոխել են պատերազմական հաշվարկները ողջ տարածաշրջանում (այստեղ չի կարելի նախանձով չհիանալ սեփական պետության համար պայքարողների հաստատակամությամբ)։
▪️Պատերազմող կողմերի ռազմավարություններ շատ տարբեր են։
🇮🇷Իրանը նահանջելու ծրագրեր (ու տեղ) չունի։ Ընդակառակը, տեսնելով պատերազմի ավարտի հավանականություն, փորձում է այն վերջացնել սեփական ռազմավարական դիրքի բարձրացմամբ։ Այն է՝ ոչ թե զինադադար կնքել ու մտնել ավանդական սպասողական ցիկլի մեջ (ինչպես եղավ, օրինակ, անցյալ ամռանը «12-օրյա պատերազմից» հետո), այլ հասնել այնպիսի իրադրության, որտեղ նոր պատերազմի հավանականությունը տեսանելի ապագայում էականորեն կնվազի։ Դա անելու համար Իրանը բարձրացնում է իր վրա հարձակվելու գինը՝ այդ թվում ներգրավվելով (խոցելով) անմիջական հարևանությամբ գտնվող երկրներին։ Սա մի մարտավարություն է, որը ստիպում է հարակից պետություններին դիմադրել ԱՄՆ ու Իսրայելի ցանկություններին՝ թույլ չտալով օգտագործել սեփական տարածքը (արդեն իսկ այսպիսի տրամադրությունների մասին առկա են բազմաթիվ արտահոսքեր)։ Այլ բառերով ասած՝ դիմադրելով՝ Թեհրանը հեռվացնում է հաջորդ պատերազմի ժամկետը և ապահովում խաղաղություն (լավ դաս է մեզ համար)։
🇺🇸ԱՄՆ չունի ռազմավարություն (exit strategy)։ Այլ պլան, քան սկզբնականը, գոյություն չուներ։ Ավելին՝ հաշվարկված չէին, օրինակ, Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու իրական սպառնալիքները և դրանց ազդեցությունը դաշնակիցների ու համաշխարհային տնտեսության վրա (նայե՛ք նավթի գները և միանգամից ամեն բան հասկանալի կլինի)։
🇮🇱Իսրայելի հաշվարկն ավելի պարզ է. լինելով Իրանի անմիջական հարևան, հրեական պետությունը առաջնորդվում է «որքան շատ վնաս թշնամուն, այնքան ավելի լավ» սկզբունքով։ Ինչքանով է սա արդարացված, կասեն Իսրայելով զբաղվող մասնագետները։ Ես կարծում եմ, որ Նեթանյահուն ևս թերհաշվարկ է կատարել։
▪️Այս պահին հնարավոր նոր ռազմական իրական բախման թատերաբեմեր կարող են բացվել Եմենում, Սիրիայում և Իրաքում (կան բազմաթիվ նախանշաններ)։ Լիբանան-Իսրայել սահմանին արդեն իսկ պատերազմ է։ Սա Իրանի դեռևս չօգտագործված «զենքերից է»։ Եթե սա գործարկվի, այդ ժամանակ ամեն բան ուղղակի կլինի աղետալի միլիոնավոր մարդկանց համար ողջ տարածաշրջանում։
▪️Առանձնահատուկ պետք է նշել, որ ամեն բան արվում է Թուրքիային (Ադրբեջանին) պատերազմի մեջ ներքաշելու համար։ Սակայն ոչ մի ռացիոնալ հաշվարկ այդպես անելու չկա՛ ոչ Անկարայում (Բաքվում), ոչ էլ Թեհրանում։
Շարունակությունը ներքևում... ⬇️⬇️⬇️
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

❤23👍16
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
«ՄԵՐ ԲԱԿԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ». ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակումից անցել է 2 շաբաթ։ «Մեր բակի» պատերազմը շարունակվում է՝ ծավալվելու հստակ նշաններով։ Իմաստ չկա խոսել ամենօրյա հարվածների կամ ռազմական գործողությունների մասին (դուք դրանք հեշտությամբ…
«ՄԵՐ ԲԱԿԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ». ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ-2
Սկիզբը վերևում... ⬆️ ⬆️ ⬆️
▪️Պատերազմի ավարտի մասին
ԱՄՆ, որպես գլխավոր ուժ, ունի պատերազմն ավարտելու երկու (վատ) ընտրություն. կա՛մ շարունակել պատերազմը՝ առանց չափելի ու հստակ, միաժամանակ գերռիսկային ավարտի սցենարի, կա՛մ էլ ավարտել այն հիմա՝ Իրանին էլ ավելի մոտեցնելով «միջուկային զենքին», ստանալով ուժեղացած իշխանություն վրիժառու առաջնորդով և խաթարված Մերձավոր Արևելք։
Այս ընտրությունն է պատճառը, որ իրավիճակը շարունակում է մնալ անլուծելի։ Հետևաբար՝ պատերազմի ամենավտանգավոր փուլը դեռ կարող է առջևում լինել (մինչդեռ զոհվում ու վիրավորվում են հազարավոր մարդիկ, ավերվում քաղաքներ, խաթարվում ճակատագրեր)։
Ամփոփելով. վերջին 2 շաբաթները ցույց տվեցին, որ մարտավարական հաջողությունը հավասար չէ ռազմավարական հաջողության, հատկապես՝ երբ վերջինս հստակ ձևակերպված չէ։ Սա դաս է բոլորի, այդ թվում՝ Հայաստանի համար։
Մեզ համար վիճակը շարունակում է լինել կայուն ծանր. բիզնեսի համար ստեղծված դժվարություններից (Չինաստանից ներկրումը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ) մինչև անվտանգային սպառնալիքներ ՀՀ սահմաններին։

👍18❤14💯11😢3
Այսօր, Երևանի ժամանակով 21։00-ին Ինստագրամում բլոգեր Նունե Մելքումյանի հետ զրույցում պատմելու եմ Մերձավոր Արևելքի մասին՝ մշակույթից մինչև քաղաքականություն։ Անդրադառնելու ենք բազմաթիվ հարցերի՝ Դուբայում տների գներից մինչև Թուրքիա-Իրան հակամարտություն։
Եթե հետաքրքիր է, միացե՛ք ու տվեք նաև ձեր հարցերը։
Մեր զրույցի լեզուն կլինի ռուսերենը, ձեր հարցերը՝ ցանկացած լեզվով։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Եթե հետաքրքիր է, միացե՛ք ու տվեք նաև ձեր հարցերը։
Մեր զրույցի լեզուն կլինի ռուսերենը, ձեր հարցերը՝ ցանկացած լեզվով։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍31❤10🥴1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
«ՄԵՐ ԲԱԿԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ». ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ-2 Սկիզբը վերևում... ⬆️ ⬆️ ⬆️ ▪️Պատերազմի ավարտի մասին ԱՄՆ, որպես գլխավոր ուժ, ունի պատերազմն ավարտելու երկու (վատ) ընտրություն. կա՛մ շարունակել պատերազմը՝ առանց չափելի ու հստակ, միաժամանակ գերռիսկային ավարտի սցենարի…
Այսօր Իրանի ղեկավարությունը դուրս է եկել Թեհրանի փողոցներ՝ չվախենալով իսրայելա-ամերիկյան օդուժի հարվածներից։
Տեսանյութում երևում է հարվածի պահը ու աներեր մնացող իրանցի պաշտոնյան։
Կեսօրին տվել էի իրանա-ամերիկյան պատերազմի ամփոփումը։
Կետերից մեկը սա էր.
«Իրանական պետության և հանրության միասնականությունն ու դիմադրությունը ոչ միայն ապահովել են պետական համակարգի դժվար, բայց անխափան աշխատանքը, այլև փոխել են պատերազմական հաշվարկները ողջ տարածաշրջանում»։
Պաշտոնյաների այսօրվա երթը Թեհրանի փողոցներում ասվածի լավագույն օրինակներից է։
21։00 րոպեից միացե՛ք լայվին Ինստագրամում։

❤56👍28👏8🥴1💯1
Կիրակնօրյա անակնկալ դասընթաց
Իմ ընթերցողներից շատերը հաճախ հարցնում են, թե արդյոք չեն լինելու հանրային դասախոսություններ Մերձավոր Արևելքի թեմայով։
Ի պատասխան այդ ցանկությունների՝ կազմակերպել եմ ոչ թե առանձին դասախոսություն, այլ մի ամբողջ դասընթաց՝ «Երիտասարդ հետազոտողի դպրոց», որով մասնակիցները սովորելու են ճանաչել մեր անմիջական շրջապատը՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը և այդ մասին անել հետազոտություններ։
Այլ բառերով՝ եթե ուզում եք վերլուծել, հասկանալ, ու ճիշտ գնահատել մեր հարևան տարածաշրջանը՝ Թուրքիայից մինչև Էմիրաթներ, այս ծրագիրը իսկը ձեզ համար է։
Դիմե՛ք։
Մասնակցելու բոլոր մանրամասները այս հղումով են՝ turkaget.am/school ։
Հարցերի դեպքում էլ կարող եք գրել ինձ կամ նշված էլ.փոստին։

❤48🔥11👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թեև մեր բակում` Իրանում ընթացող պատերազմի թեման այլևս գրեթե դադարել է լինել մեր հանրության ու քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում, այն ոչ միայն շարունակվում է, այլև հասել է նոր ծավալման մակարդակի: Դրա վառ վկայությունը երեկ Իրանի առաբել ազդեցիկ գործիչներից մեկի` Ալի Լարիջանիի սպանությունն է:
Իսկ դրա միջանկյալ արդյուքներն արդեն իսկ զգացվում են ողջ աշխարհում, այդ թվում` մեզ մոտ:
Օրինակ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահը օրերս նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է Հայաստանում գնաճի վրա 1,2-ից 1,7% ազդեցություն ունենալ և դանդաղեցնել երկրում տնտեսության աճը:
Ցավալիորեն, Իրանում ընթացող պատերազմը լուրջ չի ընկալվում, իսկ դրա հետևանքներն ու ազդեցությունը թերագնահատվում են:
Նայեք այսօր առավոտ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի այս կադրերը: Եվ նորից եկեք մտածենք մեր տարածաշրջանի իրական խնդիրների մասին:

❤33👍21💯13😢9💔1
ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը երեկ էսպիսի գրառում է արել՝ ասելով, որ ԱՄՆ «մոտ են նպատակների հասնելու ու քննարկում են լայնածավալ ռազմական ջանքերը կրճատելու հարցը»։
Ի՞նչ եք մտածում, պատերազմ ավարտվո՞ւմ է։ Իմ կարծիքը կգրեմ մի փոքր ավելի ուշ :)
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ի՞նչ եք մտածում, պատերազմ ավարտվո՞ւմ է։ Իմ կարծիքը կգրեմ մի փոքր ավելի ուշ :)
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
❤16👍6🙏3
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Դասեր իրանական պատերազմից #1 Չկա միջազգային որևէ երաշխիք, որը ավելի ուժեղ է, քան ռազմականը: Կարող ես բանակցել նախորդ օրը, իսկ հաջորդ օրը հարված ստանալ քո մայրաքաղաքին ու զոհել առաջնորդներիդ` ավերի մեջ գտնելով քաղաքներդ ու դպրոցներդ: Էս դասը պիտի լավ սերտել…
Իրանական դասեր
Հայաստանի համար
Ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու։
Իսկ իրանական դեպքերից խիստ օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե իրադարձություններին հետևենք ոչ թե որպես պարզ մի լրահոսի, այլ ուշադրություն դարձնենք տեղի ունեցողի ռազմավարական ընթացքին։
Այդ տեսանկյունից այս պահին արդեն իսկ հստակ նշմարելի են առնվազն երեք եզրակացություններ, որոնք խիստ ակտուալ են մեզ համար՝ նաև հենց հիմա մեզանում ծավալվող պարտության քարոզի համատեքստում։
1️⃣-ԻՆ ԴԱՍ
Պատերազմում ոչ ամեն ինչ է որոշվում նյութական առավելությամբ։ ԱՄՆ և Իսրայելը բացահայտ կերպով ու բազմապատիկ անգամներ գերազանցում են Իրանին իրենց ռազմատեխնիկական հնարավորություններով, ինչը ապահովում է վերջիններիս մարտավարական հաջողությունները։ Սակայն մարտավարական հաջողությունները անպայմանորեն չեն ենթադրում ռազմավարական հաղթանակ։ Ամերիկա-իսրայելական ռազմական օպերացիան, որն, ամենայն հավանականությամբ, նախատեսված էր ավարտել մի քանի օրում (ռուսական СВО-ի առաջին տարբերակի նմանությամբ), տևում է ավելի քան երեք շաբաթ՝ առանց հստակ հաղթական ավարտի ռազմավարության։ Իրանական գրագետ դիմադրությունը (տե՛ս հաջորդ կետը), ինչպես նաև պատերազմի ելքին ուղղված ռազմավարական մոտեցումը թույլ են տալիս Թեհրանին կոմպենսացնել ռազմատեխնիկական անհավասարակշռությունը և, չնայած կրած բազմաթիվ կորուստներին, ոչ միայն շարունակել դիմադրությունը, այլև աստիճանաբար թելադրել իրեն պարտադրված պատերազմի նոր ընթացքը։
2️⃣-ՐԴ ԴԱՍ
Իրանական դիմադրության հիմքում ընկած է ռազմավարական հստակ մի մոտեցում, որը էականորեն չի փոխվել՝ չնայած ռազմաքաղաքական էլիտայի վերջին շաբաթների բազմաթիվ կորուստներին։ Այդ դիմադրությունը հիմնված է, ի թիվս այլ բաների, ասիմետրիկ (ոչ համաչափ) օպերացիոն հայեցակարգի վրա, որը ենթադրում է թշնամուն հասցնել առավելագույն վնաս՝ հստակ թիրախավորմամբ և օգտագործելով ունեցած ռեսուրսները։
Դրա վառ օրինակը կարելի է տեսնել այս օրերին Հորմուզի նեղուցում։ Աշխարհի հզորագույն նավատորմը ունեցող ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին մեծագույն ռազմավարական վնաս են հասցնում իրանական էժան անօդաչուները, արագաշարժ մոտորանավակները, ծովային ռումբերն ու կարճ հեռավորության հրթիռները, որոնք Հորմուզի նեղուցում թելադրում են խաղի նոր կանոնները։ Դա բավական է, որպեսզի համաշխարհային տնտեսությունը խաթարվի, իսկ Իրանը ստանա բանակցային հզորագույն գործիք, որը հանգեցրել է նույնիսկ հենց իրանական նավթի վրայից ԱՄՆ պատժամիջոցների մասնակի հանման։
Ոչ համաչափ հայեցակարգն ունի նաև այլ դրսևորումներ (օր.՝ հարվածել ԱՄՆ դաշնակիցներին՝ արդյունավետ կերպով մեծացնելով հակամարտության ծավալները և, այդպիսով, պատերազմը շարունակելու գինը)։ Այլ բառերով՝ Իրանը չի խաղում իրեն պարտադրված խաղը (որում կպարտվեր), այլ աստիճանաբար իր սեփական խաղն է պարտադրում ուրիշներին։ Իսկ այս նոր խաղի հիմքում ընկած է մի բացարձակ առավելություն, որը հաճախ անտեսվում է շատերի կողմից։ Անտեսվում է, բայց ոչ Իրանում, որը երրորդ դասն է։
3️⃣-ՐԴ ԴԱՍ
Երբ 19-րդ դարի սկզբին Նապոլեոնը փորձում էր արագ կերպով գրավել Ռուսաստանը, նա հաշվի էր առել շատ բան, բացի մեկից՝ եղանակային պայմանները։ Նապոլեոնի ու այլ արևմտյան բանակների՝ ռուսական հողում պարտվելուց հետո հաճախ են ասում «Գեներալ ցրտի» (Генерал Мороз) մասին (նկատի ունենալով ռուսական աշխարհի խիստ ցրտաշունչ ձմեռն ու դրանցում կռվելու անհնարինությունը), որը որպես մի անտեսանելի ուժ օգնում էր ռուսական կողմին հաղթելու։
Եթե այս գեղարվեստական անալոգիան կիրառենք Իրանի համար, ապա կարող ենք ասել, որ Իրանն ունի իր անուսադիր գեներալը. դա «Գեներալ աշխարհագրությունն է»։ Իրանական ռազմավարությունը հիմնված է այդ պետության աշխարհագրության լիարժեք գիտակցման ու դրա խելամիտ օգտագործման վրա։ Պատկերավոր ասած Հորմուզի նեղուցը և արաբական երկրները Իրանի բակում են, ուստի դրանց վրա ճնշում կարելի է բանեցնել՝ նույնիսկ ունենալով «պարսատիկ» (ռագատկա)՝ նվազագույն գործիքներ (զենքեր) սեփական զինանոցում։ Իրանական ռազմավարության հիմքում հենց այս հաշվարկն է. եթե նույնիսկ Իրանի հեռահար բոլոր հրթիռները վերանան, միևնույն է, միշտ կարելի է գտնել մի փոքր նավակ, որը Հորմուզի նեղուցում կստեղծի համաշխարհային մակարդակի խնդիրներ՝ ստիպելով բոլորին հաշվի առնել իրանական գործոնը։

👍52❤36💯11
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Իրանական դասեր Հայաստանի համար Ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու։ Իսկ իրանական դեպքերից խիստ օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե իրադարձություններին հետևենք ոչ թե որպես պարզ մի լրահոսի, այլ ուշադրություն…
Վերոնշյալը մեզ համար ամեն օր գրվող «բաց դասագրքի» առաջին էջերից է։ Էլի ուսանելի բաներ կան, սակայն մինչև դրանց անցնելը մի պահ մտածե՛ք, թե ինչ կլիներ, եթե Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունը ունենար ռազմավարական մտածողություն 2020 թ. պատերազմի ժամանակ։ Կարծում եմ, կռահում եք, որ բոլորովին այլ ելք կլիներ Արցախի ու ողջ Հայաստանի համար։
Այս դասերը կիրառելի են նաև հիմա և հաստատ ավելի լավն են, քան մեզ փայլուն թիթեղներով հրամցվող շարունակական կապիտուլիացիան։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս դասերը կիրառելի են նաև հիմա և հաստատ ավելի լավն են, քան մեզ փայլուն թիթեղներով հրամցվող շարունակական կապիտուլիացիան։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍40❤35🙏6
Երեկվա ամոթալի ու հակահայկական արարքի մասին
Նորմալ` իրական ժողովրդավարական պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե գրառումներ ու լայվեր, այլ միայն մեկ բան` հրաժարական ու քաղաքական գործունեության դադարեցում:
Դա չկա, ուրեմն ներողությունը չունի քաղաքական արժեք:
Ի դեպ, ներողություն պետք է խնդրել ոչ թե մեկ մարդուց, այլ բոլոր հայերից իրենց երազանքն ու նվիրական հայրենիքը` Արցախը հանձնելու ու, որ ավելի վատ է, շարունակաբար այն ուրանալու համար:
Իսկ ուրացումը նույնիսկ ներողության մեջ է: Դրա վառ ապացույցներից է, որ նույնիսկ «Արցախ» բառը դե-ֆակտո կառավարող խմբավորումը չի օգտագործում արդեն մի քանի տարի է: Իսկ պատահաբար «Արցախ» ասելու համար ներողություն խնդրում, բայց ոչ մեզանից:

❤110👍47💯10🔥3👎1
Թուրքիայում և Ադրբեջանում վերջին օրերին ակտիվորեն քննարկում են Իրանի դեմ պատերազմի ընդարձակման սցենարը, որի արդյունքում կարող են թիրախավորվել արդեն ոչ միայն Պարսից Ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքները, այլև Իսրայելին նավթ մատակարարող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որն ունի կրիտիկական նշանակություն Ադրբեջանի ու Թուրքիայի տարածաշրջանային ռազմավարության համար։
Պատահական չէ, որ այս օրերին Թուրքիան հետևողական ջանքեր է գործադրում ԱՄՆ-Իրան լարվածությունը թուլացնելու և պատերազմական գործողությունները դադարեցնելու համար։
Իսկ Ադրբեջանում, օրինակ, կեղծում են պաշտոնական վիճակագրությունը, որպեսզի գոնե այդ մակարդակում ցույց չտան, որ Իսրայելի նավթի շուրջ 45%-ը իրենք են մատակարարում։ Այսպես, Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն մինչև 2024 թ. մշտապես ցույց էր տալիս Իսրայելը որպես ադրբեջանական նավթի արտահանման հիմնական 5 ուղղություններից մեկը (ամբողջ արտահանման շուրջ 5-10%-ը)։ Իսկ 2025 թ. հրապարակված արտահանման տվյալների մեջ «Իսրայել» տողն ուղղակի բացակայում է։
Ադրբեջանական վիճակագրական «կախարդական փայտի» շնորհիվ (իմիջիայլոց, նույն այդ փայտիկն է օգտագործվում Ադրբեջանի բնակչությունը շուրջ երկու անգամ ուռճացնելու համար) Իսրայել մատակարարվող նավթը անհետանում է վիճակագրությունից, թեև 2022 թ. ի վեր դրա ծավալներն, ընդհակառակը, ավելացել են։ Իսրայել հասնող նավթը այժմ գրանցվում է որպես Թուրքիա արտահանվող նավթ, թեև տեխնիկապես բոլոր երկրներ գնացող նավթը կարելի է այդպես նշել, չէ որ դրանք տեղափոխվում են Բաքվից դեպի թուրքական Ջեյհան, իսկ այնտեղից այլ երկրներ։ Սակայն բոլոր մնացած երկրները նշվում են առանձին տողով և երևում են վիճակագրության մեջ, բացի Իսրայելից։
Ի պատասխան հարցումների՝ Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ իրենք պատասխանատու չեն, թե Ջեյհան նավահանգստից ուր կգնա ադրբեջանական նավթը։
Վիճակագրական այս խաբկանքը գուցե արդյունավետ է տեղեկատվական-քարոզչական տիրույթում, բայց ոչ Իրանի ռազմա-քաղաքական ղեկավարության մոտ։
***
Եթե ուզում եք դուք էլ սովորել հետազոտել մեր անմիջական հարևան տարածաշրջանը, դեռ մեկ օր կա՝ դիմելու «Երիտասարդ հետազոտողի դպրոցին»։ Մանրամասներն այստեղ՝ turkaget.am/school

👍37❤23🔥7🥴1
«The Economist» պարբերականի խմբագիրները նոր համարի այս շապիկով լավագույնս ներկայացրել են ընթացող պատերազմի խորքային բնույթը. Իրանի համառությունն ու դիմադրությունը փոխում են համաշխարհային քաղաքականության ընթացքը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
❤77👍40🔥11💯6👎1👏1
⚡️⚡️ՀՐԱԴԱԴԱՐ
Եթե իսկապես ԱՄՆ և Իրանի միջև այս գիշեր բանակցված երկշաբաթյա հրադադարը պահպանվի, ապա դրանից շահելու է առավելապես Իրանը` ոչ միայն մեծացնելով բանակցային կողմերի շրջանակը, այլև բարձրացնելով զինված գործողությունների վերսկսկման գինը ԱՄՆ ու Իսրայելի համար:
Իսկ բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Հորմուզի նեղուցը բացվում է Իրանի թույլտվությամբ: Մի բան, որ չկար պատերազմից առաջ:
Պատերազմները առաջադեմ զենքի մասին չեն, դրանք այդ զենքը աշխատացնող համակարգերի ու աշխատացնելուն պատրաստ էլիտաների կամքի ու դիմադրողականության մասին են: Իրանը դա ցույց տվեց փայլուն կերպով վերջին 1,5 ամիսների ընթացքում:
Մնում է սովորել այս դասը:

❤126👍75💯8🔥7🥰3🫡1
Ի՞նչ է լինում, երբ հանդիպում են երկու սթենդափ կոմիկ և մեկ թյուրքագետ
Մի քանի օր առաջ հյուր էի «Ախպոր պես» պոդքաստին, որն ունի յուրահատուկ ու մի քիչ անսովոր ձևաչափ, որի պատճառով էլ ունեցանք ոչ միայն զրույց, այլև բանավեճ։
Զրուցել ենք լեզվաբանությունից մինչև Ապրիլյան պատերազմ։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Մի քանի օր առաջ հյուր էի «Ախպոր պես» պոդքաստին, որն ունի յուրահատուկ ու մի քիչ անսովոր ձևաչափ, որի պատճառով էլ ունեցանք ոչ միայն զրույց, այլև բանավեճ։
Զրուցել ենք լեզվաբանությունից մինչև Ապրիլյան պատերազմ։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
YouTube
Հայաստանը հարուստ և թալանված երկիր ա՞ | Վարուժան Գեղամյան | Ախպոր Պես 46
Աջակցեք ախպերներին՝
https://www.patreon.com/cw/AxporPes
https://boosty.to/axpor_pes
https://www.donationalerts.com/r/axpor_pes_podcast
«Ախպոր Պես»-ի այս թողարկման հյուրը Վարուժան Գեղամյանն ա։
Պոդքասթի ընթացքում խոսում ենք տարածաշրջանի, լեզվի ու մեր մտածողության…

❤30👍12🥰3😱2💯2
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️⚡️ՀՐԱԴԱԴԱՐ Եթե իսկապես ԱՄՆ և Իրանի միջև այս գիշեր բանակցված երկշաբաթյա հրադադարը պահպանվի, ապա դրանից շահելու է առավելապես Իրանը` ոչ միայն մեծացնելով բանակցային կողմերի շրջանակը, այլև բարձրացնելով զինված գործողությունների վերսկսկման գինը ԱՄՆ ու Իսրայելի…
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այսօր մեկնարկելու են Իրան-ԱՄՆ «ուղիղ» բանակցությունները։
Դրանց կարևորությունը դժվար է գերագնահատել։
Իմ պատկերացումները հնարավոր ընթացքի մասին դեռ կգրեմ. չեմ կարծում՝ թե ամեն բան արագ է ավարտվելու։
Բայց այս պահին ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրանական պատվիրակության կազմին։ Այն շատ պատկառելի է ու հուշում է, որ Իրանը հարցին մոտենում է ամենայն լրջությամբ։ Ըստ ամենայնի՝ Թեհրանը ԱՄՆ հետ բանակցությունները դիտարկում է որպես բացառիկ հնարավորություն ոչ թե ուղղակի ավարտելու զինված բախումը, այլ պաշտոնականացնելու նոր ռազմավարական իրականությունը, որում Իրանը փաստացի դառնում է Մերձավոր Արևելքի նոր գերակա ուժը։ Սա, ըստ իրանական կողմի, պետք է արձանագրվի թղթի վրա։ Ու հենց սա են բանակցելու մեր հարևանները։
Ուստի պատահական չէ, որ իրանական պատվիրակության կազմում է նաև Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը (տե՛ս կից ցանկի 8-րդ համարը). Թեհրանում ակնկալում են, որ վերջին հակամարտության մեջ իրենց ձեռքբերումները թույլ կտան հասնել նաև տնտեսական պատժամիջոցների էական նվազման։
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ։
Կհետևենք։

❤41👍26💯6🙏4😱1
Հարգելի ընթերցողներ,
Հայոց ցեղասպանության հիշատակի կարևորագույն օրվան ընդառաջ ապրիլի 21-ին , ժամը 11։30-ին «Փարավոն» համալիրի մեծ դահլիճում կայանալու է «111-ամյա արդիականություն. Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» թեմայով մասնագիտական խորհրդաժողովը։
Խորհրդաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այս հղումով։
Մասնակցության տեղերը սահմանափակ են։ Անհրաժեշտության
դեպքում կապահովվի տրանսպորտ։

Google Docs
«111-ամյա արդիականություն» խորհրդաժողով
Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը
👍42❤28🫡3
Հետճշմարտության այս ժամանակներում կան հարցեր, թեմաներ ու գաղափարներ, որոնց մասին հնարավոր չէ ո՛չ լռել, ո՛չ կիսաճշմարտություն ասել, ո՛չ էլ ինչ-որ բան քննարկել։
Դրանց մասով ամեն բան ավելի քան սև ու սպիտակ է։
Այդպիսի հարցերից է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը և արդարության վերականգնման համար պայքարը, որը ոչ միայն բարոյական, այլև խիստ պրագմատիկ կարևորություն ունի մեր այսօրվա պետության ու ժողովրդի համար։ Այս թեմայով ցանկացած պատրվակով ու պատճառաբանությամբ լռողները, առավել ևս այն կասկածի տակ դնողները Հայաստանի ու հայության հետ, մեղմ ասած, որևէ կապ չունեն։
Ուստի ամեն օր պետք է հիշել ու գործել նաև այս ուղղությամբ, բայց հատկապես ապրիլ 23-ին կարելի է դա անել նաև խորհրդանշական գործողությամբ՝ միանալով «Ջահերով երթին», որն, իմիջիայլոց, տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները»։
Սուգը հավերժ է, քանի պայքար չկա։

❤70👍25💯10👏1🫡1
Forwarded from Սրբազան պայքար
Բագրատ Սրբազանի կոչն ընդդիմությանը
Ուզում եմ դիմել ամբողջ ընդդիմադիր դաշտին։ Համարում եմ, որ դուք հայրենատեր մարդիկ եք։ Հատկապես այս օրերին՝ Ցեղասպանության սուրբերի հայացքի ներքո՝ իրար մի՛ թիրախավորեք, իրար կյանք մի՛ կերեք։ Ձեր կյանքն անձնական և ոչ էլ անցած ճանապարհը ավելի մեծ չի, քան մեր պետությունն ու մեր հայրենիքը ու մեր գոյությունն են։
Դուք ունեք մի թիրախ, մի չարիք, ինչպես այսօր հռչակել եք՝ մեկ դատ, մեկ պայքար, ես էլ ավելացնում եմ՝ մեկ հաղթանակ։
Այդ հաղթանակի ետևից գնացեք, իրար ետևից մի՛ գնացեք։ Համախմբվեք այս սրբերի բարեխոսության և հովանու ներքո։ Վերջապես մի ժամանակ թող գա, որ դուք՝ յուրաքանչյուրդ, այո, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ ձեզ ավելի քիչ գնահատեք, քան մեր պետությունն ու երկիրը, հայրենիքը և այս ժողովուրդը։ Քիչ գնահատեք ձեզ։ Ձեր կյանքը ոչ մի բանի արժեք չունի։ Խոտի պես, ծաղիկի պես… եկող-գնացող կյանք է մեր կյանքը։ Հավաքվե՛ք՚ Թողե՛ք ձեր մեղքերը մի կողմ և մեղքերով իրար հետ մի հարաբերվեք։ Արդարությամբ հարաբերվեք։
Եվ այո, հաղթանակն էլ չի ուշանա։

❤98👍7😢2🔥1