Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.65K subscribers
855 photos
112 videos
6 files
954 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքական ամենախոշոր ընդդիմադիր օրաթերթերից «Korkusuz»-ում («Քորքուսուզ») հայտնվել է հետաքրքրիր մի հոդված, որը նվիրված է «Զանգեզուրի միջանցքին»։ Սյունակում հեղինակը նշում է, որ չնայած Թուրքիայի իշխանությունները փորձում են միջանցքը ներկայացնել որպես Ռուսաստանից…
Թուրքական իշխանական գլխավոր «Sabah» մեդիայի («Սաբահ») վերջին բացատրական տեսանյութն է միջանցքի մասին։
Ողջ թուրքական մեդիան լցված է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լուսաբանման և հանրայնացման թեմայով։
Հանրային կարծիքի կառուցարկումը շարունակվում է։ Իսկ թե ինչու է անհրաժեշտ, որ թուրքական հանրային կարծիքի համար միջանցքի թեման դառնա առաջնայինններից մեկը, կարծում եմ՝ կռահում եք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

#միջանցք
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» - Ի՞ՆՉ Է ԴԱ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Քաղաքագետ Լուսինե Նիկողոսյանի հեղինակային թելեգրամ ալիքում (Confessions of beautyholic) մի քանի ձայնային հաղորդագրությամբ փորձել եմ ներկայացնել, թե ինչ է «Զանգեզուրի միջանցքը»՝ պատմությունից մինչև մեր օրեր։ Վերջում նաև պատասխանել եմ ընթերցողների հարցերին։
Հուսամ՝ օգտակար կլինի նաև իմ ալիքի ընթերցողներին։

6 մասի բաժանված ձայնային հաղորդագրությունները կարող եք գտնել ստորև։ ⬇️⬇️⬇️

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

#միջանցք
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքական իշխանական գլխավոր «Sabah» մեդիայի («Սաբահ») վերջին բացատրական տեսանյութն է միջանցքի մասին։ Ողջ թուրքական մեդիան լցված է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լուսաբանման և հանրայնացման թեմայով։ Հանրային կարծիքի կառուցարկումը շարունակվում է։ Իսկ թե…
Սեպտեմբերի 27-ին «Զանգեզուրի միջանցքի» թեմային թուրքական տեսակետից անդրադարձել է հեղինակավոր Forbes պարբերականը։
«The Armenia-Azerbaijan Conflict Can Change The Balance Of Power In Iran, Turkey, Russia, All The Way To China» հոդվածում հեղինակը նշում է, որ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Թուրքիայի համար պանթուրքիզմի վերակերտման հնարավորություն է, այլև Արևմուտքի համար հնարավորություն է Կենտրոնական Ասիայի վրա Թուրքիայի միջոցով մեծացնելու սեփական և նվազեցնելու Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի ազդեցությունները։
Հեղինակն ամփոփում է այս միտքը հետևյալ կերպ. «Հայերը միակ աշխարհագրական խոչընդոտն են»։
Արդեն բազմիցս ասել եմ. Թուրքիային պետք է միջանցքը սեփական շահերից ելնելով։ Բայց այդ միջանցքը շատ ձեռնատու է Արևմուտքին։ Պատահական չէ, որ Իրանում այն կոչում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

#միջանցք
Թուրքիայում «Զանգեզուրի միջանցքի» թեման իշխանությունների գործադրած ջանքերի շնորհիվ աստիճանաբար վերածվում է հանրային օրակարգի կարևորագույն մասը։
Սա է վկայում նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր կուսակցությունները ևս ակտիվորեն լծված են այս թեմայի արծարծմանը։

Այսպես, ընդդիմադիր ազգայնական «IYI» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները օրերս կուսակցության նիստում անդրադարձել է միջանցքին հետևյալ խոսքերով.

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ և անխոչընդոտ կապ է ստեղծվելու և այդպիսով Թյուրքական աշխարհի միավորման համար պատմական քայլ է արվելու՝ Զանգեզուրի միջանցքի բացումով»։

«Զանգեզուրի միջանցքը» այս պահին ամբողջ Մերձավոր Արևելքի ամենակարևոր խնդիրներից է, որի լուծման ցանկացած տարբերակ ազդելու է ողջ տարածաշրջանի վրա։ Իսկ Թուրքիայի համար սա պատմական շանս է իրականացնելու «Թյուրքական աշխարհի միավորումը»՝ պանթյուրքիզմը։ Հենց սա է պատճառը, որ ողջ թուրքական քաղաքական դաշտը խոսում է միջանցքի բացման անհրաժեշտության մասին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

#միջանցք
Ինչպես ասում են՝ հազարավոր խոսքերի փոխարեն։
Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության՝ TRT հրապարակած քարտեզն է, որտեղ ներկայացվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հիմնական իմաստը։ Դա ոչ թե տնտեսականն է, ոչ էլ տարածաշրջանում խաղաղությունը։ Դա «թյուրքական աշխարհի» միավորումն է, ինչպես որ վկայում է քարտեզի վերնագիրը։
Մուգ գույնով քարտեզում նշված են թյուրքախոս պետությունները, որոնց փորձում է միավորել Թուրքիան։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

#միջանցք