Թուրքիան այսօր
640 subscribers
2.34K photos
591 videos
18 links
Ամենօրյա օպերատիվ լրատվություն Թուրքիայից։
Download Telegram
🇹🇷🇦🇿 Անկարայում Էրդողանը ընդունել է Ալիևին։

Վստահաբար կարելի է ասել, որ քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները և հետագա անելիքները։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇦🇿 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ տեղեկությունների՝ Ֆիդանը և Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇷🇺 Հաքան Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇦🇿 Էրդողան-Ալիև հանդիպման մանրամասները.

▪️Ի թիվս այլ հարցերի` քննարկվել է համագործակցությունը պաշտպանական և ռազմարդյունաբերական ոլորտներում։

▪️Էրդողանը հայտարարել է, որ մասնակցելու է օկուպացված Շուշիում հուլիսին կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

▪️Իլհամ Ալիևը Էրդողանին նորից հրավիրել է Ադրբեջան COP29-ին մասնակցելու համար։

▪️Թուրքիայի նախագահը գոհունակությամբ է ընդունել հրավերը։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇷🇺 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այդ թեման է քննարկվել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇹🇷🇷🇺 Նիժնի Նովգորոդում տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇹🇷🇷🇺 Կրեմլում ԱԳՆ Հաքան Ֆիդանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Պուտինը հայտարարել է, որ հուլիսին Աստանայում նախատեսում է հանդիպել Ռեջեփ Էրդողանի հետ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇦🇿 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 6֊ին այցելելու է օկուպացված Շուշի։

«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք | @Azerbaijan91120
🇹🇷🇦🇿🇬🇪 Ադրբեջանում ավարտվել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկ նշանակության ջոկատների կողմից կազմակերպված «Կովկասյան արծիվ 2024» համատեղ զորավարժությունները։

Զորավարժություններում կիրառվել են կործանիչներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, կատարվել են այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են հանկարծակի հարձակումները հակառակորդի թիրախների վրա, դրանց ոչնչացումը և ահաբեկչական խմբավորումների վնասազերծումը։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇪🇸 Էրդողանը աշխատանքային այցով Իսպանիայում է։

Մադրիդում նրան ընդունել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Այսօր թուրքական կողմից ռազմական օբյեկտ հետախուզական թռիչքներ է իրականացրել Հայաստանի հետ սահմանի մոտակայքում։

Ադրբեջանական կողմից էլ սահմանի մոտ պտտվել է Bayraktar TB2 ԱԹՍ-ն։

Ներքաղաքական և աշխարհաքաղաքական այս լարվածության ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը ակտիվացրել են դիվանագիտական շփումները, հիմա նաև թռիչքները սահմանի երկայնքով։

Այսօր նաև Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրել է հայկական կողմին «իրենց դիրքերի վրա կրակ բացելու համար»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇪🇸 Էրդողանը Մադրիդում հանդիպում է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզի հետ։

Հիմնական թեման եղել է Գազայում շարունակվող պատերազմը։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Թուրքական քարոզչամեքենան նորից թիրախավորում է Հայաստանին «Նախիջևանի ուղղությամբ կրակելու համար»։

Առաջատար լրատվամիջոցները կրկնում են Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունը և մեղադրում հայկական կողմին «սադրանքների» մեջ։

Դրանցից մերձիշխանական և ամենահակահայ թերթերից մեկը` «Yeni Şafak»-ը, գրում է, որ «Հայաստանը նորից կրակի հետ է խաղում»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇮🇹 Էրդողանը Իտալիայում է։ Նրան ընդուել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Ի դեպ, Մելոնին հայտնի է իր աջակողմյան հայացքներով, նա մինչ վարչապետ դառնալը բազմիցս քննադատել է Էրդողանին և իր իսլամիստական քաղաքականությունը։ Նա Էրդողանին անվանում էր «սուլթան»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🔴 Էրդողանը Իտալիայում մասնակցել է Մեծ յոթնյակի (G-7) Աֆրիկայի և Միջերկրական ծովի/արհեստական ​​բանականության և էներգիայի հարցերով նիստին։

Նա շփումներ է ունեցել տարբեր երկրների գործընկերների` այդ թվում 🇺🇸ԱՄՆ նախագահ Բայդենի, 🇫🇷Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, 🇮🇳Հնդկաստանի վարչապետ Մոդիի, 🇪🇺Եվրոպական Խորհրդի նախագահ Միշելի հետ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Թուրքական կողմից կրկին նկատվել են ռազմական օբյեկտներ, որոնք թռիչքներ են իրականացրել Հայաստանի և Իրանի հետ սահմանի մոտակայքում։

Դրանցից մեկը եղել է Bayraktar FB2 ԱԹՍ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇺🇦 ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Շվեյցարիայում մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»:

Նա հայտարարել է, որ համաժողովը կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե ներկա լիներ նաև Ռուսաստանը։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Ղրղզստանն առաջարկել է ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգային համակարգ ստեղծել թյուրքական պետությունների միջև։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day