Թուրքիան այսօր
640 subscribers
2.34K photos
591 videos
18 links
Ամենօրյա օպերատիվ լրատվություն Թուրքիայից։
Download Telegram
‼️ Մալաթիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այն զգացվել է նաև հարակից շրջաններում։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇮🇷 Թուրքիան Վանում Իրանի հետ սահմանին կառուցում է 295 կիլոմետրանոց անվտանգության պատ։

173 կիլոմետրի կառուցումն արդեն ավարտվել է, տեղադրվել է 3 շարք փշալար։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇦🇿 Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի միջև։

Նախարարները քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները։

Քննարկվել են օկուպացված Շուշիում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստական հարցերը։

Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի շուրջ։

🔴 Հիշեցնենք, որ Ֆիդանն ու Բայրամովը ընդամենը 1 շաբաթ առաջ էին վերջին անգամ զրուցել։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇮🇷 Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալներն օգտագործում են իրանական անօդաչու թռչող սարքեր։

Ըստ իշխանամերձ «Yeni Şafak»-ի՝ Իրանը Իրաքի Սուլեյմանիյե շրջանի քրդերին է ուղարկել 50 միավոր «Shahed 136» կամիկաձե ԱԹՍ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Թուրքիայում հարցում է անցկացվել` «Պե՞տք է արտահերթ ընտրություններ լինեն» հարցով։

✅️ «Այո» - 45,9%
❌️ «Ոչ» - 39,1%
❓️ «Չգիտեմ» - 15%

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇬🇪🇹🇷 Թուրք և վրացի երկրպագուները խաղից առաջ ծեծկռտուք են կազմակերպել Դորտմունդի մարզադաշտում։

Մի քանիսը հեռացվել են մարզադաշտից:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
‼️ Թուրքիայում հարցում է անցկացվել` «Պե՞տք է արտահերթ ընտրություններ լինեն» հարցով։ ✅️ «Այո» - 45,9% ❌️ «Ոչ» - 39,1% ❓️ «Չգիտեմ» - 15% «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Հարցման երկրորդ մասը հետևյալն է` «Ու՞մ կտայիք ձեր ձայնը, եթե այս կիրակի ընտրություններ լինեին»։

1️⃣. Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (CHP) - 33.2%,

2️⃣. Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (AKP) - 30.6%,

3️⃣. Ծայրահեղ ազգայնամոլական «Ազգայնական շարժում կուսակցություն» (MHP) - 10.9%,

4️⃣. Քրդամետ «Ժողովուրդների ազատություն և ժողովրդավարություն կուսակցություն» (DEM) - 9.7%,

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇦🇲🇹🇷 Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները։

Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանը շնորհավորել է գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Էրդողանը ցավակցել է Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
🇦🇲🇹🇷 Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանը շնորհավորել է գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Էրդողանը ցավակցել է Փաշինյանին…
🔴 Նրանք ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։

🔴 Այդ համատեքստում նրանք ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։

🔴 Առաջնորդները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Նրանք քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Այս պահին թուրքական կողմից մեկ օբյեկտ թռիչքներ է իրականացնում Հայաստանի և Իրանի հետ սահմանի մոտակայքում։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇮🇱🇺🇸🇹🇷 Տեղեկություններ կան այն մասին, որ Իսրայելի և լիբանանյան «Հիզբալլահ» կազմակերպության միջև լարվածությունը ֆոնին, ԱՄՆ-ն մի քանի B52 ռազմավարական կործանիչներ է տեղակայել Թուրքիայի Ինջիրլիք բազայում։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇦🇲🇵🇸 Թուրքիայի ԱԳՆ

Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը՝ հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։

Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇦🇲🇵🇸 Հայաստանը ճանաչում է Պաղեստին Պետությունը.

Սա Իսրայելի վերջին տարիներին բացահայտ հակահայ քաղաքականության հետևանքն է։

🔴 Իսրայելը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը և այն օգտագործել Թուրքիայի դեմ սեփական շահերի համար։

🔴 Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ ագրեսիաներն ու էթնիկ զտումները տեղի են ունեցել Իսրայելի անթաքույց աջակցությամբ։

🔴 Նեթանյահուի ռեժիմը առ այսօր շարունակում է ահռելի քանակով զենք առաքել Ադրբեջանին։

🔴 Իսրայելի իշխանությունները սպառնում են Երուսաղեմի Հայկական Թաղամասի և հայ համայնքի գոյությանը։

Այս քայլը կնպաստի արաբական աշխարհում Հայաստանի հեղինակության բարձրացմանը։ Մի շարք ազդեցիկ երկրներ (Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Հորդանանը, Լիբանանը, Օմանը նաև Արաբական Լիգան) արդեն ողջունել են այս քայլը։ Նաև միանշանակ լավ է ընդունվելու Իրանի կողմից։

Իսկ Ալիևը շարունակում է աջակցել Նեթանյահուի ռեժիմին, ինչը արաբական-իսլամական երկրները պետք է հաշվի առնեն։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Վերջին 24 ժամում Թուրքիայի ընդերքը ցնցվել է առնվազն 5 անգամ`

Ադըյաման - 3.5 մագնիտուդ
Արդահան - 4 մագնիտուդ
Մալաթիա - 4 մագնիտուդ
Կարս - 3.7 մագնիտուդ
Միջերկրական ծով - 4.2 մագնիտուդ

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇷🇺 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Էրդողանը ծրագրում է առաջիկա օրերին Աստանայում հանդիպել Պուտինի հետ։

Նա նաև ասել է, որ Թուրքիան սպասում է Պուտինի այցին հանրապետություն։

Աստանայում Էրդողան-Պուտին հանդիպման հնարավորության մասին է հայտնել նաև Կրեմլի խոսնակ Պեսկովը։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇩🇪🇹🇷🔥🔥«Թուրքիան» ակտիվ լրտեսական գործունեություն է ծավալում Գերմանիայում։

Այս մասին ասված է Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի (BfV) տարեկան զեկույցում։

Թուրքական հետախուզական ծառայությունների նպատակը, ըստ զեկույցի, Գերմանիայում քաղաքական որոշումների և գործընթացների վրա ազդելն է։

Թուրք լրտեսները ակտիվ են Գերմանիայի թուրքական համայնքներում՝ ձգտելով ազդել տեղական քաղաքական և սոցիալական կառույցների վրա, նշում է BfV-ն։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇷🇺 Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Քննարկել են Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day