Առեղծվածային Հայաստանը
38 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
Մակարավանք, Տավուշի մարզ, 13-րդ դար։
#Տավուշ #ճարտարապետություն #եկեղեցի
@hy_Armenia
<<Սուրբ Սարգիս>> Եղվարդ,Կոտայք

📸Ռուբինա Պետրոսյան

#ճարտարապետություն #եկեղեցի #հավատ #մշակույթ
Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

Ըստ եկեղեցական տոնացույցի՝ նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։Այն շարժական տոն է և այս տարի նշվելու է Հուլիսի 11֊ին։

Վարդավառի տոնին նախորդում է մեկշաբաթյա պահքը, իսկ նրան հաջորդող երկուշաբթի Մեռելոց է` հանգուցյալների հիշատակի օր։


Վարդավառը Հայաստանում ժողովրդի ամենասիրելի ամառային տոներից մեկն է։

Այդ տոնին հանրապետության մայրաքաղաքում և մարզերում բոլորն են սպասում փոքրից մեծ, քանի որ այդ օրը երեխաներին թույլ է տրվում անարգել բոլորին ջրել երբ ցանկանան, իսկ մեծերը, թեկուզ մեկ օրով, կարող են կրկին վերադառնալ մանկություն։
Բացի ջուր ցողելուց,այդ օրը ընդունված է նաև աղավնիներ բաց թողնել։ Մեկ այլ սովորույթի համաձայն, այդ օրն ընդունված է հագուստը և վարսերը ծաղիկներով զարդարել, ինչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրվա ուրախությունը։

#Վարդավառ #տոն #եկեղեցի
animation.gif
140 KB
Տաթևի վանական համալիրը գտնվում է համանուն գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։

Վաղ միջնադարում կոչվել է «Սուրբ Եվստաթեոս առաքյալի ուխտ»: Հիմնադրվել է IV դարում, եղել դպրության և գրչության առաջնակարգ կենտրոն, VIII դ․ վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IX դ․ վերջին – X դ․ սկզբին:
Ավելին կարող եք կարդալ մեր կայքում`
https://ostarmenia.com/hy/tatev_am/

#ճարտարապետություն #վանք #եկեղեցի #հավատ #մշակույթ #Հայաստան #բնություն #Տաթև