Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։
Ըստ եկեղեցական տոնացույցի՝ նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։Այն շարժական տոն է և այս տարի նշվելու է Հուլիսի 11֊ին։
Վարդավառի տոնին նախորդում է մեկշաբաթյա պահքը, իսկ նրան հաջորդող երկուշաբթի Մեռելոց է` հանգուցյալների հիշատակի օր։
Վարդավառը Հայաստանում ժողովրդի ամենասիրելի ամառային տոներից մեկն է։
Այդ տոնին հանրապետության մայրաքաղաքում և մարզերում բոլորն են սպասում փոքրից մեծ, քանի որ այդ օրը երեխաներին թույլ է տրվում անարգել բոլորին ջրել երբ ցանկանան, իսկ մեծերը, թեկուզ մեկ օրով, կարող են կրկին վերադառնալ մանկություն։
Բացի ջուր ցողելուց,այդ օրը ընդունված է նաև աղավնիներ բաց թողնել։ Մեկ այլ սովորույթի համաձայն, այդ օրն ընդունված է հագուստը և վարսերը ծաղիկներով զարդարել, ինչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրվա ուրախությունը։
#Վարդավառ #տոն #եկեղեցի