Հայաստան դաշինք
1.59K subscribers
6.5K photos
470 videos
3 files
863 links
Դաշինքը ձևավորվել է հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության:
Download Telegram
«Հայաստան» խմբակցությունը ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում խոսել է ընտրովի արդարադատության, երկրում քաղբանտարկյալների առկայության, յուրային ու ոչ յուրային դատավորների մասին։ Ընդդիմադիր պատգամավորները նաև բարձրացրել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցությանը վերաբերող հարցեր։

https://youtu.be/SX9neMeIYLk
🗣 Կարևորը ԱԺ-ից. Հոկտեմբերի 25, 2023 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 «Հայաստան» խմբակցությունը դեմ արտահայտվեց Դատական և Հարկային օրենսգրքերի ու Վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխություններին։

📌 «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և քրեական պալատների դատավորների թեկնածուների ընտրությունը

📌 Գեղամ Մանուկյան
Պաշտպանության նախարարությունը չի պատասխանել պատգամավորների հարցմանը, իսկ ԱԳՆ-ն հնարավորություն չի տալիս ծանոթանալ Գրանադայում ստորագրվելիք փաստաթղթին։

📌 Թադևոս Ավետիսյան
Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը պետք է լինեն երկարաժամետ, իսկ պարտավորությունը՝ օրենքով ստանձնված։

📌 Գեղամ Նազարյան
Արցախցի մեր հայրենակիցները հոգով-սրտով փախստական չեն, նրանք արժանապատիվ ապրելու իրավունք ու պահանջ ունեն։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել օրենքի պահանջների անտեսմամբ․ ավագանու անդամների մեծ մասը՝ 33 հոգի, նիստին չի մասնակցել։

📌 Լիլիթ Գալստյան
7-րդ դասարանի պատմության դասագրքում խեղաթյուրվել են պատմական իրողություններ, սխալներն արժեքաբանական են և գիտական բնույթի։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Նոյեմբերի 14, 2023 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Լևոն Քոչարյանը երդվեց և ստանձնեց «Հայաստան» խմբակցության պատգամավորի լիազորությունները

📌 Գեղամ Մանուկյան
Երբ 30 տարի շարունակ արցախցիները պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, նրանց չեն ասել, որ դուք միայն ճամփորդական անձնագիր ունեք ու ՀՀ քաղաքացի չեք։

📌 Արծվիկ Մինասյան
Ժողովրդավարության կարգախոսներով իշխանության եկածները միայն վերջին երկու տարում շուրջ 230 անձանց քաղաքական հետապնդումների են ենթարկում։

📌 Գեղամ Նազարյան
Արցախցիներին արժանապատիվ աջակցություն ցուցաբերելը պետք է դառնա համազգային խնդիր․ ցավոք, բախվել ենք մի իրավիճակի, երբ հանդիպում ենք ամոթալի փաստերին։

📌 Ագնեսա Խամոյան
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դինամիկ աճը պահպանվում է․ տխուր վիճակագրությունը խոսում է երկրում առկա մթնոլորտի և անհանդուրժողականության մասին։

📌 Արեգնազ Մանուկյան
Ամեն ինչ արվում է, որ ՀՀ քաղաքացիները մոռանան Արցախը․ նրանց հրամցնում են «խաղաղության խաչմերուկի» գաղափարը ու նշում, որ այն հնարավոր է դարձել Արցախի կորստից հետո։

📌 Գառնիկ Դանիելյան
5 տարի է, ինչ ՀՀ քաղաքացին խաբված է՝ դառնալով և՛ տուգանքի մատերիալ, և՛ թանկացումների զոհ։ Սա իշխանությունների անգործության հետևանքն է։

📌 Թադևոս Ավետիսյան
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը ձախողված են, համարժեք չեն, չեն լուծում դրված խնդիրները․ իշխանությունը միայն քաղցրալեզու խոստումներ է տալիս։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Նոյեմբերի 15, 2023 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Թադևոս Ավետիսյան
2024 թ․ պետբյուջեի նախագծի հիմքում օբյեկտիվ իրավիճակի և օրվա իշխանության ծրագրային խոստումներին բացահայտ անհամապատասխանությունն է։ Հույսներն արտաքին պատահական գործոններով պայմանավորված «տնտեսական հրաշքի» շարունակությունն է։

📌 Լիլիթ Գալստյան
Փորձեք 2024 թ․ բյուջեն կառուցել առանց պոպուլիզմի՝ սահմանելով իրատեսական նպատակներ, իրական արդյունքային ցուցանիշներ և ֆինանսավորման գործուն մեխանիզմներ։

📌 Գեղամ Մանուկյան
Շուրջ երկու տարի Հայաստանի ԶՈՒ օպերատիվ շտաբի մի քանի կարևոր հաստիքներ թափուր են մնում․ բյուջեով միլիարդներն ավելացնում են, բայց ի վերջո, պաշտպանական համակարգը պետք է կառավարվի։

📌 Արծվիկ Մինասյան
Կառավարության՝ 2024 թ․ պետբյուջեի ընդունման ուղերձում «անվտանգություն» բառը հիմնականում վերաբերում էր ՊՊԾ-ին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման բլոկին։

📌 Արթուր Խաչատրյան
Եվրանեսթում, երբ Արցախի հակամարտության չկարգավորված լինելու մասին մեր դիտարկումներին ադրբեջանցի պատվիրակը մեզ հակադարձում էր, մեջ բերելով Փաշինյանի խոսքերը, լուրեր եկան, որ Ադրբեջանը Իսրայելից 1․2 մլրդ դոլարի զենք գնելու պայմանագիր է կնքել։

📌 Ագնեսա Խամոյան
Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների ակնհայտ սրացում է գնում, կողմերը պատերազմում են, և պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունը վեկտոր է փոխում . պատերազմի ժամանակ ցանկանում է մի խրամատից մյուսը վազել։

📌 Լևոն Քոչարյան
Տեսախցիկների առաջ ոստիկանները մարդկանց ծեծում են, անչափահասին խեղդում, հետո սուտ ցուցմունք տալիս, ու այդ ամենն անհետևանք է մնում․ ձևական ծառայողական վարույթներ են լինում, բայց ոչ ոք չի պատժվում։

📌 Լիլիթ Գալստյան
Բուհերի քաղաքականացումն ու կուսակցականացումը շարունակվում է, բուհական համակարգում քաղաքական հայացքների համար զտումներ են տեղի ունենում․ տասնյակից ավել նման դեպքեր կան։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Դեկտեմբերի 5, 2023 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 ՔՊ-ն հրաժարվեց լիագումար նիստում քննարկել «ՀայաՔվե»-ի առաջարկած օրենսդրական փոփոխությունները։

📌 Արծվիկ Մինասյան
ՔՊ-ն վերահաստատեց, որ այս մեծամասնությունը լեգիտիմ չէ ու տեր չէ իր նախընտրական խոստումներին․ հեռացումը միակ լուծումն է։

📌 Արթուր Խաչատրյան
Գործող իշխանությունները վերահաստատում են իրենց մոտեցումը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» ու չի ասում Արցախ, որ հարևանները չջղայնանան։

📌 Գառնիկ Դանիելյան
Երբ տեսնում ես, թե հայրենիքի մի հատվածում՝ Արցախում ինչ է կատարվում, ու հետո նայում ես Հ1-ը, թվում է, թե Հայաստանի Հանրապետությունում չես։

📌 Արեգնազ Մանուկյան
Ժողովուրդը սխալվեց լիդերի ընտրության հարցում․ ժողովրդին անընդհատ խաբում են։ Թույլ մի՛ տվեք ձեզ խաբել։ Մեկ անգամ խաբվողը մեղավոր չէ, բայց դրանից հետո խաբվելն արդեն ամոթ է։

📌 Արմենուհի Կյուրեղյան
ՔՊ-ն շարունակում է տեղական իշխանության զավթման գործընթացը․ սկզբից Վանաձորում էր, հիմա՝ Ալավերդիում։

📌 Մհեր Մելքոնյան
Մեր կրթական համակարգի խնդիրները համակարգային են։ Տպավորություն է ստեղծվում, որ դրանք ոլորտից անտեղյակ, անգրագետ մարդկանց գործունեության արդյունք են։

📌 Լիլիթ Գալստյան
Պատմություն խեղաթյուրած դասագիրքը պետք է գիտության ուժով կասեցնել։

📌 Ագնեսա Խամոյան
1 տոննա կոկաինի ոդիսականը կամ ու՞ր է անհետացել բեռը․ ԱԱԾ-ն ամենը քողարկել է նախաքննական գաղտնիքով։

📌 Արծվիկ Մինասյան
Արցախահայությունը հանդիպում է բազմաբնույթ խոչընդոտների․ սկսած անպատասխանատու բյուրոկրատական մեխանիզմից, ավարտված կեղծ հույսերով ու հայտարարություններով։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Դեկտեմբերի 6, 2023 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Արթուր Խաչատրյան
Մինչ օրս ներկայացված չեն իշխող ուժի գովերգած «Խաղաղության խաչմերուկի» տնտեսական հիմնավորումներն ու օգուտը։

📌 Սեյրան Օհանյան
Արցախյան հակամարտությունն ավելի է խորացել․ միջազգային հարթակներում Բաքվին պատժելու համար անհրաժեշտ է պահպանել Արցախի սուբյեկտայնությունը և ինստիտուտները՝ շեշտը դնելով արցախահայության վերադարձի վրա։

📌 Լևոն Քոչարյան
Արդարադատությունը երկակի ստանդարտներով է իրականացվում․ իշխանությանը քննադատող ֆեյսբուքյան գրառման համար կալանավորում են, իսկ երբ հակառակն է լինում, գործին նույնիսկ ընթացք չի տրվում։

📌 Գեղամ Նազարյան
Մինչ օրս այդպես էլ պաշտոնապես հրապարակված չէ, թե 44-օրյա պատերազմի, Արցախյան վերջին ողբերգության ընթացքում քանի հոգի է զոհվել, քանի հոգի է համարվում անհետ կորած։

📌 Ագնեսա Խամոյան
Կոկայինի գործով կալանավորվածների մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվում․ այն դեպքում, երբ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Փաշինյանի կողմից կոնկրետ անձի և ընկերության անուն նշելուց հետո՝ չհամարելով դա նախաքննական գաղտնիք։

📌 Աննա Գրիգորյան
Անկլավների մասով որևէ իրավական հիմք չկա դրանք Ադրբեջանին փոխանցելու համար։ Ինչո՞ւ է այդ հարցը դարձել բանակցությունների առարկա։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Հունվարի 16, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 «Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց պարտադիր զինծառայությունից խուսափածներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատող նախագծին։

📌 Գեղամ Մանուկյան
Խնդիրն արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու հարցը լուծելն էր, ոչ թե 15 մլն դրամի մատերիալ դարձնելը։

📌 Արծվիկ Մինասյան
Ներկայացված նախագծով պարտադիր զինծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու հարցը չի լուծվում․ կիսատ-պռատ առաջարկ է։

📌 Մհեր Մելքոնյան
Իրավապահ մարմինների շարքերը անբարեխիղճ աշխատողներից մաքրելու գործընթացը ոչ միայն տեղի չունեցավ, այլ՝ ընդհակառակը․ բռնի գործողություններով աչքի ընկածները շարունակում են ուսադիրները կրել։

📌 Արման Ղազարյան
44-օրյա պատերազմից հետո ՀՀ բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ, սակայն մինչ օրս չեն ստանում համապատասխան կարգավիճակ և հասանելիք աջակցությունը։

📌 Գառնիկ Դանիելյան
Շարունակաբար գործուղումների մեկնող, ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի՞ հուզում, թե ինչի է վերածվել բանակն իր օրոք։ Հաղթանակած բանակն այսօր ասոցացվում է մահերի ու դժբախտ պատահարների հետ։

📌 Գեղամ Նազարյան
Պետության հայտարարած «Մեր ժամանակների հերոսը» պնդում է, որ Ջերմուկին կամ Սոտքին հարակից տարածքները ադրբեջանական են։

📌 Արեգնազ Մանուկյան
Փաշինյանն իր վարած քաղաքականության տապալման թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն է, բայց թիվ մեկ տուժողը հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունն են։

📌 Թադևոս Ավետիսյան
Թշնամին մտել է ՀՀ ինքնիշխան տարածք և ուժի գործադրմամբ իր կամքն է պարտադրում․ արդյունքում դադարեցվել է Սոտքի հանքի շահագործումն ու կասեցվել է Երասխում պողպատի գործարանի կառուցման ծրագիրը։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Դպրոցում պոկվող կախիչի տեղը գուշակողը չի կարող չտեսնել, որ այսօր իր կառավարությունը քանդում է կրթական համակարգի կարևոր հենասյուները։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Հունվարի 17, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Աղվան Վարդանյան
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ Բաքվի բանտում։ Ճիշտ չէ՞ր լինի հարտարարել, որ պատրաստ եք ինքներդ Ալիևին գերի հանձնվել։

📌 Արթուր Խաչատրյան
Ասում էիք՝ կտանք Արցախը, փոխարենն Ադրբեջանը կճանաչի Հայաստանի 29 800 քառ․ կմ։ Բաքուն դա չընդունեց։ Ստացվեց, որ այս ամբողջ բանակցային գործընթացից Ալիևը պոկեց Ձեր կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, փոխարենը ոչինչ չտվեց ու շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը։

📌 Լևոն Քոչարյան
Լսեցինք «կիրթ-կառուցողական» Ալիևի խայտառակ ագրեսիվ հարցազրույցը և ՀՀ ղեկավարի խեղճ ու կրակ պատասխանը։ Ինչո՞ւ եք այդքան վախեցած։ Հիմա էլ առաջարկում եք սպառազինությունների փոխադարձ վերահսկում։ Ալիևը թո՞ւյլ է տալու վերահսկել իր սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում։

📌 Ագնեսա Խամոյան
Դուք շարունակ խոսում եք անկլավները, ճանապարհները, ադրբեջանցի գերիներին տալու մասին, Ալիևը՝ վերցնելուց։ Ինձ հետաքրքիր է՝ ո՞րն է այդ սահմանը, որտե՞ղ է ավարտվելու տալու պրոցեսը, որտե՞ղ է անցնում ՀՀ լեգիտիմ սահմանը։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Վանաձորցին երբեք ասֆալտը չի գերադասի հայրենիքից ու Արցախից, կախիչով ու ցնցուղով ոչ մի գեղջկական շոու չի կարող վանաձորցուն համոզել, որ մեր հերոսները զոհվել են հանուն ոչնչի։

📌 Գեղամ Մանուկյան
Հայրենի օջախն ատամներով պաշտպանում են, որ ոչ մի սանտիմետր չկորի, ընտանիքի անդամների վրա էլ ոստիկանական դուբինկաներ չեն բարձրացնում։ Եթե Շիրազի «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք»-ը սովորած լինեիք, Հայրենիքն ու պետությունը, Արարատն ու Արագածն իրար չէիք հակադրի։

📌 Աննա Գրիգորյան
Ալիևը պահանջներ է ներկայացնում և որևէ կերպ զիջման չի գնում, իսկ Դուք զիջել եք բոլոր այն հարցերում, որոնք հայտարարել եք սկզբունքային կետեր ու կարմիր գծեր։

📌 Քրիստինե Վարդանյան
Մարդկանց զգոնությունը բթացնում եք և ուղղակի չեք ասում, որ ստորագրվող փաստաթուղթը չի բերելու խաղաղություն, անվտանգություն և չի երաշխավորելու, որ Ադրբեջանն այլևս երբեք չի հարձակվի Հայաստանի վրա։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Փետրվարի 6, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Արթուր Խաչատրյան
Որտեղի՞ց ծագեց այդ միտքը՝ «Հայ ժողովրդի պատմությունը» փոխել «Հայաստանի պատմության» հետ։ Այս ուժի քաղաքական մոտիվացիան է հակադրել պետությունը, ազգը, հայրենիքը և ժողովուրդը։

📌Արծվիկ Մինասյան
ՔՊ-ի թիմը ոչնչով չի տարբերվում բոլշևիկների, խորհրդային ԿԳԲ-ի մոտեցումներից՝ ազգայինի նկատմամբ իրենց հարձակողական, ազգայինը ոչնչացնող վարքագծից։ Քանդում են պետականության հիմքերը, հետո ասում են՝ պաշտպանում ենք պետականությունը։

📌Գեղամ Նազարյան
Պետության խորհրդանիշները ֆուտբոլի գնդակ կամ սեղանի զարդ չեն, որ ըստ ճաշակի կամ մաշվածության պարբերաբար փոխվեն։ Դրանք բուռն քննարկումներից հետո և հստակ հիմնավորումներով ընդունվել են 1990 թ․-ին։

📌Արեգնազ Մանուկյան
Այսօրվա Հայաստանում ոչնչանում է տեղական ինքնակառավարման համակարգը․ ընտրություններից հետո քաղաքացու քվեն կեղծում են։ Այդպես եղավ Վանաձորում, Ալավերդիում, Գյումրիում։ Հերթը հասել է Երևանին։

📌Թադևոս Ավետիսյան
Իշխանության հերթական պոպուլիստական նախագիծը՝ Fly Arna ավիաընկերությունը, ստեղծվելուց երկու տարի անց կանգնած է սնանկության եզրին։ Պետական միջոցներից շուրջ 12 մլն դոլար փոշիացվել է։

📌Մհեր Սահակյան
Երևանի քաղաքային իշխանությունը վաղը պատրաստվում է ավագանու ընդդիմադիր 5 անդամին զրկել մանդատներից։ Սակայն, չունենալով բավարար ձայներ, նիստի քվորումն ապահովելու համար դիմում են զոռբայությանն ու բռնաճնշումներին։

📌Ասպրամ Կրպեյան
Արարատը հավերժական Հայաստանի խորհրդանիշն է: Որքան էլ փորձեն համոզել, և որքան էլ տկար լինի, առյուծի և արծվի ժառանգը շնագայլ չի դառնա երբեք։

📌Գառնիկ Դանիելյան
Օպտիմալացման գործընթացի անվան ներքո սահմանամերձ համայնքներում պետական կառույցներ են փակվում։ Մեղրիում փակվել են առաջին ատյանի դատարանը, ՊԵԿ և կադաստրի կոմիտեի ստորաբաժանումները, նոտարական գրասենյակը, արխիվը, հիվանդանոցը, դիահերձարանը։

📌Արմենուհի Կյուրեղյան
Սիրելի ուսուցիչներ, հետո էլ ասում եք՝ խեղճ հարիֆն ի՞նչ անի, թիմն անկարող է։ Չէ, նրանք անկարող չեն։ Հարիֆն իր թիմի հետ երկիրը կործանելու հստակ ծրագիր է իրականացնում։

📌Լիլիթ Գալստյան
Իրականում օրվա իշխանությունը ոչ թե խաղաղության համար, այլ պետություն ունենալու մեր կամքի դեմ է պայքարում՝ լեգիտիմացնելով և դառնալով ցեղասպանության հանցակից։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Փետրվարի 7, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌Արծվիկ Մինասյան
Ի դեմս ՔՊ-ի գործ ունենք ոչ թե գաղափարախոսություն ունեցող, ընդհակառակը՝ գաղափարախոսություններ մերժող, ամեն ինչը ուրիշի վրա բարդող, սեփական պատասխանատվությունից խուսափող վարչախմբի հետ։

📌Գառնիկ Դանիելյան
Մարդիկ վախի մթնոլորտում են ապրում, որ վաղը, մյուս օր թշնամի երկու պետությունները կհարձակվեն Հայաստանի վրա։ Այո, նրանք հարևաններ չեն, թշնամիներ են, որովհետև մեր երեխայի գլուխը կտրողը թշնամի է և չի կարող մեզ այստեղ որևիցէ մի բան պարտադրել։

📌Լևոն Քոչարյան
Տպավորություն է, որ հայ ժողովրդին «ֆորմատ» են անում, պրոթուրքական, ադրբեջանական վերսիան են ուզում նստեցնել՝ զրկելով ամեն ինչից, ինչը որ մեզ հայ է դարձնում։ Ոչ մի քրեական գործ, ոչ մի ահաբեկում ինձ, մեզ չեն կարող կանգնեցնել այս ամենի դեմ պայքարելուց։

📌Աղվան Վարդանյան
Առաջին անգամ լավ բան եք անում, որ միջնորդում եք դեռատի կանանց, վաստակավոր գործարարի կալանավորման ապուշ որոշման դեմ, բերեք, ես էլ ստորագրեմ։ Բայց եթե նույնը չեք անում Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների, գեներալների դեպքում, ապա պրոբլեմ ունեք և ունենալու եք։

📌Ագնեսա Խամոյան
Պատերազմից հետո թեզ էր շրջանառվում․ խեղճ Նիկոլն ի՞նչ անի, նախկինները հողերը տվել էին։ Հիմա բացահայտված կոռուպցիոն դեպքերով էլ այնպիսի տպավորություն է, որ հանրությանն ազդակ եք ուզում հաղորդել՝ խեղճ Նիկոլն ի՞նչ անի․ բոլորը կոռումպացված են, բացի ձեզնից։

📌Մհեր Մելքոնյան
Շիրակի մարզի Գետք համայնքի վարչական ղեկավարին մարզային իշխանությունները մտերմաբար հորդորել են ազատման դիմում ներկայացնել միայն այն բանի համար, որ վերջինս հարցազրույցներից մեկում իր մտահոգությունն է հայտնել, որ սահմանամերձ Գետքի դպրոցը փակվելու պարագայում գյուղը կդատարկվի։

📌Լիլիթ Գալստյան
Արցախի ողջ ողբերգության մեջ դժվար է առանձնացնել այս կամ այն դրվագը, բայց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հայրենիք վերադարձնելու հարցը բոլորիս արժանապատվության խնդիրն է։

📌Գեղամ Մանուկյան
Սահմանադրական դատարանը որևէ միջազգային փաստաթուղթ չի կարող համարել սահմանադրական և վավերացնել, որը վեր կհամարվի ՀՀ սահմանադրությունից։

📌Քրիստինե Վարդանյան
2017-ին ոստիկանության բյուջեն կազմել է շուրջ 40 մլրդ դրամ, իսկ 2023-ին կրկնապատկվել է՝ հասնելով 76 մլրդ դրամի։ Միևնույն ժամանակ բոլոր տեսակի հանցագործությունների մասով աճ է գրանցվել բազմաթիվ անգամներով։ Բյուջեի միջոցներն ո՞ւր են ուղղվում։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Փետրվարի 27, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌Սեյրան Օհանյան
Ատեստացիայի հիման վրա զինծառայողների աշխատավարձի բարձրացումն անհավասար պայմաններ է ստեղծում․ անհրաժեշտ է բազային դրամական բավարարման և հավելավճարների ընդհանուր մակարդակը բարձրացնել։

📌Արեգնազ Մանուկյան
Զելենսկու այցը Հայաստան ձգտում են կազմակերպել դրսի ուժերը՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու նպատակով, ու Հայաստանի գնով։ Փաշինյանին այդ ներկայացման մեջ վերապահված է հայկական Զելենսկի կամ Սահակաշվիլի խաղալու դերը։

📌Արմենուհի Կյուրեղյան
Այս իշխանությունը օրենքի մակարդակով ամրագրել է, որ գյուղաբնակ աշակերտի նկատմամբ կարելի է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերել․ որպես մասնագետ ուղարկել միայն բուհի ավարտական կուրսի ուսանողին։ Իսկ չէ՞ որ խոստացել էին «կրթությունը հասանելի դարձնել սահմանամերձ գոտիներում՝ անկախ համապատասխան մասնագետների առկայությունից»։

📌Գեղամ Մանուկյան
Սեփական ժողովրդի նկատմամբ արհամարհանքով խոսել և արտագնա աշխատանքի գնացողներին դասակարգել, որոշելով թույլ տալ ասֆալտի վրայով քայլել, թե չքայլել, լոկ կարող է իրեն թույլ տալ մեկը, որ արհամարհում է սեփական ժողովրդին, որի ուշքն ու միտքը միայն նրանից հարկ քերելն է, նրա վրա մատ թափ տալը։

📌Գեղամ Նազարյան
36 տարի առաջ այս օրը Սումգայիթում տեղի է ունեցել սարսափելի իրադարձություն՝ հայերի ջարդ։ Հիմա էլ Հայաստանի համար անդադար պատերազմ ու կործանում են կանխատեսում։ Մի՛ անիծեք Հայաստանը, մեր երեխաները դրա համար չեն զոհվել։

📌 Մհեր Մելքոնյան
ՀՀ-ում բժշկական մասնագիտության գրավչության բարձրացումը կարևոր խնդիր է ողջ հասարակության համար, քանի որ առողջության ամրապնդումը կապված է բավարար թվով բժիշկ մասնագետների առկայությունից։ Պետք է քայլեր ձեռնարկել կադրերի արտահոսքը կանխելու նպատակով։

📌 Թադևոս Ավետիսյան
Հարկ վճարելը չպետք է դառնա կեղեքում և հարկային տեռոր․ Հայաստանում և ՌԴ-ում եկամտահարկի դրույքաչափի համարժեքության ապահովման խնդիրը պետք է օր առաջ լուծվի համապատասխան օրենսդրական փոփոխություններով, այլ ոչ թե մեր հայրենակիցներին մոլորեցնելով կամ շանտաժի ենթարկելով։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Փետրվարի 28, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի օգտին քվեարկել են միայն ընդդիմադիր պատգամավորները․ ձայների անբավարար լինելու պատճառով Բալայանը չի ընտրվել։

📌 Արթուր Խաչատրյան
Օֆշորային ընկերությունը չպետք է բջջային կապի տեր դառնա․ ի՞նչն է ԱԱԾ-ին դրդել փոխել իր կարծիքը և թույլ տալ, որ բջջային կապի օպերատոր «ՎիվաՍելը» վաճառվի օֆշորային ընկերությանը։ Հայտնի է նաև, որ «չաղլիկ» փաթեթ են նվիրել կառավարությանը։

📌 Գառնիկ Դանիելյան
Արագածոտնի մարզում լեռնադահուկային համալիրի կառուցման համար հանրային գերակա շահ ճանաչված հողատարածքի 1 քմ-ի համար օտարերկրյա ներդնողը մեր հայրենակիցներին պատրաստվում է վճարել 300 դրամ։

📌 Աննա Գրիգորյան
Միայն Ներքին Հանդում տեղի ունեցածով կարելի է հասկանալ, թե ինչպես է այս կառավարությունն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախումը բերում մեր երկրի տարածք։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն պրոքսի պատերազմի մեջ են, և Ներքին Հանդի մակետով բախումը փաստացի բերել են ՀՀ տարածք։

📌 Արթուր Խաչատրյան
Հնդկաստանից եկած ավելի քան 25 հազար քաղաքացիներից ընդամենը 1106 հնդիկ է գրանցված աշխատում։ Առերևույթ սա գրանդիոզ կոռուպցիոն և թրաֆիքինգի սխեմա կարող է լինել։ Այնտեղ այդ մարդկանց հավաքագրում, գալիս են Հայաստան, աշխատանքով են ապահովում և մի լումա հարկ չեն վճարում։

📌 Ագնեսա Խամոյան
Որևէ տեղ արձանագրված չէ, որ Դատական դեպարտամենտը կարող է գնահատական տալ դատավորի կայացրած ակտին։ Ինչպես կասեր դասականը՝ պոզով-պոչո՞վ է լինում դատավորների ու դատարանների վրա ճնշումները։

📌 Գեղամ Մանուկյան
Գործ ունենք ռազմաքաղաքական միավորի հետ, որին միացել ենք միջազգային պայմանագրով, որը վավերացվել է խորհրդարանում։ Առնվազն կասեցումը պետք է հիմնավորված, փաստաթղթավորված լինի։ Կա՞ երկխոսություն ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խռով երեխայի պես ամեն մեկը քաշվել է մի անկյուն, և սպասում ենք հերթական վտանգավոր իրավիճակին ՀՀ սահմաններին։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Մարտի 19, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք


📌 Գեղամ Մանուկյան
Եվրադիտորդները Հայաստանում են, բայց մեկ օր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Տավուշում հայ ժողովրդին սպառնում էր նոր պատերազմով, նոր օկուպացիայով: Եվրամիությունն իրավունք ունի ԵՄ ոչ անդամ երկրներին մասնակից դարձնել այս առաքելությանը, չկա որևէ սահմանափակում, որ այս առաքելության մաս կարող է կազմել, օրինակ, Թուրքիան։

📌 Գեղամ Նազարյան
Հայրենիքի համար զոհված մի քանի տասնյակ հերոսների մարմիններ մինչ օրս սպասում են, որ վերջապես կհուղարկավորվեն, իրենց հոգիները կհանգստանան։ Տարբեր պատճառներով ծնողները հրաժարվում են վերցնել մարմինները և հուղարկավորել։ Շատերի մարմինները ճանաչելի են։

📌 Գառնիկ Դանիելյան
Ոչ մի երաշխիք չկա, որ Տավուշի մարզի 4 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու դեպքում կկանխվի հնարավոր պատերազմը, որով այդքան սպառնում է սեփական ժողովրդին Փաշինյանը։ Ցավոք, թշնամական խոսույթին տեղ տվող իշխանության օրոք ստիպված ենք մեր իսկ երկրում կռիվ տալ հայկականությունը պահելու համար։ Եթե մեր հայրենակիցները որոշեն, որ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվելու, ապա դա տեղի չի ունենալու։

📌 Սեյրան Օհանյան
Պետք չէ ՀԱՊԿ-ին խառնել։ Եթե Հայաստանն ուզենա և իր բոլոր ուժերը կենտրոնացնի, մոբիլիզացնի, իր ամբողջ ներուժն օգտագործի, ապա ի վիճակի է Ադրբեջանի հետ կապված խնդիրներում իր պաշտպանությունն իրականացնել։

📌 Լիլիթ Գալստյան
Էս կազմալուծվող երկրում ի՞նչ ակադեմիական քաղաք, ինչո՞ւ եք հասարակությանն ու գիտական հանրությանը փաստի առաջ կանգնեցնում։ Կարո՞ղ եք, կրթության որակը բարձրացրեք։ Իրականում տեղի ունեցողը հոգևոր, արժեքային համակարգի տրանսֆորմացիա է, երկրի և հայ մարդու բովանդակության կազմալուծում, որը գոյության իրավունք չունի։

📌 Թադևոս Ավետիսյան
Անթույլատրելի է իշխանական ուժի կողմից սոցիալական և հանրային կյանքում առկա այլ խնդիրների հակադրությունն ըստ ՀՀ քաղաքացիների և Արցախից բռնի տեղահանվածների։ Չի՛ կարելի այստեղ սևերի և սպիտակների բաժանել։ Չի՛ կարելի, և սա կարմիր գիծ է։

📌 Արեգնազ Մանուկյան
Փաշինյանի արևմտամետությունն իրականում թուրքամետությունն է։ Արևմուտքը չի էլ թաքցնում, որ իր խնդիրը ոչ թե Հայաստանին պաշտպանելն է, այլ իրականում Հայաստանի հաշվին Ռուսաստանին վնասելն է, Իրանի դեմ պլացդարմ սարքելը։ Հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի այլոց ու սեփական պատմությունից ու թույլ չտա Հայաստանի ուկրաինացում։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Վերջին երկու-երեք տարիների ընթացքում բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի մրցութային կարգով համալրման օրենսդրական պահանջը չի կատարվում։ Այդ մեխանիզմով բուհերն ազատվում են պրոֆեսիոնալ, պայքարող և փորձառու, իրենց համար անցանկալի դասախոսներից, ինչից հետո բուհերը փակելն ու մայրաքաղաքից հանելը դյուրին է դառնալու։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Մարտի 20, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Գեղամ Մանուկյան
Ալմա-Աթայի հռչակագրով Խորհրդային միության վերջին քարտեզ ասածը ո՞րն է, որովհետև Հայաստանը ամիսներ շարունակ պնդում է Գլխավոր շտաբի 1974-1978 թթ․ քարտեզի մասին, իսկ Ադրբեջանն ասում է՝ ոչ, ձևակերպենք ընդհանուր քարտեզներ։ Ի վերջո, սահմանագծումն ու սահմանազատումը քարտեզի վրա է լինում։ Կա՞ կոնկրետ քարտեզ, թե Ադրբեջանն ուղղակի մի թղթի վրա քարտեզ է գծել ու ասել՝ այ սենց պետք է գնամ։ Ու դա հիմա ներկայացվում է Ոսկեպարում ու Բաղանիսում։

📌Լևոն Քոչարյան
Զիջելով Տավուշի 4 գյուղերը՝ զիջում ենք մեր մարտավարական դիրքը ու թուլացնում մեր պաշտպանությունը։ Դրա դիմաց ստանում ենք միայն օդում խոստումներ։ Եթե չի արվում դելիմիտացիա, անհասկանալի է, թե ինչպես է արվում դեմարկացիան։ Ու հիմա մարդկանց պատերազմով եք ահաբեկում։ Այս ամենից հետո մոտս հարց է առաջանում․ Դուք ՀՀ վարչապե՞տ եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ։

📌Գառնիկ Դանիելյան
Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանի ո՞ր մի պահանջն է կատարել․ 31 գյուղերը հանձնե՞լ է, 300 քառակուսի կմ օկուպացրել է ու չի պատրաստվում հետ կանգնել այդտեղից։ Ո՞րն է Հայաստանի կողմից միակողմանի զիջումների տրամաբանությունը։

📌Թադևոս Ավետիսյան
Արցախցի մեր հայրենակիցներին պետք է հստակ բացատրվի, որ նրանք ունեն փոխհատուցման պահանջ և նույնիսկ ընթացիկ աջակցությունից օգտվելու և ՀՀ քաղաքացի դառնալու պարագայում չեն կորցնելու այդ իրավունքը, որովհետև նրանք ենթարկվել են բռնի տեղահանման։

📌Արմենուհի Կյուրեղյան
Վանաձորցիները խորհուրդ են տալիս չհավատալ ՀՀ գլխավոր գերագույն սուտասանին․ նա գործարան բացեց, որը հետո չաշխատեց, ոչ մի աշխատատեղ չստեղծվեց։ Փաշինյանը խաբեց՝ թե մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է, բայց երբ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ ընտրվեց, նրա նկատմամբ քրեական գործ կարվեց, և Ասլանյանն արդեն 2,5 տարի կալանքի տակ է, որովհետև ընդդիմությունն իրենց բաստիոնում իրավունք չունի հաղթելու։

📌Լիլիթ Գալստյան
Հրաժարվելով հանցագործին պատժելու միջազգային իրավական գործիքներից՝ Հայաստանը կլեգիտիմացնի ադրբեջանական ագրեսիան և նրա ցեղասպանական վարքագիծը։ Մեր հավաքական և անհատական իրավունքները ոտնահարող այս մոտեցումը հայ ժողովրդին զրկելու է տարբեր տեսակի պաշտպանական համակարգից օգտվելու հնարավորություններից։

📌Ագնեսա Խամոյան
Ռուսաստան - Արևմուտք լարված, պայթյունավտանգ հակամարտությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի նախագահի մասին գնահատականներ է անում ոչ թե Ադրբեջանում կամ Վրաստանում՝ այդ երկրների ղեկավարների, այլ՝ Երևանում, Փաշինյանի կողքին կանգնած։ Հետո էլ բողոքում ենք՝ հայ-ռուսական հարաբերությունները լավ չեն։ Ի՞նչ ենք անում, որ դրանք կարգավորվեն, ու գործնականում ի՞նչ տվեց մեզ այդ հայտարարությունը։

📌Քրիստինե Վարդանյան
Իշխանությունն ինքն է ասում, որ փաստացի չկա իրավական հիմք, որով Տավուշում իրականացնում են ներկայիս գործընթացը։ Եվ հանցանքն այն է, որ դա նախաձեռնել են մեր պաշտպանական գծի ամենաուժեղ հատվածում, որտեղ կան կահավորված դիրքեր, և Ադրբեջանի համար դժվար է տարածքներ գրավել։

📌Սեյրան Օհանյան
Վստահ եմ, որ վարչապետը միլիմետրի ճշգրտությամբ գիտի, թե որքանով է Ադրբեջանը մխրճվել ՀՀ տարածք։ Ճանաչելով Ադրբեջանին, նրա վարած քաղաքականությունը, որ Արցախը հայաթափեց և մեր շուրջ օղակը սեղմում է՝ դուք միակողմանի զիջումների եք գնում։ Ի պատասխան այդ միակողմանի զիջմանը և սահմանազատմանն Ադրբեջանը ինչ-որ նոր բաներ է հնարելու և իր դիրքերից հետ չի գնալու։ Պետք չէ Ադրբեջանի այս խաբկանքի մեջ մտնել։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Ապրիլի 9, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Գաղտնիության թույլտվություն չունենալու հիմնավորմամբ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ չեն մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցերով հրատապ նիստին, որը, ՔՊ-ի որոշմամբ, փակ ռեժիմով էր։

📌 Լիլիթ Գալստյան
Երբ պնդում էինք, որ պարտվածը չի կարող բանակցել, նաև նկատի ունեինք պարտվածի բարոյական ու քաղաքական լեգիտիմությունը, սեփական երկրի շահերը պաշտպանելու ունակությունը, պարտված բանակցողից հնարավոր ամեն բան կորզելու հակառակորդի ուժեղացված դիրքերը։

📌 Արմեն Ռուստամյան
Ժամանակն է, որ մեր ժողովուրդը պարզ գիտակցի հակառակորդին տարածքներ հանձնելու այս իշխանության վարած քաղաքականության ծանր հետևանքները։ Տավուշյան այս գործընթացում առավել ակնհայտ է դրսևորվում մեզ զիջումներ պարտադրելու այս իշխանության ձեռագիրը։ Կործանարար այս շղթան կտրելու պահը հիմա է, տեղը՝ Տավուշը։

📌 Արեգնազ Մանուկյան
Փաշինյանն առաջնորդվում է «Կա՛մ ես Հայաստանում կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանը չի լինի» կարգախոսով։ Հայաստանի քարտեզի որոշումն էլ թողնում է Ալիևին։

📌 Արծվիկ Մինասյան
ՀՀ իշխանությունը երկրի ամենաբարձր ամբիոնից պատրաստակամություն չի հայտնում բոլոր գործիքները գործադրել ՀՀ ինքնիշխան տարածքները զավթած ագրեսոր Ադրբեջանին պատժելու ուղղությամբ։ Հակառակը՝ փորձ է արվում ՀՀ քաղաքացիներին ներարկել անզորության զգացողություն։

📌 Գառնիկ Դանիելյան
Իրողությունն այն է, որ ՀՀ իշխանությունը գնում է միակողմանի զիջումների, ինչից հետո Տավուշի այդ գյուղերում անհնար է դառնալու գոյության իրավունքը։ Եթե նորմալ բանակցելու, Հայաստանի շահն առաջ տանելու հնարավորություն չունեք, ուրեմն պետք է հրաժարական տաք։

📌 Արթուր Խաչատրյան
Սահմանազատման որևէ գործընթաց այս պահին չկա․ զուգահեռ կա Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքով տարածքների հանձնում։ Բաքուն պահանջում է, իսկ ՀՀ իշխանությունն էլ, որպեսզի այդ պահանջները բավարարի, փորձում է ինչ-որ հիմնավորումներ բերի։

📌 Գեղամ Մանուկյան
Ադրբեջանը մինչ օրս չի համաձայնել՝ թե որ քարտեզի շուրջ է լինելու սահմանագծումն ու սահմանազատումը։ Ո՞ւմ հետ է առանձին բանակցում Փաշինյանը, եթե իր համապատասխան հանձնաժողովն ու ԱԳՆ-ն դրա մեջ չկան։ Թե՞ Փաշինյանն Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանին փոխանցող դեսպանն է, ոչ թե ՀՀ վարչապետը։
Մաս 1-ին

🗣 Կարևորը ԱԺ-ից. Ապրիլի 11, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 ՔՊ-ն բոյկոտեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը

📌 Լիլիթ Գալստյան
Անցնող 5 տարիներին գիտկադեմիայի՝ ԿԳՄՍ-ին ուղղված բոլոր առաջարկները մնացել են անպատասխան՝ նախարարության հետ երկխոսության անհնարինության պատճառով։ Ո՞ւմ հետ է քննարկվել ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը, եթե ընդվզում է և՛ բուհական համակարգը, և՛ ակադեմիան։ Բազմաթիվ խոտաններով տպագրված դասագրքերը փաստում են, որ դասագրքաստեղծությամբ զբաղվող կառույցն առհասարակ կոմպետենտ չէ։

📌 Գեղամ Նազարյան
Աշխարհում միակ պետությունն ենք, որտեղ անդադար խոսում են պետականության, անկախության հնարավոր կորստի մասին, հնարավոր պատերազմի և ագրեսիայի մասին։ Բնակչության 80-90 տոկոսը ո՛չ գրառում է անում ֆեյսբուքում, ո՛չ հանրահավաքի է մասնակցում․ նա անդադար լսում է հնարավոր պատերազմի մասին սպառնալիքները, հավաքում իրերը, վերցնում ընտանիքն ու հեռանում Հայաստանից։

📌 Արեգնազ Մանուկյան
2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում, Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, Փաշինյանը ոչ միայն դրժել է իր նախընտրական խոստումը, այլ նաև խախտել ՀՀ Անկախության հռչակագիրն ու օրենսդրությունը, ինչը պետական հանցագործությունների շարքին կարելի է դասել։

📌 Արմեն Ռուստամյան
Կառավարությունը կատարել է ԱԺ-ի հաստատած ծրագրի հակառակը․ փաստացի իշխանությունը հրաժարվել է մեր ազգային շահերը պաշտպանելուց։ Արցախում տեղի ունեցածը ոչ միայն ծրագրով, այլև մեր ամենասարսափելի երազում հնարավոր չէր պատկերացնել։ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ճանապարհին իշխանությունը դարձել է Բաքվի պահանջները հլու-հնազանդ կատարողը։

📌 Գեղամ Մանուկյան
2021 թ․ կառավարությունը խոստանում էր անցում կատարել արհեստավարժ և պրոֆեսիոնալ բանակի, փոխել ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը, սակայն այսօր պրոֆեսիոնալ բանակը չկա, բայց ժամկետային ու զորահավաքային ծառայության կառուցվածքն իրականում փոխվել է՝ սկզբից եռամսյա, հետո 25-օրյա վարժական հավաքներ են։
🗣 Կարևորը ԱԺ արտահերթ նիստից. Ապրիլի 16, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌«Հայաստան» խմբակցությունը կողմ քվեարկեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծին

📌 Գեղամ Մանուկյան
«Իսլամական պետությունը», որը կազմակերպել էր եզդիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, նրա թիկունքին Թուրքիան էր։ Երբ 2006 թ․ ին Էրդողանին կոչ արեցի ունենալ խիզախություն և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չէի պատկերացնում որ կունենանք մի իշխանություն, որը խիստ վտանգավոր ու կասկածելի թեզեր է հրապարակ նետում։

📌 Զեմֆիրա Միրզոևա
Հայաստանի Հանրապետությունը 2015 թ․ ճանաչել է ասորիների ցեղասպանությունը, բայց նշված չէ հիշատակի օրը։ Ասորական եկեղեցին և համայնքը որպես հիշատակի օր նշում են օգոստոսի 7-ը․ 1933 թ․ այդ օրը իրաքյան Սեմել քաղաքում սպանվել է մոտ 5000 ասորի։ Հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որ օգոստոսի 7-ը նշվի որպես ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

📌 Արեգնազ Մանուկյան
Երբ 2022 թվականին առաջարկել եմ ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր, ՔՊԿ-ն մերժեց։ Մի ուժ, որը մերժել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրի» դեմ բերված մեր հայտարարությունը, ուժ, որն Արցախը հռչակեց ադրբեջանական և իր վարած քաղաքականությամբ նպաստեց Արցախի կործանմանը, ուժ, որը հիմա «խաղաղության դարաշրջանի» անվան տակ վտանգի է ենթարկում արդեն Հայաստանի գոյությունը, չէր կարող ընդունել Մարաղայում, հետանկախական Ադրբեջանի կողմից իրականացված ջարդի զոհերի հիշատակի օր սահմանելու և այդ ողբերգական դեպքերը դատապարտելու մեր առաջարկը։

📌 Արթուր Խաչատրյան
Ցեղասպանությունները կանխելու համար ցեղասպանները պետք է պատժվեն, ցեղասպանության ենթարկվածների հետևորդները և ժողովուրդները պետք է ստանան իրենց փոխհատուցումը։ Դա անժամանցելի և անօտարելի իրավունք է և երբեք չպետք է ստորադասվի այժմեական կոնյուկտուրային և քաղաքական նպատակներին։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Ապրիլի 30, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 ՔՊ-ն մերժեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը

📌 Արթուր Խաչատրյան
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և կոչվում է պիլոտային սահմանազատում, իրականում ՀՀ-ն, մաս-մաս կտրտելով, թշնամուն տալու գործընթաց է։ Առանց որևէ իրավական հիմնավորման այն սկսվեց Շուռնուխից, երբ տարածքները, որոնց վրա Հայաստանն ուներ տիտղոս, կային սեփականության վկայականներ, տրված հանուն Հայաստանի Հանրապետության, առանց որևէ հիմնավորման տվեցին թշնամուն:

📌 Արծվիկ Մինասյան
ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ հայտարարության ընդունումը և, դրանով իսկ, ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ անգամ հաստատելով, որ ինքը, ըստ էության, հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ առնչություն չունի։

📌 Գեղամ Նազարյան
Չի կարելի տասնամյակներով սահմանին ապրող ու սահմանը պահող մարդկանց հոգեբանական կտտանքների ենթարկել։ Կիրանց գյուղի բնակիչների պահանջը մեկն է՝ իրենց օրինական պատկանող ոչ մի թիզ հող չհանձնել հարևան հանրապետությանը։ Կիրանցիները պատերազմի կողմնակից չեն և չեն էլ պատրաստվում գյուղը լքել ու փախչել։

📌 Արմեն Ռուստամյան
Տավուշում իրականացվող հատվածական սահմանազատում կոչվածը միջազգային պրակտիկայում գոյություն չունի։ Դա Ադրբեջանի հորինածն է և ՀՀ իշխանությանը պարտադրածը։ ՔՊ-ն դա չի էլ թաքցնում։ Մենք ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է։ Օր առաջ սրանցից ազատվել է պետք։

📌 Գեղամ Մանուկյան
Չի կարող լինել աշխարհում որևէ այլ խելագար կառավարություն, որ իր երկրի փոքրիկ մի քանի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են դիմացի կողմից։ Ցանկացած նորմալ երկրում, որտեղ ոչ խելագար կառավարություն է, այդ իրավապահ մարմինները կալանքի օրդերը կստորագրեին՝ հայրենիքի, անվտանգային, պետական շահերը դավաճանելու մեղադրանքով։

📌 Թադևոս Ավետիսյան
Այսօր թուրքն իր ողջ ներուժով փաստացի օրակարգ է թելադրում մեր երկրի տնտեսական տարածքում։ Թուրք-ադրբեջանական տանդեմը խնդիր ունի մեզ բնաջնջելու, ոչ թե մեզ հետ մրցակցելու կամ հարևանությամբ ապրելու, և դա նրանք իրականացում են ամեն պատեհ առիթի, ողջ ծավալով՝ ցեղասպանելու և հային հայրենազրկելու գնով։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Մայիսի 2, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Արծվիկ Մինասյան
Կիրանցիներին ծեծելով և ջարդելով՝ տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ինչը նշանակում է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով՝ փորձում է իր հակապետական ծրագիրը կյանքի կոչել։ Սա ոչ միայն դատապարտելի է, սա ունենալու է նաև կոնկրետ հետևանքներ։

📌 Գեղամ Նազարյան
Ուզում եմ լսել՝ ՔՊ-ն արդարացնո՞ւմ է բռնությունը կիրանցիների նկատմամբ, թե՞ դատապարտում։ Կիրանցի մի երիտասարդ աղջիկ հարցնում էր ամիսներ առաջ իրենց երջանիկ ապագայից պատմող ՔՊ-ական պատգամավորներին՝ երջանկությունն այսպե՞ս է սկսվում՝ ծեծ ու ջարդո՞վ։ Կիրանցիները խնդրել են փոխանցել․ եթե քաղաքում հիշողությունը կարճ է, ապա գյուղում հիշողությունը դարերով մնում է։

📌 Սեյրան Օհանյան
Միջազգային հանրությանն ու Ադրբեջանին պետք է ներկայացնել, որ սահմանազատումն ու սահմանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով ու հերթականությամբ։ Դրա արդյունքը չի կարող հանդիսանալ հետագա ապակայունացման, լարվածության աղբյուր, դրա հատվածական իրականացման, միակողմանի զիջումների, սահմանամերձ բնակչության իրավունքների ոտնահարման վտանգները հետագայում տեսնելու ենք:

📌 Լիլիթ Գալստյան
ՀՌՀ նախագահը, գերազանցելով իր լիազորությունները, Հանրայինի եթերում ստանձնել է պրոիշխանական լրագրողի, ՔՊ-ի քաղաքական նարատիվի մեկնաբանի առաքելությունը։ Չեք կարող որևէ կերպ հասարակությանը համոզել, որ ոչ իշխանական հեռուստաընկերությունները եթերից զրկելու որոշման մեջ քաղաքական պատվեր չկա։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Իշխանությունը շատ լավ հասկանում էր, որ երկիրը թշնամուն մաս-մաս հանձնելու ծրագիրը կյանքի կոչելու համար իր դավաճանական քայլերը վավերացնելու նպատակով պետք է հանրաքվեի անցկացման պահանջի առաջ կանգներ։ Հենց դրա համար էլ ՆՓ-ին պետք էր ԿԸՀ նախագահի պաշտոնում ունենալ իր հրահանգները հլու-հնազանդ կատարող մեկին՝ Վահագն Հովակիմյանին։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Մայիսի 3, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Արթուր Խաչատրյան
Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության առումով հպարտանալու առիթ չունի։ «Freedom House»-ը Հայաստանին շատ հետաքրքքիր գնահատական է տվել՝ 3.07։ 2.99-ը դիկտատուրա է։ Այսինքն, ընդամենը 0.7 միավորով է Հայաստանը բարձր այդ շեմից: Ուշադրություն է դարձվել նաև ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառման հանգամանքին՝ արդեն ձերբակալված կամ կալանավորված անձի նկատմամբ։

📌 Գեղամ Նազարյան
Առաջարկում եմ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքից տեղափոխել Կիրանց։ Դա կօգնի Կիրանցի զարգացմանը, իսկ բնակիչները համոզված կլինեն, որ ապրում են մի այնպիսի անվտանգ տեղում, որտեղ աշխատում է Հայաստանի կառավարության մի մասը։

📌 Էլինար Վարդանյան
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թ․-ին դու մեզ համար բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն, բայց այսօր քո տունը, հողը, պատմությունը, հիշողությունները սակարկելու և հանձնելու առարկա են։ 2021 թ․-ին, քարոզարշավի ժամանակ նրանց ասե՞լ եք, որ 2024 թ․-ին նրանց սպասում է ադրբեջանցու ուղիղ նշանառություն։

📌 Արծվիկ Մինասյան
Հայաստանում անազատության մեջ գտնվող անձանց 50 տոկոսը կալանավորված է առանց դատավճռի։ Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում չի ներկայացվում: Տավուշում երիտասարդներ են կալանավորվել մարդկանց մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար։

📌 Սեյրան Օհանյան
Այսօր խախտվում են սահմանազատման և սահմանագծման միջազգային ընթացակարգերը, հերթականությունը և սկզբունքները։ Եթե այսօր իշխանությունն այս հերթականությամբ իրականացնի սահմանազատում և սահմանագծում, ապա հետագայում ինքն իր արմունկներն է կրծելու, որովհետև Խորհրդային միության ժամանակ ձևավորված սահմանները իրատեսական չեն և չեն համապատասխանում աշխարհագրական բնական արգելքներին։

📌 Ագնեսա Խամոյան
Հայաստանում կալանքը շարունակում է մնալ որպես պատժի միջոց։ Միայն մի դեպք է եղել, երբ դատախազությունը, պաշտպանելով իրավունքը, օգտվել է իր բացառիկ լիազորությունից և դատարանի կողմից ընտրված կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդություն է ներկայացրել։ Այդ դեպքը վերաբերվում է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը և «Սիներջի» ընկերության գործադիր տնօրենին, որի համար անմիջական լոբինգ է իրականացրել ԱԺ փոխնախագահ Արշակ Հակոբյանը։

📌 Արթուր Խաչատրյան
Հարցումները ցույց են տալիս, որ ամենացածր հեղինակություն ունեցող ինստիտուտը Հայաստանում Ազգային Ժողովն է, և դրա մեջ իր մեծագույն դերն ունի ԱԺ նիստերի կառավարման պրակտիկան և ընտրողական մոտեցումը սանկցիաների կիրառման հարցում։ Ի տարբերություն ԱԺ-ի՝ ամենաբարձր հեղինակությունը վայելում է Հայ Առաքելական եկեղեցին։