Հայաստան դաշինք
1.59K subscribers
6.5K photos
470 videos
3 files
863 links
Դաշինքը ձևավորվել է հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության:
Download Telegram
🗣 Կարևորը ԱԺ-ից. Փետրվարի 7, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌Արծվիկ Մինասյան
Ի դեմս ՔՊ-ի գործ ունենք ոչ թե գաղափարախոսություն ունեցող, ընդհակառակը՝ գաղափարախոսություններ մերժող, ամեն ինչը ուրիշի վրա բարդող, սեփական պատասխանատվությունից խուսափող վարչախմբի հետ։

📌Գառնիկ Դանիելյան
Մարդիկ վախի մթնոլորտում են ապրում, որ վաղը, մյուս օր թշնամի երկու պետությունները կհարձակվեն Հայաստանի վրա։ Այո, նրանք հարևաններ չեն, թշնամիներ են, որովհետև մեր երեխայի գլուխը կտրողը թշնամի է և չի կարող մեզ այստեղ որևիցէ մի բան պարտադրել։

📌Լևոն Քոչարյան
Տպավորություն է, որ հայ ժողովրդին «ֆորմատ» են անում, պրոթուրքական, ադրբեջանական վերսիան են ուզում նստեցնել՝ զրկելով ամեն ինչից, ինչը որ մեզ հայ է դարձնում։ Ոչ մի քրեական գործ, ոչ մի ահաբեկում ինձ, մեզ չեն կարող կանգնեցնել այս ամենի դեմ պայքարելուց։

📌Աղվան Վարդանյան
Առաջին անգամ լավ բան եք անում, որ միջնորդում եք դեռատի կանանց, վաստակավոր գործարարի կալանավորման ապուշ որոշման դեմ, բերեք, ես էլ ստորագրեմ։ Բայց եթե նույնը չեք անում Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների, գեներալների դեպքում, ապա պրոբլեմ ունեք և ունենալու եք։

📌Ագնեսա Խամոյան
Պատերազմից հետո թեզ էր շրջանառվում․ խեղճ Նիկոլն ի՞նչ անի, նախկինները հողերը տվել էին։ Հիմա բացահայտված կոռուպցիոն դեպքերով էլ այնպիսի տպավորություն է, որ հանրությանն ազդակ եք ուզում հաղորդել՝ խեղճ Նիկոլն ի՞նչ անի․ բոլորը կոռումպացված են, բացի ձեզնից։

📌Մհեր Մելքոնյան
Շիրակի մարզի Գետք համայնքի վարչական ղեկավարին մարզային իշխանությունները մտերմաբար հորդորել են ազատման դիմում ներկայացնել միայն այն բանի համար, որ վերջինս հարցազրույցներից մեկում իր մտահոգությունն է հայտնել, որ սահմանամերձ Գետքի դպրոցը փակվելու պարագայում գյուղը կդատարկվի։

📌Լիլիթ Գալստյան
Արցախի ողջ ողբերգության մեջ դժվար է առանձնացնել այս կամ այն դրվագը, բայց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հայրենիք վերադարձնելու հարցը բոլորիս արժանապատվության խնդիրն է։

📌Գեղամ Մանուկյան
Սահմանադրական դատարանը որևէ միջազգային փաստաթուղթ չի կարող համարել սահմանադրական և վավերացնել, որը վեր կհամարվի ՀՀ սահմանադրությունից։

📌Քրիստինե Վարդանյան
2017-ին ոստիկանության բյուջեն կազմել է շուրջ 40 մլրդ դրամ, իսկ 2023-ին կրկնապատկվել է՝ հասնելով 76 մլրդ դրամի։ Միևնույն ժամանակ բոլոր տեսակի հանցագործությունների մասով աճ է գրանցվել բազմաթիվ անգամներով։ Բյուջեի միջոցներն ո՞ւր են ուղղվում։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Փետրվարի 27, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌Սեյրան Օհանյան
Ատեստացիայի հիման վրա զինծառայողների աշխատավարձի բարձրացումն անհավասար պայմաններ է ստեղծում․ անհրաժեշտ է բազային դրամական բավարարման և հավելավճարների ընդհանուր մակարդակը բարձրացնել։

📌Արեգնազ Մանուկյան
Զելենսկու այցը Հայաստան ձգտում են կազմակերպել դրսի ուժերը՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու նպատակով, ու Հայաստանի գնով։ Փաշինյանին այդ ներկայացման մեջ վերապահված է հայկական Զելենսկի կամ Սահակաշվիլի խաղալու դերը։

📌Արմենուհի Կյուրեղյան
Այս իշխանությունը օրենքի մակարդակով ամրագրել է, որ գյուղաբնակ աշակերտի նկատմամբ կարելի է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերել․ որպես մասնագետ ուղարկել միայն բուհի ավարտական կուրսի ուսանողին։ Իսկ չէ՞ որ խոստացել էին «կրթությունը հասանելի դարձնել սահմանամերձ գոտիներում՝ անկախ համապատասխան մասնագետների առկայությունից»։

📌Գեղամ Մանուկյան
Սեփական ժողովրդի նկատմամբ արհամարհանքով խոսել և արտագնա աշխատանքի գնացողներին դասակարգել, որոշելով թույլ տալ ասֆալտի վրայով քայլել, թե չքայլել, լոկ կարող է իրեն թույլ տալ մեկը, որ արհամարհում է սեփական ժողովրդին, որի ուշքն ու միտքը միայն նրանից հարկ քերելն է, նրա վրա մատ թափ տալը։

📌Գեղամ Նազարյան
36 տարի առաջ այս օրը Սումգայիթում տեղի է ունեցել սարսափելի իրադարձություն՝ հայերի ջարդ։ Հիմա էլ Հայաստանի համար անդադար պատերազմ ու կործանում են կանխատեսում։ Մի՛ անիծեք Հայաստանը, մեր երեխաները դրա համար չեն զոհվել։

📌 Մհեր Մելքոնյան
ՀՀ-ում բժշկական մասնագիտության գրավչության բարձրացումը կարևոր խնդիր է ողջ հասարակության համար, քանի որ առողջության ամրապնդումը կապված է բավարար թվով բժիշկ մասնագետների առկայությունից։ Պետք է քայլեր ձեռնարկել կադրերի արտահոսքը կանխելու նպատակով։

📌 Թադևոս Ավետիսյան
Հարկ վճարելը չպետք է դառնա կեղեքում և հարկային տեռոր․ Հայաստանում և ՌԴ-ում եկամտահարկի դրույքաչափի համարժեքության ապահովման խնդիրը պետք է օր առաջ լուծվի համապատասխան օրենսդրական փոփոխություններով, այլ ոչ թե մեր հայրենակիցներին մոլորեցնելով կամ շանտաժի ենթարկելով։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Փետրվարի 28, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի օգտին քվեարկել են միայն ընդդիմադիր պատգամավորները․ ձայների անբավարար լինելու պատճառով Բալայանը չի ընտրվել։

📌 Արթուր Խաչատրյան
Օֆշորային ընկերությունը չպետք է բջջային կապի տեր դառնա․ ի՞նչն է ԱԱԾ-ին դրդել փոխել իր կարծիքը և թույլ տալ, որ բջջային կապի օպերատոր «ՎիվաՍելը» վաճառվի օֆշորային ընկերությանը։ Հայտնի է նաև, որ «չաղլիկ» փաթեթ են նվիրել կառավարությանը։

📌 Գառնիկ Դանիելյան
Արագածոտնի մարզում լեռնադահուկային համալիրի կառուցման համար հանրային գերակա շահ ճանաչված հողատարածքի 1 քմ-ի համար օտարերկրյա ներդնողը մեր հայրենակիցներին պատրաստվում է վճարել 300 դրամ։

📌 Աննա Գրիգորյան
Միայն Ներքին Հանդում տեղի ունեցածով կարելի է հասկանալ, թե ինչպես է այս կառավարությունն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախումը բերում մեր երկրի տարածք։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն պրոքսի պատերազմի մեջ են, և Ներքին Հանդի մակետով բախումը փաստացի բերել են ՀՀ տարածք։

📌 Արթուր Խաչատրյան
Հնդկաստանից եկած ավելի քան 25 հազար քաղաքացիներից ընդամենը 1106 հնդիկ է գրանցված աշխատում։ Առերևույթ սա գրանդիոզ կոռուպցիոն և թրաֆիքինգի սխեմա կարող է լինել։ Այնտեղ այդ մարդկանց հավաքագրում, գալիս են Հայաստան, աշխատանքով են ապահովում և մի լումա հարկ չեն վճարում։

📌 Ագնեսա Խամոյան
Որևէ տեղ արձանագրված չէ, որ Դատական դեպարտամենտը կարող է գնահատական տալ դատավորի կայացրած ակտին։ Ինչպես կասեր դասականը՝ պոզով-պոչո՞վ է լինում դատավորների ու դատարանների վրա ճնշումները։

📌 Գեղամ Մանուկյան
Գործ ունենք ռազմաքաղաքական միավորի հետ, որին միացել ենք միջազգային պայմանագրով, որը վավերացվել է խորհրդարանում։ Առնվազն կասեցումը պետք է հիմնավորված, փաստաթղթավորված լինի։ Կա՞ երկխոսություն ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խռով երեխայի պես ամեն մեկը քաշվել է մի անկյուն, և սպասում ենք հերթական վտանգավոր իրավիճակին ՀՀ սահմաններին։
Սիրելի հայրենակիցներ,

Մարտի 18-ին Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հաստատում են ընթացող բանակցային գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանիորեն բավարարելու մեր բոլոր մտահոգությունները:

Մասնավորապես.

• Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման՝ հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից:

• Հատվածական սահմանազատման և սահմանագծման գործընթացը հենց Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ առաջնագծի ամենաամուր և կահավորված հատվածի կազմաքանդմանը, էապես ջլատելու է ՀՀ պաշտպանական հնարավորություններն այդ հատվածում, անմիջական վտանգներ է ստեղծելու սահմանամերձ բնակչության համար:

Ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողության փաստացի կորուստը բազմապատկելու է ՀՀ անվտանգային սպառնալիքները:

Սեփական ժողովրդին շարունակաբար պատերազմով սպառնալու միջոցով ադրբեջանական չդադարող պահանջների կատարումը ոչ միայն չի կանխելու Ադրբեջանի կողմից նոր պահանջների առաջ քաշումը, այլև պարարտ հող է ստեղծելու վերջինիս կողմից նոր ագրեսիվ գործողությունների համար:

Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են:

Հարկ է ընդգծել, որ հօգուտ այլ պետության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, տարածքներ հանձնելը պետության դեմ ծանրագույն հանցագործություններ են:

«Հայաստան» խմբակցություն
19.03.2024 թ.
🗣 Կարևորը ԱԺ-ից. Մարտի 19, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք


📌 Գեղամ Մանուկյան
Եվրադիտորդները Հայաստանում են, բայց մեկ օր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Տավուշում հայ ժողովրդին սպառնում էր նոր պատերազմով, նոր օկուպացիայով: Եվրամիությունն իրավունք ունի ԵՄ ոչ անդամ երկրներին մասնակից դարձնել այս առաքելությանը, չկա որևէ սահմանափակում, որ այս առաքելության մաս կարող է կազմել, օրինակ, Թուրքիան։

📌 Գեղամ Նազարյան
Հայրենիքի համար զոհված մի քանի տասնյակ հերոսների մարմիններ մինչ օրս սպասում են, որ վերջապես կհուղարկավորվեն, իրենց հոգիները կհանգստանան։ Տարբեր պատճառներով ծնողները հրաժարվում են վերցնել մարմինները և հուղարկավորել։ Շատերի մարմինները ճանաչելի են։

📌 Գառնիկ Դանիելյան
Ոչ մի երաշխիք չկա, որ Տավուշի մարզի 4 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու դեպքում կկանխվի հնարավոր պատերազմը, որով այդքան սպառնում է սեփական ժողովրդին Փաշինյանը։ Ցավոք, թշնամական խոսույթին տեղ տվող իշխանության օրոք ստիպված ենք մեր իսկ երկրում կռիվ տալ հայկականությունը պահելու համար։ Եթե մեր հայրենակիցները որոշեն, որ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվելու, ապա դա տեղի չի ունենալու։

📌 Սեյրան Օհանյան
Պետք չէ ՀԱՊԿ-ին խառնել։ Եթե Հայաստանն ուզենա և իր բոլոր ուժերը կենտրոնացնի, մոբիլիզացնի, իր ամբողջ ներուժն օգտագործի, ապա ի վիճակի է Ադրբեջանի հետ կապված խնդիրներում իր պաշտպանությունն իրականացնել։

📌 Լիլիթ Գալստյան
Էս կազմալուծվող երկրում ի՞նչ ակադեմիական քաղաք, ինչո՞ւ եք հասարակությանն ու գիտական հանրությանը փաստի առաջ կանգնեցնում։ Կարո՞ղ եք, կրթության որակը բարձրացրեք։ Իրականում տեղի ունեցողը հոգևոր, արժեքային համակարգի տրանսֆորմացիա է, երկրի և հայ մարդու բովանդակության կազմալուծում, որը գոյության իրավունք չունի։

📌 Թադևոս Ավետիսյան
Անթույլատրելի է իշխանական ուժի կողմից սոցիալական և հանրային կյանքում առկա այլ խնդիրների հակադրությունն ըստ ՀՀ քաղաքացիների և Արցախից բռնի տեղահանվածների։ Չի՛ կարելի այստեղ սևերի և սպիտակների բաժանել։ Չի՛ կարելի, և սա կարմիր գիծ է։

📌 Արեգնազ Մանուկյան
Փաշինյանի արևմտամետությունն իրականում թուրքամետությունն է։ Արևմուտքը չի էլ թաքցնում, որ իր խնդիրը ոչ թե Հայաստանին պաշտպանելն է, այլ իրականում Հայաստանի հաշվին Ռուսաստանին վնասելն է, Իրանի դեմ պլացդարմ սարքելը։ Հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի այլոց ու սեփական պատմությունից ու թույլ չտա Հայաստանի ուկրաինացում։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Վերջին երկու-երեք տարիների ընթացքում բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի մրցութային կարգով համալրման օրենսդրական պահանջը չի կատարվում։ Այդ մեխանիզմով բուհերն ազատվում են պրոֆեսիոնալ, պայքարող և փորձառու, իրենց համար անցանկալի դասախոսներից, ինչից հետո բուհերը փակելն ու մայրաքաղաքից հանելը դյուրին է դառնալու։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Մարտի 20, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Գեղամ Մանուկյան
Ալմա-Աթայի հռչակագրով Խորհրդային միության վերջին քարտեզ ասածը ո՞րն է, որովհետև Հայաստանը ամիսներ շարունակ պնդում է Գլխավոր շտաբի 1974-1978 թթ․ քարտեզի մասին, իսկ Ադրբեջանն ասում է՝ ոչ, ձևակերպենք ընդհանուր քարտեզներ։ Ի վերջո, սահմանագծումն ու սահմանազատումը քարտեզի վրա է լինում։ Կա՞ կոնկրետ քարտեզ, թե Ադրբեջանն ուղղակի մի թղթի վրա քարտեզ է գծել ու ասել՝ այ սենց պետք է գնամ։ Ու դա հիմա ներկայացվում է Ոսկեպարում ու Բաղանիսում։

📌Լևոն Քոչարյան
Զիջելով Տավուշի 4 գյուղերը՝ զիջում ենք մեր մարտավարական դիրքը ու թուլացնում մեր պաշտպանությունը։ Դրա դիմաց ստանում ենք միայն օդում խոստումներ։ Եթե չի արվում դելիմիտացիա, անհասկանալի է, թե ինչպես է արվում դեմարկացիան։ Ու հիմա մարդկանց պատերազմով եք ահաբեկում։ Այս ամենից հետո մոտս հարց է առաջանում․ Դուք ՀՀ վարչապե՞տ եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ։

📌Գառնիկ Դանիելյան
Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանի ո՞ր մի պահանջն է կատարել․ 31 գյուղերը հանձնե՞լ է, 300 քառակուսի կմ օկուպացրել է ու չի պատրաստվում հետ կանգնել այդտեղից։ Ո՞րն է Հայաստանի կողմից միակողմանի զիջումների տրամաբանությունը։

📌Թադևոս Ավետիսյան
Արցախցի մեր հայրենակիցներին պետք է հստակ բացատրվի, որ նրանք ունեն փոխհատուցման պահանջ և նույնիսկ ընթացիկ աջակցությունից օգտվելու և ՀՀ քաղաքացի դառնալու պարագայում չեն կորցնելու այդ իրավունքը, որովհետև նրանք ենթարկվել են բռնի տեղահանման։

📌Արմենուհի Կյուրեղյան
Վանաձորցիները խորհուրդ են տալիս չհավատալ ՀՀ գլխավոր գերագույն սուտասանին․ նա գործարան բացեց, որը հետո չաշխատեց, ոչ մի աշխատատեղ չստեղծվեց։ Փաշինյանը խաբեց՝ թե մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է, բայց երբ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ ընտրվեց, նրա նկատմամբ քրեական գործ կարվեց, և Ասլանյանն արդեն 2,5 տարի կալանքի տակ է, որովհետև ընդդիմությունն իրենց բաստիոնում իրավունք չունի հաղթելու։

📌Լիլիթ Գալստյան
Հրաժարվելով հանցագործին պատժելու միջազգային իրավական գործիքներից՝ Հայաստանը կլեգիտիմացնի ադրբեջանական ագրեսիան և նրա ցեղասպանական վարքագիծը։ Մեր հավաքական և անհատական իրավունքները ոտնահարող այս մոտեցումը հայ ժողովրդին զրկելու է տարբեր տեսակի պաշտպանական համակարգից օգտվելու հնարավորություններից։

📌Ագնեսա Խամոյան
Ռուսաստան - Արևմուտք լարված, պայթյունավտանգ հակամարտությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի նախագահի մասին գնահատականներ է անում ոչ թե Ադրբեջանում կամ Վրաստանում՝ այդ երկրների ղեկավարների, այլ՝ Երևանում, Փաշինյանի կողքին կանգնած։ Հետո էլ բողոքում ենք՝ հայ-ռուսական հարաբերությունները լավ չեն։ Ի՞նչ ենք անում, որ դրանք կարգավորվեն, ու գործնականում ի՞նչ տվեց մեզ այդ հայտարարությունը։

📌Քրիստինե Վարդանյան
Իշխանությունն ինքն է ասում, որ փաստացի չկա իրավական հիմք, որով Տավուշում իրականացնում են ներկայիս գործընթացը։ Եվ հանցանքն այն է, որ դա նախաձեռնել են մեր պաշտպանական գծի ամենաուժեղ հատվածում, որտեղ կան կահավորված դիրքեր, և Ադրբեջանի համար դժվար է տարածքներ գրավել։

📌Սեյրան Օհանյան
Վստահ եմ, որ վարչապետը միլիմետրի ճշգրտությամբ գիտի, թե որքանով է Ադրբեջանը մխրճվել ՀՀ տարածք։ Ճանաչելով Ադրբեջանին, նրա վարած քաղաքականությունը, որ Արցախը հայաթափեց և մեր շուրջ օղակը սեղմում է՝ դուք միակողմանի զիջումների եք գնում։ Ի պատասխան այդ միակողմանի զիջմանը և սահմանազատմանն Ադրբեջանը ինչ-որ նոր բաներ է հնարելու և իր դիրքերից հետ չի գնալու։ Պետք չէ Ադրբեջանի այս խաբկանքի մեջ մտնել։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Ապրիլի 9, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Գաղտնիության թույլտվություն չունենալու հիմնավորմամբ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ չեն մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցերով հրատապ նիստին, որը, ՔՊ-ի որոշմամբ, փակ ռեժիմով էր։

📌 Լիլիթ Գալստյան
Երբ պնդում էինք, որ պարտվածը չի կարող բանակցել, նաև նկատի ունեինք պարտվածի բարոյական ու քաղաքական լեգիտիմությունը, սեփական երկրի շահերը պաշտպանելու ունակությունը, պարտված բանակցողից հնարավոր ամեն բան կորզելու հակառակորդի ուժեղացված դիրքերը։

📌 Արմեն Ռուստամյան
Ժամանակն է, որ մեր ժողովուրդը պարզ գիտակցի հակառակորդին տարածքներ հանձնելու այս իշխանության վարած քաղաքականության ծանր հետևանքները։ Տավուշյան այս գործընթացում առավել ակնհայտ է դրսևորվում մեզ զիջումներ պարտադրելու այս իշխանության ձեռագիրը։ Կործանարար այս շղթան կտրելու պահը հիմա է, տեղը՝ Տավուշը։

📌 Արեգնազ Մանուկյան
Փաշինյանն առաջնորդվում է «Կա՛մ ես Հայաստանում կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանը չի լինի» կարգախոսով։ Հայաստանի քարտեզի որոշումն էլ թողնում է Ալիևին։

📌 Արծվիկ Մինասյան
ՀՀ իշխանությունը երկրի ամենաբարձր ամբիոնից պատրաստակամություն չի հայտնում բոլոր գործիքները գործադրել ՀՀ ինքնիշխան տարածքները զավթած ագրեսոր Ադրբեջանին պատժելու ուղղությամբ։ Հակառակը՝ փորձ է արվում ՀՀ քաղաքացիներին ներարկել անզորության զգացողություն։

📌 Գառնիկ Դանիելյան
Իրողությունն այն է, որ ՀՀ իշխանությունը գնում է միակողմանի զիջումների, ինչից հետո Տավուշի այդ գյուղերում անհնար է դառնալու գոյության իրավունքը։ Եթե նորմալ բանակցելու, Հայաստանի շահն առաջ տանելու հնարավորություն չունեք, ուրեմն պետք է հրաժարական տաք։

📌 Արթուր Խաչատրյան
Սահմանազատման որևէ գործընթաց այս պահին չկա․ զուգահեռ կա Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքով տարածքների հանձնում։ Բաքուն պահանջում է, իսկ ՀՀ իշխանությունն էլ, որպեսզի այդ պահանջները բավարարի, փորձում է ինչ-որ հիմնավորումներ բերի։

📌 Գեղամ Մանուկյան
Ադրբեջանը մինչ օրս չի համաձայնել՝ թե որ քարտեզի շուրջ է լինելու սահմանագծումն ու սահմանազատումը։ Ո՞ւմ հետ է առանձին բանակցում Փաշինյանը, եթե իր համապատասխան հանձնաժողովն ու ԱԳՆ-ն դրա մեջ չկան։ Թե՞ Փաշինյանն Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանին փոխանցող դեսպանն է, ոչ թե ՀՀ վարչապետը։
Մաս 1-ին

🗣 Կարևորը ԱԺ-ից. Ապրիլի 11, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 ՔՊ-ն բոյկոտեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը

📌 Լիլիթ Գալստյան
Անցնող 5 տարիներին գիտկադեմիայի՝ ԿԳՄՍ-ին ուղղված բոլոր առաջարկները մնացել են անպատասխան՝ նախարարության հետ երկխոսության անհնարինության պատճառով։ Ո՞ւմ հետ է քննարկվել ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը, եթե ընդվզում է և՛ բուհական համակարգը, և՛ ակադեմիան։ Բազմաթիվ խոտաններով տպագրված դասագրքերը փաստում են, որ դասագրքաստեղծությամբ զբաղվող կառույցն առհասարակ կոմպետենտ չէ։

📌 Գեղամ Նազարյան
Աշխարհում միակ պետությունն ենք, որտեղ անդադար խոսում են պետականության, անկախության հնարավոր կորստի մասին, հնարավոր պատերազմի և ագրեսիայի մասին։ Բնակչության 80-90 տոկոսը ո՛չ գրառում է անում ֆեյսբուքում, ո՛չ հանրահավաքի է մասնակցում․ նա անդադար լսում է հնարավոր պատերազմի մասին սպառնալիքները, հավաքում իրերը, վերցնում ընտանիքն ու հեռանում Հայաստանից։

📌 Արեգնազ Մանուկյան
2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում, Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, Փաշինյանը ոչ միայն դրժել է իր նախընտրական խոստումը, այլ նաև խախտել ՀՀ Անկախության հռչակագիրն ու օրենսդրությունը, ինչը պետական հանցագործությունների շարքին կարելի է դասել։

📌 Արմեն Ռուստամյան
Կառավարությունը կատարել է ԱԺ-ի հաստատած ծրագրի հակառակը․ փաստացի իշխանությունը հրաժարվել է մեր ազգային շահերը պաշտպանելուց։ Արցախում տեղի ունեցածը ոչ միայն ծրագրով, այլև մեր ամենասարսափելի երազում հնարավոր չէր պատկերացնել։ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ճանապարհին իշխանությունը դարձել է Բաքվի պահանջները հլու-հնազանդ կատարողը։

📌 Գեղամ Մանուկյան
2021 թ․ կառավարությունը խոստանում էր անցում կատարել արհեստավարժ և պրոֆեսիոնալ բանակի, փոխել ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը, սակայն այսօր պրոֆեսիոնալ բանակը չկա, բայց ժամկետային ու զորահավաքային ծառայության կառուցվածքն իրականում փոխվել է՝ սկզբից եռամսյա, հետո 25-օրյա վարժական հավաքներ են։
Մաս 2-րդ

📌 Արմենուհի Կյուրեղյան
Օրվա իշխանությունը ցանկանում է հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել կյանքի որակի նվազման, չէ՞ որ այդ դեպքում կունենան իրենց համար ավելի հեշտ կառավարվող հանրություն։ Չլինի առողջ և կրթված հասարակություն, ավելի հեշտ կհասնեն երկիրը թշնամուն հանձնելու իրենց ծրագրի և խոստումների իրականացմանը։

📌 Գառնիկ Դանիելյան
Տավուշի գյուղերի մեր հայրենակիցներն այսօր անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ անեն։ Սկսած վարուցանքից մինչև առօրյա՝ այդ մարդկանց կյանքը փոխվել է, որովհետև այդ տարածքները, որոնց մասին մենք խոսում ենք, նրանց համար կենսական և պատմական նշանակություն ունեցող տարածքներ են։ Այս հարցը միայն չորս գյուղի խնդիրը չէ, դա Հայաստանի Հանրապետության լինելիության հարցն է։

📌 Արթուր Խաչատրյան
Համեմատելով 2021-ից 2023 թվականների ծրագրերը և կատարողականը՝ հանգում ենք այն եզրակացության, որ կառավարության ամբողջ գործունեությունը ձախողումների մի երկար շղթա է, որը մեզ հանգեցրեց այս օրվան։ Երևի այս «հրաշալի» տնտեսական և քաղաքական պայմաններից է, որ 2023 թ․-ին Հայաստանից հեռացել է ՀՀ անձնագիր ունեցող ավելի քան 36,5 հազար քաղաքացի։

📌 Էլինար Վարդանյան
Առաջին անգամ Արցախն առանց հայ է, իսկ հայն՝ առանց Արցախ։ Դուք Արցախը դարձրեցիք պատմական հայրենիք, մինչդեռ այն եղել է իրական։ Արգելեցիք Սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցների մուտքը հայրենիք, հեռացրեցիք Սփյուռքը Հայաստանից։ Այս կառավարությունն իր խոստումների ճիշտ հակառակն է անում։

📌 Աննա Գրիգորյան
Ոչ մի սահմանագծում ու սահմանազատում տեղի չի ունենում․ հանձնաժողովը չունի որոշում, որ Տավուշի այդ տարածքները պետք է հանձնվեն։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի նախնական տարբերակում խոսվում էր այդ տարածքների մասին, բայց Փաշինյանն ասել է՝ ձեռքս կկտրեմ, բայց դրանք չեմ տա։ Կա՛մ ասել եք, որ այդ կետը հանեն, բայց դրա ընդհանուր ընկալումն այս տարիներին պահպանվել է, կա՛մ այնպես եք բանակցել, որ ռազմական պարտության պահին մենք ավելի լավ վիճակում ենք եղել, քանի հիմա։

📌 Արծվիկ Մինասյան
Այս կառավարության անկեղծությունը մի տեղում է․ ամեն գնով պահպանել իր փոքրիկ իշխանությունը՝ առանց հաշվի առնելու և պատասխանատվություն զգալու։ Մինչդեռ պատասխանատու ուժը կկանգներ և այստեղից ներողություն կխնդրեր ու հրաժարական կտար։ Բայց դուք այդքան կամք էլ չունեք ձեր մեջ։

📌 Սեյրան Օհանյան
Հետպատերազմյան շրջանը, և հատկապես 2023 թվականը երկրի անվտանգային իրավիճակը շտկելու առումով անվերապահ կարելի է համարել բաց թողնված հնարավորությունների շրջան։ Միայն Արցախի հայաթափումը, և այդ ողբերգական իրադարձություններում Հայաստանի կառավարության կրավորական կեցվածքը, իսկ որոշ դեպքերում սեփական քայլերով կամ լռելայն անտարբերությամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության քաջալերումը բավական է ոչ միայն կառավարության գործունեությունն անբավարար համարելու, այլ նաև՝ նրան իր ամբողջ կազմով պաշտոնանկ անելու կամ պատասխանատվության ենթարկելու։
🗣 Կարևորը ԱԺ արտահերթ նիստից. Ապրիլի 16, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌«Հայաստան» խմբակցությունը կողմ քվեարկեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծին

📌 Գեղամ Մանուկյան
«Իսլամական պետությունը», որը կազմակերպել էր եզդիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, նրա թիկունքին Թուրքիան էր։ Երբ 2006 թ․ ին Էրդողանին կոչ արեցի ունենալ խիզախություն և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չէի պատկերացնում որ կունենանք մի իշխանություն, որը խիստ վտանգավոր ու կասկածելի թեզեր է հրապարակ նետում։

📌 Զեմֆիրա Միրզոևա
Հայաստանի Հանրապետությունը 2015 թ․ ճանաչել է ասորիների ցեղասպանությունը, բայց նշված չէ հիշատակի օրը։ Ասորական եկեղեցին և համայնքը որպես հիշատակի օր նշում են օգոստոսի 7-ը․ 1933 թ․ այդ օրը իրաքյան Սեմել քաղաքում սպանվել է մոտ 5000 ասորի։ Հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որ օգոստոսի 7-ը նշվի որպես ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

📌 Արեգնազ Մանուկյան
Երբ 2022 թվականին առաջարկել եմ ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր, ՔՊԿ-ն մերժեց։ Մի ուժ, որը մերժել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրի» դեմ բերված մեր հայտարարությունը, ուժ, որն Արցախը հռչակեց ադրբեջանական և իր վարած քաղաքականությամբ նպաստեց Արցախի կործանմանը, ուժ, որը հիմա «խաղաղության դարաշրջանի» անվան տակ վտանգի է ենթարկում արդեն Հայաստանի գոյությունը, չէր կարող ընդունել Մարաղայում, հետանկախական Ադրբեջանի կողմից իրականացված ջարդի զոհերի հիշատակի օր սահմանելու և այդ ողբերգական դեպքերը դատապարտելու մեր առաջարկը։

📌 Արթուր Խաչատրյան
Ցեղասպանությունները կանխելու համար ցեղասպանները պետք է պատժվեն, ցեղասպանության ենթարկվածների հետևորդները և ժողովուրդները պետք է ստանան իրենց փոխհատուցումը։ Դա անժամանցելի և անօտարելի իրավունք է և երբեք չպետք է ստորադասվի այժմեական կոնյուկտուրային և քաղաքական նպատակներին։
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։

Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով: Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները: Թեև Հայաստանի օրենսդրությունը կալանքը դիտում է որպես խափանման ծայրահեղ միջոց և նախապատվություն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։

Շինծու մեղադրանքներով տևական ժամանակ անազատության մեջ էին ընդդիմադիր պատգամավորներ, պատգամավորության ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ և հանրային տասնյակ գործիչներ:

Հարյուրավոր անձինք ապօրինաբար ձերբակալվել, միայն ոստիկանների ցուցմունքներով տևական ժամանակ անազատության մեջ են պահվել իրենց ընդդիմադիր գործունեության համար:
Տասնյակ քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրված կամ հետապնդման են ենթարկվում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհված զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանությանը:

Կիրառելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները հստակ է, որ ինչպես վերը նշված բազմաթիվ դեպքերում, այնպես էլ ներկայումս անազատության մեջ գտնվող շատ անձինք քաղաքական բանտարկյալներ են:
Մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել մի երկրում, որտեղ այլակարծության դեմ պայքարի միջոց է կիրառվում կալանքը, ինչպես նաև նախաքննությամբ և դատական քննությամբ դրսևորած ռեպրեսիվ վերաբերմունքը, որն առանձին դեպքերում ընդհուպ հասցրել են «մեղադրյալ» հանրային գործիչների մահվան:
Հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ նման վերաբերմունքը հետապնդում է մեկ նպատակ՝ ստեղծել խոսքի ազատության խոչընդոտման միջավայր և մթնոլորտ։

Ելնելով վերոգրյալից հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները:


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն
16.04.24թ.
Ջահերով երթ՝
Այսօր, 19:15
Մեկնարկը Հանրապետության Հրապարակից:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ծիծեռնակաբերդի բարձունքում աղոթք է հնչում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար
🗣 Կարևորը ԱԺ-ից. Ապրիլի 30, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 ՔՊ-ն մերժեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը

📌 Արթուր Խաչատրյան
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և կոչվում է պիլոտային սահմանազատում, իրականում ՀՀ-ն, մաս-մաս կտրտելով, թշնամուն տալու գործընթաց է։ Առանց որևէ իրավական հիմնավորման այն սկսվեց Շուռնուխից, երբ տարածքները, որոնց վրա Հայաստանն ուներ տիտղոս, կային սեփականության վկայականներ, տրված հանուն Հայաստանի Հանրապետության, առանց որևէ հիմնավորման տվեցին թշնամուն:

📌 Արծվիկ Մինասյան
ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ հայտարարության ընդունումը և, դրանով իսկ, ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ անգամ հաստատելով, որ ինքը, ըստ էության, հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ առնչություն չունի։

📌 Գեղամ Նազարյան
Չի կարելի տասնամյակներով սահմանին ապրող ու սահմանը պահող մարդկանց հոգեբանական կտտանքների ենթարկել։ Կիրանց գյուղի բնակիչների պահանջը մեկն է՝ իրենց օրինական պատկանող ոչ մի թիզ հող չհանձնել հարևան հանրապետությանը։ Կիրանցիները պատերազմի կողմնակից չեն և չեն էլ պատրաստվում գյուղը լքել ու փախչել։

📌 Արմեն Ռուստամյան
Տավուշում իրականացվող հատվածական սահմանազատում կոչվածը միջազգային պրակտիկայում գոյություն չունի։ Դա Ադրբեջանի հորինածն է և ՀՀ իշխանությանը պարտադրածը։ ՔՊ-ն դա չի էլ թաքցնում։ Մենք ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է։ Օր առաջ սրանցից ազատվել է պետք։

📌 Գեղամ Մանուկյան
Չի կարող լինել աշխարհում որևէ այլ խելագար կառավարություն, որ իր երկրի փոքրիկ մի քանի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են դիմացի կողմից։ Ցանկացած նորմալ երկրում, որտեղ ոչ խելագար կառավարություն է, այդ իրավապահ մարմինները կալանքի օրդերը կստորագրեին՝ հայրենիքի, անվտանգային, պետական շահերը դավաճանելու մեղադրանքով։

📌 Թադևոս Ավետիսյան
Այսօր թուրքն իր ողջ ներուժով փաստացի օրակարգ է թելադրում մեր երկրի տնտեսական տարածքում։ Թուրք-ադրբեջանական տանդեմը խնդիր ունի մեզ բնաջնջելու, ոչ թե մեզ հետ մրցակցելու կամ հարևանությամբ ապրելու, և դա նրանք իրականացում են ամեն պատեհ առիթի, ողջ ծավալով՝ ցեղասպանելու և հային հայրենազրկելու գնով։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Մայիսի 2, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Արծվիկ Մինասյան
Կիրանցիներին ծեծելով և ջարդելով՝ տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ինչը նշանակում է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով՝ փորձում է իր հակապետական ծրագիրը կյանքի կոչել։ Սա ոչ միայն դատապարտելի է, սա ունենալու է նաև կոնկրետ հետևանքներ։

📌 Գեղամ Նազարյան
Ուզում եմ լսել՝ ՔՊ-ն արդարացնո՞ւմ է բռնությունը կիրանցիների նկատմամբ, թե՞ դատապարտում։ Կիրանցի մի երիտասարդ աղջիկ հարցնում էր ամիսներ առաջ իրենց երջանիկ ապագայից պատմող ՔՊ-ական պատգամավորներին՝ երջանկությունն այսպե՞ս է սկսվում՝ ծեծ ու ջարդո՞վ։ Կիրանցիները խնդրել են փոխանցել․ եթե քաղաքում հիշողությունը կարճ է, ապա գյուղում հիշողությունը դարերով մնում է։

📌 Սեյրան Օհանյան
Միջազգային հանրությանն ու Ադրբեջանին պետք է ներկայացնել, որ սահմանազատումն ու սահմանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով ու հերթականությամբ։ Դրա արդյունքը չի կարող հանդիսանալ հետագա ապակայունացման, լարվածության աղբյուր, դրա հատվածական իրականացման, միակողմանի զիջումների, սահմանամերձ բնակչության իրավունքների ոտնահարման վտանգները հետագայում տեսնելու ենք:

📌 Լիլիթ Գալստյան
ՀՌՀ նախագահը, գերազանցելով իր լիազորությունները, Հանրայինի եթերում ստանձնել է պրոիշխանական լրագրողի, ՔՊ-ի քաղաքական նարատիվի մեկնաբանի առաքելությունը։ Չեք կարող որևէ կերպ հասարակությանը համոզել, որ ոչ իշխանական հեռուստաընկերությունները եթերից զրկելու որոշման մեջ քաղաքական պատվեր չկա։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Իշխանությունը շատ լավ հասկանում էր, որ երկիրը թշնամուն մաս-մաս հանձնելու ծրագիրը կյանքի կոչելու համար իր դավաճանական քայլերը վավերացնելու նպատակով պետք է հանրաքվեի անցկացման պահանջի առաջ կանգներ։ Հենց դրա համար էլ ՆՓ-ին պետք էր ԿԸՀ նախագահի պաշտոնում ունենալ իր հրահանգները հլու-հնազանդ կատարող մեկին՝ Վահագն Հովակիմյանին։
🗣 Կարևորը ԱԺ-ից. Մայիսի 3, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Արթուր Խաչատրյան
Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության առումով հպարտանալու առիթ չունի։ «Freedom House»-ը Հայաստանին շատ հետաքրքքիր գնահատական է տվել՝ 3.07։ 2.99-ը դիկտատուրա է։ Այսինքն, ընդամենը 0.7 միավորով է Հայաստանը բարձր այդ շեմից: Ուշադրություն է դարձվել նաև ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառման հանգամանքին՝ արդեն ձերբակալված կամ կալանավորված անձի նկատմամբ։

📌 Գեղամ Նազարյան
Առաջարկում եմ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքից տեղափոխել Կիրանց։ Դա կօգնի Կիրանցի զարգացմանը, իսկ բնակիչները համոզված կլինեն, որ ապրում են մի այնպիսի անվտանգ տեղում, որտեղ աշխատում է Հայաստանի կառավարության մի մասը։

📌 Էլինար Վարդանյան
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թ․-ին դու մեզ համար բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն, բայց այսօր քո տունը, հողը, պատմությունը, հիշողությունները սակարկելու և հանձնելու առարկա են։ 2021 թ․-ին, քարոզարշավի ժամանակ նրանց ասե՞լ եք, որ 2024 թ․-ին նրանց սպասում է ադրբեջանցու ուղիղ նշանառություն։

📌 Արծվիկ Մինասյան
Հայաստանում անազատության մեջ գտնվող անձանց 50 տոկոսը կալանավորված է առանց դատավճռի։ Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում չի ներկայացվում: Տավուշում երիտասարդներ են կալանավորվել մարդկանց մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար։

📌 Սեյրան Օհանյան
Այսօր խախտվում են սահմանազատման և սահմանագծման միջազգային ընթացակարգերը, հերթականությունը և սկզբունքները։ Եթե այսօր իշխանությունն այս հերթականությամբ իրականացնի սահմանազատում և սահմանագծում, ապա հետագայում ինքն իր արմունկներն է կրծելու, որովհետև Խորհրդային միության ժամանակ ձևավորված սահմանները իրատեսական չեն և չեն համապատասխանում աշխարհագրական բնական արգելքներին։

📌 Ագնեսա Խամոյան
Հայաստանում կալանքը շարունակում է մնալ որպես պատժի միջոց։ Միայն մի դեպք է եղել, երբ դատախազությունը, պաշտպանելով իրավունքը, օգտվել է իր բացառիկ լիազորությունից և դատարանի կողմից ընտրված կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդություն է ներկայացրել։ Այդ դեպքը վերաբերվում է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը և «Սիներջի» ընկերության գործադիր տնօրենին, որի համար անմիջական լոբինգ է իրականացրել ԱԺ փոխնախագահ Արշակ Հակոբյանը։

📌 Արթուր Խաչատրյան
Հարցումները ցույց են տալիս, որ ամենացածր հեղինակություն ունեցող ինստիտուտը Հայաստանում Ազգային Ժողովն է, և դրա մեջ իր մեծագույն դերն ունի ԱԺ նիստերի կառավարման պրակտիկան և ընտրողական մոտեցումը սանկցիաների կիրառման հարցում։ Ի տարբերություն ԱԺ-ի՝ ամենաբարձր հեղինակությունը վայելում է Հայ Առաքելական եկեղեցին։