Հայկական ալիք
3.62K subscribers
955 photos
505 videos
732 links
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։

🔗 hayaliq.com
Download Telegram
⚡️ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատվեցին կալանքից, որպես խափանման միջոց ընտրվեց վարչական հսկողությունը:

Հայկական ալիք | @hayaliq
☠️ Օկուպացված Արցախում անասուններին արածացնելիս ականի վրա պայթել է 1965թ. ծնված ադրբեջանցի Հաջիև Արզու Նաջաֆ օղլուն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջիցները:

Հայկական ալիք | @hayaliq
‼️ Ի պատասխան ԱԺ դե-ֆակտո նախագահի հայտարարության.

✝️ Հայ առաքելական եկեղեցին հարկեր վճարում է. 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով եկեղեցին 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում:

📌 Եկեղեցին ունի բազում սպասավորներ ու աշխատակիցներ, որինք օգտվում են տարբեր աշխատանքային ծառայություններից, և, բնական է, որ հարկեր վճարվում են:

📌 Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով:

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📌 Հանդիպումների շարքն այս պահին Բագրատ Սրբազանը շարունակում է շարժմանը մասնակից կամավորների հետ։

Հայկական ալիք | @hayaliq
‼️ Ադրբեջանական “Silk Way West Airlines” ավիաընկերության ևս մեկ ծանր տրանսպորտային ինքնաթիռ “Boeing 747-467F”-ը Բաքվից թռչում է դեպի Թել Ավիվ։

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
📌 Այս պահին Սրբազանը հանդիպում է ունենում փորձագետների, քաղաքագետների, ՀԿ ներկայացուցիչների հետ: Հայկական ալիք | @hayaliq
📌 «Ես չեմ կարծում, որ դուք կարող եք չեզոք մնալ այս իրավիճակում, և չեզոք էլ չեք: Չեզոք մարդ չի կարող այսօր լինել մեր երկրում: Չեմ ուզում սև ու սպիտակի մասին ասել, ասել՝ կամ սև պետք է լինի, կամ սպիտակ: Կամ պետք է հարմարվող լինի մեր իրականության ստի հետ, կամ պետք է ընդվզի: Դա մեր կոնկրետ իրականությունն է, հնարված չէ:

Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար: Ինձ համար մտահոգիչ է, որ ամբողջ խորհրդարանով կարող են պարզապես այս շարժման մասին, մեր մասին ամեն ինչ թույլ տան ասելու եւ անպատասխանատու կերպով»:

📌 «Այս շարժումը երեք փուլ ունի: Առաջին փուլը մեզ համար եղել է Ոսկեպար, բաղանիս, Կիրանց գյուղերի սահմանազատման ապօրինի գործընթացը և հանրահռչակումը, և պաշտպանությունը մեր ժողովրդի: Այդ պայքարը տեղափոխել ենք Երևան, որը խնդրի լուծման միակ տեղն է: Երկրորդ տեղն էլ երևի Բաքուն է, բայց մեր հնարավորությունը Երեւանն է: Երկրորդ փուլը զգացմունքային ֆոնից դեպի բանականություն գնացող իրադարձությունն է: Մինչև մայիսի 26-ը երկրորդ փուլը կամփոփվի, և մենք մուտք ենք գործելու երրորդ փուլը, որը բարդ, դժվար, բայց հաճելի ժամանակահատված է, կարծում եմ, բոլորիս համար: Որովհետև եզրահանգումը մենք տեսնում ենք այս շարժման տրամաբանական ավարտով»:


[ Բագրատ Սրբազանի հայտարարությունները՝ փորձագետների, քաղաքագետների, ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ]

Հայկական ալիք |
@hayaliq
✝️ Այս պահին Սբ. Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը:

Հայկական ալիք | @hayaliq
‼️ ԱԺ դե- ֆակտո նախագահ Ալեն Սիմոնյան.

🗣️ «Քաղաքականությունը առևտուր է»:

✝️ Բագրատ Սրբազան.

🗣️ «Դրա համար էլ երկիրը վաճառեցիք»:

Հայկական ալիք | @hayaliq
📌 «Խնդրո առարկա անձը անմրցելի է անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում, գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները, մեղմ ասած, սուտ են»:

[ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին ]

Հայկական ալիք |
@hayaliq
📌 Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք:

Հայկական ալիք | @hayaliq
📌 Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ վաղը կհանդիպի տնտեսագետների և կրթության ոլորտի մասնագետների հետ:

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
📌 Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք: Հայկական ալիք | @hayaliq
✊🏻 Մայիսի 26-ին` Ավարայրի ճակատամարտի օրը հրավիրում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակ:

[ Բագրատ Սրբազան ]

Հայկական ալիք |
@hayaliq
📌 Վաղը անցկացվելիք հանդիպումների ժամանակացույցը:

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
📌 Վաղը անցկացվելիք հանդիպումների ժամանակացույցը: Հայկական ալիք | @hayaliq
📌 Այսօր ժամը 13:00-ին Բագրատ Սրբազանը հանդիպել է տնտեսագետների հետ։

🗣️ «Տնտեսությունը պետք է ծառայի մարդու անձնական և հավաքական կարիքին։ Տնտեսությունը չի կարող լինել գերնպատակ ու պաշտամունք, այլ միայն ծառայության միջոց։ Տնտեսությունը հանրության առողջության սյուներից մեկն է», - նշել է նա:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇮🇷 Թեհրանում կայացել է Իրանի նախագահ Ռայիսիի, արտգործնախարարի և նրանց ուղեկցող անձանց հուղարկավորության արարողությունը:

‼️🇦🇲🇮🇷 Արարողությանը մեկնած ՀՀ դե-ֆակտո վարչապետը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդի հետ.

🗣️ «Մեր հանգուցյալ նախագահը Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ մեծ զգայունություն ուներ, և այդ զգայունությունն ու ուշադրությունը պետք է շարունակել նկատի առնել։

🗣️ Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի քաղաքականությունը կշարունակվի պարոն Մոխբերի առաջնորդությամբ։ Իրանի ու Հայաստանի հարաբերությունները հակառակորդներ ունեն, ուստի երկու երկրներին առնչվող հարցերը պետք է մեծ ուշադրությամբ իրագործվեն», - հանդիպման ընթացքում հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
📌 Այսօր ժամը 13:00-ին Բագրատ Սրբազանը հանդիպել է տնտեսագետների հետ։ 🗣️ «Տնտեսությունը պետք է ծառայի մարդու անձնական և հավաքական կարիքին։ Տնտեսությունը չի կարող լինել գերնպատակ ու պաշտամունք, այլ միայն ծառայության միջոց։ Տնտեսությունը հանրության առողջության…
📌 Մարդը պետք է ունենա արժանապատիվ վաստակ։ Չի կարող լինել 24 ժամյա կամ 12 ժամյա աշխատանք, որի դիմաց մարդը ստանում է անարժանապատիվ գումար։ Դա մարդու հոգևոր, բարոյական և նաև ֆիզիկական փչացման գործընթաց է և ստիպում է, որ մարդը դառնա Խորհրդային շրջանի մշակույթի կրող, երբ բոլորն աշխատում էին, բայց փորձում էին ձախ ճանապարհով, կամ «տակից» տանել տուն, չասեմ գողանում էին։

[ Բագրատ Սրբազան ]

Հայկական ալիք |
@hayaliq
‼️🇷🇺🇦🇲 ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցին հարկելու մասին երեկվա հայտարարությանը:

🗣️ «Սիմոնյանը երեկ ասել էր, որ «եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, Եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չի կիրառվում»։

🗣️ «Միաժամանակ Գերագույն ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են նորից օրակարգ մտցնել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։ Ինչո՞ւ նրանք, ում սկսում են ղեկավարել արևմտականները, բառիս բուն իմաստով սատանայանում են»,
- գրել է Զախարովան:

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📌 Կրթությունն իր բոլոր սահմանումներով հանդերձ՝ մեզ համար մնում է առաքինի մարդ կերտելու արվեստ։ Առանցքում առաքինի մարդու կերտումն է։

[ Բագրատ Սրբազանը՝ կրթության ու գիտության ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը ]

Հայկական ալիք |
@hayaliq
📌 Մայիսի 23-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը:

Նշենք, որ վաղը Սբ. Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփում չի լինի:

Հայկական ալիք | @hayaliq
📌 Վաղը՝ մայիսի 23-ին, ժամը 15։00-ին, "Շիրակը Հանուն Հայրենիքի" շարժման նախաձեռնությամբ, Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների միջև, ովքեր հաշտ չեն երկրում ստեղծված ներկա իրավիճակի հետ և պատրաստ են իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։

Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲🇮🇷 Այսօր Բագրատ Սրբազանն այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու Իրանի այլ պապաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։

«Իմ ընտանիքը Իրանից է ներգաղթել. Իրանի հարազատության զգացումը երբեք չի բացակայել», - նշել է Սրբազանը:

Հայկական ալիք | @hayaliq