Հայկական ալիք
3.5K subscribers
1.08K photos
545 videos
742 links
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։

🔗 hayaliq.com
Download Telegram
‼️🇮🇷🇦🇿 Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղն Թեհրանում հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և իր պատվիրակությանը:

📌 Նախարարը բարձր է գնահատել Ադրբեջանի դեսպանատան վերաբացումն ու ընդգծել, որ Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում խորացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇮🇷🇦🇿 Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ:

📌 Արաղչին վերահաստատել է, որ Իրանը դեմ է Կովկասում օտար երկրների միջամտություններին, և ընդգծել տարածաշրջանի երկրների կարողություններից, այդ թվում՝ «3+3» ձևաչափից օգտվելու անհրաժեշտությունը:

📌 Մուստաֆաևը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել և հայտարարել, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իր տարածքից հարձակում լինի հարևանների վրա։

Հայկական ալիք | @hayaliq
🇮🇷🇮🇱 Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին հարտարարել է, որ Իրանը բոլոր ջանքերը գործադրում է տարածաշրջանի խաղաղությունը պաշտպանելու համար, բայց պատրաստ է վճռական պատասխան տալ Իսրայելի ցանկացած արկածախնդրությանը:

Հայկական ալիք |
@hayaliq
🇬🇪 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ 1 ամսից Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեխնիկապես պաշտոնանկ կարվի իմփիչմենթի միջոցով:

📌 Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու համար «Վրացական երազանք»-ին անհրաժեշտ է առնվազն 100 մանդատ, մինչդեռ կուսակցությունն ունի 84-ը։ Իշխող ուժը պնդում է, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններում կստանա ձայների առնվազն 60%-ը, որը մոտավորապես կազմում է 106 մանդատ, ուստի կկարողանա Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկել։

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇫🇷🇮🇱 Վարչապետ Բենիամին Նեթանյահուն չպետք է մոռանա, որ ՄԱԿ-ի բանաձևով է ստեղծվել Իսրայելը: Հետևաբար, նա չպետք է ազատվի ՄԱԿ-ի որոշումներից:

[ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն ]

Հայկական ալիք |
@hayaliq
‼️‼️‼️ Այս պահին Երևանում 10 բալանոց խցանում է:

Հայկական ալիք | @hayaliq
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇺🇦🇺🇸 Ուկրաինան ՆԱՏՕ-ի ապագա անդամներից է, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

🗣️ «Այս պահին ստացվում է, որ Ուկրաինան կլինի 33-րդ անդամը, բայց, հնարավոր է՝ ինչ-որ մեկը կարող է նրանից առաջ ընկնել: Սակայն ապագայում Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի անդամ», - ասել է Ռյուտեն:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇹🇷🇦🇿🇷🇺🇮🇷🇦🇲 Վաղը Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային հարթակի նիստի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ Արարատ Միրզոյանի, ինչպես նաև ՌԴ-ի, Իրանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

🔺 Անկարան կհայտարարի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին աջակցելու մասին:

🔺 «3+3»-ի մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն՝ ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

🔺 Հայտարարության տեքստում նախատեսվում է նաև կենտրոնանալ տարածաշրջանային տնտեսական համագործակցության, վստահության ամրապնդման և բարգավաճման անհրաժեշտության վրա։

‼️‼️‼️ Նշենք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված տարածաշրջանային այս հարթակը, ընդգրկելով, Թուրքիային և Ադրբեջանին՝ գերակա դիրքերից հայկական ներկայությունն ու շահերը հակակշռելու համար, արդյունավետ չէ, և ավելին, միայն վնասաբեր է Հայաստանի համար:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇺🇦🇷🇺🇦🇿 Ուկրաինան Արևմուտքին կոչ է անում բոյկոտել COP29-ը, եթե դրան մասնակցի ՌԴ նախագահ Պուտինը:

🗣 «Մենք պետք է ճնշում գործադրենք, և մեր գործընկերները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եթե Պուտինն այնտեղ է, ապա նրանք չեն գա»,- Politico-ին ասել է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովը։

🇷🇺 Հավելենք, որ ըստ Կրեմլի հայտարարության՝ Պուտինը դիտարկում է նոյեմբերին Բաքվում նախատեսված ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովին մասնակցելու հնարավորությունը։ ՌԴ նախագահի խոսնակը միաժամանակ նշել է, որ վերջնական որոշում դեռ չկա:

Հայկական ալիք | @hayaliq
⬛️ Այս գիշեր գայլերը մտել են Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղ և հոշոտել գյուղացիներից մեկին պատկանող 100-ից ավելի մայրացու ոչխարներ ու գառներ:

📌 Գյուղացուն պատճառվել է խոշոր չափի՝ մի քանի միլիոն դրամի վնաս։

Հայկական ալիք | @hayaliq
⬛️ Սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը՝ Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածի հետևանքով:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇷🇺🇬🇪🇦🇿 ՌԴ-ն դիմել է Վրաստանին և Ադրբեջանին արտակարգ իրավիճակներում ընդհանուր 600 ՄՎտ էլեկտրաէներգիա ներկրելու հնարավորության համար։

📌 Ներկայում ՌԴ-ն էլեկտրաէներգիա չի ներկրում, սակայն արտակարգ իրավիճակներում կարող է դիմել հարևան երկրներին՝ 300-ական ՄՎտ էլեկտրաէներգիա ստանալու համար։

📌 Վրաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն արձագանքել։

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇦🇿🇹🇷 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։

🔺 Բայրամովը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը:

Հայկական ալիք | @hayaliq
🟥 Բաքվի դատարանը երկարաձգել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը:

Հայկական ալիք | @hayaliq
‼️‼️‼️🇹🇷🇦🇿🇷🇺🇮🇷🇦🇲Ստամբուլում մեկնարկել է «3+3» հարթակի երրորդ նիստը:

Հայկական ալիք |
@hayaliq
🇪🇺🇬🇪 Եվրոպական խորհուրդը հաստատել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի դե-ֆակտո կասեցումը:

📌 Եվրախորհուրդը կարծում է, որ Վրաստանի կառավարության գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին և սկզբունքներին, և, հետևաբար, Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը փաստացի կանգ է առել:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇹🇷 ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում մահացել է Գյուլենական շարժման հիմնադիր,Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման մեջ մեղադրվող քարոզիչ, Էրդողանի վաղեմի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը:

📌 Գյուլենը մեղադրվում էր 2016թ. Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի մեջ, ինչից հետո շարժումը կառավարության կողմից ճանաչվեց որպես ահաբեկչական կազմակերպություն (FETO): Հեղաշրջման փորձից հետո կառավարությունը սկսեց պետական համակարգի «մաքրման» աշխատանքներ, ինչի արդյուքնում շուրջ 40 հազար մարդ բանտարկվեց, իսկ 110 հազար պետական ծառայողներ ազատվեցին աշխատանքից՝ Գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով։

📌 Մինչ այդ Էրդողանի կառավարությունը եւ Գյուլենը ունեցել են ջերմ հարաբերություններ, Գյուլենի անմիջական աջակցությամբ 2011թ. Էրդողանի կուսակցությունը ընտրություններում կարողացավ կրկին հաղթանակ տանել։ Գյունելականների աճող ազդեցության պայմաններում իշխանությունը սկսեց զսպողական քաղաքականություն վարել Գյուլենի նկատմամբ։

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
🤬 ՀՖՖ նախագահը՝ պարտությունների գլխավոր հովանավոր: ‼️⚽️🇦🇲🇲🇰 Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ու զրկվեց խմբում…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️⚽️ Այսօր ՖԱՖ անդամները ՀՖՖ-ի դիմաց ակցիա են իրականացրել՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը:

🤡
Ի պատասխան՝ ՀՖՖ դե-ֆակտո նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ հրաժարական չի տա:

🗣️ «Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով», - նշել է Մելիքբեկյանը:

Հայկական ալիք | @hayaliq
🇮🇷🇷🇺 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը մեկնելու է ՌԴ՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

📌 Նիստի շրջանակներում նա առանձին հանդիպումներ է ունենալու ՌԴ, Հնդկաստանի, Չինաստանի և Եգիպտոսի ղեկավարների հետ:

Հայկական ալիք | @hayaliq