epress.am
472 subscribers
1.34K photos
265 videos
1 file
3.96K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմում զոհված ևս 132 զինծառայողների անունները

Հայկական կողմը մինչ այս հրապարակել է 2364 անուն: Զոհերի թիվը, սակայն, շեշտակի ավելին է․ հունվարի 20-ի (!) դրությամբ հաղորդվել էր առնվազն 3439 զոհված զինվորականի մասին։ #պատերազմի_զոհեր
epress.am
Երեկ Արցախում տեղացած առատ ձյան պատճառով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են, տեղեկացրել է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսվել են․ որոնումներն այսօր շարունակվում են Մարտունու (Ադրբեջանի վերահսկողութան տակ անցած հարավ-արևելյան սահմանային գոտի) և Ֆիզուլիի շրջաններում:

«Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1490 է, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ», - ասված է Ղարաբաղի ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։ #պատերազմի_զոհեր
ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմում զոհված ևս 96 զինծառայողների անուն-ազգանունները

Հայկական կողմը մինչ այս հրապարակել է 2460 անուն: Զոհերի թիվը, սակայն, շեշտակի ավելին է․ փետրվարի 13-ի դրությամբ, ըստ Հայաստանի ԱՆ-ի, արձանագրված պատերազմական զոհերը 3577 էին։ Նրանցից 428-ը նույն օրվա դրությամբ համարվում էր չնույնականացված. #պատերազմի_զոհեր
❗️ՊԲ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված ևս 192 զինծառայողների անուն-ազգանունները:

Հայկական կողմը մինչ այս հրապարակել է 2652 անուն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին հայտարարել էր, որ նույն օրվա դրությամբ հայկական կողմն ունի պաշտոնապես հաստատված 3250 զոհ։
#պատերազմի_զոհեր
❗️ՊԲ-ն հրապարակել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում զոհված ևս 78 զինծառայողների անուն-ազգանունները։

Հայկական կողմը մինչ այս հրապարակել է 2730 անուն: Մարտի 20-ի դրությամբ, ըստ վարչապե Նիկոլ Փաշինյանի, հայկական կողմն ուներ պաշտոնապես հաստատված 3250 զոհ։
#պատերազմի_զոհեր
ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմում զոհված ևս 54 զինծառայողների անուն-ազգանունները

Հայկական կողմն առայսօր հրապարակել է 2836 անուն:
#պատերազմի_զոհեր
❗️Հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 3621 զոհ և 321 անհետ կորած, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առկա է ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք։ Կա ավելի քան 100 մարմին, որ արդեն նույնականացվել է, բայց հարազատները, տարբեր պատճառներով, հրաժարվում են դա ընդունել։
#պատերազմի_զոհեր
❗️ՊԲ-ն հրապարակել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում զոհված ևս 193 զինծառայողների անուն-ազգանունները

Հայկական կողմը մինչ այժմ հրապարակել է 3029 զոհի անուն։ Վարչապետն օրերս հայտարարել էր, որ այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 3621 զոհ և 321 անհետ կորած։
#պատերազմի_զոհեր
Ղարաբաղի վերահսկողությունից դուրս գտնվող Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։

«Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո ինքնությունը պարզելու նպատակով նա կտեղափոխվի ՀՀ», - գրում է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։

Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1543 աճյուն։
#պատերազմի_զոհեր