epress.am
473 subscribers
1.34K photos
265 videos
1 file
3.88K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
epress.am
#Ստեփանակերտ'ն ի տարբերություն նախորդ օրերի՝ ռմբակոծվում է ոչ միայն օրվա ընթացքում, այլ նաև գիշերը։ Տեղում աշխատող լրագրողները հաստատում են՝ այսօր գիշերը մի քանի հարված է եղել քաղաքի վրա, էլեկտրամատակարարումը մասնակիորեն խափանված է, որոշ տեղերում ինտերնետ…
#Ստեփանակերտ'ի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը պարզաբանում է․

Էլեկտրականության հետ կապված խափանումները վերացվել են․ այս պահին ևս աշխատանքներ են տարվում, առաջիկա օրերին Ստեփանակերտում անջատումներ չեն լինի։ Ջրամատակարարումն աշխատում է։

Ապաստարաններ ունենք։ ․․․Օրվա առաջին կեսին ընդունում ենք քաղաքացիների զանգերը (0479 41274 թեժ գծով), երկրորդ կեսին ավագանու անդամները և կամավորները փորձում են պատսպարված ժողովրդին հասցնել ամենաանհրաժեշտը։

Ստեփանակերտը լքել են տեղի բնակչության ոչ ավել, քան 30-40%-ը։

Մոտավորապես մեկ տասնյակ բնակելի տներ կամ բազմաբնակարան շենքեր են վնասվել։ Տուժել է նաև Ղարաբաղ Տելեկոմի վարչական շենքը և մասնաճյուղերը, բայց կապն անխափան է եղել։
Ղարաբաղի ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված 40 զինծառայողների անունները.

Համբարձումյան Էդգար Հովակիմի, ծնվ. 2000թ.
Սարգսյան Դավիթ Արայիկի, ծնվ. 2001թ.
Զեյնալյան Ռոմա Արտաշի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Նարեկ Արսենի, ծնվ. 2000թ.
Մկրտումյան Տիգրան Մուրազիկի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Վրեժ Գեղամի, ծնվ. 2000թ.
Ասատրյան Հենրիկ Աշոտի, ծնվ. 2001թ.
Քարտաշյան Գևորգ Արթուրի, ծնվ. 2001թ.
Մանվելյան Աշոտ Սամսոնի, ծնվ. 2000թ.
Ղազարյան Արմեն Կարապետի, ծնվ. 2001թ.
Ավանեսյան Արման Լենրիկի, ծնվ. 2000թ.
Բաղդասարյան Վահե Հովհաննեսի, ծնվ. 2000թ.
Հմայակյան Արթուր Արամի, ծնվ. 2000թ.
Սարոյան Հունան Գալուստի, ծնվ. 2000թ.
Զուրաբյան Մհեր Վլադիմիրի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Մհեր Նվերի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Գագիկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Գևորգ Արթուրի, ծնվ. 1999թ.
Ազարյան Էրիկ Ավետիքի, ծնվ. 2000թ.
Թումանյան Արտյոմ Հայկի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Արթուր Ռոբերտի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Հրաչիկ Հրանտի, ծնվ. 2000թ.
Ազիզյան Արսեն Կարենի, ծնվ. 2000թ.
Սահակյան Տիգրան Գրիգորի, ծնվ. 2002թ.
Գրիգորյան Արմեն Արթուրի, ծնվ. 2001թ.
Սողոմոնյան Մելիք Սեյրանի, ծնվ. 2001թ.
Բոյաջյան Գոռ Մհերի, ծնվ. 2002թ.
Մկրտչյան Վարազդատ Արտեմի, ծնվ. 2001թ.
Մեխակյան Համլետ Կարենի, ծնվ. 2002թ.
Առաքելյան Արամե Սևադայի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Աշոտ Թորգոմի, ծնվ. 2001թ.
Աղասյան Արսեն Գրիգորիի, ծնվ. 2000թ.
Հայրապետյան Տիգրան Կարենի, ծնվ. 2000թ.
Սաֆարյան Գուրգեն Արմանի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Ալեն Լևոնի, ծնվ. 1999թ.
Բեջանյան Սամվել Բորիկի, ծնվ. 1973թ.
Ղարիբյան Վահե Լևիկի, ծնվ. 1988թ.
Հայրապետյան Արմեն Գրիգորի, ծնվ. 1987թ.
Համբարձումյան Սուրեն Բագրատի, ծնվ. 1992թ.
Աղաբաբյան Աղասի Արտավազդի, ծնվ. 1998թ

Այսօր ավելի վաղ Ղարաբաղի ՊԲ-ն հայտնել էր ևս 40 զոհված զինծառայողների անունները։
#պատերազմի_զոհեր
🔴 Երկու բառով՝ #Եվրախորհրդարան'ի այսօրվա լիագումար նիստի մասին, որում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը․

— Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից շատերը պահանջել են պատասխանատվության կանչել Ղարաբաղի հակամարտությունը հրահրող և բորբոքող Թուրքիային,

— Բազմաթիվ մտահոգություններ են հնչել Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունների կապակցությամբ, որոնցով Թուրքիան աջակցություն է հայտնել մտահոգությունների տեղիք տվող Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններին, թե ռազմական գործողությունները չեն դադարեցվի, քանի դեռ հայկական կողմը չի դեօկուպացրել տարածքները կամ դեօկուպացման հստակ ժամանակացույց չի ներկայացրել։

— Ի՞նչ կարող ենք մենք անել, ասել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը․ «Մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք: Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Պետք է Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրել միջամտությունը դադարեցնելու համար»։

— Առանձին պատգամավորներ հիշատակել են նաև Սիրիայից #վարձկաններ/ահաբեկիչներ բերելու և ադրբեջանական զորքերը նրանցով համալրելու մասին։

— Պատգամավորներից մի քանիսը պահանջել են հստակ պատժամիջոցներ կիրառե Թուրքիայի նկատմամբ։ Շվեդիայի պատգամավորը առաջարկել է Թուրքիային «վռնդել» Մինսկի խմբից, իսկ Ֆրանսիայի պատգամավորը՝ առհասարակ Եվրամիությունից։

— Կարծես, Հունգարիայի ներկայացուցիչից բացի, ով միակողմանի պրոադրբեջանական դիրքորոշում էր հայտնում, պատգամավորների մեծամասնության քննադատությունները չեզոք էին, որոշներինն էլ (Ֆրանսիա, Հունաստան, Շվեդիա․․․)՝ հստակորեն ուղղված Ադրբեջանին և հատկապես Թուրքիային:
«Ռուսաստանը, կատարելով ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանին, սակայն այդ պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի վրա չեն տարածվում», - այսօր լրագրողների հետ զրույցում կրկին ասել է Կրեմլի խոսնակ #Դմիտրի_Պեսկով'ը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պեսկովը նշեկ է նաև, որ Սիրիացի #վարձկաններ'ը մեծ վտանգ են ներկայացնում ԼՂ հակամարտության գոտում և խորը մտահոգության առիթ են տալիս ՌԴ-ին: Արդյո՞ք այս մտահոգությունը կարող է սիրիացի զինյալների նկատմամբ հակազդման հանգեցնել՝ Պուտինի խոսնակը պատասխանել է, որ ինքն այդ մասին տեղեկություններ չունի։
Շուշին շարունակում է ռմբակոծվել․
"#Շուշի_ի Մշակույթի տան վրա ուժեղ մի բան ընկավ [նկատի ունի՝ ռումբ]: Նկուղի մի մասը փլուզել է։ Կռունկով քարերը բարձրացնում էին, որ նկուղը բացեն։ Տեղացիներն ասում են՝ կան տուժածներ», - գրում է ռուսական ԲիԲիՍին՝ վկայակոչելով «Կոմսոմոլսակայ պրավդայի»՝ տեղում աշխատող թղթակից Ալեքսանդր Կոցին։
ԲՀԿ առաջնորդ #Գագիկ_Ծառուկյան'ը կմնա կալանքի տակ։

Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց Ծառուկյանի պաշտպանների բողոքը․ խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ։

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին։ Մեղադրվում է ընտրակաշառքներ բաժանելու մեջ։
🔴 Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները տեղի կունեն

— Ժնևում՝ հոկտեմբերի 8-ին և
— և Մոսկվայում` հոկտեմբերի 12-ին։

Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:
epress.am
🔴 Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները տեղի կունեն — Ժնևում՝ հոկտեմբերի 8-ին և — և Մոսկվայում` հոկտեմբերի 12-ին։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:
Ի՞նչ գիտենք գալիք բանակցությունների մասին․

— Հոկտեմբերի 8-ի բանակցություններին (Ժնևում) կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։

— Գալիք երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, դիվանագիտական խորհրդակցությունների ևս մեկ փուլ կկայանա Մոսկվայում։

Բանակցությունների նպատակը, ըստ Ֆրանսիայի ԱԳՆ Ժան-Իվ Լե Դրիանի, «առանց նախապայմանների երկխոսության մեկնարկն է»։
epress.am
Ի՞նչ գիտենք գալիք բանակցությունների մասին․ — Հոկտեմբերի 8-ի բանակցություններին (Ժնևում) կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։ — Գալիք երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, դիվանագիտական…
🔴 Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցելո՞ւ են․

Ստույգ հանտնի չէ։ Ենթադրելի է, որ ոչ կամ առնվազն ոչ համատեղ։

— Ռուսական «Դոժդ» ՏՎ-ին՝ հղվելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Ռուսաստան՝ Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու համար։ Դոժդը նշել էր, որ հնդիպումը, ըստ նախատեսվածի, տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին։ Հայաստանի ԱԳՆ-ն այս տեղեկությունները չի հաստատել։

— Ադրբեջանն ու Ադրբեջանին համապարփակ աջակցություն ցուցաբերող Թուրքիան, ինչպես հայտնի է, ասում են, որ բանակցությունները հնարավոր են «գրավյալ տարածքները» «դեօկուպացնելուց» հետո միայն։ Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանն՝ արձագանքելով Մինսկի խմբի նախորդ շաբաթվա կոչին, առհասարակ հայտարարել էր, որ համանախագահողները կորեցրել են խաղաղարար նախաձեռնություններով հանդես գալու բարոյական իրավունքը, քանի որ ձգձգվող բանակցությունների արդյունքում երկար տարիներ ոչնչի հասնել չեն կարողացել։

#Մինսկի_խումբ
Գալիք բանակցությունների ֆոնին Իլհամ #Ալիև'ը հարցազրույց է տվել ռուսական 1-ին, որում հայտարարել է,

— որ Ադրբեջանը մտադիր է վերադառնալ բանակցությունների սեղան ԼՂ ռազմական գործողությունների փուլի ավարտից հետո․ «Մենք դուրս չենք գալիս բանակցային գործընթացից։ Մենք ակնկալում ենք քաղաքական կարգավորում, բայց խնդիրը պետք է կարգավորվի։ Մենք չենք կարող ևս 30 տարի նստել և սպասել, թե երբ Հայաստանի վրա համապատասխան ազդեցություն կգործադրեն»։

— որ #Թուրքիա'ն պետք է ներգրավված լինի բանակցություններում [այդ «պահանջը» առաջ էր քաշվում արդեն երրորդ անգամ․ առաջին անգամը, երկրորդը]․ «Եթե խոսենք խաղաղության մասին, ապա առաջին հերթին ես այն տեսնում եմ որպես քաղաքական կարգավորում, որը կլինի համապարփակ, ․․․ կլինի առաջատար երկրների երաշխիքներով, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար։ ․․․Այդ երկրների կազմը կարող է տարբերվել այսօրվա #Մինսկի_խումբ'ի համանախագահների կազմից․․․ Այսօր ակնհայտ է, թե ով ունի կարգավորման ներուժ։ ․․․Իհարկե, ես կարծում եմ, որ առաջին հերթին Թուրքիան և Ռուսաստանը»։
epress.am
🔴 Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցելո՞ւ են․ Ստույգ հանտնի չէ։ Ենթադրելի է, որ ոչ կամ առնվազն ոչ համատեղ։ — Ռուսական «Դոժդ» ՏՎ-ին՝ հղվելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Ռուսաստան՝ Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի…
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանում է․«Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ:

Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակը, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը»։
Վերջին օրերին որոշ սոցիալական ցանցերում կոչեր են տարածվում հավաք կազմակերպելու Լիբանանում Հայաստանի դեսպանության առաջ՝ ի նշան զորակցության։

#Լիբանան'ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խնդրում է բոլորին խստագույնս հարգել բարեկամ Լիբանանի հասարակական կարգը և ներքին համերաշխությունը՝ հորդորելով զերծ մնալ դեսպանության առջև որևէ հավաքից։
«Նորից թիրախավորվում է #Շուշի'ն»։

ՊՆ Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի արտգործ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ #Մինսկի_խումբ'ի համանախագահների հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղվելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը։
epress.am
🔴 Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցելո՞ւ են․ Ստույգ հանտնի չէ։ Ենթադրելի է, որ ոչ կամ առնվազն ոչ համատեղ։ — Ռուսական «Դոժդ» ՏՎ-ին՝ հղվելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Ռուսաստան՝ Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի…
«Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին»:

ԱԳՆ խոսնակ
«Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը»:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը՝ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով:
Պաշտպանության բանակը հայտնել է ռազմական գործողությունների արդյունքում զոհված 30 զինծառայողների անունները․

Սանոսյան Արտյոմ Սարգիսի, ծնվ. 2001թ.
Ղարիբյան Վազգեն Վիգենի, ծնվ. 2002թ.
Սարգսյան Աբրահամ Աշոտի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Սերժիկ Արտակի, ծնվ. 2000թ.
Խեմչյան Արտակ Նորիկի, ծնվ. 1982թ.
Պահեստազորային Սարգսյան Էդգար Ռոբերտի, ծնվ. 1988թ.
Հայրապետյան Ալեքսանդր Սամվելի, ծնվ. 1991թ.
Միտիչյան Գոռ Սամվելի, ծնվ. 1991թ.
Մկրտչյան Մարտուն Մկրտչի, ծնվ. 1982թ.
Սիմոնյան Մյասնիկ Կարապետի, ծնվ. 1984թ.
Պետրոսյան Ալիկ Իշխանի, ծնվ. 1982թ.
Աղաջանյան Սարգիս Հենրիկի, ծնվ. 1978թ.
Համբարյան Լևոն Խորոնի, ծնվ. 1992թ.
Մկրտչյան Սերգեյ Հարությունի, ծնվ. 1991թ.
Սարգսյան Հովհաննես Վարդգեսի, ծնվ. 1990թ.
Սահակյան Խաչիկ Հովհաննեսի, ծնվ. 2001թ.
Այվազյան Սարմեն Սամվելի, ծնվ. 2001թ.
Գասպարյան Կարեն Վռամի, ծնվ. 2001թ.
Ալավերդյան Արման Արթուրի, ծնվ. 2001թ.
Օսիպյան Դավիթ Վլադիմիրի, ծնվ. 2002թ.
Հակոբյան Արթուր Դավիթի, ծնվ. 1983թ.
Աբրահամյան Նաիրի Արայիկի, ծնվ. 1998թ.
Մուրադյան Արսեն Վանիկի, ծնվ. 2001թ.
Բաբայան Դավիթ Ալբերտի, ծնվ. 1998թ.
Սահրադյան Սուրեն Հայկի, ծնվ. 1994թ.
Պահեստազորային Կարապետյան Էդո Արմենի, ծնվ. 1964թ.
Պահեստազորային Սիրեկանյան Գագիկ Վահանի, ծնվ. 1959թ.
Պահեստազորային Գրիգորյան Գագիկ Ֆրիդոնի, ծնվ. 1961թ.
Պահեստազորային Սարգսյան Համլետ Ռուզվելտի, ծնվ. 1973թ.
Պահեստազորային Մնոյան Մուշեղ Լավրենտի, ծնվ. 1966թ.

#պատերազմի_զոհեր
«Շրջաններ վերադարձնելու մասին խոսելը աբսուրդ է»

«Բանակցային օրակարգն իր էությամբ ամբողջովին փոխվել է։ Փոխզիջումներ պետք է լինեն, բայց մեր անվտանգության գոտու կարևորությունը չի կարող հաշվի չառնվել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինիս պնդմամբ, խաղաղություն լինել չի կարող, քանի դեռ Արցախը բանակցային գործընթացում ներգրավված չէ որպես հակամարտության կողմ։ Քոչարյանը խնդրահարույց է համարում #Մինսկի_խումբ'ի կազմում Թուրքիայի ներգրավվածության շուրջ քննարկումները, քանի որ Թուրքիան ներկայումս հանդես է գալիս որպես հակամարտության կողմ։
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Միքայել Համբարձումյանը։

Ավելի վաղ նախագահի հրամանով Արգիշտի Քյարամյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

Միքայել Համբարձումյանը նախկինում ղեկավարում էր ԱԱԾ քննչական դեպարտամենտը: