epress.am
473 subscribers
1.34K photos
265 videos
1 file
3.88K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
❗️«Վերջին օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբ այցելում է Արցախից Հայաստանում ժամանակավոր կացարաններում հանգրվանած քաղաքացիներին, ինչպես նաև՝ այն մարդկանց, ովքեր հյուրընկալել են արցախցի մեր հայրենակիցներին», - հաղորդում է նախարարությունը։

Հիշատակված մարդիկ պահանջում և լուսանկարում են Ղարաբաղից ժամանած մարդկանց անձնագրերը և գումար են պահանւում մարդկանցից՝ իբր թե կացարանի և տրանսպորտային հարցերը լուծելու դիմաց։

#Սոցապ նախարարությունը կոչ է անում զգոն լինել, որևէ մեկին թույլ չտալ նկարել անձը հաստատող փաստաթղթերը, պետկառույցների անունից հանդես եկողներից էլ պահանջել ներկայացնել համապատասխան վկայական❗️

Յուրաքանչյուր նման դեպքի մասին ահազանգեք Ոստիկանություն՝ 1-02, Ռազմական դրության թեժ գիծ՝ 117, անհնարինության դեպքում՝ դիմեք Ձեզ հյուրընկալած տեղացիներին: