epress.am
473 subscribers
1.34K photos
265 videos
1 file
3.88K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
«#Թուրքիա'յի մեջլիսի պատգամավոր #Գարո_Փայլան'ը թիրախավորվել է թուրք ազգայնականների կողմից հայ-ադրբեջանական խաղաղության կոչերի համար: Թուրքիայում ստորագրահավաք է մեկնարկել՝ ի պաշտպանություն Փայլանի. «Փայլանը մենակ չէ»։

Երբ վերևի քաղաքականությունները փորձում են տարածաշրջանը բաժանել ազգային, կրոնական, քաղաքակրթական և այլ հիմունքներով, կարևոր է ներքևում դիմադրել դրան և ցույց տալ, որ բաժանարար գծերը անցնում են գաղափարակրության միջով», - գրել է պատմաբան Գայանե Այվազյանը:

Ստորագրահավաքին միացած մարդկանց անունները` այստեղ։
#Ռուսաստան'ի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ Ղարաբաղը «ահաբեկչական խմբավորումների պլացդարմ» դառնալու ռիսկի տակ է։

Մեջբերելով ԱՀԾ ղեկավարին՝ գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

«Մեզ չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ Անդրկովկասը կարող է միջազգային ահաբեկչական խմբավորումների նոր պլացդարմ դառնալ, որտեղից գրոհայինները հետագայում կարող են մտնել նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանակից այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան», - ընդգծել է Նարիշկինը։

«ԱՀԾ ունեցած տվյալների համաձայն, հակամարտության գոտում ակտիվորեն հավաքվում են #վարձկաններ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, մասնավորապես՝ «Ջեբաթ ան-Նուսրա»-ից, «Ֆիրքաթ ալ-Համզա»-ից, «Սուլթան Մուրադ»-ից, նաև ծայրահեղական քրդական խմբավորումներից», - հայտարարել է ԱՀԾ ղեկավարը։ Նա ընդգծել է, որ խոսքը հարյուրավոր և անգամ հազարավոր արմատականների մասին է։

Այսօր ղարաբաղյան մարտերին վարձկանների ներգրավվածության մասին խոսել էր նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Ասադը նշել էր, որ Ղարաբաղում հակամարտության հիմնական հրահրողը Թուրքիան է, և վստահեցրել՝ Դամասկոսը կարող է հաստատել, որ ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից տարած ահաբեկիչներին։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության (#ՊՎԾ) ղեկավարի տեղակալ:

Այսօր ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը ստորագրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։
«Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի ԶՈՒ-ն, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ», - քիչ առաջ գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հայաստանի նախագահի աշխատակազմը 81,3 միլիոն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար․ գումարի մի մասը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, մյուս մասը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին։

Ղարաբաղի մայրաքաղաք #Ստեփանակերտ'ի կապիտալ վերականգնման համար այսօր իր պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ է հայտակցեր նաև Երևան քաղաքը։
❗️«Հակառակորդը սկսել է հրթիռակոծել #Ստեփանակերտ'ը»։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան
epress.am
«Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի ԶՈՒ-ն, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: Հակառակորդի կողմից…
«Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց», - գրել է Հայաստանի ԱԳՆ-ն❗️

#Թուրքիայի_ԱԳՆ'ն այսօր Բաքվում էր․ #Ադրբեջանի_ԱԳՆ-ի հետ հանդիպումից հետո նա վերահաստատել էր՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ինչպես ռազմի, այնպես էլ դիվանագիտական դաշտում, գրում է BBC-ին՝ հղվելով Ազրետաջ գործալաությանը։

Ըստ աղբյուրի՝ Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ մերժել է այլ տերությունների՝ կրակի դադարեցման և բանակցություններին վերադառնալու կոչերը, և նշել, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տևել են 30 տարի և արդյունքի չեն բերել։
Ադրբեջանը վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Որ դրան կհետևի ՊԲ համաչափ պատասխանը՝ ընդամենը րոպեների հարց է, բայց որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով՝ թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է», - գրել է Ղարաբաղի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան։
epress.am pinned «🔴 Война в Карабахе, день 10-й։ текстовая трансляция основных событий на русском языке — https://epress.am/ru/2020/10/06/12345678.html»
#Ստեփանակերտ'ի ավիրված քաղաքացիական ենթակառուցվածքներն ադրբեջանական հրթիռակոծությունից հետո։
լուսանկարները՝ Դավիթ Ղահրամսնյանի, Արցախ տեղեկատվական շտաբ
#Իրան'ը սպառնում է կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն կրկին ընկնեն Իրանի տարածք։

«Ցանկացած տիպի հարձակում [մեր սահմանների վրա] մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների», - Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին մեջբերում է «Ազատություն»-ը։
❗️«Վերջին օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբ այցելում է Արցախից Հայաստանում ժամանակավոր կացարաններում հանգրվանած քաղաքացիներին, ինչպես նաև՝ այն մարդկանց, ովքեր հյուրընկալել են արցախցի մեր հայրենակիցներին», - հաղորդում է նախարարությունը։

Հիշատակված մարդիկ պահանջում և լուսանկարում են Ղարաբաղից ժամանած մարդկանց անձնագրերը և գումար են պահանւում մարդկանցից՝ իբր թե կացարանի և տրանսպորտային հարցերը լուծելու դիմաց։

#Սոցապ նախարարությունը կոչ է անում զգոն լինել, որևէ մեկին թույլ չտալ նկարել անձը հաստատող փաստաթղթերը, պետկառույցների անունից հանդես եկողներից էլ պահանջել ներկայացնել համապատասխան վկայական❗️

Յուրաքանչյուր նման դեպքի մասին ահազանգեք Ոստիկանություն՝ 1-02, Ռազմական դրության թեժ գիծ՝ 117, անհնարինության դեպքում՝ դիմեք Ձեզ հյուրընկալած տեղացիներին:
Թուրքիան ուզում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ

«Մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ, մենք ուզում ենք համագործակցել։

Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, բայց հարցի լուծմամբ զբաղվել է համանախագահ եռյակը՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։ Այս 30 տարվա ընթացքում #Մինսկի_խումբ'ը ոչ մի քայլ չի արել այս հակամարտության լուծման համար և ցույց է տվել իր չկայացվածությունը։

Թուրքիան ուզում է ակտիվացնել իր մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության լուծման գործում և լինել Մինսկի խմբի համանագահ։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի մասնակցությունն այս հարցի լուծմանը կարող է լինել կամ երկկողմ կամ էլ բազմակողմ ձևաչափով», – թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է #Թուրքիայի_ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն, գրում է lragir.am-ը։
Տեսանյութ իրանական Վարզեգան գյուղից, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղին սահմանամերձ գոտում։ Այսօր։ Ձյուն։
epress.am
Հայաստանի կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի քաղ․ բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Կոնվենցիայի կոպտագույն խախտումներով…
#ՄԻԵԴ-ը բավարարեl է Հայաստանի կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել Թուրքիայի նկատմամաբ, հայտնել է Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։