Armeniannews.Info
152 subscribers
13 photos
15 links
Download Telegram
Պապիկյան Սուրիկի հայտարարագիրը. բանկային հաշիվներին մոտ 75000 դոլարի չափ գումար, տներ, տասնյակ միլիոնների եկամուտներ

Պաշտպանության նախարար Պապիկյան Սուրիկը, Հայաստանի պաշտպանական համակարգը քանդելուն զուգահեռ, շարունակում է տարեցտարի ավելացնել իր եկամուտներն ու ունեցվածքը՝ հավատարիմ մնալով «լավագույն ավանդույթներին»:

Մասնավորապես՝ ինչպես պարզվում է նրա ներկայացրած տարեկան հայտարարագրից, որի վերաբերյալ տվյալները կներկայացնենք ոչ ամբողջությամբ, Սուրիկը հայտարարագրել է որպես անշարժ գույք մեկ բնակարան Արաբկիրի վարչական շրջանում և Լոռու մարզի Բերդ համայնքում, որոնք տարեվերջում պահպանվել են: Սուրիկի տնօրինության տակ է նաև Երևանի կենտրոնում անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով: «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից ունի 75,573,379 դրամի փոխառություն,բանկային հաշիվներին էլ՝ ավելի քան 75000 դոլարի չափ գումար, իսկ որպես առկա կանխիկ գումար Սուրիկը հայտարարագրել է 20000 դոլար ու 10000 եվրո:Սուրիկի այլ եկամուտները կազմել են 1769860 դրամ, վարձակալութան դիմաց ստացած վճարումը կամ այլ հատուցումը՝ 7805000, աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները՝ ավելի ան 55000 դոլարի չափ գումար:
Սյամոն յա՞ն ա տվել

Խոսելով արտահերթ ընտրությունների շուրջ՝ Սյամոն վստահություն էր հայտնել, որ անհնար կլինի դրանց արդյունքներով փոքր ուժերին խորհրդարան մտցնել: «Փոքր ուժերի» տակ Սյամոն թերևս նկատի է ունեցել այն արևմտամետ կամ, ավելի ճիշտ, հակառուսական ուժերին, որոնց հետ ժամանակին ինքն էր ալիշ-վելիշներ անում,և որոնք այսօր միաձայն պաշտպանում են Նիկոլին: Օրինակ անցած տարի այդ արևմտամետ ուժերը փակ հանդիպում էին անցկացրել, որին ոչ միայն ներկա էր գտնվել Սյամոն, այլև, ասում են, սեղանի գլխին էր նստել՝ ի նշան առաջնրդության ու միաբանության:

Հարց է առաջանում՝ ե՞րբ է Սյամոն հասկացել, որ այդ փոքր ուժերին խորհրդարան մտցնելն ահնարին բան է, այդ հանդիպումից հետո՞, թե՞ բոլորովին վերջերս: Կամ եթե դա անհնարին է համարում, ապա ինչո՞ւ է արտահերթ ընտրություները ջատագովում, դա իրեն ի՞նչ է տալու:

Շատ բան. եթե Նիկոլի ժամանակավոր վարչապետությամբ անցկացվեն արտահերթ ընտրություններ, դրանց արդյունքները կկեղծվեն, ու Նիկոլը կրկին կվերարտադրվի: Իսկ դա շանս կլինի Սյամոյի համար՝ դաշտից չանհետանալու: Մյուս ոկղմից՝ ի՞նչ մակարդակի են այսօր Սյամո-արմևտամետներ հարաբերությունները, եթե Սյամոն ինքն է խոստովանում, որ նրանց խորհրդարան մտցնելն անհնար բան է:

Շատ հնարավոր է՝ Սյամոն ուսուլով յան է տվել՝ հասկանալով, որ դրանց հետ հեռանկար չկա:
Սյամոն ամաչո՞ւմ է, թե՞ վախենում

Տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշում ունեցող ուժերին առաջարկելով կլոր սեղանի շուրջ բռնվել բանավեճի ու ուղղակիորեն հայտնել Հայաստանի ապագայի վերաբեյալ ունեցած դիրքորշումը՝ Սյամոն արևմտամետներին կոչ է արել առանց ամաչելու արտահայտվել ու հայտնել, որ իրենք կողմ են հանդես գալիս Թուրքիայի՝ Կովկասի վրա ունեցած ազդեցության մեծացմանը՝ Հայաստանը տեսնելով որպես թյուրքական աշխարհի մի մաս: «Արտահայտվե՛ք, ըտեղ ամոթ բան չկա. դու էդձև ես մտածում»,-հորդորել է Սյամոն:

Սյամոն, ինչպես հայտնի է, դժվարությաբ է քողարկում Հայաստանը որպես թյուրքական աշխարհի մաս տեսնելու իր ցանկությունը: Նրա կողմից տարվող ամբողջ պրոպագանդան հենց դրան է ուղղված: Բայց Սյամոն կարծես թե ուղիղ տեքստով այդ մասին վախենում է խոստովանել: Սեփական մտածելակերպը հանրությանը բացահայտելն ամոթ բան չհամարող Սյամոն ինչո՞ւ անձամբ չի անում դա իրեն բնորոշ ուղիղ ձևով: Թող կանգնի ու խրոխտաբար հայտարարի, որ, այո, Հայաստանի ապագան էրիվանացումն է: Ինչո՞ւ է ձևեր թփում, հանիրավի արհամարհված հերոսի ձև ընդունում, հայրենասեր խղում:

Այդպես է վարվում, քանի որ վախենում է, որ եթե ամբողջությամբ ու ուղիղ տեքստով ասի, որ ինքը ադբեջանամետ է կամ այդ երկրի ազդեցության գործակալն է, արցախցիները կարող են թքել երեսին, ու կործանվեն Սյամոյի ունեցած պլանները, որոնք նրան մեծ եկամուտներ ու ազդեցություն են խոստանում:

Ուրիշներին հուշելը կամ խորհուրդ տալը հեշտ է, իսկ անձամբ սեփական խորհուրդներին հետևելը՝ դժվար…
Նիկոլն էլ, Սյամոն էլ Թուրանի ագենտներն են Հայաստանում, ուստի խորքում չունեն հակասություններ

Հարցին՝ ո՞ր թևին եք հարում՝ Հայաստանի ապագան հյուսիս-հարավ առանցքի մեջ տեսնողների՞, թե՞ արևելք-արևմուտք, Սյամոն պատասխանել է.«Ես էդ էրկուսը մեջտեղը, հա՞, ես հայ եմ, ես մենակ հայկական շահերից եմ խոսում, ես բոլորի հետ համագործակցություն եմ առաջարկում և դրա լուծման ձևն ունեմ: Ես ի՞նչ եմ առաջարկելու, ընտրություն կլինի, կներկայցնեմ»:

Հա՞ որ… Իշխանոթյուններին Հայաստանի գլխին միջանցքը չտալու պատճառով պատերազմ բերելու համար մեղադրող Սյամոն փաստացի չի ասել՝ կոնկրետ ինչն ինչպես է պատկերացում՝ կոչ անելով ընտրություններ անցկացնել: Արդյոք սա հիմք չի՞ տալիս՝ պնդելու, որ Սյամոն շարքային մանիպուլյացիայով է զբաղվում՝ սեփական մտավոր ունակություննեը գերագնահատելով:

Սյամոյի ասածը, ըստ էության, իշխանությունն էլ է ասում՝ «Հայկական խաչմերուկ», Սյամոն այդ խաչմերուկի պրոպագանդա՞ն է տանում, բայց չէ՞ որ նա ինքն է քննադատել այդ կոնցեպտը՝ իբր երրորդ ճանապարհ առաջարկելով:

Սյամոն ուղղակի խաբել է՝ ֆռռացնելով, թե ինքը բոլորովին այլ բան է առաջարկում կամ առաջարկում է համատեղել հյուսիս-հարավն ու արևելք-արևմուտքը. նա բացառապես արևելք-արևմուտքի պրոպագանդիստն է, քանի որ հենց դա է Բաքվի ու Անկարայի շահերից բխում: Հայաստանն իրական խաչմերուկ դարձնելը չի կարող թուրքերի սրտովը լինել, քանի որ այդ դեպքում Հայաստանը զարգանալու ռեալ հնարավորություն է ստանալու՝ բարձրացնելով իր նշանակությունը տարածաշրջանում: Ի դեպ՝ այս հարցում Սյամոյի իրական տեսակետը ՔՊ-ի կողմից գաղտնի պահվող պլաններից չի տարբերվում. Նիկոլն էլ է կողմ «Զանգեզուրի միջանցքին»՝ թուրքական ձևով, ուղղակի քանի որ Թեհրանը մատ է թափ տվել, Նիկոլը սկսել է այդ մասին ուղիղ տեքստով չարտահայտվել:

Նիկոլն էլ, Սյամոն էլ Թուրանի ագենտներն են Հայաստանում, ուստի խորքում չունեն հակասություններ:
Սյամոն ասել է, թե ինչ կանի, եթե վարչապետ դառնա

Հարցին՝ եթե վարչապետ լինեք, թույլ կտա՞ք թուրքական ընկերություններին Հայաստանում ներդրում անել, գալ այստեղ, աշխատել, Սյամոն ուղիղ չի պատասխանել՝ միայն հայտարարելով, որ ինքը կողմ է, որ Մեղրիով ճանապարհ-միջանցք տրվի Ադրբեջանին ու Թուրքային, քանի որ, ըստ Սյամոյի, դա Հայաստանի շահերից է բխում:

Ինչո՞ւ է Սյամոն խուսափել ուղիղ տեքստով ու առանց երկակի մեկնաբանությունների տեղիք տվող պատասխան տալ կոնկրետ ձևակերպված հարցին: Նա չի՞ հավատում իր ապագային, թե՞ խնդիր ունի՝ ժամանակից շուտ չինքնաբացահայտվելու: Կյանքի իրավոնք ունի թե՛ մեկ, թե՛ մյուս տարբեակը, բայց ակնհայտ է, որ եթե Սյամոյի ձեռքին ճար լիներ, ապա 5 րոպեում Հայաստանը թուրքակական կապիտալի հանգրվանի կվերածեր՝անձամբ դրանից օգուտ քաղելով:

Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ Սյամոն, լինելով թուրքերին մոտ կանգնած ազդեցության գործակալ, շատ լավ գիտի, որ թուրքերի նպատակը Հայաստանը ներդրումներով ծաղկեցնելը չէ. այդ մարդիկ ուզում են միջանցք, որպեսզի կապվեն Կենտրոնական Ասիային, իսկ Հայաստանի տնտեսության հարցը չի մտնում թուրքերի առաջնային պլաններում: Եթե կան շրջանակներ, որոնք Թուրքիայում հանդես են գալիս Հայաստանում ներդրումներ անելու օգտին, ապա այդ գաղափարը սատարում են՝ միայն թուրքական ազդեցությունը Հայաստանի վրա տարածելու համար: Մինչդեռ եթե Հայստանը տալիս է այդ միջանցքը, ապա առանց ներդրումների էլ մեր երկիրը հայտնվելու է թուրքերի տրամադրության տակ՝ դառնալով Թուրքիայի օրգանական շարունակությունը: Հայաստանը շատ ավելի կախյալ վիճակում է լինելու Թուրքիայից, քան Ադրբեջանը, եթե Նիկոլը կամ «վարչապետ» Սյամոն տան այդ միջանցքը:
Կոնջորյան Հայկոյի հայտարարագիրը. նրան կերակրում է կինը

Կոնջորյան Հայկոն է հայտարարագիր ներկաայցրել՝ առաջ բերելով հետաքրքիր հարցեր: Եթե հիմք ընդունենք հայտարարագրում առկա տվյալները, ապա պետք է արձանագրել, որ նա իշխանավորներից թերևս ամենահամեստ պայմաններում ապրող անձանցից մեկն է. օրինակ՝ պարզվում է, որ ունի ընդամենը մեկ բնակարան Նոր Նորքում, մեկ ավտոմեքենա (2017թ.-ի «Toyota»), բանկային հաշիվների մնացորդենրը տարվա սկզբում կազմել են մոտ 6350000 դրամ, իսկ ահա տարվա վերջում այս թիվը որոշակիորեն աճել է՝մոտ 1073000: Որպես կանխիկ դրամ Հայկոն հայտարարագրել է տարվա սկզբին 1500000 դրամ, իսկ տարեվերջին այդ գումարն արդեն կրկնապատկվել է: Հաշվետու տարում Հայկոյի եկամուտները կազմել են մոտ 10000000 դրամ, և սա՝ շնորհիվ բացառապես ԱԺ-ից ստացված եկամուտների:

Հայկոն կլիներ օրինակելի կերպար, եթե չլիներ մի հետաքրքիր փաստ, որը, ի դեպ, հայտնվել է նաև մամուլի ուշադրության կենտրոնում. Հայկոյի կինը՝ Շուշանը, պարզվում է՝ «ոսկե ձկնիկ» է իր ամուսնու համար. մինչ «Հայփոստ» ՓԲԸ-ն գտնվում է ֆինանսական անդունդում, այստեղ աշխատող Շուշանը միլիոններ է շփում: Պարզվել է, որ եթե նրա տարեկան աշխատավարձը «Հայփոստում» 2021-ին 6.8 միլիոն դրամ էր կազմում, 2022-ին՝ 9.5 միլիոն, ապա 2023-ին արդեն այն 10.5 միլիոն դրամ է դարձել կամ՝ մոտ 25000 դոլար՝ բազմաթիվ անգամ գերազանցելով կազմակերպության հազարավոր աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկանը 1.8 միլիոն դրամի է ընդամենը հասնում։

Ակնհայտ է, որ Շուշանի փողերից կոռուպցիայի հոտ է փչում. ՔՊ-ական ամուսնու կապերն իրենց զգացնել են տվել՝ օգնելով Հայկոյին ֆինանսապես իրեն լավ զգալ:

Հալալ ա Հյակոյին. ճիշտ կնիկ է ընտրել…
Սյամոն ուզում է հարստանալ ու հարստացնել

Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակ ունեցող Արցախի պրոպագանդան անող Սյամոն, ի պատասխան լրագրողի նկատառմանը, որ շատերը չեն համաձայնվի Արցախ վերադառնալ՝ Ադրբեջանի քաղաքացի դառնալու գնով, չեն ցանկանա լինել Ադրբեջանի քաղաքացիներ, ասել է. «Դու չես համաձայնվի՝ չես գնա, ով որ կհամաձայնվի՝ նա կգնա, չէ՞, քեզ հո չե՞ն ստիպում: Դու կարգավիճակը տուր, որոշումը կայացրու, ով որ կցանական՝ կգնա, ով որ չի ցանկանա՝ չի գնա»:

Սյամոյի բանաձևը լուծո՞ւմ է: Գուցե ինչ-որ իմաստով լուծում է, բայց բնավ ոչ ի շահ արցախահայերի. դա «նա խուդոյ կանեց» կարող է լուծում դառնալլ Բաքվի համար, բայց դժվար պատկերացնելի է, թե այդ ինչ պետք է լինի, որ Իլհամն Արցախին ինքնավարություն շնորհի: Արցախյան շարժման ամբողջ իմաստը Արցախը Բաքվի ենթակայությունից ազատագրելն է եղել ի սկզբանե, և հենց այդ պայքարի քառուղիներում է նաև, որ Սյամոն իբր կենսագրություն է կերտել՝ այն, սակայն, հետագայում զրոյացնելով ու հողին հավասարեցնելով: Եթե Սյամոն այն կարծիքին է, որ Ադրբեջանի կազմում ինքնավարությունը խնդրի հիմնավոր լուծում է, ինչո՞ւ էր առաջին պատերազմում իբր հերոսանում, թե՞ նա հիմա է գլխի ընկել, որ Իլհամի բոստանում հայը կարող է անվտանգ լինել, ապագա ու զարգացման հեռանկար ունենալ: Նրա աշխարհայացքի տրանսֆորմացիայի հարցում թերևս Իլհամի փողերն են դեր խաղացել, մեկ էլ՝ Ադրբեջաի կազմում Ղարաբաղում «փոխարքա» կարգվելու հեռանկարը. Իլհամի հետ բիզնես կանի, ղարաբաղցիներին կկթի, կհարստանա ու կհարստացնի:
Սյամոն հայտնվել է պրեզերվատիվի դերում

Սյամոն ասել է, թե ինչու ինքն ավելի ակտիվ չէ, քան կա: Ըստ նրա՝ ինքը չի տեսնում ծրագիր, տեսլական ո՛չ գործող իշխանության, ո՛չ էլ ընդդիմության մեջ:

Իսկ ի՞նչ տեսլական ունի ինքը՝ Սյամոն, «Զանգեզուրի միջա՞նցքը»: Այո, հենց դա. վերջերս ակտիվացած Սյամոն տարբեր ԶԼՄ-ների եթերներում հենց այս պրոյեկտն է բացահայտ կամ թաքնված կերպով խրոպագանդում: Ընդդիմությունը, բնականաբար, դեմ է սրան, իսկ իշխանությունը՝ խորքում կողմ, բայց թաքուն է պահում դա՝ հարուցելով Սյամոյի զայրույթը ու չհարուցելու հանրության հիասթափությունը: Սյամոն բացահայտորեն չի միանում իշխանությանը, քանի որ նրան մոտ չեն թողնում, այլ ոչ թե այն պատճառով, որ գաղափարական տարաձայնություններ ունի ՔՊ-ի հետ: Եթե ասենք նույնիսկ Աղազարյան Հովիկի կարգի մեկը Սյամոյին հասկացնի, որ ուրախ կլինի, եթե նրան ՔՊ-ում տեսնի, ապա մի ակնթարթ հետո Սյամոն բացահայտորեն կզինվորագրվի՝ դրա դիմաց, բնականբար, շատ կոնկրետ դիվիդենտներ պահանջելով: Բայց քանի որ հրավեր չի ստացե, այլ միայն օգտագործվել է՝ անիրական խոստումներով կերակրվելով, ուստի հիմա նման հայտարարություններով է հանդես գալիս՝ ինքն իրեն մխիթարելով:

Սյամոյին չեն սպասում ո՛չ ՔՊ-ում, ո՛չ էլ՝ ընդդիությունոմ, քանի որ նա մինչև վերջ վարկաբեկված գործիչ է, որի ներկայությունը ցանկացած հարթակում մեծապես ստվերելու է այն՝ ժողովրդի մոտ հիաթափություն առաջացնելով:
Իլհամի խորհրդականն ու Սյամոն խոսքները մեկ են արել

Պրոպագանդելով «Զանգեզուրի միջանցքը»՝ Սյամոն հայտարարել է, թե կողմ է Կալինինգրադի տարբերակին՝ միաժամանակ՝ խոստովանելով, որ նույն եղանակով հարցի լուծման ջատագով է նաև Իլհամի խորհդականը: «2023-ի վերջին Ադրբեջանի նախագահի խորհրդականը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք՝ Կալինինգրադի տարբերակը քննարկելու: Հիմի հարց ա ծագում՝ ի՞նչ միջանցքից եք խոսում…»,-ասել է Սյամոն:

Դա հայանպաստ սցենա՞ր է: Այս հարցի պատասխանը տալիս պետք է հաշվի առնել մի բան՝ ադրբեջանցին երբեք կողմ չի արտահայտվի մի բանի, որը կարող է օգուտ տալ Հայաստանին: Այս իմաստով, նկատենք, Սյամոն ադրբեջանցիներից չի տարբերվում. սա նույնպս չի կարող պրոպագանդել մի բան, որը կարող է ամրացնել Հայաստանը կամ վնաս հասցնել Բաքվին:

Ենթադրենք, թե Հայաստանը համաձայնվում է Կալինիգրադի տաբերակին, արդյոք դա նվազեցնելո՞ւ է ռիսկը՝ ադրբեջանաթուրքական սադրանքի, Թուրքիան հրաժարվելո՞ւ է Սյունիքն իրենով անելու ռազմավարական ծրագրից, կամ Ադրբեջանը՝ Սևանից: Անկարան կարող է Սյունիքում սեփական ձեռքերով կազմակերպել տեռորիստական ակտ, դրա համար մեղադրել ասենք իբր Հայաստան ներթափանցած քրդերին ու այդ պատճառաբանմամբ զորք մտցնել Հայաստան՝ իբր ապահովելու միջանցքի անխափան գործունեությունը: Կարո՞ղ է, չէ՞, նման բան լինել, թե՞ Սյամոյին անձամբ Իլհամն է խոստացել, որ բարի կգտնվի ու Հայաստանի դեմ սադրանքներ չի կազմակերպի:

Ինչ տեսակ կապ էլ Հայաստանի տարածքով գործի, նույնիսկ եթե միջանցք էլ չլինի, թուրքական ներխուժումը դառնալու է միանշանակորեն իրական: Թուրքիան մեծ փորձ ունի՝ այլ երկրների տարածք զորքեր մտցնելու ու հսկայական անվտանգության գոտիներ ստեղծելու: Սյամոն թող նայի Սիրիային ու մտովի պատկերացնի Հայաստանի ապագան: Նրան դա ձե՞ռք է տալիս: Ինչո՞ւ, դեռ կասկածող կա՞…
Սյամոն կռահել է, թե ինչպես կարելի է Հայաստանն Արցախի ճակատագրին արժանացնել

Սյամոն որպես Ռուսաստանից ազատագրման գին Հայաստանի արևմտյան պարտատերերից պահանջել է զրոյացնել Հայաստանի՝ ավելի քան 12մլրդ դոլար պարտքն ու թույլ տալ երկրին այդ պարտքի սպասարկմանն ամեն տարի ուղղորդվող 800 մլն դոլարով հոգալ սեփական սահմանների անվտանգության մասին ինքնուրույնաբար՝ առանց ռուս սահմանապահների ապահովելով սեփական սահմանների անվտանգությունն ու վերահսկողությունը: Ընդ որում՝ որպես դրական օրինակ Սյամոն մատնանշել է Վրաստանը:

Սյամոյի առաջարկությունը ե՞լք է, առհասարակ Հայաստանի սահմաների լիարժեք պաշտպանության հարցը փողի՞ հարց է, թե՞ ավելի շատ աշխարհաքաղաքական: Ակնհայտ է, որ Վրաստանի օրինակով Սյամոն չի կարող համոզել, քանի որ վրացիները հայերիս նման չունեն թուրքի պես ոխերիմ թշնամի. թուրքերն ու վրացիները միմյաց տարածաշրջանում փոխլրացնող, նույն ծրագրի տակ մտած սուբյեկտներ են, և երբ Վրաստանից դուրս էր բերվում ռուսական զորքը, ոչ ոք չէր վախենում, որ ինչ-որ երրորդ կողմ կարող է օգտվել այդ հանգամանքից ու գրավել Վրաստանը: Միևնույն ժամանակ տեսանք, թե ինչի բերեց Վրաստանի այն ժամանակվա քաղաքակնությունը գետնի վրա. ռուսներն ուղղակի գրավեցին այն, ինչը պատկանում էր Վրաստանին,ու քիչ էէր մնում մտնեին Թբիլիսի:

Սյամոն նման սցենա՞ր է ցանկանում Հայաստանի համար, չի՞ վախենում ՌԴ-Անկարա-Բաքու մի նոր կործանարար համագործակցությունից, թե՞ հենց դրա մասին է երազում, որ հիմա էլ Հայաստանը հայտնվի Արցախի վիճակում, ինքն էլ թողնի ու փախչի՝ հարկ եղած դեպքում և չքմեղանալով:
Գռզոյի գերճոխ հայտարարագիրը. 34 անշարժ գույք, ավելի քան 19մլն դոլար կանխիկ գումար, 94000 դոլարանոց հանգիստ ու 60000 դոլարանոց ժամացույց

Որպես «օրինակելի» պատգամավոր ու «ժողովրդի ծառա» Գռզոն նույնպես հայտարարագիր է ներկայացրել՝ փորձելով ապացուցել, թե անչափ թափանցիկ է, ալան-թալանից հեռու, բայց միևնույն ժամանակ շնորհիվ իր տաղանդների` գերբարեկեցիկ կյանքով ապրող:

Գռզոյի հայտարարագիրը, ինչպես կարելի էր ակնկալել, գերհագեցած է ստացվել, և սա՝ այն դեպքում, երբ վերջին տխմարին էլ է պարզ, որ այն, ինչ-որ տեղ է գտել այդ թղթի կտորում, թերևս 1%-ն էլ չի կազմում այն իրական ունեցվածքի, որ ՔՊ-ական բիզնես ասը հասցրել է կուտակլել տարեցտարի:

Մասնավորապես՝ պարզվում է, որ տարվա սկզբում Գռզոյի տնօրինության տակ է եղել ընդհանուր առմամբ 34 անշարժ գույք, որից 7-ը՝ հողամաս՝ Հայատանի տարբեր հատվածներում ու բնակավայրերում, 19՝ հասարակական նշանակության շինություն, 3՝ բազմաբնակարանային բնակելի շենք և այլն: Տվյալ տարվա ընթացքում Գռզոն հասցրել է օտարել հասրակական նշանակության 2 շինություն ու 1 հողամաս, իսկ տարվա վերջում Գռզոյի տրամդրությանն տակ գտնվող անշարժ գույքը կազմել է 6 հողամաս, 17 հասարակական նշանակության շինություն, 3 բազմաբնակարանային բնակելի շենք, 1 երևանյան բնակարան, 2 հողին ամրացված այլ անշարժ գույք և այլն: Պարզվել է, որ Գռզոն մեքենա չունի, փոխարենը հսկաական ծավալով արժեթղթեր և այլ ներդումներ ունի տարբեր ՍՊԸ-ներում ու ԲԲԸ-ներում.տվյալ տարվա վերջում առկա համապատասխան մալի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 5մլրդ 522մլն դրամ, հանձնված և վերադարձված փոխառությունների ծավալը՝ 550մլն դրամ,իսկ ահա որպես թանկարժեք գույք Գռզոն հայտարարագրել է 5 գորգ, 11 արվեստի գործ, 2 կահույք, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 154,5 մլն դրամ: Առանձին պատմություն է նրա ժամացույցը, որ գնահատվել է 23 մլն կամ մոտ 60000 դոլար: Տվյալ տարվա սկզբում Գռզոյի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 269,099.99 ռուբլի ու 16,317,069 դրամ, իսկ ահա տարվա վերջում՝ 65,797,877 դրամ: Ինչ վերաբերում է կանխիկ գումարին,ապա այն տվյալ տարվա վերջում Գռզոյի մոտ եղել է 6,693,369,217 դրամ, 1,913,385 դոլար և 185000 եվրո: Հաշվետու տարում տարբեր ՍՊԸ-ներից ու ԲԲԸ-ներից Գռզոն ստացել է ավելի քան 2125000 դոլար եկամուտ: Արքայավայել հանգստի վրա ծախսել է մոտ 94000 դոլար, միանվագ ծախսերն էլ կազմել են մոտ 192000 դոլար: Գռզոն մասնակցություն ունի այնպիսի առևտրային կազմակերպություններում, ինչպիսիք են <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն,<<ԱՌԱՋ>> ՍՊԸ-ն, <<ԲՋՆԻ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ն, <<ԳԼՈԲԱԼ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ն, Երևանի << Զովք>> գործարան>> ՀՁ ԲԲԸ-ն, <<ՊՈԼԻՊԼԱՍՏ>> գործարան>> ՀՁ ԲԲԸ-ն, <<ԵՐԵՎԱՆԻ ԱԼՐԱՂԱՑ>> ԲԲԸ-ն, <<ԻՆԼՈԲԲԻ>> ՍՊԸ-ն, <<ՆԱՐԵԿ>> ՍՊԸ-ն, <<ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ-ն, <<ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ>> ՍՊԸ-ն:

Սա՝ Հայաստանումիսկ որքան է կազմում Գռզյոի իրական հարստութունը տարբեր օտար երկնեւոմ ու չհարկվող օֆշորներում,կարելիէ մ իայն ենթադրել,բայց կակսած չկա,որ ի դեմս նրա գործ ունենք մուլտիմիլիադատեր մեկի հետ, որը, համարումէ,որ այս աշխարհում եթե կա մեկը,ով արժան է ու պետք էլ ավ ապրի, ապա դա հենց ինքն է:
Սյամոն անհարմար դրության մեջ է դրել Նիկոլին

Սյամոն ակամա բացահայտել է, թե ինչու է Նիկոլը հայ ադրբեջանական սահմանից վերջերս հեռացրել ռուսներին: «Դա Ադրբեջանի պայմանն ա»,-ասել է Սյամոն՝ միաժամանակ կոնկրետացնելով, որ օդանավակայանից ռուսների հեռացումը հայկական կողմի պահանջն է, իսկ սահմնաններից հեռացումը՝ Բաքվի:

Սյամոն տեղյակ չէ՞ ՔՊ-ական պրոպագանդայի մանրամասներին, չի՞ լսել, որ Նիկոլի ազատ կամարտահայտման արդյունքում է, որ ռուսները սահմանից հեռացվել են: Ավելին՝ ՔՊ-ականները շարունակաբար ու համառ կերպով հերքում էին այն տեղեկությունները, որ հենց Իլհամի պահանջով է Նիկոլը նման բան արել՝ այդ քայլը ներկայացնելով որպես Հայաստանի գերսուվերենության ապացույց ու փաստարկ:

Սյամոն անհարմար դրության մեջ է դնում Նիկոլին՝ նրան սուտ հանելով, պատռելով նրա «ինքիշխան» դիմակն ու ցույց տալիս, որ Մեհրիբանի ձախ կրծքի կարգավիճակում գտնվող կիսասուբյեկտ է Աննայի մարդը, որին խանումը երբ ուզում, տալիս է Բածկայի բերանը:
Սյամոն հետաքրքիր ինֆորմացիա է հայտնել

Սյամոն պնդել է, թե ռուս սահմանապահները ոչ միայն դեմ չեն լինի լքել Հայաստանի՝ Իրանի ու Թուրքիայի հետ ունեցած սահմանները՝ այսօր էլ խնդրելով հայկական կողմին՝ վերցնելու իրենց վրայից պատասխանատվությունը, այլև նույն ռուսները ԱԱԾ-ին 2012թ.-ից նամակներ են գրում՝ համապատասխան խնդրանքով դիմելով: Միևնույն ժամանակ Սյամոն հայտարարել է, թե այդ հարցը փոխկապակցված չէ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հետ:

Հաշվի առնելով Սյամոյի ով լինելը՝ կարելի՞ է նրա ասածները «հալած յուղի» տեղ ընդունել: Եթե Սյամոն ռեալ ինֆորմացիա է հայտնում՝ առանց մանիպուլացնելու, ապա բավական հետաքրքիր պատկեր է ստացվում: Միաժամանակ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նախկին իշխանությունները չարեցին այն, ինչ որ կարող էին անել՝ ռուսների խնդրանքները բավաարելով, իսկ ահա եկել է Նիկոլն ու փորձում է այսպեսդ վարվել:

Նախկին իշխանությունները, ի տարբերություն ՔՊ-ական վիժվածքի, բավարար լայնությամբ քթի ծակ ունեին ու բավարար խելք՝ հասկանալու, որ շատ իմաստներով ռուսական սահմանապահ զորքերը Հայաստանին ավելի են պետք, քան՝ հակառակը: Նախկին իշխանություներն անվտանգությունից գլուխ էին հանում, ցինիկ գրանտակերներ չէին, որ հանուն դրսի ինչ-որ ուժերի սեփական երկիրն անվտանգային ռիսկի ենթարկեին՝ օբյեկտիվորեն սահմանները լիարժեքորեն պահել չկարողանալով: Նրանք փորձում եին Ռուսաստանին շահագրգռել, Հայաստանին կապել, որ պահեին արյամբ ու քրտինքով ձեռք բերվածը, Հայաստանն ընդամենը Թուրքայի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկապ միջնորմ չսարքեին,այլ ամրացնեին հայկական ամրոցը:

Նիկոլը եկել է՝ Կովկասի մեջտեղից թուրքերին բաժանող հայկական միջնորմը վերացնելու:
Սյամոն Նիկոլից շատ ավելի անկեղծ է

Սյամոն վստահեցրել է ու հավատացրել, որ ոչ մի պատերազմ էլ չի լինելու, ու բնավ կարիք չկա ժողովրդին վախեցնել, թե եթե այս կամ այն գյուղն ու բլուրը չտրվեն, պատերազմ է սկսվելու: «Ժողովո՛ւրդ, ես ձեզ ասում եմ՝ պատերազմ չի լինելու, մի՛ վախեցրեք էս ժողովրդին: Ոչ մի պատերազմ էլ չկա»,-հայտարարել է Սյամոն:

Սյամոն կրկին հերքել է ՔՊ-ական քարոզչական հիմնական թեզերից մեկը՝ փաստացի Նիկոլին սուտ հանելով. Տավուշում նա էր, չէ՞, հայտարարում, թե եթե Աիլհամին չբավարարվեն, մաքսիմում շաբաթվա վերջ պատերազմ է լինելու:

Սյամոն, որ կոչ է արել վերակառուցել բանակը, հանդես է գալիս ոչ թե հատվածական, այլ ամբողջական լուծման օգտին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրում: Ո՞րն է դա: Դա Մեղրիի միջանցքը թուրքերին տալն է, իսկ դեմարկացիայի անվան տակ ՀՀ տարածքների հանձնումը Սյամոն կարծես թե չի ողջունում, քանի որ համարում է, որ եթե նույնիսկ Հայաստանի կեսն էլ տան, թեման չի փակվելու: Ավելին՝ Սյամոն վստահեց նումէ,թե եթե այդ միջանցքը տրվի, Ադրբեջանը Հայաստանը 1926-ի քարտեզով անգամ կարող է ճանաչել:

Սյամոն ինչ-որ իմաստով ճիշտ է. Իլհամը կանգ չի առնելու, բայց սխալ է այն իմաստով, որ կարծում է, թե Մեղրիի միջանցքը կարող է զսպել թուրքերի ախորժակը: Նա չի ցանկանում խոստովանել, որ այդ միջանցքը Հայաստանի մահվան սկիզբն է դառնալու: Չի ցանկանում խոստովանել, քանի որ թուրքերի հետ միասին միտքն ու խոսքը մեկ է արել՝ հուշելով Նիկոլին, որ ժամանակ ձգելու իմաստ ուղղակի չկա, և որքան արագ բացվի թուրանական միանցքը, այնքան արագ կազատվեն գլխացավանքից՝ ստիպված չլինելով անիմաստ փերֆորմանսներ անել՝ դեմարակցիայի իմիտացիա բեմադրելով:

Այս իմստով Սյամոն ավելի անկեղծ է,քան բունկերայինԱննայի ամուսնյակը:
Սյամոյին պալոզ չի՞, թե՞ խնդիրը լրիվ այլ է

Սյամոն հայտարարել է, թե ներկայումս ծավալվող Սրբազան շարժման գաղափարներն ի սկզբանե իրենն են եղել, և ինքը դրանց մասին բարձրաձայնել է վաղուց, իսկ ահա հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չի միանում շարժմանը, որ այն ավելի հուժկու ու արդյունավետ դառնա, Սյամոն պատասպանել էր.«Ի՞նչ ա նշանակում միանալ: Ես տենց բաներին չեմ միանում ընդհանրապես: Եթե ձեզ թվում ա՝ ես պետք ա գնամ, հրապարակում կանգնեմ, գոռամ, գոչամ, չէ, ես ասում եմ՝ սա ա»:

Սյամոյին պալոզ չի՞,թե՞ խնդիրը լրիվ այլ է: Այսօր մի հարթակում են գտնվում բազմաթիվ գործիչներ ու քաղաքական ուժեր, որոնք այլ պայմաններում սովորաբար իրար «կոկորդ են կրծում», գաղափարական ախոյաններ հանդիսանում և այլն: Բայց ներկայումս կա մեկ համազգային խնդիր՝ Նիկոլին թոշակի ուղարկելը, ուստի բոլորը լծվել են այդ խնդրի լուծմանը: Այդ մարդիկ ցույց են տվել, որ իսկապես կեղծավոր շան որդիներ չեն, այլ պայքարում են հանուն Հայաստանի փրկության՝ հասկանալով, որ ժամանակը հատնում է, ու վաղն ուշ է լինելու՝ երկիրը փրկելու համար:

Ի՞նչ է անում Սյամոն: Սյամոն սեփական հետույքն է ապահովագրում՝ գործնականում, սակայն, գլխացավանք չստեղծելով Նիկոլի համար: Նա հայտարարում է, թե սատարում է շարժման գաղափարներին ու նույնիսկ շարժմանը, բայց փաստացի չի միանում դրան, ինչը թերևս բացատրելի է. խնդիրը ոչ միայն Սյամոյի կեղծավորությունն է, այլև այն վատ համբավը, որ նա ունի ողջ ժողովրդի՝ հատկապես արցախցիների շրջանում:

Մյուս կողմից՝ թերևս պետք է շնորհակալություն հայտնել Սյամոյին, որ չի միանում, քանի որ միացման դեպքում նա կարող է այնպես արատավորել շարժման համբավը, որ մի քանի օրում այն մարի-գնա:

Սյամոն առհասարակ լավ կանի՝ տեսախցիկների առաջ էլ չերևա. նա պրծած կերպար է:
Պապոյան Գևորի հայտարարագիրը . 61000 դոլարի տարեկան եկամուտ, ավելի քան 24000 դոլարի էլ այլ միանվագ ծախսեր

Սրբազան շարժման առաջնորդին ադրբեջանական պրոպագանդային վայել բառուբանով քննադատող ու որպես ռևանշիստ հռչակող ՔՊ-ական Պապոյան Գևորը նույնպես նեկայացրել է հայտարարագիր, որից պարզ է դառնում, որ նա ունի Երևանում 2 բնակարան, 2023-ի սկզբում ունեցել է 1 ավտոմեքենա՝ «VAZ», այնուհետև ընթացքում ձեռք է բերել 2020թ.-ի արտադրության «Toyota», որը, սակայն, նույն տարվա ընթացքում օտարել է՝ նստելով կրկին իր հին մեքենայի ղեկին: Ինչ վերաբերում է բանկային ավանդներին, ապա նա ունի 15300 դոլար և 2000000 դրամ, բանկային հաշվի մնացորդներն էլ տարվա վերջում կազմել են ավելի քան 415000 դրամ, կանխիկ գումարը տարվա սկզբում եղել է 2240000, իսկ ահա տարվա վերջում 980000 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են մոտ 61000 դոլարին համարժեք դրամ, 3,723,960 դրամ էլ վարկի մարմանն ուղղված վճարումներ է կատարել: Գևորի այլ միանվագ ծախսերը 9,585,000 դրամ են կազմել:
Նիկոլը չի ուզում Սյամոյից երկրորդ Աննա սարքել իր գլխին

Սյամոն, արձագանքելով նկատառմանը, որ ցականում է ստանձնել բանակաշինության գործը, անձամբ զբաղվել բանակով ու նման ակնկալիքներ ունի, ասել է՝ չունի: «Ես էս վերջում անգամ երբ որ ասել եմ բանակը, ասել եմ՝ դրանից էլ եմ հրաժարվում: Նայած՝ ում հետ եմ ես գնում էդ բանակը կառուցելու»,-հայտարարել է Սյամոն՝ հավելելով, որ Նիկոի հետ միասին չի պատրաստվում բանակ կառուցել, քանի որ չի կարող գնալ մեկի հետ, ով 5 րոպեն մեկ ասում է՝ պատերազմ է կամ վախեցնում է սեփական ժողովրդին:

Սյամոն իսկապե՞ս նման ծրագրեր չունի, ո՞ր օրվանից որոշեց հրաժեշտ տալ երազանքին: Տվյալ դեպքում թերևս գործ ունենք աղվեսի ու խաղողի անհասանելի ողկույզի մասին հայտնի պատմության մետ. Սյամոն հասկացել է, որ իր համար համապատասխան պաշտոնն անհասանելի է, ուստի որոշել է նման հայտարարություններով սեփական դեմքը փրկել: Իսկ թե ինչու է Նիկոլը որոշել խռիկ տալ Սյամոյին, պարզ է. չի ցանկանում սեփական հոգնատանջ գլխին ավելորդ պրոբլեմներ ստեղծել՝ նկատի ունենալով Սյամոյի կեղտոտ բնավորությունը: Նիկոլը հասկանում է, որ եթե տոն տա Սյամոյին, ապա վերջինս կարող է նստել իր գլխին: Առանց այն էլ Նիկոլի գլխին Աննան է թառել, հիմա էլ Սյամոյի՞ն դնի ուսերին: Սյամո+Աննա բանաձևը լրիվ կկործանի Նիկոլին՝ նրան վերջնակնաապես գժանոցի դուռը հասցնելով:
Սյամոն առաջարկում է օնանիզմով զբաղվել

Սյամոն հայտարարել է, թե ո՛չ իշխանութունն ունի հստակ տեսլական՝ ուր ենք գնում, ինչ ենք անում, ո՛չ էլ՝ նրա դեմ պայքարող ընդդիմությունը՝ միաժաանակ առաջարկելով կազմակերպել դեբատներ:

Սյամոն կո՞ւյր է, թե՞ հասկացողության հետ խնդիրներ ունի: Մարդ պետք է առնվազը եզ լինի՝ չտեսնելու կամ չհասկանալու, թե ինչ է առաջարկում ՔՊ-ական իշխանությունը ՀՀ քաղաքացիներին: Իսկ առաջարկում է մի բան՝ դառնալ սանջակ, ինտեգրվել թուրքերին, Արարատը սարքել Աղրիդաղ, Սևանն էլ՝ Գյոյչա ու այդպես ինքնամոռաց կերպով տրվել թուրքերին՝ երկիրն «Արևմտյան Ադրբեջան« սարքած: Ընդ որում՝ Սյամոյի սիրածի մարդն այնքան ստոր է, որ այս ծրագիրը կյանքի է կոչում գուբերնիա չդառնալու, Հայաստանի անկախությունը իբր պահպանելու մասին ստորագույն պրոպագանդայի քողի տակ:

Իսկ ի՞նչ է առաջարկում Նիկոլի դեմ պայքարող ընդդիմությունը: Ընդդիմությունն առաջարկում է ուղղակի մնալ հայ, Արարատը չսարքել Աղրիդաղ, Սևանն էլ՝ Գյոյչա, Երևանն էլ՝ Էրիվան: Նիկոլի դեմ պայքարող ընդդիմությունն առաջարկում է բացառապես ՀՀ ազգային շահերից բխող հավասարակշռված արտաքին քաղաքականութուն, որի շնորհիվ հնարավոր կդառնա Հայաստանը դուրս բերել մահացու սալի տակից, որի տակ երկիրը գցել է Նիկոլը՝ կատարելով իր դրսի տերերի հրամանը, որոնց համար կարևոր է Հայաստանի կործանումը:

Իսկ ինքն ի՞նչ է առաջարկում, Սյամոն գիտի՞: Թերևս միայն այն, ինչին ինքը լավագույնս է տիրապետում՝ ձեռնաշարժությամբ ուղեկցվող պոռնո վիրտեր…
Սյամոն Նիկոլին անգրագետ է հռչակել

Սյամոն հայտարարել է, որ «Իսկանդերը» իրականում 10% չէ, որ կրակել է. այն գեներալը, որը գործի է դրել «Իսկանդերը», չի կարողացել ճիշտ հրթիռով հարվածել: Արդյունքում կրակվել է հետևակի դեմ նախատեսված հրթիռը: «Եթե ամպի տակից դուք տեսել եք մի փոքր պայթյուն, դա չի նշանակում, որ հրթիռն աշխատել է 10%, դա ասումա, որ դու անգրագետ ես և չես հասկանում, թե ինչի մասին ես խոսում»,-ասել է Սյամոն:

10%-ի մասին խոսույթը 44-օրյայից հետո ասպարեզ էր իջեցրել Նիկոլը՝ տրտնջալով, թե իբր ռուսները Հայաստանին «քցել» են: Նույնիսկ այդ օրերին տարածվեց տեղեկություն այն մասին, որ Արևմուտքն է Նիկոլին ստիպել վարկաբեկել ռուսական զենքը՝ հընթացս հակառուսական տրամադրություններ առաջացնելու հայ հանրության շրջանում: Ընդ որում՝ այդ 10%-ի պատմությունը ՔՊ-ականները դարձրել էին մատին փաթաթան՝ փորձելով Արցախի վաճառքը քողարկել «Իսկանդերի» կիսատ-պռատ լինելու մասին լոլոների տակ՝ միաժամանակ լտիաբար մեղադրանքներ հնչեցնելով նաև նախկին իշխանությունների հասցեին:

Սյամոն այս առումով հետաքրքիր տեղեկություն է, փաստորեն, հաղորդել՝ պատռելով ՔՊ-ական պրոպագանդայի կեղտոտ դիմակը: Ավելին՝ նա Նիկոլին փաստացի տխմար է հռչակել՝ տեղեկատվական վակուումը սեփական ինֆորմացիայով լցնելով ու դրանով այդ անհերքելի փաստն իր կողմից հաստատելով:

Գլխավոր հարցը թերևս այն է, թե ինչո՞ւ է Սյամոն դա արել: Նա ցանկացել է Նիկոլի տգիտության ֆոնին «ումնի՞կ» երևալ, թե՞ Սյամոն իր խաղն է տանում՝ ժամանակ առ ժամանակ «կծելով» Նիկոլին:

Երկու տարբերակն էլ գոյության իրավունք ունի. մի կողմից՝ Սյամոն պատերազմից ի վեր գործազուրկ է մնացել՝կախված մնալով Աննայի դոշից, մյուս կողմից՝ նա շատ է սիրում գլուխ գովել. նարցիսիզմը նրան միշտ էլ բնորոշ է եղել: