Armeniannews.Info
152 subscribers
13 photos
15 links
Download Telegram
Մուրազի Բորիկը չի դադարում փողի դիմաց ծախվել

Մուրազի Բորիկը շարունակում է թիրախի տակ պահել իրական ընդդիմությանը՝ պրոպագանդելով այն սին միտքը, թե իբր ՔՊ-ականների արևմտամետ թևն ուղղակիորեն կապված է Սերժ Սարգսյանի հետ. օրերս էր մի հաղորդում արել ու ինչպես իր, այնպես էլ սեփական հյուրի բերանով հանրության ականջին փորձում էր կաթեցնել այս տխմարությունը:

Ցավալի է, բայց՝ փաստ, որ բորիկները շարունակում են Նիկոլի «ջրաղացին ջուր լցնել»՝ այս անգամ արդեն, ըստ էության, սորոսականներին ներկայացնելով որպես Սերժ Սարսյանի ազդեցության տակ գտնվող սուբյեկտներ: Բորիկն այս միտքը գովազդում է իր տերերի պատվեով, որպեսզի ՔՊ-ի այլանդակ քաղաքականության պատասխանատու ներկայացնի նաև ՀՀԿ-ին ու երրորդ նախագահին: Պարզ էտրամաբանությունը. եթե ՔՊ-ի կեսից ավելին Սերժ Սարգսյանի մարդիկ են, ինչպես պնդում է Բորիկը, ուրեմն վերջինս չի կարող ազդեցություն չունենալ երկրում վարվող քաղաքականության վրա:

Գուցե որոշ ՔՊ-ականներ իրենց «նախորդ կյանքում» նախքան հեղափոխությունը որոշ հարաբերություններ են ունեցել նախահեղափոխական իշխանությունների հետ, բայց մի՞թե Բորիկին ծանոթ չէ ասենք «կաշի փոխելու» երևույթը: Օրինակ՝ նույն Բորիկն այդ հարցում կարող է շատերի համար օրինակ ծառայել. նախկին իշխանությունների օրոք ու աջակցությամբ ստեղծեց իր «Politik»-ը, նորերի օրոք անհամեմատ զարգացրեց, սկսեց լավ փող «բռնել»: Ինչպե՞ս այդպես ստացվեց: Այդպես ստացվեց, քանի որ Բորիկը հարմարվեց կամ «կաշի փոխեց»՝ դառնալով Նիկոլի հետ ներդաշնակ գոյակցող երևույթ:

Այնպես որ՝ ամեն գնով Սերժ Սարգսյանի անունն արծարծելը, նրա անվան վրա ստվեր նետելը ոչ միայն անշնորհակալ, այլև անբարո գործ է, որին լծվում են թերևս միայն բորիկաբարո երևույթները՝ մի էրկու կոպեկ ավել կպցնելու հույսով:
Վարդապետայն Աննան «ռուլիտ կանի» նաև Արդարադատության նախարարությունը

Վերջապես Հայաստանն Արդարադատության նախարար ունի,և դա Վարդապետյան Աննայի՝ արդեն նախկին ենթակա Գալյան Սրբուկն է:

Սա նշանակում է, որ Հակոբյան Աննան շարունակում է Վարդապետյան Աննային վստահել, քանի որ եթե լիներ հակառակը, նրա ենթականերին այսքան «պռախոդ» չէր տրվի. ՄԻՊ-ը ևս, ինչպես հայտնի է, Աննայի աշխատողն էր:

Մյուս կողմից՝ ուշագրավ է այն, թե հատկապես ինչով էր Գալյան Սրբուհին զբաղվում Աննայի ձեռքի տակ: Նա, ինչպե հայտնի է, «թալանն» էր փորձում վերադարձնել՝ նախկին իշխանությունների ու նրանց հետ կապակցված մարդկանց վրա գործեր «կարելով» ու դրանք հանրությանը վաճառելով՝ բարելավելու Նիկոլի հանրային ռեյտինգը, ինչը նրա մոտ այնքան էլ լավ չէր ստացվում:

Ասում են՝ դրսի ուժերն են նաև Սրբուկի թեկնածությանը «դաբրո» տվել՝ նրան հատուկ՝ գաղտնի առաքելոթյամբ օժտելով, այնպես որ՝ բավական հետաքրքիր պաշտոնավարում է հանրությանը սպասվում՝ բազմաթիվ տհաճ անակնկալներով:
Եթե թուրքերը մեր բոլոր դիվանագետներին էլ մորթեն, Նիկոլն էլի անդրդվելի է մնալու

Մինչ Միրզոյան Արոն ու ընկերները հետույք են պատռում, թե իբր թուրքերի հետ խաղաղության պրոցեսն անշրջելի է դարձել շնորհիվ իրենց «հզոր» դիվանագիտության, ՀՀ ԱԳՆ-ից արդեն իսկ հասցրել են հաստատել, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից. Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ուղարկել Բրյուսելում տեղակայված այլ դիվանագիտական ներկայացուցչություններ, երբ դեսպանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկերոջից սպանության սպառնալիքներ է ստացել։ Այս մասին տեղեկությունը, ի դեպ, ամերիկյան «Politico»-ն է տարածել՝ տեղեկացնելով որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին ահաբեկման է ենթարկել՝ սպառնալով սպանել։

Շատերը կհիշեն թերևս, թե ինչպես տարիներ առաջ Թուրքիայում սպանվեց ՌԴ դեսպանը: Թուրքերը կարո՞ղ են նմանատիպ մի բան էլ կազմակարպել հայ դիվանագետների դեմ՝ ասենք տորպեդահարելու խաղաղության գործընթացը: Ոչինչ բացառված չէ, իհարկե, բայց ցավն այն է, որ եթե նույնիսկ արտերկրոմ մեր բոլոր դեսպաններին էլ թուրքերը գլխատեն, Նիկոլն էլի չի դադարելու խաղաղությանմասին լոլոներ երգել, ծառայել թուրքկաան օրակարգին, որ մեկ բառով կոչվում է «Արևմտյան Ադրբեջան»: Նիկոլն անպայմանորեն մարդսպաններին անմեղ կհռչակի, իսկ զոհերին՝ տեղի ունեցածի հիմնական մեղավոր՝ մեղադրելով նրանց ասենք Արագածի փոխարեն Արարատի նկարը սեփական աշխատասենյակներում կախելու ու դրանով իսկ թուրքերին սադրելու համար:

Նմանատիպ բաները պետք է ազդակ դառնան հանության համար՝ կուլ չտալու ՔՊ-ի մահաբեր խայծերը. հետո ուշ է լինելու:
Արցախի ու տղերքի կորուստը նաև Թևանյան Անդոյի խղճին են

Վերլուծելով մոլդովական ընտրությունները՝ Թևանյան Անդոն հանգել է այն եզրակացությանը, որ Նիկոլը, ինչպես և նույն Սանդուն, արևմտյան լիբերալ շրջանակների դրածոն է, որի օգնությամբ Հայաստանը գցում են Թուրքիայի տակ: «Չարի վերջը մոտենում է։ Պարզապես շատ ծանր գին վճարեցինք։
Արցախն էր ափսոս, տղերքն էին ափսոս...»,-եզրափակել է իր վերլուծությունը Անդոն:

Անդոն, իհարկե, ճիշտ բաներ ասել է, բայց հարց է առաջանում՝ նա իր հոգու խորքում իրեն պատասխանատու չի՞ համարում Արցախի ու զոհված տղերիք համար: Անդոն այնպես է խոսում, ասես ինքն անձամբ չունի ներդրում Նիկոլի իշխանութան գալու հարցում, ինքը չէր, որ Հայաստանին սպառնում էր իսլամացմամբ, նախկին իշխանություններին մոնղոլ ու թաթար հռչակում, հետույք պատռում Սյամոյի համար:

Ոչ միայն Անդոյի խղճին են զոհերն ու Արցախի կորուստը, այլև բոլոր նրանց, ովքեր նպաստել են Նիկոլի իշխանության գալուն, փնովել են նախահեղափոխական իշխանություններին դատարկ տեղը՝ դուռ բացելով Իլհամի համար:
Նիկոլն այս պարզ ճշմարտությունը պետք է հաշվի առնի

Եվրավքեն, ինչպես հայտնի է, հավաքել էր անհրաժեշտ 50000 ստորագրությունը, ինչը նշանակում է, որ առաջիկայում Նիկոլի վասալների կողմից հեղինակած նախագիծը մտնելու է խորրդարան՝ քննարկման ու քվեարկման առարկա դառնալու: Դրա նախաձեռնողներն արդեն իսկ հայտարարել են, որ եթե ԱԺ-ում այն տապալվի, ապա ձեռնամուխ են լինելու 300000 ստորագրություն որսալուն, իսկ ահա եթե ԱԺ-ում այն հաստատվի, ապա երկրում հանրաքվե տեղի կունենա:

Շատերն այս ամենը որպես կեղծ օրակարգ են որակում, փուչիկ, որ արհետականորեն փչել են Նիկոլին հնազանդ արտախորհրդարանական արևմտամետ ուժերը:

Ակհայտ է, սակայն, որ առանց Նիկոլի իմացության ու գուցե նաև ուղիղ հրահանգի, նման բան տեղի չէր ունենա: Ի՞նչ է ուզում Նիկոլը:

Նիկոլը, հասկանալով տարածաշրջանային պրոցեսները, ցանկանում է ջրի երեսին մնալ: Եվրաքվեն հստակ ազդակ է՝ ոչ թե Արևմուտքին, այլ՝ ՌԴ-ին առ այն, որ Հայաստանում կա հանրային պարարտ հող՝ արմատական վերանայման ենթարկելու երկրի արտաքին քաղաքականությունը, և եթե դրա համար պահանջվի անգամ հացի փոխարեն բրինձ ուտել, հայերը պատարստ են դրան հանուն եվրոպական ապագայի:

Այսպիսով Նիկոլի նպատակն է մեղմել ՌԴ-ի հակազդեցությունը՝ ուղղված ՔՊ-ական իշխանությունների դեմ: Նա հասկացնում է, որ եթե Մսկվան չհանդուրժի իրեն, ապա ՔՊ-ն կարող է համապատասխան քայլեր կատարել՝ է՛լ ավելի լայն բացելով Արևմուտքի առաջ Հայաստանի դռները: Հետևաբար՝ եթե Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանը շարունակի գոնե ոչ բացահայտ թշնամական քաղաքականությունը, ապա պետք է ընդունի Նիկոլի իշխանությունն ու հաշվի նստի դրա հետ: Այլ կերպ ասած՝ արևմտամետ արտախորհրդարանական ուժերը Եվրաքվեի միջոցով ընդամենն ամրապնդել են Նիկոլի իշխանությունը՝ ՌԴ-ին իբր շանտաժ անելու ճանապարհով:

Բայց Նիկոլը չի հասկանում, որ եթե ՌԴ-ին կամ նույն Արևմուտքին պետք լինի Հայաստանն ավելի ամուր գրկել, ապա ոչ մի նման լակոտական խաղեր օգուտ չեն կարող բերել.երկու բևեռներն էլ ունեն ամապատասխան պոտենցիալ՝ Նիկոլին «ամուր գրկելու»՝առանց ավելորդ խաղեր տալու:
Ընդդիմությունը՝ Թևանյան Անդոյի թիրախում

Թևանյան Անդոն պնդել էր, թե ընդդիմությունն էլ, Նիկոլի նման, վախենում է էլեկտորալ պրոցեսներից, մինչդեռ իրենք վախեր չունեն և դա ապացուցել են:

Ի՞նչ խնդիր է լուծում Թևանյան Անդոն՝ թիրախավորելով իբր Նիկոլին, բայց «տակից» իրականում խփելով ընդդիմությանը: Երկու հարց. նախ՝ փորձում է հանրությանն ապացուցել, որ ինքն իսկապես Նիկոլին դեմ է, ապա՝ դրան զուգահեռ ապացուցել նաև, որ ընդդիմության մեջ ինքն ամենաիսկականն է, բնականն ու օրիգինալն է: Արդյունքում Թևանյան Անդոն թուլացնում է ընդդիմությանն ու հզորացնում Նիկոլին, քանի որ ինչ-ինչ, բայց նրան ոչ ոք քաղաքական դաշտում լուրջ չի ընդունում, առանձին, անկախ սուբյեկտ չի ընկալում. դեռ շատ հացուպանիր պետք է ուտի:

Ընդդիմությունը գուցե կատարյալ չէ, սակայն ընդդիմադիր դաշտը հաստատ է՛լ ավելի անկատար է դառնում, երբ դրա մեջ սեփական քթերն են փորձում խոթել անդոները, բորիկներն ու բորիկաբարո տարրերը,հետևաբար՝ ընդդիության մի խնդրն էլ պետք է լինի նման արհեստածին տարրերին իրենից հեռու քշելը:
Բորիկը չի ուզում պոկ գալ նախկին իշխանությունների մի տեղից

Մուրազի Բորիկն իր լրատվամիջոցով շարունակում է «ջուր պղտորել»՝ կախված մնալով նախկին իշխանությունների մի տեղից:

Այս նագամ էլ, ինքն իրեն գերազանցելով, հանրությանը մատուցել է այն ծիծաղելի միտքը, թե իբր Անդոնը կապված է երրորդ նախագահի հետ՝ իսկ առանցքը փողն է:

Բորիկն ու Բորիկի տերերը չգիտեն՝ է՛լ ինչ անեն, որ նախկին իշխանություններին հարվածեն, ուստի որոշել են սեփական ֆանտազիան է՛լ ավելի այլասերել՝ Անդոնին կապելով Սարգյանի հետ՝ ՔՊ-ական, որ ուղնուծուծով նախկին իշխանությունների հակառակորդն է եղել ու կմնա մինչև վերջ, ինչի մասին, ի դեպ, Անդոնն իր վերջին հարցազրուցներից մեկում էր խոստովանել՝ Նիկոլին հիշեցնելով Մարտի 1-ի ու դրանում իր ունեցած դերակատարության մասին:

Սա նշանակում է, որ Բորիկի տերերը լուրջ վտանգ են զգում Սերժ Սարգսյանից. եթե չզգային, Բորիկի ռեխն այսքան փող չէին կոխի, նման ստոր պատվերներ չէին իջեցնի, խեղճ տղային այսքան չէին ստորացնի…
Պապոյան Գևորը՝ ծիրանի ու «ինքնիշխանության» արանքում

Անդրադառնալով ՀՀ-ից ՌԴ արտահանվող գյուղմթերքի ու դրա հետ կապված արգելքների ու խոչընդոտների թեմային՝ գլխի քառակուսի ձև ունեցող ՔՊ-ական Պապոյան Գևորը,որ Էկոնոմիկայի նախարար է աշխատում, հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում երկրի ինքիշխանությունը փոխարինել ծիրանով՝ վստահեցնելով, որ չեն խնդրելու ռոսներին, «վիզ չեն ծռելու». եթե անորակ է ապրանքը, ապա թող դառնա որակյալ:

Հայաստանի ինքնիշխանությունը թուրքերի ոտքերի տակ փռած ուժի ներկայացուցչի խոսքերը կարող են առաջին հայացքից թվալ խրոխտ, ուժեղ տղայի հայտարարություն, բայց բավական է վերադառնալ իրականություն, որպեսզի պարզ դառնա, որ գործ ունենք հերթական դեմագոգիայի հետ:

Որպեսզի Գևորի հայտարարությունն որևիցե առումով տրամաբանված լինի, Հայաստանը պետք է տնտեսություն ու գյուղատնտեսություն ունենա, մինչդեռ չկա ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, իսկ Հայաստանում արտադրվող ապրանքների որակն այդպես էլ մնում է ցածր՝ ենթակա լավագույն դեպքում ԵԱՏՄ տարածքում վաճառքի: Եթե գևորները սեփական ինքիշխանոթյունը արժևորող լինեին, ապա այս տարիներին կստեղծեին այնպիսի տնտեսություն, այնպիսի չափանիշներ կսահմանեին ու այնպիսի վերահսկողություն, որ որևէ մեկին պնդրելու կարիք չէր լինի, դեռ մի բան էլօտարնեը մեզ կխնդրեին: Բայց ոչինչ չի արվել, քանի որ ներդրում չի եկել երկիր, ոչ մի լուրջ գործարար հայկական տնտեսությամբ հետաքրքրված չէ, ընդհակառակը՝ կապիտալը դուրս է հոսում, ՊԵԿ-ն էլ տեռոր է անում՝փորձելով հակոբան Աննայի համար թանկարժեք «Lexus»-ի փող «քերել»:

Բայց մի՞թե Գևորը չի հասկանում, որ եթե ռուսները շատ ցանկանան, ապա կարող են Հայաստանի «օդերը փակել», ինչի հետևանքով տեղի կունենա սոցիալական վիճակի վատթարացում, որն էլ կբերի դժգոհությունների՝ հանրության շրջանում՝ հանգեցնելով Նիկոլի վախճանին:

Շատ լավ հասկանում է, ուղղակի տեսախցիկների առաջ ինքն իրեն մաչո է երևակայում՝ հայտնվելով ծիծաղելի իրավիճակում:
«Հումանիստ» Աննան

Հիշատակելով ՄԱԿ-ի 1325 բանաձևը՝ Հակոբյան Աննան «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում հղում է կատարել համապատասխան վիճակագրությանը, ըստ որի՝ աշխարհում 160 մլն երեխա տառապում է բռնի աշխատանքով և 420 մլն երեխա ապրում է պատերազմներով լի տարածաշրջաններում ու հայտարարել.«Մենք բոլորս մտածելու տեղ ունենք՝ մեծերս, որ պատասխանատվություն ենք կրում այս երեխաների համար։ Մտածելու տեղ ունենք, թե ինչո՞ւ ենք մենք անընդհատ հավաքվում տարբեր երկրներում, բավական մեծ գումարներ ենք ծախսում, որը ևս շատ կարևոր է, բայց ինչո՞ւ ենք մենք տապալում այն առաքելությունը, որը մեզ վիճակված է որպես մեծահասակ և հասուն մարդ՝ պաշտպանել երեխաներին, գոնե երեխաներին։ Ինչո՞ւ ենք տապալում, որտե՞ղ ենք մենք սխալվում»:

Որքա՜ն «հոգատար» է Աննան, այնպես չէ… Համաշխարհային հումանիտար խնդիրների մասին բարբառում է մի արարած, որի անմիջական մեղավարությամբ ու մասնակցությամբ են տեղի ունեցել արցախահայերի էթնիկ զտումը, 44-օրյա պատերազմն ու դրանում արձանագրված պարտությունը, նրա անտարբեր հայացքի ներքո են այսօր հազարավոր արցխացիներ Հայաստանում տառապում՝ չունենալով որևիցե հեռանկար ու հույս:

Հակոբյան Աննան երևի կարծում է, թե եթե նման ելույթներ ունենա, ապա կկարողանա իր համար նոր իմիջ կերտել, «Լեդի Դի» ներկայանալ ու Նիկոլի համար քաղաքական դիվիդենտներ վաստակել: Մինչդեռ որքան շատ է կեղծավորություն անում, այնքան Նիկոլին ավելի է վնասում՝ ավելորդ անգամ հիշեցնելով իր չնչին գոյության մասին:

Շքեղ «Lexus»-ի վրա մսխված փողերով քանի՞ արցախցու խնդիր կարող էր Նիկոլի «լեդին» լուծել, դե թող ասի. հո բլբլալով չի՞…
Ի՞նչ է անելու Թրամփը Նիկոլի հետ

Ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ Թրամփին Նիկոլն է շնորհավորել՝ հայտնելով՝ անհամբեր սպասում է նրա հետ աշխատելուն՝ կառուցելու հայ-ամերիկյան երկկողմ ռազմավարական հարաբերություններ՝ հիմնված ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա:

Թրամփի հաղթանակը, որ շատերի համար դարձել է անակնկալ, ուրախալի իրադարձություն չի կարող համարվել հատկապես ՔՊ-ի համար. Թրամփը լիբերալների կողմից ընկալվում է որպես թշնամի, իսկ հայտնի է, որ ՔՊ-ն հովանավորվում է հենց այդ շրջամակների կողմից: Սա նշանակում է, որ Թրամփի ու Նիկոլի երկխոսությունը դժվար թե ստացվի՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Թրամփի համար Նիկոլ, ըստ էության, գոյություն էլ չունի:

Ամերիկան լուրջ երկիր է, ինչը նշանակում է, որ գլոբալ իմաստով նախագահի անձը շատ մեծ նշանակություն ունենալ չի կարող. շահերը մնում են նույնը, փոխվում են դրանց սպասարկման բանաձևերն ու մոտեցումները: Ցավալի է, բայց՝ փաստ, սակայն «ամերիկամետի» համարում ունեցող ՔՊ-ն այսքան ժամանկ չի կարողացել հստակեցնել Հայաստան-ԱՄՆ փոխշահավետ որևիցե օրակարգ. Նիկոլն ունի ոչ վստահելի գործընկերոջ, իսկ ավելի ճիշտ ծակ ռեզինի իմիջ, որին որոշ դրվագներում կամ իրավիճակներում օգագործելուց հետո (հիմնականում ՌԴ-ի դեմ ու ի շահ թուրքերի են Նիկոլին «տաշում») սովորաբար դեն են շպրտում: Թրամփը թերևս հենց դա էլ անելու, իսկ Նիկոլի շնորհավորական տեքստերը ՔՊ-ին չեն փրկելու:
Թևանյան Անդոն շատ լավ գիտի՝ ինչպես է ամեն ինչ եղել, բայց չի ասում

Թևանյան Անդոն հերթական անգամ նակին իշխանւթյուններին մեղադրել է «թրքաբոլշևիկներին»՝ ներկայիս իշխանություններին արհեստականորեն բուծելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ այն ժամանակ ՀՀԿ-ականերից շատերը դեմ էին հանդես գալիս այդ ամենին:

Այս թեզը չափազանց հաճախ է անդոների ու բորիներին կողմից դաշտ նետվում՝ սևացնելու ընդդիմությանը: Բայց պետք է հասկանա, թե իրականում ինչ էր տեղի ունեցել:

Այն, որ սրանք թրքամետ տարրեր են՝ արևմտամետի դիմակի տակ հանդես եկող, փաստ է, բայց հարցին, թե ինչպես պատահեց, որ Հայաստանում սրանցից այսքան շատ աճեց, Թևանյան Անդոն ոչ միայն ազնվորեն չի պատասխանում, այլև մանիպուլացնում է: Ողջ խնդիրն այն է, որ Հայաստանը նախկին իշխանությունների օրոք գտնվել է Արևմուտքի հզոր ճնշման տակ՝ ի տարբերություն այսօրվա իշխանությունների, երբ ընդդիմության նկատմամբ բացահայտ անօրինական ոտնձգություններն ու հալածանքները մնում են աննկատ: Իրականում ներկայիս թրքաբարոներին բուծել են ոչ թե նախկին իշխանությունները, այլ՝ Արևմուտքը, իսկ նախկին իշխանություններն էլ, չունենալով բավարար իմունիտետ, ստիպված են եղել, դա հանդուրժել: Ոչ մի նախկին իշխանական երբեք չի երազել Հակոբյան Աննային դե ֆակտո առաջին տիկին սարքելու մասին կամ նրա անթրաշ ամուսնուն՝ «պարոն վարչապետ»: Հայաստանը վարչապետ էլ ուներ, նախագահ էլ, առաջին տիկին էլ…

Բայց մի՞թե Անդոն չգիտի այս ամենի մասին, անկասած, գիտի, բայց քանի որ քաղաքական դիվիդենտներ հավաքելէ ցանկանում, երրորդ ուժ է ինքն իրենից փորձում դուրս բերել, մանիպուլացնում է փաստերն ու Նիկոլին քսմսկվում՝ գրպանային ընդդիմություն դառնալու մարմաջով:
Սյամոն էլի բ*զություն է անում

Սյամոն քննադատել է Սերժ Սարգսյանին Հայաստանը ԵԱՏՄ մտցնելու ու դրա համար բերված պատճառաբանության համար. ըստ Սյամոյի՝ Սարգսյանի պնդումը, թե ԵԱՏՄ ենք գնում, որ պահենք Արցախը, «փուչիկ» դուրս եկավ:«Հիմի տեսա՞նք, որ էդ էլ էր փուչիկ»,-հռետորական հարց է բարձրացրել Սյամոն:

Սյամոն ռամսերը լրիվ խառնել է՝ մոռանալով մի պարզ ճշմարտություն: Ո՞ւմ օրոք Արցախը ոչնաչցվեց ու ինչպիսի՞ արտաքին քաղաքականության պատճառով դա տեղի ուենցավ, Սյամոն կասի՞, թե՞ հուշենք: Թե՞ Սյամոյին թվում է, թե նույն 4-օրյա պատերազմում Հայաստանի ու Արցախի՝ Արդբեջանին տված էֆետիվ հակազդեցությունը արդյունք չէր Սարգսյանի արտաքին քաղաքական կողմնորոշման, որ իսկապես հավասարակշտված ու սոլիդ էր՝ ի տարբերություն ներկայիս ղեկավարության: ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում գտնվելով՝ Հայաստանն ինքնարժեքով, իսկ հաճախ էլ ձրի զենք էր ձեռք բերում Մոսկվայից, Հայաստանը սեփական սահմաններն էր ընդլայնում ասենք Նախիջևանի ուղղությամբ, Հայաստանը գործոն էր տարածաշրջանում և այսպես շարունակ: Տնտեսության մասին է՛լ չենք խոսում. առանձին թեմա է: Այսինքն՝ Սարգսյանը վարում էր մի քաղաքականություն, որը Հայաստանին կոնկրետ դիվիդենտներ էր բերում ԵԱՏՄ-ից, բայց միևնույն ժանանակ Հայաստանը չէր վերածվում գուբերնիայի՝ պահպանելով իր սուվերենությունը որքան դա թույլ էր տալիս պետության պոտենցիալը:

Ինչ վերաբերում է Արցախի կորստին, ապա դա տեղի ունեցավ ոչ թե ԵԱՏՄ-ում գտնվելու, այլ սյամոների հայրենավաճառութան պատճառով՝ փաստ, որը սույն օնանիստը, բնականաբար, ցանկանում է կոծկել՝ Աննայի հետ բունկերային «կայֆերը» մարսելու: Քանի՞ անգամ է եղել առաջարկ՝ պատերազմը կանգնեցնելու ու քանի՞ անգամ է Նիկոլը մերժել՝ է՛լ չասած այն մասին, որ պատերազմ կարող էր և չլինել:

Սերժ Սարգսյանն աչքդ հանի…
Արշամյան Հայկակը վատնում է հայ ժողովրդի պոտենցիալը

«Հայաստան» համահայկական հինադրամը նոյեմբերի 28-ին պատրստվում է անցկացնել հերթական հեռուստամարաթոնը: Դրա ղեկավար Արշամյան Հայկակը, որ Հակոբյան Աննայի մարդն է, ԶԼՄ-ներից մեկում հյուրընկալվելով, գեղագիտորեն նկարագրել է այն ծրագրերը, որոնք պատրաստվում են իրականացնել այն դեպքում, եթե դրամահավաքը հաջողությամբ պսակցվի:

Բայց արդյոք կարելի՞ է հավատալ ՔՊ-ի դրածոյի խստումնալից հայտարարություններին՝ հաշվի առնելով հատկապես 44-օրյա պատերազմի դառը փորձը. մինչև այսօր այդպս էլ պարզ չդարձավ՝ ինչպես վատնվեցին այն տասնյակ միլիոնավոր դոլարները, որոնք աշխարհով մեկ հավաքել էին հայերը՝ ռազմաճակատ օգնություն ուղարկելու:

Նիկոլի օրոք այս հիմնադրամը վերածվել է Աննայի յուրատեսակ «կաշելյոկի», ինչը նշանակում է, որ դրա հանդեպ վստահությունը Սփյուռքում ոչ միայն իջել է զրոյական մակարդակի, այլև հակակրանք է առաջացել՝միախառնված տարբեր զգացողություններով: Չկա ոչ մի երաշխիք, որ հավաքված միջոցները չեն օգտագործվի՝ Աննայի համար ասենք հերթական 80000 դոլարանոց նոր «սումչկա» գնելու կամ ասենք «Ասկյար Հրաչիկի» համար էլիտար կայֆերով հարուստ տուրիստական որևիցե փաթեթ ձեռք բերելու…

Բայց ամենամեծ ցավն այն է, որ նման եղանակով ու այս կարգի մարդկանց ձեռքով փոշիացվում է հայ ժողովրդի ներուժն ու միասնությունը, ինչը միմիայն բխում է Իլհամի ու Հայաստանում ծվարած էրդողանապաշտ իշխանական տարրերի շահերից, որոնց համար Էրդողանի գիրքը Սահմանադրությունից էլ թանկ է:
Գալյան Սրբուհին հստակեցրել է, թե ինչու է Նիկոլը հենց իրեն նշանակել Արդարադատության նախարարի պաշտոնում

Զոհված զինվորների՝ արդարության ծարավ մնացած ծնողների արդար պահանջի ու ցասման հետ բախված Արդարադատության նորանշանակ նախարար Գալյան Սրբուկը, որ ծնողներին խոստացել է խնդրին ավելի մոտիկից ծանոթանալուց հետո հետամուտ լինել արդարության վերականգնմանը, լրագրողների հետ զրույցում ի տես աշխարհի ընդունել է Նիկոլի «կրոնը»՝ վստահեցնելով, որ ինքն էլ է լիովին կիսում իշխող քաղաքական ուժի` «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը. ստանձնել է պատասխանատվություն՝ իրականացնելու այդ ողջ գործընթացի իրավական ապահովումը: «Այսօր, այստեղ ես հավատում եմ իրական Հայաստանի գաղափարին և կարծում եմ, որ մենք բոլորս, այդ թվում՝ ես, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք ապահովել խաղաղ և անվտանգային միջավայր մեր երկրում»,-ասել է Սրբուկը լրագրողնրեի հետ ճեպազրույցում:

Հիմա հասկանալի է, թե ինչու տեղի ունեցավ այս կադրային փոփոխությունը. Նիկոլին Արդարադատության նախարարի պաշտոնում պետք էր մեկը, ով կօրինակնացներ Իլհամի օրակարգը՝ հիմք դնելով «Արևմտյան Ադրբեջան» կոչված կոնցեպտի գործնականում կյանքի կոչմանը: Իհարկե, այնպես չէ, որ ասենք Դավոյան Արփոն ապստամբելու էր «իրական Հայաստանի» դեմ, բայց Նիկոլին պետք էր հենց Սրբուկի պես «պրոֆեսիոնալ» մեկը, որ մի կողմից՝ ոլորտից շատ հեռու չլիներ, մյուս կողմից՝ Արփոյից ոչ պակաս ջանասիրությամբ ու հնազանդությամբ սպասարկեր Ադրբեջանի ազգային շահերը:

Կեցցե՜ հեծանիվը…
Լուլուն վստահեցրել է, որ նույնիսկ Թրամփը չի կարող Նիկոլին Իլհամի տակից հանել

Դեմքի թառամող մաշկով ՔՊ-ական Լուլուն է մեկնաբանել ամերիկյան ընտրությունների արդյունքներն ու հայտարարել, որ քանի որ Թրամփը խոստացել է վերջ դնել պատերազմներին, ինչն իր հերթին չի հակասում իրենց խաղաղության օրակարգին, լավ հիմքեր են ստեղծվել՝ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար:

Հետաքրքիր է՝ Լուլուն Թրամփի հայտարարություններից միայն այդ մե՞կն է լսել, թե՞ նաև տեղյակ է ասենք Արամ Ա-ի ու նախագահի միջև տեղի ունեցած վերջին շփման ու դրա արդյունքների. Թրամփը բավական հայամետ հայտարարությամբ էր օրերս հանդես եկել ԱՄՆ նախագահը՝ հասկացնելով, որ չի կարող Արցախի հարցն էթնիկ զտման միջոցով փակ համարվել:

Ա՛յ սա պետք է մեկնաբաներ Լուլուն ու հստակեցներ, թե ինչպես է նույն Միրզոյան Արոն պատրաստվում օգտվել Թրամփի այդ հայտարարությունից ու ամրապնդել Հայաստանի դիրքերը բանակցություններում:

Ակնհատ է, սակայն, որ լուլուների «խաղաղության օրակարգը» չի ներդաշնակվում Թրամփի հայամետ այդ հայտարարությունների հետ, քանի որ «խաղաղության» տակ Նիկոլն ու նրա լուլուները նկատի ունեն բացառապես կզելու միջոցով Իլհամին բավարարելու տարբերակը, ու քանի որ Իլհամն ու Էրդողանը չեն ցանկանում Արցախոմ հայ տեսնել, ուստի Թրամփի արցախանպաստ հայտարարությունն այդպես էլ կմնա օդում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Թևանյան Անդոն դեմագոգիայով է զբաղված

Թևանյան Անդոն, փորձելով ապացուցել, թե իբր ինքն ու իր ուժն ունեն հստակ, մրցունակ իդեաներ ու դիրքորոշում, հստակեցրել էր թե ինչպես է տեսնում հայ-ադրբեջանական խնդրի լուծումն այս իրավիճակում: Ըստ Անդոյի՝ քանի որ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ Արևմուտքը դեմ չեն արցախցիների տունդարձին, ուստի իրենք այդ հարցը դնելու են սեղանին, իսկ ահա հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդ-երաշխավոր դարձնելու են ՌԴ-ին:

Քաղաքագետ Անդոն տեղյա՞կ է ներկայումս միջազգային հարաբերություներում տեղի ունեցող պրոցեսներից, տեղյա՞կ է, որ Մոսկվան ու Չինաստանը փորձում են ձևավորել նոր բևեռ, որին ամեն գնով ընդդիմանում է կոլեկտիվ Արևմուքտը, ու հայտնի էլ չէ, թե երբ է այս բախումն ավարտվելու նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ի ընտրությւոններում հաղթել է Թրամփը: Չգիտի՞, որ այն ողբերգությունը, որի մեջ ընկավ Արցախը, հենց այս բախման էր: Այսինքն՝ եթե չլիներ Արևմուտք-ՌԴ ուժեղ բախումը, Նիկոլն էլ, ըստ էության, երբեք Հայաստանի վարչապետ չէր դառնալու ոի այս ողբերգական իրադարձություններին ականատես չէինք դառնալու: Ա

Անդոն խաբում է՝ հայտարարելով, թե իր առաջարկած բանաձևը ելք է. եթե Հայաստանը միջնորդ-երաշխավորի ֆունկցիաները տալիս է ՌԴ-ին, ապա ուզած-չուզած բախման մեջ է հայտնվելու Արևմուտքի հետ: Այլ բան, եթե Անդոն որոշել է Հայաստանը տանել հստակ պրոռուսական դաշտ, բայց եթե նա հայտարարում է, որ իրենք զուգահեռաբար լավ հարաբերություններ են ունենալու նաև Արևմուտքի հետ, ապա դա դեմագոգիա է՝ առնվազը ներկա իրողությունների պայմաններում իրականության հետ ոչ մի կապ չունեցող:
Եթե Սյամոյի համար 1915-ը թեմա լիներ, ապա դժվար թե Արցախի հանձնման գործում իր ծանրակշիռ դերն ունենար

Միրզոյան Արոյի՝ Ցեղսպանության վերաբերող հայաուրաց հայտարարությունները մեկնաբանելով՝ Սյամոն արդարացրել է ՔՊ-ականին՝ հայտարարելով, որ գուցե նրա հայտարարությունները վերաբերում էին միայն այս փուլին, որ Արոն փորձել է չբարդացնել թուրքերի հետ հաշտեցմանը միված գործընթացները, ոչինչ ավելին: «Այո՛, էս փուլում, էսօր դնել առաջնահերթությունը էդ խնդիրը դա նույնն ա, որ ասել՝ որևիցե խաղաղության չենք գնում»,-սեփական դիրքորոշումն է հստակեցրել Սյամոն:

Առավոտից երեկո «Զագեզուրի միջանցք» պահանջող Սյամոն այլ բան չէր էլ կարող ասել: Սյամոն ինքն է պատճառ դարձել Արցախում իրականացված ցեղսպանական ակտի, ինչպե՞ս կարող է թուրքերից արդարություն պահանջել կամ դրա համար պայքարել: Եթե արդարությունը հաղթի, ապա Սյամոն լինելու է առաջիններից մեկը, ով կարժանանա շատ դաժան պատժի՝ Աննայի հետ միասին բունկերներում լկստվելու համար: Եթե Սյամոյի համար 1915-ը թեմա լիներ, ապա դժվար թե Արցախի հանձնման գործում իր ծանրակշիռ դերն ունենար, քանի որ տարբերությունը 1915-ի ու մեր աչքի առաջ տեղի ունեցողի միջև, ըստ էության, մեծ չէ:

Մյուս կողմից՝ «Օմեգայի» հետ գաղափարական կարևոր ընդհանրություններ ունենալուց զատ կա նաև հարցի պրակտիկ կողմը. Սյամոն չի կարող հակադրվել թրքահաճո հայտարարություններ անող ՔՊ-ականներին, քանի որ հավակնում է Նիկոլի աջակցությամբ երրորդ ուժ դառնալ, իսկ այս հարցում այդ աջակցությունն ունի կենսական նշանակություն Սյամոյի համար:
Խոզը փորձել է «սվաղել» Գյումրիում տեղի ունեցած իշխանազավթումը

Փորձելով ապացուցել, թե Գյումրիում տեղի ունեցածը իշխանազավթման հետ ոչ մի կապ չունի, իսկ իրավական պրոցեսները բացառապես զերծ են քաղաքական ենթատեքստից՝ ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը, միամիտ խոզի աչքեր արած, հայտարարել է.«Իրավապահ համակարգը հանցագործությո՞ւն ա տեսնում, էդ ենթադրյալ հանցագործութան հետևից գնում ա: Հիմա կապացուցվի կամ չի ապացուցվի, հարցի երկրորդ կողմն ա»:

Նախ ակնհայտ է, որ գործ ունենք նախևառաջ իրավապահ համակարգի հեղինակության անկման հետ, ինչի պատճառով այդ համակարգի կողմից իրականացվող մի շարք քայլեր ընկալվում են որպես իշխանական պատվեր, և եթե նույնիսկ այս կամ այն գործն իսկապես ապաքաղաքական է, ապա հանրության շրջանում դրա ընկալումը լինում է այնպիսին, ինչպիսին է՝ պայմանավորված օբյեկտիվ հանգամանքներով, որոնցից ամենաէականն այն է, որ Նիկոլի օրոք իրավապահ համակարգը դարձել է ընդդիմության կամ իշխանություններին ոչ հաճելի տարրերին իրենց տեղը ցույց տալու միջոց, իսկ կոնկրետ Գյումրիում տեղի ունեցածի պարագայում չտեսնել քաղաքական ենթատեքստ կարող է միայն մերօրյա իրականությանն անծանոթ մեկը, իսկ այդպիսիք, բնականաբար, Հայաստանում չկան:

«Խոզը» հայտարարում է, թե մի բան է գործ հարուցելը, մեկ այլ բան՝ ապացուցել-չապացուցելը: Իրականում այդ ապացուցել-չապացուցելն է հենց, որ կախված է Նիկոլի քաղաքական կամքից. պետք է՝ կապացուցեն, պետք չէ՝ «կջրեն»:
Բորիկը Նիկոլով է ներշնչվել

Օրերս Նիկոլը մի կրքոտ ելույթ էր ունեցել կառավարությունում՝ հոխորտալով, թե այլևս ոչ ոք իրավունք չունի՝ «կոնյակ» բառը նույնիսկ գործածելու իր լեքսիկոնում, քանի որ այն, պարզվում է, հորինել են ֆրանիացիները՝ ուրիշ ոչ մեկին չտալով իրավունք՝ որևիցե տեսակի խմիչք կոչելու այդ եզրով. Հայաստանյան արտադրողները սեփական արտադրանքը կարող են կոչել ինչ ասես՝բացի կոնյակից:

Եվ ահա պարզվում է՝ Մուրազի Բորիկին մեծապես ոգևորել էր Նիկոլի այս հերթական արկածախնդրությունը. փոխարենը քննադատելու Նիկոլին, Բորիկը քննադատել էր նախկին իշխանություններին՝ պնդելով, թե «Կոնյակ» անվանումից հրաժարվելու հիմքը 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն» է, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։ Ըստ այդմ՝ հայկական կոնյակ արտադրողները պետք է աստիճանաբար այս անվանումից հրաժարվեն նախ՝ տեղական շուկայում վաճառվող (մինչև 2032 թվականը), ապա՝ արտահանվող խմիչքի համար (մինչև 2043 թվականը)։

«Հետաքրքիր է տեսնել, թե նախորդ իշխանության աջակիցները ինչպես են ծաղրում Փաշինյանի կառավարությանը իրենց ստորագրած պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար։

Դե արի ու այս վիճակում ժողովրդից ակնկալի, որ գիտակցված, առանց մոլորությունների ընտրություն կատարի»,-մասնավորապես՝ գրել էր Բորիկն ի ֆեյսբուքյան ստատուսում:

Բորիկը հերթական անգամ տարվել է «ձվի մեջ մազ փնտրելու» անփառունակ զբաղմունքով. տվյալ դեպքում պետք է հարց բարձրացներ՝ կապված ոչ թե «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» հետ, որը, բնականաբ, Հայաստանի շահերից է բխում, բայց որը ՔՊ-ն կապիտալիզացնել չի կարողանում, այլ՝ ժամկետների, քանի որ Նիկոլն ակնհայտորեն էականորեն առաջ է ընկել սահմանված ժամկետներից՝ չհաշված այն, որ հարկ եղած դեպքում Հայաստանը կարող է վիճարկել Ֆրասիայի այդ պահանջն այնպես, ինչպես դա արել են որոշ երկրներ: Ընդ որում՝ ըստ որոշ ասեկոսեների՝ Նիկոլը դա արել է մի քանի միլիոն եվրոյի դիմաց՝ Ֆրանսիայից ստացված:

Բայց Բորիկը նախընտրել է «պղտորել ջուրը», քանի որ այդ ակտի համար հստակորեն վճարվել է. այսպես չանի, փող չի ստանա, իսկ եթե չստանա, ԶԼՄ-ն կփակվի ու Բորիկն անգործ կմնա:

Թևանյան Անդոյի հետ քաղաքական դաշտում ինքնահսատատվելու համար Բորիկն ընտրել է ամենաանբարո եղանակը: Բայց ի՞նչ անի խեղճը, եթե այդպես են պատվիրել ֆինանսավորողները:

Անտեր անեմ փողը…
Պապոյան Գևորի «ավետիսը»

ՔՊ-ական Պապոյան Գևորը «ավետել» է, որ իրենք մտադիր են Հայաստանում այլևս ցորեն չցանել. Գեղարքունիքում ու Շիրակում գտնվող ցորենի արտերը մտադիր են օգտագործել շատ ավելի նպատակային կերպով, քանի որ այդպես տնտեսապես ավելի ձեռնտու է: Այսինքն՝ իշխանությունները մտադիր են ստրատեգիական նշանակության այդ բարիքը Հայաստանում դարձնել 100%-ով ներկրվող:

Իհարկե, այնպես չէ, որ երբևիցե Հայաստանը ցորենի առումով եղել է ինքնաբավ երկիր, բայց այն, ինչ որ անում են ՔՊ-ականները հիմա, շատ վտանգավոր է նախևառաջ պարենային անվտանգության տեսանկյունից, քանի որ հատկապես պատերազմող երկրի համար հացահատիկը գերկարևոր բարիք է, իսկ նորմալ երկրներում փորձում են հնարավոինս ձգտել այս հարցում ինքնաբավության:

Առավոտից երեկո սուվերենությւոնից բարբաջող ՔՊ-ականների խոսույթը ոչ մի կերպ չի տեղավորվում այն քայլերի տրամաբանության մեջ, որոնք ձեռնարկում է Նիկոլի կառավարությունը գործնականում: Սուվերեն երկիրը ամեն ինչում ձգտում է ինքնաբավության, քանի որ սուվերենությունը ոչ թե դատարկ խոսք է, այլ գետնի վրա առկա իրողություններից բխող կարգավիճակ:

Կա՞ պլան «բ», թե ինչ է լինելու, եթե Հայաստանը հայտնվի լիակատար շրջափակման մեջ: Իհարկե, Նիկոլն անմիջապես Իլհամին կհանձնի Երևանը՝ «կերակրելու» ազգաբնակչությանը: