Armeniannews.Info
163 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Իսկ ո՞վ է ատեստավորելու Սուրիկին կամ Անդոնին

Մանկավարժներին «հորով-մորով անելուց» հետո իշխանությունները լծվել են բանակայիններից «արյուն վերցնելու» գործին՝ խոստանալով ատեստավորման միջոցով նոր որակ հաղորդել հայկական բանակին, դարձնել այն պրոֆեսիոնալ՝ վերածելով Իլհամի սարսափի:

Պարզվում է, սակայն, իշխանական նոու-հաուն արդեն իսկ հասցրել է արժանանալ զինվորականների բացասական արձագանքներին. կա վտանգ, որ մեկ-երկու, և բանակը կարող է մնալ առանց զինվորականների, քանի որ եթե չկարողանան հաղթահարել ատեստավորման առաջին փուլը, ևս երկու անգամ տապալվելուց հետո առհասարակ դուրս կմնան համակարգից:

Քարոզչական հարթությունում իշխանությունները իրենց պլանները ներկայացնում են բացառապես բանակի բարեփոխման լույսի ներքո՝ հավաստիացնելով, որ մտադիր են ոչ միայն պատշաճ կերպով հոգ տանել զինվորականության նյութական վիճակի ու բարեկեցության մասին, այլև բարձրացնել հայրենիքի պաշտպանների օգտակար գործողության գործակիցը: Այնինչ իրականում ատեստավորումը ոչ միայն կարող է չծառայել իր նպատակին, այլև հանգեցնել վտանգավոր հետևանքների. ոչ ոք չգիտի, թե ատեստավորումից հետո քանիսը կմնան բանակից դուրս, քանիսը կշարունակեն իրենց գործը, բացի դա՝ հարց է, թե ինչ չափորոշիչներով է անցկացվելու ատեստավորումը, ինչ սկզբունքներով են ընտրվելու այդ չափանիշները կամ կազմվելու հարցաշարերը և այլն:

Պապիկյան Սուրիկն ուզում է իրականացնել մի ծրագիր, որի հետևանքով պատերազմական վիճակում գտնվող երկիրը կարող է չունենալ բավարար թվով զինվորականություն՝ պատշաճորեն դիմակայելու թուրքերին, որոնց շահերի սպասարկուն են քաղաքական իշխանությունները: Ավելին՝ միանգամայն հնարավոր է, որ ատեստավորման վերաբերյալ գաղափարը մոգոնվել է՝ հենց թուրքերի գործը հեշտացնելու նպատակով՝ առերևույթ ստեղծելով հակառակ տպավորություն:

Միևնույն ժամանակ մեկ այլ հարց էլ է առաջ գալիս՝ իսկ ո՞վ է ատեստավորելու բանակն ատեստավորողներին, ասենք Սուրիկին, է՛լ չասած Նիկոլի կամ Անդոնի մասին: Թերևս հարկ է նախևառաջ ատեստավորել ատեստավորողներին ու հետո միայն շարքայիններին, սպաներին, հրամանատարներին:

Բայց Հայաստանի դժբախտությունն այն է, որ ոչ ոք չի պատրաստվում ատեստավորել ո՛չ Անդոնին, ո՛չ Սուրիկին ու ո՛չ էլ նրանց պարագլխին: Սրանց թուրքերն են ատեստավորել ու գցել ջաններիս՝ երկրի հերն անիծելու, հայերիս վերջը տալու:
Նախարարը պայթերցել է Նիկոլի քարոզչական փուչիկը

Նիկոլի՝ տնտեսական «աննախադեպ բումի» մասին հայտնի հայտարարությունից հետո, երբ նույնիսկ Գռզոն ստիպված եղավ խոստովանել, որ 14% տնտեսական աճով չարժե առանձնապես ոգևորվել, Նիկոլի մանկլավիկները հետզհետե կարծես փորձում են զսպել 2023-ի տնտեսական տարուց այն ճոխ ակնկալիքները, որ հանրության որոշ շերտեր, գուցե խաբվելով Նիկոլի թվերին, կարող են ունենալ: Օրինակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մկրտչյան Նարեկը լրատվականներից մեկի հետ զրույցում հայտարարել է՝ յուրաքանչյուր ժամանակահատվածում, երբ ագրեսիա է լինում ՀՀ սահմանների նկատմամբ, նաև սոցիալական խնդիրներն են ավելանում։ «Հաշվի առնելով, որ գտնվում ենք հետպատերազմյան, հետճգնաժամային իրավիճակի հաղթահարման փուլում՝ հնարավոր է, որ երկրում աղքատության մակարդակը որոշակիորեն աճի»,-ասել է նպաստառուների և կենսաթոշակառուների հետվճարային համակարգի ներդրմամբ պարծեցած նախարարը:

Նիկոլի աշխատողը երկու բան է փորձել անել. մի կողմից՝ խոստովանել է, որ 2023-ը ոչ մի տնտեսական բում էլ չի կարող խոստանալ՝ պայմանավորված ռազմաքաղաքական վատ վիճակով, մյուս կողմից՝ փորձել է փրկել Նիկոլի հետույքը խարազանումից՝ Հայաստանի խայտառակ ներքին վիճակի մեղքը գցելով Ալիև Իլհամի վրա. ա՛յ եթե ազերիներն իրենց խելոք պահեին, հիմա Նիկոլը Հայաստանը Մոնակո էր սարքել, ևուրեմն՝ մուննաթ եկեք Իլհամի, այլ ոչ թե ՔՊ-ականների պարագլխի վրա:

ՔՊ-ական նախարարի խոսքերում, իհարկե, կա ճշմատության հատիկ, որը միևնույն ժամանակ խայտառակում է Նիկոլի ցինիզմն ու տված խոստումների դատարկությունը: Խնդիրն այն է, որ իշխանությունները, փորձելով իբր ինչ-որ կերպ կոմպենսացնել անվտանգային հարթությունում Հայաստանի մահացու բացերը, ջանում են դրան հակադրել իբր տնտեսական մեծ աճի մասին իրենց լոլոները՝ ինչ-որ տոկոսային կետեր տռտռացնելով: Այնինչ Մկրտչյան Նարեկը, գտնվելով ինչ-որ տեղ ազնիվ, բացում է հանրության աչքերն ու արձանագրում, որ քանի դեռ լուծված չեն անվտանգային հարցերը, քանի դեռ նստած ենք «վառոդի տակառի» վրա, տնտեսական իրական աճի, լավ կյանքի մասին պատկերացումներն ու երազանքները պետք է մոռանալ. մեզ հիմարացնում են, երբ պնդում են, որ այս իրավիճակում կարող է տնտեսական իրական աճ գրանցվել:

Տեսնես, որ Ուկրաինայի պատերազմը չլիներ, Նիկոլն ի՞նչ էր անելու, ո՞նց էր հանրության «աչքին թոզ փչելու»…
Նիկոլի երկու խարխուլ հենասյուները

Շատերը կհիշեն, թե ինչպես էր ընդդիմադիր եղած տարիներին Նիկոլը անխնա քննադատում իշխանություններին՝ նրանց մեղադրելով պետական պարտքի բեռի ավելացման համար: Մեղադրում էր, որ չնայած Հայաստանն ունի հսկայական ներքին ռեսուրսներ, սակայն իշխանություններին չի հաջողվում կամ չեն ցանկանում հրաժարվել պարտքով ապրելու սովորությունից՝ ընտրելով հեշտ, բայց վտանգավոր զագացման ուղի:

Ենթադրվում էր, որ իշխանության գալով՝ Նիկոլը պետք է վերջ դներ իր կողմից այդքան քննադատված սովորությանն ու դադարեր մեծացնել պետական պարտքի բեռը՝ շեշտը դնելով ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի վրա, այնինչ այժմ բոլորովին հակառակ պատկերի ենք ականատես դառնում. Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը քիչ թե շատ կայուն հաջողվում է պահել բացառապես երկու գործիքակազմի միջոցով՝ ուկրաինական պատերազմի հետևանքով այստեղ եկած ռուսաստանցիների ու պետական պարտքի բեռի անդադար մեծացման շնորհիվ. Նիկոլին այս ընթացքում հաջողվել է պետական պարտքն ավելացնել մոտ 40%-ով, ինչի հետևանքով այն վաղուց գերազանցել է 10 մլրդ դոլարի շեմը:

Պարտք վերցնում են բոլոր պետությունները, այդ թվում՝ զարգացած: Հարցն այն է, թե ինչպես են այդ գումարները օգտագործվում, ինչ արդյունավետությամբ և այլն: Սրանք պարտք վերցնելիս իրենց առաջ ռազմավարական նպատակներ չեն դնում, այլ փողն օգտագործում են՝ ընթացիկ խնդիրները լուծելու համար՝ չմտահոգվելով վաղվա օրով ու թքած ունենալով հետևանքների վրա:

Ինչպես նշում են տնտեսագեները, ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ մոտավորապես 70% է կազմում,ինչը լրջագույն ռիսկեր է իր մեջ պարունակում, և հաշվի առնելով, որ ներկայիս տնտեսական ակտիվությունը խոշոր հաշվով օճառի պղպջակի պես մի բան է, իրավիճակը Հայաստանի համար աղետի վերածվելու լուրջ հեռանկարներ ունի:

Նիկոլը վարում է սպոնտան, անհեռատես, իրավիճակային քաղաքականություն ոչ միայն արտաքին ճակատում՝ երկիրը դնելով գերտերությունների զոհասեղանին, այլև տնտեսական հարցերում, ու չնայած հրապարակներում խոստանում էր կարճ ժամանակահատվածում երկրի բյուջեն մի քանի անգամ մեծացնել՝ «թալանածը» հետ բերելով, այսօր փաստն այն է որ Հայասանը կարող է բախվել տնտեսական աղետի, եթե հանկարծ մի օր Հայաստան եկած ռուսները վերադռանան հայրենիք:

Պարզվեց՝ ո՛չ թալան է եղել, ո՛չ թալանչի…
Համակարգային թալանի ստվերը

ՔՊ-ական իշխանությունները շարունակում են փող չխնայել շքեղ կյանքի համար՝ հարկատուներիս հարկերի հաշվին գոյացող բյուջետային միջոցները մսխելով սրտի ուզածի չափ, ուզած ձևով: Մասնավորապես՝ Միրզոյան Արոն է, ըստ երևույթին, որոշել գնալ Սիմոնյան Ալենի հետքերով. ԱԳՆ-ն մեկ անձից գնման պայմանագիր է կնքել ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ընկերություններից մեկի հետ՝ մոտ 5 միլիոն դրամով նշված ընկերությունից վարձակալելով 1 ավտոմեքենա: Ի դեպ՝ Նիկոլն էլ իր հերթին վարչապետի աշխատակազմի վարչական շենքի վերանորոգման համար նախատեսված գումարի չափն է որոշել էականորեն ավելացնել՝ նախապես որոշված 38 մլն 790 հազար դրամը հասցնելով 51 մլն 347 հազար դրամի:

Սրանք ընդամենն ամենաթարմ օրինակներն են այն մսխումների, որոնց հանրությունն ականատես է դառնում սրանց իշխանության գալուց հետո: Տարիներ առաջ հատկապես հիշարժան էր ստացվել Նիկոլի նոր տան կամ կառավարական ապարանքի վերանորոգումը, որի համար ևս անասելի մեծ միջոցներ էին ծախսվել՝ չնայած տունը վերանոոգման կարիք առանձնապես չուներ էլ: Ալենի «BMW»-ի մասին է՛լ չենք խոսում…

Պարգևավճարները կցելով աշխատավարձերին ու վերացնելով այդ տերմինի լայն գործածությունը՝ իշխանությունները թերևս հույս ունեին՝ խուսափելու քննադատություններից ու արդարացի դատափետումից: Այնինչ պարզվում է՝ այդ ամենն ուղղակի շիրմա է՝ միամիտների գլուխն արդուկելու համար, ու երբ մի փոքր խորամուխ ես լինում պետական միջոցների ճակատագրի հարցում, պարզվում է՝ վայելք է, որ վայելում են, ծախսել է, որ ծախսում են՝ կաշկանդված չլինելով ո՛չ գրված, ո՛չ չգրված օրենքներով. ի տարբերություն նախկին կարգերի հիմա կոռուպցիան ստացել է միանգամայն օրինական բնույթ, ինչը, սակայն, չի փոխել խնդրի էությունը՝ աղքատ երկրում բյուջեի հաշվին հղփացող չինովնիկների խնդիրը:

Խոսակցություններն այն մասին, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, դատարկ են ու բոլորովին անհիմն: Այն ոչ միայն կա, այլև թերևս գերազանցում է նախահեղափոխական մակարդակը՝ կրելով, սակայն, է՛լ ավելի ցինիկ բնույթ: Բավական է ուշադրությամբ ուսումնասիրել պարբերաբար տենդեռներ շահող ու պետական պատվերներ ստացող ընկերությունների իրական սեփականատերերի ցանկը, անմիջապես հնարավոր է դառնում արձանագրել, որ դրանցից շատերը տարբեր թելերով կապված են իշխանությունների հետ: Օրինակ՝ պարզ չէ, թե հատկապես որ տաղանդների համար է Սիմոնան Ալենի եղբայրը դարձել Հայաստանի թիվ մեկ ասֆալտչին և այլն:

Իրենց կարելի է. իրենց ժողովուրդն է ընտրել:
Աննայի ստատուսների հետևանքը

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հանրության ուշադրությունն է սևեռել այն խայտառակ փաստի վրա, որ ՀՀ-ում գրանցված գործատուներից մեկը, ոտնահարելով ՀՀ ԱՕ-ով սահմանված նորմերը, աշխատողի իրավունքների կոպիտ խախտմամբ աշխատանքից ազատել է սփյուռքից Հայաստան տեղափոխված 44-օրյա պատերազմի մասնակից հայ երիտասարդին: «Գործատուն աշխատանքից ազատման հիմք է համարել տրանսպորտի բացակայության պատճառով աշխատանքից 20 րոպե ուշանալը, մինչդեռ աշխատանքային օրենսդրությամբ նման հիմք չկա»,-արձանագրել է իրավաբան օգտատերը:

Դեպքը որքան էլ թվա մասնավոր, այնուամենայնիվ, իրականում գործ ունենք շատ ավելի գլոբալ երևույթի ընդամենը մի առանձին դրսևորման հետ. Նիկոլի պետությունում 44-օրյա պատերազմի մասնակցիների, բայց հատկապես կամավորների վրա խորապես թքած ունեն, իսկ առաջին թքողը հենց պետությունն է, որի օրինակը, ըստ երևույթին, վարակիչ է դարձել ոմանց համար՝ ի ցույց դնելով չեղած բարոյական արժեհամակարգը:

Ինչ խոսք՝ խնդիրը միայն այս կամ այն գործատուի բարոյական արժեհամակարգը չէ, այլ՝ նախևառաջ այն, որ երկրում օրենք չկա, ու սակավ են այն դեպքերը, երբ դատարանով աշխատողն ի վիճակի է եղել կամ է՝ վերականգնելու աշխատանքի իր իրավունքը: Մինչդեռ թվում է՝ պատերազմի մասնակցի համար այս երկրում նման խնդիր պետք է որ չծագեր: Բայց ունենք այն, ինչ որ ունենք, իսկ ունեցածներս մի մեծ բան չէ՝ մի բուռ թրաշ՝ երկրիս գահին բազմած:

Բայց պետք չէ անակնկալի գալ. ինչո՞ւ պետք է պատերազմի մասնակիցն արժևորվի մի երկրում, որի կառավարությունը թշնամաբար է մոտենում թուրքի գործը բարդացրած մեր քաջորդիներին, իսկ ասենք մարդու հետ արաբստաններում ներկա պահին թրև եկող Աննան՝ «պուպուշ» ստատուսներ ձոնում կենդանի կամ զոհված հերոսների ծնողների հասցեին:

Խնդիրը վերևից է գալիս,իսկ ներքևում միայն դրա հախուռն արձագանքներն են լսվում կամ դրսևորվում:
Բաբոն տագնապած է

Բաբոն ֆեյսբուքյան գրառմամբ մարդկանց ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ 2020 թվականի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երևանին: Եթե 2018-ին նույն ցուցանիշը կազմել է 54.1%, ապա 2019 թվականին այն հասել է 58.4%-ի: Արձանագրելով, որ 2021-ի արդյունքները դեռևս ամփոփված չեն՝ Թունյան Բաբոն եզրահանգել է. «Սա նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման խնդիրը, որը ձևակերպված է նաև Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում, առավել քան արդիական է»։

Վցերոհիշյալ տոկոսային դինամիկան ցույց է տալիս մեկ բան՝ մարզերն աղքատանում են, քաղաքում կյանքը քիչ թե շատ տանելի է դառնում: Չնայած 2021-22 թթ.-ի ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, բայց խիստ մեծ է հավանականությունը, որ տենդենցները շարունակական կլինեն, և գուցե բանը հասնի 70/30 հարաբերակցության, ինչն ուղղակի աղետ կլինի երկրի համար. Երևանից դուրս կյանքը կմեռնի:

Հարց՝ Բաբոն ո՞ւմ համար է գրել ղարախաբարչի ստատուսը: Ենթադրելի է՝ ոչ հասարակ մահկանացուների. հասցեատերը Կառավարությունն է՝ յուր անթրաշ պարագլխով: Փաստորեն՝ Բաբոն տագնապի զանգ է հնչեցնում՝ հուշելով շեֆին, որ բանը բանից անցնում է, իսկ իրենք կարող են կանգնել փաստի առաջ:

Խնդիրն այն է, որ Նիկոլի հիմնական էլեկտորատը հենց մարզաբնակ հանրությունն է՝ գյուղացիները, փոքր քաղաքների ու ավանների բնակիչները, որոնց մեծ մասը, ըստ էության, քաղաքական ընտրություն կատարելիս առաջնորդվում է առավելապես զգացական չափորոշիչներով, ավելին՝ Նիկոլի իմիջմեյքերներն իրականում շեֆից կերտել են հենց այդ սեգմենտին հոգեհարազատ առաջնորդի կերպար՝ հեռուն գնացող նպատակներով: Հիմա Բաբոն Նիկոլին ասում է, որ միայն թրաշ պահելով ու գյուղական բարբառային բառեր, խոսքի տոնայնութուն բանեցնելով է՛լ չեն կարողանալու մարդկանց հարիֆացնել. մարդիկ հաց ուտել, վարկերը փակել ու աշխատանք են ուզում, իսկ այդ ամենը Նիկոլը, փաստորեն, չի կարողանում ապահովել՝ չնայած տրված խոստումներին:

Հասարակական համապատասխան սեգմենտի վստահությունը կորցնելը Նիկոլի ու բաբոների համար կարող է շատ թանկ արժենալ՝ մի ողջ իշխանություն, քանի որ կոնկրետ Երևանում ու խոշոր քաղաքներում Նիկոլին վաղուց «պալիտ են արել»՝ գլխի ընկնելով՝ ում հետ գործ ունեն: Եվուրեմն՝ այժմ իշխանությունների խնդիրը պետք է դառնա ոչ այնքան քաղաքաբնակներին իրենցով անելը, ինչը գործնականում անհնար է, այլ դեռևս գոյություն ունեցող համակիրներին իրենց դաշտում պահելը, ինչը, նկատենք, խիստ դժվար է՝ անկախ Բաբոյի ստատուսների քանակից ու բովանդակությունից:
Ինչպե՞ս Նիկոլի մի քանի ամիսը դարձավ հավերժություն

Գերիների և անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա էին կազմակեպել՝ իշխանություններից պահանջելով մինչև վերջ հետամուտ լինել գերիների վերադարձին, ինչպես նաև ականջի հետև չգցել անհետ կորածներին հայտնաբելու հարցը:

Ինչպես հայտնի է, ընտրություններին, երբ Նիկոլին հարցնում էին գերիների որպիսության մասին կամ ցանկանում իմանալ՝ երբ հնարավոր կլինի նրանց տուն վերադարձնել, Նիկոլը քվե ստանալու դիմաց խոստանում էր շատ կարճ ժամանակահատվածում լուծել խնդիրը: Ավելին՝ իրեն հատուկ ցինիզմով ու դեմագոգիկ տրյուկներով հայտարարում էր, թե գերիները «մեզ կներեն»՝ մի քանի ամիս ավել գերության մեջ մնալու համար՝ երդվելով վարչապետի պաշտոնում մնալու դեպքում քափուքրտինքով հասնել գերիների ու անհետ կորածների խնդրի լուծմանը:

Ի՞նչ ունենք այսօր: Փաստն այն է, որ պետությունը գործնականում դադարել է գերիների խնդրով զբաղվել, ու բացի այստեղ-այնտեղ ինչ-որ ելույթներում հիշատակելուց իշխանությունները նրանց խնդրով է՛լ չեն զբաղվում, մոռացության են տվել ու լծվել լավ կյանքի վայելքին՝ վախվորած շողոքորթելով Իլհամին:

Միչդեռ Իլհամին պետք էր ոչ թե շողոքորթել ու յուրաքանչյուր անգամ շունչ քաշելուց հավաստիացնել, որ արտաշնչում են բացառապես խաղաղ նպատակներով, այլ դատի տալ Ադրբեջանին ու հասնել գերիների հարցի լուծմանը: Բայց երևի Աննայի ընկերուհի Մեհրիբանը, որ զբաղվում է օրգանների վաճառքով, վաղուց մասնատել է հայ գերիների մարմինները՝ օրգանները թանկով ծախելով:

Չգերեվարվածներին ի՞նչ են անում, որ գերիներին ինչ անեն…
«Մանկավարժ» Ժաննան

Պետրոսի կնիկ Ժաննան է հայ երեխաների ու նրանց ծնողների գլխին մանկավաժություն արել՝ ափսոսանք հայտնելով, որ հայ մայրերն իրենց երեխաներին չեն սովորեցնում սխալվել ու հասկանալ, որ սխալվելը սովորելու ու ապրելու անբաժանելի մաս է: «Չվհատվել սխալներից, սովորել սխալներից, սխալից ճիշտը գտնելու մոտիվացիա ստանալ, սխալը մեր երեխաներին հենց այս պատճառով շատ հաճախ կոտրում է, որովհետև մենք՝ մեծերս էլ շատ հաճախ չգիտենք՝ ինչպես հասկանալ և ընդունել մեր սխալները»,-յուր «մանկավարժական հմտություններն է» ի ցույց դրել Դումանյան Վահրամի տեղակալը:

Սա այն դեպքն է, երբ էականը ոչ թե այն է, թե ինչ է ասվում, այլ՝ այն, թե ով է ասում: Կոնկրետ այս պարագայում «ասիչի» դերում հանդես է գալիս մի ուժի ներկայացուցիչ կամ առնվազը համակիր, որն ինքը վաղուց չարը բարուց, սխալը ճշտից, մանուկը մեծահասակից կամ ասենք էգը որձից չի տարբերում: Օրինակ՝ շատ մեծ հարցական է մնում Նիկոլի՝ եթե ոչ ուրիշի, ապա գոնե սեփական սխալների վրա սովորելու ընդունակությունը: Երևի Նիկոլին նրա ծնողներն ի սկզբանե լավ չեն դաստիարակել, չեն սովորեցրել՝ ինչ է պեք անել, երբ սխալներովդ կործանում ես մի ողջ ազգի ճակատագիր, ոչնչացնում մի ամբողջ սերունդ, երկիրը դարձնում կույրաղիք: Նիկոլը ի սկզբանե չի էլ ունեցել սխալից ճիշտը գտնելու մոտիվացիա, քանզի իշխանության է եկել՝ սխալը ճշտի գահին բազմեցնելու ու իր կեղծ ճշմարտությամբ ազգի հերն անիծելու:

Ինչ վերաբերում է Պետրոսի կնիկ Ժաննային, ապա նա լավ կանի՝ հեռու մնա հայկական ընտանիքներից առհասարակ, քանզի դեռ այնքան չի աճել, որ հայ մայրերին խորհուրդներ տա. եթե հասուն լիներ, կյանքը Սորոսի հետ չէր կապի:
Persona non grata Սյամոն

Լրագրողների հետ զրույցում Սյամոն տրտնջացել է ու հարց բարձրացրել, թե 2020 թվականի մարտի 11-ից Ռուսաստանն ինչո՞ւ է արգելել իր մուտքը: «Երբ որ իմ մուտքն էին փակում, բարեկամական հարաբերությունների մասին չէին մտածում, իսկ երբ որ Զատուլինի մուտքն է դեպի Հայաստան արգելվել, մտածում են»,-իր ու Զատուլինի միջև անտեղի զուգահեռներ է անցկացրել Սյամոն՝ խոստանալով պատասխանել Զատուլինին առնչվող հարցին միայն այն բանից հետո, երբ կպարզաբանեն, թե ինչո՞ւ են դեպի Ռուսաստան իր մուտքն արգելել:

Սյամոն իրեն լրիվ Զատուլինի տեղն է դրել՝ փորձելով ինք զինք մատուցել որպես Ռուսաստանին բարեկամ այնպես ու այնքան, որքան ու ինչպես Զատուլինն է Հայաստանի բարեկամը:

Սյամոյի հարցի պատապսանն անչափ պարզ է ու բացարձակապես ոչ խրթին. Մոսկվայի՝ «Իժոյի» նկատմամբ սահմանված արգելքը պայմանավորված է նրա արևմտամոլ հայացքներով, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում այն կերպարի շրջանակներում, որ ինքն իրենից փորձում է կերտել ՝ ներկայանալով՝ Ռուսաստանին բարեկամ: Ռուսաստանի բարեկամը սորոսականների հետ սերտ հարաբերությունների ու փոխգործակցության մեջ կարո՞ղ է լինել՝ նպաստելով Հայաստանում ու Արցախում արևմտյան ազդեցության մեծացմանը: Համենայն դեպս՝ դատելով Սյամոյի հարցազրույցներից ու քայլերից՝ տպավորություն չի ստեղծվում, որ նա Ռուսաստանի բարեկամն է: Մյուս կողմից՝ Մոսկվայի համար Սյամոյի նման կեցվածքը ցավոտ է ընկալվել, հավանաբար, նաև այն պատճառով, որ ողջ կյանքը, կարելի է ասել, Սյամոն Ռուսաստանում ապրած ու արարած մեկն է, այնինչ վերջում, փաստորեն, դավաճանել է այդ երկրի շահերը՝ սեփական գրպանային շահերից ելնելով ջուր լցնելով թուրք-արևմտյան տանդեմի ջրաղացին:

Ինչ վերաբերում է Զատուլինի՝ ՀՀ մուտքի արգելքին, ապա այս դեպքում հայաստանյան իշխանութունները ոչ միայն չեն կարող, այլև չեն էլ ուզում բացատրել՝ ինչով է դա պայմանավորված: Ընդ որում՝ ոչ էլ ռուսական կողմին են պատշաճորեն բացատրում՝ ինչից ելնելով են նման որոշում կայացրել՝ ևս մեկ հարված հասցնելով հայ-ռուսական հարաբերություններին ու այդպիսով «յուղ քսելով» Սյամոյի սրտին:
Էրդողանը հասավ Սյունիք

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում նախատեսված ճանապարհների շինարարության մրցույթներից մեկին մասնակցում է նաև թուրքական հայտնի մի կազմակերպություն: Խոսքը, մասնավորապես, Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան 60 կմ-անոց ճանապարհի մասին է: Ենթադրվում է, որ այդ ընկերությունն Էրդողանին մոտ գտնվող թուրք գործարարներից մեկին պատկանող «Kolin İnşaat»-ը կարող է լինել: Հետաքրքիր է, որ բոլոր փորձերը՝ ՀՀ պետական համապատասխան մարմիններից ստանալու սպառիչ տեղեկություն այն մասին, թե կոնկրետ որ թուրքական ընկերության մասին է խոսք գնում, կամ արդյոք իրապես թուրքերը նպատակ ունե՞ն՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհի կառուցմանը բերելու իրենց մասնակցությունը, ոչ մի սպառիչ պատասխան չի հնչել: Ասել կուզի՝ խիստ գաղտնի է պահվում այն հարցի պատախսանը, թե կոնկրետ ովքեր, ինչ ընկերություններ կարող են մասնակցել ճանապարհի կառուցմանը:

Վստահաբար, նման խորհրդավորությունը լավ բանի մասին չի խոսում, իսկ հաշվի առնելով այս իշխանությունների ով կամ ինչ լինելը, այն, որ սրանց իշխանության գալու հարցում հսկայական դեր են խաղացել թուրք-ադրբեջանական փողերը, և Ալիևն ինքն է խոստվանել, որ լուրջ ներդրում է ունեցել ՀՀ-ում հեղափոխության գործում, խիստ մեծ է հավանականությունը, որ մամուլում տեղ գտած լուրերը ճիշտ լինեն. Հայաստանը դառնում է թուրքական բիզնեսի նոր խոպանը, և այդ ամենը՝ Նիկոլի դավաճան ձեռքով: Ընդ որում՝ հարցը ոչ այնքան էմոցիոնալ հարթությունում է, որքան՝ ազգային անվտանգության, քանի որ նման կերպ թուրքերն ուղղակի հասանելիություն են ստանում Սյունիքին, ձեռք բերում հնարավորություն՝ այն հետախուզական օբյեկտի վերածելու: Սկզբից կհետախուզեն, հետո կգրոհեն՝չ հաշված այն փափուկ ուժի գործադրման հնարավորությունները, որ թուրքերը կարող են ձեռք բերել որոշակի հանգամանքների բերումով:

Մնում է սպասել պաշտոնական շրջանակներից խնդրի վերաբեյալ սպառիչ արձագանքին՝ վերջնական հետևություններ անելու:
Ո՞ւմ տակն է փորում Չախոյան Տարոնը

Նիկոլի թիմում առկա վատառողջ մթնոլորտն այնքան է թանձրացել, որ ժամանակ առ ժամանակ արտաքին աշխարհ է դուրս գալիս դրա գարշահոտն ու խայտառակում այնտեղ տիրող իրական վիճակը: Մասնավորապես՝ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Չախոյան Տարոնը սկսել է փորել սեփական շեֆի ոտքի տակը՝ աչքը տնկելով Նիկոլի աշխատակազմի ղեկավար Հարութունյան Արայիկի տեղի վրա՝ խոշորացույցի տակ առնելով շատ կոնկրետ հատապտղի հետ ասոցացվող Արայիկի ամեն մի քայլը:

Փաստորեն՝ Տարոնն իսկական կարիճ է՝ հեռուն գնացող ծրագրերով, որ, ինչպես հայտնի է, պարբերաբար հանդես է գալիս սեփական դեմքը խայտառակող ստատուսներով՝ դրանց օգնութամբ մտնելով Նիկոլի մի տեղը:

Տարոնը, իհարկե, միակը չէ այդպիսին. օրինակ՝ բոլորովին վերջերս ՔՊ վարչության խայտառակ ընտրությունները կարելի է տարոնության յուրատեսակ կոլելտիվ դրսևորում համարել՝ արփիդավոյանական երանգներով:

Հարկ է իմանալ, որ գրեթե բոլոր ՔՊ-ականները սրա-նրա տակը փորելով ու կաշի փոխելով են մարդ դարձել՝դառնալով Նիկոլի գործի շարունակողներն ու նրա մեթոդոլոգիայի յուրացնողները: Տարոնը վաղուց է այս կանոնը հասկացել, և քանի որ չափազանց ամբիցիոզ է, որոշել է «Cucurbita»-ի հերն անիծել՝ճիշտ է՝ առայժմ ոչ այնքան արդյունավետ կերպով:

Նիկոլի դժբախտություններից մեկը հենց այն է, որ պարագլուխն է դարձել նման մարդկանցից կազմված թիմի. բոլորն իրենց խաղն են խաղում, ու եթե վաղը հարկ լինի մի որևէ ընդդիմադիրի կոշիկները լիզել, Նիկոլից թաքուն անելու են դա՝ կյանքի ու թալանի երաշխիքներ պոկելու հույսով:

Տարոններն են վերջում «քցելու» Նիկոլին, եթե, իհարկե, Նիկոլն առաջինը «չքցի» ՔՊ-ականներին՝ նրանց ժողովրդի կամքին հանձնելով:
Ավինյան Տիկոյի բնազդները

Քաղաքապետարանում փորձելով հիմնավորել չզեկուցվող հարցերի գոյության, այդ գործիքակազմի ներդրման նպատակահարմարությունը՝ Ավինյան Տիկոն, մասնավորապես,ասել է.«Աստված մի արասցե, վաղն ինչ-որ մի նոր իշխանություն ա ձևավորվում, որն ուզում ա հրապարակային, այո, հրապաակային… մութ ուժերը, մութ ուժերը հետ են գալիս, և ուզում ա հրապարակային քննարկումներից զերծ մնա, ինչ-որ բաներ կոծկի չզեկուցվող հարցերով, ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի՝ այդ հարցը բարձաձայնելու և ավելի մեծ նույնիսկ աղմուկ բարձրացնելու հարցի վերաբերյալ, քան ասենք եթե հարցն ի սկզբանբե զեկուցվող լիներ…»:

Ավիյան Տիկոյի խոսքում ակամա արտացոլվել են նրա ենթագիտակցական վախերը, որոնց աղբյուրը բնազդներն են. սարսափում է այն մտքից, որ վաղը կարող է իշխանափոխություն լինել: Ընդ որում՝ «մութ ուժերի» տակ Տիկոն նկատի է առնում ոչ միայն ասենք ներկայիս խորհրդարանական ընդդիմությանը, այլև ցանկացած մեկ այլ նորմալ քաղաքական ուժի՝ շատ լավ հասկանալով, թե այդ դեպքում ինչ ճակատագիր է սպառնում իրեն ու յուրայիններին: Տիկոյի համար «մութ ուժ» է ցանկացած սուբյեկտ, որը կարող է ձեռնոց նետել իր ու Նիկոլի իշխանությանը, ինչը, իհարկե, անոմալ երևույթ է ու վկայում է Տիկոյի՝ կերած կեղտերի տակից դուրս գալու անհնարինության վերաբերյալ սարսափների մասին: Սրանց համար իշխանությունը շատ ավելի թանկ է, քան նույնիսկ սեփական կյանքը, և եթե ընտրություն ատարելու լինեն ասենք 5 տարի ղեկավարելու ու դրանից անմիջապես հետո հոգին ավանդելու և մինչև խոր ծերություն ոչ հատուկ կարգավիճակով երջանիկ ապրելու միջև, ընտրելու են առաջին տարբերակը, քանի որ իշխանության համն արդեն առել են, ու առանց դրա նրանց ներքին օրգաններն այլևս չեն կարող նորմալ կենսագործել:

Նիկոլը բոլորին դարձրեց իր նան մոլագար՝ անթրաշ դեմքով ու կլորացրած աչքերով:
Ո՞վ է փոշիացրել Նիկոլի միլիարդները

Բաբոն շարունակում է ընթերցել ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները՝ դրանցից որոշ պատառիկներ հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում: Հերթական ստատուսով ավետելով 2022 թվականի 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ի գրանցած 14.8%-ոց աճի մասին՝ Թունյան Բաբոն միևնույն ժամանակ գուժել է Հայաստանում գյուղատնտեսության վատ վիճակի մասին. գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով:

Կասկած չկա, որ պաշտոնական թվերը, որոնց հղում է կատարել Բաբոն, խիստ լավատեսական են, և կոնկրետ գյուղոլորտում անկումը ոչ թե 0,1%, այլ առնվազը մի քան տոկոս է կազմում. պաշտոնական վիճակագրությունը, ավանդույթի համաձայն, հնարավորինս կոծկում է բացասականը, ուռճացնում դրականը:

Ի՞նչ է կատարվում: Գյուղատնտեսությունը Հայաստանում փաստացի տարեցտարի ոչնչանում-մեռնում է, ու չնայած Նիկոլը բոլորովին վերջերս արդարանում էր, որ թեպետ վերացրել են Գյուղատնտեսության նախարարությունը, ինչի համար իրենց քննադատում են, սակայն բազմամիլիարդավոր դրամներ են հատկացրել ոլորտին՝ գերազանցելով բոլոր նախկին ցուցանիշները: Հարց՝ ո՞ւր է արդյունքը: Արդյունք չկա ու չի էլ լինելու, քանի դեռ լուծված չեն այդ ոլորտի զարգացմանն էապես խոչընդոտող գոծոնները՝ բանկերի կողմից վարվող քաղաքականությունից՝ սպառման ու ոռոգման խնդիրներ: Գյուղացիները ճռռում են մարդկանց գրպանի հաշվին սեփական բիզնեսը ծաղկեցնող բանկերից (այդ բանկերից ամենախոշորներից մեկի սեփականատերերը գռզոներն են) վերցրած վարկերի ձեռքը՝ ամեն տարի կանգնելով սեփական բերքի իրացման խնդրի առջև (այս իմաստով ամենառիսկայինը խաղաղագործությունն է դարձել), իսկ հեռատես գյուղացիները, հասկանալով հողագործության հանհեռանկարայնությունը, վաղուց հրաժարվել են իրենց բուն զբաղմունքից՝ բռնելով խոպանների ճանապարհը: Այս ամենի հետևանքով բացի այն, որ դատարկվում է երկիրն ու մեծանում է անմշակ մնացող հողերի մակերեսը, դեռ մի բան էլ պարարտ հող է ստեղծվում ասենք թուրքական գյուղմթերքի իրացման համար՝ Հայաստանը հագցնելով թուրքական ասեղին: Ու այս իրավիճակում գռզոները դեռ երազում են Թուրքիայի հետ սահմանների բացման մասին՝ չկանխատեսելով դրա ողբերգական հետևանքները՝ փոխարենը տեղում ոտքի հանելու գյուղոլորտն ու տեղական ապրանքի մրցունակությունը բարձրացնելու:

Ողբեգական հետևաքներ ո՞ւմ համար, այա սա է հարցը…
Սյամոն սկանդալի կիզակետում է հայտնվել

Օրերս Ստեփանակերտում «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի և Սյամոյի «Միասնական հայրենիք» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած դեբոշի վերաբերյալ Սյամոյի կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կատարվածի վերաբերյալ սեփական վարկածն առաջ քաշելով ու պահանջելով Ազգային ժողովում ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, քննության առնել ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դ․ Գալստյանի վարքը: Միաժամանակ իրավապահ մարմիններին են կոչ հղել՝ իրականացնելու քրեական հետապնդում:

Մամուլում տեղ են գտել որոշ մանրամասներ այն մասին, թե իրականում ինչպես ու ինչից է միջադեպ տեղի ունեցել: Կողմերը բռնվել են զրույցի, ընթացքում խոսք է գնացել ներդրումային հիմնադրամի գործունեությունը քննող ԱԺ հաշվեքննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, Բաբայանի կուսակիցները, կորցնելով ինքնատիրապետումը (Սյամոն դեմ է հանդես գալիս այդ գաղափարին), սկսել են էպիտետավորել Վիտալի Բալասանյանին։ Գալստյանն էլ հակադարձել է՝ հիշեցնելով Բաբայանի անվան շուրջ պտտվող լուրերը՝ վարկային միջոցների հետ կապված, ինչից հետո երկու եղբայրները հարձակվել են Դավիթ Գալստյանի վրա:

Փաստորեն՝ կարելի է ասել՝ Սյամոյի պատճառով է ծեծկռտուք տեղի ունեցել. չլինեին Սյամոյի ագահությունն ու որոշ հիմնադրամների հետ ունեցած նրա հատուկ հարաբերությունները, նման բան տեղի չէր ունենա: Արցախում բոլորն էլ գիտեն, թե կոնկրետ ինչպես է Սյամոն բիզնես ծաղկեցրել՝ ցայսօր էլ շարունակելով խոչընդոտել փողերի հնարավոր փոշիացումը քննել ցանկացողներին:

Սյամոյին ընդհանուր առմամբ բնորոշ է սկանդալն ու ծեծուջարդը, և այս առումով, փաստորեն, նրա համակիրներն ու կուսակցիները բացառություն չեն կազմել՝ «պատվով» շարունակելով շեֆի գործը:
Ահա թե ինչու է Նիկոլը Մացոյին ընտրել

Նիկոլի «դաբրոյով» դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ հայտնի Մացոն, ԲԴԽ-ի կողմից նշանակվել է այսպես կոչված հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ու չնայած Մացոյի բարեվարքության մասին Կոռուցիայի կանխարգելման հանձնաժողովը, ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետը տվել էին բացասական եզրակացություն, բայց Նիկոլի ընտրույունը,այնուամենայնիվ, կանգնել է հենց Մացոյի վրա, որն իր անձով մարմնավորում է այն ամեն բացասականն ու մերժելին, որ կար «հին Հայաստանում», որ իբր պետք է մերժեին «Նիկոլի դարում»:

Թեպետ իրավաբանները պնդում են, որ Սահմանադրությամբ Նիկոլի մոտ նախագահ աշխատող Խաչատուրյան Վահագը իրավունք ունի՝ չհաստատելու ու հետ ուղարկելու Մացոյի նշանակումը, բայց պետք է անհույս ռոմանտիկ մեկը լինել՝ հավատալու,որ «նախագահը» կարող է դեմ գնալ Նիկոլի որոշմանը:

Ինչո՞ւ հենց Մացոն: Պատճառը մեկն է. Մացոն իր կարյերայի ընթացքաում հասցրել է ապացուցել բոլոր իշխանություններին իր ունեցած հավատարմությունը, իր անսկզբունքայնությունը, ինչը տվյալ պարագայում Նիկոլի համար ամենաէական գործոնն է, քանզի Մացոյի օգնությամբ «կոռուպցիայի թշնամին» պատրաստվում է պայքարել ոչ թե նոր թափով ծաղկող այդ վտանգավոր երևույթի դեմ, այլ՝ յուր քաղաքական ախոյանների, և քանի որ Մացոն վիճելի դատավճիռներ կայացնելու հարցում աբսոլյուտ չեմպիոն է, Նիկոլի ընտրությունը հենց նրա վրա է կանգ առել:

2018-ին երբ Նիկոլը մարդկանց ուղեղը ներսից ուտում էր՝ վստահեցնելով, որ գալիս է՝ նոր դարաշրջան բերելու ու ջնջելու դատապարտելի բարքերը, նրան «այո» ասողների նույնիսկ սարսափ երազներում մացոն չէր կարող լինել Նիկոլի մարդը: Բայց ունենք այն, ինչ ունենք այսօր, և մնում է, որ գոնե հիմա հանրության զոմբիացած շերտը կարողանա հետևություններ անել:

Կանե՞ն, թոբա թե…
Վիգենը՝ Մացոյի թասիբին

Արձագանքելով հարց-նկատառմանն այն մասին,որ այպես կոչված հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնին Մացոյի նշանակումը խիստ տարակուսելի է՝ հաշվի առելով նրա ով լինելը, խաչատրյան Վիգենը կրկին անգամ հետույքից օին է հանել՝ Նիկոլի այդ որոշումն արդարացնելով կամ բացատրելով հետևյալ կերպ. «Պետք չէ բարեփոխումների ամբողջ հեռանկարը կապել բուն կատարողների հետ…շատ էական է, որ համակարգն այնպես ձևավորվի, որ կատարողներից կախված չլինի ընթացքը, և նրանք, ովքեր չհամապատասխանեն համակարգին, դուրս մնան էդ համակարգից, ոչ թե համակարգը ծառայեցնեն իրենց ճաշակին»:

Վիգենն այլասերված հայացքների տեր մեկն է, փաստորեն, քանի որ նրա պատկերացումները հաակարգ կայացնելու կամ դրա նորմալ կենսագործունեությունն ապահովելու վերաբերյալ ոչ մի նորմալ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ եթե բարեփոխումների հարցը պետք չէ կապել բուն կատարողների հետ, ապա այդ դեպքում ո՞ւմ հետ է պետք այն կապել: Եթե մեկը շենք է կառուցում՝ կառուցապատման աշխատանքներում ներգրավելով ոչ թե շինարարների, այլ ասենք գինեկոլոգների, շանս կա՞, որ այդ շենքը կկառուցվի, թե՞ ոչ… Մինչդեռ ինքնամաքրվող պետական համակարգ կայացնելը կամ արմատապես բարեփոխելը շատ ավելի բարդ գործ է, քան շինարարությունը. համակարգը համակարգ է դառնում նախևառաջ դրանում ներգրավված մարդկանց անձնական ու մասնագիտական բարձր որակների շնորհիվ՝ բաներ, որոնցից մեծապես խորշում է Նիկոլը՝ պետության հիմքերը ներսից կրծելով:
«Ազգային» Վիգենը

Փորձելով երևալ խիստ հայրենասեր ու ազգային դիմագիծ ունեցող մեկը՝ Խաչատրյան Վիգենը կիսահռետորական հարց է հնչեցրել.«Ի՞նչ ա նշանակում, որ վարչապետը գնում ա հանդիպման, պետության ղեկավար ա, չէ՞, գնում, և հայազգի մարդիկ…վերջին խուլիգանական պահվածքն են իրենց թույլ տալիս…էդ մարդն ազգային գործի՞չ ա»:

Վիգենի խոսքերը թերևս վերաբերում են Նիկոլի այն օտարեկրյա այցերին, որոնց ընթացքում տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ պարբերաբար փորձում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել Նիկոլի ազգադավ քաղաքականության դեմ ու աշխարհին ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի կիսում Վիգենի շեֆի թրքանպաստ օրակարգն ու հայակործան ծրագրերը:

Վիգենի համար, իհարկե, օտարի սպասարկու համարվում է ոչ թե Նիկոլը, որը հենց իր՝ Վիգենի մորուքավոր տարատեսակն է՝ դեմքին մի փոքր ավելի պակաս կնճիռներով, այլ ասենք սփյուռքյան ավանդական կառույցներն ու ազգային գործիչները, որոնցից մի քանիսին նույնիսկ Հայաստան մուտք գործել է Նիկոլն արգելել:

Նիկոլն իրենից ներկայացնում է մի կերպար, որին դեմ չխոսելն այսօր հայրենիքի դավաճանության պես մի բան է դարձել. բոլորիս աչքի առաջ երկիրը փուռն է տալիս ու ակնկալում է ծափահարություննե՞ր: Եթե կա մեկը, ով կարող է իսկապես ծափահարել, ապա դա հենց Վիգենն է, որի կյանքի իմաստն է վաղուց դարձել Հայաստանը Թուրքիայի ազդեցության տակ գցելն ու Իլհամի հոռի ցանկությունների բավարարումը, ինչով էլ 4 տարի է՝ զբաղվում է Նիկոլը՝ վիգենների «սրտին յուղ քսելով»:

Նիկոլի դատաստանը հետո է հայ ժողովուրդն անելու՝ նրա հետ մեկտեղ Վիգենին գրողի ծոցն ուղարկելով:
Ռուբեն Վարդանյանը նոր պատերա՞զմ է գուժում

Այսօր Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում ունեցած իր ելույթում Ռուբեն Վարդանյանն արձանագրել է, որ իրավիճակը բավական օրհասական է՝ կոնկրետացնելով.«Մենք ունենք հայրենական պատերազմի իրավիճակ, և դա պահանջում է ողջ ժողովրդի մասնակցությունը երկրի պաշտպանությանը»:

Ինչպես հայնի է, այս օրերին Բաքուն շարունակում է ապատեղեկատվության տարածմանը զուգահեռ կրակել սահմանին, իսկ Ադրբեջանի իշխանությունները կառավարամետ ԶԼՄ-ների միջոցով ազդարարել են Լեռնային Ղարաբաղում «հատուկ գործողություն» իրականացնելու մտայնության մասին։ Մասնավորապես՝ «Haqqin.az»-ում «Ո՞վ, Ադրբեջա՞նը, թե՞ Ռուսաստանը կզինաթափի անօրինական զինված կազմավորումները Ղարաբաղում» վերտառությամբ հակահայկական ու հակառուսական սուր շեշտադրումներով հոդված է հրապարակվել, որտեղ խոսվում է «հատուկ գործողության» միջոցով Արցախի մնացյալ հատվածի հարցերն արագորեն լուծելու պլանների մասին:

Սրան զուգահեռ հավաստի տեղեկություններ են ստացվում այն մասին, որ ադրբեջանական կողմը մեծաթիվ զորք ու մարտական տեխնիկա է կուտակել Կուտականի նոր զբաղեցրած դիրքերում, իսկ Կութ գյուղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերն ընդլայնել են գնդակոծության ինտենսիվությունը:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնի է, Էրդողանն է հանդես եկել հայտարարությամբ այն մասին, որ Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային հարվածները ընդամենը սկիզբն են. Թուրքիան կարող է Սիրիայի քրդերի դեմ նաև ցամաքային գործողություն իրականացնել:

Հայաստանն ու Արցախը փաստացի նստած են «վառոդի տակառի» վրա, ու չկա ոչ մի հիմք՝ պնդելու,որ այդ վառոդի տակառը չի պայթի՝ հատկապես նկատի ունենալով թե՛ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, թե՛ նաև ուկրաինական ռազմաճակատում տիրող կացությունը՝ գործոններ, որոնք առաջնային թիրախ են դարձնում Կովկասն այն ուժերի համար,ո րոնք փորձում են գալիք աշխարհակարգում չկորցնել ներկայումս ունեցած հեգեմոն դիրքերը:

Փաստն այն է, որ Մոսկվայի ձայնը Բաքվում հետզհետե ոչ ազդեցիկ է դառնում, ինչի մասին փաստեց թերևս Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը, երբ Պուտինին չհաջողվեց կոտրել Իլհամի կողը՝ աներեր դարձենլու Ռուսաստանի ներկայությունն Արցախում:

Արդյոք Մոսկվան հետևություներ արե՞լ է կատարվածից կամ արդյոք հաշվարկե՞լ է այն ռիսկերը, որոնք խմորվում են բոլորիս աչքի առաջ Կովկասում,որ Էրդողանի թեթև ձեռամբ դարձել է Մերձավոր Արևելքի անբաժան մասը: Ցանկություն կա հավատալու, որ հետևություններ, այնուամենայնիվ, արվել են, իսկ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովը կհանդիսանա արված հետևությունների կարևոր արտահայտչամիջոցը:
Ալիևի ձեռքերը հասան «BBC»-ին

Բրիտանական «BBC»-ն Ադրբեջանի իշխող ընտանիքի աջակցությամբ և բրիտանական նավթագազային «BP» հսկայի հովանավորությամբ նկարահանված «Ադրբեջանի հրաշալիքները»
ֆիլմի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ մեղադրվելով Ալիևների «երեսը լվանալու» համար: «BP»-ից Ադրբեջանին սատարող ֆիլմի նկարահանմանը ցուցաբերված աջակցության փաստը բացատրել են Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ունեցած շահագրգռվածությամբ, ի շահ Ադրբեջանի և ընկերության աշխատելու ցանկությամբ, իսկ «BBC»-ի խոսնակը, մասնավորապես, ասել է. «Մեծ Բրիտանիայից դուրս գովազդն և հովանավորչությունը, որը հստակ մակնշված է որպես այդպիսին և ամբողջովին առանձնացված է մեր խմբագրական արտադրանքից, թույլ է տալիս մեզ ներդրումներ կատարել «BBC»-ի համաշխարհային մակարդակի լրագրության մեջ, որն անկախ և անկողմնակալ նորություններ է տրամադրում բոլոր թեմաներով, այդ թվում՝ կլիմայի փոփոխություն, էներգետիկ ճգնաժամ և աշխարհաքաղաքականություն»:

Այն, որ ժամանակակից աշխարհում փողով լուծվող հարցերի շրջանակը հետզհետե ընդլանվում է, փաստ է: Փաստ է նաև այն, որ Ադրբեջաի իշխող վերնախավի ու Անգլիայի ազդեցիկ շրջանակների միջև կապերը բավական խոր արմատներ ունեն, և գուցե քչերին է հայտնի, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Անգլիան որպես ռազմավար ստացավ հենց Ադրբեջանը, որտեղ և անգլիական խոշորագույն ընկերություներից մեկը՝ «BP»-ն, սկսեց ծավալել սեփական բիզնեսը՝ ադրրբեջանական նավթի շնորհիվ լեգիտիմացնելով Ալիևների ցեղական բռնապետությունը:

«BBC»-ի կողմից Ադբրբեջանի յուրատեսակ գովազ հանդիսացող «Ադրբեջանի հրաշալիքները» մեզ պետք է ոչ թե վրդովեցնեն, այլ սրեն այն հարցը, թե ինչ են անում ՀՀ իշխանությունները՝ համաշխարհային առաջատար մեդիաներում ճիշտ լույսի ներքո ներկայացնելու Հայաստանը՝ նկատի ունենալով այն, որ ՔՊ-ականները չեն դադարում առիթ-անառիթ պարծենալ, թե Հայաստանն իբր ժողովրդավարության բաստիոն են դարձրել: Օրինակ՝ կոնկրետ ռուսական մեդիատիրույթում օրեցօր հզորանում է ադրբեջանական ազդցությունը, մինչդեռ հայկական տեսակետ հնչեցնողներն ավելի են պակասում այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում՝ նախկին իշխանությունների օրոք, տրամագծորեն հակառակ պատկերն էր, և դա՝ այն դեպքում,երբ փողի խնդիր ադրբեջանական վերնախավը երբեք էլ չի ունեցել: Ասել կուզի՝ ադբեջանական ազդեցության մեծացման փաստը պայմանավորված է ոչ միայն փողի գործոնով, այլև կոնկրետ այս կամ այն պետության՝այդ երկրի նկատմամբ որդեգրած պետական քաղաքակնության, ու BBC-ի պարագան նույնպես թերևս չի կարող այդ տրամաբանությունից դուրս լինել:

Այնպես որ՝ «ժողովրդավարության բաստիոնի» տիրակալ Նիկոլն ու մանկլավիկները պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչպե՞ս է պատահում, որ «ժողովրդավարության բաստիոն» դառնում է Հայաստանը, իսկ գովազդվում՝ Ադրբեջանը՝ հնարավորություն ձեռք բերելով՝ սեփական քարոզչական թեզերով կերակրելու օտարներին:
Ի՞նչ կարող է տալ Թասմագամբետովը Հայաստանին

Ինչպես հայտնել է Երևանում ՀԱՊԿ նիստի բացումն արած Նիկոլը, 2023 թվականի սկզբից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալ Թասմագամբետովը. Ստանիսլավ Զասն ավարտում է իր գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Կա կարծիք, որ կոնկրետ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վրա Զասը այնքան էլ դրական ազդեցություն չի թողել՝ տակից առաջ տանելով Բաքվի շահերը: Որպես այդ տեսակետի հիմնավորում բերվում է Բաքվի հետ Զասի սերտ առնչությունների վերաբերյալ փաստը, ինչպես նաև մատնանշվում Ալիևի հետ նրա ընկերությունը: Ընդ որում՝ Զաս-Բաքու բարեկաական կապերի գոյությունը քարոզչական մակարդակում շատ լավ մանիպուլացվում է՝ այն ներկայացնելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ևս մեկ պատճառ:

Զասին այլևս քիչ ժամանակ է մնացել, և կարճ ժամանակ անց նրան փոխարինելու է գալու թյուրքական Ղազախստանի ներկայացուցիչը, որը, դատելով նրա կեսնագրությունից ու աշխատանքային գործունեությունից, բավական սերտորեն կապված է Մոսկվայի հետ. Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպանն է եղել, ներկայումս ռուսական ավտոմոբիլային կորպորացիայի «ԿամԱԶ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Այն մասին, թե կոնկրետ ինչ առնչություներ է ունեցել Բաքվի հետ, կամ ինչ կապեր ունի նա հիմա Ալիևների կամ նրանց մերձավորների հետ, կարծես դեռևս ոչինչ հայտնի չէ:

Արդյոք արժե՞ հույսեր կապել նոր քարտուղարի կառավաման հետ, թե՞ քարտուղարի անձը տվյալ պարագայում բնավ որոշիչ չի կարող նկատվել: Անկախ ամեն ինչից, իհակե, կա երկու հիմնական խնդիր՝ շահերի ընդհանրության ու ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմաքաղաքական կառույցի արդյունավետության հարցերը. երկու դեպքում էլ, ցավոք, Հայաստանի համար միջավայրը բարենպաստ չէ, իսկ երբ օբյեկտիվ գործոններին գումարվում են սուբյեկտիվները՝ պայմանավորված նիկոլական իշխանության բնույթով ու լատենտ նպատակներով, պատկերն առավել ամբողջական է դառնում՝ լավատեսության տեղ չթողնելով:

Ամեն դեպքում պաշտոնական Երևանը պետք է կարողանա գտնել նոր հնարավորություններ՝ «սայլը տեղից շարժելու», իսկ դրա անհնարինության դեպքում՝ ավելորդ թշնամիներ չբուծելու: