Armeniannews.Info
158 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Նիկոլը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից

Նիկոլը չի ստորագրել ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին հռչակագիրը՝ հիմնավորելով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի հստակ քաղաքական գնահատականի բացակայությունը կարող է նշանակել, որ ՀԱՊԿ-ը հրաժարվում է իր դաշնակցային պարտավորություններից, և Բաքուն մեկնաբանում է որպես Երևանի դեմ ագրեսիայի «կանաչ լույս»:

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը վստահություն է հայտնել, որ Հայաստանը, անշուշտ, կմնա ՀԱՊԿ-ում՝ հավելելով. «Հայաստանին և Ադրբեջանին պետք է օգնել համաձայնության գալ խաղաղության շուրջ, և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է բոլոր ջանքերը գործադրեն դրա համար»։

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանություններին, այնուամենայնիվ, չի հաջողվել կոտրել Լուկաշենկոյի կողն ու ստանալ գոնե ձևականորեն հայանպաստ ինչ-որ թուղթ, ինչը կարող է դառնալ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ սեփական անդամակցությունը սառեցնելու պատշաճ առիթ:

Տվյալ պարագայում, սակայն, բավական ուշագրավ է ստացվել Պեսկովի ինքնավստահ մեկնաբանությունն այն մասին, որ Հայաստանը դուրս չի գա ՀԱՊԿ-ից: Պեսկովի ականջին Նիկո՞լն է շշնջացել այդ մասին, թե՞ Ռուսաստանում շատ լավ գիտեն, թե իրականում ինչն է Նիկոլին պահում ՀԱՊԿ-ում՝ չնայած նույն Նիկոլի կողմից հաճախ հնչեցվող սպառնալից քննադատություններին՝ ուղղված այդ ռազմաքաղաքական կազմակերպությանը:

Խնդիրն այն է, որ Նիկոլն էլ է շատ լավ հասկանում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու օպերացիան կարող է իր համար ճակատագրական լինել. նույն պահին, երբ Նիկոլը կդադարի ռուսական կողմի համար հանդուրժելի կերպար լինել, Կրեմլում առաջ կգա Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտության հարցը, և այդ ժամանակ Նիկոլի վիճակն իսկապես աննախանձելի կարող է լինել նույնիսկ այն դեպքում, եթե վերջինիս սատար կանգնի ասնեք ողջ կոլեկտիվ Արևմուտքը: Նիկոլը երբեք դուրս չի գա ՀԱՊԿ-ից, քանի դեռ համոզված չէ, որ Ռուսաստանի թափը չի հերիքի՝ իրեն գահընկեց անելու, բայց հենց որ զգաց՝ Ռուսաստանի «գնացքը գնացել է», մի րոպե անգամ աչքը չի թարթի՝ Հայաստանը թուրք-արևմտյան ծիր մտցնելու:

Այնպես որ՝ թե նույնիսկ վաղը ՀԱՊԿ-ի աչքի առաջ Ալիևը Երևանն էլ իր վերահսկողության տակ առնի, դրանից ոչինչ չի փոխվելու, քանզի Նիկոլն առաջնորդվում է ոչ թե պետական շահերով, այլ բացառապես իրենն առաջ տանելով, իսկ իր համար դեռևս ռիսկային է կտրուկ շարժումներ անելը:
«Սպարապետ» Նիկոլը

Վերջապես Նիկոլի երազանքը կատարվեց. ՊՊԾ-ն առանձնացվել է ԱԱԾ-ից՝ վերածվելով վարչապետին ենթակա մարմնի: Կառավարության այսօրվա նիստում ԱԽՔ-ն է այդ մասին «ավետել»՝ մասնավորեցնելով՝ պաշտոնաթող վարչապետին 10 տարով տրամադրելու են պետական պահպանության ծառայություն: Ընդ որում, ինչպես տեղեկացրել է Նիկոլը, տրամադրվող պետական պահպանությունն ըստ անհրաժեշտության կարող է երկարացվել։

Փորձելով հիմնավորել ՊՊԾ-ն ԱԱԾ-ից առանձնացնելու վերաբերյալ որոշումը՝ Նիկոլը փորձել է համոզել, թե իբր նման որոշման ընդունման պատճառը ԱԱԾ-ին լավություն անելն է. այդ կառույցին տալիս են հնարավարություն՝ կենտրոնանալու իր բուն գործի վրա:

Նիկոլն իրականում բոլորովին այլ նկատառումներով է նման որոշում կայացրել. վստահելով բացառապես ինքն իրեն՝ ինք զինք փաստացի վերածել է սեփական թիկնազորի սուվերեն «սպարապետի»՝ համոզում ունենալով, որ դա իրեն կտա առողջ ու երջանիկ կյանքի հավելյալ երաշխիքներ, ինչպես նաև փորձել է լուծել պաշտոնը կորցնելուց հետո կենդանի մնալու պրոբլեմը, ինչը, նկատենք, այնքան էլ փոքր խնդիր չէ՝ նկատի ունենալով բոլորիս հայտնի իրադարձությունները:

Սակայն արդյոք Նիկոլը չի՞ գերագնահատում ՊՊԾ հնարավարությունները, երբ իր կյանքի երաշխիքները փորձում է փնտրել այդտեղ: Թերևս, քանի որ չի ուզում հասկանալ, որ երկիրը վարի տալու պատասխանը նա այսպես թե այնպես տալու է՝անկախ ամեն ինչից, ու որևիցե ՊՊԾ նրան այդ հարցում չի օգնելու:Ի դեպ՝ պատասխան տալու պրոցեսը կարող տարբեր կերպ դրսևորվել, ու եթե նույնիսկ բացառվի ֆիզիկական բնաջնջման տարբերակը, ինչը պնդել չի կարելի, ապա առնվազն օրենքի դատին հանձնվելուց Նիկոլին ոչ մի ՊՊԾ չի փրկի:

Մինչդեռ Նիկոլը կարող էր երկար ու երջանիկ կյանք ունենալ, եթե ժամանակին չփորձեր թռչել սեփական հասակից վեր կամ ասենք ցուցամատով փակել Արևը…
Նիկոլը վերացնում է հետքերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԱԾ արխիվը ոչնչացնելու վերաբերյալ նախագիծը: Նախագծում, մասնավորապես, խոսվում է այն մասին, որ ոչնչացման ենթակա են այն փաստաթղթերը, որոնք տեղեկություններ են պարունակում այն քաղաքացիների մասին, որոնք համագործոկցել են ԱԱԾ-ի հետ:

Հեղափոխությունից հետո, ինչպես հայտնի է, նմանատիպ մի բան ևս տեղի էր ունեցել: Փաստորեն՝ Նիկոլի օրոք ԱԱԾ-ն սկսել է ավելի հաճախ այրել արխիվները, ինչը կարող է ունենալ թերևս նաև քաղաքական որոշակի ենթատեքստ՝ պայմանավորված ասենք ներկայիս իշխանությունների առանձնահատկություններով: Խնդիրն այն է, որ կա ոչ անհիմն կարծիք, որ ՔՊ-ականների ճնշող մեծամասնությունն այս կամ այն ֆորմատով ժամանակին ագենտություն են արել թե՛ հայաստանյան հատուկ ծառայությունների, թե՛ օտարերկրյա մարմինների համար: Ոմանք նույնիսկ կրկնակի գործակալներ են եղել ու գուցե են ցայսօր, ինչպես ասենք նույն Միրզոյան Արոն, որի ղազագիրը, ինչպես հայտնի է, հրապարակայնացվել էր ոչ վաղ անցյալում:

Ինքնամաքրման պրոցեդո՞ւրա է իրականացնում Նիկոլը՝ ինքն իրեն ու թիմին ապահովագրելով Արաբատի ճակատակգրին արժանանալու հեռանկարից, շատ հավանական է, ուղակի հարց է առաջանում, թե կոնկետ ԱԱԾ աշխատանքի արդյունավետության առումով ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գործակալական ցանցի վերաբերյալ տվյալների ոչնչացումը հատկապես երկրի համար ճգնաժամային այս փուլում, երբ «մազից է կախված» հայոց պետականության գոյությունը:
Դառը փորձը ոչ մի լավ բան չի հուշում

Գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերը: Ըստ այդմ՝ առաջարկվում է գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն, որը ներառելու է Ոստիանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը։

Նիկոլը, փորձելով ինչ-որ կերպ հիմնավորել նոր նախարարության ստեղծումը, ասել է.«Ուզում եմ՝ մենք հստակ արձանագրենք, որ այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն և նոր ստանդարտի Փրկարար ծառայություն ունենալն է: Սա է մեր ամենակարևոր խնդիրը, որը մենք հետապնդում ենք, և ընդհանուր առմամբ, Ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մասին է»:

Նիկոլի խոսքերը խիստ հերթապահ են թվում: Խնդին այն է, որ ՔՊ-ական իշխանությունն առաջին անգամ չէ, որ ձեռնամուխ է լինում պետական օղակները մեկտեղելու գործին. ժամանակին, օրինակ, երբ որոշում էր ընդունվում՝ ստեղծելու ԿԳՄՍՆ, բաժակաճառային բովանդակության խոստումնալից մեկնաբանությունների պակաս ընդհանրապես չէր զգացվում, և Նիկոլի մանկլավիկները, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարում էին, որ քանի որ խնդիր ունեն՝ նախարարութունների գործունեությունն էականորեն բարելավելու, ուստի գտել են ձևը՝ «ժեշտը ոսկու վերածելու»: Մինչդեռ նախարարությունների միաձուլումը ոչ միայն չբերեց ակնկալվող դրական արդյունքի, այլև պատճառ դարձավ համակարգային դեգրադացիայի, և հիմա ունենք այն ինչ ունենք,իսկ ավելի ճիշտ՝ է՛լ ոչինչ չունենք:

Շատ մեծ է հավանականությունը, որ Ներքին գործերի նախարարության ստեղծման դեպքում նույնպես կարճ ժամանակ անց «կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ»՝ նկատի ունենալով, թե ում ձեռքն է այդ գործին դիպչել:

Նիկոլն ասում է, թե խնդիր ունեն Ոստիկանության աշխատանքի որակի բարելավման: Հարց՝ ինչի՞ հետևանք է Ոստիկանության ՕԳԳ-ի անկումը: Պատասխան՝ գերքաղաքականացվածության. քաղաքական իշխանությունները տարիներ ի վեր ստրուկի պես շահագործում են Ոստիկանությանը՝ սեփական աթոռը պահելու, ընդդիմադիրներին ճնշելու կամ ասենք «ա» կետից «բ» կետ տեղափոխվելու: Բոլորն են թերևս հիշում հետպատերազմյան առաջին շրջանը, թե ինչպես էր Նիկոլը Կառավարության մի մասնաշենքից մյուսը գնալու համար իր հետևից քարշ տալիս հազարավոր ոստիկանների: Դե իսկ ընդդիմության քաղաքական պայքարի ճնշման գործում ներգրավված ոստիկանական լայնածավալ ռեսուրսների մասին ընդհանրապես չարժե խոսել: Այսինքն՝ անվազը հետպատերազյան ամբողջ ընթացքում իրավախահները զբաղված են եղել իրենց բուն գործառույթի հաշվին ՔՊ-ականների ամբիցիաների սպասրակմամբ, ինչի հետևանքով երկրում, ըստ վերջին վիճակագրական տվյալների, հանցագործության մակարդակը բարձրացել է, քրեածին իրավիճակը՝սրվել, և բացասական դինամիկան տարեցտարի անհնար է դառնում զսպել:

Քանի դեռ իշխանության են հայրենակործան ուժերը, որևիցե իրական բարեփոխում պետք չէ ակնկալել, քանզի սրանց ամեն մի քայլը գծագրվում ու իրականացվում է բացառապես քաղաքական հաշվարկներից ելնելով, իսկ շատ հաճախ՝ դրսից եկած պատվերների համաձայն:
Մակաբույծ Նիկոլը

Կառավարության նիստում Նիկոլը կրկին պատահաբար ի ցույց է դրել պետության հանդեպ իր ունեցած անտարբերությունը՝ շփոթելով, թե կոնկրետ որքան պետական պարտք ունի Հայաստանը: «Հիմա շատ շահարկում են, ասում են՝ վա՜յ, Հայաստանի պետական պարտքը դարձել է 7 միլիարդ: 7 միլիա՞րդ, հա՞, քանի՞ միլիարդ ա դարձել»,-Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարի օգնությամբ է փորձել լրացնել սեփական գիտելիքների պակասը ու տեղեկանալով պետական պարտքի իրական չափի մասին՝ 10 մլրդ-ից ավելի՝ ասել, որ թիվն էական չէ, այլ էականն այն է, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչ ծավալ է կազմում: «Մեր խնդիրն այն չէ, որ մեր պարտքը 10 կամ 15 միլիարդ չլինի, մեր խնդիրն այն է, որ մեր պարտքը ոչ թե ՀՆԱ-ի նկատմամբ աճի, այլ՝ նվազի»,-ինքն իրեն հուսադրել է պարտքով երկիր պահող Նիկոլը՝ մարդկանց «գլխի տակ փափուկ բարձ դնելով»:

Մի կողմ թողնենք փաստը, որ Նիկոլի տնտեսագիտական հաշվարկներն ու չափանիշներն ընդհանրապես Հայաստանի հագով չեն՝ նկատի ունենալով նույն պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության իրական վիճակը: Բա վարչապետը, երկրի տնտեսության համար պատասխանատու մարդը սեփական երկրի պետական պարտքի իրական ծավալի մասին տեղյակ չլինի՞, այդքան խորը թքած ունենա՞…

Նիկոլը պետք է ոչ թե ապշեցներ իր չիմացությամբ, այլ հենց նույն նիստում պետք է բանաձև ներկայացներ, ծրագիր, թե ինչպես պետք է անել, որ ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը չհատի վտանգավոր շեմը, որին շատ մոտ է հիմա:

Բայց ումից ինչ ենք ահանջում. միայն գյուռ-գյուռ մսխել գիտեն պարտքով վերցրած փողերը այս մակաբույծները, իսկ ա՛յ հետևանքների մասին ոչ ոք չի ուզում մտածել:
Նիկոլի ագենտուրան

Երբևէ պատկան մարմինների ուշադրության կենտոնում հայտնվե՞լ է, արդյոք, այն հարցը, թե ովքեր կամ ինչ ռեսուրսներ են հայ հանրությանը մատակարարում ինֆորմացիա՝ այդպիսով ձևավորելով հանրային կարծիք կամ ազդեցություն ունենալով հասարակական-քաղաքական գործընթացների վրա: Տեղեկատվական անվտանգության հարցը ցանկացած նորմալ երկրում ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ է համարվում, իսկ տեղեկատվական դաշտը պարբերաբար զտվում-մաքրվում է կասկածելի տարրերից ու աղբից:

Անանուն հաքերական խմբերի կողմից հրապարակվել են բրիտանական հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր, որոնցից պարզ է դարձել, թե կոնկրետ Հայաստանում ինչ գործիքակազմերի օգնությամբ են այդ հատուկ ծառայությունները կառուցել իրենց հակառուսական տեղեկատվական ստրատեգիան: Կոնկրետ Կովկասում նույնպես բրիտանական հատուկ ծառայությունները կարողացել են հավաքագրել մի շարք տեղեկատվական հարթակներ, իսկ կոնկրետ Հայաստանում հավաքագրված կարևոր ռեսուրս է դարձել «Sut.am» կայքը, որը հետագայում անվանափոխվել է «FIP.am»-ի,իսկ թե ով է աշխատեցնում կամ ում է պատկանում վերջինս, հայտնի փաստ է. Դանիել Իոանիսյանինն է: Ընդ որում՝ ինչպես պարզվել է, վերոհիշյալ ռեսուրսը իր ագենտուրային գործունեությունը ծավալել է առնվազը մինչև 2019թ.-ը,իսկ թե ինչ կարգավիճակ է ձեռք բերել այդ ռեսուրսը դրանից հետո, փաստաթղթերում ոչինչ չի ասվում:

Հայտնի կեղտակեր կենդանու դեմքով ՔՊ-ականը նոյեմբերի 24-ին խորհրդարանում բավական ոգևորված մի ելույթ էր ունեցել՝ փորձելով հակաճառել ընդդիմությանը՝ կապված ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ԱԱԾ արխիվը ոչնչացնելու վերաբերյալ նախագծի հետ. ընդդիմությունն իր մտահոգությունն էր հայտնել այդ կապակցութամբ ու որոշ հարցեր բարձրացրել՝ ուղղված իշխողներին: Ալեքսանյան Վահագը, մասնավորապես, ՀՅԴ-ին մեղադրել էր տասնամյակներ ի վեր ագենտուրային գործունեություն ծավալելու համար՝պնդելով,որ չարժե դույզն ինչ անհանգստանալ արխիվների ոչնչացման կապակցությամբ և այլն:

Հայտնի ասույթն ասում է՝ «Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին»: Ալեքսանյան Վահագի պարագան իսկ և իսկ այս դեպքն է: Հանդիսանալով, հավանաբար, աշխարհի պատմության մեջ ամենաշատ գործակալներ ընդգրկող քաղաքական ուժի անդամ՝ Ալեքսանյան Վահագը ջանացել է առաջինը «կատու ճղել», որպեսզի իրենից ու իր թիմից հեռացնի ողջամիտ կասկածները՝ ծնված այն իրականությունից, որում այժմ գտնվում է պետությունը: Իսկ թե ինչ իրականության մեջ ենք մենք ապրում, թերևս լավագույնս արտացոլված է Դանիել Իոանիսյանի՝ Նիկոլի լատենտ ֆանատներից մեկի կայքի հետ կապված վերոհիշյալ պատմությունում:

Ա՛յ հենց դանիելիոանիսյանների մասին տվյալները ոչնչացնելու համար էլ Նիկոլը ձեռնամուխ է լինում արխիվների այրմանը՝ վառելով նաև խոզերի կերած կեղտերի մասին արձանագրումները, որ հայրենիքի հանձնման պրոցեսն ավելի սահուն ընթանա:
Քերոբյան Վահանի գլուխարդուկոցին

Հերթական անգամ փորձելով մարդկանց էշի տեղ դնել՝ Քերոբյան Վահանը ֆեյսբուքյան «ստեղծագործությամբ» է հանդես եկել՝ հայտնելով՝ 2022թ. հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել 117.5%, իսկ 2022թ. առաջին 10 ամսվանը՝ 114.5% ու վերջում երզակացրել.«Տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո»:

Հարց է առաջանում՝ ի՞նչ հեռահար նպատակով է Վահանն ամեն անգամ նման ծեծված մեթոդաբանությամբ մարդկանց «գլուխն արդուկում»:

Նախ կարևոր է հասկանալ, թե որ լսարանի համար է Վահանը պարբերաբար նման հրապարակումներ անում: Միանգամից արձանագրենք, որ թիրախի դերում չեն կարող հանդես գալ ասենք տնտեսագիտական գիտելիքներով հարուստ կամ նույնիսկ վերլուծական տարրական ունակություններ ունեցող հանրային շերտերը: Թիրախը Վահանի նման տառը թվից առանձնապես չտարբերող, կյանքում մի գիրք չկարդացած, հաճախ քուչեքում անկապ պիվի շիշ ծծող անբարեհույս շերտն է, որի ուղեղն է պարբերաբար փորձում պարզաջրել սպիրտի «sucker» Վահանը՝ փորձելով այդօրինակ մարդկանց վիճակն է՛լ ավելի բարդացնել ու խորացնել էշացման պրոցեսը:

Այնինչ ցանկացած նորմալ մարդ կարող է հարց տալ՝ եթե աշխատավարձերն ու սոցիալական նպաստները, թոշակները մնում են նույնը կամ լավագույն դեպքում ավելացվում մի քանի հազար դրամով, մեծանում է աշխատող աղքատների թիվը, գործազրկությունը մեծ ծավալներ է ընդունում, իսկ աաջին անհրաժեշտության սպառման ապրանքները հատկապես նոր տարվան ընդառաջ շարունակում են ամենժամյա տեմպերով թանկանալ, շարքային քաղաքացու տնգլի՞ն են ալկաշի ստատուսներում բստրվող թվերը: 100 չէ, ուզում է 1000 տոկոս լինի «տնտեսական ակտիվությունը», դրանից ինչ-որ բա՞ն է փոխվում շարքային քաղաքացու կյանքում, թե՞ ասենք Արցախից Հայաստան բռնագաղթած մարդկանց բնակարանային պայմաններն են բարելավվում կամ տրվող փոխհատուցման չափն է մեծանում…

Մի հատ «Menu»-ն կբերե՞ք…
Ավինյան Տիկոմ ոչ ավանդական կողմնորոշում ունի

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի»-ին նվիրված համաժողովի ժամանակ Ավինյան Տիկոն հայտարարել է՝ պետությունը կանանց բռնության հարցում ունի շատ մեծ պարտավորություն: «Պետք է կամք դրսևորել օրենսդրական դաշտում, սակայն պետք է հասկանալ, որ շատ հարցեր հենց հասարակության ներսում են պարփակված՝ ավանդապաշտության կեղծ օրակարգերով»,-ասել է մարիխուանայի մեծ սիրահար Տիգրանը:

Ավիյան Տիկոյի հայտարարությունները ոչ միայն չեն դիմանում որևիցե քննադատության՝ նկատի ունենալով, թե որ թիմի անդամ է այդ խոսքերի հեղինակը, այլև բավական վտանգավոր են ավանդականի մասին Տիկոյի ունեցած այլասերված պատկերացումների առումով:

Պարադոքսն այն է, որ կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին երկար-բարակ փիլիսոփայում է մեկը, որի շեֆի ուղիղ հրահանգով ընդամենն ամիսներ առաջ ոստիկանական ուժերն իսկակական ծեծուջարդ կազմակերպեցին «Եռաբլուրում»՝ բռնության ենթարկելով զոհված հերոսների անպաշտպան մայրերին, նրանց խայտառակելով, իսկ հետո էլ, ինչպես պարզվեց, դատի տալով: Հարց՝ այսքանից հետո արդյոք ունի՞ Ավինյան Տիկոն կամ ցանկացած այլ ՔՊ-ական «շիշկա»՝ խոսելու կանանց նկատմամբ բռնության թեմայով: Հարցի պատասխանը թերևս պարզ է:

Մյուս կողմից՝ Տիկոն, փաստորեն, անուղղակիորեն թիրախավորել է հայ հանրությանն ու ընտանիքին բնորոշ ավանդական արժեհամակարգը՝ հենց դրանից բխեցնելով բռնության դրսևորման փաստերը, ինչը ոչ միայն կոպիտ սխալ է, այլև՝ թերևս մտածված քայլ՝ վարկաբեկելու ավանդական արժեհամակարգը: Ի գիտություն Տիկոյի՝ հենց ավանդական արժեհամակարգի մեծ ազդեցության շնորհիվ է, որ իր տարբերություն շատ և շատ արևմտյան երկրների, Հայաստանում կանանց նկատմամբ դրսևորվող բռնությունների թիվն էապես քիչ է: Ավանդական արժեհամակարգի շնորհիվ գործում են հասարակական այն ներքին մեխանիզները, որոնց օգնութամբ հաջողությամբ ինքնակարգավորվում են նույն այդ հանրութան ներսում ծագող խնդիրները: Ավանդական արժեհամակագի փլուզման դեպքում Հայաստանի հասարակությունն ուղղակի անկում կապրի՝ կորցնելով իքնքավերականգնողական մեխանիզմները: Ի դեպ՝ սորոսական ՔՊ-ականների հիմնական առաքելություններից է նաև ավանդական արժեհամակարգի փլուզումը, հասրակաության ատոմիզացմանը տանող պրոցեսների արագացումը:

Չի ստացվի:
Ալիևը Մոսկվայի «ջրաղացի՞ն է ջուր լցնում», թե՞ թակարդ է լարում

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը արձագանքել է Ալիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը չի մասնակցի Բրյուսելում սպասվող քառակողմ ձևաչափին: Ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն՝ նախարարությունից միաժամանակ հավաստիացրել են, որ ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել Բրյուսելում սպասվող հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը, իրականության հետ որևէ աղերս չունեն։

Ինչպես հայտնի է, Ալիևը հայտարարել է,որ Ֆրանսիան չի կարող Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մաս լինել, քանի որ Մակրոնը Պրահայի հանդիպումից հետո հակաադրբեջանական հայտարարություններ է արել, իսկ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող բանաձև է ընդունել։ Ի դեպ՝ միաժամանակ Բաքվի բռնապետը տեղեկացրել էր,որ իրենք «Զանգեզուրի միջանցքի» թեման քննարկել են ռուս պաշտոնյաների հետ վերջին հանդիպումների ժամանակ, ու չի կարծում, որ Հայաստանը կկարողանա արգելափակել այն: «Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա նույնպես չի անի դա, քանի որ հետաքրքրված է տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերով։ Այս նախագծերը ոչ թե ուղղված են որևէ մեկի դեմ, այլ ընդհակառակը, օգուտ կբերեն բոլոր կողմերին».ասել է Իլհամը:

Ալիևի հայտարարությունները հնչում են ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի ու Խովաևի հետ ունեցած հանդիպումից հետո, փաստորեն, ինչը նշանակում է, որ Ալիևի խոսքերում կա նաև որոշակի ռուսական հետք. Մակրոնին բոյկոտելը չի կարող ռուսական կողմի սրտով չլինել: Ի դեպ՝ Պուտինի երևանյան այցին ընդառաջ հնչում էին տեսակետներ, որ իրականում այդ այցի նպատակը միջանցքի հարցը լուծելն է, և հաշվի առնելով, որ նույն Նիկոլն արդեն իսկ հասցրել է հայտարարել, որ Երևանը որոշակի ազդակներ է ստացել և հնարավոր է նորից սկսի Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Մյուս կողմից սրվում է հարցը՝ կապված «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հետ՝ նկատի ունենալով Ալիևի նկրտումներն ու սադրանքները՝ Լաչինի միջանցքի նկատմամբ վերասհկողություն սահմանելու համար հիմքեր ստեղծելու ուղղությամբ, որի դրսևորումներից են Հայաստանի ու նույնիսկ ռուսների հասցեին հնչող այն վերջին կեղծ մեղադրաքները, թե իբր այդ միջանցքը ծառայում է Արցախի ռազմականացման համար և այլն: Հստակ է մեկ բան՝ եթե Բաքուն համաձայնվում է այսպես կոչված միջանցքի հայկական տարբերակին, այսինքն՝ ՀՀ սուվերենության ներքո գործող երթուղու, որին դեմ չէ աև Իրանը, ապա անխուսափելիորեն դնելու է Լաչինի միջանցքի կարգավիճակի վերանայման հարց՝փոխադարձության սկզբունքով, ինչի մասին, ի դեպ, Ալիևը վաղուց է հայտարարել, բայց որի վերաբեյալ ոչինչ ասված չէ 2020-ի եռակողմ հայտարարությունում: Այսինքն՝ կա՛մ Ադրբեջանը ստանալու է սուվերեն միջանցք՝ Նախիջևանի հետ կապվելու, կա՛մ կտրելու է Հայաստանի ու Արցախի ցամաքային կապը՝ Լաչինում անցակետեր տեղադրելով:

Եթե Բաքուն իսկապես գնա այդ ճանապարհով, ապա դրանով, ըստ էության, աղբանոցը կնետի նոյեմբերի 10-ի հայտարարությունը՝ մարտահրավեր նետելով գուցե ոչ այնքան Երևանին, որը «ձեռքերը լվացել է» Ստեփանակերտից, որքան Մոսկվային, որի համար այդ միջանցքի գոյությունը կենսական է:
Բախում՝ Բաքվի ու ռուս խաղաղապահների միջև

ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական ուժերն արձագանքել են Բաքվի հիստերիային՝ կապված ռուսների կողմից Մաղավուզ բնակավայրի անվանումն օգտագործելու հետ: Ընդգծելով, որ առաջին անգամ չէ, որ Արցախի տեղանքներն անվանվում են իրենց տեղական անուններով՝ ռուսական զորախումբը իր տարակուսանքն է հայտնել ազերիների կողմից նման սուր արձագանքի առթիվ ու, ըստ էության, խորհուրդ տվել ոչ միայն համակեպվել Արցախում ռուսական ուժերի գոյության փաստի հետ, այլև համագործակցել՝ կանխելու անցանկալի միջադեպերը:

Բաքվին ակնհայտորեն զայրացնում է այն, որ հատկապես վերջին շրջանում ռուս խաղաղապահները, դրսևորելով օբյեկտիվություն, արձանագրում են ադրբեջանցիների կողմից իրականացվող սադրանքներն ու կրակոցները՝ խաղաղ բնակչութան դեմ՝ խուսափելով ծածկադմփոցից ու այդպիսով փակելով Ադրբեջանի ախորժակն ու հասկացնլով, որ երկրորդ Փառուխ այլևս չի լինելու: Այդ հանգամանքն է, որ ազերիներին գրգռում է և ստիպում հիմքեր որոնել՝ խաղաղապահ առաքելությանը իբր ոչ օբյեկտիվ կեցվածք դրսևորելու համար մեղադրելու. խաղաղապահները չեն կարող բռնել հակամարտող կողմերից ո՛չ մեկի, ո՛չ մյուսի կողմը, քանի որ հակառակ պարագայում կդադարեն դիտարկվել՝ չեզոք կողմ: Բաքուն հենց դրան է փորձում հասնել, որ խաթարվի ռուս խաղաղապահների իմիջն ու հիմք տա Բաքվին՝ ձերբազատվելու ռուսական մտրակից: Կարճ ասած՝ խաղաղապահներից ուզում են սարքել Մակրոն:

Ալիևը, փորձելով Պուտինի աչքին երևալ որպես դաշնակից, իր «բարեկամության» գինն է պահանջում Մոսկվայից՝ Արցախի մնացյալ հատվածի հանձնում կամ գոնե Սյունիքով արտատարածքային միջանցք, ինչին Մոկսվան չի կարող գնալ, քանի որ այդ դեպքում նախ՝ կկորցնի Հայաստանը վերջնականապես, ապա՝ կվտանգի սեփական անվտանգությունը՝ ստիպված լինելով դուրս գալ տարածաշրջանից ու հանձնվել Իլհամ-Էրդողան հանցագործ զույգի բարի կամքին: Արցախը ռուսական շահերի տեսանկյունից կենսական տարածք է, որը Մոսկվան մինչև վերջ աշխատելու է ատամներով պահել:
«Հայրենասերները»

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության կազմում ընդգրկված ՔՊ-ականները՝ DJ Էդոն, Կարապետյան Մարիշն ու ասենք Խանդանյան Սաքոն, բավական սրտաճմլիկ ելույթներով են հանդես եկել ԽՎ աշխատանքների շրջանակում՝ կոչ անելով պատժել Իլհամին, խերխել Մեհրիբանին, պարգևատրել խաղաղասեր Հայաստանին, պաչել Նիկոլի ճակատը և այլն: Կարճ ասած՝ կողքից դիտողի կամ լսողի համար փորձել են ստեղծել տպավորություն, թե իբր իսկական հայրենասերներ են՝ պատրաստ՝ կրծելու ցանկացած մեկի կոկորդը, ով կհանդգնի տրորել հայի ոտքը:

Եվրոպայում գիտե՞ն, թե ինչով են զբաղված ՔՊ-ականները երկրի ներսում: Օրինակ՝ ճանաչո՞ւմ են Կարապետյան Մարիշին կամ երբևիցե տժժացե՞լ են DJ Էդոյի ռեմիքսների տակ…

Խնդիրն այն է, որ նույն այս ՔՊ-ականները, որ ԵԱՀԿ ԽՎ-ի առաջ փորձել են ներկայանալ՝ մի բուռ հայրենասերներ՝ Հայաստանի արգանդից ծնված, իրականում շուլեր դեմքեր են՝ երկրի ներսում թրքապաշտություն ու պարտվողականություն քարոզող, իսկ դրսում հայրենասեր խաղացով:

Հետևաբար՝ հարց՝ նույնիսկ Wi-Fi սարքի միջոցով մարդկանց լրտեսելու ընդունակ արևմուտքցիները մի՞թե տեղյակ չեն, թե սրանք կոնկրետ որ երկրի շահերի իրական արտահայտողն ու գործակալներն են՝ առնվազն ազդեցության: Իհարկե, տեղյակ են: Եթե տեղյակ են, ուրեմն շատ լավ գիտեն, որ ՔՊ-ականներն իրականում ձևացնում են, թե Հայաստանի դարդն են: Իսկ եթե ձևացնում են, ուրեմն չեն կարող լուրջ ընդունվել, քանզի Հայաստանի տարածքների կամ գերիների մասին մտահոգվել կարող են միայն ուղնուծուծով հայերը, բայց ոչ երբեք մարիշներն ու էդոները՝ տակից Իլհամին պաս տալով: Հետևաբար՝ ոչ մի եվրոպացի այդպես էլ բանի տեղ չի դնելու ՔՊ-ականների կոչերը՝ շատ լավ իմանալով, որ անտարբերությամբ չեն վարկաբեկելու սեփական հեղինակությունը. բա թուրքից բողոքողը թուրքի շա՞հ կսպասարկի նույն այդ թուրքի ագրեսիայի զոհ դարձած սեփական հայրնեիքում: Պարզ է, չէ՞, ինչ է կատարվում:

Քանի դեռ Հայաստանում իշխանափոխություն չի եղել, բոլորը շարունակելու Հայաստանին բանի տեղ չդնել ու չհարգել. ախր ո՞նց հարգեն Կարապետյան Մարիշի կամ «պետական այրի» վերածված DJ-ի երկիրը:
Աղազարյան Հովիկը՝ Մոզամբիկից

Լրագրողի զարմանք արտահայտող հարցին՝ ինչպե՞ս կարող է Հայաստանը, գտնվելով ՀԱՊԿ-ում, ոչինչ չակնկալել, սափրագլուխ Աղազարյան Հովիկն արձագանքել է.«Դե հիմա, բանը…գիտե՞ք՝ ոնց ա, նորից եմ ասում՝ կարող ա պատահի՝ վաղը չէ մյուս օրը Մոզամբիկը հարձակվի մեր վրա, ՀԱՊԿ-ը մեզ պաշտպանի էդ փաստով»:

Փաստորեն՝ Աղազարյան Հովիկի ընկալմամբ Հայաստանի համար սպառնալիքը բխում է ոչ թե թուրքերից, այլ Մոզամբիկից: Այսինքն՝ Հայաստանը անդամակցել է ՀԱՊԿ-ին, որ Մոզամբիկց պաշտպանվի, որ երբ Մոզամբիկի սևամորթները գան ու ասենք փորձեն թրաշել Աղազարյան Հովիկի ծիտրի բեղերը, ՀԱՊԿ-ը բռնի կոնկրետ ածիլող սևականի ձեռքը՝ այն համապատասխան տեղ մտցնելով…

Ոչ միայն Աղազայան Հովիկի, այլև մյուս ՔՊ-ակաների ու անձամբ Նիկոլի ելույթներում մի տեսակ նկատվում են ՀԱՊԿ-ի նկատմամբ հանդուրժողականության դրսևորումներ, ինչը չի կարող հետաքրքրասիրություն չբորբոքել: Ի՞նչ է ասել Պուտինը Նիկոլին կամ որտեղ, որ սա «փափկել է»՝ ստիպելով Աղազարյան Հովիկին հիմար վիճակում հայտնվել: Նկատի ունենալով, որ Նիկոլի բերանը փակելու միայն մեկ ձև կարող է լինել՝ նրա աթոռին չսպառնալու տեսքով, ենթադրելի է, որ Մոսկվան Նիկոլի հանդուրժողականության դիմաց նրան իշխանություն է խոստացել, ավելի ճիշտ՝ աթոռի անձեռնմխելիություն, քանի որ առնվազը ֆանտաստ պետք է լինել՝ մտքի ծայրով անգամ անցկացնելու, որ Նիկոլը Պուտինի «Aurus»-ում կարող էր պետականանպաստ օրակարգ քննարկել՝ ընդհանուրը անձնականից գերադասելով:

Մնում է՝ տեսնենք՝ Մոզամբիկը երբ է հարձակվում…
Ճանապա՛րհ տվեք բռնապետին

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից Քրիստինե Վարդանյանն Ոստիկանությանն ու իրավապաշտպաններին ահազանգել է հայաստանյան իրականությունը շատ դիպուկ կերպով պատկերող մի միջադեպի մասին. Լոռու մարզի բնակիչները պատգամավորին ահազանգել են այն մասին, որ մի քանի քաղաքացի դաժան ծեծի է ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանպարհն ազատել Նիկոլի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել տարեց քաղաքացու հետ: Խոսակցությանը միջամտել է տարեց քաղաքացու տղան, որից հետո միջադեպին միջամտել են ավելի մեծ թվով Պարեկային ծառայության աշխատակիցներ՝ դաժան բռնության ենթարկելով քաղաքացիներին, օգտագործելով նաև արցունքաբեր գազ:

Ծանոթ տեսարան է, դե իհարկե. գրեթե մեկին մեկ կրկնվել է «Եռաբլուրի» խայտառակությունը՝ ավելորդ անգամ ի ցույց դնելով Նիկոլի իշխանության բնույթը: Ի՞նչ բնույթ ունի Նիկոլի իշխանությունը: Միանշանակ է՝ բռնակալական, քանզի միայն բռնապետական երկրներում կարող է քաղաքացու անվտանգությունն ու առողջությոնը պետության կողմից ստորադասվել բացարձակ միապետի կոմֆորտին՝ չունենալով ոչ մի հետևանք:

Երբ Նիկոլը ինտենսիվորեն մարդկանց գիտակցությունը շոկաթերապիայի էր ենթարկում՝ փորձելով թուլացնել մարդկանց զգոնությունն ու կոծկել իր բուն առաքելությունը, ՀՀ քաղաքացիներին 3 մլն վարչապետ էր անվանում՝ իրեն համարելով նրանցից ամենավերջինը: Հիմա, երբ ուժայինները տրորում են քաղաքացիներին, տեսնես մեկը չի՞ հարցնում՝ բա վարչապետներին փողոցում կամ գերեզմաններում տշում են, բա…

Ճար ունեք, ճար արեք:
Ահա թե ո՞ւր է մեզ տանում Նիկոլը

Ինչպես ահազանգել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը, Սյունիքի մարզի Գորիսի Շուռնուխ գյուղի դպրոցի անմիջապես դիմաց ադրբեջանական անօրինական զինված տեղակայում է հայտնվել, որտեղ մեծ տառերով գրված է «Önce vatan»՝ կարգախոս, որը պանթյուրքիստական շովինիզմի հայտնի լոզունգբներից մեկն է համարվում՝ դեռ Աթաթուրքի իշխանության ժամանակներիցից ի վեր՝ նշանակելով «Առաջ հայրենիք»: «Պարզ է, որ թիրախավորում են անգամ երեխաների, փորձում են ահաբեկել ու ճնշում գործադրել մեր երեխաների նկատմամբ: Այն հատուկ արված է մեծ տառերով ու այնպես, որ երևում է երեխաներին:Ակնհայտ է, որ սա արվել է խաղաղ բնակչությանը ագրեսիվություն ցուցադրելու համար»,-մասնավորապես՝ ցավով արձանագրել է Թաթոյանը:

Իրականում հայ երեխաների ու, առհասարակ, հայաստանյան ողջ հանրության ամենամեծ դժբախտությունը, անշուշտ, Թաթոյանի մատնանշածը չէ. մենք դժբախտ ենք այն պատճառով, որ ընտրել ենք մի իշխանության, որի սրտում է գրված «Önce vatan» լոզունքգը,դա է արտահայտում նրանց իրական էությունը: Երջանիկ կլինեինք, եթե խնդիրը միայն սահմանափակվեր ադրբեջանաթուրքական տանդեմից եկող արտաքին վտանգով, բայց փաստն այն է, որ այդ վտանգն այսօր առավելապես մեր ներսում է՝ Կառավարության շենքերում թառած:

ՔՊ-ականները տեղով «Önce vatan» են, իսկ անձամբ Նիկոլը՝«Karabağ Azerbaycan'dır», որ հետևողականորեն կյանքի են կոչում պանթյուրքիստական այն պրոյեկտը, որի մասին արդեն մեկ դար է՝ երազում են թուրքերն ու ադրբեջանցիները: Այն, որ մեր երեխաներն այսօր ստիպված են տեսնել «Önce vatan» ազգայնական լոզունգը, հետևանք է այն պարտվողական ու անատամ քաղաքականության, որը վարել ու դեռ վարելու է ՔՊ-ական խունտան, ու եթե այսպես գնա, «Önce vatan»-ը կարող է ոչ հեռու ապագայում հայտնվել Հանրապետության հրապարակի տոնածառի տեղում՝ ողջունելով հայաստանցիներիս նովրուզը:

Մտածել է պետք՝ ուր է մեզ տանում Նիկոլը:
Նիկոլի «հերոսության» հետևանքը

Նիկոլի՝ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերի տակ չստորագրելը իշխանական քարոզչամեքենան արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ փորձում է թանկով ծախել հայ հանրության վրա՝ այդ փաստը մատուցելով որպես Նիկոլի «հայրենասիրության» ապացույց, փաստ՝ վկայող Նիկոլի՝ Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերում դրսևորած անհողդողդության, «դուխի» մասին: Ընդ որում՝ որպես Նիկոլի «հերոսության» բացառիկության ապացույց հաճախ հռետորական հարց է բարձրացվում՝ բա նակինները կկարողանայի՞ն կանգնել Պուտինի դիմաց ու «չէ» ասել. Նիկոլը միակն է ՀՀ նորանկախ պատմության մեջ, որ կարողացել է նայել ՌԴ ղեկավարի աչքերի մեջ ու ասել «նետ»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը որոշ փակագծեր է բացել՝ իրավիճակի հետ կապված՝ հայտնելով.«Իրավիճակը հեշտ չէ առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում: Ընդհանուր առմամբ, միջոցառումների այն համալիրը, որն առաջարկում է ՀԱՊԿ-ը որպես օգնություն Հայաստանին և որում կան տարբեր միջոցներ՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում այս սահման, որտեղ այն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել բոլոր պետություններից: Միակ բանը, որին չի հաջողվել հասնել, այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»:

Ի դեպ՝մի ուշագրավ հայտարարությամբ էլ հանդես է եկել Պեսկովը «Մոսկվա․Կրեմլ․ Պուտին» հաղորդման ժամանակ՝ ասելով. «Միշտ փորձեր արվել են՝ ՀԱՊԿ-ը փլուզելու, դրանք կշարունակվեն նաև հետայսու։ Բայց, ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ չնայած բոլոր բարդություններին, այդ կառույցը պահանջված է և արդյունավետ»:

Փաստորեն՝ ստացվում է, որ Նիկոլը, ինչ-որ իմաստով ընկնելով ձևի հետևից, փաստացի տապալել է Հայաստանին ՀԱՊԿ աջակցության փաթեթը, ինչի պատճառով Մոսկվայի կողմից նրա գործողությունները գնահատվել են որպես ՀԱՊԿ-ը ներսից քանդելու փորձեր:

ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների խզման հարցում աշխարհում աենաշահագրգռված երկիրը Ադրբեջանն է: Նիկոլը կոնկրետ Իլհամի պատվե՞րն է կատարել, թե՞ իր արևմտյան տերերի ծածուկ հրահանգը՝սեպ խրելու առանց այն էլ Հայաստանի դարդերով չապրող ու աշխարհով մեկ խայտառակ եղած ՀԱՊԿ-ի ու Հայաստանի միջև: Հավանական է թե՛ մեկ, թե՛ մյուս տարբերակը՝ միևնույն արդյուքնով: Դատելով Մոսկվայից հնչող գնահատականներից՝ Նիկոլին ընկալում են որպես իրենց մեջքից հարվածող՝ թեևս շատ լավ հիշելով նաև Յուրի Խաչատուրովի հետ կապված հայտնի պատմությունը, երբ իշխանությունը վերցնելուն պես դեռևս ՀԱՊԿ-ը նեկայացնող Խաչատուրովի նկատմամբ ինչ-որ շինծու գործ հարուցեցին՝ այդ կառույցը դարձնելով համաշխարհային մասխարա: Արդյունքում՝ Արցախի կորուստ, Հայաստանի սուվերենության լիակատար ոչնչացում և այլն:

Մնում է տեսնենք՝ այս մի արկածախնդրությունն ինչ է արժենալու Հայաստանին ու դրա բազմաչարչար ժողովրդին:
Քերոբյան Վահանը լազվել է

Նիկոլին օրուգիշեր փիառելուց երևի հոգնած ու տանջված, գուցե նաև զզված՝ Քերոբյան Վահանն այս անգամ որոշել է մաքուր ինքնափիառ կազմակերպել՝ մի փոքր լազվելով. «Երկու տարի է, ինչ ծառայում եմ ժողովրդիս նախարարի դերում։ Ամեն առավոտ ինձ աշխատանքի տարել են սերը և նվիրվածությունը՝ իմ ժողովրդի նկատմամբ, մեր հայրենիքի ազատության համար զոհված նահատակների սուրբ հիշատակն ու վառ ապագայի հավատը…»:

Հարց՝ հատկապես ինչո՞ւմն է կայանում Քերոբյան Վահանի ծառայությունը,երբ նկատի ես առնում ասենք խաղաղագործների ներկայիս ողբերգական վիճակը: «Մեդալակիր» Վահանի ծառայությունը երևի կայանում է նրանում, որ տնտեսությունը շարունակաբար անկում է ապրում, վերամբարձ թվերը դարձել են խիստ անհամոզիչ, իսկ Լարսով գյուղմթերք տեղափոխելը վաղուց դարձել է շատերի երկնագույն երազանքն այն դեպքում, երբ նույն ադրբեջանաթուրքական կամ վրացական ֆուռերի համար ոչ մի խոչընդոտ չի ստեղծվում: Իմաստ ունի՞ շարունակել այն «ձեռքբերումների» թվարկումը, որոնցով հպարտանում է Քերոբյան Վահանը…

Ախպոր պես, սերդ ու նվիրվածությունդ քե՛զ պահիր, հրաժարակա՛ն տուր ու հեռացիր…
Նիկոլինն ուրիշ է դե

Մալայզիայի նոր վարչապետ Անվար Իբրահիմը որոշում է կայացրել հրաժարվել իրեն տրամադրված Mercedes S600-ից՝ պետական փողերը տնտեսելու ու հավելյալ ծախսերից խուսափելու՝ հայտարարելով, որ կօգտագոծի իր վարչակազմի տրամադրության տակ գտնվող այլ մեքենա:

Մալայզիայի տնտեսությո՞ւնն է ավելի զարգացած, թե՞ Հայաստանինը: Հայաստանի տնտեսության համեմատումը Մալայզիականի հետ նույնն է, ինչ ասենք Լուսնի համեմատումը՝ Արեգակի հետ:

Սիմոնյան ալենի 200000-անոց «BMW»-ն ի՞նչ եղավ: Ասում են՝ ՃՏՊ-ի զոհ է դարձել ԱԺ նախագահին սպասարկող ու նրա թանկագին խաթեր համար սալոնից գնված այդ պրեմիում դասի մեքենան՝ ստիպելով Ալենին նեղվել: Քանի՞ պրեմիում դասի մեքենա է սպասրակում աղքատիկ Հայաստանի հեղափոխական չտեսներին, մեկը տեղյա՞կ է, կամ տարեկան կտրվածքով քանի՞ տասնյակ միլիոններ են մսխվում՝ պետական բյուջեից էլիտար դարձած սավսալագների հետույքների կոմֆորտն առավելագույնս ապահովելու համար, քանի՞ պրեմիում դասի մեքենա է սրանց հետույքի տակ մաշվում, մեկը գիտի՞:

Երբ հեղափոխություն էին անում, իրենց կեղծ քարոզչությունը կառուցում էին նախևառաջ ժուժկալության գովեստի վրա. պատրաստվում էին «թալանածը» հետ բերել, բաշխել ժողովրդին, իրենք էլ մետրոյով կամ հեծանիվով գնալ աշատանքի ու գալ: Ի՞նչ ունենք հիմա:Հիմա ունենք աննախադեպ կայֆեր ու կայծեր, հիմա ունենք փոշիացած միլիարդներ, վթարի ենթարկված ալենական պրեմիումներ և այլն: Այսինքն՝ ունենք այն, ինչի դեմ իբր պայքարում էինք ու ապստամբում:

Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով, քանի որ սրանք հասկացել են՝ ինչ էլ անեն, մեկ է՝ մարսելու են, մեկ է՝ իրենցով էլի հիանալու են, մեկ է՝ Նիկոլի ճուճուլն էլի ուտելու են: Ինչո՞ւ են ուտելու: Ա՛յ դա կիմանան միայն Նիկոլի զոմբիները:

Բարի ախորժակ…
Աղազարյան Հովիկի «ատմասկան»

Փորձելով արդարացնել բանակի ներկայիս խարխուլ վիճակը՝ Աղազարյան Հովիկը հայտարարել է.«Չես կարա էսօր գրպանիցդ փողը հանես, ասես՝ ինձի մի քիչ տանկ տվեք, մի քիչ էս տվեք, մի քիչ էն տվեք…որևէ երկիր, եթե ուզենա մեզի զենք վաճառի, ինքը շատ խնդիրներ պիտի լուծի, մինչև էդ զենքը վաճառի. Թուրքիայի հետ հարաբերություններ կա, Ադրբեջանի հետ հարաբերություններ կա, չգիտեմ, Պակիստանի հետ հարաբերություններ կա…»: Աղազարյան Հովիկը միաժամանակ արձանագրել է, որ չնայած կարելի է կաշառքով հարցեր լուծել ու զենք գնել, բայց իրենք այդ ճանապարհով չեն ուզում գնալ. ուզում են, որ 100 մլն-ը դառնա սպառազինություն:

Աղազարյան Հովիկը ստել է. ժամանակակից աշխարհում զենք ձեռք բերելու ոչ մի խնդիր ընդհանրապես չկա նույնիսկ այն դեպքում, եթե զենքի գնորդը տեռորիստ է: Տվյալ պարագայում գործում է «Փողին՝ մուննաթ» սկզբունքը, որը զենքի սև շուկայի սահմանադրությունն է (խոշոր հաշվով՝ ոչ միայն սև շուկայի):

Մյուս կողմից՝ խոստովանելով, որ իր կողմից սեփական խոսքի առաջին հատվածում մատնանշած խնդիրները հորինածին են՝ Աղազարյան Հովիկը մյուս բլեֆն է մեջտեղ գցել՝ ասելով, թե իբր չնայած կարող են կաշառելով հարցեր լուծել, բայց չեն անում:

Հարց՝ իսկ ինչո՞ւ չեն անում, եթե դրանով կարող է լուծվել Հայաստանի պաշտպանունակության խնդիրը: Իրենց օրինակելի վարքով փորձում են կանխել այլ երկրներում կոռուպցիայի մակարդակի ա՞ճը՝սեփական երկրում դրա մակարդակը բարձրագույնի հասցնելով, թե՞ այս ամենն ընդամեը «ատմասկա» է՝ բանակը թուրքի դիմաց անզեն թողնելու: Հայրենասերի համար մեկ չէ՞, թե զենքի ձեռք բերումն ինչ ճանապարհով է տեղի ունենում, եթե նրա թիվ մեկ խնդիրը սեփական հայրենիքի փրկությունն է, այլ ոչ թե թշնամու «ջրաղացին ջուր լցնելը»:

ՔՊ-ականները հերթական կլոունությունն են անում. Իլհամի հետ հանգելով բանավոր պայմանավորվածության այն մասին, որ հիմա էլ Հայաստանի տերիտորիաներն են տալու թուրքերին հերթական պայմանավորված պատետրազմով, իմաստ չեն տեսնում՝ զենք ձեռք բերելու կամ առնվազն այն ծավալի, որ կդժվարացներ հերթական արյունոտ ներկայացման բեմադրությունը:

Էս են սրանք, ու ավելին ակնկալել ուղղակի չի կարելի:
Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդես է եկել թվիթերյան գրառմամբ՝ լղոզված, ոչ ադեկվատ գնահատական տալով տարածաշրջանում Բաքվի ջանքերով խմորվող վտանգավոր պրոցեսներին: Անդրադառնալով Բաքու կատարած իր վերջին այցին՝ Կլաարը գրել է.«Մի քանի միտք անցած շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ.

1. Ադրբեջանի նախագահի կարևոր հանձնառությունը՝ ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին.

2. Շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար»:

Ինչպես կարելի է արձնագրել, եվրոպացի պաշտոնյան հերթական անգամ հավասարության նշան է դրել ագրեսոր Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ փաստացի գովերգելով Իլհամին այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչ ինտենսիվությամբ է հատկապես վերջին շրջանում Բաքուն խախտում հրադադարը թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, թե՛ Արցախում:

Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը: Նախ պետք է ֆիքսել, որ ՔՊ-ակաների կողմից որպես մեծ ձեռքբերում համարվող եվրոպացի դիտորդների առաքելությունն արդեն իսկ Հայաստանում կարելի է տապալված համարել՝ նկատի ունենալով այն, որ Բաքուն նրանց փաստացի բանի տեղ չի դնում, իսկ նրանք էլ կածես թե ծպտուն չեն հանում այն մասին, թե ինչպիսի սանձարձակ կեցվածք է Բաքուն դրսևորում: Մյուս կողմից՝ ակնհայտ է, թե ինչով կարող է պայմանավորված լինել եվրոպացու հիացմունքը Բաքվով. պատճառն ակնհայտորեն Ադրբեջանի՝ ռուս խաղաղապահների առաքելության վարկաբեմանն ուղղված քայլերն են ու այն տեղեկատվական պատերազմը, որ կարծես թե կողմերը վարում են միմյանց դեմ՝ առայժմ կապված հայկական տեղանունների գործածության հետ: Այսինքն՝ եթե Ալիևը հենց վաղը Հայաստանի կեսը գրավի, բայց բավարարի եվրոպացիների ցանկությունը՝ դուրս մղելու ռուսներին Արցախից, կլաարները ծպտուն անգամ չեն հանի, չեն էլ հիշի այն մասին, թե ասենք ինչպես է Ալիևը շարունակաբար ստորացնում Մակրոնին. նավթն ու հակառուսականությունը թմրեցրել են եվրոպացիների զգայարանները:

Արտաքին խաղացողները բավական ցինիկ պահվածք են դրսևորւմ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, ինչն է՛լ ավելի է ընդգծում ներքին ռեսուրսների հաշվին Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծման կարևորությունը, բայց համազգային աղետն էլ հենց այն է, որ այդ ներքին ռեսուրսները Նիկոլը ներսից կրծում- վատնում է՝ Հայաստանը սկուտեղի վրա մատուցելով աշխարհաքաղաքական գիշատիչներին:
Մարազմատիկ ՔՊ-ականը

Վկայակոչելով սեփական ապրածը՝ ՔՊ-ական Ասլանյան Հակոբը, հիացած Նիկոլով, վստահեցրել է.«Վերջին 50 տարվա մեջ այդպիսի դեմոկրատական մոտեցում Հայաստանում երբեք չի եղել: Ովքեր ոնց ուզում են՝ նեկայացնեն, ինչ ուզում են՝ ասեն, ես իմ կյանքի տեսածով եմ ասում՝ այն դեմկրոտիան, այն ազատությունները, այն հնարավորությունները, որ այսօր ստեղծվում է և ստեղծվել է արդեն որոշակիորեն հայ ժողովրդի առջև, դա շնորհիվ թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունք է, որ այսօր մեր ժողովուրդն այսօր մեր երկրի տերն է իրեն կարծում՝անկախ նրանից, թե մենք էսօր ինչ դրության մեջ ենք ապրում, այսօր մենք մեզ մարդ ենք զգում…»: Ի դեպ՝ շատ հեռուն գնալով՝ Ասլանյան Հակոբը նաև վստահություն է հայտնել, թե այժմ լուծվում են հայ ժողովրդի առջև վերջին 200-300 տարվա ընթացքում կուտակված խնդիրները:

Իրեն վերջապես մարդ, այլ ոչ թե անասուն զգացող ծեր ՔՊ-ականը խոր ինքնախաբեության մեջ է գտնվում՝ արբեցած բարեկեցիկ կյանքի հաճույքներից, համենայն դեպս՝ այն հաճույքներից, որոնք տարիքի բերումով նրան կարող են դեռևս հասանելի լինել:

Հարց՝ ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլի «դեմոկրատիան» Հայաստանի համար օրհասական այս վիճակում, եթե, իհարկե, նման երևույթ բնության մեջ առհասարակ գոյություն ունի: Օրինակ՝ Իլհամը սպառնում է իրենով անել Հայաստանի կեսը, ծերուկ Հակոբի դեմկոկրատիան նրան զսպո՞ւմ է: Միակ բանը, որ զսպում է, այլ երկրների հակազդեցությունն է թուրք-ազերիական ծրագրերին, որոնց ձեռնտու չէ կամ որոնց համար վտանգավոր է թուրանական պրոյեկտի իրագործումը: Բոլորը խորապես թքած ունեն հայաստանյան չեղած դեմոկրատիայի վրա, քանզի փլոզվող ու դեռևս նոր աշխարհակարգի ձևավորման փուլում գտնվող աշխարհում ոչ մեկի դարդը թրաշամանուկների կամ մարազմատիկ բիձեքի դեմոկրատիան չէ. բոլորը գոյության խնդիր են լուծում՝ ի տարբերություն «դեմկորատ» Հակոբի թիմի, որը լուծում է թուրքերի խնդիրները՝ ի հաշիվ հայ ազգի: Փաստ է՝ ո՛չ անվտանգային հարցերում, ո՛չ էլ տնտեսական խնդիրներում Նիկոլի առասպելական դեմոկրատիան եղանակ չի ստեղծում. բոլորը թքած ունեն նրա թրաշին:

Ինչ վերաբերում է վերջին դարերի ընթացքում կուտակված հայ ժողովրդի խնդիրների լուծմանը, որին իբր ձեռնամուխ է եղել Նիկոլը, ապա պետք է ծերունի ՔՊ-ականին փաստել, որ Նիկոլին հաջողվել է լուծել ոչ թե հայ ժողովրդի, այլ թուրքերի ազգային երազանքների իրագործման խնդիրը: Ապացույցը վարի տված Արցախն ու վարի տրվելիք Սյունքն է, որին դեռ ականատես ենք դառնալու հենց այս ձմռանը՝համաձայն քաջատեղյակ աղբյուրների: