AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
📝 5 պատճառ` դասախոսության ընթացքում նշումներ անելու համար

🖋️ Դասախոսության ընթացքում նշումներ անելն օգնում է նյութն ավելի լավ հիշել: 💬 Պատճառը գրելու ժամանակ ուղեղի մի քանի կենտրոնների միաժամանակյա աշխատանքն է, ինչն օգնում է ավելի արդյունավետ ֆիլտրել և հիշել տեղեկատվությունը:

🖋️ Երբ դասախոսության ժամանակ նշումներ ես կատարում, նշանակում է` դու ակտիվ լսում ես👂 նյութը: Արդյունքում մեծ է հավանականությունը, որ այն ավելի արագ կսովորես:

🖋️ Քննությանը պատրաստվելիս նշումները կարող են քեզ հուշել, թե որոնք են կարևոր կետերը և կենտրոնանալ դրանց վրա:

🖋️ Նշումներ անելը կօգնի ստեղծել սեփական ուսուցման մեթոդը, ընդգծել քեզ համար կարևոր կետերը, ֆիքսել հարցերը և այլն:

🖋️ Այս ամենի արդյունքում դու կբարելավես քո ակադեմիական առաջադիմությունը կունենաս 🆙 բարձր գնահատականներ և հիմնավորված գիտելիքներ:📚
🔥31👏4🤔1
Hi Student 🙂
Մինչև մայիսի 31-ը ընտրիˊր երկուսին էլ 🙂🤗

Պատվիրիˊր քո Ameria Student քարտը, ակտիվացրոˊւ այն մինչև հունիսի 15-ը ներառյալ ու մասնակցիˊր 4 հատ iPhone 14 Pro սմարթֆոնների խաղարկությանը:
Մանրամասներն այստեղ են` https://ameria.me/41nZ3Fh
🤩3🔥1🤔1
🤩 Ինչպե՞ս սկսել կարիերա բանկում

Դու սովորում ես վերջին կուրսում կամ նոր ես ավարտել համալսարանը: Ժամանակն է մտածելու աշխատանքի ու կարիերայի մասին:😍
Բանկային ոլորտը քեզ գրավում է իր կայունությամբ, մասնագիտական ու անձնային աճի հնարավորություններով: Բայց դու չգիտես` ինչից սկսել, ու որն է բանկային ոլորտում հայտնվելու բանալին:🔑
Մենք քեզ կօգնենք ու կուղղորդենք, թե ինչից է պետք սկսել:
🖇️ Աշխատանքային առաջին փորձ
Առաջին աշխատանքը չափազանց պատասխանատու ընտրություն է, քանի որ այն կարող է մեծ ազդեցություն ունենալ քո կարիերայի ու մասնագիտական հետագա աճի հարցում: 📌Այն արժեքները, որոնցով առաջնորդվում է բրենդը, այն մշակույթը, որն ունի ընկերությունը, այն հմտություններն ու գիտելիքները, որոնք ձեռք ես բերելու քո առաջին աշխատանքի ընթացքում, դառնալու են քո հետագա մասնագիտական ճանապարհի ուղեկիցներն ու ուղեցույցները:

🖇️ Պրակտիկա ու աշխատանք
Ուսնակության հնարավորությունը երբեք պետք չէ բաց թողնել: Ուսնակությունը բիզնես միջավայրին, կորպորատիվ մշակույթին ծանոթանալու լավագույն տարբերակներից մեկն է: 👍

🖇️ Նեթվորքինգ
Մասնակցիˊր աշխատանքի տոնավաճառների, կապեˊր ստեղծիր ոլորտի մասնագետների հետ, խնդրիˊր, որ ուղղորդեն քեզ և դիմիˊր ազատ հաստիքների համար: Ի դեպ, ապրիլի 28-29-ին Ամերիաբանկը մասնակցելու է CAREER CITY FEST 2K23-ին: Այն կհամախմբի աշակերտներին, ուսանողներին, մասնագետներին, ծնողներին, գործատուներին, կրթական կազմակերպություններին և պետական հաստատություններին: 😎 Արիˊ ծանոթանանք ու շփվենք: Հուսով ենք` դու կհանդիպես քո ապագա գործատուին, իսկ եթե ուսանող ես, կբացահայտես կրթական ծրագրեր, որոնք կօգնեն ուղի հարթել դեպի երազանք:

🖇️ Զարգացրոˊւ հմտություններդ
Բանկային ոլորտում աշխատելիս քեզ պետք կգան հաղորդակցման, ժամանակի կառավարման և մի շարք այլ soft skill-եր: Այս մասով մեր ալիքում նյութերը շատ են, վստահ ենք, կօգնեն քեզ:

🖇️ Աշխատանքային էթիկա
Սա բանկային համակարգում աշխատանքի անցնելու ամենակարևոր պայմաններից է: Նման կառույցները դիտարկում են պարտաճանաչ և վստահելի մարդկանց:

🖇️ Ամերիա Սերունդ
Եթե 20-27 տարեկան ես, ուզում ես սկսել մասնագիտական ուղիդ բանկային ոլորտում որպես մասնաճյուղային ցանցի կամ կոնտակտային կենտրոնի մասնագետ, ապա այս ծրագիրը քեզ համար է: 👊Դիմիˊր, սովորիˊր, ևˊ տեսական, ևˊ գործնական ուսուցման ընթացքում ստացիˊր աշխատավարձ ու բոլոր փուլերը հաջող անցնելու դեպքում միացիˊր մեր թիմին: Մանրամասներն այստեղ են:

🖇️ Պատրաստվիˊր հարցազրույցին
Եթե արդեն ստացել ես հարցազրույցի հրավեր, ապա ուսումնասիրիˊր բանկի սոցիալական էջերն ու պաշտոնական կայքը: Դու պիտի առավելագույն պատրաստված ներկայանաս հարցազրույցին:
👏7🤩1
Ապրիլի 28 և 29-ին հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու CAREER CITY FEST 2K23-ին ու հյուընկալվելու մեր 𝑨 𝑺𝑷𝑨𝑪𝑬 տաղավարում: 🚀
💚 Եկեք` բացահայտելու Ամերիայի մշակույթը, նախագծերը, ֆինտեխ ոլորտում աշխատանքի բացառիկ հնարավորությունները, ինչպես նաև ունենալու ջերմ ու մոտիվացնող զրույցներ:

CAREER CITY FEST 2K23-ը Հայաստանում և տարածաշրջանում առաջին ու միակ կարիերայի ապագայի քաղաքն է, որը համախմբելու է աշակերտներին, ուսանողներին, մասնագետներին, ծնողներին, գործատուներին, կրթական կազմակերպություններին և պետական հաստատություններին:
🔥14🤩3👏1
iPhone-ների 7 ֆունկցիա, որոնք օդ ու ջրի պես պետք են ուսանողներին📱

iPhone ստեղծողները չափազանց հոգատար են օգտատերերի հանդեպ ու անընդհատ պատմում են թարմացված ֆունկցիաների ու հնարքների մասին: 🤗 Մենք էլ, դե գիտեք, շատ հոգատար ենք մեր հաճախորդների, այս դեպքում` ուսանող հաճախորդների հանդեպ: 💚 Երեկ ուսումնասիրեցինք ու համադրեցինք iPhone-ների ֆունկցիաներն ու առանձնացրինք նրանք, որոնք քեզ շատ պետք կգան ինչպես առօրյայում, այնպես էլ ուսման պրոցեսն ավելի արդյունավետ դարձնելու գործում:
📝 Ակտիվացրոˊւ Do Not Disturb ռեժիմը, երբ արդեն ակտիվացրել ես «Սովորում եմ» կոճակդ  Այս ֆունկցիայի միջոցով դու չես ստանա ծանուցումներ և կկենտրոնանաս ուսման պրոցեսի վրա: 👩‍🎓Այս հնարավորությունը կգտնես Control Center-ում:
📝 Screen Time. iPhone-ի ⏲️այս ֆունկցիայի շնորհիվ դու կարող ես հետևել, թե որքան ժամանակ ես ծախսում հեռախոսից օգտվելիս և, որ ամենակարևորն է, կարող ես սահմանափակումներ ակտիվացնել յուրաքանչյուր հավելվածի համար:
📝 Notes. Այս ծրագրի միջոցով կարող ես կազմել օրվա գործերդ, 🖋️ դասավորել դրանք ըստ առաջնահերթության և հետևել, որ ոչինչ բաց չթողնես: Սա ժամանակի կառավարման լավագույն հավելվածներից մեկն է:
📝 Տեսախցիկը` որպես նշումների օգնական. քչերը գիտեն, որ կարող են Notes բաժնից Scan Document ֆունկցիայի միջոցով սկանավորել գրքից կամ տետրից անհրաժեշտ հատվածները և ունենալ PDF տարբերակով որակյալ նշումներ:
📝 Voice Memo. Կարող ես ձայնագրել դասախոսության ամենակարևոր հատվածները և լսել, երբ ցանկանաս:
📝 AssetiveTouch gestures. Հավանաբար չգիտես, որ կարող ես մի կոճակի օգնությամբ հասանելի դարձնել ամենահաճախ կիրառելի ֆունկցիաները: Ակտիվացնելու համար հետևիˊր այս քայլերին` Settings → Accessibility → Touch → Tap AssistiveTouch → AssistiveTouch → Single-Tap.
📝 Text Replacement. Եթե հեռախոսդ օգտագործում ես դասախոսության ժամանակ նշումներ կատարելու համար, ապա կարող ես օգտվել այս ֆունկցիայից. Settings → General → Keyboard → Text Replacement: Այս կերպ կարող ես երկար բառերի համար կարճ հապավումներ մշակել, որոնք տեքստում կփոխակերպվեն ամբողջական բառերի: 😍

📯Եթե մտածում ես, որ iPhone-դ «թարմացնելու» ժամանակն է, շտապիˊր մասնակցել 4 հատ iPhone 14 Pro-երի խաղարկությանը: 🤩 Մասնակցելու համար ընդամենը պետք է մինչև մայիսի 31-ը օնլայն պատվիրես Ամերիայի Visa Student քարտ և ակտիվացնես այն մինչև հունիսի 15-ը ներառյալ:
Դե անցիˊր հղումով և ծանոթացիˊր մանրամասներին: Իսկ եթե Iphone-ների հնարքներ գիտես, որոնք մեր ուսանողական ալիքի հետևորդների համար օգտակար կլինեն, շտապիˊր կիսվել մեզ հետ մեկնաբանություններում: 👇
🔥3👏2
😍 Վաղը բան ու գործդ թող, արի՛ ԵՊՀ բակ՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյին:

🤝 Մերոնք էնտեղ քեզ են սպասելու, որ ներկայացնեն առկա թափուր հաստիքներն ու օգնեն անվճար Visa Student քարտ բացել:

Դե, սպասում ենք քեզ վաղը՝ մայիսի 16-ին, ժամը՝ 13:00-17:00:
🔥23
🤔 Քննությա՞ն ես պատրաստվում, թե՞ ընկերներիդ հետ հաճելի ժամանակ ես անցկացնում, ե՞րգ ես լսում, թե՞ արձակուրդներին ես սպասում:

Պատմի՛ր, թե ինչ ես անում հենց հիմա, ու մասնակցի՛ր 3 #AirPods3 ականջակալների խաղարկությանը 😍

📱 Մինչև մայիսի 31-ը ներառյալ քո ինտագրամյան կամ ֆեյսբուքյան էջում կատարիˊր բաց (public) հրապարակում՝ պատասխանելով «Ի՞նչ ես անում» հարցին, և մասնակցիˊր գովազդային վիճակախաղին։

Չմոռանաս հրապարակման մեջ նշել մեր պաշտոնական էջն ու #inchesanum հեշթեգը

🔗 Մանրամասները՝ https://ameria.me/inchesanum
🔥4
Անվճար օնլայն ծրագրեր և հավելվածներ՝ նոր լեզուներ սովորելու համար 🌎
Օտար լեզու սովորելու համար այլևս պարտադիր չէ կրկնուսույցների ծառայությանը դիմելն ու ամենօրյա գրաֆիկը դասերի հետ հարմարեցնելը։🤩 Իհարկե, եթե չես ցանկանում լեզվին տիրապետել պրոֆեսիոնալ մակարդակով։ Այժմ կան բազմաթիվ անվճար հավելվածներ, որոնց օգնությամբ բավական արագ կսովորես ցանկացած օտար լեզու։ 🇧🇪🇯🇵🇺🇸 Ներկայացնում ենք դրանցից 6-ը։
👏7😢1
🗯️Duolingo
Duolingo-ն ուսուցումն իրականացնում է հետաքրքիր խաղերի և վարժությունների միջոցով: 🤗 Հավելվածը հասանելի է IOS, Windows Phone, Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Անհրաժեշտ է գրանցվել և ընտրել քեզ հետաքրքրող լեզուն: Հավելվածը կստուգի լեզվի իմացության մակարդակը և կմշակի ուսուցման՝ քեզ առավել համապատասխան և արդյունավետ ծրագիր:✌️ Գրանցվելու համար անցիˊր հղումով` https://www.duolingo.com/

🗯️Open Culture
Open Culture-ի օգնությամբ հնարավորություն ունես սովորելու 48 լեզու: 😍 Հավելվածը ներառում է 1700 անվճար օնլայն դասընթաց, 1000 անվճար ձայնային գիրք, 4000-ից ավելի անվճար օնլայն ֆիլմ: Դասընթացներին ծանոթանալու համար կարող ես անցնել հղումով` https://www.openculture.com/

🗯️LiveMocha
LiveMocha-ն քեզ կտա 35 լեզու անվճար սովորելու հնարավորություն: Շուրջ 190 երկրի ներկայացուցիչների հետ շփումն էլ կնպաստի խոսակցական հմտությունների զարգացմանը: 🗣️ Հավելվածի հղումը՝ https://www.livemochas.com/

🗯️Babbel
Babbel-ով կարող ես սովորել 14 լեզու: Այս հավելվածն ունի անվճար և վճարովի տարբերակներ։ Սկսնակների համար նախատեսված դասերը հասանելի են անվճար տարբերակով` https://www.babbel.com/

🗯️Busuu
Ամենահայտնի հարթակներից է, որի շուրջ համախմբվել է 50 միլիոն լեզվակիր: 😳 Լեզու դասավանդելու հարցում Busuu-ի մոտեցումը յուրահատուկ է։ Այն քեզ հնարավորություն կտա շփվելու լեզվակրի հետ, ինչն էլ լեզուն սովորելու լավագույն միջոցներից է: Անգլերեն ուսումնասիրելիս Busuu-ն քեզ կտրամադրի GSET (Global Scale of English Tests) վկայական` https://www.busuu.com/

🗯️Surface Languages
Surface language-ը լավագույն ընտրությունն է ճանապարհորդների համար։🧳 Այն հնարավորություն կտա ձեռք բերել խոսակցական անհրաժեշտ բառապաշար օտար երկրներում հաղորդակցվելու համար։ Ուսուցումն իրականացվելու է լսողական վարժությունների և խաղերի միջոցով, որոնք կօգնեն սովորել առօրյայում օգտագործվող բառեր` https://www.surfacelanguages.com/
🔥14🤩3👏1
Ինչպե՞ս ճիշտ «գուգլել»

Հաճախ գուգլում ինչ-որ բան փնտրելը 🔎 վերածվում է դժոխքի 9 շրջաններով ճամփորդության։ Բայց եթե գիտես՝ ինչպես փնտրել, Google-ի ՕԳԳ-ն կարող ես բարձրացնել մի քանի անգամ։
Բանն այն է, որ պարզապես մի քանի բանալի բառեր գրելը բավական չէ։ Ահա մի քանի պարզ լայֆհաք, որոնք կհեշտացնեն ու ավելի արդյունավետ կդարձնեն քո որոնումները Google -ում։
🔥5
Միˊ մոռացիր հոմանիշների մասին
Հաճախ պատահում է
այնպես, որ քո փնտրած տեղեկատվությունը կամ հղումը ոչ թե քո նշած բանալի բառով է, այլ դրա հոմանիշով։ Իսկ Google-ին պետք է հուշել դա։ Դրա համար պետք է որոնվող բառի դիմաց դնել հետևյալ 👉 նշանը՝ «~»։ Օրինակ՝ «~յուրօրինակ տներ» կոմբինացիան փնտրելու դեպքում Google-ը քեզ կտա հղումներ, որոնցում բացի «յուրօրինակ» բառից, կլինեն նաև «տարօրինակ, անսովոր, հետաքրքիր» բառերը։ Այսինքն՝ քո որոնման դիապազոնն անհամեմատ կմեծանա, ու ավելի հեշտ կլինի գտնել այն, ինչ անհրաժեշտ է։

Իրականացրոˊւ միանգամից մի քանի որոնում
Քո որոնումներում օգտագործիˊր «|» նշանը և կկարողանաս միանգամից մի քանի բանալի բառերով որոնումներ կատարել։ Օրինակ՝ «Գնել նոթբուք | պլանշետ» կոմբինացիայի դեպքում Google-ը քեզ կտա «Գնել նոթբուք» կամ «Գնել պլանշետ» թեգերով էջեր։

Բացառիˊր անպետք բառերը
Հաճախ լինում է այնպես, որ չես կարողանում գտնել այն, ինչ փնտրում ես, մեկ պարզ պատճառով: Google-ը պարզապես չի հասկանում՝ ինչ ես իրենից ուզում, և անում է «խելքին» փչածը։ 🫣 Շատ պարզ օրինակ։ Google-ում փնտրում ես «Նապոլեոն»։ Քանի որ Google-ը չգիտի, կոնկրետ ինչ նկատի ունես, քեզ առաջարկում է թխվածքի բաղադրատոմս կամ նկարներ, այնինչ դու Նապոլեոն Բոնապարտին էիր փնտրում։ Այս դեպքում անհրաժեշտ է պարզապես մինուս նշանը դնել «թխվածք» կամ «տորթ» բառի դիմաց։ Օրինակ՝ «Նապոլեոն -տորթ»։ Կարևոր է հիշել, որ մինուս նշանից հետո չպետք է լինի բացատ, այն պետք է կպած լինի բառին։ Իհարկե, սա շատ պարզ օրինակ է, այստեղ պարզապես կարելի է ավելացնել Բոնապարտ բառը, ու խնդիրը կլուծվի: Սակայն մի փոքր ավելի բարդ ու մասշտաբային որոնումների դեպքում այս հնարքը պարզապես փրկօղակի դեր կարող է կատարել։

Պարզում ենք բառերի նշանակությունը
Եթե ցանկանում ես պարզել որևէ բառի նշանակությունը, անհրաժեշտ է օգտվել հատուկ օպերատորից՝ «define:»: Օրինակ՝ «define:ՀՊՄՀ», և գուգլը քեզ կտա տվյալ հապավման բացատրությունը։ 😍

Փնտրում ենք` առանց բառերի ընտրության մեջ կողմնորոշվելու
Երբ չես կարողանում կողմնորոշվել, թե որ բանալի բառերով պետք է փնտրես այն, ինչ անհրաժեշտ է, պարզապես ավելացրոˊւ աստղանիշ՝ «*»։ Օրինակ՝ «Լավագույնը * մաթեմատիկայի վերաբերյալ»։ Ու Google-ը քեզ կառաջարկի համապատասխան գրքեր, հոդվածներ, խնդիրներ, լայֆհաքեր։

Փնտրում ենք կոնկրետ բառով կամ արտահայտությամբ
Երբ անհրաժեշտ է գտնել որևէ բառ կամ տեքստի կոնկրետ հատված, պարզապես այն դիˊր չակերտների մեջ(“”), ու Google-ը քեզ կտա միայն այն հղումները, որտեղ գտնվել են այդ տեքստերը։

Փնտրել տեղեկատվություն կոնկրետ կայքում
Իհարկե, միշտ էլ կարելի է հենց կայքում փնտրել այն, ինչ անհրաժեշտ է, սակայն կա մի մեծ խնդիր։ Ոչ բոլոր կայքերն ունեն նորմալ աշխատող որոնման համակարգ, ավելին, բոլոր կայքերի որոնման համակարգերն էլ թերի են։ Ու ցանկալի է դա անել Google-ով։ Ընդամենն անհրաժեշտ է ավելացնել «site:» օպերատորն ու քո հրամանը։ Օրինակ՝ «site:ameriabank.am անշարժ գույք»։

Փնտրում ենք տեղեկատվություն կոնկրետ ֆայլերով
Google-ում կարող եք գտնել տեղեկատվություն հենց կոնկրետ ֆայլով։ Այսինքն` եթե քեզ անհրաժեշտ է տեղեկատվությունը pdf ֆայլով կամ ասենք՝ txt, fb2, psd, eps և այլն, անհրաժեշտ է ավելացնել «filetype:» օպերատորը։ Օրինակ՝ «filetype: psd gradient background»:

Հուսանք այս լայֆհաքերը ավելի կհեշտացնեն քո կյանքը, ու տեղեկատվություն փնտրելն ավելի արդյունավետ կդառնա։
🔥29🤩8👏5
📱 7 անվճար հավելված Reel պատրաստելու համար

TikTok-ի ֆենոմենից հետո մուլտիմեդիա կոնտենտն ամբողջովին փոխեց իր տեսքն ու բովանդակությունը՝ երկար ու աշխատատար հոլովակները փոխարինելով կարճ ու պարզ, հաճախ` պարզունակ վիդեոկոնտենտով։ 🤭

TikTok-ից հետ չմնաց Instagram-ը և կարճ ժամանակ անց թողարկեց Reels 📽️ հնարավորությունը։ Այժմ առանց դրանց Instagram-ի էջն առաջխաղացնելը գործնականում անհնար է։ Սակայն որակյալ Reels ստանալու համար անհրաժեշտ է հետևել թրենդերին, ջանք գործադրել այն մոնտաժելու, համապատասխան էֆֆեկտներ ավելացնելու համար։ 😊Այստեղ էլ օգնության են հասնում անվճար հավելվածները, որոնք օգնում են արագ մոնտաժել այդ հոլովակները` առանց առանձնահատուկ մոնտաժային հմտությունների։
🤩4
Եվ այսպես՝ 7 անվճար հավելված կարճ հոլովակներ պատրաստելու համար։

🔸 Instagram
Այո, Instagram-ի միջոցով նույնպես հնարավոր է հեշտ և արագ ստանալ ցանկալի արդյունքը: Պարզապես պետք է նշել տեսանյութերի կամ նկարների քանակը, որոնք կցանկանաս միացնել իրար և ընտրել երգը: Ի դեպ, 🎶 երգն ընտրելիս նույնպես պետք է ուշադիր լինել։ Լավ արդյունք ու բարձր դիտելիություն ստանալու համար ահնրաժեշտ է ընտրել այն երգերը, որոնց դիտելիությունը բարձր է: Instagram-ի գործիքներից ամենաշատն օգտագործվողը երգն և տեսանյութերը սինխրոնացնելու գործիքն է, որը քո աշխատանքը մի քանի անգամ կպարզեցնի:

🔸Inshot
Inshot-ն անվճար հավելված է, որը հայտնի է իր գործիքների բազմազանությամբ: Այն քեզ կառաջարկի ֆիլտրերի բազմազանություն, սթիքերներ, տեքստերի դիզայն և աուդիոֆայլերի ցանկ: Inshot-ը թույլ է տալիս նաև տեսանյութերը կտրել, միացնել իրար, անիմացնել, փոփոխել տեսանյութի արագությունը և այլն:

🔸FilmoraGo կամ Filmora
FilmoraGo-ն կարող է քո ստեղծած կոնտենտն ավելի գրավիչ դարձնել: Այն ունի կանաչ էկրան, սինխրոնացման, ձայնային էֆֆեկտների ավելացման հնարավորություններ: 🤩 Ծրագրում ներդրված AI-ի շնորհիվ տեսանյութից կարող ես հեռացնել այն, ինչ ցանկանաս: FilmoraGo-ն քո reels-երին կհաղորդի յուրահատկություն, ձեռագիր, որով կտարբերվես յուրաքանչյուր հարթակում:

🔸Splice
Հեշտ օգտագործվող ծրագերից է նաև Splice-ը: Splice-ով կկարողանաս հեռացնել տեսանյութի ֆոնը, կառավարել արագությունը, ավելացնել տեքստ և նկարներից ստանալ սլայդ շոու:

🔸 Canva's Video Editor
Այո, այս ծրագիրն ունի նաև տեսանյութերի մոնտաժի հնարավորություն և տարբերվում է որակով ու գործիքների բազմազանությամբ: Canva-ով կկարողանաս պատրաստել տեսանյութեր Youtube, TikTok, Instagram, Facebook հարթակների համար, նաև ստանալ գովազդային հոլովակներ և GIF-եր ինքնուրույն կամ պատրաստի շաբլոնների միջոցով:

🔸 LumaFusion
LumaFusion-ը տեսանյութերի մոնտաժման տարածված ծրագիր է, որն իր գործիքների և հնարավորությունների քանակով գերազանցում է վերոնշյալ ծրագրերը: ✌️ LumaFusion-ից օգտվելիս պետք է պատրաստ լինես կիրառել բազմաֆունկցիոնալ գործիքներ, որոնք կարող են առաջին հայացքից փոքր-ինչ բարդ թվալ:

🔸 CapCut
Երգերի, սթիքերների, էֆֆեկտների, տառատեսակների, անիմացիաների տարատեսակներով Capcut-ը շահեկանորեն տարբերվում է: CapCut-ում ամեն ինչ ներկայացված է պարզ և հասարակ: Ծրագիրը ներբեռնելով` կարող ես մտքերիդ ազատություն տալ և ստեղծագործել:
🔥19👏2
Ծրագրեր, որոնք կօգնեն դիպլոմային աշխատանք գրելիս

Դիպլոմային աշխատանք կամ մագիստրոսական թեզ գրելիս երևի մտածել ես այնպիսի գործիքների մասին, որոնք կավտոմատացնեն որոշ գործընթացներ։ 🤔 Իհարկե, ուսանողի համար իդեալական տարբերակն այն է, որ աշխատանքը գրվի ինքնիրեն, մեկ գիշերվա մեջ, ու դրա համար չգործադրվի որևէ ջանք։ 😅 Ասենք, որ մենք չենք խրախուսում նման գործելաոճը։ Բայց քեզ համար գտել ենք գործիքներ, որոնք կավտոմատացնեն այն գործընթացները, որոնք այնքան էլ կապ չունեն բովանդակության հետ, սակայն ժամանակատար են։
🤩4🔥1
👉Zotero
Սա անվճար հավելված է, որը կօգնի շատ արագ գտնել քեզ անհրաժեշտ հոդվածներն ու գրքերը։ Բացի դա, այն կօգնի արագ դասակարգել դրանք ու ավտոմատ կերպով կստեղծի հղումներ, որոնք անհրաժեշտ են գրականության ցանկի համար։ 📚Այս հավելվածը հսկայական ժամանակ կխնայի, որը կարող ես օգտագործել բուն բովանդակությունն ավելի կատարելագործելու համար։

👉Evernote
Այս հավելվածը բավականին հայտնի է ու նախատեսված է նշումների ու տեղեկատվության խմբավորման համար։ Այն թույլ է տալիս կարգավորել, խմբավորել ու հստակ հիերարխիա կազմել ինֆորմացիոն կծիկի մեջ: 📚Այստեղ կարող ես նաև նշել ու պահպանել տարատեսակ գրքերի ու հոդվածների` քեզ անհրաժեշտ հատվածները։

👉Mendeley
Այս հավելվածի օգնությամբ դու կարող ես ստեղծել քո սեփական օնլայն գրադարանը, դասակարգել ու խմբավորել գրքերը, կատարել նշումներ։ ✍️Այն կարող է ավտոմատ կերպով դուրս բերել անհրաժեշտ արտահայտությունները, մեջբերումները, նաև գրականության ցանկի հղումներ պատրաստել։ Այսպես կարիք չի լինի հաստափոր գրքերում ժամերով փնտրելու անհրաժեշտ մեջբերումը։ Հավելվածն ունի նաև գրադարանով ու նշումներով այլ մարդկանց հետ կիսվելու հնարավորություն:

👉Lucidchart
Եթե քեզ անհրաժեշտ են գրաֆիկներ, դիագրամներ ու ինֆոգրաֆիկաներ, ապա այս օնլայն հավելվածը հենց քեզ համար է։💚 Այս ծրագիրը կօգնի ստեղծել պրոֆեսիոնալ դիագրամներ, սխեմաներ ու ինֆոգրաֆիկաներ, որոնք կարող ես օգտագործել դիպլոմային աշխատանքում կամ պրեզենտացիաներում։ Կարող ես օգտվել ինչպես ավտոմատացված պատրաստի շաբլոններից, այնպես էլ ստեղծել սեփական դիզայնը:

👉Trello
Եվ իհարկե, չենք մոռանում Trello-ի մասին։ Այստեղ դու կարող ես հստակ ժամանակացույցով կարգավորել քո աշխատանքը, հանձնարարություններ ու վերջնաժամկետներ սահմանել, նաև ռեալ ժամանակում աշխատել այլ օգտատերերի հետ։🤩

Հիշո՞ւմ ես, չէ՞. մենք չենք խրախուսում պատրաստի դիպլոմային աշխատանքների ձեռքբերումը կամ նեյրոցանցերի օգնությամբ դրանց գեներացումը։ ✋🏻Այս ծրագրերը պարզապես կօգնեն ավտոմատացնել որոշ մեխանիկական գործընթացներ ու բովանդակային աշխատանքը կդարձնեն ավելի արդյունավետ։ 🫶
🤩20🔥10👏10🤔1
2023 թվականին պարզապես հնարավոր չէ կրթությունից բացառել այնպիսի արժեքավոր ռեսուրսը, ինչպիսին 🎦 🫢YouTube-ն է։ 🤌 Ընդ որում, այստեղ կարող ես գտնել այն տեղեկատվությունը, որը ո՛չ դասագրքերում, ո՛չ ուսումնական պլանում ներառված չէ, սակայն կարող է շատ արժեքավոր լինել մասնագիտական ու անձնային աճի համար։ 🥳 Ի վերջո, հավելյալ գիտելիքը դեռ ոչ ոքի չի վնասել։ Այս հոդվածում կներկայացնենք մի քանի YouTube ալիքներ, որոնք կփոխեն քո աշխարհայացքը, անգամ ճաշակը։ 🤩
🔥2
PunkMonk
Այս ալիքը նախատեսված է գրականության սիրահարների համար։ 📚Պրոֆեսիոնալ գրականագետը շատ արտիստիկ կերպով, որակյալ նկարահանումներով ու գրաֆիկայով ներկայացնում է համաշխարհային գլուխգործոցները։ Նա վերլուծում է դրանք բոլորովին այլ, հաճախ ոչ հանրահայտ տեսանկյունից։ Եթե ցանկանում ես նորովի ընկալել քո սիրելի ստեղծագործությունները կամ իմանալ նոր գլուխգործոցների մասին, այս ալիքը հիանալի լուծում է։🫶

Redroom
Պատմության սիրահարների համար այս ալիքն իսկական գտածո է։ Այստեղ հեղինակը խոսում է, ինչպես ինքն է ասում՝ О мертвом и мертвых, об истории. պատմական դեպքեր, դեմքեր, իրադարձություններ։ Ընդ որում, ներկայացվում են անհայտ փաստեր, իսկ հայտնի դեմքերը ներկայացվում են այլ տեսանկյունից։ Ալիքը կարող է օգտակար լինել հատկապես քննություններին պատրաստվող ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների համար։ Հեղինակը հաղորդումները վարում է շատ թեթև, հաճախ արտիստիկ մատուցմամբ, հետաքրքիր մոնտաժով ու անիմացիոն լուծումներով։ Ընդ որում, նկարագրության մեջ կարող ես գտնել այն բոլոր հղումներն ու աղբյուրները, որոնցից օգտվել է հեղինակը թողարկումը պատրաստելիս։

Физика от Побединского
Ցանկանում ես սովորել ֆիզիկա, բայց չգիտես՝ որտեղից սկսել։ Արիˊ այս ալիք։ 💈 Երիտասարդ ֆիզիկոսը ներկայացնում է ֆիզիկական երևույթները պարզ, հասկանալի, հաճախ հումորային բառապաշարով: Ի դեպ, որոշ թողարկումներում հեղինակը կոտրում է բազում տարածված միֆեր ու դավադրությունների տեսություններ։ Եթե ցանկանում ես սեր ու հետաքրքրություն արթնացնել ֆիզիկայի նկատմամբ, Պոբեդինսկին կօգնի քեզ։

SciOne
Գիտահանրամատչելի թողարկումների ընտրանի, որտեղ դու կգտնես հետաքրքրաշարժ տեղեկատվություն գրեթե ամեն ինչի մասին։ Հավերժական շարժիչներ, նեյրոցանցեր, գաղտնի կղզիներ, միֆեր, լեգենդներ ու դրանց առաջացման պատճառները։😍 Մի խոսքով, հաճելի ու օգտակար ժամանցն ապահովված է։ Ի դեպ, հոլովակների հյուրերը համաշխարհային մեծության գիտնականներն ու Նոբելյան մրցանակակիրներն են։

Artur Sharifov
Ուկրաինացի բլոգեր, մաթեմատիկայի ֆակուլտետի նախկին ուսանողը վարում է գիտահանրամատչելի բլոգ, որտեղ կգտնես բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Բարդ բաների մասին այստեղ խոսում են պարզ ու հասկանալի լեզվով։ Այստեղ կգտնես նաև հետաքրքրաշարժ պատմություններ մեծ գիտնականների ու նրանց ոչ այնքան մեծ արարքների մասին։ 😊Օրինակ՝ առաջին հաքերային հարձակումը, պատմության ամենամեծ թրոլը և այլն։ Մի խոսքով, այստեղ հետաքրքիր շատ բան կա։

Vert Dider
Անվանումից երևում է, որ հեղինակը թրոլինգի ու «Աստղային պատերազմների» սիրահար է, սակայն կոնտենտը մի փոքր այլ բանի մասին է։ Այստեղ դու կգտնես ամենաանհավանական ինչուների պատասխանները, անգամ այն ինչուների, որոնք քո մտքով երբևէ չեն անցել։ 🤭 Այստեղ նույնիսկ կգտնես դասախոսություններ քվանտային ֆիզիկայի, Հիգսի բոզոնի մասին ու էլի շատ հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն։ Նկարահանումները կատարվում են ռեալիթի շոուի ոճով։

Եթե հետաքրքրեց, ցուցակը կարող ենք շարունակել։ Գրիˊր, թե ինչ թեմաներով յութուբյան ալիքներ կցանկանայիր տեսնել մեր ցանկում։ Հաճելի ժամանց։🤩
🤩12👏7🔥41
Աստալավիստա, ֆոտոշոփ

Ամեն օր լսում ենք նոր 🕸️ նեյրոցանցերի մասին։ Դրանք արդեն այնքան շատ են ու այնքան արագ են փոփոխվում, որ անհնար է հիշել կամ կողմնորոշվել։ Ինչպես հայտնի հումորային հաղորդման մեջ է ասվում ՝ они так быстро меняются, я не успеваю запоминать: 🤭

Հատուկ քեզ համար, մենք սկսում ենք յուրատեսակ շարք, որտեղ պարբերաբար կպատմենք այս կամ այն խնդիրը լուծող նեյրոցանցերի մասին։ Առաջինը կանդրադառնանք նկարների մշակմանը։ Դա ավելի քան ակտուալ է` հաշվի առնելով աղջիկների սերը ինստագրամի տարատեսակ ֆիլտրերի նկատմամբ։ 📷 Այն կարող է օգտակար լինել նաև շտապող լուսանկարիչների ու դիզայներների համար։
🔥3