AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
Ամերիա Սերունդ 21-րդ ծրագրի 2-րդ խմբի գործնական դասերն անցնում են ջերմ ու ինտերակտիվ մթնոլորտում 💚 Հարցեր, քննարկումներ, վերջապես նոր գիտելիքներ ու հմտություններ 💡

Մասնակիցներն այս փուլում հանդիպում են Ամերիայի տարբեր բաժինների ու պրոդուկտների ներկայացուցիչների հետ և սովորում «ներսից» 💪

Հ.Գ. Սպասու՞մ եք հաջորդ խմբի մեկնարկին 😍
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սուրբ Զատկի տոնը մեզ հիշեցնում է կյանքի ամենամեծ արժեքների՝ ընտանիքի, սիրո և անսպառ հույսի մասին 💚

Թող այս լուսավոր օրը ձեր տունը լցվի ջերմությամբ, խաղաղությամբ ու անսահման խինդով

Շնորհավո՜ր Սուրբ Զատիկ 🤗

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
20🔥2
📝 5 պատճառ՝ դասախոսության ընթացքում նշումներ անելու համար

✍️ Դասախոսության ընթացքում նշումներ անելն օգնում է նյութն ավելի լավ հիշել: Պատճառը գրելու ժամանակ ուղեղի մի քանի կենտրոնների միաժամանակյա աշխատանքն է, ինչն օգնում է ավելի արդյունավետ ֆիլտրել և հիշել տեղեկատվությունը:

✍️ Երբ դասախոսության ժամանակ նշումներ ես կատարում, նշանակում է՝ դու ակտիվ լսում ես😯 նյութը: Արդյունքում մեծ է հավանականությունը, որ այն ավելի արագ կսովորես:

✍️ Քննությանը պատրաստվելիս նշումները կարող են քեզ հուշել, թե որոնք են կարևոր կետերը և կենտրոնանալ դրանց վրա:

✍️ Նշումներ անելը կօգնի ստեղծել սեփական ուսուցման մեթոդը, ընդգծել քեզ համար կարևոր կետերը, ֆիքսել հարցերը և այլն:

✍️ Այս ամենի արդյունքում դու կբարելավես քո ակադեմիական առաջադիմությունը, կունենաս 🆙 բարձր գնահատականներ և հիմնավորված գիտելիքներ:📚


ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12🤔1
🚀 ՄԵԿՆԱՐԿԵՑ TECH GEN-ը` Ամերիաբանկի և Armenian Code Academy-ի համատեղ նախագիծը

Մենք ստացել ենք աննախադեպ քանակի հայտեր․ ավելի քան 3000 դիմորդ 🔥
Մեզ դիմել են լուսավոր ու տաղանդավոր երիտասարդներ, որոնք ունեն անսահման էներգիա ու ոլորտում թարմ շունչ բերելու ցանկություն 💚

Ընտրության բոլոր փուլերը հաղթահարել է 71 երիտասարդ, և նրանք արդեն սկսել են իրենց ճանապարհը դեպի Tech ոլորտ:
Սիրելի երիտասարդներ, շնորհակալ ենք, որ դարձել եք այս խոստումնալից նախաձեռնության մասը

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6👏3
Բետա մտածելակերպ. հաջողության նոր բանաձև

Երբեմն թվում է՝ հենց նոր ինչ-որ բան սովորեցիր, ու հանկարծ տեսնում ես, որ դրա ավելի նոր տարբերակը կա։ Կյանքը հիմա նման է անընդհատ թարմացվող համակարգի, որտեղ պայմանները փոխվում են այն պահին, երբ նոր ես դրանց հարմարվել 🙄

Ու հենց այստեղ է, որ կարևոր է ոչ թե իմանալ ամեն ինչ, այլ պատրաստ լինել սովորել, փոխել մոտեցումները ու չմնալ տեղում։ Սա բետա մտածելակերպն է

Ի՞նչ է բետա մտածելակերպը (Beta-Mindset)

Բետա մտածելակերպը մոտեցում է, որտեղ դու քեզ դիտարկում ես որպես անընդհատ զարգացող համակարգ։ Ինչպես ծրագրերը, որոնք ունեն Beta Version և մշտապես թարմացվում են, դու ևս կարող ես լինել «զարգացման ընթացքի մեջ»։

Սա նշանակում է՝

բաց լինել նորի համար,
չվախենալ փոփոխություններից,
ընդունել, որ միշտ կա զարգանալու տեղ:
Այս մոտեցմամբ դու քեզ չես սահմանափակում ներկա հմտություններով. բետա մտածելակերպը առաջընթացի մասին է:

Ինչո՞ւ ստատիկ գիտելիքն այլևս բավարար չէ

Նախկինում կար պարզ սցենար. ընտրում ես մասնագիտություն, սովորում ես, ու դա քեզ «բավարարում» է երկար տարիներ։

Այսօր այդ մոդելը չի աշխատում, քանի որ ինչպես պատմել ենք այստեղ, տեխնոլոգիաները, աշխատաշուկան, պահանջները. ամեն ինչ անընդհատ փոխվում է։

Սա նշանակում է, որ քո ամենամեծ առավելությունն այն է, թե որքան արագ ես սովորում նորը ⚡️

Ինչպե՞ս ձախողումը վերածել փորձի

Բետա մտածելակերպում ձախողումը վերջակետ չէ։ Այստեղ «Չստացվեց, վերջ»-ը դառնում է «Ինչ սովորեցի այս փորձից»։

Վերաբերմունքի այս թվացյալ փոքր, բայց որոշիչ փոփոխությունն օգնում է, որ ամեն անհաջող փորձը դարձնես հաջորդ քայլի հիմքը 📈

Երբ դադարում ես խուսափել սխալներից, սկսում ես ավելի արագ առաջ շարժվել։

Ինչպե՞ս է ուղեղը հարմարվում նոր պայմաններին

Մեր ուղեղը զարմանալիորեն ճկուն է։ Նոր բան սովորելիս այն ֆիզիկապես փոխվում է՝ ստեղծելով նոր կապեր նեյրոնների միջև 🧠

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր նոր հմտություն, փորձ կամ գիտելիք
իրականում «վերակառուցում» է քո ուղեղը։

Բարձր IQ-ն և փորձը, իհարկե, կարևոր են, բայց արագ փոփոխվող աշխարհում AQ-ն (Adaptability Quotient-ն կամ հարմարվողականության գործակիցը) դառնում է ոչ պակաս կարևոր։

Այստեղ է որոշվում՝ որքան արագ ես կարողանում վերակազմակերպվել, սովորել ու շարունակել առաջ շարժվել։

Ինչպե՞ս պլանավորել ապագան

Երբ ապագան հստակ չէ, պլանավորուման մեջ էլ պետք է փոփոխություններ մտցնել։ Հստակ պլանի փոխարեն ավելի արդյունավետ է ունենալ ճկուն մոտեցում։

Ահա մի քանի քայլ՝

Սովորիր սովորել. կենտրոնացիր ոչ թե կոնկրետ գիտելիքի, այլ սովորելու կարողության վրա:
Զարգացրու բազմակողմանի հմտություններ. տարբեր ոլորտներից ընդհանուր գաղափար ունենալը բարելավում է հարմարվողականությունը:
Մի խուսափիր անորոշությունից, այլ սովորիր շարժվել դրա մեջ՝ փոքր քայլերով, փորձելով ու ճանապարհին ճշգրտելով քո ուղղությունը:
Փորձիր, փորձիր, փորձիր. ամեն փորձ քեզ տալիս է նոր գիտելիք քո ու աշխարհի մասին:

Փոքր, բայց շարունակական քայլերը հաճախ ավելի արդյունավետ են, քան իդեալական պլանը։

Բետան մտածելակերպը օգնում է քեզ մնալ շարժման մեջ, չվախենալ փոփոխություններից ու ամեն իրավիճակում գտնել աճելու հնարավորություն։

Դու պարտավոր չես լինել «պատրաստ»։ Բավարար է լինել բաց՝ սովորելու, փոխվելու ու առաջ գնալու 💚
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5🔥1
Forwarded from Ameriabank CJSC
📣 Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկի անունից տարածվում են կեղծ ծանուցումներ` դրամական պարգև/մրցանակ ստանալու պատրվակով:

Ձեր իսկ տվյալների ու դրամական միջոցների անվտանգության համար հորդորում ենք լինել զգոն, չբացել ու չտարածել կասկածելի հղումներ և չտրամադրել անձնական տվյալները

⚠️ Եթե արդեն ստացել եք նմանատիպ ծանուցում, անցել եք հղումներով և տրամադրել քարտային տվյալներ կամ հավելվածին հասանելիություն ապահովող այլ տեղեկատվություն, խնդրում ենք հրատապ կերպով բլոկավորել քարտերը և հավելվածը, կապ հաստատել բանկի հետ:

Քարտերը հնարավոր է բլոկավորել՝
MyAmeria հավելվածից
Հավաքելով *116#

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
11😢1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ամերիա Սերունդ 22․ Unlocked !!! 🥳
💡 3-ամսյա տեսական ու գործնական ուսուցում ամբողջական դրույքով ու 150.000 դրամ աշխատավարձով
💡 Բիզնես ոլորտի հմտություններ լավագույն մասնագետների առաջնորդությամբ
💡 Աշխատանքի առաջարկ Ամերիաբանկի սպասարկման թիմում ամսական 248,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով

Դեպի Ամերիա 💚
Շտապիր գրանցվել մինչև հունիսի 21-ը 👇

🔗 https://ameria.me/4wMQR1u
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
17