Ի՞նչ է անհրաժեշտ բրենդերի ուշադրությունը գրավելու համար
✅ Դու ունես ակտիվ լսարան:
✅ Քո հետևորդները ակտիվորեն արձագանքում են քո հրապարակումներին:
✅ Քո լսարանը համապատասխանում է բրենդի թիրախային լսարանին:
✅ Բրենդերը պատրաստ են իրենց անունը կապել որակյալ, պրոֆեսիոնալ բովանդակության հետ:
Ինչպե՞ս ընտրել համագործակցության առաջարկները
✅ Զգուշորեն ընտրիˊր քո գործընկերներին. համագործակցությունը պետք է համապատասխանի քո արժեքներին և քո լսարանի շահերին:
✅ Հիշիˊր, որ չափազանց շատ գովազդը կարող է ձանձրացնել ու վանել քո հետևորդներին:
✅ Ուսումնասիրիˊր շուկան՝ հասկանալու համար, թե որքան արժե քո էջի բովանդակությունը:
Բրենդերի հետ համագործակցության ընթացքում դու հաջողություն կունենաս, եթե հարգալից լինես քո լսարանի առջև և ազնիվ` գործընկերների հետ հարաբերություններում:
Ինչպե՞ս կառուցել երկարաժամկետ հարաբերություններ գործընկեր բրենդերի հետ
Կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում տվյալ բրենդը, ինչպե՞ս կարող է քո էջի բովանդակությունը նպաստել վաճառքին կամ բրենդի ճանաչելիությանը:
✅ Պահպանիˊր ժամկետները:
✅ Դարձիˊր բրենդի գործընկերը:
✅ Քննարկիˊր գաղափարները, արաˊ առաջարկություններ:
✅ Մշակիˊր համագործակցության երկարաժամկետ ռազմավարություն, որը ներառում է բազմաթիվ նախագծեր:
✅ Միշտ կապի մեջ եղիˊր բրենդի ներկայացուցիչների հետ, անգամ եթե այս պահին չեք աշխատում որևէ նախագծի վրա: Սա կամրապնդի ձեր հարաբերությունները:
✅ Գնահատիˊր ձեր համագործակցության արդյունավետությունը. ի՞նչ արդյունքներ եք ձեռք բերել, ինչպե՞ս կարելի է բարելավել ձեր համագործակցությունը:
Ինչպե՞ս գտնել ֆրիլանս նախագծեր սոցիալական ցանցերի միջոցով
Եթե դու ցանկանում ես օգտագործել սոցիալական մեդիան ֆրիլանս նախագծեր գտնելու համար, նկատիˊ ունեցիր հետևյալ խորհուրդները.
✅ Ստեղծիˊր պրոֆեսիոնալ պրոֆիլ, որը ընդգծում է քո հմտություններն ու փորձը: Օգտագործիˊր հիմնաբառեր՝ քեզ հեշտ գտնելու համար:
✅ Տեղադրիˊր քո աշխատանքի օրինակները և կիսվիˊր քո ոլորտին առնչվող խորհուրդներով: Սա կգրավի պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը:
✅ Մեկնաբանիˊր գրառումները, մասնակցիˊր քննարկումներին։
✅ Միացիˊր քո ոլորտին նվիրված խմբերին: Այստեղ դու կարող ես գտնել պատվերներ և քո փորձը քննարկել գործընկերների հետ:
✅ Գրանցվիˊր մասնագիտացված հարթակներում, որտեղ հաճախորդները փնտրում են կատարողներին:
Սոցիալական էջերի մոնետիզացիայի հաջողված պատմություններ
Խաբի Լեյմը (Khabi Lame) 2020 թվականին համավարակի պատճառով կորցրել էր իր աշխատանքը ու ողջ ժամանակն անցկացնում էր Tik-Tok-յան կարճ լայֆհաքեր նայելով։ Նա, նկարահանելով լայֆհաքերը հեգնող հարյուրավոր հոլովակներ, 2021-ին Tik-Tok-ում իր հետևորդների թվով 2-րդն էր։ Tik-Tok-ում նա այսօր ունի 160,7 մլն հետևորդ, իսկ Instagram-ում՝ 78,3 մլն։ Influencer Marketing Hub-ի տվյալներով` նա մի հրապարակման համար կարող է վաստակել 60 հազարից մինչև 100 հազար դոլար։ Իսկ Խաբիի ունեցվածքը գնահատվում է $20 մլն։
Հուդա Քաթթանը (Huda Kattan) սովորական ֆինանսական աշխատող էր, ով թողեց իր հիմնական աշխատանքը` հոբբիով զբաղվելու համար, և 2010 թվականից սկսեց վարել YouTube-յան ալիք։ Գրանցելով չտեսնված հաջողություններ դիմահարդարի իր կարիերայում՝ 2013-ին Հուդան ստեղծեց իր բրենդը՝ «Huda Beauty»-ն, որն այժմ ամենավաճառվող ապրանքանիշներից է և ապահովում է տարեկան $200մլն եկամուտ։ Հուդան Ամերիկայի ամենահարուստ կանանց շարքում 37-րդն է։
Զաք Քինգին (Zach King) կոչում են վիդեոմոնտաժի հանճար։ Նա սկսել է իր կարիերան 2008 թվականին և հրապարակում է զարմանալի լուծումներով տեսահոլովակներ։ Զաքի ունեցվածքը գնահատվում է մոտ $5մլն և շարունակում է աճել։
Կիարա Ֆեռանյին (Chiara Ferragni) սկսել է «The Blonde Salad» նորաձևությանը նվիրված իր բլոգը 2009-ին և 2015-ին դարձել նորաձևության ամենահայտնի բլոգերը` չնայած մասնագիտությամբ իրավաբան լինելուն։ Կիարան կարող է հպարտանալ համաշխարհային տարբեր բրենդերի հետ համագործակցություններով և ավելի քան $10մլն կարողությամբ։
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Ինչպե՞ս ընտրել համագործակցության առաջարկները
Բրենդերի հետ համագործակցության ընթացքում դու հաջողություն կունենաս, եթե հարգալից լինես քո լսարանի առջև և ազնիվ` գործընկերների հետ հարաբերություններում:
Ինչպե՞ս կառուցել երկարաժամկետ հարաբերություններ գործընկեր բրենդերի հետ
Կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում տվյալ բրենդը, ինչպե՞ս կարող է քո էջի բովանդակությունը նպաստել վաճառքին կամ բրենդի ճանաչելիությանը:
Ինչպե՞ս գտնել ֆրիլանս նախագծեր սոցիալական ցանցերի միջոցով
Եթե դու ցանկանում ես օգտագործել սոցիալական մեդիան ֆրիլանս նախագծեր գտնելու համար, նկատիˊ ունեցիր հետևյալ խորհուրդները.
Սոցիալական էջերի մոնետիզացիայի հաջողված պատմություններ
Խաբի Լեյմը (Khabi Lame) 2020 թվականին համավարակի պատճառով կորցրել էր իր աշխատանքը ու ողջ ժամանակն անցկացնում էր Tik-Tok-յան կարճ լայֆհաքեր նայելով։ Նա, նկարահանելով լայֆհաքերը հեգնող հարյուրավոր հոլովակներ, 2021-ին Tik-Tok-ում իր հետևորդների թվով 2-րդն էր։ Tik-Tok-ում նա այսօր ունի 160,7 մլն հետևորդ, իսկ Instagram-ում՝ 78,3 մլն։ Influencer Marketing Hub-ի տվյալներով` նա մի հրապարակման համար կարող է վաստակել 60 հազարից մինչև 100 հազար դոլար։ Իսկ Խաբիի ունեցվածքը գնահատվում է $20 մլն։
Հուդա Քաթթանը (Huda Kattan) սովորական ֆինանսական աշխատող էր, ով թողեց իր հիմնական աշխատանքը` հոբբիով զբաղվելու համար, և 2010 թվականից սկսեց վարել YouTube-յան ալիք։ Գրանցելով չտեսնված հաջողություններ դիմահարդարի իր կարիերայում՝ 2013-ին Հուդան ստեղծեց իր բրենդը՝ «Huda Beauty»-ն, որն այժմ ամենավաճառվող ապրանքանիշներից է և ապահովում է տարեկան $200մլն եկամուտ։ Հուդան Ամերիկայի ամենահարուստ կանանց շարքում 37-րդն է։
Զաք Քինգին (Zach King) կոչում են վիդեոմոնտաժի հանճար։ Նա սկսել է իր կարիերան 2008 թվականին և հրապարակում է զարմանալի լուծումներով տեսահոլովակներ։ Զաքի ունեցվածքը գնահատվում է մոտ $5մլն և շարունակում է աճել։
Կիարա Ֆեռանյին (Chiara Ferragni) սկսել է «The Blonde Salad» նորաձևությանը նվիրված իր բլոգը 2009-ին և 2015-ին դարձել նորաձևության ամենահայտնի բլոգերը` չնայած մասնագիտությամբ իրավաբան լինելուն։ Կիարան կարող է հպարտանալ համաշխարհային տարբեր բրենդերի հետ համագործակցություններով և ավելի քան $10մլն կարողությամբ։
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նրանց երազանքը իրենց համայնքի, հայրենիքի, իրենց կողքին ապրող մարդկանց կյանքի որակը բարելավելն է ու նոր հնարավորություններ ստեղծելը։
Այդ երազանքն իրականություն դարձավ մեր համատեղ ջանքերի, սիրով ու նվիրումով արված աշխատանքի շնորհիվ
Ծանոթացեք՝ «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներն են, 3 լավագույն նախագծերի հեղինակները
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤5
Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ձեռքբերում իմաստավորվում է միայն այն ժամանակ, երբ այն կիսում ենք սիրելի մարդկանց հետ։ Չէ՞ որ ամենաջերմ պահերը ծնվում են հենց ընտանիքում 💚
Թող 2026 թվականը լինի անսպառ ժպիտների, գրկախառնությունների և ամենաջերմ պահերի տարի🤗
Շնորհավոր Ամանոր🎄
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թող 2026 թվականը լինի անսպառ ժպիտների, գրկախառնությունների և ամենաջերմ պահերի տարի
Շնորհավոր Ամանոր
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤16
Forwarded from Ameriabank CJSC
Ամենաջերմ պահերը ծնվում են ընտանիքում, իսկ Սուրբ Ծնունդը լցնում է դրանք հույսով ու լույսով ✨
Թող տոնը ձեր տուն բերի սեր, անդորր և խաղաղություն:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ💚
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թող տոնը ձեր տուն բերի սեր, անդորր և խաղաղություն:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤21
Forwarded from Ameriabank CJSC
Media is too big
VIEW IN TELEGRAM
Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ 🇦🇲 💚
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤18🔥2
Եկեք ավելի լավ ճանաչենք իրար 😍
Սիրելի ուսանող, արի մի փոքր ավելի լավ ճանաչենք իրար։
👇 Պատասխանիր մի քանի հարցի ու օգնիր մեզ քեզ համար ավելի հետաքրքիր ու օգտակար նյութեր պատրաստել 🤗
Սիրելի ուսանող, արի մի փոքր ավելի լավ ճանաչենք իրար։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤16
❤3
Ո՞ր համալսարանում ես սովորում:
Anonymous Poll
24%
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
6%
Հայաստանի ամերիկյան համալսարան
10%
Հայաստանի ֆրանսիական համալսարան
11%
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
3%
Հայ-ռուսական համալսարան
21%
Երևանի պետական համալսարան
10%
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
14%
Այլ, գրիր մեկնաբանության դաշտում
❤6
Ո՞ր բաժնում ես սովորում 😀 💬
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ թեմաներ ես փնտրում մեր ալիքում 💬
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Հայտնիներից ու՞մ գրած նյութերը կուզես տեսնել մեր ալիքում 😉
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤5
շնորհակալություն հարցմանն ակտիվ պատասխանելու համար
Եկել ենք տեղեկացնելու, որ
«Իմ Հայաստան, իմ ապագա 2025» կրթաթոշակների մրցույթի վերջին փուլն արդեն մեկնարկել է
Եթե մասնակցել եք թեստավորմանը, ուրեմն արդեն ստացել եք ծանուցում՝ բոլոր մանրամասներով։
• Ի՞նչ տեղեկանք է անհրաժեշտ
• Որտեղի՞ց և ինչպե՞ս ստանալ այն
• Ինչպե՞ս ուղարկե՞լ
• Տեղեկություն վերջնաժամկետի վերաբերյալ
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծանուցումը և ժամանակին կատարել բոլոր քայլերը
Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր ուսանողներին
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤15🔥4
Techվիր
Դարձիր Tech ոլորտի պահանջված մասնագետ🔝
Ամերիան և Armenian Code academy-ն առաջին անգամ Հայաստանում մեկնարկում են TechGen կրթական նախագիծը🤝
Նոր դասընթաց նրանց համար, ովքեր ուզում են իրենց կարիերան սկսել Tech ոլորտում:
Դարձիր
✨ ՏՏ բիզնես վերլուծաբան
✨ C# Back-End ծրագրավորող
✨ QA Ինժեներ
💡 3–6 - ամսյա ուսուցում
💡 Տեսական և գործնական գիտելիքներ
💡 2-4-ամսյա գործնական ուսուցում և աշխատանք իրական բիզնես միջավայրում
💡 Աշխատանք Ամերիայում՝ ծրագրի հաջող ավարտի դեպքում
Միացիր Ամերիա TechGen-ի առաջին սերնդին💚
🔗 Շտապիր գրանցվել մինչև մարտի 16-ը`https://ameria.me/4qKxlOX
Դարձիր Tech ոլորտի պահանջված մասնագետ
Ամերիան և Armenian Code academy-ն առաջին անգամ Հայաստանում մեկնարկում են TechGen կրթական նախագիծը
Նոր դասընթաց նրանց համար, ովքեր ուզում են իրենց կարիերան սկսել Tech ոլորտում:
Դարձիր
Միացիր Ամերիա TechGen-ի առաջին սերնդին
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
ameriabank.am
Ամերիաբանկ ՓԲԸ
Ամերիայի նոր տեխնոլոգիական ծրագիրը
❤5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Techվիր
Դարձիր Tech ոլորտի պահանջված մասնագետ🔝
Անվճար ուսուցում և աշխատանքի առաջարկ Ամերիայում💚
Դարձիր՝
✨ ՏՏ բիզնես վերլուծաբան
✨ C#Back End ծրագրավորող
✨ QA ինժեներ
Միացիր Tech Gen-ի առաջին սերնդին🤝
🔗 Շտապիր գրանցվել մինչև մարտի 16-ը` https://ameria.me/4qKxlOX
Դարձիր Tech ոլորտի պահանջված մասնագետ
Անվճար ուսուցում և աշխատանքի առաջարկ Ամերիայում
Դարձիր՝
Միացիր Tech Gen-ի առաջին սերնդին
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤15
Պրեզենտացիա պատրաստելու
քո AI օգնականները
Խոստացել էինք պատրաստել պրեզենտացիաների մասին նոր և հետաքրքիր հրապարակում, և ահա այն👇
Վստահ ենք՝ գոնե մեկ անգամ հայտնվել ես այնպիսի իրավիճակում, երբ պրեզենտացիան պետք է պատրաստես ներկայացումից ընդամենը մեկ օր առաջ։ Նման պահերին հիմնական նպատակը մեկն է՝ հնարավորինս արագ ստեղծել որակյալ, գեղեցիկ և համոզիչ սլայդեր։ Իհարկե, մեր առաջին խորհուրդը միշտ նույնն է՝նախապես պլանավորել գրաֆիկդ, որպեսզի չհայտնվես նման սթրեսային իրավիճակում։ Սակայն, եթե դա արդեն տեղի է ունեցել, կարող ենք քեզ օգնել։
🤖 Այսպիսի դեպքերի համար առաջարկում ենք ունենալ AI օգնականներ, որոնք զգալիորեն կթեթևացնեն պրեզենտացիայի պատրաստման գործընթացը և աշխատանքի մի մասը կկատարեն քո փոխարեն։
Canva
👩💻 Canva-ն առաջարկում է անվճար, պրոֆեսիոնալ շաբլոնների լայն ընտրանի և շատ հարմար drag-and-drop միջերես։ Ծրագրի «Canva AI» և «Magic Design» գործիքները հասանելի են նաև անվճար տարբերակում և թույլ են տալիս նույնիսկ կարճ տեքստային սևագրից ստանալ ամբողջական պրեզենտացիայի բովանդակություն և դիզայն։ Եթե ցանկանում ես AI-ի ստեղծած պրեզենտացիայի վրա փոփոխություններ կատարել և միաժամանակ օգտվել գրաֆիկայի ու պատկերների մեծ գրադարանից, ապա այս գործիքը քեզ համար է։
SlidesAI
📈 SlidesAI-ն հատկապես արդյունավետ է պարզ տեքստը, outline-ը կամ ամբողջական փաստաթուղթը վայրկյանների ընթացքում կառուցվածքային պրեզենտացիայի վերածելու համար։ Այն ինտեգրվում է Google Slides-ի հետ և թույլ է տալիս նաև արտահանել PowerPoint ձևաչափով, ինչի շնորհիվ կարող ես աշխատել արդեն ծանոթ միջավայրում։
Gamma
🖥 Gamma-ն պրեզենտացիաներին մոտենում է այլ կերպ։ Այն դասական ստատիկ պրեզենտացիայի փոխարեն ստեղծում է դինամիկ, վեբ էջի նմանվող սլայդեր։ AI-ը միաժամանակ գեներացնում է տեքստ և պատկերներ՝ ստեղծելով ամբողջական ու ներգրավող բովանդակություն։ Անվճար փաթեթը ներառում է սահմանափակ քանակությամբ կրեդիտներ, որոնց միջոցով կարող ես «պատվիրել» պրեզենտացիան։ Չնայած PDF ձևաչափով ներբեռնումը վճարովի է, այնուամենայնիվ, սլայդերը հնարավոր է ամբողջությամբ ներկայացնել հենց հավելվածի միջոցով:
Prezi
📊 Prezi-ն թույլ է տալիս ստեղծել ինտերակտիվ և դինամիկ սլայդեր, ինչը պրեզենտացիան դարձնում է ավելի ներգրավող։ Այն ավտոմատ ավելացնում է լուսանկարներ և վիզուալ տարրեր, ինչպես նաև անվճար գեներացնում է պրեզենտացիաները։ PDF ձևաչափով ներբեռնումը վճարովի է, սակայն սլայդերը կարող ես ամբողջությամբ ներկայացնել՝ պարզապես մուտք գործելով հավելված:
ChatGPT
💬 Անշուշտ, դու արդեն ծանոթ ես ChatGPT-ին, որը կարող է գեներացնել պրեզենտացիայի ամբողջական տեքստը, կառուցվածքը և նույնիսկ ստեղծել սլայդեր՝ PPTX կամ Google Slides ձևաչափով։ Սակայն կարևոր է նշել, որ այդ սլայդերը սովորաբար լինում են բավականին պարզ, հաճախ՝ վիզուալ առումով «դատարկ» և ոչ շատ ինտերակտիվ։ Այդ պատճառով առավել արդյունավետ մոտեցում է ChatGPT-ի միջոցով նախ պատրաստել բովանդակությունը, իսկ այնուհետև այն տեղափոխել այլ պրեզենտացիոն հարթակ՝ ավելի հարուստ դիզայն և ինտերակտիվ տարրեր ավելացնելու համար։
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
քո AI օգնականները
Խոստացել էինք պատրաստել պրեզենտացիաների մասին նոր և հետաքրքիր հրապարակում, և ահա այն
Վստահ ենք՝ գոնե մեկ անգամ հայտնվել ես այնպիսի իրավիճակում, երբ պրեզենտացիան պետք է պատրաստես ներկայացումից ընդամենը մեկ օր առաջ։ Նման պահերին հիմնական նպատակը մեկն է՝ հնարավորինս արագ ստեղծել որակյալ, գեղեցիկ և համոզիչ սլայդեր։ Իհարկե, մեր առաջին խորհուրդը միշտ նույնն է՝
Canva
SlidesAI
Gamma
Prezi
ChatGPT
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤15👏1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արդյո՞ք պետք է մաթեմատիկական մտածողություն C# Back End մասնագիտացման համար 🤔
Այս և այլ կարևոր հարցեր քննարկել ենք Ամերիայի IT Governance թիմում SDLC մենեջեր Վարդգեսի հետ✨
Մանրամասներն ու տեսանյութը տես այստեղ`
👉 https://ameria.me/4qKxlOX
Այս և այլ կարևոր հարցեր քննարկել ենք Ամերիայի IT Governance թիմում SDLC մենեջեր Վարդգեսի հետ
Մանրամասներն ու տեսանյութը տես այստեղ`
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤6
Forwarded from Ameriabank CJSC
Media is too big
VIEW IN TELEGRAM
Առանց ձեզ արևն այնքան էլ պայծառ չէ, իսկ քաղաքն այնքան էլ գունեղ չէ ✨
Շնորհավո՜ր Մարտի 8
Գարունը դուք եք բերում🌸
Շնորհավո՜ր Մարտի 8
Գարունը դուք եք բերում
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤45🔥3
Ինչպե՞ս կազմել գրագետ էլ․ նամակ
📥 Շատ հաճախ քո ուղարկած էլ. նամակը քո առաջին տպավորությունն է գործատուի կամ որևէ այլ հաստատության մոտ: Այն, կարելի է ասել, «խոսում է» քո մասին, երբ դիմացինը որևէ այլ տեղեկություն չունի:
Այսօր պատմում ենք` ինչպես պատրաստել գրագետ էլ. նամակ և ինչ կառուցվածք պետք է ունենա այն:
1. Վերնագիր կամ Subject✉️
Երբեք մի անտեսիր այս հատվածը. կարճ ու հստակ վերնագիրն օգնում է ստացողին պատկերացում կազմել, թե ինչի մասին է քո նամակը և հետագայում արագ գտնել այն inbox-ում։
Խորհուրդ․ խուսափիր անորոշ վերնագրերից («Հարց», «Տեղեկատվություն») և օգտագործիր հստակ և թեման պարզ ներկայացնող վերնագրեր:
2. Ողջույն👋
Սկսիր նամակդ ողջույնով և հարգալից խոսքով՝ օգտագործելով ստացողի անունը։ Այդպիսով դու ցույց ես տալիս անհատական մոտեցում և ստեղծում դրական տպավորություն։
Օրինակ՝ «Հարգելի պարոն Սարգսյան» կամ «Ողջույն, տիկին Հովհաննիսյան»
3. Նախաբան📝
Առաջին նախադասությամբ տեղեկացրու՝ ինչու ես գրում։ Մի գրիր շատ ընդհանրական նախաբաններ․ ստացողը նամակը բացելու առաջին 5 վայրկյանում պետք է արդեն հստակ հասկանա քո նպատակը:
Օրինակ՝ «Գրում եմ Ձեզ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունը»։
4. Հիմնական մաս📁
Հակիրճ ներկայացրու ամենակարևոր տեղեկությունը՝ խուսափելով ավելորդ խոսքերից։
✅ Ի՞նչ ես առաջարկում կամ ցանկանում
✅ Ինչո՞ւ է դա կարևոր
✅ Ի՞նչ ես ակնկալում ստացողից
Խորհուրդ. փորձիր կենտրոնանալ մեկ հիմնական գաղափարի վրա։ Եթե թեմաները շատ են՝ ավելի լավ է ուղարկել առանձին նամակներ։ Գրիր կարճ պարբերություններ, որպեսզի նամակդ հեշտ ընթեռնելի լինի:
5. Եզրափակում (Գործողության կոչ)✅
Վերջում ամփոփիր և նշիր հաջորդ քայլը։ Սա շատ կարևոր է, քանի որ ցույց է տալիս քո ակնկալիքները ստացողից։ Մի թող, որ մարդիկ գուշակեն, թե ինչպես պետք է անեն նամակդ կարդալուց հետո։ Հստակ նշիր դա քո նամակում։ Ցանկալի է նաև նշել գործողությունն անելու վերջնաժամկետ:
Օրինակ՝ «Խնդրում եմ հաստատել հանդիպման օրը մինչև DD.MM.YY»։
6. Շնորհակալություն և ստորագրություն✍️
Ավարտիր նամակը հարգալից տողով և դրական տոնով։ Ցույց տուր քո պրոֆեսիոնալիզմը և ստացողի նկատմամբ հարգանքը։
Օրինակ՝ «Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար» և հաջորդող «Հարգանքով, [Քո անունը]»
Եթե նամակը պաշտոնական է, կարող ես ավելացնել նաև քո պաշտոնը, կազմակերպությունը և կոնտակտային տվյալները։
Այսքանը 🤘 Հետևիր քայլերին, կազմիր պրոֆեսիոնալ էլ․ նամակ և շատ ավելի վստահ` սպասիր պատասխանի💚
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Այսօր պատմում ենք` ինչպես պատրաստել գրագետ էլ. նամակ և ինչ կառուցվածք պետք է ունենա այն:
1. Վերնագիր կամ Subject
Երբեք մի անտեսիր այս հատվածը. կարճ ու հստակ վերնագիրն օգնում է ստացողին պատկերացում կազմել, թե ինչի մասին է քո նամակը և հետագայում արագ գտնել այն inbox-ում։
Խորհուրդ․ խուսափիր անորոշ վերնագրերից («Հարց», «Տեղեկատվություն») և օգտագործիր հստակ և թեման պարզ ներկայացնող վերնագրեր:
2. Ողջույն
Սկսիր նամակդ ողջույնով և հարգալից խոսքով՝ օգտագործելով ստացողի անունը։ Այդպիսով դու ցույց ես տալիս անհատական մոտեցում և ստեղծում դրական տպավորություն։
Օրինակ՝ «Հարգելի պարոն Սարգսյան» կամ «Ողջույն, տիկին Հովհաննիսյան»
3. Նախաբան
Առաջին նախադասությամբ տեղեկացրու՝ ինչու ես գրում։ Մի գրիր շատ ընդհանրական նախաբաններ․ ստացողը նամակը բացելու առաջին 5 վայրկյանում պետք է արդեն հստակ հասկանա քո նպատակը:
Օրինակ՝ «Գրում եմ Ձեզ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունը»։
4. Հիմնական մաս
Հակիրճ ներկայացրու ամենակարևոր տեղեկությունը՝ խուսափելով ավելորդ խոսքերից։
Խորհուրդ. փորձիր կենտրոնանալ մեկ հիմնական գաղափարի վրա։ Եթե թեմաները շատ են՝ ավելի լավ է ուղարկել առանձին նամակներ։ Գրիր կարճ պարբերություններ, որպեսզի նամակդ հեշտ ընթեռնելի լինի:
5. Եզրափակում (Գործողության կոչ)
Վերջում ամփոփիր և նշիր հաջորդ քայլը։ Սա շատ կարևոր է, քանի որ ցույց է տալիս քո ակնկալիքները ստացողից։ Մի թող, որ մարդիկ գուշակեն, թե ինչպես պետք է անեն նամակդ կարդալուց հետո։ Հստակ նշիր դա քո նամակում։ Ցանկալի է նաև նշել գործողությունն անելու վերջնաժամկետ:
Օրինակ՝ «Խնդրում եմ հաստատել հանդիպման օրը մինչև DD.MM.YY»։
6. Շնորհակալություն և ստորագրություն
Ավարտիր նամակը հարգալից տողով և դրական տոնով։ Ցույց տուր քո պրոֆեսիոնալիզմը և ստացողի նկատմամբ հարգանքը։
Օրինակ՝ «Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար» և հաջորդող «Հարգանքով, [Քո անունը]»
Եթե նամակը պաշտոնական է, կարող ես ավելացնել նաև քո պաշտոնը, կազմակերպությունը և կոնտակտային տվյալները։
Այսքանը 🤘 Հետևիր քայլերին, կազմիր պրոֆեսիոնալ էլ․ նամակ և շատ ավելի վստահ` սպասիր պատասխանի
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤13