AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
Ուզո՞ւմ ես ճամփորդել դեպի 🇮🇩 Բալի կամ 🇹🇭 Թաիլանդ:
Իսկ ամեն օր դասի գնալ քո մոպեդո՞վ 🏍
Հմմ, իսկ ի՞նչ կասես նոր Apple տեխնիկայի մասին📱

😍 Սրանցից յուրաքանչյուրը կարող է իրականություն դառնալ, եթե ունես Ամերիաբանկի Visa քարտ 💳
🔗 Մանրամասներն այստեղ են՝ https://ameria.me/3lrJ6Or
🔥5
8 խորհուրդ ուսանողներին
աշխատանք-կյանք բալանսը պահպանելու համար


Ուսանողական տարիները լավագույնն են` մասնագիտական ուղին սկսելու ու սովորելուն զուգահեռ նաև աշխատելու 💼 համար: Սակայն երբեմն աշխատանքն ու ուսումը համատեղելը, ամեն ինչ հասցնելը նմանվում է Ֆորտ Բոյարի փորձությունների: 😅
🔥17👏1
Կիսվենք մեր թիմում աշխատող ուսանողների մի քանի հնարքով, որոնք կօգնեն քեզ մասնագիտական առաջին քայլերը անելու ճանապարհին:
✔️ Ստեղծի́ր օրվա պլան և խիստ հետևի́ր դրան
Հստակ ժամանակացույց ունենալն ու դրան հետևելը արդեն գործի կեսն է: 📝 Օրվա հստակ պլանը կօգնի քեզ առօրյա գործերն ավելի արագ և կազմակերպված անել: Այդ կերպ առավել օպտիմալ կօգտագործես նաև ազատ ժամանակը:
✔️ Օգտագործի́ր օրացույց և հիշեցումներ
Օրվա պլանդ կատարելու համար օգտագործի́ր հեռախոսիդ 📱 օրացույցը, կարևոր հանդիպումների և անելիքների համար հիշեցումնե́ր դիր: Այդ կերպ կկարողանաս հետևել նախնական պլանիդ և ոչինչ բաց չես թողնի:
✔️ Իրատեսական պլաններ սահմանի́ր
Օրվա ցուցակում ներառի́ր միայն այն գործերը, որոնք իրատեսական են, ու կարող ես ավարտել տվյալ օրը:
✔️ Մի́ կատարիր մի քանի առաջադրանք միանգամից
Երբ օրդ հագեցած է, փորձում ես հանդիպման ժամանակ լսել զրուցակցիդ, միևնույն ժամանակ աշխատանքային նամակ գրել հեռախոսով: 😅 Սակայն արդյունքում չես ընկալում դիմացինիդ միտքը, ստիպված ես լինում մի քանի անգամ ընթերցել գրածդ նամակը` սխալներից խուսափելու համար: Արդյունքում կրկնակի ժամանակ ես ծախսում:
✔️ Սովորի́ր առաջնահերթություններ սահմանել
Սա կարևոր հմտություն է: Առաջադրանքներիդ տո́ւր կարևորություն` ըստ օրերի և շաբաթների:
✔️ Սահմաններ գծի́ր և սովորի́ր ասել «Ոչ»
Որպես ուսանող` դու ունես մի շարք հնարավորություններ` օրդ հագեցած դարձնելու համար. համալսարանական միջոցառումներ, ժամանց ընկերներիդ հետ և այլն: Սակայն դու չես կարող ամեն ինչ հասցնել: Որոշ դեպքերում պետք է մերժես հրավերը ու կարողանաս ասել ՈՉ:
✔️ Դիմի́ր գործընկերներիդ
Եթե ունես օգնության կամ խորհրդի կարիք, ապա օգնության կանչի́ր թիմակիցներիդ: Մենք այդպես ենք անում: 💚
✔️ Ժամանակ հատկացրո́ւ քեզ
Ամենաարժեքավորը ինքնազարգացմանը տրամադրված ժամանակն է: Առօրյա կարևոր գործերում ժամանակ հատկացրո́ւ նաև այն ամենին, ինչ հաճելի է և լիցքավորում է քեզ` ֆիլմ դիտել, գիրք կարդալ և այլն: Չմոռանաս նաև մարզվելու ու մշակութային միջոցառումների մասին:
🔥38👏2
Անընդհատ փոփոխվող աշխարհում անհրաժեշտ է ձեռք բերել նոր հմտություններ ու գիտելիքներ: 📚

Այսօրվա հոբբին վաղը կարող է դառնալ մասնագիտություն, կամ, հնարավոր է, մեկ դասընթացի ընթացքում ստանաք այն գիտելիքը, որն արմատապես կարող է փոխել մասնագիտության մասին Ձեր պատկերացումները:

👉 Միացե́ք 2023 թվականի ամենահետաքրքիր ու առաջադեմ օնլայն դասընթացներին: Ընտրե՛ք ձեզ ամենահոգեհարազատը և շարժվե՛ք նոր գիտելիքներին ընդառաջ։
Ի դեպ, մի շարք հարթակներում Ամերիաբանկի Visa քարտապանների համար գործում են հատուկ զեղչեր.

🟩15% զեղչ edX-ի ցանկացած դասընթացի համար` VISA15 պրոմո կոդով
edX-ի առցանց դասընթացները նրանց համար են, ովքեր չեն սիրում ուսուցման դասական մոդելը։ Ոչ ստանդարտ մոտեցումից բացի, edX-ում առկա է մասնագիտական ուղղությունների լայն ընտրանի։

🟩15% զեղչ GetSmarter-ում` 2UESGSVISA15 պրոմո կոդով
GetSmarter-ն իր առցանց դասընթացներում հավաքել է 2023 թվականի ամենահետաքրքիր և առաջադեմ ուղղությունների դասընթացները:

🟩10% զեղչ Emeritus-ի դասընթացների համար
Emeritus-ի կայքում առկա է ուսման 10-ից ավելի ուղղություն. դրանց շարքում կգտնես նաև քո փնտրածը։

🟩40% զեղչ Skillshare-ի տարեկան բաժանորդագրության համար
Եթե ցանկանում ես ինքդ քեզ փորձել դիզայների, նկարազարդողի կամ լուսանկարչի դերում։ Skillshare-ում հենց դրանով են զբաղվում։ Իսկ բաժանորդագրվելու դեպքում կստանաս հազարավոր ոգեշնչող տեսանյութերի և տեսաձեռնարկների հասանելիություն։

📌Առաջարկից կարող ես օգտվել մինչև 2023թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Մանրամասները՝ http://cis.visa.com

Քո կյանքի ամենակարևոր օրը սկսվում է այսօր:
🔥5👏1
👉3 խաղ` խնդիրները լուծելու հմտությունը զարգացնելու համար

Այսօր Soft հմտությունները շատ կարևոր են:
Մեր ալիքում այս թեմայով տարբեր հետաքրքիր նյութեր կգտնեք:
Այսօր որոշել ենք ներկայացնել մի քանի խաղ, որոնք կօգնեն զարգացնել խնդիրները լուծելու քո կարողությունը:

🟩 Խորտակվող նավ
▪️Անհրաժեշտ իրեր` կպչուն ժապավեն
▪️Խաղի կանոնները` Գետնին կպչուն ժապավենի միջոցով պետք է առանձնացնել որոշակի տարածք, թիմը պետք է կանգնի այդտեղ: 5-10 րոպեն մեկ կրճատեք տարածքը, և թող մասնակիցները գտնեն ելք` տվյալ տարածքում միասին կանգնելու համար:

🟩 Փախուստ
▪️Անհրաժեշտ իրեր` Թել, բանալի, փակ սենյակ, 5-10 հանելուկ կամ գլուխկոտրուկ
▪️Խաղի կանոնները` Սենյակում նախապես պետք է թաքցնել բանալին և հանելուկ- հուշումները: Թիմը սահմանված ժամանակում պետք է կարողանա գտնել հանելուկների պատասխանները, ստանա հուշումները և գտնելով բանալին` դուրս գա սենյակից: Հաջողության հասնելու համար թիմի անդամները պետք է միասին աշխատեն և լսեն միմյանց:

🟩 Շրջիˊր բուրգը
▪️Խաղի կանոնները` Մասնակիցները կանգնում են այնպես, որ ձևավորվի բուրգ` բիլիարդի գնդակների դասավորվածության պես: Հրահանգը հետևյալն է. մասնակիցներից երեքը պետք է տեղաշարժվեն այնպես, որ բուրգը գլխիվայր շրջվի: Լավ կլինի սա խաղալ մի քանի թիմով և տեսնել` ով առաջինը կհաղթի:

Եթե գիտես այլ խաղեր, կիսվիˊր մեզ հետ: 😍
🔥14
Աշխարհի թոփ միլիարդատերերի հաջողության գաղտնիքները
Եկեք պատմենք, թե ինչ գաղտնիքներ են թաքնված հայտնի միլիոնատերերի հաջողության կուլիսներում: 🫣

🟩 Բիլ Գեյթս.
Մանկության տարիներին ծնողները սերմանել են ճիշտ մոտեցում կյանքի և արժեքների հանդեպ, ինչի արդյունքում էլ նա դեռ փոքրուց կարողացել է քննարկել ոչ «մանկական» թեմաներ: Նրա դաստիարակության հիմքում եղել է ոչ թե երեխային ամեն ինչ մատուցելը, այլ ամեն հաջողության համար նրան քաջալերելը և նոր նպատակներ սահմանելը: 👊 Աշխատասիրությունը և նպատակներին հասնելու ձգտումը դարձել են նրա հաջողության գրավականները:

🟩Սթիվ Ջոբս. Ինչպես գիտես, Ջոբսի բիոլոգիական ծնողները լքել են նրան, սակայն շուտով Ջոբսերի ընտանիքը որդեգրել է նրան: Սթիվը երբեք իրեն լքված չի զգացել: Հայրը նրան միշտ ներգրավել է տարբեր աշխատանքներում, ինչի արդյունքում նրանց կապը շատ է ամրապնդվել: 👌 Դեռ փոքրուց նա գիտեր, որ իր կարիերան կապելու է համակարգչային ոլորտի հետ: Ծնողները միշտ նրան ընդունել են այնպիսին, ինչպիսին կա, աջակցել են, երբ նոր բան է նախաձեռնել, հուշել և ուղղորդել են, երբ եղել է դրա կարիքը:

🟩ՋեՖ Բեզոս. Ամազոնի հիմնադիրը հայտնի է որպես անզիջում և կտրուկ մարդ: Նրա հաջողության գաղտնիքը հարմարավետության զոնայից դուրս գալն ու ռիսկի դիմելն է: Առանց դրա շատ դժվար կլիներ շուկայում մնալն ու չկոտրվելը: Նրա համար չափազանց կարևոր է նոր ինֆորմացիա ստանալն ու սովորելը: 😊 Նրա հաջողության գրավականներից մեկը նրա հետաքրքրասիրությունն է:
🔥15
Դու ուզում ես լինել առաջինը 😎 Մենք գիտենք 😉
Դե պատվիրիˊր քո #1 քարտն ու մասնակցիˊր IPhone 14 Pro 4 սմարթֆոնների խաղարկությանը 📱

Ընտրի´ր ֆինանսներդ կառավարելու ամենաապահով ու արագ եղանակը ու գտիˊր քո Vibe-ը, քո ոճը, քո ուղին ...

🔗 Խաղարկության մանրամասներն և պայմանները` https://ameria.me/3nFMplY

#ՔոՏոնը
🔥6🤩5
📚14 քայլ. սովորում ենք սովորել | Մաս 1

Ուսման մեջ հաջողելու գաղտնիքը ոչ թե քրտնաջան, այլ համակարգված աշխատանքն է: 👌Ահա 14 հնարք, որոնք կսովորեցնեն քեզ սովորել 
🔥1
🟩Հիշողության դղյակի տեխնիկա
Հիշողության դղյակը ուսուցման տեխնիկա է: Դու պատկերացնում ես ծանոթ վայր և մտքով «օբյեկտներ» տեղադրում դրա մեջ: Այս մեթոդն օգտագործում է քո տարածական հիշողությունը և օգնում է սովորել ու անգիր անել:
✔️ Քայլ 1. Քո հիշողության պալատի համար փորձիˊր ընտրել մի վայր, որը դու լավ գիտես, օրինակ` քո տունը:
✔️ Քայլ 2. Պատկերացրոˊւ, թե ինչպես ես քայլում բակում, անցնում մուտքի դռնից, մտնում հյուրասենյակ և անցնում քո տան բոլոր հիմնական սենյակներով:
✔️ Քայլ 3. Այժմ վերցրոˊւ այն իրերի ցուցակը, որը ցանկանում ես անգիր անել, օրինակ՝ 20 տարբեր ապրանքների ցուցակ՝ գազար, հաց, կաթ, թեյ, վարսակ, խնձոր և այլն:
✔️ Քայլ 4. Վերցրոˊւ մեկ կամ երկու առարկա և տեղադրիˊր դրանց մտավոր պատկերը քո հիշողության դղյակի յուրաքանչյուր վայրում: Փորձիˊր մեծացնել իրերի պատկերները և թույլ տոˊւր, որ դրանք ինչ-որ գործողություն կատարեն քո տանը: Օրինակ` եթե առաջին իրը «գազարն» է, իսկ քո հիշողության դղյակի առաջին կետը՝ մուտքի դուռը, պատկերացրոˊւ մի քանի հսկա գազարներ, որոնք բացում են քո մուտքի դուռը

🟩Դարձիˊր նշումներ կատարող
Եթե դու սիրում ես գրել այն ամենը, ինչ սովորել ես, ավելի լավ կլինի դա անել թղթով և գրիչով: Փորձագետները փորձաքննության են ենթարկել ձեռագրով գրելու և համակարգչով մուտքագրելու մեթոդներն ու պարզել, որ համակարգչով մուտքագրումն իրականում չի օգնում քեզ մտապահել սովորածը: 🖋️ Գրիˊր ամենուր` կպչուն թղթերի վրա, քո օրագրում, գրատախտակի վրա:

🟩Մի պահ հրաժարվիˊր թվային տեխնոլոգիաներից
Գրքերով սովորելը երբեմն կարող է ավելի արդյունավետ լինել:
Ուսանողների 90%-ը նախընտրում է տպագրական նյութը թվայինից: 📚 Պատճառը բացատրում են հոգեբանները: Գրքի էջերը շրջելու ֆիզիկական զգացողությունը մեզ տալիս է լրացուցիչ զգայական կապ, ինչն էլ օգնում է մեզ ավելի շատ տեղեկություններ հիշել:

🟩Հերթափոխելու մեթոդը
Այս մեթոդի համաձայն` դու պետք է միաժամանակ սովորես իրար առնչվող թեմաները: Ծրագրավորո՞ւմ ես սովորում: Միաժամանակ ուսումնասիրիր CSS, HTML и JavaScript: Սովորում ես նկարե՞լ: Նկարիˊր ևˊ մարդկանց, ևˊ բնություն, ևˊ ստվերներ:

🟩Դադաˊր վերցրու
Սթրեսը սովորելու թշնամին է: Շոˊւնչ քաշիր: 🧘‍♀️ Սթրեսը խանգարում է հիշողության վերականգնմանը: Նախքան սկսելը փորձիˊր ընդմիջում անել, դոˊւրս արի զբոսանքի կամ մեդիտացիաˊ արա:

🟩 Կրկնիˊր սովորածդ
Կրկնությունն իսկապես գիտության մայրն է: Այն ուսանողները, որոնք սովորելուց հետո թեստավորում են իրենք իրենց, ավելի երկար են հիշում սովորածը: Եթե չվերանայենք մեր սովորածը, 24 ժամ հետո մոռանալու ենք նյութի 20%-ը, 3 օր հետո` 40%-ը: 🫢

🟩 Քնի ազդեցությունը
Նույնիսկ 45-60 րոպե տևողությամբ կարճ քունը 🛌 հինգ անգամ բարելավում է հիշողությունը և վերականգնում մեր ուղեղը:
🔥21👏6🤔2
Ընտրիˊր պատասխաններից մեկը:👇

Կախված քո պատասխանից` կհուշենք` ինչ է անհրաժեշտ անել հետո:🤭
Anonymous Poll
84%
👉🏼Ես ունեմ ուսանողական քարտ
16%
👉🏼Հենց հիմա քարտ կբացեմ
🤩1
📣Եթե ընտրել ես առաջին տարբերակն ու արդեն ունես Ամերիաբանկի Visa Student ուսանողական քարտ, շտապիˊր կցել այն Apple Pay կամ Google Pay դրամապանակներին ու քո քարտով մինչև ապրիլի 10-ը կատարել 7000 դրամ և ավելի վճարում: Սա բավարար պայման է, որ դու մասնակցես խաղարկությանը:🎁
Ի՞նչ նվերներ են խաղարկվելու գովազդային վիճակախաղի շրջանակում:

Ուղեգիր դեպի Թաիլանդ- 1 հատ
Ուղեգիր դեպի Բալի - 1 հատ
Apple iPhone 14 Pro - 3 հատ
Vespa մոպեդ VXL - 1 հատ
Ninebot Segway KickScooter F25E - 5 հատ
Xiaomi Mi Scooter 3 (Gray) (DDHBC16NEB) BHR4853GL - 5 հատ
Apple MacBook Air 13 MGN63 M1 256GB Space Grey* - 3 հատ
Oculus Quest 2 128GB - 5 հատ
Google Pixel 6 Pro 128GB Black - 3 հատ
Samsung Galaxy S22 Ultra 8GB 128GB Phantom Black - 3 հատ
Iphone 13 Pro - 1 հատ
DJI Osmo Action Camera - 5 հատ
Apple Watch SE MYDP2 40mm Space Gray+Black Band - 2 հատ
Sony Headphone WH - 1 հատ
Sony Headphone MDR - 2 հատ
JBL Go 2 Speaker - 2 հատ Iphone 13 Pro - 1 հատ
DJI Osmo Action Camera - 5 հատ
Apple Watch SE MYDP2 40mm Space Gray+Black Band - 2 հատ
Sony Headphone WH - 1 հատ
Sony Headphone MDR - 2 հատ
JBL Go 2 Speaker - 2 հատ

Բա նրանք, ովքեր չունեն քարտ, ի՞նչ անեն:🤔

Ասենք, պատվիրիˊր քո Visа Student քարտն օնլայն` առանց բանկ գալու` https://ameria.me/3So97tH ու մասնակցիˊր IPhone 14 Pro 4 սմարթֆոնների խաղարկությանը:🤩

Այս խաղարկության մանրամասներին ու պայմաններին ծանոթացիր այստեղ:
🤩7🔥2👏2
📚14 քայլ. սովորում ենք սովորել | Մաս 2
🔥2
🟩 Ստեղծիˊր միջավայր
Միջավայրը մեծ դեր ունի: Ընտրիˊր այնպիսի միջավայր, որտեղ կարող ես հանգիստ նստել ու կենտրոնանալ: Չնայած չի բացառվում, որ շատերը նախընտրեն աղմկոտ սրճարանը:

🟩 Բացատրիˊր, կարծես հինգ տարեկան ես
Կարդաˊ բարդ նյութը բարձրաձայն ու բացատրիˊր ինքդ քեզ այնպես, ինչպես կբացատրեիր 5 տարեկան երեխայի:

🟩 Մարզվիˊր ու սովորիˊր
Սիրո՞ւմ ես մարզվել: 💪 Ֆիզիկական վարժությունների ընթացքում սրտի զարկերի ավելացումը նպաստում է սովորելու արդյունավետությանը: Սովորելու ընթացքում նոր 🧠 նեյրոններ են ակտիվանում: Իսկ մարզվելն օգնում է, որ այդ նեյրոններն ապրեն: Այնպես որ, վազքուղին կարող է դառնալ սովորելու քո լավագույն օգնականը:

🟩 Գտիˊր աղմուկի օպտիմալ աստիճանը
Աղմուկի օպտիմալ մակարդակը կախված է քո անհատականությունից: Պարզիˊր` աղմո՞ւկի, թե՞ լռության մեջ սովորող ես: Շատերը նախընտրում են սովորել դասական երաժշտության հնչյունների ներքո, իսկ մյուսներին օգնում են ռոքն ու տեխնոն: Գտիˊր երաժշտական քո «համը»:

🟩 Ստեղծիˊր ուսումնական կայաններ
Վիսկոնսինի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեր ուղեղը միջավայրը կապում է այն ամենի հետ, ինչ մենք սովորում ենք: Օրինակ` գրասեղանի մոտ, բազմոցի վրա, պատշգամբում ...
Սա նշանակում է, որ որքան շատ «սովորելու կայաններ» ունենաս, այնքան ավելի շատ ասոցիացիաներ կարող է ստեղծել քո ուղեղը:

🟩 Լույսեր, գույներ, խառնաշփոթ
Ուսանողները 25%-ով ավելի բարձր գնահատականներ են ստանում, եթե սովորում են բնական լուսավորված ☀️ միջավայրում` պատուհանների մոտ կամ արևոտ սենյակում: Նշանակություն ունի նաև սենյակի գույնը: Կապույտը տալիս է հանգստի զգացողություն, կարմիրը` գրգռող գույն է, մինչդեռ դեղինը արթնացնում է դրական էմոցիաներ ու նվիրում երջանկության զգացում:

🟩 Հեռացրոˊւ խառնաշփոթը: Քարնեգի Մելլոնի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուսանողներն ավելի լավ են սովորում մաքուր ու դասավորված սենյակում:

🟩 Դարձիˊր գուրու
Եթե դու կարող ես ինչ-որ մեկին սովորեցնել այն, ինչ սովորել ես ինքդ, հիանալի է: Պատմիˊր քո սովորածը ընկերոջդ կամ եղբորդ, բլոգ կամ YouTube ալիք բացիˊր, պատմիˊր քո իմացածը հետևորդներիդ: ✔️
🔥15👏4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Դիմի՛ր Ամերիա Սերունդ ծրագրին: Ձե՛ռք բեր նոր մասնագիտություն և աշխատանք 💚

Քեզ սպասվում է՝
✔️3 ամսվա ուսուցում ճկուն ժամանակացույցով
✔️Մասնագիտական ուսուցման ողջ ընթացքում (3 ամիս) ամսական 130,000 դրամ աշխատավարձ
✔️Աշխատանքի հնարավորություն Ամերիաբանկի սպասարկման թիմում` 180.000 դրամ միջին աշխատավարձով

Շտապի՛ր լրացնել օնլայն հայտը մինչև ապրիլի 25-ը։
🔗 https://ameria.me/3Kq4JXT
👏9🔥6
🖇️ Կայունություն
Տնտեսության ամենաակտիվ ու կայուն ոլորտներից մեկը բանկային համակարգն է: 🏦 Վերջին տարիների աշխատաշուկայի լավագույն մասնագետներին ավելի ու ավելի է գրավում աշխատանքը ֆինթեք ոլորտում:
🔥7
🖇️ Մրցակցային աշխատավարձ և արտոնություններ
Բանկերը տրամադրում են աշխատակիցներին մի շարք արտոնություններ, 🤟 որոնցից են, օրինակ, բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը, առողջական ապահովագրությունը, մասնագիտական բազմաթիվ դասընթացների ու համաժողովների մասնակցությունը, սպորտային ակումբների անդամակցությունը, գործընկեր կազմակերպությունների ծառայություններից զեղչով օգտվելու հնարավորությունը և շատ ավելին:

🖇️ Մասնագիտական աճ և զարգացում
Այստեղ խոսենք մեր մասին Ամերիաբանկի դռները բաց են ևˊ սկսնակ, ևˊ փորձառու մասնագետների առջև: Ամերիաբանկում տարվա ընթացքում ուսումնական պրակտիկա է անցնում մոտ 100 ուսանող: Ամեն տարի Ամերիա Սերունդ ծրագրով թիմին է միանում ավելի քան 50 երիտասարդ: 😎

🖇️ Մասնագիտությունների մեծ գունապնակ
Հաճախորդների սպասարկումից մինչև ռիսկերի կառավարում, ներդրումային բանկինգից մինչև մարքեթինգ ու IT և շատ ավելին:😍 Ամերիան, օրինակ, միավորում է ամենատարբեր մասնագետների` ավելի քան 72 բանկային, 88 վերլուծական, 32 թվային, 32 ստեղծագործական և տեխնիկական մասնագիտություն:

🖇️ Հմտությունների կատարելագործում
Այստեղ դու կարող ես շարունակաբար կատարելագործել հմտություններդ 📝 և նոր փորձառություն ձեռք բերել: Վերջին 3 տարիներին Ամերիա թիմում վերաորակավորման և վերապրոֆիլավորման դասընթացներ է անցել ավելի քան 250 աշխատակից: Ավելի քան 1000 աշխատակից անցել է մասնագիտական վերապատրաստման դասընթաց:

🖇️ Տնտեսական դերը
Բանկը տնտեսության մի մասնիկն է` տնտեսության կարևորագույն բաղադրիչ օղակներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից տնտեսությունը։ Մեզ հետ դու ամեն օր քո ներդրումն ես ունենալու մեր երկրի տնտեսության զարգացման ու մարդկանց կյանքը բարելավելու գործում: 💚

Եթե կարողացանք ոգևորել քեզ, ուրեմն մեր թիմին միանալու ժամանակն է: Ամերիա Սերունդ ծրագիրը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր երիտասարդների առջև: 🔥 2012 թվականից սկսած` այս նախագծի շնորհիվ իրենց մասնագիտական և հաջողության ուղին են սկսել շուրջ 1000 երիտասարդներ, որոնցից շատերն այսօր էլ շարունակում են իրենց ճանապարհն Ամերիա թիմում: 💚💚💚

🗣️ Ամերիան կանչում է քեզ սովորելու, աշխատելու և կատարելագործվելու: Ամերիա Սերունդ 18 - ի դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 25-ն է: 🔥🗓️
Ծրագրի մանրամասներին ծանոթացիˊր այստեղ:
🔥9