AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
Ողջու՜յն,

վաղը Նոր տարի է, իսկ հետո մի քանի օր տանն ենք լինելու և հավանաբար հանգստանալու ու ֆիլմեր 🎬 դիտելու ժամանակ ենք ունենալու (գիտեմ, շատ լավ ա հնչում):
Էդ պատճառով ձեզ համար առանձնացրել եմ 5 ֆիլմ, որոնք էլ ավելի կջերմացնեն ու կնվիրեն ամանորյա տրամադրություն.🎄🎅🏻
🤩9😢1
1. Առաջինը` «Home alone»-ը: Երբ ինձ հարցնում են` որ ֆիլմն անվերջ կնայես, սա իմ պատասխանն է: Միանգամից զգում եմ Ամանորի շունչը 🎅🏻

2. Էս ֆիլմը ամանորյա չի, ԲԱՅՑ չեմ կարող էս ցանկում չնշել` Հարրի Փոթերը Ինձ ու շատ շատերի մոտ ասոցացվում ա Ամանորի հետ: Երբ գալիս ա Նոր Տարին, վերանայում եմ սկզբից մինչև վերջ: Ի՞նչն ա պակասում հիմա. հրաշքը, հեքիաթը, ու Հարի Փոթերն էդ ամենը տալիս ա:

3. 3 - րդ հորիզոնականի համար առանձնացրել եմ ՄՈւԼՏ 🎅🏻, իմ տեսած ամենաբարի ու դրական լիցքեր փոխանցող մուլտերից մեկը: Նայեք ու շաաատ կհավանեք, խոսք եմ տալիս` Klaus:

4. Gremlins. հենց նոր կիսվեցի իմ մանկության ամենասիրելի կինոներից մեկով: Միշտ Նոր տարուն հեռուստացույցով էս էին ցույց տալիս, ու էդ փոքր գրեմլիններին համ շատ սիրում էի ու ուզում էի պահեի, համ էլ վախենում էի, որովհետև հենց ջուր էր կպնում նրանց, միանգամից փոքր հրեշներ էին դառնում 😀 ( զգուշացնեմ` հին կինո ա)

5. Love actually
2 ժամ էս ֆիլմն էի փնտրում, որ անունը գրեմ, ու վուալյաաաա Էս ֆիլմը էն ջերմ կինոներից ա, որ մեկի փոխարեն մի քանի տարբեր պատմություններ են, կարծեմ 8 թե 9 տարբեր զույգերի պատմություններ:
Եթե սիրում եք թեթև ռոմանտիկ կատակերգական ֆիլմեր 2000-ականներից, էս ֆիլմը կարող եք նայել հիմա ❤️

Ձեզ բարի դիտում ու շնորհավոր բոլորիս Նոր տարին: Թող 2023-ը լինի ավելի ջերմ ու սիրով լի:
🔥35🤩2😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վերջին 10 օրում քանի՞ նկար ես հասցրել ավելացնել հեռախոսիդ մեջ կամ ջնջել📸📱😍
Դու գիտե՞ս, որ Google–ը բացի 🔍 որոնողական հսկա լինելուց նաև տարաբնույթ գործիքների մեծ պահոց է: Տեքստերի խմբագրում, սահիկաշարերի (պրեզենտացիա) պատրաստում, գրառումների և անելիքների մշակում և շատ ավելին: Այս ամենը կարող ես անել Google հաշիվ ունենալու դեպքում:
🖇️ Forms
Նրա միջոցով կարող ես հեշտորեն կառուցել ձևաթղթեր, գծապատկերներ, անցկացնել 📑 հարցումներ: Առավելությունն այն է, որ ուսումնասիրության արդյունքները ամեն տվյալից կամ պատասխանից փոխվում են և ցույց տալիս իրական պատկերը:

🖇️ Docs
Ստեղծի´ր, խմբագրի´ր տարբեր փաստաթղթեր, իսկ գործընկերներդ թող մեկնաբանեն: Իսկ մեկնաբանություններին կարող ես պատասխանել անմիջապես Gmail-ով, տվյալներն արտահանել Google Sheets-ում:

🖇️ Calendar
Ոչ մի կարևոր օր այլևս բաց չես թողնի: Ամենամեծ առավելությունն այն է, որ քո կազմած օրացույցով 🗓️ կարող ես կիսվել ընկերներիդ և թիմակիցներիդ հետ:

🖇️ Arts and culture
Աշխարհահռչակ 🖼️ նկարները մի հարթակում են, բաց են ամենահայտնի թանգարանների դռները, որ մշակույթը ճանաչելի ու սիրելի լինի բոլորի համար:

🖇️ Classroom
Այստեղ հանդիպում են սովորողն ու սովորեցնողը: Աշակերտը կարող է տեսնել իր առաջընթացը էլեկտրոնային մատյանի միջոցով, լրացնել Google Forms-ով կազմված հարցաշարերը ու կրթվել:

🖇️ Meet
Կա տեսազանգի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընկերներիդ և գործընկերներիդ հետ:
Ինչպես նաև կարող ես Sheets-ով աղյուսակներ սարքել, Chat-ով` հաղորդակցվել, Sites-ով` կայքեր սարքել, Slides-ով` սահիկաշար պատրաստել:
👏7🤩7
«Forbes» ամսագիրը ներկայացրել է աշխարհի համալսարանների և բիզնես դպրոցների ցանկը, որտեղ կրթություն են ստացել ապագա միլիարդատերերը:
Ահա համալսարանների լավագույն 5-յակը:
🎓 Հարվարդի համալսարան - 29 միլիարդատեր
Համալսարանը 🏫 գործում է 1636թ: Նրա շրջանավարտներից 17-ը հաջողության են հասել ֆինանսական և ներդրումային ոլորտներում: Այս համալսարանում է սովորել Microsoft-ի նախկին գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը, ում կարողությունը կազմում է 68,7 մլդ դոլար: Իսկ Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը դուրս են մնացել համալսարանից 

🎓 Փենսիլվանիայի համալսարան - 28 միլիարդատեր
Համալսարանը հնագույններից է աշխարհում: Հիմնադրվել է 1740թ. Բենջամին Ֆրանկլինի կողմից: Նրա պատերի ներսում են կրթվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են` 👉 Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը:

🎓 Սթենֆորդի համալսարան - 28 միլիարդատեր
Սթենֆորդի համալսարանը կարճ ժամանակում դարձել է «ալմա մատեր» ստարտափների համար: Ամեն օր այս համալսարան է շտապել Yahoo–ի հիմնադիր Ջերի Յանգը, ով արդեն համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: 🤟

🎓 Եյլի համալսարան - 21 միլիարդատեր
ԱՄՆ-ի 3-րդ ամենահին համալսարանն է` հիմնադրված 1701թ: Այս բուհի 📕 դիպլոմակիրներից են FedEx–ի հիմնադիր Ֆրեդ Սմիթը, Blacksone-ի գործադիր տնօրեն Ստիվեն Շվարցմանը:

🎓 Մումբայի համալսարան- 20 միլիարդատեր
Սա ցանկի միակ ոչ ամերիկյան համալսարանն է: Այն Հնդկաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկն է, որ հիմնադրվել է 1857թ: Նրա միլիարդատեր շրջանավարտները հիմնականում ժառանգել են իրենց կարողությունը և այսօր նավթարդյունաբերության ոլորտի խոշոր 👍դերակատարներ են:
👏6🔥1
🤔Ինչի՞ց սկսել նոր տարին:
Դե իհարկե Ամերիաբանկի Visa Student քարտ պատվիրելուց, քանի որ նոր տարին ֆինանսական կայունության մասին մտածելու ու նոր նպատակներ սահմանելու լավագույն ժամանակն է 💚

Այն քեզ հնարավորություն կտա տնօրինելու քո ֆինանսական միջոցներն ու կատարելու խնայողություններ:

👉Ծանոթացիˊր Visa Student քո նոր քարտի արտոնությունների մեծ փաթեթին և պատվիրիˊր հենց հիմա` 🔗 https://ameria.me/student-card
🤩2🤔1
Աշխարհի ամենահայտնի բիզնեսների, արվեստի և գիտության պատմության մեջ կան օրինակներ, որոնց համար իսկապես տեղին կլինի 🤭 «բախտը բերել է» արտահայտությունը:
Աշխարհի ամենահայտնի բիզնեսների, արվեստի և գիտության պատմության մեջ կան օրինակներ, որոնց համար իսկապես տեղին կլինի 🤭 «բախտը բերել է» արտահայտությունը:

✔️ Վիլհելմ Ռենտգեն և ռենտգենյան ճառագայթներ
1895թ. գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենն աշխատում էր կաթոդային ճառագայթի խողովակով: Երբ նա իր ձեռքը պատահաբար դրեց խողովակի առջև, նկատեց, որ կարող է իր ոսկորների🦴 պատկերը տեսնել հատուկ թիթեղի վրա: 1901թ. նա արժանացավ ֆիզիկայի առաջին Նոբելյան մրցանակին ռենտգենյան ճառագայթների հայտնագործման համար:

✔️ Լեոնարդո դա Վինչին և Մոնա Լիզան
«Մոնա Լիզան» Լեոնարդո դա Վինչիի համեմատաբար անհասկանալի և անտեսված գործերից էր մինչև 1911թ, երբ Լուվրի սպասարկման աշխատակիցը գողացավ 🖼️ նկարն ու փորձեց վաճառել այն իտալական արվեստի պատկերասրահին: Կողոպուտի շուրջ ստեղծված աղմուկը մեծացրեց հետաքրքրությունը նկարի նկատմամբ: Մինչ օրս այն համարվում է ամենախորհրդավոր նկարիներից մեկը:

✔️ Ջոն Փեմբերթոնը և Coca Cola-ն
Ջոնը պատերազմում վիրավորում ստացած փոխգնդապետ էր և դեղագործ: Կախված լինելով մորֆինից` նա սկսեց փորձարկել կոկա 🍷 գինու իր տարբերակը, որպեսզի այն դարձնի ափիոնի փոխարինիչ: Մի օր նա օշարակը պատահաբար խառնեց գազավորված ջրին, և ծնվեց Coca Cola զովացուցիչ ըմպելիքը:

✔️ Ալ Պաչինոն և «Կնքահայրը»
Ալ Պաչինոյին օգնեցին իր սիցիլիական արտաքինն ու ոչ այդքան հայտնի լինելը: «Կնքահայրը» ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան սպառնացել էր լքել նախագիծը, եթե Մայքլ Կորլեոնեի դերում չընտրեին Պաչինոյին:

✔️ Ալեքսանդր Ֆլեմինգը և պենիցիլինը
Ի տարբերություն իր կոկիկ գործընկերների, որոնք ամեն օր մաքրում էին 🧪 լաբորատոր օգտագործված տարաները, Ֆլեմինգը դրանք չէր մաքրում այնքան, մինչև իր սեղանի վրա այլևս աշխատել չէր լինում: Ու մի օր էլ` արձակուրդից վերադառնալուց հետո, տարաներից մեկում նա հայտնաբերում է բորբոս, որ ցրում էր բակտերիաները: Լավ ուսումնասիրելուց հետո Ֆլեմինգը հայտնաբերում է առաջին հակաբիոտիկը` պենիցիլինը:💊

Շուրջդ նայիˊր, գուցե գտնես քո հաջողության գաղտնիքը 
👏8🔥5
Փնտրում ես գեղարվեստական գրքե՞ր կամ մասնագիտական հետազոտություննե՞ր: 🤗 Այս առցանց գրադարանները բաց են քո առաջ, լավ «փորփրելու դեպքում» դու կգտնես այն, ինչ անհրաժեշտ է քեզ:
👏1
📖 Open Liberary
Գրադարանում ներկայացված է ավելի քան 20 մլն նմուշ: Այստեղ կգտնես գեղարվեստական գրքեր, մասնագիտական ուսումնասիրություններ ու հոդվածներ:

📖Project Gutenberg
Կայքում առկա է 60.000-ից ավելի էլեկտրոնային գիրք, որոնք կարող ես ներբեռնել քո համակարգչի կամ 📲 հեռախոսի մեջ կամ ընթերցել օնլայն:

📖Planet ebooks
Կայքում մեծ մասամբ գեղարվեստական գրքեր են: Որոնիր ուզածդ գիրքը` ըստ հեղինակի, վերնագրի կամ ժանրի: Կարդա, ինչ ֆորմատով քեզ հարմար է:

📖Many books
Գեղարվեստական գրքեր կարդալու ծարավը կհագեցնի նաև այս կայքը: Այստեղ կգտնես տարբեր հոդվածներ, ինչպես նաև ֆիլմեր կայքի հեղինակների կողմից:

📖 PDF books world և Classical reader
Այս երկու կայքում կգտնես տարբեր ժանրի գեղարվեստական գրքերի շատ հարուստ անվանացանկ:
🔥15
💰30 օրվա կանոն
Գումար խնայելու առաջին խոչընդոտներից մեկը իմպուլսիվ գնումներն են: 🛍️
Լավ թիրախավորված համացանցային գովազդը քեզ հրապուրում է:
Բայց սպասի´ր: Հեռախոսումդ պահի´ր ցանկալի ապրանքների նկարները և 30 օր հետո կրկին նայի´ր ու որոշի´ր` ունես արդյոք դրանց կարիքը:
Պատասխաններն իրոք կզարմացնեն քեզ: 🤭
👏7
💰Խաղ «100 ծրար»
Սա վիճակախաղ է, որի արդյունքներով հաղթողը միշտ դու ես: Խաղի կանոնները շատ պարզ են. վերցրո´ւ 100 ✉️ ծրար, դրանց վրա գրի´ր 200, 500, 1000, 2000, 3000, 5000 թվերը, ամեն օր բացի´ր մի ծրար և ներսում դի´ր այնքան գումար, որքան նշված է ծրարի վրա: 100 օր հետո դու մեծ գումար խնայած կլինես: 👌

💰Չելենջ «52 շաբաթ»
Ի տարբերություն «100 ծրար» խաղի` այստեղ անսպասելի ոչինչ չկա: Դու պետք է ամեն շաբաթ հետևողականորեն գումար խնայես. 1-ին շաբաթը` 1000 դր, 2-րդ շաբաթը` 2000 դր, 3-րդը` 3000, և այսպես 52 շաբաթ: 😜

💰50-30-20%-ի կանոն
Քո ամսական եկամուտի 50%-ը պետք է ուղղվի «պետք է»-ներին, 30%-ը` «ցանկանում»-ներին, իսկ 20%-ը` խնայողություններին:

💰Ոչ թե ինչպե՞ս, այլ ինչո՞ւ
Երբ մենք հստակ գիտենք, թե կոնկրետ ինչի համար ենք ցանկանում խնայել, բարձրանում է մեր մոտիվացիան ու ոգևորությունը` հնարավորինս շուտ իրագործելու մեր նպատակները:

💰Շոշափի´ր խնայողությունը
Ամեն անգամ, երբ կվճարես կանխիկ, քեզ վերադարձվող մանրը գցի´ր խնայողությունների տարայի մեջ:
Հոգեբանների կողմից ապացուցված է այս տարբերակի արդյունավետությունը: Համաձայն դրա` վճարելիս մարդն արդեն հոգեբանորեն պատրաստ է բաժանվել գումարից, և մանրը խնայելն ավելի հեշտ կստացվի:
👏31🤩7🔥3
Անվճար էլեկտրոնային գրքեր կարդալու հնարավորություններին ծանոթացանք, հիմա ժամանակն է իմանալու երգեր 👩‍🎤 ներբեռնելու անվճար կայքերի մասին:
🤩5🔥1
🎶Amazon
Այո, գուցե զարմանալի թվա, բայց Amazon–ում կա Amazon Music Free բաժին, ուր կարող ես լսել հիթային տարբեր երգեր և անվճար ներբեռնել ⬇️ քեզ հարմար սարքի մեջ:

🎶Free Music Archive
Այս կայքի նպատակն է մարդկանց տալ անվճար և օրինական մուտքի հնարավորություն դեպի երաժշտական աշխարհ: FMA-ում կարող եք որոնում կատարել ըստ ժանրի, ներբեռնել և լսել` առանց կայքում գրանցվելու:

🎶Jamendo
Ընտրի´ր ժանրը, երկիրը ու երգացանկից ներբեռնի´ր քո տրամադրությանը հատուկ երաժշտությունը:

🎶Audiomack
Սա սիրելի կայք է երաժշտասերների համար: Ունկնդրումն այստեղ անվճար է, իսկ ահա անվճար ներբեռնելու կոճակը ոչ բոլոր արտիստների և երգերի համար է հասանելի:

🎶SoundClick
Կայքը հիմնականում կենտրոնացած է նորահայտ արտիստների ստեղծագործությունների վրա: Բոլոր երգերը հնարավոր է անվճար լսել, իսկ ահա անվճար ներբեռնելու հնարավորությունը ոչ բոլոր արտիստների դեպքում է հասանելի
🤩11
Արիˊ ծանոթացնենք դրամաշնորհային և կրթաթոշակային մի քանի ծրագրի, որոնք կօգնեն քեզ 👩‍🎓 ուսման համար ֆինանսավորում ստանալ:
🔥7
Հայ կրթական հիմնարկություն
ՀԿՀ-ն ուսման վարձի չափով կրթաթոշակ է տրամադրում նրանց, ովքեր ունեն բարձր առաջադիմություն և ապրում են սոցիալապես անապահով ընտանիքում: Մրցույթին կարող են մասնակցել ՀԿՀ-ի կողմից ընտրված մասնագիտությունների գծով սովորող ուսանողները: Առաջադիմության միջին նիշը առնվազն 15, 3.2 կամ 72 միավոր է: 👨‍🎓 Կրթաթոշակը տրամադրվում է կրթական բոլոր 3 աստիճաններում սովորողներին` բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա:

Հայ օգնության ֆոնդ
ՀՕՖ-ի կրթավճարային ծրագրեր բաժնում ներկայացված են դրամաշնորհային մի շարք ծրագրեր, որոնք փոխհատուցում են ուսման վարձը կամ տրամադրում են կրթաթոշակ 📝 գրենական պիտույքներ և գրքեր գնելու համար:

Հովնանյան կրթաթոշակ
Կրթաթոշակը տրամադրվում է` հաշվի առնելով ոչ միայն առաջադիմությունը, այլև կամավորական աշխատանքներին ակտիվ ներգրավվածությունը, ընտանիքի սոցիալական վիճակը: Առաջնահերթություն է տրվում նաև սահմանին զինվորական ծառայություն անցած պատանիներին, ազատամարտիկների զավակներին, սահմանամերձ գյուղերում ապրողներին:

Գյուլբենկյան կրթաթոշակ
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը տրամադրում է ուսման վարձի փոխհատուցում մագիստրոսներին և ասպիրանտներին: Հիմնադրամն այժմ դրամաշնորհ է տրամադրում քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, սոցիոլոգիա, մարդաբանություն, մարդու իրավունքներ, մշակույթ մասնագիտությունների համար:

ԵՊՀ կայքէջ
Մայր բուհի կայքէջում 🏫 պարբերաբար ներկայացվում են դրամաշնորհային ընթացիկ ծրագրեր:
🤩12🔥9👏1
Տեխնոլոգիական նորարարությունների ոլորտը զարգանում է շատ արագ: 🦄 «Միաեղջյուր» («unicorns») ընկերությունների փոխարեն, որոնց եկամուտը հասնում էր 1 մլնդ դոլարի, շուկայում սկսեցին ի հայտ գալ «10 եղջյուր» («decacorns») ընկերություններ, որոնց եկամուտը գերազանցում էր 10 մլրդ դոլարը: 💲 Ահա «ամենաեղջյուրավոր» ընկերությունները` ըստ ունեցած եկամուտների:
🔥4
🌐 Bytedance- 140 մլնդ $
Չինական այս տեխնոհսկան հիմնադրվել է 2012թ., որը զբաղվում է արհեստական ինտելեկտով, զվարճանքի արժեք ունեցող հավելվածներով: Bytedance-ին է պատկանում TikTok հավելվածը:
🌐 SpaceX- 100.3 մլնդ $
Տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2002թ.: SpaceX, Tesla Motors ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը նպատակ ունի գաղութացնել Մարս 🌕մոլորակը ու զարգացնել տիեզերային զբոսաշրջությունը: Օդաչուով դեպի Մարս առաջին ուղևորությունը նախատեսվում է 2026թ.:
🌐 Stripe-95 մլնդ $
Stripe-ը թվային վճարումներ մշակող աշխարհում ամենաառաջատար հարթակն է: Այն կարող է գործարքներ իրականացնել 135 արժույթներով, ինչը մեծ առավելություն է բոլոր նրանց համար, ովքեր առաջարկում են ծառայություններ ամբողջ աշխարհին:
🌐 Klarna- 45 մլնդ $
Ֆինտեխ լուծում, բանկ, միջնորդ e-commerce-ում: Klarna շվեդական բանկը անվտանգ վճարային լուծում է առցանց խանութների համար: Իսկ գնորդն ունի ուշ կամ մասերով վճարելու հնարավորություն: Կրելով գործարքի ամբողջ պատասխանատվությունը` Klarna-ն արդեն գործում է 11 երկրում:
🌐 Canva- 40 մլնդ $
Դիզայներական ✏️ ամենամեծ հարթակը, որն ունի 8000 անվճար ձևանմուշ` գրաֆիկներ, սահիկաշար, պաստառ, փաստաթուղթ, հրավիրատոմս, CV մեդիա ոլորտների համար:
🌐 Checkout.com- 40 մլնդ $
Ընկերության նպատակն է լինել մեկ պատուհան վճարումների հետ կապված ամեն ինչի համար` սկսած գործարքների ընդունումից մինչև խարդախության հայտնաբերում:
🌐 Instacart- 39 մլնդ $
Instacart-ը բջջային հավելված է, որն օգտատերերին թույլ է տալիս տեղական խանութներից առցանց գնել 🥕🥗 մթերք, ալկոհոլ, դեղորայք և ստանալ առաքման միջոցով: Օգտագործելով արհեստական բանականությունը` համակարգը կատարում է ապրանքների հավաքագրում և արագ առաքում:
🔥8