AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
👉 19 հնարք` ինֆորմացիան արագ ընկալելու համար

Անքուն 😴 գիշեր, մի քանի բաժակ սուրճ, էլի մի անքուն գիշեր:
Ծանո՞թ իրավիճակ է: Մենք հավաքել ենք ինֆորմացիան արագ ընկալելու ամենատարածված ու գործուն հնարքները: ✔️
1. Երբեք անգիր միˊ արա
Եթե քո հիմնական նպատակը նոր 🧠 գիտելիք ստանալն է, այլ ոչ թե զուտ քննությունը հանձնելը, ապա երբեք նյութն անգիր միˊ արա: Այդ կերպ այն չի տպավորվի, մի քանի օր հետո կանհետանա քո հիշողությունից և չի դառնա քո գիտելիքը:

2. Ժամանակի կառավարում
Ժամանակը միշտ չի հերիքում: Քննության գնալու նախորդ գիշերը 💤 դու ասում ես. «Այ որ մի օր էլ ունենայի ...»: Սովորիˊր ճիշտ կառավարել ժամանակդ: Մեր ալիքում ժամանակը կառավարելու մասին շատ նյութեր կան 

3. Սովորիˊր վիզուալիզացնել
Կարդալու ընթացքում նյութը ✍️ վիզուալիզացնելն ու պատկերավոր դարձնելը կօգնի այն ավելի հեշտ ընկալել:

4. Պատմիˊր նյութը
Եթե չես կարողանում պատմել, նշանակում է` չես հասկանում այն: Կենտրոնացիˊր հիմնական գաղափարների վրա, հետո անցիˊր դետալներին:

5. Նշումնեˊր արա
Նյութը սովորելիս նշումներ անելը լավագույն տարբերակներից մեկն է: Կարող ես գրավոր նշումների փոխարեն պատկերավոր 🖼️ նշումներ էլ անել:

6. Դադաˊր վերցրու
Հեշտ չէ լայնածավալ նյութը սովորել կարճ ժամանակում: Ուղեղիդ հանգիստ տուր, թող նա հասցնի ընկալել և յուրացնել նոր ինֆորմացիան:

7. Պարբերաբար թերթիˊր նշումներդ
Որքան շատ նայես նշումներիդ, 📝 այնքան շատ դրանք կտպավորվեն հիշողության դարակներում:

8. Կենտրոնացիˊր
Երբ նոր բան ես սովորում, մի կոˊղմ դիր հեռախոսդ, դուˊրս արի բոլոր կայքերից և կենտրոնացիˊր միայն նոր նյութը սովորելու վրա:

9. Օգտագործիˊր ուղեղիդ պիկ ժամերը
Մեզնից յուրաքանչյուրը լավ գիտի, թե որն է իր ուղեղի համար ակտիվ ժամը, և երբ է այն ի վիճակի ընկալելու նոր ինֆորմացիան:

10. Վերանայիˊր և սքանավորիˊր
Նշումները թերթելիս ֆիքսիˊր, թե որ կետն էր քեզ համար նորություն և ավելի հաճախ կարդաˊ և վերլուծիˊր այն:

11. Պարզեցրոˊւ
Եթե որևէ բարդ խնդրի կամ 🧠 նյութի ես հանդիպել, փորձիˊր այն բաժանել կտորների և ավելի պարզ տեսանկյունից նայել դրան:

12. Թող, որ օգնեն քեզ
Գտիˊր մեկին, ով կարող է քեզ առաջնորդել, նշել քո թերությունները, որոնց վրա աշխատելով կարող ես կատարելագործել հմտություններդ:

13. Գտիˊր պատճառը
Հարցրոˊւ ինքդ քեզ, թե ինչու է քեզ համար բարդ: Ժամանակի սղությո՞ւն, կենտրոնանալու դժվարությո՞ւն ...

14. Խուսափիˊր սթրեսից
Սթրեսը ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ տալիս: 🤗 Այնպես որ խուսափիˊր դրանից` հետևելով վերը նշված քայլերին:

15. Քնիˊր
Մեր ուղեղը ունի քնի և հանգստի կարիք, որպեսզի ի վիճակի լինի մտապահել և վերարտադրել նոր ինֆորմացիան:

16. Սովորիˊր խմբի հետ
Երբ նոր նյութը սովորում եք մի քանի հոգով, այն կարող է ավելի լավ տպավորվել: Սա բոլորի մոտ չի ստացվում, սակայն պետք է փորձել:

17. Պատմիˊր
Երբ բարձրաձայն 🗣️ պատմում ես իմացածդ, այն ավելի է տպավորվում: Այս մեթոդով կարող եք աշխատել նաև խմբով:

18. Գնահատիˊր սովորածդ
Քեզնից լավ ոչ ոք չի կարող ասել, թե որքան լավ գիտես այս կամ այն նյութը: Ստուգիˊր ինքդ քեզ, պատասխանիˊր թեստերի հարցերին, ինքդ քեզ հարցեˊր տուր ու պատասխանիˊր դրանցUY
👏35🔥25🤩12🤔1
👉 Ինչպե՞ս ունենալ ներկայանալի էջ LinkedIn-ում

Մեր օրերում գործատուները տաղանդներին հաճախ փնտրում են 🌐 թվային աշխարհում: LinkedIn-ում ներկայանալի և գրավիչ էջ ունենալը կօգնի քեզ գրավել մասնագետների ուշադրությունը:
🔥1
Արիˊ միասին գրավիչ դարձնենք քո LinkedIn-ի էջը:

1. Ներկայանալի լուսանկար 👤
Քո լուսանկարը առաջին բանն է, որ մարդիկ տեսնում են recommendations բաժնում կամ անունդ փնտրելիս: Երբեք այդ բաժինը դատարկ միˊ թող և միˊ փչացրու առաջին տպավորությունը:
Նկարն ընտրելիս ուշադիր եղիր, որ.
✔️ Այն ունենա միատարր կամ պարզ ֆոն
✔️ Լինի բարձր որակի
✔️ Հագուստդ լինի ներկայանալի
✔️ Լուսանկարում լինես միայն դու, չլինեն այլ մարդիկ
✔️ Դեմքդ լինի կենտրոնում

2. Գրիˊր գրավիչ Headline 📝
Դա երկրորդն է, ինչ տեսնում են քեզ փնտրողները: Եթե դու դա չլրացնես, ապա LinkedIn-ն ավտոմատ այդտեղ կգրի քո ներկայիս աշխատանքի անունը:
Այդ բաժինը լրացնելիս ցանկալի է պատասխանել հետևյալ հարցերին.
✔️ Ի՞նչ ես կարողանում անել
✔️ Ի՞նչ ես արել
✔️ Ի՞նչ ես ցանկանում անել

3. Պրոֆեսիոնալ About բաժին
Ըստ էության` սա պետք է լինի Headline-ի ավելի մանրակրկիտ տարբերակը: Այս բաժինը լրացնելիս կարող ես օգտվել հետևյալ հարցադրումներից.
✔️ Որո՞նք քո մասնագիտական նպատակները
✔️ Ի՞նչ ես արել դրանց հասնելու համար
✔️ Որտե՞ղ ես տեսնում քեզ համալսարանն ավարտելուց հետո
✔️ Ինչպե՞ս կարող ես օգնել կազմակերպություններին/անհատներին քո հմտություններով

4. Ցոˊւյց տուր կրթությունդ 👨‍🎓
Լրացրոˊւ այն հաստատությունների անունները, որտեղ սովորել ես: Կարող ես կցել նաև այն փաստաթղթերի և դիպլոմների մեդիա ֆայլերը, որոնք կարևորում ես:

5. Ներկայացրոˊւ կամավորական փորձդ
Ուսանողական տարիքում կամավորությունը լավագույն տարբերակներից մեկն է գիտելիքներդ հարստացնելու և նոր շփումներ հաստատելու համար:

6. Լրացրոˊւ հմտություններդ ⚙️
Կարող ես ավելացնել մինչև 50 հմտություն, սակայն ցանկալի է լրացնես նրանք, որոնք կարևորում ես:

7. Նշիˊր, թե ինչ լեզուների ես տիրապետում և ինչ մակարդակի
Մեր օրերում լեզվի իմացությունը շատ է գնահատվում և կարևորվում:

8. Ավելացրոˊւ այն պատվոգրերը, մրցանակները, որոնք ստացել ես: 📄

9. Չմոռանաս Courses բաժնում նշումներ ավելացնել այն դասընթացների մասին, որոնց մասնակցել ես:

10. Ցոˊւյց տուր, թե որ ծրագրերի իրականացմանն ես մասնակցել:
Դու կարող ես չունենալ աշխատանքային փորձ, բայց համալսարանական տարիներին կամ ուսնակության ընթացքում կարող ես ունենալ քո ներդրումը տարբեր ծրագրերի իրականացման գործում:

11. Հավաքիˊր գործընկերներիդ կարծիքները քո մասին: Խնդրիˊր, որ նրանք հաստատեն քո էջում նշված հմտություններդ: Գործատուներին հետաքրքրում է, թե ինչ կարծիք ունեն քո մասին տարբեր մարդիկ, ուստի նման տեղեկատվության առկայությունը միայն կօգնի քեզ:

12. Ստեղծիˊր քո էջի անհատական URL-ը 🔗
Դա կօգնի, որ քեզ ավելի հեշտ գտնեն:

13. LinkedIn-ում կապեˊր հաստատիր դասախոսներիդ, նախկին շրջանավարտների, քո մասնագիտական ոլորտի պրոֆեսիոնալների հետ:
🔥20
Մարքեթինգային 7 հմտություն Սթիվ Ջոբսից
👉Ստեղծիˊր հիանալի ապրանք
Սթիվի և նրա թիմի համար միշտ առաջին տեղում է եղել որակյալ 👌🏻ապրանքը, ապա մարքեթինգային ռազմավարությունն և գործիքները, որոնք նպաստում են ապրանքի առաջմղմանը:

👉Վաճառիˊր ոչ թե ապրանքներ, այլ երազանքներ
Սթիվի համար հաճախորդները պարզապես հաճախորդներ չեն, այլ մարդիկ, որոնք ունեն երազանքներ, սպասելիքներ ու նպատակներ: 💫 Սթիվը ստեղծեց Iphone-ը, որպեսզի օգնի մարդկանց իրենց երազանքներն իրականացնելու ճանապարհին:

👉Նկատիˊր տպավորությունները
Փորձի՛ր ուշադիր լինել ու տեսնել, թե մարդիկ ինչ տպավորություններ են ստանում: Վերլուծի՛ր, թե ինչ զգացողություններ է ստեղծում ապրանքը, և կհասկանաս, թե ինչ է քեզ պետք` այն բարելավելու համար:

👉Ստեղծի՛ր ուղերձ
Հնարավոր է` դու առաջարկում ես նմանը չունեցող ապրանք, բայց եթե թերանում է մատուցման ձևը, ցավոք, այն երկար կյանք չի ունենա ...
Հաջողության գաղտնիքը ճիշտ ուղերձի ընտրությունն է ու ներկայացման ձևը: 😉

👉Դիզայնը պետք է պարզ ու հասարակ լինի
Պարզեցրոˊւ, պարզեցրի՞ր, դե ավելի պարզեցրոˊւ դիզայնը
Ոչ մի մրցակից դիզայնի պարզությամբ չի գերազանցել Apple-ին:

👉Հարկավոր չէ լինել առաջինը
Հարկավոր է լինել լավագույնը: Apple-ը ոչինչ չի հայտնագործել, ոչինչ չի սահմանել: Թիմն իր ամբողջ ներուժը ներդրել է լավագույն արտադրանք ստեղծելու համար:💚

👉Եղի՛ր նորարար
Աշխատիˊր սահմաններից ու կաղապարներից դուրս մտածել:
Նորարարական ապրանքների ստեղծում են մարդիկ, որոնք մտածում ու ստեղծագործում են առանց սահմանների:
🔥19👏1
Սերն այն է, …..
💚 երբ քո դիետայի ժամանակ նրա համար տորթ ես թխում
💚 երբ նայում ես նրա սթորիները հարյուրերորդ անգամ
💚 երբ ասում ես, որ նրա պատրաստած նախաճաշը համով է
💚 երբ 24/7 հեռախոսը ձեռքիդ է
💚 երբ նստած եք բազմոցին ու իրար մեմեր եք ուղարկում
💚 երբ նամակն ուղարկելուց հետո աչքդ չես կտրում հեռախոսի էկրանից
💚 երբ ամենակարևոր հարցին ասել ես ՝ «հա»

Շնորհավոր Սիրո տոնը 🥂
Դե դուք էլ շարունակեք միտքը: Սերն այն է, ....
🔥49🤩3
📆 Մարտի 10-12-ն արի Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:
Նե՛րս մտիր:
Նայի՛ր շուրջդ:
Տեսնո՞ւմ ես A Space-ը 🌌
Արի՛, դա մեր տաղավարն է, մեր ֆինտեխ միջավայրը:
Արի՛ պատմենք, թե ինչ է կատարվելու մեր A Space-ում:
🔥7
📱 𝑴𝒚𝑨𝒎𝒆𝒓𝒊𝒂
Մեր առաջին անակնկալը MyAmeria-ի օգտատերերի համար է։
Թո՛ղ քո տվյալները Ամերաբանկի տաղավարում, մարտի 3-ից 25-ը ներառյալ MyAmeria-ով կատարի՛ր առնվազն 1 գործարք ու մասնակցի՛ր iPhone 14 Pro Max սմարթֆոնի խաղարկությանը։
Սպասի՛ր վիճակախաղի մասնակցության քո անհատական կոդին և արդյունքների ամփոփման մանրամասներին:

🚀 𝑨 𝒔𝒑𝒂𝒄𝒆
Մենք ենք մեր A կետը:
Մեր տաղավարի այս հատվածի մասին բառերով պատմել չենք կարող: Սա պետք է տեսնել ու զգալ:

🎤 𝑨 𝒕𝒂𝒍𝒌𝒔
Մեր սփեյսի այս հատվածը քննարկումների ու զրույցների համար է: Օրվա բոլոր ժամերին կարող ես միանալ մեզ ու լսել ոլորտի էքսպերտներին` մեր խոսնակներին:

🚴 𝑨 𝑴𝒐𝒕𝒊𝒐𝒏
Այստեղ երկու էլեկտրական հեծանիվ կտեսնես: Նստի՛ր ղեկին, միացի՛ր մեր սփեյսի պտույտին: Հեծանիվները վարելով՝ դու կկարողանաս լուսավորել համաստեղությունները ու միանալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող մեր ծրագրերին:
Բա որ մեր սփեյսի դեսպաններին տեսնես 😍
Փոքրիկ հուշում, դու նրանց շատ ես սիրում 😉

Հիմա ի՞նչ, գալի՞ս ես #DigiTec
Անպայման արի՛ ու գտի՛ր մեր տաղավարը:
Թեքը լեռներում, ֆինթեքը` A space-ում 💚
🤩14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գարիկը՝ A Space-ում 💚
Մանրամասները՝ Գարիկի ուղերձում 👆
🔥5
🍏 A Space-ում կընկնի երկու խնձոր: Մեկը` MyAmeria-ից օգտվողներին, մյուսը` A Space-ում նկարվողներին 🎁

🔗 Պայմաններին ծանոթանալու համար անցի՛ր հղումով` https://ameria.me/3IXHfsq
🔥3
A SpaceDigitec-ում 💚
Եկեք ամփոփենք թեք տոնի 1-ին օրը
Բոլոր նրանց համար, ովքեր այսօր չէին եկել A Space

Ի՞նչ էր այսօր կատարվում Digitec-ի մեր ֆինտեք միջավայրում:
Նախ ասենք, որ սփեյսը բաղկացած է 4 գոտուց` MyAmeria, A Talks, A Space ու A Motion:
Այսօր A Talks-ում ելույթներով հանդես էին գալիս Ամերիացիներն ու մեր գործընկերները:

🎤 Գևորգ Պողոսյանը, ով ներկայացնում է «ռեԱրմենիա» հարթակը, պատմեց, հարթակի ու Ամերիաբանկի հետ համագործակցության մասին:
Եթե ավելին եք ուզում իմանալ հարթակի մասին, այստեղ թողնում ենք հղումը, մտեք, կարդացեք և ոգեշնչվեք այն նախագծերով, որոնք իրականություն են դառնում Հայաստանում մեր բոլորի համախմբման շնորհիվ` https://rearmenia.com/hy/

🎤 Մեր գործընկերուհի Ռուզաննան ներկայացրեց, թե ինչպես է հնարավոր ստեղծել պրոդուկտ, որ իրապես քոնն է, Նարեկը պատմեց թվային փոխակերպման մարտահրավերների մասին, Կարենն անդրադարձավ թվային ծառայություններին` որպես ՓՄՁ արդյունավետ կառավարման գործիք, իսկ այսօրվա A Talks-ի մեր վերջին խոսնակը` Կարեն Մխիթարյանը կոտրեց բանկի IT–ի մասին ստեղծված բոլոր կարծրատիպերն ու միֆերը:
🔥2