Քննությանն ինչպե՞ս ես պատրաստվում 🤗👩🎓📖
Anonymous Poll
30%
🖇️ Գրադարանում եմ ապրում 📚
23%
🖇️ Արտագրելու lifehack-եր եմ փնտրում🤭
47%
🖇️ Մտածում եմ, թե քննության արդյունքը որտեղ ենք նշելու 🎉
👏3
Առաջ ինստագրամի ալգորիթմներն աշխատում էին այլ ձևով, մրցակցությունն ավելի քիչ էր, և գեղեցիկ էջերն աճում էին վիզուալի հաշվին: Ֆոտոներն ու վիդեոները հեշտությամբ հայտնվում էին թոփում, և մարդիկ, հետաքրքրությունից ելնելով, սկսում էին 🫶 հետևել էջին: Շատ ավելի հեշտ էր անծանոթ մարդկանց հետաքրքրել պոստերով, օգտակար ինֆորմացիայով և ակտիվ բլոգ վարելով: Կարևորն այն էր, թե ով եք դուք, ինչ աշխատանք ունեք, ինչպես է անցնում ձեր օրը: Օրինակ ես ներկայացնում եմ բազմազան կոնտենտ:
Սակայն բոլորովին վերջերս ամեն ինչ փոխվեց:
Անվճար մեթոդներն ու ինստագրամի ալգորիթմներն այլևս արդյունավետ չեն: Իսկ ֆոտոներն ու վիդեոները մեծ դժվարությամբ են հայտնվում թոփում: 🥲 Նոր հետևորդները շատ պահանջկոտ են, իսկ հավատարիմ լսարան պահելն ավելի է դժվարանում: Մրցակցությունը ևս մեծացել է:
Ինստագրամյան էջ վարելու չափանիշերն իմ բլոգի օրինակով.
✅ Ունիկալ կոնտենտ, որը չկա այլ բլոգում:
✅ Էջի բիոյում նշված են իմ մասնագիտությունը, ոճը, ուղերձը, կոնտակտները, և պոտենցիալ հետևորդը 3 վայրկյանից հասկանում է, թե ում բլոգում է հայտնվել:
✅ Գրավիչ վիզուալ: Ես փորձում եմ շապիկին այնպիսի կադր դնել, որը դիտելու ցանկություն կառաջացնի:
✅ Շաբաթական առնվազն 3 հրապարակում:
✅ Սթորիներ ու հետևողական կապ լսարանի հետ:
✅ Ցույց եմ տալիս իմ կյանքի տարբեր կողմերը և կոնտենտը ստեղծում եմ հետևյալ հարաբերակցությամբ`30-30-30-10 (ընտանիք, մասնագիտություն, հումոր, գովազդ):
✅ Օգտագործում եմ կոնտենտի բոլոր հնարավոր տեսակները` և´ ֆոտո, և´ վիդեո, և´ տեքստեր:
✅ Արտացոլում եմ ոչ միայն դրականն ու օգտակարը, այլև իմ ապրումները, կասկածները, դժվարությունները (այդ ամենն անում եմ հումորով և հատուկ մատուցմամբ, որ ձանձրալի չլինի):
✅ Շատ հաճախ անցկացնում եմ նաև նկարահանումներ իմ և ընտանիքիս համար ու հետևորդներիս հետ կիսվում եմ նկարահանումների գաղափարներով:
✅ Փորձում եմ պատասխանել անձնական նամակներին, որ «հասանելի» բլոգեր լինեմ իմ լսարանի համար:
✅ Վարում եմ մշտական էջեր սթորի բաժնում: Բլոգում մշտական թեմաներն ավելի են ամրացնում կապը լսարանի հետ:
✅ Տիրապետում եմ մոնտաժի և կոնտենտի մշակման այն հմտություններին, որոնք բլոգը պրոֆեսիոնալ են դարձնում:
✅ Highlights-ը ձևավորում եմ հետաքրքիր թեմաներով:
✅ Ամեն ինչ տեղադրում եմ մեկ անգամ ու ամեն անգամ փորձում եմ պոստերն ավելի հետաքրքիր դարձնել:
✅ Ժամանակ առ ժամանակ կազմակերպում եմ մրցույթներ և խաղարկություններ` նոր լսարան ներգրավելու և էջն ակտիվացնելու համար:
Կտրականապես ⛔ չեմ մասնակցում գիվերի, չեմ ավելացնում բոտեր և չեմ անում սկանդալային հրապարակումներ:
Գիվերին մասնակցությունն ազդում է էջի ակտիվության վրա: Ոչ ակտիվ հետևորդները սկզբում միանգամից մեծացնում են էջի ծածկույթը, իսկ հետո կտրուկ փոքրացնում: Ինստագրամը մտածում է, որ էջը հետաքրքիր չէ և թաքցնում է հետևորդներից նոր պոստերն ու սթորիները: Սկանդալն ու հայփը բացասաբար են ազդում հետևորդների վստահության և բարեխիղճ վերաբերմունքի վրա, այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս մնալ բլոգում այնպիսին, ինչպիսին կաք իրականում:
Մերսի ասել պետք չի :) Ուրախ կլինեմ, եթե իմ խորհուրդներն օգտակար լինեն ձեր բլոգի առաջխաղացման համար: 🫶
Սակայն բոլորովին վերջերս ամեն ինչ փոխվեց:
Անվճար մեթոդներն ու ինստագրամի ալգորիթմներն այլևս արդյունավետ չեն: Իսկ ֆոտոներն ու վիդեոները մեծ դժվարությամբ են հայտնվում թոփում: 🥲 Նոր հետևորդները շատ պահանջկոտ են, իսկ հավատարիմ լսարան պահելն ավելի է դժվարանում: Մրցակցությունը ևս մեծացել է:
Ինստագրամյան էջ վարելու չափանիշերն իմ բլոգի օրինակով.
✅ Ունիկալ կոնտենտ, որը չկա այլ բլոգում:
✅ Էջի բիոյում նշված են իմ մասնագիտությունը, ոճը, ուղերձը, կոնտակտները, և պոտենցիալ հետևորդը 3 վայրկյանից հասկանում է, թե ում բլոգում է հայտնվել:
✅ Գրավիչ վիզուալ: Ես փորձում եմ շապիկին այնպիսի կադր դնել, որը դիտելու ցանկություն կառաջացնի:
✅ Շաբաթական առնվազն 3 հրապարակում:
✅ Սթորիներ ու հետևողական կապ լսարանի հետ:
✅ Ցույց եմ տալիս իմ կյանքի տարբեր կողմերը և կոնտենտը ստեղծում եմ հետևյալ հարաբերակցությամբ`
✅ Օգտագործում եմ կոնտենտի բոլոր հնարավոր տեսակները` և´ ֆոտո, և´ վիդեո, և´ տեքստեր:
✅ Արտացոլում եմ ոչ միայն դրականն ու օգտակարը, այլև իմ ապրումները, կասկածները, դժվարությունները (այդ ամենն անում եմ հումորով և հատուկ մատուցմամբ, որ ձանձրալի չլինի):
✅ Շատ հաճախ անցկացնում եմ նաև նկարահանումներ իմ և ընտանիքիս համար ու հետևորդներիս հետ կիսվում եմ նկարահանումների գաղափարներով:
✅ Փորձում եմ պատասխանել անձնական նամակներին, որ «հասանելի» բլոգեր լինեմ իմ լսարանի համար:
✅ Վարում եմ մշտական էջեր սթորի բաժնում: Բլոգում մշտական թեմաներն ավելի են ամրացնում կապը լսարանի հետ:
✅ Տիրապետում եմ մոնտաժի և կոնտենտի մշակման այն հմտություններին, որոնք բլոգը պրոֆեսիոնալ են դարձնում:
✅ Highlights-ը ձևավորում եմ հետաքրքիր թեմաներով:
✅ Ամեն ինչ տեղադրում եմ մեկ անգամ ու ամեն անգամ փորձում եմ պոստերն ավելի հետաքրքիր դարձնել:
✅ Ժամանակ առ ժամանակ կազմակերպում եմ մրցույթներ և խաղարկություններ` նոր լսարան ներգրավելու և էջն ակտիվացնելու համար:
Կտրականապես ⛔ չեմ մասնակցում գիվերի, չեմ ավելացնում բոտեր և չեմ անում սկանդալային հրապարակումներ:
Գիվերին մասնակցությունն ազդում է էջի ակտիվության վրա: Ոչ ակտիվ հետևորդները սկզբում միանգամից մեծացնում են էջի ծածկույթը, իսկ հետո կտրուկ փոքրացնում: Ինստագրամը մտածում է, որ էջը հետաքրքիր չէ և թաքցնում է հետևորդներից նոր պոստերն ու սթորիները: Սկանդալն ու հայփը բացասաբար են ազդում հետևորդների վստահության և բարեխիղճ վերաբերմունքի վրա, այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս մնալ բլոգում այնպիսին, ինչպիսին կաք իրականում:
Մերսի ասել պետք չի :) Ուրախ կլինեմ, եթե իմ խորհուրդներն օգտակար լինեն ձեր բլոգի առաջխաղացման համար: 🫶
🔥83👏6🤩3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ո՞րն է քննություններին պատրաստվելու ամենահարմար տեղը 🤔📑
Ուզո՞ւմ ես չկրկնվող նվերներ 🎁 մատուցել: Մենք մի քանի տարբերակ ենք մտածել:
Ոչինչ այնքան չի կարող տպավորել, որքան նվերները, որոնք ինքդ ես պատրաստել, որոնց համար դու ներդրել ես քո ժամանակը, ջանքերը, սերն ու երևակայությունը: 🫶
Բուրավետ մոմեր
Պատրաստի´ր ամանորյա գունազարդ 🕯️ մոմեր` նրանց դիզայնի մեջ ավելացնելով փաթիլներ, եղևնու ճյուղեր, փայլեր ու ցիտրուսային մրգեր:
Տոնածառի խաղալիքներ
Դու կարող ես նվիրել տոնածառի 🎄 ամենաօրիգինալ խաղալիքները: Անհրաժեշտ են փայտի կտորներ, կոներ, ներկեր, ժապավեններ ու երևակայություն:
Զամբյուղ` լի տարբեր շոկոլադներով
Մի զամբյուղում հավաքի´ր ամենահամեղ 🍫🍭🍬 քաղցրավենիքները:
Թեյով կամ կոնֆետով փունջ
Քեզ անհրաժեշտ են բարակ փայտիկներ, սոսինձ ու ☕🫘 թեյեր կամ սուրճ: Նրանց միավորումից կստանաս գեղեցիկ կոմպոզիցիա:
Նկար և շրջանակ
Սոցիալական կայքերից կամ քո «արխիվից» գտի´ր լուսանկարներ ու պատրաստի´ր գեղեցիկ շրջանակ: 🖼️ Նվիրի´ր արժեքավորը` հիշողություն:

🔥1🤩1
Ի՞նչ հրաշքի ես սպասում այս Ամանորին 🎄🎅🏻
Anonymous Poll
21%
💫Փայլուն հիշողություն
1%
💫Փայլուն շոր
19%
💫Ուղևորություն դեպի Սինգապուր
58%
💫Նոր, մոտիվացնող աշխատանք
Մեթոդ 1. Շնորհակալ եղի´ր շրջապատի մարդկանց և ինքդ քեզ
✅Երջանկացի´ր այն բոլոր նվերներից 🎁 և հիշողություններից, որոնք ստացել ես:
✅Եթե գումար ես նվեր ստացել, օգտագործի´ր այն նոր էմոցիաներ կուտակելու համար:
✅Գրի´ր շնորհակալական նամակներ քեզ համար անակնկալներ պատրաստած մարդկանց:
Մեթոդ 2. Պատրաստվի´ր գալիք տոներին
✅Ձե´ռք բեր բնակարանի նոր զարդարանքներ, պատերը զարդարի´ր նախորդ տարիների ամանորյա ջերմ լուսանկարներով:
✅Գրի´ր, թե գալիք տարում ինչ ձեռքբերումների կցանկանայիր հասած լինել, ու օգտագործի´ր բոլոր ուժերդ դրանց հասնելու համար:
Մեթոդ 3. Ձե´ռք բեր նոր սովորություններ
✅Սկսի´ր զբաղվել սպորտով կամ մասնակցի´ր պարի սիրողական դասընթացների:
✅Նկարչություն, խոհանոց, համակարգչային որևէ ծրագիր ... Գտի´ր սիրելի հոբբիներ, որոնցով կլցնես քո օրը:
Մեթոդ 4. Ամբողջապես մի´ փոխիր կենցաղդ
✅Հոգեբանները խորհուրդ են տալիս ամբողջապես չփոխել այն կենցաղը, որով ապրում էիր մինչև տոները կամ հանգստի մեկնելը:
✅Վաղ արթնացի´ր, որպեսզի խուսափես կրկին աշխատանքային ռեժիմին վերադառնալու բարդություններից:
✅Օրվա ընթացքում ստեղծի´ր երկարաժամկետ զբացվածություն ապահովող զբաղմունք:

🔥4
1. Առաջինը` «Home alone»-ը: Երբ ինձ հարցնում են` որ ֆիլմն անվերջ կնայես, սա իմ պատասխանն է: Միանգամից զգում եմ Ամանորի շունչը 🎅🏻
2. Էս ֆիլմը ամանորյա չի, ԲԱՅՑ չեմ կարող էս ցանկում չնշել` Հարրի Փոթերը ✨ Ինձ ու շատ շատերի մոտ ասոցացվում ա Ամանորի հետ: Երբ գալիս ա Նոր Տարին, վերանայում եմ սկզբից մինչև վերջ: Ի՞նչն ա պակասում հիմա. հրաշքը, հեքիաթը, ու Հարի Փոթերն էդ ամենը տալիս ա:
3. 3 - րդ հորիզոնականի համար առանձնացրել եմ ՄՈւԼՏ 🎅🏻, իմ տեսած ամենաբարի ու դրական լիցքեր փոխանցող մուլտերից մեկը: Նայեք ու շաաատ կհավանեք, խոսք եմ տալիս` Klaus:
4. Gremlins. հենց նոր կիսվեցի իմ մանկության ամենասիրելի կինոներից մեկով: Միշտ Նոր տարուն հեռուստացույցով էս էին ցույց տալիս, ու էդ փոքր գրեմլիններին համ շատ սիրում էի ու ուզում էի պահեի, համ էլ վախենում էի, որովհետև հենց ջուր էր կպնում նրանց, միանգամից փոքր հրեշներ էին դառնում 😀 ( զգուշացնեմ` հին կինո ա)
5. Love actually
2 ժամ էս ֆիլմն էի փնտրում, որ անունը գրեմ, ու ✨վուալյաաաա✨ Էս ֆիլմը էն ջերմ կինոներից ա, որ մեկի փոխարեն մի քանի տարբեր պատմություններ են, կարծեմ 8 թե 9 տարբեր զույգերի պատմություններ:
Եթե սիրում եք թեթև ռոմանտիկ կատակերգական ֆիլմեր 2000-ականներից, էս ֆիլմը կարող եք նայել հիմա ❤️
Ձեզ բարի դիտում ու շնորհավոր բոլորիս Նոր տարին: Թող 2023-ը լինի ավելի ջերմ ու սիրով լի:

🔥35🤩2😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վերջին 10 օրում քանի՞ նկար ես հասցրել ավելացնել հեռախոսիդ մեջ կամ ջնջել📸📱😍
🖇️ Forms
Նրա միջոցով կարող ես հեշտորեն կառուցել ձևաթղթեր, գծապատկերներ, անցկացնել 📑 հարցումներ: Առավելությունն այն է, որ ուսումնասիրության արդյունքները ամեն տվյալից կամ պատասխանից փոխվում են և ցույց տալիս իրական պատկերը:
🖇️ Docs
Ստեղծի´ր, խմբագրի´ր տարբեր փաստաթղթեր, իսկ գործընկերներդ թող մեկնաբանեն: Իսկ մեկնաբանություններին կարող ես պատասխանել անմիջապես Gmail-ով, տվյալներն արտահանել Google Sheets-ում:
🖇️ Calendar
Ոչ մի կարևոր օր այլևս բաց չես թողնի: Ամենամեծ առավելությունն այն է, որ քո կազմած օրացույցով 🗓️ կարող ես կիսվել ընկերներիդ և թիմակիցներիդ հետ:
🖇️ Arts and culture
Աշխարհահռչակ 🖼️ նկարները մի հարթակում են, բաց են ամենահայտնի թանգարանների դռները, որ մշակույթը ճանաչելի ու սիրելի լինի բոլորի համար:
🖇️ Classroom
Այստեղ հանդիպում են սովորողն ու սովորեցնողը: Աշակերտը կարող է տեսնել իր առաջընթացը էլեկտրոնային մատյանի միջոցով, լրացնել Google Forms-ով կազմված հարցաշարերը ու կրթվել:
🖇️ Meet
Կա տեսազանգի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընկերներիդ և գործընկերներիդ հետ:
Ինչպես նաև կարող ես Sheets-ով աղյուսակներ սարքել, Chat-ով` հաղորդակցվել, Sites-ով` կայքեր սարքել, Slides-ով` սահիկաշար պատրաստել:

👏7🤩7
🎓 Հարվարդի համալսարան - 29 միլիարդատեր
Համալսարանը 🏫 գործում է 1636թ: Նրա շրջանավարտներից 17-ը հաջողության են հասել ֆինանսական և ներդրումային ոլորտներում: Այս համալսարանում է սովորել Microsoft-ի նախկին գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը, ում կարողությունը կազմում է 68,7 մլդ դոլար: Իսկ Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը դուրս են մնացել համալսարանից
🎓 Փենսիլվանիայի համալսարան - 28 միլիարդատեր
Համալսարանը հնագույններից է աշխարհում: Հիմնադրվել է 1740թ. Բենջամին Ֆրանկլինի կողմից: Նրա պատերի ներսում են կրթվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են` 👉 Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը:
🎓 Սթենֆորդի համալսարան - 28 միլիարդատեր
Սթենֆորդի համալսարանը կարճ ժամանակում դարձել է «ալմա մատեր» ստարտափների համար: Ամեն օր այս համալսարան է շտապել Yahoo–ի հիմնադիր Ջերի Յանգը, ով արդեն համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: 🤟
🎓 Եյլի համալսարան - 21 միլիարդատեր
ԱՄՆ-ի 3-րդ ամենահին համալսարանն է` հիմնադրված 1701թ: Այս բուհի 📕 դիպլոմակիրներից են FedEx–ի հիմնադիր Ֆրեդ Սմիթը, Blacksone-ի գործադիր տնօրեն Ստիվեն Շվարցմանը:
🎓 Մումբայի համալսարան- 20 միլիարդատեր
Սա ցանկի միակ ոչ ամերիկյան համալսարանն է: Այն Հնդկաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկն է, որ հիմնադրվել է 1857թ: Նրա միլիարդատեր շրջանավարտները հիմնականում ժառանգել են իրենց կարողությունը և այսօր նավթարդյունաբերության ոլորտի խոշոր 👍դերակատարներ են:

👏6🔥1
🤔Ինչի՞ց սկսել նոր տարին:
Դե իհարկե Ամերիաբանկի Visa Student քարտ պատվիրելուց, քանի որ նոր տարին ֆինանսական կայունության մասին մտածելու ու նոր նպատակներ սահմանելու լավագույն ժամանակն է 💚
✅Այն քեզ հնարավորություն կտա տնօրինելու քո ֆինանսական միջոցներն ու կատարելու խնայողություններ:
👉Ծանոթացիˊր Visa Student քո նոր քարտի արտոնությունների մեծ փաթեթին և պատվիրիˊր հենց հիմա` 🔗 https://ameria.me/student-card

🤩2🤔1
Աշխարհի ամենահայտնի բիզնեսների, արվեստի և գիտության պատմության մեջ կան օրինակներ, որոնց համար իսկապես տեղին կլինի 🤭 «բախտը բերել է» արտահայտությունը:
✔️ Վիլհելմ Ռենտգեն և ռենտգենյան ճառագայթներ
1895թ. գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենն աշխատում էր կաթոդային ճառագայթի խողովակով: Երբ նա իր ձեռքը պատահաբար դրեց խողովակի առջև, նկատեց, որ կարող է իր ոսկորների🦴 պատկերը տեսնել հատուկ թիթեղի վրա: 1901թ. նա արժանացավ ֆիզիկայի առաջին Նոբելյան մրցանակին ռենտգենյան ճառագայթների հայտնագործման համար:
✔️ Լեոնարդո դա Վինչին և Մոնա Լիզան
«Մոնա Լիզան» Լեոնարդո դա Վինչիի համեմատաբար անհասկանալի և անտեսված գործերից էր մինչև 1911թ, երբ Լուվրի սպասարկման աշխատակիցը գողացավ 🖼️ նկարն ու փորձեց վաճառել այն իտալական արվեստի պատկերասրահին: Կողոպուտի շուրջ ստեղծված աղմուկը մեծացրեց հետաքրքրությունը նկարի նկատմամբ: Մինչ օրս այն համարվում է ամենախորհրդավոր նկարիներից մեկը:
✔️ Ջոն Փեմբերթոնը և Coca Cola-ն
Ջոնը պատերազմում վիրավորում ստացած փոխգնդապետ էր և դեղագործ: Կախված լինելով մորֆինից` նա սկսեց փորձարկել կոկա 🍷 գինու իր տարբերակը, որպեսզի այն դարձնի ափիոնի փոխարինիչ: Մի օր նա օշարակը պատահաբար խառնեց գազավորված ջրին, և ծնվեց Coca Cola զովացուցիչ ըմպելիքը:
✔️ Ալ Պաչինոն և «Կնքահայրը»
Ալ Պաչինոյին օգնեցին իր սիցիլիական արտաքինն ու ոչ այդքան հայտնի լինելը: «Կնքահայրը» ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան սպառնացել էր լքել նախագիծը, եթե Մայքլ Կորլեոնեի դերում չընտրեին Պաչինոյին:
✔️ Ալեքսանդր Ֆլեմինգը և պենիցիլինը
Ի տարբերություն իր կոկիկ գործընկերների, որոնք ամեն օր մաքրում էին 🧪 լաբորատոր օգտագործված տարաները, Ֆլեմինգը դրանք չէր մաքրում այնքան, մինչև իր սեղանի վրա այլևս աշխատել չէր լինում: Ու մի օր էլ` արձակուրդից վերադառնալուց հետո, տարաներից մեկում նա հայտնաբերում է բորբոս, որ ցրում էր բակտերիաները: Լավ ուսումնասիրելուց հետո Ֆլեմինգը հայտնաբերում է առաջին հակաբիոտիկը` պենիցիլինը:💊
Շուրջդ նայիˊր, գուցե գտնես քո հաջողության գաղտնիքը

👏8🔥5
📖 Open Liberary
Գրադարանում ներկայացված է ավելի քան 20 մլն նմուշ: Այստեղ կգտնես գեղարվեստական գրքեր, մասնագիտական ուսումնասիրություններ ու հոդվածներ:
📖Project Gutenberg
Կայքում առկա է 60.000-ից ավելի էլեկտրոնային գիրք, որոնք կարող ես ներբեռնել քո համակարգչի կամ 📲 հեռախոսի մեջ կամ ընթերցել օնլայն:
📖Planet ebooks
Կայքում մեծ մասամբ գեղարվեստական գրքեր են: Որոնիր ուզածդ գիրքը` ըստ հեղինակի, վերնագրի կամ ժանրի: Կարդա, ինչ ֆորմատով քեզ հարմար է:
📖Many books
Գեղարվեստական գրքեր կարդալու ծարավը կհագեցնի նաև այս կայքը: Այստեղ կգտնես տարբեր հոդվածներ, ինչպես նաև ֆիլմեր կայքի հեղինակների կողմից:
📖 PDF books world և Classical reader
Այս երկու կայքում կգտնես տարբեր ժանրի գեղարվեստական գրքերի շատ հարուստ անվանացանկ:

openlibrary.org
Welcome to Open Library | Open Library
Open Library is an open, editable library catalog, building towards a web page for every book ever published. Read, borrow, and discover more than 3M books for free.
🔥15