Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
1.18K subscribers
342 photos
44 videos
1.5K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
‼️‼️‼️ Մասուդ Փեզեշկիանը, ով համարվում է պայմանական բարեփոխական, ընտրությունների երկրորդ փուլ է դուրս եկել՝ առաջին համարով:
Սակայն սա չէ Իրանի ընտրությունների հիմնական խնդիրը. ի վերջո, Իրանում բարեփոխականը պայմանական մի բան է, նույն Փեզեշկիանը Գերագույն հոգևոր առաջնորդին նվիրված գործիչ է:
Իրանի վերնախավի հիմնական խնդիրն ընտրություններին ցածր մասնակցությունն է. 40%-ն ամենացածր ցուցանիշն է 1979-ի հեղափոխությունից հետո: Սա խոսում է այն մասին, որ Իրանի հասարակության մոտ խորանում է անվստահությունը պետական և ընտրական ինստիտուտների հանդեպ:
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում մասնակցության մակարդակը չափազանց բարձր է: Ուժեղ մրցակցությունը, այս ընտրությունների նշանակությունը չափազանց մեծ են ու դրանով է բացատրվում մարդկանց հոսքը դեպի տեղամասեր

https://t.me/RadarARM/51136
‼️‼️‼️ Արևմտյան քաղաքականության բանաձևը

«ԵՄ դեսպաններից մեկն ասաց` ապօրինի գործողությունները սարսափելի են, բայց ավելի սարսափելի է ռուսամետների գալը»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Ես չգիտեմ՝ ԵՄ կոնկրետ որ երկրի դեսպանն է նման միտք արտահայտել, բայց սա արտահայտում է այդ համայնքի, միության հավաքական դիրքորոշումը:
Ժողովրդավարությունն, որպես կանոն, ասոցացվում է Արևմուտքի հետ ու դա այդպես է արժեքային հարթության վրա: Մյուս կողմից, արևմտյան էլիտարների արտաքին քաղաքականության հիմքում ամենին էլ արժեքները չեն, նրանք առաջնորդվում են կոնկրետ շահերով՝ անվտանգային և նյութական: Այդպես է վարվում ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոն՝ լինի արևմուտքում, թե հյուսիսում:
Էլ չասած այն մասին, որ արևմտյան այսօրվա շահախմբերը շատ հեռու են ունիվերսալ այդ արժեքներից ու, թերևս, դրանք ունեն պաշտպանության կարիք՝ հենց արևմտյան շահախմբերից:
Եվ ուրեմն, Արևմուտքում գուցե շատերին դուր չի գալիս այն մեթոդները կամ ապօրինի գործողությունները, որոնք Փաշինյանը կիրառում է ընդդիմության նկատմամբ, բայց նա չի արժանանալու որևէ հանդիմանության Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում, որովհետև «իրենց տղան» է, ով առնվազն համաձայնել է «հակառուսական ստրիպտիզ» ցուցադրել:
⚡️⚡️⚡️Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների թեմայով առաջիկա ժամերին գրառումներ ունենալու եմ, առայժմ՝ հղում անելով նախնական արդյունքներին, նկատեմ, որ Մարին Լը Պենի և Բարդելայի գլխավորած ազգայնականներն անվիճելի առաջատարներն են:

https://t.me/armgeopolitic/17203
⚽️ Կամային հաղթանակ

Փլեյ-օֆֆի արդեն երկրորդ խաղում հաղթողին որոշեց լրացուցիչ ժամանակը:
Թվում էր՝ գրանցվելու է հերթական անակնկալը. խմբային դժգույն խաղեր անցկացրած Անգլիայի հավաքականը մինչև ավելացված 5-րդ րոպեն զիջում էր Սլովակիայի ոչ այնքան ուժեղ հավաքականին:
Բելինգեմի խփած ինքնատիպ գեղեցիկ գոլը բեկեց խաղի ընթացքը՝ լրացուցիչ ժամանակում հաղթանակ պարգևելով անգլիացիներին:
Ի դեպ, Անգլիայի հավաքականի թույլ տեղը շարունակում է մնալ գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, որի մարզչական լուծումները ստանդարտ են՝ զուրկ կրեատիվ բաղադրիչից:🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿
⚽️ Վրացական երազի վերջը

🔸Էլի պնդում եմ՝ Վրաստանն այս առաջնության հայտնություններից մեկն էր:
Բայց մյուս կողմից, Վրաստանի հավաքականի հաջողություններն ինստիտուցիոնալ հիմք չունեին ու ըստ այդմ՝ վրացական երազն ինչ-որ պահի պետք է ընդհատվեր:
Վրացիներն, այո, հաղթեցին բարձրակարգ Պորտուգալիային, բայց չմոռանանք, որ Ռոնալդուն և նրա ընկերներն արդեն լուծել էին իրենց խնդիրը խմբում և զգալի չափով դեմոտիվացված էին Վրաստանի հետ խաղում:
Փլեյ-օֆֆի կանոնն ուրիշ է, այստեղ դեմոտիվացված հավաքականներ չեն լինում: Իսպանիան կարգով շատ ուժեղ էր Վրաստանից և համոզիչ հաղթանակ տարավ:🇪🇸 🇬🇪

🔸Ի դեպ, արդեն հայտնի են 1/4 եզրափակչի երկու զույգերը՝ Իսպանիա- Գերմանիա, Անգլիա- Շվեյցարիա:

🔸 Երեկ երեկոյան ճիշտ էի կանխատեսել այսօրվա խաղերի ելքը:
Իմ կանխատեսումը՝ վաղվա համար: Ֆրանսիան կհաղթի Բելգիային, Պորտուգալիան՝ Սլովենիային:
‼️‼️‼️Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունն, որն ըստ ամենայնի, մի քանի օրից հաղթանակ կտանի խորհրդարանական արտահերթ ընտրություններում, ուկրաինական հարցում ավելի արմատական դիրքորոշում ունի և ՆԱՏՕ-ի գործընկերներին առաջարկելու է՝ թույլ տալ Կիևին հարվածներ հասցնել Ռուսաստանի ավելի խորքային շրջանների:

https://t.me/rusbrief/245009
‼️‼️‼️Le Figaro-ն վերլուծել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքները և կանխատեսել, որ ուլտրաաջ «Ազգային միավորումը» ստանալու է 240- 270 մանդատ՝ 577 պատգամավոր ունեցող խորհրդարանում:
https://t.me/rusbrief/245167
‼️‼️‼️ Այն Արևմուտքը, ԵՄ-ն, որին այդքան ձգտում են Հայաստանի հայտնի շրջանակներն, այլևս գոյություն չունի: Հիվանդ ու անգործունակ Բայդենի անխնա շահագործումը նեոլիբերալ շրջանակների կողմից, ԱՄՆ ընտրարշավի բովանդակությունը, Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքները հուշում են Արևմուտքի համակարգային ճգնաժամի, արժեքային դեգրադացիայի մասին:
⚽️Դիոգու Կոշտան՝ Պորտուգալիայի հավաքականի դարպասապահը դարձավ ֆուտբոլային երեկվա երեկոյի հերոսը, որի շնորհիվ թիմը հետխաղյա 11մ-երի շնորհիվ կարողացավ նվաճել 1/4 եզրափակչի ուղեգիր:
Եթե ընդհանրացնեմ, ուրախ եմ Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականների հաղթանակի համար, բայց նրանց խաղը հեռու է չեմպիոնական լինելուց:🇫🇷🇵🇹

🔸 Այսօրվա խաղերի կանխատեսումս. կարծում եմ՝ հոլանդացիները կհաղթեն ռումինացիներին, թուրքերն՝ ավստրիացիներին:
‼️‼️‼️ Եթե նայենք փաստերին, Ալիևը հերթական անգամ «գցեց» Փաշինյանին: Համաձայն ապրիլի 19-ի պրոտոկոլի՝ երեկ պետք է ունենայինք դելիմիտացիա
/դեմարկացիայի հանձնաժողովների կանոնակարգ, որը պետք է անցներ ներպետական վավերացում:
Այդ կանոնակարգը չունենք:
Տպավորություն է, որ Ալիևը Տավուշի հատվածում ստացավ իր ուզածը, հիմա չի շտապում սկսել դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթաց:
Սա այն դասական դեպքն է, երբ Ալիևը երկու անգամ Ալմա-Աթայի հռչակագիրը «վաճառում» է Հայաստանի վրա՝ առաջին անգամ կլանելով Արցախը, երկրորդ անգամ Տավուշի հատվածում Հայաստանին պարտադրելով միակողմանի զիջումներ:
Ու դրա դիմաց Հայաստանը ոչ միայն ոչինչ չի ստանում, այլ մեզ պարտադրվում են Սահմանադրության փոփոխություններ:
‼️‼️‼️ Փաշինյանի շուրջ սեղմվող օղակը

Փաշինյանի իշխանության ճգնաժամը կարող է գալ այն կետից, որը շատերը չեն սպասում:
Նրա իշխանության արտաքին «կնքահայրերը» հայտնվել են աննխանձ վիճակում:
Շառլ Միշելը հեռանում է ԵՄ նախագահի պաշտոնից:
Ուլտրաաջերի և ուլտրաձախերի հաջողությունը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում, ըստ էության, Մակրոնի քաղաքական վախճանն է:
Ծերունի անօգնական Բայդենը ԱՄՆ լիբերալ շահախմբերի ֆիսասկոյի «քայլող լեգենդն» է:
Ի՞նչ է անելու Փաշինյանը:
Նա՞ էլ գնալու վաբանկ՝ արտահերթ ընտրությունների, քանի դեռ չի ֆորմալիզացվել իր քաղաքական «տանիքների» պարտությունը, թե՞ դարձյալ որոշելու է «մոմ վառել» Պուտինի նկարի առաջ:
Երկու տարբերակներն էլ ռիսկային են՝ իշխանության ճգնաժամի և ֆիասկոյի հեռանկարով:
⚽️ 100%-ոց կանխատեսում

Այսպիսով, 1/8 եզրափակչի բոլոր խաղերն ավարտվեցին, ընդ որում՝ այն ելքով, որը ես ճշգրտորեն կանխատեսել էի:
Կային մարդիկ, ովքեր ասում էին՝ այս տարի Հոլանդիան թույլ է ու գուցե պարտվի Ռումինիային, բայց ես համոզված էի, որ փլեյ-օֆֆում այս հավաքականը բացվելու է:
Գրեթե ոչ ոք չէր հավատում, որ Թուրքիան հաղթելու է Ավստրիային ու վիճում էին հետս, երբ ես նման կանխատեսում էր արել(դիտեք մեկնաբանությունները երեկվա իմ գրառման ներքո): Թուրքիան, այնուամենայնիվ, հաղթեց: 🇳🇱🇹🇷

🔸Եվրո-2024 1/4 եզրափակիչի զույգերը

🇪🇸 Իսպանիա
🇩🇪 Գերմանիա

🇵🇹 Պորտուգալիա
🇫🇷 Ֆրանսիա

🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Անգլիա
🇨🇭Շվեյցարիա

🇳🇱 Նիդերլանդներ
🇹🇷 Թուրքիա