Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
1.18K subscribers
342 photos
44 videos
1.5K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
Չլիներ 1998-ի պետական հեղաշրջումը, հայոց օրացույցի մեջ չէր հայտնվի նրա ամենաողբերգական էջերից մեկը՝ 1999թ-ի հոկտեմբերի 27-ը:
Հոկտեմբերի 27-ը հայկական քրեաօլիգարխիկ համակարգի «տրիումֆն» էր, Հայաստանի պետականության ճգնաժամի մեկնարկը:
Այդ ճգնաժամը պետք է ապահովեր «գյադաների» իշխանությունը, որոնց քսան տարի հետո պետք է փոխարինեին նրանց գործունեության խզբզոց հանդիսացող լակոտները:

Խոնարհում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:
🇬🇪Վրաստանի ընտրությունը և մենք

Վրաստանում ընտրական գործընթացը պայմանական կարելի է բաժանել երեք մասի՝ նախընտրական փուլ, բուն քվեարկության գործընթաց և հետընտրական զարգացումներ:

Առաջին երկու փուլում Բիձինա Իվանիշվիլիի թիմը հաղթեց, այսպես կոչված, «հավաքական Սաակաշվիլիի» թիմին:

«Վրացական երազանքը» իրեն կարողացավ ավելի հաջող նույնացնել խաղաղության և կայունության հետ՝ բարոյալքված և մասնատված ընդդիմության ֆոնին:

«Վրացական երազանքը», դատելով ընտրությունների արդյունքներից, համոզիչ հաղթանակ է տարել ու, եթե կարողանա դիմադրել «փողոցի» ճնշմանը, այդ հաղթանակը կկապիտալիզացվի՝ որպես նոր կառավարման մանդատ:

Վրացական իրադարձությունների առթիվ մեզանում տարածված են մի քանի մոլորություններ:

🔸Դրանք դիտարկվում են Ռուսաստան- Արևմուտք հակադրության համատեքստում, ինչը, մեղմ ասած, պարզունակ մոտեցում է:

Հիմա ամբողջ Արևմուտքում պայքար է գնում լիբերալ շահախմբերի և ստատուս-քվոն փոխել ցանկացող ուժերի միջև:

Նույն պայքարի լոկալ դրսևորմանն ականատես եղանք նաև Վրաստանում, որտեղ հաղթանակ տարած կառավարող թիմը լիբերալ դոմինիզացիայի ստատուս-քվոն փոխելու կողմնակից է:

«Վրացական ժողովուրդը ընտրեց խաղաղությունը, զարգացումը և լուսավոր եվրոպական ապագան»,- ընտրություններից անմիջապես հետո ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Եթե Վրաստանի կառավարող թիմը չի ցանկանում Արևմուտքի ֆորպոստը դառնալ ռեգիոնի որևէ երկրի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի դեմ, դա ավտոմատ չի ենթադրում, որ նա սպասարկում է ռուսական օրակարգ:

Նիկոլ Փաշինյանի՝ բանկրոտի ենթարկված, քաղաքականության պրիզմայով չի կարելի դիտարկել Վրաստանի զարգացումները:

🔸Նույնքան պարզունակ է պնդումը, թե իբրև Վրաստանում ավտորիտար իշխանությունը հաղթել է դեմոկրատներին, այսինքն՝ պարտվել է դեմոկրատիան:

Միխեիլ Սաակաշվիլին, անշուշտ, նպաստել է Վրաստանի արդիականացմանը, բայց նրա իշխանության կրախի պատճառներից մեկը՝ ավտորիտար կառավարման համակարգն էր, որն ընդդիմության նկատմամբ հաշվեհարդարի հարուստ պատմություն ունի:

Եթե, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, Վրաստանի կառավարող թիմը չի ցանկանում իր երկիրը «հակաՌուսաստան» դարձնել, դեռ չի նշանակում, թե ձախողել է եվրոպական քննությունը:

Արևմտյան լիբերալ էլիտաներն ու դեմոկրատիան վաղուց հոմանիշներ չեն:

🔸Եվ վերջապես՝ Հայաստանի համար ձեռնտու է էլեկտորալ այն պատկերը, որն արձանագրվեց Վրաստանում, որովհետև դա բալանսավորված արտաքին քաղաքականության, խնդիրները ռեգիոնում լուծելու մասին է:

Բաժանորդագրվեք📱
https://t.me/SurSurenyants
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇬🇪 Վրացական փողոցը չի փոխի ընտրության պատկերը

Վրաստանի ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդական կազմակերպությունները, կմկմալով ու վերապահումներով, բայց ամեն դեպքում՝ կասկածի տակ չեն դնում գործընթացի լեգիտիմությունը:

Դա, անշուշտ, թուլացնում է փողոցի պատրաստվող ընդդիմության մոտիվացիան:

Փաստ է նաև, որ Վրաստանի ընդդիմությունն այս պահին չունի խարիզմատիկ առաջնորդ: Այդ դերը փորձում է կատարել նախագահի պաշտոնից շուտով հեռացող Սալոմե Զուրաբիշվիլին, ով ժամեր անց, ըստ ամենայնի, կանոնսավորի փողոցային պայքարի մեկնարկը:

Իմ կարծիքով՝ հետընտրական զարգացումներ կլինեն, բայց ընտրական պատկերի համատեքստը դրանց հետևանքով չի փոխվի:

Բաժանորդագրվեք
https://t.me/SurSurenyants
🇬🇪Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին

Վրաստանի նախագահի և նրա շուրջ համախմբված ընդդիմության վարքագիծը բավականին տարօրինակ է:

Նրանք շարունակ խոսում են տոտալ կեղծիքների մասին, սակայն գոնե ես կոնկրետ փաստերի, որոնք կվկայեն համակարգային ընտրարխախտումների մասին, չեմ հանդիպել:

Վրաստանի ընտրություններն, անշուշտ, իդեալական չեն եղել և չէին էլ կարող լինել, բայց դեռևս նախընտրական փուլում ակնհայտ էր, որ ֆավորիտը «Վրացական երազանքն» է, ինչը և արտացոլված է ԿԸՀ հրապարակած թվերով:

Ինձ համար նույնքան ակնհայտ էր, որ արևմտամետ ընդդիմությունը չի ընդունելու իր պարտությունը ու մեծ հաշվով՝ նրա քարոզարշավը հենց հետընտրական զարգացումների մասին է:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստեղծված իրավիճակում ոչ թե նախագահի արբիտրային դեր է կատարում՝ փորձելով ապահովել իշխանություն- ընդդիմություն երկխոսություն, այլ նախապատրաստում է իր ընդդիմադիր լիդերությունը, որի մեկնաևկը տրվելու է հենց վաղը, Ռուսթավելի պողոտայում:

Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին, որտեղ բախվելու են արևմտյան ուլտրալիբերալ շրջանակների ու Վրաստանի ազգային- պետական ինքնության պաշտպանների շահերը:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Մեկ շաբաթից ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: Ո՞վ կդառնա ԱՄՆ նախագահ
Anonymous Poll
19%
Քամալա Հարիսը
68%
Դոնալդ Թրամփը
13%
Չեմ կողմնորոշվում
Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք pinned «Մեկ շաբաթից ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: Ո՞վ կդառնա ԱՄՆ նախագահ»
⚡️⚡️⚡️ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բավականին կոշտ գնահատական է տվել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին՝ պահանջելով հետաքննել դրանց ընթացքում տեղ գտած խախտումները:
Սա արևմտամետ ընդդիմությանը տրվող բոնուս է՝ այսօրվա հանրահավաքից առաջ:
Սրանով հանդերձ, մնում եմ իմ կարծիքին՝ հետընտրական զարգացումները չեն փոխելու էլեկտորալ պատկերը:

Բաժանորդագրվեք📱
https://t.me/SurSurenyants
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❗️❗️❗️Երեկ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, այսպես կոչված, «օբյեկտային» Հայաստանի տեսլականը, որը միանգամայն համահունչ է այն նվաստացուցիչ արտաքին քաղաքականությանը, որը նա վարում է:

«Օբյեկտային» Հայաստանն, ըստ էության, ադրբեջանական ենթապետություն է, որի կառավարիչների միակ հոգսը պետք է լինի հպատակների ստամոքսի հարցերը լուծելը:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️⚡️⚡️Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը

Մինչ մենք բոլորս զբաղված ենք տեսարաններով, որոնց մեծ մասն իր պրովինցիալ ճաշակով, բեմականացնում է Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ն անցած քառօրյայում, առաջին ընթերցմամբ, փոփոխություններ է կատարել Ընտրական օրենսգիրքում:

Ահա, թե ինչ է գրված առաջին ընթերցում անցած օրենսդրական նախաձեռնության տեքստում. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում»:

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, օրինական հիմքեր է ստեղծում՝ երկրում ինստիտուցիոնալ ավտորիտարիզմ հաստատելու, ընտրական ինստիտուտները չեղարկելու, իշխանությունը յուրացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ նույնիսկ վարչական ռեսուրսը կամ ընտրակեղծիքները չեն կարող երաշխավորել իր իշխանության վերարտադրությունը 2026-ին ու ընտրությունների անցանկալի ընթացքի դեպքում՝ օրենսդրական հիմքեր է ստեղծում դրանք չեղարկելու համար:

Ընդ որում, օրենսդրական այս նախաձեռնությունը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից, հիմքեր է ստեղծում նաև արտաքին միջամտության համար, որովհետև Փաշինյանը ռազմական կամ արտակարգ դրություն կարող է հաստատել, առաջին հերթին՝ Հայաստանին թշնամաբար տրամադրված երկրի/երկրների «աջակցությամբ»:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ մի կողմ դնել քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները և թույլ չտալ ԸՕ փոփոխությունները, քանի դեռ դրանք երկրորդ ընթերցմամբ չեն ընդունվել ԱԺ-ի կողմից ու չեն վավերացվել նախագահի կողմից:

Հայաստանում չպետք է հանդուրժվի իշխանության յուրացում, ոտնձգություն սահմանադրական կարգի և ընտրական ինստիտուտների դեմ:

Բաժանորդագրվեք 📱
https://t.me/SurSurenyants
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❗️❗️❗️Ժամը 22:45-ին, 168TV-ի ուղիղ եթերում դիտեք իմ հարցազրույցը հարգելի Աղավնի Սուքիասյանին: