Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
1.18K subscribers
342 photos
44 videos
1.5K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
⚽️ Եվրո-2024. E խումբ(վերջին տուր)

🇸🇰 Սլովակիա - 1
🇷🇴 Ռումինիա - 1

🇺🇦 Ուկրաինա - 0
🇧🇪 Բելգիա - 0

🔸 «Հավասարների» խումբ, որտեղ բոլորն ունեին հավասար միավորներ, սակայն խփած- բաց թողած գնդակների հարաբերակցության հաշվարկով, Ռումինիան, Բելգիան, Սլովակիան ձեռք բերեցին փլեյ-օֆֆի ուղեգրեր, իսկ Ուկրաինայի հավաքականը մեկնեց տուն:
⚽️ Եվրո-2024. F խումբ(վերջին տուր)

🇬🇪 Վրաստան - 2
🇵🇹 Պորտուգալիա - 0

🇨🇿 Չեխիա - 1
🇹🇷 Թուրքիա - 2

🔸Վրաստանը դարձավ այս առաջնության հայտնությունը՝ նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր: Պորտուգալիայի ու Թուրքիայի պարագայում դա կանխատեսելի էր:
⚽️ Վրացական հրաշք

«Եթե չլիներ փորձի պակասը, որոշ դեպքերում՝ շփոթվածությունը՝ վրացիները կարող էին դառնալ այս առաջնության հայտնությունը. խաղի որակով նրանք կարող էին չպարտվել թուրքերին, հաղթել չեխերին...»,- սրանք իմ տողերն են, որոնք գրել եմ հունիսի 22-ին:
Դեռ հինգ- վեց օր առաջ նկատում էի, որ Վրաստանի հավաքականը կարող է դառնալ այս առաջնության հայտնությունը, ուղղակի կարծում էի՝ դրան կարող է խանգարել փորձի պակասը:
Սակայն Վրաստանի հավաքականն այս առաջնությունում դանդաղ և հանդարտ գրեց իր պատմությունը՝ առաջին գոլ, առաջին միավոր, առաջին հաղթանակ ու այս ամենի հանրագումարը դարձավ վրացական հրաշքը:
Այս հավաքականի հարձակվող Միկաուտաձեն առաջնության լավագույն ռմբարկուն է՝ 3 գնդակով, դարպասապահ Մամարդաշվիլին լավագույններից մեկն է Եվրո-2024-ում:
Վրաստանի հավաքականն այս առաջնության գլխավոր հերոսն է՝ անկախ փլեյ-օֆֆի արդյունքներից:
⚽️ Եվրո-2024 🇪🇺 1/8 եզրափակիչ զույգերը

🇨🇭Շվեյցարիա - Իտալիա 🇮🇹
🇩🇪 Գերմանիա - Դանիա 🇩🇰
🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Անգլիա - Սլովակիա 🇸🇰
🇪🇸 Իսպանիա - Վրաստան 🇬🇪
🇫🇷 Ֆրանսիա - Բելգիա 🇧🇪
🇵🇹 Պորտուգալիա - Սլովենիա 🇸🇮
🇷🇴 Ռումինիա - Նիդերլանդներ 🇳🇱
🇦🇹 Ավստրիա - Թուրքիա 🇹🇷
‼️‼️‼️ Այսօր հյուրընկալվել եմ իմ վաղեմի ընկեր Սաթիկ Սեյրանյանի տաղավարում: Եթերը՝ 21:45-ին, 168TV-ի յութուբյան էջում:
Թրամփի մասին իմ կարծիքը վաղուց է հայտնի՝ որևէ չափանիշով նա չի կարող համարվել քաղաքական գործչի իմ իդեալը: Բայց Բայդենի դեպքն արտառոց է. սա ցույց է տալիս, թե ինչպես է ամերիկյան նեոլիբերալ շահախումբը շահագործում ծեր ու հիվանդ մի մարդու՝ նրան դարձնելով իր շահերի պատանդը:
Նախագահի թեկնածուների առաջին բանավեճում Թրամփը ջախջախել է Բայդենին՝ համաձայն սոցհարցումների:

https://t.me/armgeopolitic/17155
‼️‼️‼️ Արաքսի հովտի 42 կմ-ը վերահսկելու է այն պետությունը, որի ազդեցության տակ կլինի տարածաշրջանը

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը վերջին օրերին դարձել է «Միջին միջանցքի»(դրա մաս է կազմում «Զանգեզուրի միջանցքը») հիմնական լոբբիստը՝ ի հեճուկս Հայաստանի իշխանության պնդումների, թե «Զանգեզուրի միջանցքի» հիմնական շահառուն Ռուսաստանն է:
Սա հետաքրքիր թեմա է, որի մասին, ի դեպ, տարբեր առիթներով արտահայտվել եմ:
Սյունիքը հայ- ադրբեջանական հակամարտության մաս դարձավ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո:
«Զանգեզուրի միջանցքի» հիմնական շահառուներն Ադրբեջանն ու Թուրքիան են. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը իր ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ կորցնում է որոշակի սուվերենություն:
Նիկոլ Փաշինյանն այնքան պրիմիտիվ ու պրովինցիալ է, որ կարծում էր, թե զոհաբերելով Արցախը՝ կարող է պատերազմի հետևանքները վերացնել Սյունիքի մասով կամ հրաժարվել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարումից:
Իսկ գուցե Փաշինյանի հիմնական նպատակը եղել է ու կա «ռուսական լծից» ազատվելը:
Նա այդպես էլ չհասկացավ, որ հաղթած Ադրբեջանը չի հրաժարվելու այն ամենից, ինչ ձեռք է բերել փաստաթղթով:
Հիմա այդ իրավիճակն է. թե Մոսկվան, թե Վաշինգտոնը Ադրբեջանին առաջարկում են այդ միջանցքը՝ յուրաքանչյուրն իր պայմանով(Բաքվում, ըստ ամենայնի, ունեն նաև իրենց սցենարը):
Իսկ Փաշինյանը «ինքնիշխանական» օրակարգով հպարտանում է, թե ինչպես ռուսներին «միջանցք» չտվեց՝ լռելով այն մասին, որ Արաքսի հովտի 42 կմ-ի հանդեպ միևնույն է՝ լիարժեք հայկական վերահսկողություն չի լինելու:
Ասել եմ ու կրկնում եմ՝ Արաքսի հովտի 42 կմ-ը վերահսկելու է այն պետությունը, որի ազդեցության տակ կլինի տարածաշրջանը: Ու հիմա վերահսկողության շուրջ «ինքնիշխանական» Փաշինյանն ամերիկացիների հետ բանակցում է:
Ըստ խիստ նախնական տվյալների՝ Իրանի նախագահական ընտրություններում առաջատարներ են Մասուդ Փեզեշկիանը(պայմանական բարեփոխական) և
Սայիդ Ջալիլին(պահպանողականների թեկնածու), ովքեր մեկ շաբաթից պայքարելու են երկրորդ փուլում:

https://t.me/YuzikTalk/1676
Ամբողջ աշխարհն ու ԱՄՆ-ը լուզեր են համարում Բայդենին, Հայաստանի իշխանությունն ու նրա պրոպագանդան կենտրոնացել են Թրամփի վրա:

https://t.me/bagramyan26/62799
⚡️⚡️⚡️Լիբերալ New York Times-ի խմբագրական խորհուրդը, Բայդեն- Թրամփ հեռուստաբաբավեճից հետո, կոչ է արել գործող նախագահին՝ լքել ընտրապայքարը: Տեսականորեն Դեմոկրատական կուսակցությունը կարող է օգոստոսին նոր թեկնածու ընտրել, եթե ինքը՝ Բայդենն, ինքնաբացարկ հայտնի:

https://t.me/rianovostiAmerica/20424
⚽️🇨🇭🇩🇪 Առաջնությունն՝ առանց գործող չեմպիոնի

Երբ մի քանի օր առաջ «Մարշալ» ռադիոյի ֆուտբոլային հաղորդման հյուրն էի, դժվարացա կանխատեսել 1/8 եզրափակչի Իտալիա- Շվեյցարիա խաղի ելքը:
Երբ Եվրոպայի գործող չեմպիոնի մասնակցությամբ խաղի արդյունքը դժվարանում ես կանխատեսել, ենթագիտակցորեն հակված ես նրա պարտությանը:
Այդպես էլ եղավ. Շվեյցարիան բոլոր առումներով ուժեղ էր Իտալիայից ու երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը:
Ինչպես և կանխատեսել էի՝ Գերմանիան հեշտությամբ հաղթեց Դանիային:

🔸Իմ կանխատեսումը. վաղն Անգլիան կհաղթի Սլովակիային, Իսպանիան՝ Վրաստանին: