Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
1.15K subscribers
332 photos
43 videos
1.45K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
Ժամանակին Վահագն Խաչատրյանն ինձ համար քաղաքական և մարդկային պարկեշտության օրինակ էր: Նախագահ դառնալուց հետո, նա դարձել է իմ կենսագրության ամոթներից մեկը:
Ճերմակած մազերով լակոտի ամեն օր չես հանդիպի...
Գերխնդիր է նոր որակի ընդդիմության ձևավորումը

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի շրջապատի գործիչներն ակտիվացրել են արտահերթ ընտրությունների թեման: Այսօր էլ դրա մասին խոսում էր Սամվել Բաբայանը: Եթե նույնիսկ Փաշինյանը ցանկանում է հերթական անգամ բեմականացնել «արտահերթ ընտրություններ- իշխանության վերարտադրություն» կոմբինացիան, ընդդիմությունը չպետք է «պատերազմ» հայտարարի արտահերթ ընտրությունների գաղափարին:
Նախ, լեգիտիմ իշխանության ձևավորման այլ մեխանիզմ, ըստ էության, գոյություն չունի: Երկրորդ՝ չպետք է թույլ տալ, որ իշխանությունը խաղա ընդդիմության ֆոբիաների վրա. հենց դա է իշխանության «կենսունակության» բանաձևը: Եվ վերջապես՝ խնդիրը ոչ թե արտահերթ ընտրություններով իշխանության անխուսափելի վերարտադրությունն է, այլ գործող ընդդիմության որակը, ինչի պարագայում իշխանության երկարաձգումը երաշխավորված է՝ լինի ընտրությունների, թե ընդդիմության վախերը կառավարելու ճանապարհով:
Ուրեմն, գերխնդիր է այնպիսի ընդդիմության ձևավորումը, որն ընտրություններից չի վախենում՝ առնվազն այն վստահությամբ, որ զարգացման իր ծրագիրը կարող է կոնսոլիդացնել հասարակությանը:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած այսօրվա քննարկումների բանախոսներից մեկը ես էի: Կարծում եմ՝ այս ելույթս տալիս է շատ հարցերի պատասխաններ:
Արձագանքել եմ Վահագն Խաչատրյանի ամոթալի հայտարարությանը: Կարճ կտոր է:
Վահագն Խաչատրյանը Արցախի կործանման փաստացի տարեթիվ է նշում 1991-ը, Ալեն Սիմոնյանը՝ 2016-ը: Բայց Փաշինյանի այս ուսապարկերը մեղավոր չեն, նրանց լսել են իրենց շեֆի՝ իրար հակասող հայտարարությունները, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ ու ընդամենը նպատակ ունեն՝ փրկել Փաշինյանի դեմքը: Media Post Factum-ի անդրադարձը:
«Կենտրոն» TV-ին ծավալուն անդրադարձ է կատարել «Այլընտրանքային նախագծեր» խմբի այսօրվա քննարկումներին՝ ներկայայսցնելով իմ դիրքորոշումները:
Թե բա՝ «ժողովրդավարության կղզյակ»: Հերթով ընկել են ընդդիմադիր համայնքապետերի հետևից, հերթը հասավ Ալավերդուն:
Համայնք առ համայնք, պատասխան եք տալու:
Հայաստանը նշաձո՞ղ է իջեցնելու

Ամերիկյան ջանքերը կարծես առանձնապես արդյունավետ չեն. Բաքուն շարունակում է պնդել ուղղակի բանակցությունների անհրաժեշտության վրա: «Այլ խաղացողների կողմից սկսված աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակականությունն անարդյունավետ է, քանի որ դա միայն ծառայում է հակամարտությունը երկարացնելուն և խաղաղության ձգձգմանը»,- ասել է Բայրամովը:
Մյուս կողմից, երկու կարևոր հանգամանքի վրա հրավիրեմ բոլորիս ուշադրությունը՝ արդյո՞ք ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն իրապես շահագրգռված են ակտիվ միջնորդությամբ, թե՞ Բաքվի ագրեսիվ դիրքորոշումը նրանց ալիբին է կամ՝ արդյո՞ք Արևմուտքի և Բաքվի կոշտ «փոխհրաձգության» խորքում սովորական մի գործարք չէ, որը կարող է ավարտվել նրանով, որ Հայաստանին հակեն իջեցնել նշաձողն այս անգամ խաղաղության պայմանագրի հարցում:
Մեր պաշտոնյաների վերջին հարցազրույցները դրա մասին են:
Հակառուսական պաթոսով ինքնիշխան երկիր չեն դառնում

"Мы же не пытаемся стать самостоятельными и независимы, а только хотим окончательно сменить патронат с Москвы на Вашингтон и Брюссель".
Այս խոսքերի հեղինակը Զելենսկիի աշխատակազմի նախկին խորհրդական, ոչ անհայտ Արեստովիչն է, որին ժամանակին մեր «արևմտամետները» շատ էին ցիտում: Դա այն փուլն էր, երբ մեր արևմտամետների հարցազրույցները սկսում ու վերջանում էին «Ռուսաստանի կործանման» «ավետիսով»:
Ժամանակները փոխվեցին, իրականությունը նույնպես. հիմա բոլոր նշանները խոսում են Ուկրաինայի պարտության մասին(իհարկե, պատերազմն անկանխատեսելի մի բան է):
Արեստովիչը գիտակցել, հասկացել է, որ հակառուսական պաթոսով ինքնիշխան երկիր չեն դառնում ու տվել է ուկրաինական էլիտայի իրական բնութագիրը, որը տարբերվում է մեր պսևդոարևմտամետների ու նրանց ուկրաինական «գաղափարակիցների» «ինքնիշխանական» գծից: Ու հիմա՝ Արեստովիչի դեմ Ուկրաինայում նույնիսկ քրեական գործեր են հարուցվում ու նա այլևս «դասական» չէ մեր «արևմտամետների» համար:
Արեստովիչի վերը բերված խոսքերը միանգամայն իրական են նաև Հայաստանի ու նրա «արևմտամետների» մտածողության համար:
Միայն հավելեմ, որ նման քաղաքականության հետևանքը ոչ թե ինքնիշխանությունն է լինում, այլ զոհի կարգավիճակը, երբ «հումանիստ» Արևմուտքը «գոհունակությամբ» արձանագրում է, թե որ երկիրն է դառնում «բռնակալ» Ռուսաստանի հերթական զոհը:
Ի դեպ, երբեմն զոհերին լռելյայն կոնսենսուսով են որոշում:
Հարցազրույց «Մեդիալաբին»
Ինչո՞ւ եք սպանում մարդուն

Ալբերտ Բազեյանի դեմ հարուցված գործի մանրամասներին տեղյակ չեմ, առանձնապես այդ գործը չեմ էլ կարևորում, որովհետև Հայաստանը վերադարձել է ավտորիտարիզմի այն շրջանը, որը նախ թիրախավորվում է մարդը, հետո նոր գործ է «կարվում»:
Մոտավորապես ենթադրում եմ նաև, թե ինչու Բազեյանն իշխանության համար «վտանգավոր» դարձավ: Մի առիթով, թերևս, դրա մասին կխոսեմ:
Բայց հիմա այլ բան եմ ուզում ասել:
Բազեյանն առաջին պատերազմի հրամանատարներից մեկն է, ունի առողջական պրոբլեմներ, ինչո՞ւ եք սադիստի պես կալանքը երկարաձգում. ի վերջո, նրա այլ խափանման միջոց չի կարող խանգարել, որ ձեր քննությունն իրականացնեք, եթե, իհարկե, բավարար իրավական հիմքեր ունեք:
Թե՞ այլ խնդիր եք լուծում՝ անպայման ձգտելով, որ բանտում սպանեք հաղթական պատերազմը մարմնավորող հրամանատարի:
Այսօր բանակում զոհ ունենք և վիրավոր՝ մեկը թշնամու գնդակից, մյուսը՝ «ներքին թշնամու» ձեռքով: Ադրբեջանցին և Պապիկյան Սուրիկի ստեղծած բարդակը ձեռք-ձեռքի տված քանդում են մեր բանակը:
Մինչև բանակի թիկունքը չմաքրենք «հեղափոխական բարեփոխիչներից», արտաքին թշնամու առաջ անզոր ենք լինելու:
Ո՞ւր են սուտի արևմտամետները

Այսօր սահմանին մեր զինծառայողը զոհվել է՝ թշնամական դիպուկահարի կրակոցից:
Բրյուսելից արձագանքել են:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է։ ԵՄ-ն մշտապես համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ հանգիստ լինի և բանակցությունների սեղանի շուրջ առաջընթաց գրանցվի»,- գրել է Տոյվո Կլաարը:
Երբ նման պարիտետային գնահատական հնչում է Մոսկվայից, մեր սուտի արևմտամետները մի շաբաթ «ռուսական սհաթն» անիծում են, բա չե՞ք վիրավորվում, երբ ձեր սիրելի Բրյուսելը բոլորիս էշի տեղ է դնում՝ մի թթու խոսք չասելով անգամ Բաքվի հասցեին:
Խաղադրույք՝ Զելենսկիի իշխանության հաշվին

Դժվար է ասել՝ Ուկրաինայի հակահարձակման տապալո՞ւմն է ազդում ԱՄՆ ներքաղաքական զարգացումների վրա, որտեղ բացակայում է կոնսենսուսն Ուկրաինային օգնության շարունակության հարցում, թե՞ Վաշինգտոնի ներքաղաքական մրցապայքարն է ուկրաինական ֆիասկոյի պատճառ դարձել:
Սա, իհարկե, ունեմ պատասխանի իմ վարկածը, որը հետևողականորեն առաջ եմ քաշում այս պատերազմի առաջին իսկ օրերից:
Հիմա, այսօր նախատեսվում է Զելենսկիի փակ բրիֆինգը ԱՄՆ Կոնգրեսի անդամների համար՝ ռազմական աջակցության հարցում առաջացած փակուղին կարգավորելու համար:
Զելենսկին կամ Սպիտակ տան նրա հովանավորներն իրականում գնում են քաղաքական ռիսկի: Որոշ արևմտյան փորձագետներ կարծում են, որ անգամ նոր աջակցության դեպքում՝ Ուկրաինան պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունի:
Առնվազն այն պատճառով, որ ունի մարդկային ռեսուրսների դեֆիցիտ, որը սպառազինությունից ոչ պակաս կարևոր է՝ պատերազմի ընթացքը բեկելու համար:
Բայց եթե այսօր Զելենսկիի փակ հանդիպումը Կոնգրեսի անդամների հետ ցանկալի արդյունքի չբերի, դա կարող է ճակատագրական դառնալ Ուկրաինայի գործող նախագահի համար. նա կարող է կորցնել իշխանությունը՝ բարձրաստիճան զինվորականության հետ ունեցած հակասությունների պատճառով:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայանը դեկտեմբերի 6-ին կայցելի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Հետաքրքիր է, թե ո՞վ է փակելու հնարավոր հաշտության գինը: