«Հայելի» ակումբում առանցքային թեման Ալավերդի համայնքում ՔՊ-ական խուժանի «արկածներն» էին:
24TV-ի եթերում բավականին հետաքրքիր հարցազրույց ստացվեց:
ՔՊ-ն իշխանությունն ուզուրպացրեց նաև Ալավերդի համայնքում: Media Post Factum-ի անդրադարձը:
Բայդենն ասել է, թե հաջորդ տարի չէր առաջադրվի, եթե չլիներ Թրամփի գործոնն՝ որպես իր առաքելություն սահմանելով վերջինս վերադարձի կանխումը Սպիտակ տուն: Շատ նման է Նիկոլ Փաշինյանի վարքագծին, որը իշխանություն է ոչ թե ռազմավարական տեսլական իրականացնելու, այլ «նախկինների» վերադարձը կանխելու նպատակով:
Փաստորեն, ոչ թե մենք ենք հասնում արևմտյան քաղաքականության նշաձողերին, այլ Արևմուտքն է գահավիժում այնտեղ, որտեղ քաղաքականությունն ավարտվում է:

«Երբեք չենք դադարեցրել մեր շփումները Ադրբեջանի հետ, ուղիղ կապի մեջ ենք նաև Հայաստանի հետ»,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակը:
Դե, իհարկե, նա ոչ մի «գաղտնիք» չի բացահայտել, հարցն այն է, որ մեր «արևմտամետներն» էին շաբաթներ շարունակ թմբկահարում, թե Վաշինգտոնը դադարեցրել է շփումները Բաքվի հետ՝ լեգենդներ հյուսելով ԱՄՆ-ի «պրոհայկական» դիրքորոշման մասին:

LiveNews-ի եթերում անդրադարձել եմ Ալիևի այսօրվա հայտարարություններին:
44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ պատրաստ չէ, բայց դրա անդամ Գագիկ Մելքոնյանն արդեն «բացահայտել» է պարտության «մեղավորներին»՝ զինվորականություն, հետախուզություն և ռուսական սպառազինություն: Դե, այս ընթացքը վաղուց էր կանխատեսելի. Փաշինյանը այս «մեղավորներին» արդեն «նշանակել» էր, Անդրանիկ Քոչարյանն ու մյուսներն ընդամենը նոտարի «կնիք» են:
Ինչի՞ է հանգեցնելու Փաշինյանի «ինքնիշխանական» քաղաքականությունը
Չնայած Բայդենի կոչերին՝ ԱՄՆ Սենատը արգելափակեց Ուկրաինային 106 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու խնդրանքը: Այս տեղեկատվության հետևանքն այն է, որ Ուկրաինան, ըստ էության, անպաշտպան ու մենակ է մնում Ռուսաստանի դեմ իր հակադրության, պատերազմի մեջ:
Եթե ամերիկյան վերնախավը Ուկրաինայի հարցում կոմպրոմիսի չգա, Կիևը ստիպված է լինելու շատ ավելի վատ պայմաններով համաձայնության գալ Մոսկվայի հետ, քան հնարավոր էր 2022-ի գարնանը, երբ Զելենսկիի թիմը՝ Արևմուտքի հորդորով, հրաժարվեց համաձայնության գալ Ռուսաստանի բանագնացների հետ:
Այս հանգամանքի վրա գուցե շատ մեծ ուշադրություն չհրավիրեի, եթե մեր քաղաքական համակարգում չլիներ իշխանամերձ կեղծ արևմտամետ մի մեծ սեգմենտ, որը շարունակ Արևմուտքին ներկայացնում է «փրկիչ»՝ հետևողականորեն ձգտելով Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը:
Իհարկե, այս մարդկանց համար կարող էր դաս լինել անգամ ոչ թե Ուկրաինան, այլ մեր պատմությունը, օրինակ՝ 1920-ի Հայաստանի դաժան ճակատագիրը:
Սակայն այս մարդիկ առաջնորդվում են աղանդավորական մոլռանդությամբ և եթե նրանց նարատիվը շարունակի մնալ իշխանության քաղաքականություն, ամիսներ կամ տարիներ անց, արևմտյան շահախմբերի կողմից օգտագործված Հայաստանը զոհաբերվելու է Ռուսաստանին կամ Թուրքիան, լավագույն դեպքում՝ գուբերնիա, վատագույն դեպքում՝ թուրքական աշխարհի կցորդ դառնալու հետևանքով:
Այ, սրան է հանգեցնելու Փաշինյանի «ինքնիշխանական» քաղաքականությունը:

Կակոռուպցիայի կանխարգելման հարցերի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը երկրորդ անգամ ԱԺ կողմից չընտրվեց նույն հանձնաժողովի անդամ, հետևաբար՝ կորցրեց իր այսօրվա կարգավիճակը: Սա տեղի ունեցավ այն համատեքստում, երբ Հարությունյանն ակնարկներով կամ բացահայտ խոսեց ՔՊ-ական գործիչների գործունեության կոռուպցիոն ռիսկերի մասին:
Կակոռուպցիայի կանխարգելման հարցերի հանձնաժողովի նախագահ կդարձնեն իրենց «մարդուն», որ «թղթերով ամեն ինչ կարգին լինի»՝ «հին բարի» ժամանակների նման:

Ալիևն, ըստ էության, առաջարկում է, որպեսզի Հայաստանն ընդունի իր բոլոր պահանջները և այսօրվա ստատուս-քվոն համարվի ստատիկ մի բան: Media Post Factum-ի անդրադարձը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարության վերաբերյալ.
● ուրախալի և ողջունելի է 32 հայ ռազմագերիների վերադարձի փաստը,
● խրախուսելի են քայլերը, որոնք կարող են վստահության միջավայր ձևավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև,
● մտահոգիչ է, որ գերիների վերադարձը տեղի չի ունեցել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, ինչը գործընթացը վերածում է առևտրի, որը շահեկան է Ադրբեջանի համար,
● այն պարագայում, երբ գերիների վերադարձը տեղի չի ունեցել «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևով, տարակուսելի է, որ Բաքվին վերադարձվում է դատապարտյալ, որը պատիժը կրում է սպանության համար,
● Ադրբեջանը հետ է ստացել իր բոլոր զինծառայողներին, մինչդեռ մեր նվազագույնը մի քանի տասնյակ ռազմագերիներ շարունակելու են մնալ Ադրբեջանի պայմաններում: Հասկանալի չէ, թե ինչի՞ դիմաց է Ադրբեջանը նրանց վերադարձնելու Հայաստան,
● հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները շրջանցել են Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչը, մի կողմից, հուշում է, որ պաշտոնական Երևանն առանձնապես մտահոգ չէ այդ մարդկանց ճակատագրերով, մյուս կողմից՝ հերթական անգամ ապացուցում է, որ պաշտոնական Երևանը գնում է համաձայնությունների՝ Բաքվի օրակարգով ու պայմաններով:

Հայ- ադրբեջանական համատեղ հայտարարության որոշ դրվագների անդրադարձել եմ «Կենտրոն» TV-ին տված մեկնաբանությունում:
Ադրբեջանը հետ է ստացել իր բոլոր զինծառայողներին, մինչդեռ մեր նվազագույնը մի քանի տասնյակ ռազմագերիներ շարունակելու են մնալ Ադրբեջանի բանտերում: Հասկանալի չէ, թե ինչի՞ դիմաց է Ադրբեջանը նրանց վերադարձնելու Հայաստան: Իմ մեկնաբանությունը «5-րդ ալիքին»: