Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
1.15K subscribers
332 photos
43 videos
1.45K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
Իմ ընկեր Դավիթ Ֆիդանյանի հետ զրուցել ենք երեկ՝ մինչև Փաշինյանի այսօրվա հարցուպատասխանը, բայց հարցազրույցը բոլոր առումներով ակտուալ է:
Press Կենտրոնի քննարկումը:
«Հայրենասիրություն»՝ կեղծ «ինքնիշխանականությամբ»

«2022 թվականի գարնանը իրական հնարավորություն կար ավարտել պատերազմը, եթե Ուկրաինան համաձայներ չեզոք կարգավիճակի, սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանեց Կիև և ասաց, որ մենք ոչ մի փաստաթուղթ էլ չենք ստորագրի Ռուսաստանի հետ և պետք է պայքարենք»,- ասել է Ուկրաինայի Ռադայի մեծամասնության ղեկավարը:
Խիստ հավանական եմ համարում, որ ամեն ինչ եղել է հենց այնպես, ինչպես ներկայացնում է Զելենսկիի թիմակիցը:
Ամբողջ խնդիրն այն է, որ արկածախնդիր ռեժիմների ներկայացուցիչները նման «բացահայտումներ» անում են, երբ պարտությունը թակում է դուռն՝ ակնհայտորեն ցանկանալով մեղավորներ փնտրել իրենցից դուրս:
Այդպես է Ուկրաինայում, այդպես էր և է Հայաստանում. սկզբում վարվում է խիստ «հայրենասիրական» քաղաքականություն, որը դուռ է բացում պատերազմի ու աղետի համար, հետո՝ պոստֆակտում հնչում է խոստովանություն, որ իրենց «հայրենասիրությունն» իրականում այնքան էլ «ինքնիշխանական» չի ու անմնացորդ նվիրում է եղել աշխարհաքաղաքական կենտրոններից մեկին՝ առանց քաղաքական հաշվարկի:
Նիկոլ Փաշինյանի բազմաժամանոց ասուլիսի մի հետաքրքիր դրվագ դուրս է մնացել շատերի ուշադրությունից: Նա ասել է, թե ԼՂ-ի լուծարումը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսին: Այ ընկեր, վերջապես կողմնորոշվիր՝ Ղարաբաղը 1991-ի՞ն, 1996-ի՞ն, թե՞ 2016-ին ենք կորցրել: Մա՞րդ էլ սեփական մեղքը մաքրելու համար՝ էսքան մանիպուլյացիայի դիմի:
«Եղբայրական Ռուսաստան»՝ ժամանակին գրում էին ԶԼՄ-ները, հիմա իշխանական ԶԼՄ-ների համար «եղբայրական» դարձել է Ֆրանսիան: Մենք մեր մշտական հիվանդությունից ու բարդույթներից ձերբազատվել չկարողացանք:
Իմ և Արեգ Քոչինյանի բանավեճը:
Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, անշուշտ, կարևոր իրադարձություն է: Բայց արձանագրենք, որ դա տեղի ունեցավ միայն Ադրբեջանի կողմից ԼՂ-ն «կլանելուց» հետո: Այլ խոսքով, սաուդիտները Հայաստանի հետ «հաշտվեցին», երբ այլևս չկա «ղարաբաղյան» պատմություն: Նույն մոտիվով ԵՄ-ն սկսեց խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ. եվրոպական մայրաքաղաքներին նույնպես «խանգարում» էր ԼՂ հարցը, որովհետև դրա առկայությամբ Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելը ենթադրում էր Ադրբեջանի հետ հակադրություն, որը չկա ոչ Էլ Ռիյադի և ոչ էլ՝ Բրյուսելի օրակարգում:
Պատերազմի անհաջողության ֆոնին վերջին օրերին Ուկրաինայում ուրվագծվում է մի պատկեր, որին մենք քաջածանոթ ենք:
Զելենսկիի թիմը «մեղավորներ» է կարգել Զալուժնիին(զինվորականներ) և Ջոնսոնին(Արևմուտք): Իրավիճակի զարգացումը բերելու է նրան, որ շատ շուտով Ուկրաինայում զարգանալու են հակաարևմտյան տրամադրությունները(մեր հակառուսականի նման):
Արկածախնդրությունը հիվանդություն է, որն ազգություն չի ճանաչում:
ԼՂ-ից բռնի տեղահանված 6626 անձ է հիմնական լքել է Հայաստանը: Երկու ամսվա կտրվածքով սա բավականին մեծ թիվ է ու տարակուսելի է Փաշինյանի այն վստահ պնդումը, թե արցախցիները Հայաստանից չեն հեռանում: Ընդ որում, խոսքն այն ամիսների մասին է, որոնք, որպես կանոն, «խոպանային» չեմ համարվում, այլ խոսքով՝ գարնան սկզբին գնացողների թիվն ավելի մեծ է լինելու:
Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ: Հատկապես ուշագրավ է Բլինքեն- Ալիև զրույցի պարագան, եթե հաշվի առնենք Բաքվում մոլեգնող հակաամերիկյան կամպանիան: Արդյո՞ք Ալիևը վերանայելու է իր դիրքորոշումը ԱՄՆ «կողմնակալ միջնորդության» վերաբերյալ, թե՞ Ռուսաստանի հետ հարաբերություններում մեծացնելու է իր «գինը»: Իսկ գուցե ռուսական գործո՞նն էր Ալիևն օգտագործում՝ Վաշինգտոնում իր «գինը» մեծացնելու նպատակով:
Դժվար է այս հարցերին միանշանակ պատասխան տալ, բայց մի բան հստակ է՝ աշխարհաքաղաքական երկու կենտրոններն էլ, ի վերջո, Ադրբեջանին «գին» վճարելու են՝ Հայաստանի հաշվին:
«Ինքնիշխանականության» հակառակ կողմը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ Լարսի անցակետում առաջացած խնդիրներին նվիրված «ինքնիշխանական» գրառումը բացահայտում է այս իշխանության մտածողության խեղճությունը:
Ապրանքների իրացման գործում շեշտը դնել ազգային էմոցիոնալ շերտի վրա՝ «չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք» շեշտադրմամբ, մեղմ ասած՝ պետական մտածողության բացակայության հետևանք է:
Նախ, կառավարության խնդիրն է՝ օպերատիվ լուծում տալ Լարսում առաջացած խնդիրներին, հետո՝ «ազգային» նման տեքստ գրելու փոխարեն՝ լավ կլիներ, որպեսզի Հայաստանի կառավարությունը հետևողականորեն նպաստեր հայաստանյան արտադրանքի որակի ու չափանիշների մասին, որպեսզի դրանց արտահանումը չսահմանափակվեր բացառապես ռուսական շուկայով:
Ի դեպ, Փաշինյանի իշխանության տարիներին Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից միայն մեծացել է:
Ասուլիս «Հայելի» ակումբում
Հրատապ հարցեր՝ LiveNews-ի եթերում
Նիկոլ Փաշինյանի մտքերն այլևս ենթակա չեն քաղաքագիտական վերլուծության: Media Post Factum-ի անդրադարձը: