Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
994 subscribers
312 photos
37 videos
1.25K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
⚡️Կառավարումն ամբողջովին ձախողած լուզեր վարչապետը բարձրաստիճան հոգևորականներին մեղադրում է իրենց առաքելությունը ձախողելու մեջ: Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր, երբ պետության ղեկավարը «ավետարանական» դասեր է տալիս Եկեղեցուն:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Այսօր ես ու հարգելի Զառա Մարգարյանը կհերթապահենք «Իմնեմնիմի» փոթքաստում՝ փոխարինելով ապօրինաբար ազատազրկված Նարեկին և Վազգենին:
Սիրելի ընկերներ, երկրում ստեղծված առանձնահատուկ քաղաքական իրավիճակի բերումով՝ այսօր «Օպերա Սուիթում» նախատեսված մեր հանրային քննարկումը մի քանի օրով հետաձգվել է: Դրա փոխարեն՝ այսօր, ժամը 12-ին, ես ու Նարեկ Պարոնյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի մեդիա կենտրոնում կունենանք ասուլիս:
Հիմա բոլորիս սպասումները կապված են մայիսի 9-ի հետ:
Սիրելի ընկերներ, վաղը Media Post Factum-ն աշխատելու է արտակարգ ռեժիմով: Ծավալվող համաժողովրդական շարժմանն ուղիղ եթերում կանդրադառնամ ժամը 15:30-ին, 18:30-ին և 21:30-ին:

Տեղեկացնում են նաև, որ վաղվա իրադարձությունների մասին իմ օպերատիվ վերլուծականներն ու անդրադարձը կարող եք ընթերցել իմ տելեգրամյան էջում:
Շտապեք բաժանորդագրվել 👇

https://t.me/SurSurenyants
‼️ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։

Սա փաստացի նշանակում է՝ Հայաստանը դուրս դնել ՀԱՊԿ-ից: Այս պարագայում տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման քաղաքական որոշում չի կայացնում Փաշինյանը: Թերևս, դարձյալ գործ ունենք պատասխանատվությունից խուսափելու սովորական ձեռագրի հետ:
⚡️Իշխանության քարոզիչներն իրենց կլոունի տեղ են դնում, երբ լուսանկարներ են տեղադրում Հանրապետության «դատարկ» հրապարակի մասին: Երբ իշխանությունը չի «նկատում» այն փաստը, որ Երևանում այս պահին տեղի է ունենում ամենազանգվածային ակցիան՝ 2018-ի ի վեր, նշանակում է՝ չունի նաև քաղաքական ճգնաժամի հաղթահարման առաջարկներ:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Հնչեց շարժման առաջին քաղաքական պահանջը՝ Փաշինյանի հրաժարական: Անշուշտ, Փաշինյանը վազելով չի հեռանալու, բայց շատ կարճ ժամանակ ունի՝ գնալ քաղաքական լուծումների, որոնք իր անցնում հեռացման մասին են, կամ դիմել ռեպրեսիաների, որոնք հավասարազոր կլինեն քաղաքական ինքնասպանության: Գնդակը Փաշինյանի դաշտում է:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Իմպիչմենտի փուլը

Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական չտվեց: Կարծում եմ՝ երկրում միամիտ մարդ չկար, որ հավատար Փաշինյանի բարոյականությանը:
Բագրատ Սրբազանն առաջ քաշեց իմպիչմենտի գաղափարը, որը դարձյալ քաղաքական կարևոր գործիքակազմ է: Իհարկե, սա ավելի բարդ գործընթաց է, որովհետև ենթադրում է ոչ միայն համերաշխություն Փաշինյանի պաշտոնանկության, այլ նաև վարչապետի թեկնածուի հարցում:
Սա խորհրդարանի ընդդիմադիր սեգմենտներից պահանջում է որակյալ կոմպրոմիս՝ այնպիսի թեկնածուի առաջադրում, որը կկարողանա պահպանել, զարգացնել Փաշինյանի հրաժարականը պահանջող հասարակության, շարժման կոնսոլիդացիան:
Կկարողանա՞ խորհրդարանական ընդդիմությունը հանձնել այս քննությունը, որովհետև դա ուղղակիորեն կնպաստի քաղաքացիական անհնազանդության նպատակային ակցիաների կազմակերպմանը:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
⚡️Այս շարժումը, մեծ հաշվով, մարել չի կարող, որովհետև հետևանք է իշխանության ճգնաժամի: Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե այդ ճգնաժամի հաղթահարման ինչպիսի կոնսենսուս կձևավորվի էլիտաների մոտ: Ընդ որում, ինչքան լուծումներն ուշանան, կարող են ցավոտ լինել: