Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
1.19K subscribers
342 photos
44 videos
1.5K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
Այսօր հյուրընկալվել եմ 168TV-ի տաղավարում:
Հարցազրույցը դիտեք 22:45-ին:
⚡️Լեմկինի ինստիտուտի փորձագետները պնդում են, թե Հայաստանի ղեկավարը մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Փորձագիտական մակարդակով հաստատվեց այն, ինչի մասին պնդել եմ իմ տասնյակ հարցազրույցներում: Նիկոլ Փաշինյանը և Անդրանիկ Քոչարյանը կրկնում են թեզեր, որոնք դեռ անցյալ դարի 60-ականներին մշակվել են Թուրքիայում:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
‼️‼️ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է բիրտ ուժ, ինչի հետևանքով ակցիան լուսաբանող 24news-ի լրագրող Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը: Սա է Նիկոլի «աննախադեպ» ժողովրդավարությունը:
Իմ ուժեղ զորակցությունն եմ հայտնում 24news-ի աշխատակազմին և Մերի Մանուկյանին:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հլը էս անասուններին տեսեք, քշում են ուղիղ լրագրողի վրա: Նարե ջան, պինդ եղիր, ամեն «բեսպրեդել» իր վերջն ունի:
‼️‼️ Երբ Փաշինյանը երեկ Կոպենհագենում լուրջ տոնով խոսում էր Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների մասին ու նրան նույնքան լուրջ լսում էին արևմտյան լսարանում, մտածեցի, որ այսօրվա Արևմուտքում նույնքան գործածելի է наш сукин сын արտահայտությունը: Հակառակ պարագայում, անհասկանալի է՝ ինչո՞ւ են Արևմուտքից թիրախավորում Վրաստանի «հակադեմոկրատական» կառավարությանը ու գուրգուրում «բերետների» շվաքում ծվարած Փաշինյանին:
🔴 Երևանի կենտրոնը, Ազատության հրապարակը «կոլցոյի» մեջ են ու սա ընդամենն այն պատճառով, որ Փաշինյանը Օպերայի դահլիճում միջոցառման է մասնակցելու: Փաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի: Նիկոլ, մի օր դու «փակվելու» ես x կետում, բայց այդ դեպքում` ժողովրդի կողմից: Այսօր դու ընդամենը մոտեցրեցիր այդ օրը:
‼️‼️ Ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը

Ես չգիտեմ՝ ինչպիսի արդյունք և զարգացումներ կունենա երևելի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը:
Այս փուլի համար արձանագրեմ շատ կարևոր երկու հաջողություն.

🔺 Մայիսի 9-ի հանրահավաքը, որտեղ մեկտեղվեցին մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ՝ պահանջելով Փաշինյանի հեռացումը: Այս հանրահավաքը «բռնեց» Փաշինյանի վախը՝ նրա համար ակներև դարձնելով, որ այլևս կորցրել է Հայաստանի ժողովրդի վստահությունը:

🔺Երեկվա Ազատության հրապարակի ակցիան, որը վերջնականապես բացահայտեց իշխանության ռեպրեսիվ բնույթը՝ ապացուցելով, որ հին համակարգը՝ իր հոռի բարքերով, ռեստավրացվել է հենց Փաշինյանի դեմքով:

Հիմա շատ կարևոր է, որպեսզի շարժման ղեկավարությունը գիտակցի՝ Փաշինյանի հեռացման կարճաժամկետ պլանը, որի նկատմամբ թերահավատ եմ եղել ի սկզբանե, պետք է փոխարինվի ավելի երկարաժամկետ պլանով:
Շարժումն ինստիտուցիոնալիզացիայի անհրաժեշտություն ունի, որը ենթադրում է քաղաքական հարթակի, քաղաքական բովանդակության և ծրագրի համակցում՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ:
Այդ դեպքում, 2-3 ամսից հնարավոր է ունենալ շոշափելի արդյունք՝ Փաշինյանի հեռացման և խորհրդարանական արտահերթ ընտրությունների տեսքով:
Շարժման հարթակը չպետք է սևեռվի միայն իմպիչմենթի ճանապարհի վրա, այլ դիտարկի նաև ընդդիմադիր պատգամավորների մանդատներից հրաժարվելու տարբերակը:
Ի վերջո, ցանկացած սահմանադրական լուծում, որը կարող է բերել պետական համակարգի պարալիզացմանը և հնարավոր դարձնի Փաշինյանի քաղաքական մեկուսացումն ու հեռացումն, ընդունելի է:
Ի վերջո, ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը:
Սա ուղիղ միջամտություն է Վրաստանի ներքին կյանքին: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Փաշինյանին «գուգուրելու» պատճառն այն է, որ նա գործիք է դարձել արևմտյան նեոլիբերալ շահախմբերի ձեռքին:

https://t.me/RadarARM/49600