Առեղծվածային Հայաստանը
39 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
Սվաստիկայի զարդանախշով խաչքար, Սանահին վանք, 11-րդ դար

#ճարտարապետություն #խաչքար #Սանահին #մշակույթ
Սարյան Մարտիրոս Սերգեյի- Հեծյալը (1912)

#կտավ #կերպարվեստ #մշակույթ #արվեստ #հեծյալ
<<Սուրբ Սարգիս>> Եղվարդ,Կոտայք

📸Ռուբինա Պետրոսյան

#ճարտարապետություն #եկեղեցի #հավատ #մշակույթ
🇦🇲

«Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն՝ հզոր, հոներենը՝ ահաբեկող, ասորերենը՝ աղերսական, պարսկերենը՝ պերճ, ալաներենը՝ գեղազարդ, գոթերենը՝ հեգնական, եգիպտերենը՝ տափակախոս և խավարաձայն, հնդկերենը՝ ճռվողական, հայերենը՝ քաղցր, որ միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել յուր մեջ»:

Եղիշե

#անձինք #խոսքեր #մշակույթ
Այսօր ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանը կդառնար 91 տարեկան...

#դերասան #անձինք #արտիստ #կինո #մշակույթ
animation.gif
140 KB
Տաթևի վանական համալիրը գտնվում է համանուն գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։

Վաղ միջնադարում կոչվել է «Սուրբ Եվստաթեոս առաքյալի ուխտ»: Հիմնադրվել է IV դարում, եղել դպրության և գրչության առաջնակարգ կենտրոն, VIII դ․ վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IX դ․ վերջին – X դ․ սկզբին:
Ավելին կարող եք կարդալ մեր կայքում`
https://ostarmenia.com/hy/tatev_am/

#ճարտարապետություն #վանք #եկեղեցի #հավատ #մշակույթ #Հայաստան #բնություն #Տաթև
Պարույր Սևակ - <ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ>(1942թ.)

Սիրելի իմ, հարազատ իմ, ընկեր իմ,
Որ հանգչում ես այժմ անհայտ մի խորշում,
Ջահել սրտով, անկնճիռ ու անխորշոմ,
Դու իղձերիս, ապրումներիս մտերիմ:

Ես - եղբայրդ՝ տվայտանքով քո հոգու,
Ես - ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող,
Հարազատըդ փարված կրծքիդ սրախող,
Մի վառ հույսով խոր վերքերդ եմ ամոքում:

Գուցե վաղը ես էլ թաղվեմ մի խորշում
Կույր ու դաժան մի գնդակով՝ բութ արճիճ,
Թաղեմ ճակատն իմ անկնճիռ, անխորշոմ:

Ու թող մեռնենք, եղբայր, սիրով ու անճիչ,
Վառ հավատով, որ սերունդները անցավ,-
Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան...

#գրականություն #բանաստեղծություն #խոսքեր #մշակույթ #արվեստ