•🇦🇲•
«Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն՝ հզոր, հոներենը՝ ահաբեկող, ասորերենը՝ աղերսական, պարսկերենը՝ պերճ, ալաներենը՝ գեղազարդ, գոթերենը՝ հեգնական, եգիպտերենը՝ տափակախոս և խավարաձայն, հնդկերենը՝ ճռվողական, հայերենը՝ քաղցր, որ միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել յուր մեջ»:
Եղիշե
#անձինք #խոսքեր #մշակույթ

Պարույր Սևակ - <ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ>(1942թ.)
Սիրելի իմ, հարազատ իմ, ընկեր իմ,
Որ հանգչում ես այժմ անհայտ մի խորշում,
Ջահել սրտով, անկնճիռ ու անխորշոմ,
Դու իղձերիս, ապրումներիս մտերիմ:
Ես - եղբայրդ՝ տվայտանքով քո հոգու,
Ես - ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող,
Հարազատըդ փարված կրծքիդ սրախող,
Մի վառ հույսով խոր վերքերդ եմ ամոքում:
Գուցե վաղը ես էլ թաղվեմ մի խորշում
Կույր ու դաժան մի գնդակով՝ բութ արճիճ,
Թաղեմ ճակատն իմ անկնճիռ, անխորշոմ:
Ու թող մեռնենք, եղբայր, սիրով ու անճիչ,
Վառ հավատով, որ սերունդները անցավ,-
Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան...
#գրականություն #բանաստեղծություն #խոսքեր #մշակույթ #արվեստ