ԵԹԿՊԻ | YSTFI
390 subscribers
1.3K photos
29 videos
12 files
867 links
Download Telegram
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` հունվարի 20!!!

ԵՄ/ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող ուսանողների համար #կրթաթոշակներ` University of Oulu համալսարանում (Ֆինլանդիա) բակալավրի, կամ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Օուլի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը արտասահմանցի ուսանողներին հնարավորություն է տալիս ուսանել համալսարանի բակալավրիատի, կամ մագիստրոսական անգլիալեզու ծրագրերով եւ ստանալ ուսման վարձի մասնակի, կամ ամբողջական փոխհատուցում։

Կրթաթոշակը փոխհատուցում `
-Ուսումնական առաջին տարվա ուսման վարձի 50% կամ 75% զեղչ,
-Ուսումնական երկրորդ տարվանից ուսման վարձի 100% զեղչ։

Մանրամասները` https://www.oulu.fi/university/masters/scholarships
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` հունվարի 15!!!

ԵՄ/ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող ուսանողների համար #կրթաթոշակներ` University of Gothenburg համալսարանում (Շվեդիա) մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար !!!

Գոտենբուրգի համալսարանը մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողների համար առաջարկում է Axel Adler Scholarship կրթաթոշակային ծրագիրը։ Կրթաթոշակը ֆինանսավորվում է Բարձրագույն Կրթության Շվեդական Խորհրդի կողմից եւ փոխհատուցում է միայն ուսման ամբողջական վճարը։

Մանրամասները`
https://www.gu.se/en/study-in-gothenburg/apply/scholarships-for-fee-paying-students/axel-adler-scholarship
Forwarded from Your Opportunities Main Channel
Ուսանողների համար հետազոտական #պրակտիկայի հնարավորություն Max Planck Institute for Software Systems համալսարանում (Գերմանիա)!!!

Max Planck Institute for Software Systems համալսարանը տաղանդավոր ուսանողների համար առաջարկում է համալսարանում ցանցային համակարգերի ուղղվածությամբ հետազոտական պրակտիկայի հնարավորություն։ Պրակտիկայի տեւողությունը 12; կամ 14 շաբաթ է։
Կարող են դիմել ցանկացած երկրի ակկրեդիտացիոն համալսարաններում սովորող, հետազոտության թեմայով հետաքրքրված, ցանցային համակարգերի վերաբերյալ գիտելիքներ եւ բարձր ակադեմիական առաջադիմություն ունեցող, բակալավրի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողներ, կամ նորավարտներ։

Ծրագիրը մասնակիցներ ընդունում է ամբողջ տարի, բայց խորհուրդ է տրվում դիմել պրակտիկան սկսելու ցանկալի ժամանակահատվածից 4 ամիս առաջ։

Կազմակերպիչները փոխհատուցում են մասնակիցների ճանապարհածախսը, ապահովում կեցությունը եւ տրամադրում ամսեկան #կրթաթոշակ։

Մանրամասները` https://www.mpi-sws.org/research-careers/#internships
Forwarded from ԳործԿա
#ՊատկերազարդՖիզիկա
Եթե դու դպրոցական ես կամ ուսանող, սիրում ես նկարել, հետաքրքրված ես գիտությամբ և ֆիզիկայով, ապա այս մրցույթը հենց քեզ համար է։
🎨Մրցույթին մասնակցելու համար դու պետք է ընդամենը նկարես մի գեղեցիկ նկար, մատիտով, ներկով, կարևոր չէ թե ինչ նյութով, կարևորը, որ այդ նկարում դու ցույց տաս մեզ, թե ինչ ես պատկերացնում ֆիզիկա կամ գիտություն ասելով։
🏆Հաղթողներ կընտրվեն 3 տարիքային խմբից 5-9 դասարան, ավագ դպրոցականներ և ուսանողներ։
Բոլոր մասնակիցների նկարները կօգտագործվեն մեր նոր գրքի նկարազարդման մեջ։
🎖️Հաղթող ուսանողը որպես նվեր կստանա «Սթիվեն Հոկինգի տիեզերքը» գիրքը և 15.000 դր։
🎖️Հաղթող ավագ դպրոցի և միջնակարգ դպրոցի 2 աշակերտներ կստանան 10.000֊ական դր և հետաքրքիր գրքեր։
Մրցույթի պայմանները հետևյալն են
Սկանավորած նկարը(կարևոր է, որ այն լինի բարձր որակի) պետք է ուղարկել artsakhym@gmail.com էլ֊հասցեին, վերնագրում նշելով «Պատկերազարդ ֆիզիկա», իսկ տեքստի մասում ՝անուն, ազգանուն, տարիք, դպրոց կամ բուհ։
📆Մրցույթի վերջնաժամկետը մինչև հունվարի10֊ն է։
Forwarded from Your Opportunities Main Channel
#ԳործԿա
#Վերջնաժամկետը` հունվարի 10!!!


«Դասավանդի'ր, Հայաստան»-ը փնտրում ենք #Ուսումնառության և #նորարարության բաժնի ղեկավար, ով կմեծացնի «Դասավանդի'ր, Հայաստան»-ի ազդեցությունը՝ գնահատելով առաջընթացը և ամրապնդելով ծրագիրը: Այս դերում Դուք վերահսկելու եք հետաքրքիր #նախաձեռնություններ, այդ թվում ՝ «Դասավանդի'ր, Հայաստան»-ի #սոցիալական նորարարության #ինկուբատորը, #Համայնքային ներազդեցության #ֆոնդը, մագիստրոսական ծրագիրը, ինչպես նաև #Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունն ու #աշակերտների կողմից ստեղծված նախագծերը:

Ավելին իմանալու համար՝ https://teachforarmenia.bamboohr.com/jobs/view.php?id=57
Forwarded from Your Opportunities Main Channel via @printfbot
#Վերջնաժամկետը հունվարի 20!!!

#DEMOCoDesign Lab սոցիալական նորարարության օնլայն #ճամբար
փետրվարի 1-4!!!

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ 2021 թվականի փետրվարի 1-4-ը կազմակերպում է #DEMOCoDesign Lab սոցիալական նորարարության առցանց միջոցառումը։

Լաբի նպատակն է մշակել նախագծեր, որոնք կառնչվեն ՏԻՄ-երի լիազորությունների շրջանում մատուցվող համայնքային ծառայությունների կառավարմանը, որակի բարելավմանը, վերապրոֆիլավորմանը և հնարավոր նոր ինքնածախսածածկվող (ծառայության դիմաց ստացվող վճարները ամբողջությամբ ծածկում են ծառայության մատուցման ծախսերը) ծառայությունների նախագծմանը, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակներում համայնքային ծառայությունների վերափոխմանը կամ նոր ծառայությունների ներդրմանը։

Քառօրյա առցանց #DEMOCoDesign Lab-ի ընթացքում մրցույթով ընտրված 6 թիմեր կներկայացնեն իրենց նախնական գաղափարները և փորձագետների օգնությամբ կմշակեն և կդարձնեն նորարարական նախագծեր:
Հաղթող նախագծերը կստանան մինչև 4000 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն նախագծերը կյանքի կոչելու և իրականացնելու համար:

Մանրամասներին և թեմատիկ ուղղություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2WnyPCM

Առցանց #DEMOCoDesign Lab-ին մասնակցելու համար Դուք պետք է դիմեք նվազագույնը 4 մասնակից ունեցող թիմով, որոնցից առնվազն մեկը լինի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում ներգրավված անձ և մեկն ունենա ծրագրերի նախագծման ու իրանացման փորձառություն։

Հետաքրքրված թիմերը՝ մինչև 2021թ․ հունվարի 20-ը, կարող են ուղարկել իրենց նախնական գաղափարները հետևյալ հղումով
https://forms.gle/baUncE5CbavczhA96 ։
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` հունվարի 20!!!!!!

ԵՄ/ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող ուսանողների համար #կրթաթոշակներ` University of Eastern Finland համալսարանում (Ֆինլանդիա) «Տեղեկատվական տեխնոլոգիաներ » մագիստրոսական ծրագրով ուսանելու համար!!!

Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման վճարը 100%, կամ 80% չափով։
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ » մագիստրոսական ծրագրի ուսումնական լեզուն անգլերեն է, տեւողությունը 2 տարի։

Մանրամասները` https://www.uef.fi/en/degree-programme/masters-degree-programme-in-information-technology
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը մարտի 10!!!

Կառավարական #կրթաթոշակներ
Zhejiang University համալսարանում (Չինաստան) մագիստրոսական, կամ PhD ծրագրերով ուսանելու համար!!!

Chinese government scholarship ծրագիրը առաջարկում է կրթաթոշակներ Zhejiang University համալսարանում մագիստրոսական, կամ PhD ծրագրերով ուսանելու համար։
Կրթաթոշակը ներառում է ուսման վճարը, կեցությունը համալսարանական կամպուսում, բժշկական ապահովագրությունը, ամսեկան կրթաթոշակ։

Մանրամասները` http://iczu.zju.edu.cn/english/redir.php?catalog_id=22232
Forwarded from Your Opportunities Main Channel
UK Open University-ն առաջարկում է ավելի քան 1000 օնլայն կուրսեր ։ Կուրսերը կարելի է սկսել հենց հիմա։ Կուրսերը հաջող ավարտելու դեպքում տրվում է անվճար հավաստագիր ։ Կուրսերի լեզուն անգլերեն է։

Հիմնական բնագավառներն են`
-Առողջապահություն , սպորտ, հոգեբանություն ,
-Կրթություն եւ զարգացում,
- Պատմություն եւ մշակույթ,
-Ֆինանսներ եւ բիզնես,
-Բնություն, շրջակա միջավայր,
-Լեզուներ,
-Գիտություն, մաթեմատիկա, տեխնոլոգիաներ;
-Հասարակագիտություն, քաղաքագիտություն եւ իրավունք։

Մանրամասները` https://www.open.edu/openlearn/free-courses/full-catalogue
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ դեկտեմբերի 31!!!

Համայնքի ներգրավման թեմայով ,ամբողջական փոխհատուցմամբ եռամսյա փոխանակման #ծրագիր ԱՄՆ-ում
IREX-ի կողմից!!!

Համայնքի ներգրավման փոխանակման եռամսյա ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են վերափոխել կազմակերպությունները, բարձրացնել նրանց գործունեության արդյունավետությունը եւ ներգրավվել հասարակությանը կազմակերպության գործունեության ոլորտներում։

Ծրագիրն առաջարկում է
-J 1 վիզայի ստացման համար աջակցություն,
-Ավիատոմսի փոխհատուցում,
-Կեցության տրամադրում;
-Բժշկական ապահովագրության տրամադրում։

Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում Հայաստան); 20-27 տարեկան, հանրության ներգրավման հետ կապված բնագավառներում աշխատող , անգլերենի լավ իմացությամբ մասնագետներ։

Մանրամասները
https://www.irex.org/program/community-engagement-exchange-program-application-information
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը դեկտեմբերի 25!!!

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» աքսելերացիոն #ծրագիր!!!

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) հրավիրում է մասնակցելու «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» աքսելերացիայի ծրագրին:

Ծրագրին կարող են դիմել այն կանանց ընկերությունները, ովքեր զբաղվում են ձեռներեցությամբ (1) գյուղատնտեսության, (2) բարձր տեխնոլոգիական և (3) արտադրական (օր․՝ թեթև սննդի) ոլորտներում:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ զարգացնել ընկերություններում ներգրավված կանանց գործարար կարողությունները, բիզնես ցանցերի հասանելիությունը և նորարարությունների ներդրումը համապատասխան ոլորտներում։

Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կմասնակցեն 10-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին
ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, որը ներառում է՝
- Մենթորների և փորձագետների հետ հանդիպումներ;
- Բիզնես և տեխնոլոգիական ուղղվածության դասընթացներ՝ համապատասխան սեմինարներով, առաջադրանքներով, անհատական (one-on-one) և մենթորների հետ հանդիպումներով։ 

Մանրամասները`
https://aywa.am/hy/view/1483
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` հունվարի 5!!!

«Տեսլականի ձեւավորումն` ապագայի երիտասարդական բնապահպանական կազմակերպությունները» խորագրով օնլայն անվճար #դասընթաց` հունվարի 29- փետրվարի 7!!!

Youth and Environment Europe-ն կազմակերպում է «Տեսլականի ձեւավորումն` ապագայի երիտասարդական բնապահպանական կազմակերպությունները» խորագրով օնլայն դասընթաց։ Դասընթացը աջակցվում է Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի, Եվրոպայի Խորհրդի եւ Erasmus +-ի կողմից։
Դասընթացը նպատակաուղղված է ներկայացնելու ,թե ինչպես ոչ ֆորմալ խմբից, կամ շարժումից վերածվել տեսլական եւ կառուցվածք ունեցող կազմակերպության։

Դասընթացին կարող են դիմել` Եվրոպայի Խորհրդի երկրներից, բնապահպանական կայունության եւ շրջակա միջավայրի պահպանությամբ հետաքրքրված, անգլերենի իմացությամբ 18-30 տարեկան երիտասարդներ։

Մանրամասները` https://yeenet.eu/call-for-participants-online-training-course/
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` փետրվարի 28!!!
Հայտերի ընդունումը կմեկնարկի հունվարի 1-ից!!!

Փոքր #դրամաշնորհների ամենամյա մրցույթ` ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան կողմից!!!

Փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանի հետ Գերմանիայի՝ զարգացման ոլորտում համագործակցության բաղադրիչներից է: Դեսպանությունը կարող է արագ եւ ճկուն աջակցություն ցուցաբերել այնպիսի
նախագծերի, որոնք ուղղված են կոնկրետ հրատապ խնդիրների լուծմանը, եւ կարող են բարելավել բնակչության, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի հատկապես ամենից կարիքավոր խմբերի կենսապայմանները:

Այդպիսի մեկ ծրագրի ծախսերը պետք է կազմեն 1․000-ից 12․000 եվրո, որպեսզի հնարավոր լինի առկա միջոցներով հնարավորինս շատ ծրագրեր իրականացնել։ 2020 թվականին Գերմանիայի դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում իրականացվող տասնչորս փոքր նախագծերի՝ ընդհանուր 76.860 եվրո գումարի չափով:

Մանրամասները`
https://eriwan.diplo.de/am-hy/themen/entwicklungszusammenarbeit/kleinstprojekte/1614886
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ դեկտեմբերի 31!!!

Համայնքի ներգրավման թեմայով ,ամբողջական փոխհատուցմամբ եռամսյա փոխանակման #ծրագիր ԱՄՆ-ում
IREX-ի կողմից!!!

Համայնքի ներգրավման փոխանակման եռամսյա ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են վերափոխել կազմակերպությունները, բարձրացնել նրանց գործունեության արդյունավետությունը եւ ներգրավվել հասարակությանը կազմակերպության գործունեության ոլորտներում։

Ծրագիրն առաջարկում է
-J 1 վիզայի ստացման համար աջակցություն,
-Ավիատոմսի փոխհատուցում,
-Կեցության տրամադրում;
-Բժշկական ապահովագրության տրամադրում։

Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում Հայաստան); 20-27 տարեկան, հանրության ներգրավման հետ կապված բնագավառներում աշխատող , անգլերենի լավ իմացությամբ մասնագետներ։

Մանրամասները
https://www.irex.org/program/community-engagement-exchange-program-application-information
Forwarded from Your Opportunities Main Channel via @printfbot
#Վերջնաժամկետը` հունվարի 9!!!

«Համայնքը ես եմ» 8-րդ եւ 9-րդ #ճամբար!!!

Եթե Դուք՝
-ակտիվ երիտասարդ եք,
-18-30 տարեկան,
-ՀՀ բոլոր մարզերից և Երևանից,
-հետաքրքրված եք տեղական ինքնակառավարման, բնակիչների մասնակցության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության թեմաներով,
-մտահոգվում եք համայնքային խնդիրներով,
-և ցանկանում եք նպաստել Ձեր համայնքի զարգացմանը,
ուրեմն սպասում են Ձեր հայտերին:

Հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19-ը համավարակի առկայությունը և դրանով պայմանավորված անվտանգության կանոնների պահպանումը՝ ճամբարներն իրականացվելու են զուգահեռաբար ընթացող 8 փոքր խմբերով՝ յուրաքանչյուր խմբում ընդգրկելով առավելագույնը 10 մասնակից։

Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Ուղեցույցում՝ shorturl.at/sEFL4 ։

Դիմումները լրացվում են առցանց՝ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3otykDa

Ճամբարն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ:
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` հունվարի 10!!!

#Կամավորության հնարավորություն Վիքիմեդիա Հայաստանի կողմից!!!

Վիքիմեդիա Հայաստանը Վիքիպեդիայի 20 ամյակի միջոցառման կազմակերպչական աշխատանքների համար հրավիրում է կամավորների, ինչպես նաև կամավոր լուսանկարչի։
Միջոցառումը տեղի է ունենալու հունվարի 15-ին։

Դիմումի համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր CV-ն
info@wikimedia.am էլ հասցեին՝ թեմա դաշտում նշելով 20 ամյակի կամավոր կամ կամավոր լուսանկարիչ ։
Forwarded from Media.am
​​Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է «Թվապատում․ Aftershock 2020» մեդիա կոնֆերանսը, որի ընթացքում փորձելու են օգնել լրագրողներին հաղթահարել անցնող տարվա հետցնցումները մասնագիտական քննարկումների և գործընկերների փորձին ծանոթանալու միջոցով։
Առաջիկա բանախոսությունները կարող եք գտնել այստեղ՝ 👉 https://bit.ly/34xfUu0:
---
#TvapatumAftershock