ԵԹԿՊԻ | YSTFI
389 subscribers
1.3K photos
29 videos
12 files
867 links
Download Telegram
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը օգոստոսի 19!!!

🇷🇺 Ռուսագիտության բնագավառում նախագծերի համար երիտասարդական դրամաշնորհային մրցույթ!!!




Պուշկինի ինստիտուտը ՌԴ գիտությունների եւ կրթության նախարարության աջակցությամբ գործարկում է ակադեմիկոս Վ. Գ. Կոստոմարկովի անվան երիտասարդական նախաձեռնությունների եւ հումանիտար հետազոտությունների աջակցման դրամաշնորհային մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել ԱՊՀ երկրներից ( այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18-35 տարեկան ուսանողներ, ասպիրանտներ, դասավանդողներ, երիտասարդ հետազոտողներ եւ գիտականներ։

Մրցույթը առաջարկվում է 2 կատեգորիայով

- Տեղեկատվական նախագծեր, ուղղված ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի եւ մշակույթի տարածմանը։ Ֆորմատը կարող է լինել բլոգ, կայք, հրապարակումներ, սոց-ցանցերում էջեր եւ այլն։
-Ռուսագիտության բնագավառում գիտա-հետազոտական աշխատանքներ։

Մրցույթին հնարավոր է մասնակցել թե անհատապես, թե խմբային հայտերով (յուրաքանչյուր խմբում առավելագույնը 5 մասնակից):

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 500 հազար ռուբլի է։



Մանրամասները`
http://sng.pushkin.institute/
Forwarded from Your Opportunities Main Channel
Միջազգային օնլայն #կամավորություն
Վերջնաժամկետը օգոստոսի 11!!!

QS կրթական կազմակերպությունը, որը նաեւ հեղինակն է լավագույն համալսարանների ամենամյա ռեյնտինգների, հրավիրում է կամավորների, ովքեր կօգնեն սեպտեմբերի 22-ին կայանալիք QS Virtual World Grad School Tour օնլայն կրթական ցուցահանդեսի տարածմանն ու հանրայնացմանը։

Դառնալով ծրագրի դեսպան դու կստանաս

-Միջոցառումների առաջխաղացման բնագավառում փորձ,
-QS կազմակերպության կողմից հավաստագիր եւ «ռեկոմենդացիա»;
-Այլ առավելություններ։

Միջին զբաղվածությունը շաբաթական 30 րոպե է։

Հիմնական պահանջներն են սոցիալական ցանցերում ակտիվություն եւ անդամակցություն ուսանողական կազմակերպություններին ու խորհուրդներին։

Օնլայն հայտադիմումը
https://www.qs.com/ambassadors/
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը օգոստոսի 15!!!

16-30 տարեկան աղջիկների համար Girlopolis հաքաթոն
օգոստոսի 20-22!!!


Girlopolis-ը հաքաթոն է, որ տևելու է 3 օր։ Այն նախատեսված է 16-30 տարեկան աղջիկների համար։ Նախ կազմակերպիչները մասնակիցներին կբաժանեն թիմերի այնպես որ յուրաքանչյուր թիմ ունենա նվազագույնը 1 ծրագրավորող, 1 գրաֆիկ դիզայներ, 1 project manager և 1 մարքեթոլոգ։
1 օրը կներկայացվի թեման, որը նախորոք որոշված է լինելու, և թիմերը 3 օրվա ընթացքում պետք է ստեղծեն իրենց ստարտափ գաղափարները այդ թեմայի շուրջ։ Այդ 3 օրերի ընթացքում հրավիրելու ենք նաև հաջողակ կանանց ու աղջիկների՝ պատմելու իրենց հաջողությունների մասին։
2 օրը մշակելու եք ձեր գաղափարը։
3 օրն արդեն թիմերը կներկայացնեն իրենց գաղափարները։
Իսկ ամենավերջում afterparty...

Հաքաթոնն ամբողջությամբ անվճար է։ Այն տեղի է ունենալու Impact Hub Yerevan-ում։
Վերջում տրվելու է սերտիֆիկատ մասնակցության համար։ Բացի այդ բոլոր մասնակիցներին սպասվում են հետաքրքիր նվերներ․․․

Օնլայն հայտադիմումը՝ https://forms.gle/wqTcSw4Gh9CoupYJ6։
Forwarded from Your Opportunities Main Channel
Անվճար հավաստագրմամբ օնլայն կուրսեր ADBI հարթակի կողմից!!!


Ասիական Զարգացման Բանկի Էլեկտրոնային կրթության ADBI հարթակը ուսանողների, մասնագետների , ՔՀԿ, մասնավոր եւ պետական ոլորտների ներկայացուցիչների համար հնարավորություն է ավելին իմանալ կայուն, «ինկլյուզիվ» զարգացման վերաբերյալ։

Առաջարկվող կուրսերն եւ ավարտին տրվող հավաստագրերը ամբողջովին անվճար են ։
Կուրսերի թեմաներն են` ինֆրոհամակարգերի մասնավոր ֆինանսավորում, թվային տնտեսություն, էներգետիկ տնտեսություն, շրջակա միջավայր , բանկային ոլորտ , քաղաքագիտություն եւ այլն։

Կուրսերը բաց են բոլոր հետաքրքրված անձանց համար ։

https://elearning-adbi.org/
Forwarded from Your Opportunities Main Channel
Եվրոպական մի շարք երկրների պետական ԲՈՒՀ-երում ուսումն համարյա անվճար է (չնայած առկա են համալսարանական սեմեստրային վճարումներ):
Բայց անվճար ուսումն հիմնականում առաջարկվում է տեղի պետական լեզուներով սովորելու դեպքում։

1) 🇩🇪 Գերմանիա- ուսումն անվճար է գերմաներեն լեզվով սովորելու դեպքում (անգլերենով էլ է հնարավոր, սակայն ծրագրերի ընտրությունը սահմանափակ է):
Սեմեստրային վճարումները կազմում են €300 – 750.
2) 🇦🇹 Ավստրիա- անվճար ծրագրեր առաջարկվում են գերմաներեն լեզվով, անգլերենով անվճար առաջարկվում են միայն սահմանափակ թվով ծրագրեր։
Սեմեստրային վճարումները €700 են։
3)🇬🇷 Հունաստան- ուսումն անվճար է հունարեն լեզվով։
4) 🇳🇴Նորվեգիա- ուսումն նորվեգերեն լեզվով անվճար է։ Գրանցման վճարը` €60.
5) 🇫🇮Ֆինլանդիա- ուսումն անվճար է ֆիններեն եւ շվեդերեն լեզուներով։
6) 🇸🇰Սլովակիա- ուսումն անվճար է սլովակերեն լեզվով։
7) 🇨🇿 Չեխիա- – ուսումն անվճար է չեխերեն լեզվով։
Forwarded from Your Opportunities Main Channel
Citizens International Youth Summit 2021 երիտասարդական միջազգային օնլայն համաժողով օգոստոսի 12-ին, 14-15!!!

CIYS - ը վիրտուալ համաժողով է, որն ուղղված է աշխարհի տարբեր երկրներից երիտասարդների ներգրավմանը; որպեսզի համատեղ քննարկեն երիտասարդներին հանդիպող սոցիալական խնդիրներն ու համատեղ առաջարկվեն կայուն լուծումներ։
«Երիտասարդների միջազգային օրվան» նվիրված համաժողովը կանցկացվի օգոստոսի 12-ին եւ օգոստոսի 14-15ը։

Համաժողովին ամբողջությամբ մասնակցած երիտասարդները կստանան օնլայն հավաստագրեր։

Օնլայն գրանցումը
https://forms.gle/SmLjocLzJHg8owYM8
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը` օգոստոսի 12!!!

ESC կամավորության հնարավորություն 🇵🇱 Լեհաստանում!!!

Հրավիրվում են միջազգային կամավորներ` մանկապարտեզում կամավորական աշխատանք իրականացնելու համար։
Կամավորական աշխատանքը իրենից ենթադրում է աշխատանք երեխաների հետ, մաստեր դասերի, պրեզենտացիաների, խաղերի, տարաբնույթ միջոցառումների, անգլերենի, կամ մայրենի լեզվի ուսուցման դասերի կազմակերպում, ներգրավվում կազմակերպչական աշխատանքներում։

🇦🇲 Հայաստանյան գործընկեր կազմակերպությունը` «Ապագան մեր ձեռքերում» ՀԿ։

Բոլոր ծախսերը փոխհատուցվում են (ըստ Էրազմուսի կանոնների):
Մանրամասները` http://fioh-ngo.com/2021/08/10/call-for-esc-volunteer-10-12-months-in-poland/
Forwarded from Your Opportunities Main Channel
#գործկա



«Ուսանողի տան» թիմը համալրում է ևս մեկ հզոր անդամով

Եթե Դու🔻
👉22-32 տարեկան ակտիվ, հայրենասեր երիտասարդ ես
(🙋‍♀️🙋),
👉 Պրպտող ես, մոտիվացիայով լի և նախաձեռնող,
👉 ՈՒնես կազմակերպչական հմտություններ ու աշխատանքային փորձ #ադմինիստրատիվ ոլորտում,
👉 Սիրում ես անընդհատ սովորել, կրթվել, զարգանալ,
👉 Ուզում ես լինել երիտասարդ, ստեղծագործ, աշխարհը փոխող Անհատների մեծ ընտանիքի անդամ,

Ուրեմն արի´ կազմակերպիչ թիմ

Օնլայն հայտը

https://bit.ly/3iSEHjO
Forwarded from Your Opportunities Main Channel via @printfbot
Կրթական #ծրագիր Ամստերդամում (Նիդեռլանդներ)!!!


The Netherlands Education Group-ը տաղանդավոր երիտասարդների համար պարբերաբար կազմակերպում է կարճաժամկետ կրթական ծրագրեր։

Ծրագիրն հնարավորություն է տալիս աշխատել "The Netherlands Education Group" կոմպանիայի իրական բիզնես հարցերի վրա։ Մասնակիցները աշխատում են թիմով որոշելով բիզնեսի իրական հիմնախնդիրներ եւ առաջարկելով լուծման նոր ուղիներ։
Ծրագիրն նպատակաուղղված է երիտասարդների ստեղծարար եւ առաջնորդական հատկանիշների զարգացմանը ։

Ծրագիրն բաղկացած է 3 փուլից

-1) Գրանցում Հայտերը դիտարկվում են ընդունման պահից երեքշաբաթվա ընթացքում։ Եթե այդ ընթացքում պատասխան չեք ստացել, առաջարկվում է էլ. հասցեով կապվել կազմակերպիչների հետ։
2) Օնլայն ծրագիր- Այդ ծրագրի տեւողությունը 6 ամիս է։ Այդ ընթացքում մասնակիցները աշխատում են տարբեր հանձնարարությունների վրա (օրինակ
շուկայի հետազոտություն; գործընկերային հաղորդակցություն, աշխատանք սոց_մեդիայում).
3) Ծրագիր Ամստերդամում- 2-րդ փուլը հաղթահարած մասնակիցները հրավիրվում են Ամստերդամ։ Այդ փուլի տեւողությունը երեք ամիս է։ Կազմակերպիչները փոխհատուցում են ճանապարհածախսը, ապահովում կեցությունը, սնունդը, աջակցում վիզայի ստացման հարցում։


Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, երիտասարդներ։

Դիմելու համար պետք է CV եւ մոտիվացիոն նամակ ուղարկել info@uconsulting.nl էլ .հասցեին նամակի թեմա հատվածում նշելով “Fellowship in Amsterdam”։

Մանրամասները
https://uconsulting.nl/careers/fellowship-in-amsterdam/
Forwarded from Your Opportunities Main Channel
«Կյանքի» և «Բիզնես» հմտություններ անվճար օնլայն #դասընթացներ!!!

Եթե դու`
-16-30 տարեկան երիտասարդ ես,
-կարևորում ես անձնական և մասնագիտական հմտությունների զարգացումը,
-ցանկություն ունես զբաղվել ինքնակրթությամբ,
-փնտրում ես հեռավար և անվճար կրթական ճկուն ծրագիր,
ապա այս ծրագիրը հենց քեզ համար է:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին մասնակցել «Կյանքի» և «Բիզնես» հմտություններ դասընթացաշարերին՝ զարգացնելով անձնական և մասնագիտական հմտությունները և խթանելով ինքնակրթությունը:

«Բիզնես» հմտություններ դասընթացաշարն արդեն հասանելի է նաև ձայնային տարբերակով։ Հասանելի են՝
-Վիզուալ և ձայնային ուսումնական նյութեր,
- Դասընթացի ավարտին՝ հավաստագիր:

2020 թվականին՝ 8300 երիտասարդ, իսկ 2021 թվականի ընթացքում 4833 երիտասարդ արդեն իսկ մասնակցել է դասընթացներին և ստացել հավաստագիր: Հերթը քոնն է:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ստորև նշված հղումով և գրանցվել կայքում `
https://www.dasaran.am/cola
Forwarded from Your Opportunities Main Channel
Կրթաթոշակներ` Capital University համալսարանում ( 🇺🇲 ԱՄՆ) բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար!!!

Մայրաքաղաքային համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է մի շարք կրթաթոշակներ (այդ թվում երաժշտական կոնսերվատորիայի բաժնում) ուսանելու համար :

Կրթաթոշակները առաջարկվում են ուսման 4 տարվա համար եւ մասնակի փոխհատուցում ուսման վճարը։

Մանրամասները` https://www.capital.edu/admission/tuition-and-financial-aid/international-scholarships/
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը հոկտեմբերի 21!!!

Արտասահմանցի ուսանողների համար Կառավարական #կրթաթոշակներ
🇮🇪 Իռլանդիայի ԲՈՒՀ-երում PhD; հետդոկտորական ծրագրերով ուսանելու, կամ հետազոտություններ իրականացնելու համար !!!

Կրթաթոշակը տրամադրվում է հետեւյալ բնագավառների ծրագրերի համար
-Արվեստ,
-Ինժիներիա,
-Բարձրագույն տեխնոլոգիաներ ,
-Մաթեմատիկա,
-Հումանիտար գիտություններ,
-Սոցիալական գիտություններ։

Կրթաթոշակը տրամադրում է

-Տարեկան 18 500 եվրո կրթաթոշակ,
-Ակադեմիական ծախսերի փոխհատուցում (տարեկան մինչեւ 5 750 եվրո);
-Հետազոտական ծախսերի փոխհատուցում (տարեկան մինչեւ 3 250 եվրո):

Ծրագրում ներառված ԲՈՒՀ-երը
-Athlone Institute of Technology
-Dublin City University
-University College Dublin
-University of Dublin, Trinity College
-Waterford Institute of Technology
-Dublin Dental Hospital
-Dublin Institute for Advanced Studies
-Dundalk Institute of Technology
-Royal Irish Academy of Music
-Cork Institute of Technology
-Coláiste Mhuire Marino
-Technological University Dublin
-National College of Ireland
-Institute of Technology, Tralee
-Limerick Institute of Technology
-Letterkenny Institute of Technology
-Dún Laoghaire Institute of Art, Design & Technology
-University of Limerick
-University College Cork
-Mary Immaculate College, Limerick
-National University of Ireland, Galway
-Galway–Mayo Institute of Technology
-Maynooth University
-Royal Irish Academy
-Institute of Technology, Sligo
-Institute of Technology, Carlow
-Royal College of Surgeons in Ireland։

Մանրամասները
http://research.ie/funding/goipg/
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը` նոյեմբերի 1!!!

Արվեստագետների համար «Creative Armenia-AGBU Fellowship» #ծրագիր!!!


«Creative Armenia-AGBU Fellowship»-երը, որն այժմ երրորդ տարում է, ծրագիր է բոլոր ոլորտներից և աշխարհի ցանկացած վայրից արվեստագետների համար։ Տրամադրելով աջակցության ամբողջական փաթեթ, որը ներառում է ֆինանսավորում, մենթորություն, ոլորտի կապեր և առաջխաղացում հայազգի ծագմամբ նորարար արվեստագետներին կամ նրանց, ովքեր դրսևորում են հետաքրքրություն հայկական մշակույթի նկատմամբ՝ ծրագիրը նպատակ ունի ստեղծագործողներին հասցնել Հայաստանի մշակութային ապագայի առաջնագիծ։

Մանրամասները` https://hy.creativearmenia.org/fellowships
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը` նոյեմբերի 1!!!

Կրթաթոշակ` Մարիանյան համալսարանում ( 🇺🇲 ԱՄՆ) բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար!!!

Մարիանյան համալսարանը բակալավրիատի ծրագրերով ընդունվող արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ։
Կրթաթոշակները տրամադրվում են ուսումնական 4 տարվա համար (երկարաձգվում են բարձր առաջադիմության պայմանով):

Առաջարկվող կրթաթոշակը կազմում է մինչեւ 17.000 ԱՄՆ դոլլար։

Մանրամասները` https://www.marianuniversity.edu/tuition-financial-aid/scholarships-grants/#InternationalStudent
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը` սեպտեմբերի 30!!!

«Աշխարհը «համավարակի» ժամանակ » թեմայով միջազգային ֆոտոմրցույթ!!!

«Համավարակը» փոխեց եւ շարունակում է փոխել մշակույթն ու հասարակությանը ամբողջ աշխարհում։

🇬🇧 Sussex -ի համալսարանը եւ Ստեղծարար արվեստի Attenborough Կենտրոնը հրավիրում են մասնակցել ֆոտոմրցույթին; որտեղ պետք է ներկայացնել «համավարակի» շրջանում կենսակերպին առնչվող ֆոտոաշխատանքներ`
-Ինչպես փոխվեց աշխարհը «համավարակից» հետո?
- Ինչպես փոխվեց ձեր շրջանը/ բնակավայրը «համավարակի» ընթացքում;
- Ինչպես «համավարակը» ազդեց քո գրաֆիկի; վարքագծի; հետաքրքրությունների վրա?

Ընտրված աշխատանքների հեղինակներին սպասվում են գումարային (կրթաթոշակ) եւ այլ (տեսախցիկ) մրցանակներ։

Մանրամասները` https://www.sussex.ac.uk/study/international-students/photo-competition-2021
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 30!!!

Երիտասարդական նախաձեռնությունների համար SALTO Awards 2021 մրցույթ!!!

SALTO Awards 2021-ը հնարավորություն է քո նախագիծը ներկայացնել լայն լսարանին, ստանալ փոքր դրամաշնորհ եւ ոգեկոչել հազարավոր երիտասարդների։
Մրցույթի այս տարվա անվանակարգերն են`
-Շրջակա միջավայր եւ կլիմայական որոշումներ,
-Թվային փոխակերպում,
-Մեդիա եւ տեղեկատվական գրագիտություն,
- Համերաշխություն եւ կամավորություն,
-Երիտասարդական մասնակցություն։

Կարեւոր պահանջները`
-Նախագծերը իրականացվում են երիտասարդների մասնակցությամբ, եւ (կամ) երիտասարդների համար,
-Նախագիծը իրականացվում է ԵՄ , կամ գործընկեր (այդ թվում 🇦🇲 Հայաստան) երկրներում ։

Յուրաքանչյուր կատեգորիայի մրցանակը 700 € է։
Ընտրված նախագծերը կընդգրկվեն Flagship Projects Collection, որտեղ ձեր մասին կիմանան հազարավոր մարդիկ։
Հաղթող նախագծերի մասին պրոմո հոլովակ, որը կտարածվի SALTO-ի ցանցերում։

Մանրամասները` https://saltoawards.eu/
Օնլայն հայտադիմումը` https://kysimustik.edu.ee/index.php?r=survey/index&sid=812591
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը` սեպտեմբերի 12!!!

Խաղաղության թեմայով միջազգային 📹 #ֆոտոմրցույթ!!!

Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Խաղաղության միջազգային օր։
Օրվա կապակցությամբ YMCA Europe Roots for Peace-ն առաջարկում է խաղաղության թեմայով ֆոտոների միջազգային մրցույթ։

Մրցույթն ընդունում է ֆոտոնկարներ; կամ դիզայն (գրաֆիկ; թվային եւ այլն):
Աշխատանքները պետք է ներառեն մինչեւ 200 բառից կազմված նկարագիր։
Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մի քանի աշխատանք։

Աշխատանքները պետք է ուղարկել lika@ymcaeurope.com էլ. հասցեին ` մինչեւ սեպտեմբերի 12-ը։
Բոլոր աշխատանքները հրապարակվելու է կազմակերպիչների Ֆբ էջում` սեպտեմբերի 19-ին։

Ուղարկած ֆոտոյի ավելի շատ հավանում հավաքած մեկ մասնակից եւ ժյուրիի կողմից ընտրված մեկ մասնակից կստանան 100 ական եվրո մրցանակ։
Հաղթողների անունները կհայտարարվի սեպտեմբերի 21-ին։
Forwarded from Your Opportunities Main Channel
«Միջանցք» երիտասարդական կենտրոնի բացում` սեպտեմբերի 12-ին; ժամը 14.00-ից!!!

Միջանցքը բաց հարթակ է, որը զբաղվելու է Ճամբարակ համայնքում երիտասարդների հզորացմամբ: Լաբորատորիայի հիմնադիրները հենց տեղի երիտասարդներ են, ովքեր նախորդ երկուսուկես տարիներին համայնքում ակտիվ զբաղվել են հասարակական գործունեությամբ՝ վստահ լինելով, որ կիրթ, իր իրավունքներին տեր և ուժեղ հասարակություն ունենալն անհնար չէ, երբ հավատում ես դրան և գործում։


Հիմնադիրների համար անչափ կարևոր այս օրն սպասում են բոլոր-բոլորի՜դ՝ միասին մեկնարկելու Միջանցքի սկիզբը։

Վայրը՝ Ճամբարակի 1 հիմնական դպրոց, առաջին հարկ, «Միջանցք» ինտերակտիվ լաբորատորիա
Օրը՝ Սեպտեմբերի 12 / կիրակի
Ժամը՝ 14:00-17:00

Ֆբ իվենթը` https://fb.me/e/XkGfPqmq
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը սեպտեմբերի 27!!!

Մշակութային բազմազանության ADAMI Media Prize մրցույթ!!!

Մրցույթը փնտրում է է Արեւելյան Գործընկերության երկրներից մշակութային բազմազանությանը նվիրված տեսանյութեր։

Փաստագրական եւ գեղարվեստական ֆիլմեր; լրատվական հեռարձակումներ, վեբ տեսանյութեր, կամ հեռուստա-շոուներ
եթե ունեք թեմատիկ արտադրանքներ եւ ցանկանում եք զարգացնել նախագիծը/ գաղափարը; ցանկանում եք ստանալ մրցանակներ, կամ գտնել հնարավոր աջակցողի; ներդրողի ; կարող եք ուղարկել աշխատանքները մրցույթին։


Մանրամասները https://www.adamimediaprize.eu/adami-media-prize-project-pitching

Հայտադիմումը
https://form.jotform.com/212404806409047